Ծանոթագրություն
c Ո՛չ Բարբերը, ո՛չ էլ Ռասելը առաջինը չէին, որ բացատրեցին, թե Տիրոջ վերադարձը նրա անտեսանելի ներկայությունն է։ Շատ ավելի վաղ Իսահակ Նյուտոնը (1642–1727) գրել էր, որ Քրիստոսը կվերադառնա և կթագավորի «մահկանացուների համար անտեսանելի» կերպով։ 1856-ին Ջոզեֆ Սեիսը, որը Ֆիլադելֆիայիում (Փենսիլվանիա) լյութերական քահանա էր, գրել էր երկրորդ գալստի երկու փուլերի մասին՝ անտեսանելի «պարուսիայի», կամ՝ ներկայության մասին, որին հաջորդելու էր տեսանելի հայտնությունը։ Իսկ 1864-ին Բենջամին Ուիլսոնը հրատարակել էր Նոր Կտակարանի «Էմֆաթիք դայագլոթ» տողացի թարգմանությունը և «պարուսիա» բառի ներքևում գրել էր «ներկայություն», ոչ թե «գալուստ»։ Հենց դրա վրա էր, որ Բ. Ու. Քեյթը՝ Բարբերի ընկերակիցներից մեկը, հրավիրեց Բարբերի և նրա համախոհների ուշադրությունը։