ԵՐԳ 56
Ճշմարիտ ուղին քոնը դարձրու
1. Ճամփան ճշմարիտ ամենից լավ ուղին է,
Սակայն մարդ անձամբ է ընտրում այն։
Եթե Արարչիդ ողջ հոգով ծառայես միշտ,
Ուրախ կլինես հավիտյան։
(ԿՐԿՆԵՐԳ)
Քոնը դու դարձրու
Ճշմարիտ ուղին Աստծու։
Ողջ կյանքում ամուր բռնիր Հոր ձեռքը,
Զգա անհուն բերկրանք սրտում։
2. Սիրող հոր նման հոգատար է Եհովան.
Տալիս է անգին խորհուրդներ մեզ։
Եթե դու սրտանց վստահես միշտ քո Հորը,
Հավերժ լիառատ կօրհնվես։
(ԿՐԿՆԵՐԳ)
Քոնը դու դարձրու
Ճշմարիտ ուղին Աստծու։
Ողջ կյանքում ամուր բռնիր Հոր ձեռքը,
Զգա անհուն բերկրանք սրտում։
3. Թեև ճիշտ ուղով ընթանալը դժվար է,
Վերջում օրհնություն է սպասում քեզ։
Եհովան շուտով քեզ կտա մրցանակդ.
Հավերժ կյանքը կվայելես։
(ԿՐԿՆԵՐԳ)
Քոնը դու դարձրու
Ճշմարիտ ուղին Աստծու։
Ողջ կյանքում ամուր բռնիր Հոր ձեռքը,
Զգա անհուն բերկրանք սրտում։
(Տես նաև Սաղ. 26։3; Առակ. 8։35; 15։31; Հովհ. 8։31, 32)։