Անցած տարվա նշանակալից իրադարձությունները
Եհովայի ներշնչմամբ Եսայիա մարգարեն կանխագուշակեց. «Պղնձի փոխարեն ոսկի կբերեմ, երկաթի փոխարեն՝ արծաթ, փայտի փոխարեն՝ պղինձ և քարերի փոխարեն՝ երկաթ» (Ես. 60։17)։ Անցած տարվա ընթացքում մենք ականատես եղանք, թե ինչպես է այս մարգարեությունը շարունակում կատարվել։ Ինչպես որ մի նյութը ավելի որակյալ նյութով է փոխարինվում, այնպես էլ Եհովայի վկաները տեսնում են, թե ինչպես են կազմակերպչական բարեփոխումներ արվում այս վերջին օրերում (Մատթ. 24։3)։