Ծանոթագրություն
a «Եհովա» անունը Աստծու եբրայերեն անձնանվան հայերեն տառադարձված ձևն է, որը կազմված է չորս տառերից՝ יהוה (ՅՀՎՀ)։ Արևմտահայերեն Աստվածաշնչում այս անունը փոխարինված է «Տեր» տիտղոսով։ Եհովայի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու և իմանալու համար, թե ինչու որոշ աստվածաշնչյան թարգմանություններ չեն օգտագործում այդ անունը, կարդա «Ո՞վ է Եհովան» հոդվածը։