Ծանոթագրություն
i Այս եզրակացությունը արվել է այն բանի հիման վրա, որ ինչպես կարծում էին, պատմության յոթերորդ հազարամյակը սկսվել է 1873-ին, և որ այն ժամանակահատվածը, որի ընթացքում Իսրայել ազգը չուներ Աստծու հավանությունը, ավարտվելու էր 1878-ին (այն իր տևողությամբ հավասար էր նախորդ ժամանակահատվածին, որը համարվում էր հաճության ժամանակահատված)։ Ժամանակագրական հաշվարկների մեջ եղած սխալների պատճառն այն էր, որ «Ջեյմս թագավորի թարգմանության» մեջ ճշգրտորեն չէր թարգմանվել Գործեր 13։20 համարը։ Բացի այդ, այն կարծիքը կար, թե 1 Թագավորներ 6։1 համարում սխալ է թույլ տրվել արտագրման ժամանակ, ինչպես նաև հաշվի չեն առնվել Հուդայի ու Իսրայելի թագավորների կառավարման տարեթվերի հետ կապված աստվածաշնչյան զուգահեռները։ Աստվածաշնչյան ժամանակագրության վերաբերյալ ավելի հստակ հասկացողության մասին գրվեց 1943թ.-ին «Ճշմարտությունը կազատի ձեզ» գրքում, իսկ հաջորդ տարի այդ հասկացողությունը ավելի ճշգրտվեց «Թագավորությունը մոտ է» գրքում, ինչպես նաև ավելի ուշ տպագրված հրատարակություններում։