Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb16 էջ 28
  • Մասնաճյուղերի նվիրում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մասնաճյուղերի նվիրում
  • 2016 Եհովայի վկաների տարեգիրք
  • Նմանատիպ նյութեր
  • Մասնաճյուղերի նվիրում
    2014 Եհովայի վկաների տարեգիրք
  • Ի՞նչ է իրականացվում մասնաճյուղում
    Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
  • Մասնաճյուղերի նվիրում
    2017 Եհովայի վկաների տարեգիրք
  • Վճռականորեն տրամադրված ենք՝ ծառայելու Եհովային
    2006 Դիտարան
Ավելին
2016 Եհովայի վկաների տարեգիրք
yb16 էջ 28
Մասնաճյուղի նվիրման ծրագրի ներկաները

ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մասնաճյուղերի նվիրում

ՄԱԴԱԳԱՍԿԱՐԻ մասնաճյուղի նվիրման ժամանակ, որը տեղի ունեցավ 2015թ. հունվարի 24-ին՝ շաբաթ օրը, մի քույր ասաց. «Սիրտս ցնծում է ուրախությունից»։ Նա և մյուս 583 հյուրերը շատ էին տպավորվել՝ տեսնելով 19 սենյակ ունեցող բնակելի մասնաշենքը, ընդարձակված ճաշարանը և վերանորոգված խոհանոցը։ Ավելի շատ տարածք էր հատկացվել ծառայողական, հաշվապահական և նախագծման/շինարարության բաժիններին։ Բացի այդ, ձայնագրման/տեսագրման և ժեստերի լեզվի բաժինները նոր ստուդիաներ ունեցան, և բացվեց Բրայլի գրատիպով տառադարձման բաժին։ Մադագասկարում քարոզչական գործի համառոտ պատմությունը լսելուց հետո հյուրերը ունկնդրեցին նվիրման ելույթը, որը ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ Մարկ Սանդերսոնը։

Մադագասկարի մասնաճյուղի նոր բնակելի մասնաշենքը

Մադագասկարի մասնաճյուղի՝ 19 սենյակ ունեցող նոր բնակելի մասնաշենքը

Ջակարտայում (Ինդոնեզիա) ջրհեղեղ էր տեղի ունեցել, և քաղաքի փողոցները ողողվել էին ջրով։ Բայց հուրախություն Եհովայի ժողովրդի՝ նախքան 2015թ. փետրվարի 14-ը, երբ պետք է տեղի ունենար մասնաճյուղի նվիրումը, ջրերն արդեն ցամաքել էին։ Մասնաճյուղն այժմ զբաղեցնում է 42-հարկանի գրասենյակային շենքի մի հարկը և դրան կից բնակելի շենքի 12 հարկերը։ Բեթելի մի քանի բաժիններ էլ տեղակայված են հարակից ավելի փոքր շենքերում։ Նվիրման ելույթը ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ Էնթոնի Մորիսը։ Հաջորդ օրը ֆուտբոլի մարզադաշտում, որտեղ հավաքված էին 15257 հոգի, նա ներկայացրեց մեկ ուրիշ ելույթ՝ «Շարունակեք տոկալ բարի գործում» վերնագրով։ Իսկ 41 այլ վայրերում հավաքված 11189 հոգի ծրագիրը լսեցին հեռարձակման միջոցով։ Դա Եհովայի վկաների ամենամեծ հավաքույթն էր Ինդոնեզիայում։ Ռոնալդ Ջական, որը Ինդոնեզիա եկած առաջին միսիոներներից է, ասաց. «1951թ.-ին, երբ եկա այստեղ, ողջ երկրում ընդամենը 26 քարոզիչ կար։ Բայց այսօր ավելի քան 26000 հոգի ներկա են այս հատուկ հանդիպմանը։ Եհովան իսկապես օրհնել է իր ժողովրդին Ինդոնեզիայում»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը