Ծանոթագրություն
a Գալիլեայի ծովում հանկարծահաս փոթորիկները սովորական երևույթ են։ Քանի որ լիճը գտնվում է ցածրադիր բարձրության վրա (ծովի մակարդակից մոտ 200 մետր (700 ֆուտ) ցածր), օդն այնտեղ շատ ավելի տաք է, քան շրջակա տարածքներում, և դա մթնոլորտում օդի մեծ տեղաշարժեր է առաջացնում։ Ուժեղ քամիները հյուսիսում գտնվող Հերմոն լեռից սուրում են դեպի Հորդանան գետի հովիտը։ Մի ակնթարթում անդորրը վերածվում է մոլեգին փոթորկի։