Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g16 № 5 էջ 10–11
  • Զարմանահրաշ քիմիական տարր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Զարմանահրաշ քիմիական տարր
  • 2016 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Զարմանահրաշ կարմիր գնդիկները
    2006 Արթնացե՛ք
2016 Արթնացե՛ք
g16 № 5 էջ 10–11

Զարմանահրաշ քիմիական տարր

Ածխածնի ատոմներ

«Ածխածինը կյանքի համար անհրաժեշտ ամենակարևոր քիմիական տարրն է»,— ասվում է մի գրքում (Nature’s Building Blocks)։ Իր յուրօրինակ հատկությունների շնորհիվ ածխածինը կարող է միանալ ինչպես իր, այնպես էլ այլ քիմիական տարրերի հետ՝ առաջացնելով միլիոնավոր միացություններ։ Գիտնականները շարունակ նորանոր այդպիսի միացություններ են հայտնաբերում կամ ստանում արհեստական ճանապարհով։

Ինչպես ցույց են տալիս ներքոհիշյալ օրինակները, ածխածնի ատոմները, միմյանց միանալով, կարող են առաջացնել տարբեր ձևի մոլեկուլներ՝ շղթայաձև, բրգաձև, օղակաձև, շերտաձև և գլանաձև։ Ածխածինն իսկապես զարմանահրաշ քիմիական տարր է։

ԱԼՄԱՍՏ

Ալմաստ

Ալմաստը առաջանում է, երբ ածխածնի ատոմները, միմյանց միանալով, ստանում են բուրգի՝ կամ քառանիստի տեսք։ Այս կառուցվածքը շատ ամուր է, ինչի շնորհիվ ալմաստը համարվում է գոյություն ունեցող ամենակարծր բնական հանքանյութը։ Կարելի է ասել, որ մաքուր ալմաստը ածխածնի ատոմներից բաղկացած մի հսկա մոլեկուլ է։

ԳՐԱՖԻՏ

Գրաֆիտային մատիտ

Ածխածնի՝ միմյանց ամուր կապված ատոմները կազմում են շերտեր, որոնք զուգահեռ դասավորված են իրար վրա։ Այդ շերտերի միջև կապը բավականին թույլ է, ինչի պատճառով դրանք կարող են ազատ սահել միմյանց վրայով, ճիշտ ինչպես իրար վրա դրված թղթերը։ Իր այս առանձնահատկությունների շնորհիվ գրաֆիտը լավ քսանյութ է և գրաֆիտային մատիտների գլխավոր բաղադրիչը։a

ԳՐԱՖԵՆ

Մատիտի հետք

Գրաֆենը ածխածնի ատոմների մեկ ատոմական շերտն է, որը վեցանկյուններից բաղկացած բյուրեղացանց է։ Գրաֆենը շատ ավելի առաձգական է, քան պողպատը։ Մատիտի թողած հետքի մեջ կարող են լինել գրաֆենի մեկ կամ մի քանի շերտեր։

ՖՈՒԼԵՐԵՆՆԵՐ

Ֆուլերեններ

Դրանք ածխածնի սնամեջ մոլեկուլներ են, որոնք ստանում են տարբեր ձևեր, օրինակ՝ միկրոսկոպիկ գնդակների կամ էլ խողովակների ձև, որոնք կոչվում են նանոխողովակներ։ Այս մոլեկուլները չափվում են նանոմետրով, որը մետրի մեկ միլիարդերորդ մասն է։

ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ

Ածխածին պարունակող կենդանի բջիջներ

Բույսերի, կենդանիների և մարդու բջիջների կազմության հիմքում ընկած է ածխածինը։ Այս քիմիական տարրը մտնում է ածխաջրերի, ճարպերի և ամինաթթուների բաղադրության մեջ։

«[Աստծու] անտեսանելի հատկությունները.... երևում են ստեղծված բաների միջոցով» (Հռոմեացիներ 1։20)։

a Տես «Ո՞վ ունի մատիտ» հոդվածը «Արթնացե՛ք»-ի 2007 թ. հուլիսի համարում (անգլ., ռուս.)։

Աստղ

Աստղերում եղած գերճշգրիտ կանոնակարգման արդյունք

Ածխածինը առաջանում է երեք հելիումի միջուկների միաձուլման արդյունքում։ Ըստ գիտնականների՝ այս պրոցեսը տեղի է ունենում կարմիր հսկաներ կոչվող աստղերի ներսում։ Բայց որպեսզի այդ միաձուլումը տեղի ունենա, անհրաժեշտ են իդեալական ճշգրտություն պահանջող որոշակի պայմաններ։ Ֆիզիկոս Փոլ Դեյվիսը գրել է, որ «եթե [ֆիզիկական օրենքների] թեկուզ մի քանի պարամետրերի արժեքները նույնիսկ անսահմանորեն փոքր փոփոխության ենթարկվեն, ապա գոյություն չեն ունենա տիեզերքը, կյանքը, ինչ խոսք, նաև մարդիկ»։ Ինչպե՞ս կարելի է բացատրել այդ իդեալական պայմանների գոյությունը։ Ոմանք ասում են, որ այդ ամենը պատահական է առաջացել։ Ուրիշներն էլ դրանց մեջ տեսնում են իմաստուն Արարչի ձեռքը։ Իսկ դուք ո՞ր տեսակետն եք առավել տրամաբանական համարում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը