Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp24 № 1 էջ 14–15
  • Ճի՞շտ, թե՞ սխալ. որոշում, որ պետք է ընդունեք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ճի՞շտ, թե՞ սխալ. որոշում, որ պետք է ընդունեք
  • 2024 Դիտարան (հանրային թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Արդյո՞ք ճշտի և սխալի վերաբերյալ Աստվածաշնչի չափանիշները հնացած են
    Այլ նյութեր
  • Ծառայիր Եհովային՝ նրա բարձր չափանիշների համաձայն
    Ապրիր՝ քո մտքում պահելով Եհովայի օրը
  • Եհովայի ժողովուրդը արդարություն է սիրում
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ո՞ւմ չափանիշներին կարելի է վստահել
    2001 Դիտարան
Ավելին
2024 Դիտարան (հանրային թողարկում)
wp24 № 1 էջ 14–15
Նախորդ հոդվածների նկարներում պատկերված տղամարդը լեռան գագաթ հասնելուց հետո ուրախ նայում է դեպի հեռուն

Ճի՞շտ, թե՞ սխալ. որոշում, որ պետք է ընդունեք

Երջանիկ կլինենք, թե ոչ, կախված է այն բարոյական չափանիշներից, որոնցով նախընտրում ենք ապրել։ Եհովա Աստված գիտի դրա մասին, այդ պատճառով էլ ուզում է, որ ապրենք իր չափանիշներով։

Եհովան ուզում է՝ խաղաղ ու երջանիկ կյանք վայելենք

«Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ, տանում է այն ճանապարհով, որով դու պիտի գնաս։ Երանի՜ թե ուշադրություն դարձնեիր իմ պատվիրաններին. այդ ժամանակ քո խաղաղությունը գետի պես, ու քո արդարությունը ծովի ալիքների պես կլիներ» (Եսայիա 48։17, 18)։

Աստված, լինելով մեր Արարիչը, գիտի, թե մեզ ինչ է պետք լավագույն կյանքով ապրելու համար։ Նա ուզում է՝ հետևենք իր տված առաջնորդությանը, որովհետև այդպես վարվելը մեր օգտին է ծառայում։ Եթե հետևենք Աստծու պահանջներին, չենք անհանգստանա՝ մեր որոշումները լավ հետևանք կունենան, թե ոչ։ Մենք միշտ ճիշտ ընտրություն կանենք, այնպիսին, որը մեզ կտանի դեպի խաղաղություն ու երջանկություն։

Եհովան անհնարին բան չի պահանջում

«Այս պատվիրանը, որ այսօր տալիս եմ քեզ, դժվար չէ քեզ համար և ոչ էլ հեռու է քեզնից» (2 Օրենք 30։11)։

Աստծու չափանիշներով ապրելու համար գուցե մեր մտածելակերպն ու գործելակերպը փոխելու կարիք լինի։ Իրականում Եհովան մեզնից չափից շատ բան չի պահանջում։ Որպես մեր Արարիչ՝ նա գիտի մեր ընդունակությունները։ Որքան լավ ճանաչենք Եհովային, այնքան ավելի կհամոզվենք, որ «նրա պատվիրանները ծանր չեն» (1 Հովհաննես 5։3)։

Երկու Եհովայի վկա «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի օգնությամբ Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում մի կնոջ հետ

Եհովան խոստանում է օգնել նրանց, ովքեր որոշում են ապրել իր չափանիշներով

«Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնում եմ քո աջ ձեռքից և ասում. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»» (Եսայիա 41։13)։

Մենք կարող ենք ապրել Եհովայի չափանիշներով, որովհետև նա կօգնի մեզ այդ հարցում։ Նա իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով աջակցում, քաջալերում և հույս է տալիս մեզ։

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ համոզվել են, որ աստվածաշնչյան չափանիշներով ապրելը բարելավել է իրենց կյանքը։ Արժե ջանքեր ներդնել ավելի շատ աստվածաշնչյան խորհուրդներ գտնելու համար։ Կարող եք սկսել ուսումնասիրել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկը, որը հիմնված է Աստվածաշնչի վրա։ Այն առկա է jw.org կայքում և անվճար է։ Գրքույկում կան հետևյալ դասերը։

  • Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել քեզ։

  • Աստվածաշունչը հույս է տալիս։

  • Արժե՞ վստահել Աստվածաշնչին։

Երբ խորությամբ ուսումնասիրեք Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, կտեսնեք, որ այն հնացած չէ, այլ հուսալի է ու «հաստատված հավիտյանս հավիտենից» (Սաղմոս 111։8)։ Աստվածաշնչյան բարոյական չափանիշներին հետևելը լավագույն կերպն է, որով կարող ենք ապրել։ Աստված մեզ չի ստիպում. յուրաքանչյուր ոք ինքը պետք է որոշի՝ ապրել Աստծու չափանիշներով, թե ոչ (2 Օրենք 30։19, 20; Հեսու 24։15)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը