Ծանոթագրություն
a Թթվածինը քիմիապես խիստ ռեակտիվ էլեմենտ է։ Օրինակ՝ երկաթի հետ փոխազդեցության արդյունքը ժանգի ստացումն է, ջրածնի հետ նրա միացությունից առաջանում է ջուրը։ Եթե ամինաթթուների առաջացման ժամանակ մթնոլորտում մեծ քանակությամբ առկա լիներ ազատ թթվածինը, ապա այն արագ կմիանար և կտարրալուծեր այդ օրգանական մոլեկուլները։