Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 15 էջ 42–էջ 43
  • Եհովան չի մոռանում Հովսեփին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան չի մոռանում Հովսեփին
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • «Մի՞թե ես Աստված եմ»
    2015 Դիտարան
  • Հովսեփի եղբայրներն ատում են նրան
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նախանձե՞լ ես. Հովսեփի եղբայրները նախանձեցին
    2008 Դիտարան
  • «Չէ՞ որ մեկնությունը Աստծուց է»
    2015 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 15 էջ 42–էջ 43
Հովսեփը փարավոնին բացատրում է նրա երազների նշանակությունը

ԴԱՍ 15

Եհովան չի մոռանում Հովսեփին

Մինչ Հովսեփը բանտում էր, Եգիպտոսի թագավորը՝ փարավոնը, այնպիսի երազներ տեսավ, որոնց նշանակությունը ոչ ոք չէր կարողանում բացատրել։ Նրա ծառաներից մեկն ասաց, որ Հովսեփը կարող է նրան հայտնել այդ երազների նշանակությունը։ Ուստի փարավոնն անմիջապես Հովսեփի հետևից մարդ ուղարկեց։

Փարավոնը նրան հարցրեց. «Կարո՞ղ ես բացատրել իմ երազների նշանակությունը»։ Հովսեփը պատասխանեց. «Եգիպտոսում յոթ տարի շատ ուտելիք պիտի լինի։ Բայց հետո սովի յոթ տարիներ կգան։ Ընտրիր մի իմաստուն մարդու, որ ուտելիքի պաշար հավաքի, որպեսզի քո ժողովուրդը սովամահ չլինի»։ Փարավոնն ասաց. «Ես քեզ եմ ընտրում։ Դու կլինես երկրորդ բարձրաստիճան մարդը Եգիպտոսում»։ Ի՞նչ ես կարծում՝ Հովսեփն ինչպե՞ս իմացավ փարավոնի երազների նշանակությունը։ Այո՛, նրան օգնեց Եհովան։

Հովսեփը հրահանգներ է տալիս մարդկանց, որ ուտելիքի պաշար հավաքեն

Հաջորդ յոթ տարիների ընթացքում Հովսեփը ուտելիքի պաշար հավաքեց։ Այնուհետև ողջ երկրում սով սկսվեց, ինչպես որ նա ասել էր։ Ամեն տեղից մարդիկ գալիս էին, որ Հովսեփից ուտելիք գնեն։ Նրա հայրը՝ Հակոբը, լսեց, որ Եգիպտոսում կարելի է ուտելիք գնել, և իր տասը որդիներին ուղարկեց այնտեղ։

Հակոբի որդիները եկան Հովսեփի մոտ։ Նա անմիջապես ճանաչեց նրանց։ Սակայն Հովսեփի եղբայրները չգիտեին, որ դա Հովսեփն է։ Նրանք խոնարհվեցին նրա առաջ, ինչպես որ տարիներ առաջ նա տեսել էր երազում։ Հովսեփը ուզում էր իմանալ, թե արդյոք իր եղբայրները դեռ չարությամբ են լցված։ Այդ պատճառով նա ասաց նրանց. «Դուք լրտեսնե՛ր եք։ Դուք եկել եք մեր երկրի թույլ կողմերը տեսնելու»։ Բայց նրանք պատասխանեցին. «Ո՛չ։ Մենք եղբայրներ ենք ու եկել ենք Քանանի երկրից։ Մեր եղբայրներից մեկը մահացել է, իսկ փոքրը հիմա մեր հոր մոտ է»։ Այդ ժամանակ Հովսեփն ասաց. «Ինձ մոտ բերեք ձեր փոքր եղբորը, ու ես կհավատամ ձեզ»։ Դրանից հետո նրանք վերադարձան տուն՝ իրենց հոր մոտ։

Անցավ որոշ ժամանակ, և նրանց բերած ուտելիքը վերջացավ։ Հակոբն իր որդիներին նորից ուղարկեց Եգիպտոս։ Այս անգամ նրանք իրենց հետ վերցրին Բենիամինին՝ իրենց փոքր եղբորը։ Երբ նրանք Եգիպտոսում էին, Հովսեփը իր եղբայրներին փորձելու համար Բենիամինի հացահատիկի պարկի մեջ դրեց իր արծաթե բաժակը, ապա եղբայրներին մեղադրեց այն գողանալու մեջ։ Երբ նրա ծառաները բաժակը գտան Բենիամինի պարկում, նրա եղբայրները շատ զարմացան։ Նրանք աղաչեցին Հովսեփին, որ Բենիամինի փոխարեն իրենց պատժի։

Այդ ժամանակ Հովսեփը հասկացավ, որ իր եղբայրները փոխվել են։ Չկարողանալով զսպել իրեն՝ նա լաց եղավ ու ասաց. «Ես ձեր եղբայր Հովսեփն եմ։ Հայրս դեռ ո՞ղջ է»։ Նրա եղբայրները ապշել էին։ Հովսեփը նրանց ասաց. «Վատ մի՛ զգացեք ձեր արածի համար։ Աստված ինձ այստեղ ուղարկեց, որ ձեր կյանքը փրկի։ Հիմա շտապ գնացեք իմ հոր մոտ և նրան այստեղ բերեք»։

Եղբայրները գնացին տուն, որ իրենց հորը հայտնեն ուրախալի լուրը և նրան Եգիպտոս բերեն։ Վերջապես Հովսեփն ու նրա հայրը նորից միասին էին։

Հովսեփն ու նրա հայրը՝ Հակոբը, ողջունում են իրար

«Եթե չներեք մարդկանց սխալները, ձեր Հայրն էլ ձեր սխալները չի ների» (Մատթեոս 6։15)։

Հարցեր։ Եհովան ինչպե՞ս օգնեց Հովսեփին։ Ինչպե՞ս Հովսեփը ցույց տվեց, որ ներել է իր եղբայրներին։

Ծննդոց 40։1-45։28; 46։1-7, 26-34; Սաղմոս 105։17-19; Գործեր 7։9-15

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը