Ծանոթագրություն
c Կարելի է ենթադրել, որ Հովսեփը մահացել էր, քանի որ Հիսուսի ընտանիքի մյուս անդամները՝ մայրը, եղբայրները և քույրերը, հիշատակվում են Ավետարաններում։ Օրինակ՝ Կանայում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ Մարիամը ակտիվորեն մասնակցում էր խնջույքի կազմակերպչական հարցերին, բայց Հովսեփի մասին ոչինչ չի նշվում (Հովհաննես 2։1–11)։ Մեկ ուրիշ դեպքում տեսնում ենք, որ մարդիկ Քրիստոսի մասին խոսելիս ասում էին ոչ թե Հովսեփի որդին, այլ «Մարիամի որդին» (Մարկոս 6։3)։