Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w21 մայիս էջ 31
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՊԵ՞Ս ԷԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՊԱՊԻՐՈՒՍԵ ՆԱՎԱԿՆԵՐԸ
  • ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ՆԱՎԱԿՆԵՐԸ ՊԱՊԻՐՈՒՍԻՑ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
  • Գիրք, որը հրաշքով պահպանվեց
    2009 Դիտարան
2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w21 մայիս էջ 31

Գիտեի՞ք արդյոք

Ճի՞շտ է, որ աստվածաշնչյան ժամանակներում պապիրուսն օգտագործվել է նավաշինության մեջ

Պապիրուս բույս

ՇԱՏԵՐԻՆ է հայտնի, որ Հին Եգիպտոսում մարդիկ հիմնականում գրում էին պապիրուսից պատրաստված թերթի վրա։ Հույները և հռոմեացիները նույնպես գրում էին պապիրուսիa վրա։ Սակայն քչերին է հայտնի, որ այդ բույսն օգտագործվել է նաև նավաշինության մեջ։

Եգիպտական դամբարանում հայտնաբերված պապիրուսե նավակի երկու մակետ

Ավելի քան 2 500 տարի առաջ Եսայիա մարգարեն գրել էր, որ «Եթովպիայի գետերի շրջանում» ապրողները «պատգամաբերներ են ուղարկում ծովով ու ջրի վրայով գնացող պապիրուսե նավերով»։ Ավելի ուշ Երեմիա մարգարեն կանխագուշակել էր, որ երբ մարերն ու պարսիկները ներխուժեին Բաբելոն, այրելու էին բաբելոնացիների «պապիրուսե նավակները», որպեսզի վերջիններս չկարողանային փախչել (Ես. 18։1, 2; Երեմ. 51։32)։

Աստվածաշունչը ներշնչված է Աստծուց, ուստի այն ուսումնասիրողները չեն զարմանում, երբ հնագիտական գտածոներ են հայտնաբերվում, որոնք փաստում են, որ աստվածաշնչյան ժամանակներում պապիրուսն օգտագործվել է նավաշինության մեջ (2 Տիմոթ. 3։16)։ Հնագետները մանրամասն ապացույցներ են գտել այն մասին, որ Եգիպտոսում պապիրուսից նավակներ պատրաստելը լայն տարածում ուներ։

ԻՆՉՊԵ՞Ս ԷԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՊԱՊԻՐՈՒՍԵ ՆԱՎԱԿՆԵՐԸ

Եգիպտական դամբարաններում կան նկարներ և հարթաքանդակներ, որոնցում պատկերված է, թե ինչպես են մարդիկ հավաքում պապիրուսը և նավակներ պատրաստում։ Տղամարդիկ կտրում էին պապիրուսի ցողունները, խուրձ-խուրձ կապում դրանք, այնուհետև այդ խրձերը միացնում իրար։ Եվ քանի որ պապիրուսի ցողունը եռանկյունաձև է, խրձերը շատ ամուր ու պինդ էին ստացվում։ Հին Եգիպտոսի մասին մի գրքում ասվում է, որ պապիրուսե նավակների երկարությունը կարող էր հասնել ավելի քան 17 մետրի (55 ֆուտ)։ Նավակի յուրաքանչյուր կողմում տեղավորվում էր 10–12 թիավար (A Companion to Ancient Egypt)։

Եգիպտական հարթաքանդակ, որում պատկերված է, թե ինչպես են պապիրուսից նավակ պատրաստում

ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ՆԱՎԱԿՆԵՐԸ ՊԱՊԻՐՈՒՍԻՑ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Նեղոսի հովտում աճում էր մեծ քանակությամբ պապիրուս։ Բացի այդ՝ պապիրուսից նավակներ պատրաստելը հեշտ էր։ Անգամ երբ մարդիկ սկսեցին փայտից պատրաստել մեծ նավեր, ձկնորսներն ու որսորդները շարունակում էին օգտագործել պապիրուսե լաստանավեր և նավակներ։

Պապիրուսե նավակները երկար ժամանակ լայն տարածում ունեին։ Հույն պատմագիր Պլուտարքոսը, ով եղել է առաջին դարի քրիստոնյաների ժամանակակիցը, գրել է, որ իր օրերում մարդիկ դեռ օգտագործում էին պապիրուսե նավակներ։

a Պապիրուս բույսն աճում է ճահճուտներում և ծանծաղուտներում։ Դրա երկարությունը կարող է հասնել մոտ 5 մետրի (16 ֆուտ), իսկ ցողունի բնի տրամագիծը՝ 15 սանտիմետրի (6 դյույմ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը