Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb17 էջ 128–129
  • Ամուսինս ցած չէր դնում գիրքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ամուսինս ցած չէր դնում գիրքը
  • 2017 Եհովայի վկաների տարեգիրք
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս կարող ես լավագույնս օգուտ քաղել Աստվածաշնչից
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Գանձ, որ դարեր շարունակ թաքնված է եղել
    2013 Դիտարան
  • Ինչո՞ւ է ընթերցանությունը կարևոր երեխաների համար (մաս 1)։ Դիտե՞լ, թե՞ ընթերցել
    Աջակցություն ընտանիքին
  • «Միտք դիր կարդալուն»
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
Ավելին
2017 Եհովայի վկաների տարեգիրք
yb17 էջ 128–129

ՎՐԱՍՏԱՆ

Ամուսինս ցած չէր դնում գիրքը

Մարինա Կոպալիանի

  • ԾՆՎԵԼ Է 1957 թ.-ին

  • ՄԿՐՏՎԵԼ Է 1990 թ.-ին

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Մարինան և նրա ամուսինը՝ Բադրին, անխոնջ քարոզիչներ էին և միևնույն ժամանակ մեծացնում էին իրենց երկու որդիներին։ Հետագայում Բադրին ծառայեց երկրի կոմիտեում և մնաց հավատարիմ մինչև իր մահը՝ 2010 թ.։

Մարինա Կոպալիանին

1989 ԹՎԱԿԱՆԻՆ ես ու ամուսինս մեր հարևանի տանը հանդիպեցինք Վկաների։ Եղբայր Գիվի Բառնաձեն, որը Աստվածաշունչ էր ուսումնասիրում մեր հարևանի հետ, չուներ Աստվածաշունչ, քանի որ այդ ժամանակ Վրաստանում դժվար էր այդ գիրքը գտնել։

Մեզ դուր եկավ այն, ինչ լսեցինք, և ցանկացանք Աստվածաշունչ ձեռք բերել։ Ամուսինս իր հարազատ եղբորն ասաց, որ Աստվածաշունչ է փնտրում։ Ի զարմանս իրեն՝ նրա եղբայրն ասաց, որ վերջերս վրացերեն Աստվածաշնչի նոր թարգմանություն է գնել և այն ուրախությամբ կնվիրի նրան։

Երբ Բադրին տուն վերադարձավ, նստեց սեղանի շուրջ և սկսեց կարդալ Սուրբ Գիրքը այնքան ժամանակ, մինչև որ մութն ընկավ։ Հաջորդ օրը նա արթնացավ ու շարունակեց իր ընթերցանությունը։ Երբ աշխատանքից տուն վերադարձա, տեսա, որ նստած է սեղանի շուրջ և դեռ կարդում է։ Նա ցած չէր դնում գիրքը։ Ես առաջարկեցի նրան մի քանի օր արձակուրդ վերցնել, որ ավարտի ընթերցանությունը։ Կարճ ժամանակ անց նա ամբողջությամբ կարդաց Աստվածաշունչը։

Երբ հետագայում եղբայր Բառնաձեի օգնությամբ սկսեցինք ուսումնասիրել «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» գիրքը, շատ ուրախ էինք, որ Աստվածաշունչ ունեինք։ Մենք չունեինք «Ճշմարտություն» գիրքը, իսկ մեր ուսուցիչը՝ Աստվածաշունչ։ Մոտ մեկ տարի հետո ես ու Բադրին մկրտվեցինք։

Մարինա և Բադրի Կոպալիանիները
    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը