«Քաջությամբ քայլիր Աստծու հետ» գրքի հղումները. մաս 1
© 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
ԳԼՈՒԽ 1
Նա քայլեց Աստծու հետ
Ենովքը Աստծո հետ քայլեց ամբարիշտ աշխարհում
Ենովսի օրերում՝ Ենովքից համարյա չորս դար առաջ, «սկսուեցավ Եհովայի անունը կանչ[վ]ելը» (Ծննդոց 4։26)։ Աստծո անունը օգտագործվել է մարդկության պատմության հենց սկզբից։ Սակայն Ենովսի օրերում Եհովայի անունը, ակներևաբար, հավատով չէին կանչում և մաքուր երկրպագություն չէին մատուցում։ Որոշ եբրայեցի գիտնականներ այն կարծիքին են, որ Ծննդոց 4։26–ը պետք է հնչեր այսպես՝ «սկսեցին պղծել» կամ «այն ժամանակ սկսվեց պղծումը»։ Հավանաբար մարդիկ Եհովայի անունով իրենք իրենց կամ ուրիշ մարդկանց են անվանել, հավակնություն ունենալով այդ անհատների միջոցով երկրպագության մեջ մոտենալ Աստծուն, կամ էլ՝ այդ անունով կուռքերի են կոչել։
Ենովքը Աստծո հետ քայլեց ամբարիշտ աշխարհում
Մենք կարող ենք ընդօրինակել Աստծուն նվիրված անհատների հավատը (Եբրայեցիս 13։7)։ Հավատով էր, որ Ենովքը ծառայեց որպես Աստծո առաջին հավատարիմ մարգարե։ Ճիշտ այսօրվա նման Ենովքի օրերում էլ աշխարհը լի էր բռնությամբ, սրբապղծությամբ և ամբարշտությամբ։ Բայց Ենովքը տարբերվում էր իր օրերում ապրող մարդկանցից։ Նա իսկական հավատ ուներ և Աստծուն նվիրված օրինակելի ծառա էր։ Եհովան հանձնարարեց նրան մի շատ կարևոր լուր՝ դատաստանի մասին հայտարարել, նաև զորացրեց կատարելու այդ գործը։ Ենովքը քաջաբար կատարեց իր այդ առաջադրանքը, և Աստված պաշտպանեց նրան թշնամիների հակառակությունից։
Քաջ՝ շնորհիվ հավատի և աստվածավախության
13 Հավատի և քաջության մասին ավելի շատ բան կարող ենք սովորել, եթե քննենք նախաքրիստոնեական մեկ այլ վկայի՝ Ենովքի օրինակը։ Նա նույնիսկ դեռ չէր սկսել քարոզել, բայց, ըստ ամենայնի, գիտեր, որ իր հավատը և քաջությունը փորձվելու են։ Ինչո՞ւ։ Քանի որ դեռևս Եդեմի պարտեզում Եհովան ասել էր, որ Աստծուն ծառայողների և Բանսարկու Սատանային ծառայողների միջև թշնամություն և ատելություն է լինելու (Ծննդոց 3։15)։ Ենովքը գիտեր նաև, որ այդ ատելությունն արդեն ի հայտ էր եկել մարդկության պատմության վաղ շրջանում, երբ Կայենը սպանեց իր եղբորը՝ Աբելին։ Ենովքի իմացած տեղեկություններին թիկունք է կանգնում այն փաստը, որ Ադամը Ենովքի ծնվելուց հետո ապրեց 310 տարի (Ծննդոց 5։3–18)։
14 Չնայած այդ ամենին՝ Ենովքը քաջաբար «Աստուծոյ հետ վարուեցաւ [«քալեց», ԱԱ]» և հանդիմանեց մարդկանց Եհովայի դեմ ասված «խիստ [«սարսափելի», ՆԱ] խօսքերի համար» (Ծննդոց 5։22; Յուդա 14, 15)։ Անվախորեն կանգնելով ճշմարիտ երկրպագության կողմը՝ Ենովքը շատ թշնամիներ ձեռք բերեց, որոնք վտանգի էին ենթարկում նրա կյանքը։ Եհովան ազատեց իր մարգարեին թշնամիների ձեռքով սպանվելուց։ Վստահեցնելով Ենովքին, որ նա «հաճելի» է իրեն՝ Եհովան ‘փոխեց’ նրան կյանքից մահ, հնարավոր է՝ մարգարեական հափշտակության ժամանակ (Եբրայեցիս 11։5, 13; Ծննդոց 5։24)։
Քայլենք Աստծու հետ այս անհանգիստ ժամանակներում
«Ենովք Աստուծոյ հետ քալեց եւ չէր գտնուեր, քանզի Աստուած առաւ զանիկա» (ԾՆՆԴՈՑ 5։24, ԱԱ)։
ԱՆՀԱՆԳԻՍՏ ժամանակներ։ Այս խոսքերը շատ դիպուկ են նկարագրում մեր հուզումնալից, բռնությամբ լեցուն ժամանակաշրջանը։ Մարդկությունը այսպիսի պայմաններում է գտնվում՝ սկսած 1914 թ.–ից, երբ ծնունդ առավ Մեսիական Թագավորությունը։ Այդ ժամանակվանից ի վեր մարդիկ ապրում են ‘վերջին օրերում’ (ԱԱ)։ Այնպիսի աղետները, ինչպիսիք են՝ սովը, հիվանդությունները, երկրաշարժերն ու պատերազմները, աննախադեպ չափերի են հասել՝ պատուհաս դառնալով նրանց համար (Բ Տիմոթէոս 3։1; Յայտնութիւն 6։1–8)։ Այս ամենից պաշտպանված չեն նաև Եհովայի երկրպագուները։ Բոլորս էլ այս կամ այն չափով բախվում ենք մեր ժամանակներին բնորոշ դժվարություններին՝ չիմանալով, թե վաղվա օրն ինչ կբերի։ Տնտեսական խնդիրները, անկայուն քաղաքական վիճակը և հիվանդությունները պրոբլեմներից մի քանիսն են, որոնք մեծապես դժվարացնում են կյանքը։
2 Դեռ ավելին, քանի որ Սատանան պատերազմում է նրանց դեմ, ովքեր «Աստուծոյ պատուիրանքները պահում են, եւ Յիսուսի Քրիստոսի վկայութիւնն ունին», Եհովայի ծառաներից շատերը անընդհատ բախվում են ուժգին հալածանքների (Յայտնութիւն 12։17)։ Ու թեև բոլորս չէ, որ անձամբ հալածանքներ ենք կրում, սակայն բոլոր քրիստոնյաները պետք է պայքարեն Բանսարկու Սատանայի դեմ։ Նրանք պետք է նաև ընդդիմանան այն ոգուն, որը Սատանան սերմանում է մարդկանց մեջ (Եփեսացիս 2։2; 6։12)։ Հարկավոր է միշտ զգոնություն պահպանել, որպեսզի այդ ոգին չազդի մեզ վրա։ Դա անհրաժեշտ է, քանի որ այդ ոգին տիրում է աշխատանքի վայրում, դպրոցում և բոլոր այն տեղերում, որտեղ առնչվում ենք ճշմարիտ երկրպագության հանդեպ անտարբեր մարդկանց հետ։
Քայլենք Աստծու հետ և ոչ թե ‘հեթանոսների’
3 Առաջին դարում նույնպես քրիստոնյաները ծանր պայքար էին մղում այս աշխարհի ոգու դեմ, և դրանով նրանք խիստ տարբերվում էին այն մարդկանցից, ովքեր քրիստոնեական ժողովի անդամներ չէին։ Պողոսը ցույց տվեց այդ տարբերությունը՝ գրելով. «Արդ սա եմ ասում եւ վկայում Տէրով, որ դուք այլ եւս չ’գնաք ինչպէս ուրիշ հեթանոսներն են գնում իրանց մտքի ունայնութիւնովը, որ խաւարուած են մտքով, եւ օտար՝ Աստուծոյ կեանքիցը, այն տգէտութեան պատճառովը որ նորանցում է. իրանց սրտերի կուրութեան համար։ Որ անզգայացած՝ իրանց անձերը մատնեցին անառակութեան ամեն պղծութեան գործերի մէջ ագահութիւնով» (Եփեսացիս 4։17–19)։
4 Այս արտահայտիչ խոսքերը լավ նկարագրում են այն հոգևոր և բարոյական խավարը, որն իշխում է աշխարհում։ Այդպես է եղել Պողոսի օրերում, այդպես է նաև հիմա։ Թե՛ առաջին դարում, թե՛ այսօր քրիստոնյաները ‘չեն գնում ինչպես հեթանոսները’։ Ընդհակառակը՝ նրանք քայլում են Աստծու հետ, և դա հիանալի առանձնաշնորհում է։ Բայց ոմանք գուցե հարցնեն, թե կարող է արդյոք անկատար, չնչին մարդ արարածը քայլել Եհովայի հետ։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ կարող է։ Ավելին, Եհովան ակնկալում է, որ մենք այդպես վարվենք։ Մ.թ.ա. 8–րդ դարում Միքիա մարգարեն Աստծու ներշնչմամբ գրեց հետևյալ խոսքերը. «Քեզ յայտնել է, ով մարդ, թե ինչ է բարին. եւ Տէրը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ [«քալել», ԱԱ] քո Աստուծոյ հետ» (Միքիա 6։8)։
Քայլել Աստծու հետ. ինչպե՞ս և ինչո՞ւ
5 Ինչպե՞ս կարող ենք քայլել Ամենազոր, անտեսանելի Աստծու հետ։ Իհարկե, ոչ այնպես, ինչպես մարդու հետ ենք քայլում։ «Քայլել» բառը Աստվածաշնչում կարող է կրել «որոշակի գործելակերպ ունենալու» իմաստ։ Հաշվի առնելով այս տեղեկությունը՝ հասկանում ենք, որ քայլել Աստծու հետ նշանակում է կյանքի այնպիսի ուղի ընտրել, որը ցույց է տալիս Աստված, և որը հաճելի է նրան։ Այդպիսի կյանք վարելով՝ սկսում ենք տարբերվել մեր շուրջը եղող մարդկանցից։ Սակայն դա միակ ճիշտ ընտրությունն է քրիստոնյայի համար։ Ինչո՞ւ։ Մի շարք պատճառներով։
6 Նախևառաջ՝ Եհովան մեր Արարիչն է ու կյանքի Աղբյուրը։ Նա բավարարում է կյանքի համար անհրաժեշտ մեր բոլոր կարիքները (Յայտնութիւն 4։11)։ Ուստի միայն նա իրավունք ունի ասելու մեզ, թե ինչպես քայլենք։ Բացի դրանից, Աստծու հետ քայլելը կյանքի ամենավարձահատույց ուղին է։ Իր հետ քայլողներին Եհովան հնարավորություն է ընձեռում ստանալու մեղքերի թողություն։ Աստված նաև հավիտենական կյանքի հաստատուն հույս է տալիս նրանց։ Մեր սիրառատ երկնային Հայրը նաև իմաստուն խորհուրդներ է տալիս, որոնք օգնում են իր հետ քայլողներին կյանքում հաջողությունների հասնել, չնայած այն բանին, որ անկատար են և ապրում են Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհում (Յովհաննէս 3։16; Բ Տիմոթէոս 3։15, 16; Ա Յովհաննէս 1։8; 2։25; 5։19)։ Աստծու հետ քայլելու պատճառներից մեկն էլ այն է, որ, պատրաստ լինելով վարվել այդպես, նպաստում ենք ժողովի խաղաղությանն ու միասնությանը (Կողոսացիս 3։15, 16)։
7 Եվ վերջին ու ամենակարևոր պատճառն այն է, որ Աստծու հետ քայլելով՝ ցույց ենք տալիս, թե որն է մեր դիրքորոշումը Եդեմի պարտեզում ծագած վիճաբանական մեծ հարցում, որը վերաբերում է Աստծու գերիշխանությանը (Ծննդոց 3։1–6)։ Մենք մեր կյանքով ենք ցույց տալիս, որ ամբողջովին բռնել ենք Եհովայի կողմը։ Նաև անվախորեն քարոզում ենք, որ միայն նա է օրինական Գերիշխանը (Սաղմոս 83։18)։ Այդպիսով վարվում ենք համաձայն մեր աղոթքների, որոնցում խնդրում ենք, որ սրբացվի Աստծու անունը ու կատարվի նրա կամքը (Մատթէոս 6։9, 10)։ Որքա՜ն իմաստուն են նրանք, ովքեր որոշում են քայլել Աստծու հետ։ Այդ անհատները կարող են վստահ լինել, որ գնում են ճիշտ ուղղությամբ, քանզի Եհովան է «միայն իմաստուն»։ Նա երբեք չի սխալվում (Հռովմայեցիս 16։27)։
8 Բայց ինչպե՞ս է հնարավոր ապրել քրիստոնեավայել կերպով այս անհանգիստ ժամանակներում, երբ մարդկանց մեծամասամբ չի հետաքրքրում Եհովային ծառայելու միտքը։ Այս հարցի պատասխանը մենք ստանում ենք՝ քննելով հնում ապրած հավատարիմ անհատների օրինակը, որոնք պահել են իրենց անարատությունը չափազանց դժվար ժամանակներում։ Դրանցից երկուսը Ենովքն ու Նոյն էին։ Երկուսն էլ ապրել են այնպիսի օրերում, որոնք շատ նման են մեր օրերին։ Չարությունը շատացել էր։ Նոյի օրերում երկիրը լցվել էր բռնությամբ ու անբարոյությամբ։ Սակայն Ենովքն ու Նոյը հակառակվեցին իրենց ժամանակվա աշխարհի ոգուն և քայլեցին Եհովայի հետ։ Ինչպե՞ս դա նրանց հաջողվեց։ Պատասխանը ստանալու համար այս հոդվածում կքննարկենք Ենովքի օրինակը, իսկ հաջորդում՝ Նոյինը։
Ենովքը քայլեց Աստծու հետ անհանգիստ ժամանակներում
9 Գրություններում հիշատակված առաջին մարդը, որը քայլեց Աստծու հետ, Ենովքն էր։ Աստվածաշունչն ասում է. «Ենովքն Աստուծոյ հետ վարուեցաւ [«քալեց», ԱԱ] Մաթուսաղային ծնելուց յետոյ» (Ծննդոց 5։22)։ Ապա, հայտնելով, թե որքան է ապրել Ենովքը (համեմատած մեզ հետ՝ շատ երկար, սակայն այն օրերի համար՝ կարճ), Սուրբ Գրություններն ասում են. «Ենովք Աստուծոյ հետ քալեց եւ չէր գտնուեր, քանզի Աստուած առաւ զանիկա» (Ծննդոց 5։24, ԱԱ)։ Ակներևաբար, Եհովան վերցրեց Ենովքի կյանքը, այսինքն՝ կենդանի մարդկանց աշխարհից ‘փոխադրեց’ (ԱԱ) նրան մահվան խավարի մեջ, նախքան հակառակորդները որևէ վնաս կհասցնեին նրան (Եբրայեցիս 11։5, 13)։ Այս մի քանի համարներից բացի, Ենովքի մասին քիչ հիշատակումներ կան Աստվածաշնչում։ Այնուամենայնիվ, մեզ հայտնի փաստերի, ինչպես նաև ուրիշ տեղեկությունների հիման վրա կարող ենք ասել, որ Ենովքն ապրում էր անհանգիստ ժամանակներում։
10 Քննարկենք, թե որքան արագ ապականվեց մարդկությունը Ադամի մեղքից հետո։ Աստվածաշունչը հայտնում է, որ Ադամի անդրանիկ որդին՝ Կայենը, դարձավ առաջին մարդասպանը, երբ կյանքից զրկեց իր եղբորը՝ Աբելին (Ծննդոց 4։8–10)։ Աբելի մահից հետո Ադամն ու Եվան մեկ ուրիշ որդի ունեցան, որի անունը դրեցին Սեթ։ Վերջինիս մասին կարդում ենք. «Սէթին էլ մի որդի ծնուեցաւ, եւ նորա անունը կոչեց Ենովս. այն ժամանակ սկսուեցաւ Եհովայի անունը կանչելը» (Ծննդոց 4։25, 26)։ Ցավոք, Եհովայի անունը հավատով չէին կանչում։ Ենովսի ծնվելուց շատ տարիներ անց Կայենի զավակներից մեկը՝ Ղամեքը, մի երգ հորինեց իր երկու կանանց համար։ Այնտեղ նա հայտնում էր, որ սպանել է մի երիտասարդի, որը վնաս էր հասցրել նրան։ Նա զգուշացրեց. «Եթե Կայէնի վրէժը եօթնապատիկ առնուի, ապա Ղամէքինը՝ եօթանասուն եւ եօթն անգամ» (Ծննդոց 4։10, 19, 23, 24)։
11 Վերոհիշյալ համառոտ փաստերը ցույց են տալիս, որ Սատանայի դրդմամբ Եդեմի պարտեզում սկիզբ առած ապականության հետևանքով չարությունը արագորեն տարածվեց Ադամի սերունդների մեջ։ Ահա այդպիսի աշխարհում էր Ենովքը, որպես մարգարե, հայտնում Եհովայի զորեղ խոսքերը, որոնք արդիական են նաև մեր օրերում։ «Յուդա» գրքում կարդում ենք Ենովքի խոսքերը. «Ահա Տերը եկաւ իր բիւրաւոր սուրբերովը, որ դատաստան անէ ամենին, եւ նորանց ամբարիշտներին յանդիմանէ իրանց արած բոլոր ամբարիշտ գործերի համար, եւ բոլոր այն խիստ խօսքերի համար, որ ամբարիշտ մեղաւորները նորա դէմ խօսեցին» (Յուդա 14, 15)։ Այս խոսքերը վերջնականապես կիրականանան Արմագեդոնի ժամանակ (Յայտնութիւն 16։14, 16)։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք համոզված լինել, որ նույնիսկ Ենովքի օրերում կային բազմաթիվ ‘ամբարիշտ մեղավորներ’, որոնց զայրացնում էր նրա մարգարեական պատգամը։ Ինչպիսի՜ սեր դրսևորեց Եհովան՝ ազատելով մարգարեին նման մարդկանցից։
Ի՞նչը զորացրեց Ենովքին
12 Եդեմի պարտեզում Ադամն ու Եվան լսեցին Սատանային։ Ադամն ըմբոստացավ Եհովայի դեմ (Ծննդոց 3։1–6)։ Սակայն նրանց որդի Աբելը ուրիշ ճանապարհ ընտրեց և արժանացավ Եհովայի հավանությանը (Ծննդոց 4։3, 4)։ Դժբախտաբար, Ադամի ժառանգներից քչերն էին Աբելի նման։ Մի քանի հարյուր տարի անց ծնվեց Ենովքը։ Ինչո՞վ էր նա տարբերվում Ադամի մյուս բոլոր զավակներից։ Պողոս առաքյալը պատասխանում է այս հարցին՝ գրելով. «Հաւատքով Ենովքը փոխուեցաւ որ մահ չ’տեսնէ. եւ չէր գտնվում. որովհետեւ Աստուած փոխեց նորան. որ իրան փոխուելուցն առաջ վկայուեցաւ որ հաճելի էր Աստուծուն» (Եբրայեցիս 11։5)։ Ենովքը մտնում է նախաքրիստոնեական շրջանի ‘վկաների բազմության’ մեջ, ովքեր հավատի վառ օրինակ են թողել (Եբրայեցիս 12։1)։ Հավատն էր, որ ուժ տվեց Ենովքին ճիշտ վարք դրսևորել ողջ կյանքում՝ 300 տարի, որ ավելի քան երեք անգամ գերազանցում է մեզանից շատերի կյանքի տևողությանը։
13 Խոսելով Ենովքի և մյուս վկաների հավատի մասին՝ Պողոսը գրեց. «Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չ’երեւացող բաների ապացոյցն է» (Եբրայեցիս 11։1)։ Այո՛, հավատը հաստատուն հիմք ունեցող հույսն է այն բանի, որ ակնկալիքն իրականություն կդառնա։ Ընդ որում, այդ ակնկալիքն այնքան մեծ է, որ անդրադառնում է մարդու նպատակների վրա։ Այդպիսի հավատը ուժ տվեց Ենովքին քայլել Աստծու հետ, չնայած որ մյուս բոլոր մարդիկ այդպես չէին վարվում։
14 Իսկական հավատը հիմնված է ճշգրիտ գիտելիքների վրա։ Իսկ ի՞նչ գիտելիքներ ուներ Ենովքը (Հռովմայեցիս 10։14, 17; Ա Տիմոթէոս 2։4)։ Անկասկած, նա գիտեր, թե ինչ էր տեղի ունեցել Եդեմում։ Հավանաբար նաև լսել էր այն մասին, թե ինչպիսին էր եղել կյանքը այդ պարտեզում, որը թերևս այդ ժամանակ դեռ գոյություն ուներ, թեպետ մարդիկ չէին կարող մտնել այնտեղ (Ծննդոց 3։23, 24)։ Բացի այդ, նա գիտեր այն մասին, որ Աստված նպատակ ունի երկիրը լցնել Ադամի սերունդներով և այն վերածել սկզբնական Դրախտի նման մի վայրի (Ծննդոց 1։28)։ Ավելին, Ենովքը թանկ էր գնահատում Եհովայի այն խոստումը, համաձայն որի՝ Աստված մի Սերունդ էր առաջ բերելու, որը ջախջախելու էր Սատանայի գլուխը և վերացնելու էր վերջինիս խաբեության հետևանքով ծագած բոլոր չարիքները (Ծննդոց 3։15)։ Եվ իրոք, Ենովքի մարգարեական խոսքերում, որոնք պահպանվել են «Յուդա» գրքում, կանխագուշակվել է Սատանայի սերնդի ոչնչացման մասին։ Քանի որ Ենովքը հավատ ուներ, մենք գիտենք, որ նա երկրպագում էր Եհովային որպես այնպիսի Աստծու, որը ‘վարձահատույց է լինում իրան խնդրողներին’ (Եբրայեցիս 11։6)։ Թեև Ենովքը չուներ այնքան գիտելիքներ, որքան մենք, սակայն նրա իմացածը բավարար էր ամուր հավատ զարգացնելու համար։ Ունենալով այդպիսի հավատ՝ նա կարողացավ պահպանել իր անարատությունը անհանգիստ ժամանակներում։
Ընդօրինակիր Ենովքին
15 Քանի որ մենք նույնպես ցանկանում ենք հաճեցնել Եհովային ներկայիս անհանգիստ ժամանակներում, լավ կլինի ընդօրինակել Ենովքին։ Մենք պետք է ձեռք բերենք ճշգրիտ գիտելիքներ Եհովայի ու նրա նպատակների մասին և պահպանենք դրանք։ Սակայն ավելին է անհրաժեշտ։ Պետք է թույլ տանք, որ այդ ճշգրիտ գիտելիքները ուղղեն մեր ընթացքը (Սաղմոս 119։101; Բ Պետրոս 1։19)։ Մենք կարիք ունենք առաջնորդվելու Աստծու մտածելակերպով՝ միշտ ձգտելով հաճեցնել նրան մեր յուրաքանչյուր մտքով ու գործով։
16 Մենք չգիտենք, թե Ենովքի ժամանակներում ուրիշ ովքեր էին ծառայում Եհովային, սակայն ակնհայտ է, որ նա կա՛մ մենակ էր, կա՛մ փոքրամասնության մաս էր կազմում։ Աշխարհում մենք նույնպես փոքրամասնություն ենք կազմում, բայց դա մեզ չի վհատեցնում։ Եհովան կաջակցի մեզ՝ անկախ այն բանից, թե ովքեր կհակառակվեն մեզ (Հռովմայեցիս 8։31)։ Ենովքը բոլորին քաջաբար զգուշացնում էր անաստված մարդկանց մոտալուտ կործանման մասին։ Մենք նույնպես քաջաբար ենք վարվում՝ քարոզելով «արքայութեան այս աւետարանը»՝ չնայած ծաղրին, հակառակությանը և հալածանքին (Մատթէոս 24։14)։ Ենովքը այնքան երկար չապրեց, որքան իր ժամանակակիցներից շատերը և իր հույսը չդրեց աշխարհի վրա։ Նա իր աչքերը սևեռել էր ավելի արժեքավոր բանի վրա (Եբրայեցիս 11։10, 35)։ Մենք նույնպես մեր աչքերը սևեռում ենք Եհովայի նպատակների իրականացման վրա։ Ուստի այս աշխարհից լիովին չենք օգտվում (Ա Կորնթացիս 7։31)։ Դրա փոխարեն՝ մեր բոլոր ուժերն ու միջոցները օգտագործում ենք գլխավորապես Եհովային ծառայելու համար։
17 Ենովքը հավատում էր, որ խոստացված Սերունդը հայտնվելու էր Եհովայի հաստատած ժամանակին։ Արդեն մոտ 2000 տարի է, ինչ Սերունդը՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվել է, տվել փրկանքը և հավիտենական կյանքի ճանապարհ բացել ինչպես մեզ, այնպես էլ հնում ապրած հավատարիմ վկաների համար, որոնցից էր Ենովքը։ Այդ Սերունդը, որն այժմ նշանակվել է Աստծու Թագավորության Թագավոր, երկնքից Սատանային շպրտել է երկրի վրա, և արդյունքում տեսնում ենք, թե ինչ ցավալի իրավիճակ է տիրում մեր շուրջը (Յայտնութիւն 12։12)։ Այսօր մենք հնարավորություն ունենք ավելի շատ գիտելիքներ ձեռք բերելու, քան Ենովքը։ Թող որ մենք էլ նրա հավատի պես ամուր հավատ ունենանք։ Եվ թող մեր բոլոր գործերից երևա, որ վստահում ենք Եհովայի խոստումների իրականացմանը։ Ուրեմն եկեք մենք էլ Ենովքի նման քայլենք Աստծու հետ, չնայած որ ապրում ենք անհանգիստ ժամանակներում։
ԳԼՈՒԽ 2
Նա դատապարտեց աշխարհը
w02 3/1, էջ 5, պրբ. 3-էջ 6, պրբ. 4
Ինչո՞ւ կործանվեց հին աշխարհը
Որոշ առումներով նախաջրհեղեղյան քաղաքակրթությունը այնպիսի առավելություններ ուներ, որոնցից մենք այսօր զրկված ենք։ Օրինակ՝ ամբողջ մարդկությունը խոսում էր մեկ լեզվով (Ծննդոց 11։1)։ Իսկ դա պիտի որ նպաստեր արվեստի ու գիտության զարգացմանը, ինչը տարբեր հմտությունների տեր մարդկանց միահամուռ ջանքեր է պահանջում։ Բացի այդ, քանի որ մարդկանց կյանքի տևողությունը հիմնականում բավական երկար էր, դարերի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կուտակելու հնարավորություն էր ստեղծվում։
Ոմանք պնդում են, որ այն ժամանակ մարդկանց կյանքի տևողությունը այդքան երկար չի եղել, և որ Աստվածաշնչի մեջ նշված տարիները իրականում ամիսներ են։ Արդյոք այդպե՞ս է։ Քննարկենք Մաղաղիելի օրինակը։ Աստվածաշնչում ասվում է. «Եւ Մաղաղիէլը վաթսունեւհինգ տարի ապրեց, եւ ծնեց Յարեդին.... Եւ Մաղաղիէլի բոլոր օրերը ութ հարիւր իննսունեւհինգ տարի եղաւ, եւ մեռաւ» (Ծննդոց 5։15–17)։ Եթե տարին ամիս նշանակեր, ապա Մաղաղիելի որդին ծնված պիտի լիներ այն ժամանակ, երբ նա դեռ հինգ տարեկան էր. մի բան, որ անհնար էր։ Ուղղակի, մարդկանց կենսունակությունը այն ժամանակ շատ մոտ էր առաջին մարդ Ադամի կատարյալ կենսունակությանը։ Հետևաբար՝ նրանք իսկապես կարող էին ապրել դարեր շարունակ։ Ի՞նչ արդյունքների հասան նրանք։
Ջրհեղեղից դարեր առաջ երկրի բնակչությունն այնքան էր շատացել, որ Ադամի որդի Կայենը կարողացավ քաղաք կառուցել, որը կոչեց Ենոք (Ծննդոց 4։17)։ Նախաջրհեղեղյան շրջանում արդյունաբերության տարբեր ճյուղեր զարգացան. կային դարբիններ՝ «պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք» պատրաստող (Ծննդոց 4։22)։ Իսկ այդ գործիքները օգտագործվում էին շինարարության, ատաղձագործության, կարուձևի և գյուղատնտեսության մեջ։ Ի դեպ, այս բոլոր մասնագիտություններն էլ հիշատակվում են երկրի առաջին բնակիչների արձանագրություններում։
Կուտակված գիտելիքները հաջորդ սերունդներին հնարավորություն էին տալիս զարգացնել մետաղագործությունը, գյուղատնտեսությունը, անասնաբուծությունը, գիրը և կերպարվեստը։ Օրինակ՝ Հոբալը «բոլոր քնարահարների եւ սրնգահարների հայրն եղաւ» (Ծննդոց 4։21)։ Քաղաքակրթությունը բարձր զարգացում էր ապրում. բայց ամեն ինչ հանկարծակի կործանվեց։ Ինչո՞ւ։
Ո՞րն էր պատճառը
Չնայած իր բոլոր առավելություններին՝ նախաջրհեղեղյան հասարակությունը վատ սկիզբ էր ունեցել։ Նրա հիմնադիրը՝ Ադամը, ըմբոստացավ Աստծո դեմ։ Կայենը՝ պատմության մեջ առաջին անգամ հիշատակված քաղաքի կառուցողը, սպանեց իր հարազատ եղբորը։ Զարմանալի չէ, որ չարությունը արագորեն աճում էր։ Գնալով խորանում էին Ադամից ժառանգված անկատարության հետևանքները (Հռովմայեցիս 5։12)։
Երբ ակնհայտ դարձավ, որ ամեն ինչ իր գագաթնակետին է հասել, Եհովան որոշեց, որ 120 տարի հետո վերջ է դնելու այդ իրավիճակին (Ծննդոց 6։3)։ Աստվածաշունչն ասում է. «Շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր.... Երկիրը անօրէնութեամբ լցուեցաւ» (Ծննդոց 6։5, 11)։
Եհովան գիտի, թե ինչպես ազատի իր ժողովրդին
5 Աստվածաշունչը հայտնում է, որ Եհովան որոշում էր կայացրել ու դրա մասին հայտարարել երկնքում։ Ըստ Ծննդոց 6։3-ի՝ նա հետևյալն էր ասել. «Իմ ոգին հավիտյան չի հանդուրժի մարդուն, քանի որ նա ընդամենը մարմին է։ Դրա համար նրա օրերը հարյուր քսան տարի պիտի լինեն»։ Խոսքն այստեղ մարդու կյանքի միջին տևողության մասին չէ։ Այն դատավճիռ էր, որով Եհովան հայտարարեց, թե երբ է գործի անցնելու, որ երկիրը մաքրի ամբարիշտ մարդկանցից։ Քանի որ Ջրհեղեղը սկսվեց մ.թ.ա. 2370-ին, եզրակացնում ենք, որ Աստված այդ խոսքերն ասաց մ.թ.ա. 2490-ին։ Այդ ժամանակ Նոյը 480 տարեկան էր (Ծննդ. 7։6)։ Մոտ 20 տարի անց՝ սկսած մ.թ.ա. 2470-ից, Նոյը որդիներ ունեցավ (Ծննդ. 5։32)։ Ջրհեղեղին մնում էր մոտ հարյուր տարի, սակայն Եհովան Նոյին դեռևս չէր հայտնել, թե վերջինս ինչ հատուկ դեր է ունենալու մարդկային ընտանիքը պահպանելու հարցում։ Որքա՞ն էր Աստված սպասելու մինչև Նոյին հայտնելը։
6 Ակներևաբար, Եհովան տասնամյակներ սպասեց նախքան Նոյին իր մտադրության մասին հայտնելը։ Ի՞նչ հիմք ունենք այդպես մտածելու։ Ներշնչված արձանագրությունը ցույց է տալիս, որ Նոյի որդիներն արդեն մեծացել ու ընտանիք էին կազմել, երբ Աստված պատվիրեց նրան տապան շինել։ Եհովան ասաց Նոյին. «Ես իմ ուխտն եմ հաստատում քեզ հետ։ Դու տապանը կմտնես, քեզ հետ նաև քո որդիները, կինդ ու որդիներիդ կանայք» (Ծննդ. 6։9–18)։ Ուստի հնարավոր է, որ, երբ Նոյը տապան շինելու հանձնարարություն ստացավ, 40 կամ 50 տարի էր մնացել Ջրհեղեղին։
7 Մինչ տապանի շինարարական աշխատանքները առաջ էին գնում, Նոյն ու իր ընտանիքը հավանաբար մտածում էին, թե Աստված ինչպես է իրագործելու իր նպատակը և թե երբ է սկսվելու Ջրհեղեղը։ Այնուամենայնիվ, մանրամասնությունները չիմանալու պատճառով նրանք չդադարեցին տապանը շինելուց։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նոյը ամեն ինչ արեց այնպես, ինչպես Աստված պատվիրել էր իրեն։ Նա հենց այդպես արեց» (Ծննդ. 6։22)։ Հեղեղը թափվելուց յոթ օր առաջ, ինչը բավական էր, որ Նոյն ու իր ընտանիքը կենդանիներին տապան բերեին, Եհովան, ի վերջո, ասաց Նոյին, թե կոնկրետ երբ է այն սկսվելու։ Ուստի երբ երկնքի ջրարգելակները բացվեցին «Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարվա երկրորդ ամսում՝ ամսվա տասնյոթերորդ օրը», ամեն բան պատրաստ էր (Ծննդ. 7։1–5, 11)։
8 Ջրհեղեղի մասին արձանագրությունը փաստում է, որ Եհովան գիտի մարդկանց փրկելու ճիշտ ժամանակը և լավագույն ձևը։ Մինչ ավելի ու ավելի ենք մոտենում ներկա համակարգի վերջին, կարող ենք վստահ լինել, որ այն ամենը, ինչ Եհովան նպատակադրել է, տեղի կունենա իր նշանակած ժամանակին՝ հենց այն «օրը և ժամին», որ նա է որոշել (Մատթ. 24։36; կարդա՛ Ամբակում 2։3)։
ijwbq, հոդված 156, պրբ. 2-5, շրջանակ
Նոյի և մեծ Ջրհեղեղի մասին պատմությունը առասպե՞լ է
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Նոյը իրական անձնավորություն էր, և որ Ջրհեղեղը իրական փաստ է, ոչ թե առասպել կամ հորինվածք։
◼ Աստվածաշունչը գրողները համոզված էին, որ Նոյը իրական անձնավորություն էր։ Օրինակ՝ Սուրբ Գիրքը գրողներից Եզրասն ու Ղուկասը, որոնք հմուտ պատմագիրներ էին, Նոյին ընդգրկել են Իսրայել ազգի տոհմաբանության մեջ (1 Տարեգրություն 1։4; Ղուկաս 3։36)։ Իսկ ավետարանագիրներ Մատթեոսն ու վերոնշյալ Ղուկասը արձանագրել են Նոյի և Ջրհեղեղի մասին Հիսուսի խոսքերը (Մատթեոս 24։37–39; Ղուկաս 17։26, 27)։
Բացի այդ, Եզեկիել մարգարեն և Պողոս առաքյալը Նոյի մասին հիշատակել են որպես հավատի և արդարության օրինակի (Եզեկիել 14։14, 20; Եբրայեցիներ 11։7)։ Արդյոք տրամաբանական կլինե՞ր, որ այս գրողները որպես ընդօրինակման արժանի մեկի՝ հիշատակեին հորինված կերպարի։ Հստակ է, որ Նոյը և հավատի տեր ուրիշ տղամարդիկ ու կանայք արժանի են ընդօրինակման, քանի որ իրական անհատներ էին (Եբրայեցիներ 12։1; Հակոբոս 5։17)։
◼ Աստվածաշունչը Ջրհեղեղի հետ կապված կոնկրետ մանրամասնություններ է նշում։ Ջրհեղեղի մասին աստվածաշնչյան արձանագրությունը չի սկսվում, օրինակ՝ «ժուկով-ժամանակով» խոսքերով, ինչպես որ հեքիաթներում է։ Ընդհակառակը՝ Սուրբ Գրքում նշված են Ջրհեղեղի հետ կապված իրադարձությունների տարին, ամիսը և օրը (Ծննդոց 7։11; 8։4, 13, 14)։ Այնտեղ նաև գրված են Նոյի կառուցած տապանի չափերը (Ծննդոց 6։15)։ Այս մանրամասնությունները ցույց են տալիս, որ Աստվածաշնչում Ջրհեղեղը ներկայացված է որպես փաստ և ոչ թե որպես առասպել։
Մեծ ջրհեղեղի մասին պատմություններ, առասպելներ և լեգենդներ
Ողջ աշխարհում ջրհեղեղի մասին բազմաթիվ պատմություններ են հյուսվել, որոնք թեև տարբերվում են աստվածաշնչյան արձանագրությունից, սակայն դրանցից շատերը այնպիսի մանրամասներ են հայտնում, որոնք ներդաշնակ են Աստվածաշնչում գրվածին։ Նոյի հետնորդները, բնակություն հաստատելով երկրի տարբեր մասերում, հավանաբար պատմում էին Ջրհեղեղի մասին։ Բայց ժամանակի ընթացքում մարդիկ, ակներևաբար աղավաղելով նրանց պատմածը, զանազան հորինված պատմություններ տարածեցին։ Ահա մի քանի օրինակ։
Հունական լեգենդ։ Ջրհեղեղից ողջ մնացած տղամարդուն և կնոջը ասվում է, որ բնակեցնեն երկիրը՝ իրենց մեջքի հետևը քարեր գցելով։ Հետո այդ քարերը վերածվում են տղամարդկանց ու կանանց։
Հինդուական լեգենդ։ Մի ձուկ նախազգուշացնում է մի մարդու, որ ջրհեղեղ է լինելու, որը կործանելու է ողջ մարդկությանը։ Ձուկը այդ մարդուն ասում է, որ նավ կառուցի։ Մարդը վերապրում է ջրհեղեղից, քանի որ ձուկը նավը առաջնորդում է դեպի ապահով վայր։
Բաբելոնյան լեգենդ։ Ջրհեղեղից վերապրած տղամարդուն և կնոջը անմահություն է շնորհվում, և նրանք աստվածներ են դառնում։
Կենտրոնամերիկյան լեգենդ։ Մի մարդ իր կնոջ ու երեխաների հետ վերապրում է ջրհեղեղից, իսկ մյուս բոլոր մարդիկ ձուկ են դառնում։
it, «Նոյ», պրբ. 12
Նոյ
Նեբրովթի բարձրացրած ըմբոստությունը։ Ջրհեղեղից հետո Նոյը առաջին նահապետն էր (Ծն 10։1-32)։ Այդուհանդերձ, նրա կյանքի ընթացքում կեղծ կրոնը կրկին գլուխ բարձրացրեց, այս անգամ՝ Նեբրովթի ազդեցությամբ։ Մարդիկ, չցանկանալով «ցրվել ողջ երկրով մեկ», նրա գլխավորությամբ ըմբոստացան ու փորձեցին կառուցել «մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք կհասներ»։ Չնայած Աստված պատվիրել էր մարդկանց «լցնել երկիրը», սակայն նրանք ճիշտ հակառակն էին ուզում անել։ Բացի այդ՝ նրանց ըմբոստությունը Նոյի՝ Աստծու մարգարեի դեմ էր։ Նոյը մահացավ Աբրահամի ծնվելուց շուրջ երկու տարի առաջ։ Ուստի նա ականատես եղավ, թե Եհովան ինչպես դատաստան իրագործեց Բաբելոնի աշտարակը կառուցողների նկատմամբ՝ այդ ըմբոստներին ցրելով ողջ երկրով մեկ։ Նոյն ու Սեմը չմասնակցեցին աշտարակաշինությանը, հետևաբար լեզվի խառնվելը չանդրադարձավ նրանց վրա։ Նրանք շարունակեցին խոսել այն լեզվով, որ Աստված տվել էր Ադամին (Ծն 9։1, 28, 29; 11։1-9)։
