Ծանոթագրություն
a Ինչ խոսք, մենք մեծ ցավ ենք ապրում, երբ մեր հարազատը թողնում է ճշմարտությունը։ Հոդվածից կիմանանք, թե ինչ է զգում Եհովան, երբ նման բան է լինում։ Նաև կքննենք, թե ընկերակցությունից զրկված անհատի ընտանիքի անդամները ինչ գործնական քայլեր կարող են ձեռնարկել, որպեսզի մեղմեն իրենց ցավը և հոգևորապես ամուր մնան։ Բացի այդ՝ կիմանանք, թե ժողովում յուրաքանչյուրն ինչ կարող է անել, որ մխիթարի ու աջակցի նրանց։