Ծանոթագրություն
a Օրինակ՝ Նիգերիայի յորուբա ժողովուրդը հավատում է հոգու վերամարմնավորման գաղափարին։ Ուստի երբ մայրը զավակ է կորցնում, նրանք ողբում են այդ կորուստը, սակայն ոչ երկար ժամանակ։ Նրանց երգերից մեկում ասվում է. «Միայն ջուրն է թափվում, բայց ջրամանը չի կոտրվում»։ Ըստ յորուբաների՝ ջրամանը մայրն է, որը կարող է ծնել մեկ ուրիշ երեխա։ Հնարավոր է, որ վերջինիս մեջ բնակություն հաստատի մահացածի վերամարմնավորված հոգին։ Բայց Եհովայի վկաները չեն հետևում ոչ մի այնպիսի ավանդության, որը բխում է սնապաշտական պատկերացումներից՝ հիմնված հոգու անմահության և վերամարմնավորման կեղծ գաղափարների վրա։ Այդ գաղափարները սուրբգրային որևէ ապացույց չունեն (Ժողովող 9։5, 10; Յակոբոս 5։20)։