Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 84
  • Ինչո՞ւ եմ միշտ ասում այն, ինչ չպետք է ասեի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ եմ միշտ ասում այն, ինչ չպետք է ասեի
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ եմ ասում այն, ինչ չպետք է ասեի
  • Սանձել լեզուն
  • Սեր և հարգանք ցուցաբերեք՝ հսկելով ձեր լեզուն
    2006 Դիտարան
  • Մեր լեզուն օգտագործենք ի բարին
    2015 Դիտարան
  • Ինչո՞ւ ասացի այդ բանը
    2012 Արթնացե՛ք
  • Խոսելու պարգևն օգտագործիր «կերտելու համար»
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 84
Տղան փորձում է հետ վերցնել իր բերանից դուրս եկած խոսքերը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ եմ միշտ ասում այն, ինչ չպետք է ասեի

«Երբեմն կարողանում եմ ղեկավարել լեզուս, բայց լինում են պահեր, երբ թվում է, թե այն մտքիցս առաջ է ընկնում» (Ջեյմս)։

«Երբ լարված եմ, անմտածված եմ խոսում, իսկ երբ հանգիստ եմ, ասում եմ ավելին, քան պետք է։ Միշտ մի բան փչացնում եմ» (Մարի)։

Աստվածաշունչն ասում է, որ «լեզուն կրակ է», և ավելացնում. «Որքա՜ն փոքր կրակ է պետք, որ մի մեծ անտառ այրվի» (Հակոբոս 3։5, 6)։ Հաճա՞խ ես խոսքերիդ պատճառով կրակի մեջ ընկնում։ Եթե այո, այս հոդվածը կարող է օգնել քեզ։

  • Ինչո՞ւ եմ ասում այն, ինչ չպետք է ասեի

  • Սանձել լեզուն

  • Ինչ են ասում հասակակիցներդ

Ինչո՞ւ եմ ասում այն, ինչ չպետք է ասեի

Անկատարություն։ Աստվածաշունչն ասում է. «Եթե մեկը խոսքի մեջ չի սայթաքում, նա կատարյալ մարդ է» (Հակոբոս 3։2)։ Անկատարության պատճառով բոլորս հաճախ սայթաքում ենք ոչ միայն քայլելիս, այլև խոսելիս։

«Քանի որ միտքս ու լեզուս կատարյալ չեն, հիմարություն կլինի, եթե ասեմ, որ կարող եմ ամբողջությամբ վերահսկել դրանք» (Աննա)։

Շատախոսություն։ Աստվածաշունչն ասում է. «Խոսքերի շատության դեպքում հանցանքն անպակաս է» (Առակներ 10։19)։ Շատ ավելի հավանական է, որ շատախոս մարդիկ, ովքեր քիչ են լսում ուրիշներին, սխալ բան ասեն ու վիրավորեն նրանց։

«Միշտ չէ, որ ամենախելացի մարդը նա է, ով միայն ինքն է խոսում։ Հիսուսը երկրի վրա երբևէ ապրած ամենախելացի մարդն էր, այնուամենայնիվ, երբեմն պարզապես լռում էր» (Ջուլիա)։

Հեգնանք։ Աստվածաշունչն ասում է. «Կա մարդ, որ անմտածված է խոսում և սրի պես խոցում է» (Առակներ 12։18)։ Անմտածված խոսքի ձևերից մեկը հեգնանքն է՝ կծու խոսքը, որը նվաստացնում է ուրիշներին։ Ովքեր հեգնելու սովորություն ունեն, գուցե ասեն. «Ես ընդամենը կատակում էի»։ Սակայն մարդկանց նվաստացնելը ծիծաղելի չէ։ Աստվածաշունչը պատվիրում է. «Վիրավորական խոսքը թող հեռացվի ձեզանից, ինչպես նաև ամեն չարություն» (Եփեսացիներ 4։31)։

«Ես սիրում եմ սրամիտ բաներ ասել և զվարճալի լինել. սրանք բաներ են, որոնք տանում են հեգնանքի, ինչի պատճառով հաճախ խնդիրների մեջ եմ ընկնում» (Օկսանա)։

