Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbv հոդված 56
  • Գաղատացիներ 6։9. «Չհոգնենք բարին անելուց»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գաղատացիներ 6։9. «Չհոգնենք բարին անելուց»
  • Աստվածաշնչյան համարների բացատրություն
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Գաղատացիներ 6։9-ի նշանակությունը
  • Գաղատացիներ 6։9-ի համատեքստը
  • Աստվածաշնչի գիրք համար 48. Գաղատացիներ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Հռոմեացիներ 12։12. «Յուսով ուրախացէք, նեղութեան համբերեցէք, աղօթքում յարատեւեցէք»
    Աստվածաշնչյան համարների բացատրություն
  • Ընթերցողների հարցերը
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Այլաբանական պատմություն, որը մեծ արժեք ունի մեզ համար
    2006 Դիտարան
Աստվածաշնչյան համարների բացատրություն
ijwbv հոդված 56

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Գաղատացիներ 6։9. «Չհոգնենք բարին անելուց»

«Չհոգնենք բարին անելուց, որովհետև եթե չթուլանանք, ճիշտ ժամանակին կհնձենք» (Գաղատացիներ 6։9, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

«Չ’ձանձրանանք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կ’հնձենք՝ եթէ չ’թուլանանք» (Գաղատացիներ 6։9, «Արարատ» թարգմանություն)։

Գաղատացիներ 6։9-ի նշանակությունը

Պողոս առաքյալը հորդորում է քրիստոնյաներին շարունակել անել այն, ինչ Աստծու տեսակետից բարի է կամ լավ։ Այդ դեպքում նրանք կարող են վստահ լինել, որ Աստված կվարձատրի իրենց։

«Չհոգնենք»։ Այս բառը կարել է նաև թարգմանել «չձանձրանանք»։ Բնագիր տեքստում օգտագործված բառը ունի նաև թևաթափ չլինելու կամ խանդավառությունը չկորցնելու իմաստ։ Այս խոսքերում իրեն ներառելով՝ Պողոսն ընդունում է, որ ինքն էլ է ժամանակ առ ժամանակ թևաթափ լինում (Հռոմեացիներ 7։21-24)։

«Բարին» կամ լավը վերաբերում է այն ամենին, ինչ քրիստոնյան պետք է անի որպես Աստծուն մատուցվող ծառայություն։ Դա ներառում է այն գործերը, որ անհատն անում է իր հավատակիցների կամ այլ մարդկանց բարօրության համար (Գաղատացիներ 6։10)։

«Եթե չթուլանանք, ճիշտ ժամանակին կհնձենք»։ Պողոսն իր ընթերցողներին հիշեցնում է, որ լավն անելու արդյունքը տեսնելու համար ժամանակ է հարկավոր, ճիշտ ինչպես հողագործին է ժամանակ հարկավոր իր ցանած սերմի արդյունքը տեսնելու համար։ Ցանքի մասին հիշատակելով՝ Պողոսը ակնարկում է այն հիմնարար ճշմարտությունը, որ գրված է 7-րդ համարում. «Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի»։ Այլ խոսքով՝ եթե քրիստոնյան անի այն, ինչ լավ է Աստծու աչքում, մեծ վարձատրություն կստանա, այդ թվում՝ հավիտենական կյանք (Հռոմեացիներ 2։6, 7; Գաղատացիներ 6։8)։

Գաղատացիներ 6։9-ի համատեքստը

Գաղատիայի քրիստոնյաներին ուղղված այս նամակը Պողոս առաքյալը գրել է մ. թ. մոտ 50-52 թթ.-ին։ Դրա նպատակն էր պաշտպանել հավատակիցներին այն մարդկանցից, ովքեր պնդում էին, թե քրիստոնյա են, սակայն աղավաղում էին Հիսուսի մասին ճշմարտությունը (Գաղատացիներ 1։6, 7)։ Այս կեղծ ուսուցիչները պնդում էին, թե քրիստոնյաները պետք է հնազանդվեն այն Օրենքին, որ Աստված Մովսեսի միջոցով տվել էր հին Իսրայել ազգին (Գաղատացիներ 2։15, 16)։ Պողոսը բացատրեց, որ Օրենքն արդեն ծառայել է իր նպատակին, և դրան հետևելը Աստծու ծառաների համար այլևս պահանջ չէ (Հռոմեացիներ 10։4; Գաղատացիներ 3։23-25)։

Երբ Պողոսը հորդորեց իր հավատակիցներին շարունակել «բարին անել», նա նկատի չուներ Մովսիսական օրենքին հնազանդվելը։ Փոխարենը նա հորդորում էր նրանց «կատարել Քրիստոսի օրենքը», որն ընդգրկում է այն բոլոր լավ բաները, ինչ Հիսուսը սովորեցրեց անել ուրիշների համար (Գաղատացիներ 6։2; Մատթեոս 7։12; Հովհաննես 13։34)։

«Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունից» կարդա Գաղատացիներ 6-րդ գլուխը՝ ուշադրություն դարձնելով ծանոթագրություններին և զուգահեռ հղումներին։ Կարող ես լսել նաև գրքի ձայնագրությունը և օգտվել հավելվածներում առկա նյութերից։

Դիտիր «Գաղատացիներ» գրքի մասին այս կարճ տեսանյութը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը