Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 99 էջ 230–էջ 231 պարբ. 4
  • Բանտապահը իմանում է ճշմարտությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բանտապահը իմանում է ճշմարտությունը
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • «Անցիր Մակեդո՛նիա»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • «Աստծու խաղաղությունը.... գերազանցում է ամեն միտք»
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Բարի լուրը քարոզենք կատարյալ վստահությամբ
    2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Պահպանեցեք ձեր ուրախությունը՝ ծառայելով Եհովային
    2001 Դիտարան
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 99 էջ 230–էջ 231 պարբ. 4
Փիլիպպեում բանտապահը տեսնում է, որ բանտի դռները բաց են, և բոլոր բանտարկյալները ներսում են

ԴԱՍ 99

Բանտապահը իմանում է ճշմարտությունը

Փիլիպպեում մի դիվահար աղջիկ կար։ Այդ աղջիկը գուշակություն էր անում և իր տերերին մեծ շահ էր բերում։ Երբ Պողոսն ու Շիղան եկան Փիլիպպե, այդ աղջիկը սկսեց նրանց հետևից գնալ։ Դա տևեց շատ օրեր։ Դևն այնպես էր անում, որ նա բղավեր ու ասեր. «Այս մարդիկ Բարձրյալ Աստծու ծառաներ են»։ Ի վերջո Պողոսը դևին ասաց. «Հիսուսի անունով հրամայում եմ քեզ, դո՛ւրս արի նրա միջից»։ Եվ նա դուրս եկավ։

Երբ աղջկա տերերը հասկացան, որ այլևս չեն կարող նրա միջոցով շահ ստանալ, շատ բարկացան։ Նրանք Պողոսին ու Շիղային քարշ տվեցին քաղաքի պաշտոնյաների մոտ և ասացին. «Այս մարդիկ խախտում են օրենքը և շատ անհանգստություն են պատճառում մեր քաղաքին»։ Այդ ժամանակ քաղաքի պաշտոնյաները հրամայեցին, որ Պողոսին ու Շիղային ծեծեն ու բանտ գցեն։ Բանտապահը նրանց բանտի ամենամութ մասը գցեց՝ փակելով ներքին խցերից մեկում, և նրանց ոտքերը կոճղի մեջ դրեց։

Պողոսն ու Շիղան երգով սկսեցին գովաբանել Եհովային, իսկ մյուս բանտարկյալները լսում էին։ Հանկարծ կեսգիշերին ուժգին երկրաշարժ եղավ, այնպես որ բանտը ցնցվեց։ Բանտի դռները բացվեցին, և բանտարկյալների շղթաներն ու կոճղերը ընկան։ Բանտապահը վազեց դեպի բանտի ներքին խցերը և տեսավ, որ դռները բացվել են։ Վստահ լինելով, որ բոլոր բանտարկյալները փախել են՝ նա քաշեց իր սուրը, որ սպանի իրեն։

Հենց այդ պահին Պողոսը բղավեց. «Քեզ մի՛ վնասիր։ Բոլորս այստեղ ենք»։ Բանտապահը մտավ բանտախուց և ընկավ Պողոսի ու Շիղայի առաջ։ Նա հարցրեց նրանց. «Ի՞նչ պիտի անեմ, որ փրկվեմ»։ Նրանք պատասխանեցին. «Դու և քո տունը պետք է հավատաք Հիսուսին»։ Հետո Պողոսն ու Շիղան նրանց սովորեցրին Եհովայի խոսքը։ Եվ բանտապահն ու նրա տնեցիները մկրտվեցին։

«Ձեզ կհալածեն ու կբռնեն, կդատեն ժողովարաններում ու բանտ կգցեն և իմ անվան համար կկանգնեցնեն թագավորների ու կառավարիչների առաջ։ Դրա շնորհիվ վկայություն տալու հնարավորություն կունենաք» (Ղուկաս 21։12, 13)։

Հարցեր։ Պողոսին ու Շիղային ինչո՞ւ բանտ գցեցին։ Բանտապահը ինչպե՞ս իմացավ ճշմարտությունը։

Գործեր 16։16-34

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը