Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 171
  • Ի՞նչ տեսք ունի Սատանան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ տեսք ունի Սատանան
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում Սատանային
  • Հակառա՛կ կացեք Սատանային, և նա կփախչի
    2006 Դիտարան
  • Հիսուսի պես՝ «հակառակվիր Բանսարկուին»
    2008 Դիտարան
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
    2013 Դիտարան
  • Ի՞նչ է կամ ո՞վ է Սատանան
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 171

Ի՞նչ տեսք ունի Սատանան

Աստվածաշնչի պատասխանը

Սատանան անտեսանելի ոգեղեն անձնավորություն է, ինչը նշանակում է, որ նա ֆիզիկական մարմին չունի (Եփեսացիներ 6։11, 12)։

 Սատանան պատկերված է այծի տեսքով, որը ունի պոզեր, պոչ, իսկ ձեռքին՝ եղան

Շատ նկարներում նա պատկերված է այծի տեսքով, որն ունի պոզեր, պոչ, իսկ ձեռքին՝ եղան։ Ոմանք կարծում են, որ Սատանային նման ձևով են սկսել պատկերել միջնադարյան նկարիչները, որոնց վրա հավանաբար իրենց ազդեցությունն են թողել հին ավանդություններն ու դիցաբանությունը։

  • Ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում Սատանային

  • Աստվածաշնչյան համարներ Սատանայի մասին

Ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում Սատանային

Սատանային նկարագրելիս Աստվածաշունչը օգտագործում է տարբեր պատկերավոր միջոցներ։ Դրանք նկարագրում են ոչ թե նրա արտաքին տեսքը, այլ բնութագրում են նրա ներքին էությունը։ Մի քանի օրինակ.

  • Լույսի հրեշտակ։ Սատանան միլիոնավոր մարդկանց մոլորեցնում է՝ ձևացնելով, թե նրանց լավ բան է առաջարկում, որպեսզի նրանք հետևեն ոչ թե Աստծու, այլ իր ուսմունքներին (2 Կորնթացիներ 11։14)։

  • Մռնչացող առյուծ։ Նա կատաղի հարձակումներ է գործում Աստծուն պաշտողների վրա (1 Պետրոս 5։8)։

  • Մեծ վիշապ։ Նա սարսափելի է, հզոր և կործանարար (Հայտնություն 12։9)։

Աստվածաշնչյան համարներ Սատանայի մասին

  • 2 Կորնթացիներ 11։14. «Սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանք է ընդունում»։

    Նշանակությունը: Սատանան փորձում է խաբել մարդկանց՝ ձևացնելով, թե լավն է, որպեսզի մարդիկ հետևեն ոչ թե Աստծու, այլ իր ուսմունքներին։

  • Եփեսացիներ 6։11. «Հագեք Աստծու տված ամբողջ սպառազինությունը, որպեսզի կարողանաք հաստատ կանգնել Բանսարկուի նենգությունների դեմ»։

    Նշանակությունը: Սատանան նենգ միջոցների է դիմում, որպեսզի դրդի մարդկանց չհնազանդվելու Աստծուն։

  • Հակոբոս 4։7. «Հպատակվեք Աստծուն, հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից»։

    Նշանակությունը: Աստծուն հնազանդվելով՝ անհատը կարող է դիմադրել Սատանայի հարձակումներին։

  • 1 Պետրոս 5։8. «Ձեր հակառակորդը՝ Բանսարկուն, մռնչացող առյուծի պես ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա»։

    Նշանակությունը: Սատանան ատում է նրանց, ովքեր հնազանդվում են Աստծուն։ Նա ցանկանում է քանդել Աստծու հետ մեր փոխhարաբերությունները։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը