ԵՐԳ 135
Եհովայի ջերմ կոչը. «Որդի՛ս, իմաստուն եղիր»
Տպագիր թողարկում
1. Քո կյանքը դու ինձ վստահիր, իմ թա՛նկ զավակ,
Ջահել հասակից ծառայիր ինձ շարունակ։
Եթե ի սրտե խոսքերիս հնազանդվես,
Ինձ վիրավորող թշնամուն կլռեցնես։
(ԿՐԿՆԵՐԳ)
Իմ թա՛նկ որդի, անգի՛ն իմ դուստր,
Եղիր դու իմաստուն, խոհեմ,
Միշտ ուրախացրու դու իմ սիրտը
Եվ ծառայիր անշեղորեն։
2. Որդի՛ս, քո սրտում կվառվի ուրախություն,
Եթե կամքս միշտ կատարես քո ողջ կյանքում։
Ու թե սայթաքես, քո ձեռքից ես կբռնեմ,
Անգամ երբ լքեն քեզ, կողքիդ ես կլինեմ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Իմ թա՛նկ որդի, անգի՛ն իմ դուստր,
Եղիր դու իմաստուն, խոհեմ,
Միշտ ուրախացրու դու իմ սիրտը
Եվ ծառայիր անշեղորեն։
(Տես նաև 2 Օրենք 6։5; Ժող. 11։9; Ես. 41։13)։