Ծանոթագրություն
a Չ. Ռասելի մահից հետո լույս տեսավ «Գրությունների ուսումնասիրություններ» ձեռնարկի յոթերորդ հատորը, որտեղ բացատրվում էին «Եզեկիէլ» և «Յայտնութիւն» գրքերը։ Այդ հատորի բովանդակությունը մասամբ հիմնված էր Ռասելի անձնական մեկնաբանությունների վրա։ Դա նշանակում էր, որ այդ մարգարեությունների իմաստը բացահայտելու ժամանակը դեռ չէր եկել, և դա էր պատճառը, որ «Գրությունների ուսումնասիրությունների» այդ հատորում տրված բացատրությունները շատ աղոտ էին։ Հետագա տարիներին Եհովայի շնորհը, ինչպես նաև համաշխարհային բեմի վրա զարգացող իրադարձությունները թույլ տվեցին, որ քրիստոնյաները ավելի ճշգրտորեն հասկանան մարգարեական այդ գրքերի նշանակությունը։