Ծանոթագրություն
c Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տալիս, որ ինֆորմացիա չպարունակող ՌՆԹ-ն շատ բարդ է և իրականում առանց դրա բջջի նորմալ զարգացումն անհնար է։ Գիտնականները գտել են, որ ինֆորմացիա չպարունակող ՌՆԹ-ի ֆունկցիայի խախտումները շատ հիվանդությունների պատճառ են դառնում, օրինակ՝ քաղցկեղի տարբեր տեսակների, պսորիազի և անգամ Ալցհեյմերի հիվանդության։ Այն, ինչը նախկինում համարվում էր «խարամ», գուցե պարունակում է տարբեր հիվանդություններ ախտորոշելու և բուժելու բանալին։