Ծանոթագրություն
c «Դիտարան ընկերության» կանոնադրության համաձայն՝ տնօրենների խորհուրդը պետք է կազմված լիներ յոթ հոգուց։ Այնտեղ նշվում էր, որ անդամներից մեկի մահից հետո մյուսները պետք է, նրա փոխարեն, մեկ ուրիշին նշանակեին։ Այդ իսկ պատճառով Ռասելի մահից երկու օր անց տնօրենների խորհուրդը հավաքվեց և Ա. Ն. Փիրսոնին ընտրեց նրա փոխարեն։ Այդ ժամանակ տնօրենների խորհրդի անդամներն էին՝ Ա. Ի. Ռիչին, Ու. Է. վան Ամբուրգը, Հ. Ք. Ռոքվելը, Ջ. Դ. Ռայթը, Ի. Ֆ. Հոսկինսը, Ա. Ն. Փիրսոնը և Ջ. Ֆ. Ռադերֆորդը։ Դրանից հետո յոթ անդամներից բաղկացած այս խորհուրդը ընտրեց գործադիր կոմիտեի անդամներին։