Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb16 էջ 170–էջ 171 պարբ. 6
  • «Նորից միասին ենք»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Նորից միասին ենք»
  • 2016 Եհովայի վկաների տարեգիրք
  • Նմանատիպ նյութեր
  • Վիրավորված զգացմունքներ​—Երբ «գանգատվելու պատճառ» ենք ունենում
    Վերադարձիր Եհովայի մոտ
  • «Դուք ամենալավ հարևաններն եք»
    2017 Եհովայի վկաների տարեգիրք
  • Երբ պայքարում եք լուրջ հիվանդության դեմ
    2019 Դիտարան (հանրային թողարկում)
  • Գնահատի՛ր խուլ եղբայրներին ու քույրերին
    2009 Դիտարան
Ավելին
2016 Եհովայի վկաների տարեգիրք
yb16 էջ 170–էջ 171 պարբ. 6
Լինդա և Սալի Օնգեր

ԻՆԴՈՆԵԶԻԱ

«Նորից միասին ենք»

Պատմում են Լինդա և Սալի Օնգերը

Լինդա — Երբ 12 տարեկան էի, մայրս ասաց, որ փոքր քույր ունեմ, որին որդեգրել է մի ընտանիք։ Ինձ հետաքրքրում էր, թե արդյոք նա էլ է ինձ նման խուլ ծնվել։ Բայց այդպես էլ ոչինչ չիմացա նրա մասին։

Սալի — Ես չգիտեի, որ ինձ որդեգրել են։ Խորթ մայրս դաժանաբար ծեծում էր և ծառայի պես էր վերաբերվում ինձ։ Շատ տխուր էի ու միայնակ, և դա ավելի էր դժվարացնում կյանքս։ Ավելի ուշ հանդիպեցի Եհովայի վկաներին և նրանց օգնությամբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։ Երբ խորթ մայրս իմացավ այդ մասին, գոտիով ծեծեց ինձ և փոխեց դռների փականները, որպեսզի չկարողանամ դուրս գնալ։ 20 տարեկանում փախա տնից, և ինձ օթևանեցին Եհովայի վկաները։ 2012թ. սկզբներին մկրտվեցի։

Լինդա — 20 տարեկանում սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Հետագայում ներկա եղա Ջակարտայում անցկացվող մարզային համաժողովի, որի ժամանակ ծրագիրը թարգմանվում էր ժեստերի լեզվով։ Համաժողովի օրերին շատ խուլուհամր մարդկանց հանդիպեցի, այդ թվում Սալի անունով մի Վկա աղջկա, որը ապրում էր Հյուսիսային Սումատրայում։ Նրա հանդեպ հարազատ մի բան զգացի, բայց չհասկացա՝ ինչու։

Սալի — Լինդան և ես մտերիմ ընկերուհիներ դարձանք։ Նկատեցի, որ արտաքնապես շատ նման ենք, բայց առանձնապես ուշադրություն չդարձրի դրան։

Լինդա — 2012թ. օգոստոսին՝ մկրտությունիցս մի օր առաջ, իմ մեջ մեծ ցանկություն առաջացավ գտնելու փոքր քրոջս։ Ջերմեռանդորեն աղոթեցի. «Աղաչում եմ, Եհո՛վա, օգնիր, որ գտնեմ քրոջս, շատ եմ ուզում պատմել նրան քո մասին»։ Շատ չանցած՝ մայրս անսպասելիորեն տեքստային հաղորդագրություն ստացավ մի անհատից, որը տեղեկություններ ուներ իմ քրոջ մասին։ Դրանից հետո մեկը մյուսի հետևից մի քանի դեպքեր տեղի ունեցան, և ի վերջո հանդիպեցի Սալիին։

Սալի — Երբ Լինդան ասաց, որ նրա հարազատ քույրն եմ, անմիջապես ինքնաթիռով մեկնեցի Ջակարտա։ Դուրս գալով օդանավակայանի անցագրային կետից՝ տեսա Լինդային, իսկ նրա կողքին՝ հայրիկիս, մայրիկիս և մեծ քրոջս, որոնք եկել էին դիմավորելու ինձ։ Անչափ հուզված էի։ Մենք գրկախառնվեցինք ու համբուրեցինք իրար։ Մայրս չէր ուզում բաց թողնել ինձ իր գրկից։ Բոլորս լաց էինք լինում։ Մայրս ու հայրս, արցունքներն աչքերին, ներողություն խնդրեցին այն բանի համար, որ ինձ ուրիշ ընտանիքի էին տվել։ Մենք նորից հուզվեցինք, լաց եղանք ու գրկախառնվեցինք։

Լինդա — Քանի որ տարբեր դաստիարակություն ենք ստացել, ժամանակ է պետք միմյանց բնավորություններին ու սովորություններին հարմարվելու համար։ Բայցևայնպես, մենք շատ ենք սիրում իրար։

Սալի — Այսօր ես ու Լինդան միասին ենք ապրում, և երկուսս էլ ժեստերի լեզվով նույն ժողովն ենք այցելում, որը գտնվում է Ջակարտայում։

Լինդա — Ինձ ու Սալիին բաժանել էին իրարից, և ավելի քան 20 տարի մենք ապրել ենք իրարից հեռու։ Բայց Եհովայի շնորհիվ նորից միասին ենք։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը