Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 103 էջ 238–էջ 239 պարբ. 2
  • «Թող գա քո թագավորությունը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Թող գա քո թագավորությունը»
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Աստված ի՞նչ նպատակ ունի երկրի առնչությամբ
    Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
  • Ի՞նչ նպատակ ունի Աստված մարդկանց առնչությամբ
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Սկսվում է մի դժվարին կյանք
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Աստծու նպատակը շուտով կիրականանա
    2006 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 103 էջ 238–էջ 239 պարբ. 2
Մեծերն ու փոքրերը վայելում են կյանքը դրախտում

ԴԱՍ 103

«Թող գա քո թագավորությունը»

Եհովան խոստացավ. «Այլևս չեն լինի արտասուք, ցավ, հիվանդություն և մահ։ Ես կսրբեմ ամեն արտասուք մարդկանց աչքերից։ Անցյալում եղած բոլոր վատ բաները կմոռացվեն»։

Եհովան Ադամին ու Եվային բնակեցրեց Եդեմի պարտեզում, որպեսզի նրանք ապրեին խաղաղ ու երջանիկ։ Ադամն ու Եվան պետք է երկրպագեին իրենց երկնային Հորը, երեխաներ ունենային ու երկիրը լցնեին նրանցով։ Թեև նրանք չհնազանդվեցին Եհովային, բայց նրա նպատակը երբեք չփոխվեց։ Այս գրքում մենք տեսանք, որ Աստծու բոլոր խոստումները իրականանում են։ Նրա թագավորությունը հրաշալի օրհնություններ է բերելու երկրի վրա, ինչպես որ Աստված խոստացել էր Աբրահամին։

Մեծերը, փոքրերը և գազանները՝ դրախտում

Շուտով Սատանան, նրա դևերը և վատ մարդիկ կկործանվեն։ Բոլորը կերկրպագեն Եհովային։ Մենք չենք հիվանդանա ու չենք մահանա։ Ընդհակառակը, ամեն օր կարթնանանք նոր ուժերով լի և ուրախ կլինենք, որ ողջ ենք։ Ամբողջ երկիրը դրախտ կդառնա։ Յուրաքանչյուր մարդ առատ ու առողջ սնունդ և հարմարավետ տուն կունենա։ Մարդիկ ոչ թե դաժան ու բռնի կլինեն, այլ բարի։ Վայրի գազանները չեն վախենա մեզնից, և մենք էլ նրանցից չենք վախենա։

Որքա՜ն հուզիչ կլինի տեսնել, որ Եհովան հարություն է տալիս մարդկանց։ Մենք կդիմավորենք անցյալում ապրած նրա ծառաներին՝ Աբելին, Նոյին, Աբրահամին, Սառային, Մովսեսին, Հռութին, Եսթերին, Դավթին և ուրիշների։ Նրանք մեզ հետ երկիրը դրախտի կվերածեն։ Միշտ շատ հետաքրքիր գործեր կլինեն անելու։

Եհովան ուզում է, որ դու այդ աշխարհում ապրես։ Դու այնքա՜ն հետաքրքիր բաներ կիմանաս նրա մասին։ Ուստի ամեն օր ավելի ու ավելի մտերմացիր Եհովայի հետ և դա արա հիմա ու հավիտյան։

«Ո՜վ Եհովա, մեր Աստվա՛ծ, դու արժանի ես փառքի, պատվի և զորության, որովհետև դու ես ստեղծել բոլոր բաները» (Հայտնություն 4։11)։

Հարցեր։ Ի՞նչ փոփոխություններ է Աստծու թագավորությունը անելու երկրի վրա։ Այս գրքի հերոսներից ո՞ւմ կուզեիր հանդիպել դրախտում։

Հայտնություն 21։3, 4; Հոբ 33։25; Առակներ 2։21, 22; Եսայիա 11։2-10; 33։24; 65։21; Մատթեոս 6։9, 10; Հովհաննես 5։28, 29; 17։3

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը