Ծանոթագրություն
b «Դժոխք» բառը թարգմանվել է եբրայերեն շեոլ և հունարեն հադես բառերից, որոնք նշանակում են պարզապես «գերեզման»։ Ուստի, չնայած նրան, որ Աստվածաշնչի Արարատ թարգմանության մեջ շեոլ բառը 34 անգամ թարգմանված է «դժոխք», այն 27 անգամ թարգմանված է նաև «գերեզման», իսկ 14 տողատակի ծանոթագրությունում դժոխք և գերեզման բառերը տրված են որպես հոմանիշներ։ Ուրեմն, այս բառերն, ընդհանուր առմամբ, նույն իմաստն ունեն։