Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 81 էջ 190–էջ 191 պարբ. 2
  • Լեռան քարոզը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Լեռան քարոզը
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ է Հիսուսը համարվում Մեծ Ուսուցիչ
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Շարունակենք բարիք անել
    2008 Դիտարան
  • «Ես ձեզ ընկերներ կոչեցի»
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հարկավոր է Աստծո մասին գիտություն ձեռք բերել
    Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 81 էջ 190–էջ 191 պարբ. 2
Հիսուսը մեծ բազմության առաջ ասում է Լեռան քարոզը

ԴԱՍ 81

Լեռան քարոզը

12 առաքյալներին ընտրելուց հետո Հիսուսը ցած իջավ լեռան վրայից ու տեսավ, որ մի մեծ բազմություն էր հավաքվել։ Մարդիկ եկել էին Գալիլեայից, Հրեաստանից, Տյուրոսից, Սիդոնից, Ասորիքից ու Հորդանանի մյուս կողմից։ Նրանք Հիսուսի մոտ էին բերել տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց, նաև նրանց, ում տանջում էին դևերը։ Հիսուսը բուժեց բոլորին։ Հետո նա նստեց լեռան լանջին ու սկսեց խոսել։ Նա բացատրեց, թե ինչ է հարկավոր անել Աստծու ընկերը լինելու համար։ Եհովայի ընկերը լինելու համար մենք պետք է հասկանանք, որ նրա կարիքն ունենք, ու պետք է սովորենք սիրել նրան։ Բայց չենք կարող սիրել Աստծուն, եթե չենք սիրում մարդկանց։ Մենք պետք է նաև բարի և արդար լինենք բոլորի հանդեպ, նույնիսկ մեր թշնամիների։

Հիսուսն ասաց. «Բավական չէ միայն ընկերներին սիրել։ Դուք պետք է նաև ձեր թշնամիներին սիրեք և սրտանց ներեք մարդկանց։ Եթե ինչ-որ մեկը ձեզնից նեղացել է, անմիջապես գնացեք նրա մոտ ու ներողություն խնդրեք։ Մարդկանց հետ վարվեք այնպես, ինչպես ուզում եք, որ նրանք ձեզ հետ վարվեն»։

Հիսուսը մեծ բազմության առաջ ասում է Լեռան քարոզը

Հիսուսը նաև լավ խորհուրդներ տվեց նյութական բաների վերաբերյալ։ Նա ասաց. «Ավելի կարևոր է Եհովայի ընկերը լինել, քան շատ փող ունենալ։ Գողը կարող է գողանալ ձեր փողերը, բայց ոչ ոք չի կարող գողանալ Եհովայի հետ ունեցած ձեր ընկերությունը։ Մի՛ մտահոգվեք այն բանի համար, թե ինչ պիտի ուտեք, ինչ պիտի խմեք կամ ինչ պիտի հագնեք։ Նայեք թռչուններին։ Աստված նրանց միշտ բավականաչափ ուտելիք է տալիս։ Մտահոգվելով ձեր կյանքը անգամ մեկ օրով չեք երկարացնի։ Հիշեք՝ Եհովան գիտի, թե դուք ինչի կարիք ունեք»։

Ժողովուրդը երբեք չէր լսել, որ ինչ-որ մեկը Հիսուսի նման խոսեր։ Կրոնական առաջնորդները նրանց այդպիսի բաներ չէին սովորեցրել։ Ինչո՞ւ էր Հիսուսը մեծ ուսուցիչ։ Քանի որ այն, ինչ նա սովորեցնում էր, Եհովայից էր սովորել։

«Մտեք իմ լծի տակ և սովորեք ինձնից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք կթարմանաք» (Մատթեոս 11։29)։

Հարցեր։ Ի՞նչ պետք է անենք, որպեսզի լինենք Եհովայի ընկերը։ Եհովան ուզում է, որ դու ինչպե՞ս վարվես մարդկանց հետ։

Մատթեոս 4։24-5։48; 6։19-34; 7։28, 29; Ղուկաս 6։17-31

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը