Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 74
  • Ի՞նչ անեմ, որ ուժասպառ չլինեմ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ անեմ, որ ուժասպառ չլինեմ
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչու է այդպես լինում
  • Ինչու դա պետք է հետաքրքրի քեզ
  • Ինչ կարող ես անել
  • Ի՞նչ կարող ենք անել, երբ ուժասպառ ենք լինում
    2014 Արթնացե՛ք
  • Մատուցումներ
    2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Ի՞նչ կարող եմ անել, որ բավականաչափ քնեմ
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչո՞ւ պետք է մտածեմ առողջությանս մասին
    2010 Արթնացե՛ք
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 74
Երիտասարդը իրեն ճնշված է զգում տեխնոլոգիաների, սպորտի, զվարճությունների և տնային աշխատանքների պատճառով

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ անեմ, որ ուժասպառ չլինեմ

Ուժասպա՞ռ ես եղել։ Եթե այո, այս հոդվածը կարող է օգնել քեզ։

  • Ինչու է այդպես լինում

  • Ինչու դա պետք է հետաքրքրի քեզ

  • Ինչ կարող ես անել

  • Ինչ են ասում հասակակիցներդ

Ինչու է այդպես լինում

  • Ծանրաբեռնվածություն։ «Կյանքի բոլոր ոլորտներում,— ասում է Ջուլի անունով մի երիտասարդ կին,— մեզ ասվում է, որ պետք է ամեն բան շարունակ ավելի լավ անենք, շարունակ բարելավվենք, շարունակ ավելի մեծ նպատակներ դնենք ու ավելի լավ արդյունքների հասնենք։ Դժվար է, երբ անընդհատ այսպիսի ճնշումների ես ենթարկվում»։

  • Տեխնոլոգիա։ Սմարթֆոնների, պլանշետների և այլ սարքերի շնորհիվ մենք միշտ կապի մեջ ենք և հասանելի ենք շաբաթը 7 օր՝ 24 ժամ։ Դա կարող է սթրեսի ենթարկել մեզ և ժամանակի ընթացքում ուժասպառ անել։

  • Քնի պակաս։ «Շատ երիտասարդներ, ընկած լինելով առօրյա կյանքի կատաղի հորձանուտի մեջ, շուտ են արթնանում և ուշ են քնում, որպեսզի հասցնեն դպրոց գնալ, աշխատել ու հանգստանալ»,— ասում է Միրանդա անունով մի երիտասարդ կին։ Այսպիսի ապրելակերպը հաճախ ուժասպառ է անում։

Ինչու դա պետք է հետաքրքրի քեզ

Աստվածաշունչը կարևորում է աշխատասիրությունը (Առակներ 6։6–8; Հռոմեացիներ 12։11)։ Սակայն Սուրբ Գիրքը չի խրախուսում այնքան աշխատել, որ կյանքում մնացած բոլոր բաները, այդ թվում՝ առողջությունը տուժեն։

«Մի պահ գիտակցեցի, որ ողջ օրը ոչինչ չէի կերել, քանի որ կենտրոնացած էի իմ բազմաթիվ պարտականությունների վրա։ Հասկացա, որ ճիշտ չէ, երբ համաձայնում եմ կատարել ցանկացած բան, որ ինձ առաջարկվում է. դա չպետք է լինի իմ առողջության հաշվին» (Էշլի)։

Աստվածաշունչը տեղին ասում է. «Կենդանի շունը սատկած առյուծից լավ է» (Ժողովող 9։4)։ Ինքդ քեզ ստիպելով ինչ-որ բան անել՝ գուցե մի որոշ ժամանակ քեզ թվա, թե առյուծի պես ուժեղ ես։ Սակայն եթե ուժասպառ լինես, դա կարող է ծանր հետևանքներ ունենալ քո առողջության համար։

Ինչ կարող ես անել

  • Սովորիր ասել՝ ո՛չ։ Աստվածաշունչն ասում է. «Իմաստությունը համեստների հետ է» (Առակներ 11։2)։ Համեստ մարդիկ գիտեն, որ իրենց հնարավորությունները սահմանափակ են, և ավելի մեծ բեռ չեն դնում իրենց ուսերին, քան կարող են տանել։

    «Առաջին հերթին այն մարդն է ենթակա ուժասպառ լինելու, ով չի կարող «ո՛չ» ասել, նա, ով համաձայնում է կատարել ցանկացած առաջադրանք, որ իրեն առաջարկում են անել։ Դա համեստություն չէ։ Վաղ թե ուշ նա ուժասպառ կլինի» (Ջորդան)։

  • Բավականաչափ հանգստացիր։ Աստվածաշունչն ասում է. «Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից» (Ժողովող 4։6)։ Քունը կոչում են «սնունդ ուղեղի համար», սակայն պատանիներից շատերը չեն ստանում իրենց անհրաժեշտ ութից տասը ժամյա քունը։

    «Երբ խելացնոր գրաֆիկով էի ապրում, հակված էի բավականաչափ չքնելու։ Բայց երբեմն մեկ ժամ ավել քնելը հենց այն է, ինչի կարիքն ունեմ, որ հաջորդ օրը ավելի արդյունավետ և ուրախ անցնի» (Բրուքլին)։

  • Կազմակերպված եղիր։ Աստվածաշունչն ասում է. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն» (Առակներ 21։5)։ Եթե սովորես ժամանակդ ճիշտ տնօրինել և վերահսկել զբաղվածությանդ աստիճանը, այդ հմտությունը մեծ օգուտներ կբերի քեզ ողջ կյանքիդ ընթացքում։

    «Դու կխուսափես շատ սթրեսներից, եթե գրաֆիկ կազմես։ Երբ գրաֆիկդ աչքիդ առաջ է, ավելի հեշտ է տեսնել, թե որտեղ կարող ես փոփոխություններ անել, որ խուսափես ուժասպառ լինելուց» (Վանեսա)։

Ինչ են ասում հասակակիցներդ

Ջիանա

«Որոշ մարդիկ ուժասպառ են լինում, քանի որ ձգտում են ավելի շատ փող վաստակել։ Սակայն 1 Տիմոթեոս 6։8-ում մեզ հորդոր է տրվում բավարարվել կյանքի համար անհրաժեշտ բաներով։ Դա լավ հիշեցում է, որ պետք է ապրել պարզ կյանքով և շատ չաշխատել ձեռք բերելու համար այն բաները, որոնց կարիքը չունենք» (Ջիանա)։

Ուեյլոն

«Ինձ շատ է օգնում ամեն շաբաթ գրաֆիկ կազմելը։ Առանց դրա ես համաձայնում էի անել ավելի շատ բաներ, քան կարող էի։ Այդ ժամանակ սթրեսի մեջ էի ընկնում և չէի կարողանում ամեն ինչ հասցնել» (Ուեյլոն)։

Կառա

«Գուցե մտածում ես, որ անպայման պետք է ընդունես յուրաքանչյուր հրավեր, և որ եթե այդպես չվարվես, ուրախություն չես ունենա։ Բայց ես հասկացել եմ, որ ընդհակառակը՝ ավելի ուրախ կլինես ու ավելի քիչ կհոգնես, եթե բավականաչափ ազատ ժամանակ ունենաս» (Կառա)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը