ԵՐԳ 29
Մեր անվանը վայել միշտ ապրենք
Տպագիր թողարկում
1. Մեր Արարի՛չ, դու այնքա՜ն փառահեղ ես,
Քո գոյությունը չունի սկիզբ ու վերջ։
Հավատարիմ, գթառատ ու բարի ես,
Սերդ խորունկ սիրտն է մեր ջերմացրել։
Քեզ ի սրտե ծառայելը բերկրանք է։
Քո մեծության գովքն անվերջ կերգենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Քո վկաները լինելը պատիվ է։
Թող մեր անվանը վայել միշտ ապրենք։
2. Քեզ միաբան ծառայում ենք, Եհո՛վա,
Եվ պարուրում ենք միմյանց ջերմ սիրով։
Ճշմարտությունն ամենքին ավետում ենք,
Արտացոլում վեհագույն փառքը քո։
Ի՜նչ հիասքանչ է կրել սուրբ անունդ։
Մենք փափագում ենք հավետ քեզ պաշտել։
(ԿՐԿՆԵՐԳ)
Քո վկաները լինելը պատիվ է։
Թող մեր անվանը վայել միշտ ապրենք։
(Տես նաև 2 Օրենք 32։4; Սաղ. 43։3; Դան. 2։20, 21)։