Նոյը հավատ է դրսևորում Աստծու հանդեպ
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
[Տեսարան 1]
[Հեղինակ] ՆՈՅԸ ՄԻ ԱՐԴԱՐ ՄԱՐԴ ԷՐ, ՈՐՆ ԱՊՐՈՒՄ ԷՐ ՉԱՐՈՒԹՅԱՄԲ ԼԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ։ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԴԺՎԱՐ ԷՐ ԱՊՐԵԼ ՉԱՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ, ՈՐՈՆՔ ՀԱՐԳԱՆՔ ՉՈՒՆԵԻՆ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆԴԵՊ։
[Տեսարան 2]
[Ղամեք] ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԿՅԱՆՔԸ ԴԺՎԱՐ Է, ՆՈ՛Յ։ ՄԻ ԱՆԳԱՄ ԱԴԱՄԸ ԱՍԱՑ ԻՆՁ, ՈՐ ԴԱՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՎԱՏ ԲԱՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ։
ԲԱՅՑ ԵՀՈՎԱՆ ԱՍԵԼ Է, ՈՐ ԴՈՒ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՍ ԲԵՐԵԼՈՒ ՄԵԶ։
[Նոյ] ԻՆՉՊԵ՞Ս, ՀԱ՛ՅՐ ԻՄ։ ԵՍ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՆԵԼ, ՈՐ ՓՈԽԵՄ ԱՅՍ ԱՄԵՆԸ։
[Տեսարան 3]
[Հեղինակ] ԵՀՈՎԱՆ ՈՐՈՇԵՑ ՋՐՀԵՂԵՂ ԲԵՐԵԼ, ՈՐ ԿՈՐԾԱՆԻ ՉԱՐ ՄԱՐԴԿԱՆՑ։ ՆԱ ՆՈՅԻՆ ԱՍԱՑ, ԹԵ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ, ՈՐ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ ՓՐԿՎԻ։
[Եհովա] ՄԻ ՏԱՊԱՆ ՇԻՆԻՐ։ ԴՈՒ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԴ ՊԵՏՔ Է ՏԱՊԱՆԸ ՄՏՆԵՔ։ ԵՎ ԴՈՒ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ԹՌՉՈՒՆ ՈՒ ԿԵՆԴԱՆԻ ՏԱՊԱՆ ՄՏՑՆԵՍ, ՈՐՊԵՍԶԻ ԿԵՆԴԱՆԻ ՄՆԱՆ։
[Տեսարան 4]
[Նոյ] ԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԵՄ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԴՈՒ ԱՍՈՒՄ ԵՍ։
[Տեսարան 5]
[Հեղինակ] ՆՈՅԸ ԻՐ ԿՆՈՋԸ, ԵՐԵՔ ՈՐԴԻՆԵՐԻՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԿԱՆԱՆՑ ՀԱՂՈՐԴԵՑ ԵՀՈՎԱՅԻ ԽՈՍՔԵՐԸ։
[Տեսարան 6]
[Նոյի կինը] ՏԱՊԱՆԸ ԿԱՌՈՒՑԵԼԸ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ԿՏԵՎԻ։ ԻՍԿ ԵՀՈՎԱՆ ԱՍԵ՞Լ Է, ԹԵ ՋՐՀԵՂԵՂԸ ԵՐԲ Է ԼԻՆԵԼՈՒ։
[Նոյ] Ո՛Չ, ԲԱՅՑ ԵՀՈՎԱՆ ԿՕԳՆԻ ՄԵԶ, ՈՐ ՓՐԿՎԵՆՔ։
[Տեսարան 7]
[Հեղինակ] ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՏԱՊԱՆԸ ԿԱՌՈՒՑՎԵՑ 40 ԿԱՄ 50 ՏԱՐՈՒՄ։ ՀԱՐԿԱՎՈՐ ԷՐ ԾԱՌԵՐ ԿՏՐԵԼ, ՓԱՅՏԵ ՏԱԽՏԱԿՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼ, ԿՈՒՊՐՈՎ ՊԱՏԵԼ ՏԱՊԱՆԸ, ՈՐՊԵՍԶԻ ԱՅՆ ԱՆՋՐԱՆՑԻԿ ԴԱՌՆԱՐ, ԵՎ ՈՒՐԻՇ ՇԱՏ ԳՈՐԾԵՐ ԱՆԵԼ։
[Տեսարան 8]
[Հեղինակ] ՆՈՅԸ ՆԱԵՎ ՔԱՐՈԶՈՒՄ ԷՐ ԵՀՈՎԱՅԻ ՄԱՍԻՆ, ԲԱՅՑ ՄԱՐԴԻԿ ՉԷԻՆ ԼՍՈՒՄ ՆՐԱՆ։
[Տեսարան 9]
[Քամի կինը] ԻՄ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԸ ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԵՆՔ ԻԶՈՒՐ ԺԱՄԱՆԱԿ ԵՆՔ ՎԱՏՆՈՒՄ՝ ԵՀՈՎԱՅԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՈՎ ԵՎ ՏԱՊԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՎ։
[Նոյ] ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ԿՎԱՐՁԱՏՐԻ ՄԵԶ ՄԵՐ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ։
[Տեսարան 10]
[Հեղինակ] ԵՐԲ ԵԿԱՎ ԱՍՏԾՈՒ ՆՇԱՆԱԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԸ, ՆԱ ՆՈՅԻՆ ՈՒ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՍԱՑ, ՈՐ ՏԱՊԱՆ ՄՏՆԵՆ։ ԸՆԴԱՄԵՆԸ ՅՈԹ ՕՐՈՒՄ ՆՐԱՆՔ ՊԵՏՔ Է ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ ԻՐԵՆՑ ՀԵՏ ՏԱՊԱՆ ՄՏՑՆԵԻՆ։
[Տեսարան 11]
[Հեղինակ] ՀԵՏՈ ԵՀՈՎԱՆ ՏԱՊԱՆԻ ԴՈՒՌԸ ՓԱԿԵՑ։
[Տեսարան 12]
[Հեղինակ] 40 ՕՐ ԱՆՁՐԵՎ ՏԵՂԱՑ։ ԱՆԳԱՄ ԲԱՐՁՐԱԲԵՐՁ ԼԵՌՆԵՐԸ ՋՐԻ ՏԱԿ ԱՆՑԱՆ։
[Տեսարան 13]
[Քամ] Ե՞ՐԲ ԵՆՔ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՏԱՊԱՆԻՑ։
[Տեսարան 14]
[Հաբեթ] ՄԵԿ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ Է, ԻՆՉ ՏԱՊԱՆՈՒՄ ԵՆՔ։
[Տեսարան 15]
[Նոյ] ԵՀՈՎԱՆ ԿԱՍԻ ՄԵԶ, ԹԵ ԵՐԲ ՏԱՊԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ԱՊԱՀՈՎ ԿԼԻՆԻ։
[Նոյ] ՀԱՎԱՏ ՈՒՆԵՑԵՔ ՆՐԱ ՀԱՆԴԵՊ։
[Տեսարան 16]
[Հեղինակ] Ի ՎԵՐՋՈ, ԵՀՈՎԱՆ ՆՈՅԻՆ ԱՍԱՑ, ՈՐ ՏԱՊԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է։ ԲՈԼՈՐ ԴԱԺԱՆ ԵՎ ՉԱՐ ՄԱՐԴԻԿ ԿՈՐԾԱՆՎԵԼ ԷԻՆ։
[Տեսարան 17]
[Հեղինակ] ԵՀՈՎԱՆ ԽՈՍՏԱՑԱՎ, ՈՐ ԱՅԼԵՎՍ ՋՐՀԵՂԵՂ ՉԻ ԲԵՐԻ ԵՐԿՐԻ ՎՐԱ՝ ԿԵՆԴԱՆԻ ԵՂՈՂՆԵՐԻՆ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ ԵՎ ՈՐՊԵՍ ՆՇԱՆ ԱՅԴ ԽՈՍՏՄԱՆ՝ ԱՅՆՊԵՍ ԱՐԵՑ, ՈՐ ԵՐԿՆՔՈՒՄ ԾԻԱԾԱՆ ՀԱՅՏՆՎԻ։
[Հեղինակ] ՆՈՅՆ ՈՒ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԸ ՓՐԿՎԵՑԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՎԱՏ ԴՐՍԵՎՈՐԵՑԻՆ ԱՍՏԾՈՒ ՀԱՆԴԵՊ։
[ՇՐՋԱՆԱԿ]
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
ԻՆՉՈ՞Ւ ՆՈՅԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՏ ԴՐՍԵՎՈՐԵԼԸ ԳՈՒՑԵ ՀԵՇՏ ՉԷՐ։
ՀՈՒՇՈՒՄ. ՄԱՏԹԵՈՍ 24։38, 39; ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 11։7։
ԻՆՉՈ՞Ւ ՆՈՅԸ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԸ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵԻՆ։
ՀՈՒՇՈՒՄ. ԾՆՆԴՈՑ 6։14; 7։6; 8։13-16; ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 6։12։
ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՐԿԱՎՈՐ, ՈՐ ԴՈՒ ՀԱՎԱՏ ԵՎ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵՍ։
ՀՈՒՇՈՒՄ. ՄԱՏԹԵՈՍ 24։36, 37; ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 10։36-39։
ԳԼՈՒԽ 3
Նա վճռեց հետ չնայել
wp17.3, էջ 12, պրբ. 5, ծնթ.
