Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 58
  • Աստվածաշունչը արգելո՞ւմ է սեռական հաճույքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշունչը արգելո՞ւմ է սեռական հաճույքը
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Ի՞նչ է Աստվածաշունչն ասում ամուսնության մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ամուսնական հավատարմություն. ի՞նչ է դա նշանակում
    2009 Արթնացե՛ք
  • Մինչամուսնական սեքս
    2013 Արթնացե՛ք
  • Ինչպես ունենալ հաջող ամուսնություն
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 58

Աստվածաշունչը արգելո՞ւմ է սեռական հաճույքը

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշունչը ոչ թե արգելում է սեռական հաճույքը, այլ ցույց է տալիս, որ այն պարգև է Աստծու կողմից, որ տրվում է ամուսնացածներին։ Աստված ստեղծեց առաջին տղամարդուն և կնոջը, որից հետո «նայեց իր ստեղծած բոլոր բաներին ու տեսավ, որ այդ ամենը շատ լավ է» (Ծննդոց 1:27, 31)։ Երբ նա միավորեց նրանց որպես ամուսնական զույգ, ասաց. «Նրանք մեկ մարմին կլինեն» (Ծննդոց 2:24)։ Դա նշանակում էր, որ նրանք վայելելու էին սեռական և էմոցիոնալ մտերմության հաճույքը։

Աստվածաշնչի հետևյալ խոսքերը արտահայտում են այն հաճույքը, որ ստանում է ամուսնացած տղամարդը. «Ուրախացիր քո երիտասարդության կնոջ հետ.... Թող նրա ստինքները հարբեցնեն քեզ ամեն ժամանակ։ Անդադար նրա սիրով զմայլվիր» (Առակներ 5:18, 19)։ Աստված կնոջն էլ այնպես է ստեղծել, որ հաճույք ստանա ամուսնու հետ սեռական հարաբերություններից։ Աստվածաշունչը ասում է. «Ամուսինն ու կինը պետք է բավարարեն միմյանց սեռական կարիքները» (1 Կորնթացիներ 7:3, God’s Word Bible)։

Կան սահմաններ

Աստված սահմանել է, որ սեռական հարաբերություն լինի միմիայն ամուսնական զույգի միջև, ինչպես Եբրայեցիներ 13։4-ում է ասվում. «Թող ամուսնությունը բոլորի համար պատվական լինի, և ամուսնական անկողինը՝ չպղծվի, քանի որ Աստված դատելու է պոռնիկներին ու շնացողներին»։ Կողակիցները պետք է հավատարիմ և նվիրված լինեն միմյանց։ Նրանք երջանիկ են լինում ոչ թե սեփական ցանկությունները բավարարելով, այլ Աստվածաշնչի հետևյալ սկզբունքով առաջնորդվելով. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20:35)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը