Ծանոթագրություն
a Մինչև 1917 թվականի հեղափոխությունը Ռուսաստանում գործում էր հին՝ հուլյան օրացույցը, այնինչ երկրների մեծամասնությունն անցել էր գրիգորյան օրացույցի։ 1917 թ.–ին հուլյան օրացույցը 13 օրով ետ էր գրիգորյան օրացույցից։ Հեղափոխությունից հետո Խորհրդային Միությունը կիրառության մեջ դրեց գրիգորյան օրացույցը։ Սակայն ուղղափառ եկեղեցին իր տոների պատճառով շարունակեց հետևել հուլյան օրացույցին՝ անվանելով այն «հին տոմար»։ Դուք գուցե լսել եք, որ Ռուսաստանում Սուրբ ծնունդը նշվում է հունվարի 7–ին։ Իսկ գրիգորյան օրացույցի հունվարի 7–ը հուլյան օրացույցի դեկտեմբերի 25–ն է։ Փաստորեն, շատ ռուսներ իրենց տոնական օրերը հետևյալ կերպ են կազմակերպում. դեկտեմբերի 25՝ արևմտյան Սուրբ ծնունդ. հունվարի 1՝ աշխարհիկ Նոր տարի. հունվարի 7՝ ուղղափառ Սուրբ ծնունդ. հունվարի 14՝ Նոր տարի հին տոմարով։