«Դու գեղեցիկ կին ես»
Աստվածաշունչը Սառայի մասին խոսում է որպես մեծ հավատ ունեցող կնոջ։ Նա հավատում ու երկրպագում էր ճշմարիտ Աստծուն՝ Եհովային, ոչ թե լուսնի աստծուն, որի երկրպագությունը լայնորեն տարածված էր Ուր քաղաքում, և որի պատվին բարձր աստիճանավոր աշտարակ էր կառուցված այնտեղ։ Աստվածաշնչում չի ասվում, թե Սառան ինչպես էր սկսել երկրպագել ճշմարիտ Աստծուն։ Հայտնի է, որ նրա հայրը առնվազն մի որոշ ժամանակ կռապաշտ է եղել։ Ինչևէ, Սառան ամուսնացել էր ճշմարիտ Աստծուն երկրպագող մի մարդու՝ Աբրահամի հետ, որը նրանից տասը տարով մեծ էր (Ծննդոց 17։17)։ Հետագայում Աբրահամը հայտնի դարձավ որպես բոլոր հավատ ունեցողների հայր (Հռոմեացիներ 4։11)։ Նրանք միասին կազմել էին ամուր ու երջանիկ ընտանիք, որտեղ տիրում էր փոխադարձ հարգանքի, լավ հաղորդակցության և դժվարին խնդիրները միասնաբար հարթելու ոգի։ Սակայն ամենակարևորն այն էր, որ նրանց միության հիմքում ընկած էր Աստծու հանդեպ սերը։
[ծանոթագրություն]
Սառան Աբրահամի քույրն էր։ Նրանց երկուսի հայրն էլ Թարան էր, բայց նրանք ծնվել էին տարբեր մայրերից (Ծննդոց 20։12)։ Այսօր այդպիսի ամուսնություններն անընդունելի են, սակայն կարևոր է հիշել, որ այն օրերում ամեն ինչ այլ էր։ Այն ժամանակ մարդիկ ավելի մոտ էին Ադամի ու Եվայի կորցրած կատարելությանը և ավելի լավ առողջություն ունեին։ Հավանաբար այդ պատճառով մոտ ազգականների միջև ամուսնությունը նրանց սերունդների մեջ գենետիկական շեղումներ չէր առաջացնում։ Սակայն մոտ 400 տարի հետո, երբ մարդիկ ավելի էին հեռացել կատարելությունից, Մովսիսական օրենքով արգելվեց մոտ ազգականների միջև ցանկացած սեռական կապ (Ղևտական 18։6)։
wp17.3, էջ 13, պրբ. 4-էջ 14, պրբ. 3
«Դու գեղեցիկ կին ես»
Երբ Սառան սկսեց հավաքել իրերը, կանգնեց դժվար որոշման առաջ՝ ինչը տանել և ինչը թողնել։ Նա չէր կարող վերցնել այնպիսի իրեր, որոնք շատ մեծ էին ուղտերի կամ էշերի վրա բարձելու համար, կամ որոնք պետք չէին գա քոչվորական կյանքում։ Այնպես որ իրենց ունեցած իրերից շատերը պետք է վաճառեին կամ տային ուրիշներին։ Սառան նաև զրկվելու էր քաղաքում ապրելու հարմարություններից. այլևս չէին լինի շուկաներ, որտեղից նա կարող էր գնել ինչ ուզեր՝ հացահատիկ, միս, մրգեր, հագուստ և այլ անհրաժեշտ բաներ, ինչպես նաև կյանքի հարմարավետության համար նախատեսված զանազան պարագաներ։
Թերևս Սառայի համար դժվար էր թողնել նաև իրենց տունը։ Եթե նրանց տունն էլ Ուր քաղաքի այն բազմաթիվ ճոխ տներից էր, որ հայտնաբերել են հնագետները, ապա կարելի է ասել, որ դա շատ մեծ զոհողություն էր նրա համար։ Կային տներ, որ ունեին տասներկուսից ավելի սենյակներ, ինչպես նաև խմելու ջրի աղբյուրներ և ջրատար համակարգ։ Նույնիսկ ամենահամեստ տները ունեին ամուր պատեր, տանիք և սողնակով փակվող դուռ. բաներ, որոնց շնորհիվ մարդն իրեն պաշտպանված էր զգում։ Իսկ վրանը հազիվ թե նրանց պաշտպաներ գողերից կամ վայրի գազաններից՝ առյուծներից, ընձառյուծներից, արջերից ու գայլերից, որոնք այն ժամանակ շատ տարածված էին Միջին Արևելքում։
Իսկ ի՞նչ կարելի է ասել հարազատների մասին։ Աստված ասել էր. «Հեռացիր քո երկրից, քո հարազատներից»։ Այդ պատվերին հնազանդվելը պետք է որ շատ դժվար լիներ Սառայի համար։ Ըստ ամենայնի, նա ուներ եղբայրներ, քույրեր, զարմիկներ, զարմուհիներ, մորաքույրեր, հորաքույրեր, քեռիներ ու հորեղբայրներ։ Լինելով ջերմ ու քնքուշ սիրտ ունեցող կին՝ նա, հավանաբար, շատ կապված էր իր ազգականների հետ, այնինչ ստիպված էր լինելու բաժանվել նրանցից։ Եվ ո՞վ գիտի, գուցե էլ երբեք չտեսներ նրանց։ Չնայած այդ ապրումներին՝ Սառան, վճռականությամբ լցված, օրեր շարունակ պատրաստվում էր առաջիկա ճամփորդությանը։
Նշանակված օրը արդեն ամեն բան հավաքված էր, և Սառան պատրաստ էր մեկնելու։ Սառայի ու Աբրահամի հետ պետք է մեկնեին նաև Ղովտը և իրենց հայրը՝ Թարան, թեև նա այդ ժամանակ արդեն մոտ 200 տարեկան էր (Ծննդոց 11։31)։ Անկասկած, Սառան շատ ջանք պետք է թափեր իր տարեց ծնողին հոգ տանելու համար։ Այսպիսով՝ հնազանդվելով Եհովայի տված պատվերին՝ նրանք դուրս եկան «քաղդեացիների երկրից» (Գործեր 7։4)։
wp17.3, էջ 14, պրբ. 7-էջ 15, պրբ. 2
«Դու գեղեցիկ կին ես»
Թեև Աբրահամի ընտանիքը վայելում էր Եհովայի հավանությունը, սակայն պաշտպանված չէր դժվարություններից։ Քանանի երկրում սով սկսվեց, և Աբրահամը որոշեց իր ընտանիքի հետ գնալ դեպի հարավ՝ Եգիպտոս։ Սակայն նա անհանգստանում էր, որ այդ երկրում իրենց գուցե վտանգ սպառնար։ Ուստի դրա մասին խոսեց Սառայի հետ. «Խնդրում եմ, լսիր ինձ։ Ես գիտեմ, որ դու գեղեցիկ կին ես, և, անշուշտ, երբ եգիպտացիները տեսնեն քեզ, կասեն՝ «սա նրա կինն է», ու անպատճառ կսպանեն ինձ, իսկ քեզ կենդանի կթողնեն։ Խնդրում եմ, ասա, որ իմ քույրն ես, որպեսզի ինձ լավ լինի, և քո շնորհիվ իմ հոգին ապրի» (Ծննդոց 12։10–13)։ Ինչո՞ւ Աբրահամը նման բան խնդրեց։
Աբրահամը ո՛չ ստախոս էր, ո՛չ էլ վախկոտ, ինչպես ասում են որոշ քննադատներ։ Սառան իսկապես նրա քույրն էր՝ նրա հոր աղջիկը։ Բացի այդ՝ Աբրահամը հիմնավոր պատճառներ ուներ նման զգուշություն դրսևորելու համար։ Աբրահամն ու Սառան հասկանում էին, որ Աստծու նպատակի իրականացումից ավելի կարևոր բան չկար, իսկ Աստծու նպատակն էր հատուկ սերունդ և ազգ առաջ բերել Աբրահամից։ Այդ պատճառով չափազանց կարևոր էր, որ Աբրահամը ողջ մնար։ Բացի այդ՝ հնագիտական փաստերը ցույց են տալիս, որ Եգիպտոսում իսկապես եղել են այդպիսի դեպքեր, որ առևանգել են կնոջը և սպանել նրա ամուսնուն։ Ուստի Աբրահամը խորագիտությամբ վարվեց, և Սառան խոնարհաբար թիկունք կանգնեց նրա որոշմանը։
Հետագա դեպքերը ցույց տվեցին, որ Աբրահամի անհանգստությունները միանգամայն հիմնավոր էին. փարավոնի իշխաններից մի քանիսը նկատեցին Սառայի բացառիկ գեղեցկությունը, ինչը այդ տարիքի կնոջ համար զարմանալի բան էր։ Նրանք Սառայի մասին պատմեցին փարավոնին, և նա հրամայեց, որ Սառային բերեն պալատ։ Դժվար թե պատկերացնենք՝ ինչ ծանր հոգեկան ապրումների մեջ էր Աբրահամը, և թե ինչ վախեր ու անհանգստություններ էին պատել Սառային։ Սակայն, ըստ ամենայնի, Սառային վերաբերվում էին ոչ թե որպես պատանդի, այլ որպես պատվավոր հյուրի։ Թերևս փարավոնը ցանկանում էր շահել նրա սիրտը և տպավորել նրան իր հարստությամբ, իսկ հետո բանակցելով նրա «եղբոր» հետ՝ նրան իր կինը դարձնել (Ծննդոց 12։14–16)։
Գլխավորություն ընտանիքում. ի՞նչ է դա նշանակում