Տղան փորձում է հետ լցնել ատամի մածուկը

Ինչպես որ դուրս սեղմված ատամի մածուկը չես կարող հետ լցնել, այնպես էլ չես կարող հետ վերցնել այն խոսքերը, որոնք արդեն ասել ես

Սանձել լեզուն

Գուցե հեշտ չլինի սովորել վերահսկել լեզուն, բայց աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել քեզ այդ հարցում։ Օրինակ՝ նկատի առ հետևյալը։

«Խոսե՛ք ձեր սրտերի հետ.... և լո՛ւռ մնացեք» (Սաղմոս 4։4)։

Երբեմն լավագույն արձագանքը չարձագանքելն է։ «Այն, ինչ զգում եմ բարկացած ժամանակ, թերևս չզգամ ավելի ուշ,— ասում է Լաուրա անունով մի երիտասարդ կին։— Հանդարտվելուց հետո սովորաբար ուրախանում եմ, որ չեմ ասել այն, ինչ ուզում էի ասել այդ պահին»։ Նույնիսկ մի քանի վայրկյան կանգ առնելը կարող է հետ պահել քեզ սխալ բաներ ասելուց։

«Մի՞թե ականջը չի քննում խոսքերը, ինչպես որ քիմքն է զգում ուտելիքի համը» (Հոբ 12։11)։

Դու կխուսափես բազմաթիվ խնդիրներից, եթե հետևյալ հարցերի միջոցով ինքնաքննություն անես և մտածես, թե ինչ ես ուզում ասել։

  • Ճի՞շտ է արդյոք։ Կերտի՞չ է։ Կարիք կա՞ ասելու (Հռոմեացիներ 14։19)։

  • Ի՞նչ կզգայի, եթե ինչ-որ մեկը նույնը ինձ ասեր (Մատթեոս 7։12)։

  • Արդյոք դա հարգալից կլինի՞ ուրիշների տեսակետի նկատմամբ (Հռոմեացիներ 12։10)։

  • Արդյո՞ք սա հարմար պահ է դա ասելու համար (Ժողովող 3։7)։

«Խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք» (Փիլիպպեցիներ 2։3)։

Այս խորհուրդը կօգնի քեզ ուրիշների մասին լավը մտածելու։ Արդյունքում՝ կկարողանաս զսպել լեզուդ և խոսելուց առաջ մտածել։ Նույնիսկ եթե ուշ է, և դու արդեն վիրավորել ես ինչ-որ մեկին, խոնարհություն դրսևորիր և հնարավորինս արագ ներողություն խնդրիր (Մատթեոս 5։23, 24)։ Ապա ջանք թափիր, որ սանձես լեզուդ։

Ինչ են ասում հասակակիցներդ

Թեյլոր

«Երբ զրույցը թեժանում է, ես կարող եմ ասել բաներ, որոնք նկատի չունեի։ Բայց եթե ընդամենը տասը վայրկյան սպասեմ ու մտածեմ, թե ասածս ինչ ազդեցություն կունենա ուրիշների վրա, կամ արդյոք այն օգտակար կլինի, կկարողանամ ավելի լավ վերահսկել լեզուս» (Թեյլոր)։

Բրենդոն

«Երբ ինչ-որ մեկը նյարդայնացնող բան է ասում քեզ, լավ կլինի՝ ծանրութեթև անես իրավիճակը։ Հաճախ դրանք անմտածված խոսքեր են, որոնք կարելի է ուղղակի անտեսել։ Այլ պարագայում, երբ ասվածը քո տեսանկյունից անարդար է, գուցե դրա մեջ որոշ չափով ճշմարտություն լինի։ Դրական, հանդարտ զրույցը նմանատիպ իրավիճակները հարթելու գաղտնիքն է» (Բրենդոն)։

Ջեսիկա

«Վիրավորական խոսքերից ավելի հեշտ կլինի խուսափել, եթե դրանք նախ չառաջանան մեր մտքում։ Երբեմն պետք է սովորենք ճիշտ գնահատել իրավիճակը և ավելի լավ տրամադրված լինել մարդկանց նկատմամբ։ Եթե այդպես վարվենք, ապա ավելի քիչ հակված կլինենք նրանց ցավեցնող բաներ ասելու» (Ջեսիկա)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը