Ծանոթագրություն
a Սաղմոսերգու Դավթի պես մենք բոլորս սիրում ենք Եհովային և հաճույքով գովաբանում ենք նրան։ Ժողովի հանդիպումները յուրահատուկ հնարավորություն են ընձեռում արտահայտելու մեր սերը Աստծու հանդեպ. դա անում ենք այդ հանդիպումների ժամանակ մեկնաբանություններ տալով։ Բայց ոմանց համար ժողովում մեկնաբանություն տալը շատ դժվար է։ Եթե դու էլ ես այդ մարդկանց թվում, այս հոդվածը կարող է օգնել քեզ։ Նախ՝ այն կօգնի հասկանալ, թե որն է քո ունեցած վախերի պատճառը, ապա՝ կօգնի հաղթահարել դրանք։