Եթե կինը հնազանդվում է ամուսնուն, արդյո՞ք դա նշանակում է, որ նա լիովին պասիվ դերում է։ Քննենք աստվածաշնչյան մի օրինակ։ Սառան հնազանդ էր իր ամուսնուն՝ Աբրահամին (1 Պետրոս 3։5, 6)։ Նա հնազանդվեց նրան և՛ մեծ, և՛ փոքր բաներում՝ սկսած այն բանից, որ թողեց հարմարավետ տունը և համաձայնվեց ապրել վրաններում, վերջացրած նրանով, որ պատրաստ էր կարճ ժամանակում կերակուր պատրաստել (Ծննդոց 12։5–9; 18։6)։ Սակայն մի լուրջ հարցում նա Աբրահամի տեսակետին հակառակ կարծիք ուներ, ընդ որում նա իր այդ կարծիքը, ինչպես երևում է Աստվածաշնչի բնագիր տեքստից, արտահայտեց մի քանի անգամ։ Սառան ուզում էր, որ Աբրահամը Հագարին՝ իր հարճին, և վերջինիս առաջնեկ որդուն՝ Իսմայելին, տնից դուրս հանի։ Աստված չհանդիմանեց Սառային, իսկ Աբրահամին ասաց. «Նորա խօսքը լսիր»։ Սառան չփորձեց ինքնուրույն դուրս հանել Հագարին և Իսմայելին, այլ շարունակեց հնազանդվել ամուսնուն՝ սպասելով, թե նա երբ դա կանի (Ծննդոց 21։8–14)։
Սառայի օրինակից երևում է, որ կինը, իր ամուսնու կողքին պասիվ դերում լինելու փոխարեն, պետք է լինի նրա «ընկերը» (Մաղաքիա 2։14)։ Լինելով պատվի արժանի ընկեր՝ կինը կարևոր ներդրում ունի ընտանեկան որոշումների կայացման մեջ։ Ամուսինը նրան որոշակի իշխանություն է տալիս ընտանիքում, օրինակ՝ տան հետ կապված գործերի և նույնիսկ որոշ ֆինանսական հարցերի առնչությամբ։ Ինչ խոսք, ամուսինը, լինելով ընտանիքի գլուխ, ինքն է կայացնում վերջնական որոշումները (Առակաց 31։10–31; 1 Տիմոթեոս 5։14)։
Վառ պահիր «Յահի բոցը»
15 Ամուսնության մեջ հարգանքը նույնքան կենսական է, որքան թթվածինը խարույկի համար։ Առանց թթվածնի կրակը արագ հանգչում է։ Նմանապես, եթե ամուսինների միջև հարգանք չլինի, նրանց սերը կարող է արագ սառչել։ Իսկ երբ ամուսինն ու կինը ձգտում են հարգանք դրսևորել միմյանց հանդեպ, իրենց սերը վառ են պահում։ Բայց հիշեք, որ հարցն այն չէ՝ դուք ձեզ հարգալից համարում եք, թե ոչ, այլ այն, թե ձեր կողակիցը իրեն հարգված զգում է, թե ոչ։ Նկատի առնենք Փենիի և Արետի օրինակը, ովքեր ավելի քան 25 տարի է, ինչ ամուսնացած են։ Փենին ասում է. «Մեր միջև եղած փոխադարձ հարգանքը ջերմ մթնոլորտ է ստեղծում տանը։ Մենք չենք կաշկանդվում արտահայտվել, քանի որ գիտենք, որ յուրաքանչյուրիս համար թանկ է դիմացինի կարծիքը»։ Ուստի ի՞նչ կարող ես անել, որպեսզի կողակիցդ իրեն իսկապես հարգված զգա։ Քննենք Աբրահամի ու Սառայի օրինակը։
16 Աբրահամը հարգանքով էր վերաբերվում Սառային։ Նա հաշվի էր առնում նրա կարծիքն ու զգացմունքները։ Մի անգամ, երբ Սառան շատ նեղված էր, իր վրդովմունքն արտահայտեց և նույնիսկ մեղադրեց Աբրահամին։ Իսկ ինչպե՞ս վարվեց Աբրահամը։ Արդյո՞ք նա հունից դուրս եկավ։ Ո՛չ։ Նա գիտեր, որ Սառան հնազանդ կին է և միշտ աջակցում է իրեն։ Աբրահամը լսեց իր կնոջը և փորձեց խնդրին լուծում տալ (Ծննդ. 16։5, 6)։ Ի՞նչ ենք սովորում։ Ամուսիննե՛ր, դուք ձեր ընտանիքի համար որոշումներ կայացնելու իշխանություն ունեք (1 Կորնթ. 11։3)։ Սակայն հիշեք, որ սիրո դրսևորում կլինի, եթե նախքան որոշում կայացնելը լսեք ձեր կնոջ կարծիքը, հատկապես եթե այդ որոշումը անդրադառնալու է նաև նրա վրա (1 Կորնթ. 13։4, 5)։ Երբեմն հնարավոր է՝ կինդ սթրեսի մեջ լինի և կարիք ունենա արտահայտելու իր զգացմունքները։ Հարգանք կդրսևորե՞ս կնոջդ հանդեպ՝ ուշադիր լսելով նրան (կարդա 1 Պետրոս 3։7)։ Տեսնենք, թե ինչ օրինակ են այս հարցում Անժելան ու Դմիտրին, ովքեր մոտ 30 տարի է, ինչ ամուսնացած են։ Անժելան պատմում է, թե իր ամուսինն ինչ է անում, որ ինքը հարգված զգա իրեն. «Դմիտրին միշտ պատրաստ է լսելու ինձ, երբ նեղված եմ լինում, կամ երբ պարզապես ուզում եմ խոսել։ Նա համբերատար է իմ հանդեպ, նույնիսկ երբ շատ էմոցիոնալ կերպով եմ արտահայտվում»։
17 Սառան հարգանք էր դրսևորում Աբրահամի հանդեպ՝ թիկունք կանգնելով նրա որոշումներին (Ծննդ. 12։5)։ Մի անգամ Աբրահամը որոշեց հյուրասիրություն ցուցաբերել անսպասելի հյուրերի հանդեպ։ Նա Սառային խնդրեց թողնել այն, ինչ անում էր, և մեծ քանակությամբ հաց պատրաստել (Ծննդ. 18։6)։ Սառան առանց հապաղելու կատարեց Աբրահամի խնդրանքը։ Սիրելի՛ կանայք, դուք կարող եք ընդօրինակել Սառային՝ թիկունք կանգնելով ձեր ամուսինների կայացրած որոշումներին։ Եթե այդպես վարվեք, կամրացնեք ձեր ամուսնությունը (կարդա 1 Պետրոս 3։5, 6)։ Դմիտրին, ում մասին արդեն նշեցինք, պատմում է, թե իր կինն ինչ է անում, որ ինքը հարգված զգա իրեն. «Շատ եմ գնահատում այն, որ Անժելան ամեն կերպ փորձում է թիկունք կանգնել իմ որոշումներին, նույնիսկ եթե համաձայն չէ դրանց։ Եվ եթե իմ կայացրած որոշումները լավ արդյունք չեն բերում, նա չի քննադատում ինձ»։ Անշուշտ, հեշտ է սիրել մեկին, ով հարգում է քեզ։
ԳԼՈՒԽ 4
Առաջինը, ով արդար պատերազմ մղեց
w89 7/1, էջ 5, պրբ. 4-էջ 6, պրբ. 1
Աբրահամ՝ Աստծու մարգարեն և ընկերը
Իսկ ի՞նչ կարելի է ասել Էլամի թագավոր Քոդողագոմորի դեմ Աբրահամի տարած հաղթանակի մասին։ 19-րդ դարի սկզբներին էլամցիների մասին շատ քիչ տեղեկություն կար։ Աստվածաշնչի քննադատները չէին ընդունում, որ Էլամը երբևիցե որևէ ազդեցություն է ունեցել Բաբելոնիայի վրա, էլ ուր մնաց՝ Պաղեստինի վրա։ Բայց այժմ մասնագետները բոլորովին այլ կարծիքի են։ Հնագիտական ուսումնասիրությունների շնորհիվ բացահայտվել է, որ էլամցիները հզոր, ռազմատենչ ազգ են եղել։ Մի հանրագիտարանում ասվում է. «Մ.թ.ա. մոտ 1950 թ.-ին էլամցիները կործանեցին Ուր քաղաքը.... Դրանից հետո նրանք սկսեցին զգալի ազդեցություն բանեցնել Բաբելոնիայի կառավարիչների վրա» (Funk & Wagnalls Standard Reference Encyclopedia)։
Ավելին՝ հնագիտական արձանագրությունների մեջ հայտնաբերվել են Էլամի թագավորների անունները։ Այդ անուններից մի քանիսը սկսում են «Կուտուր» բաղադրիչով, որն, ըստ ամենայնի, «Քոդող»-ի զուգաձևությունն է։ Էլամցիների համար կարևոր նշանակություն ունեցող աստվածուհիներից էր Լագամարը, որի անվան հնչողությունը նման է «ղագոմոր» բաղադրիչին։ Ուստի այժմ աշխարհիկ որոշ աղբյուրներում Քոդողագոմոր կառավարիչը համարվում է պատմական անձ, որի անունը հավանաբար նշանակում է «Լագամարի ծառա»։ Բաբելոնական արձանագրությունների մի ժողովածուի մեջ հանդիպում են Սոդոմի վրա հարձակում գործած թագավորներից երեքի անուններին շատ նման անուններ՝ Թուդուլա (Թադգալ), Էրի-ակու (Արիոք) և Կուդուր-լահմիլ (Քոդողագոմոր) (Ծննդոց 14։1)։ Դոկտոր Արթուր Քասթանսը իր հեղինակած գրքում նշում է. «Այդ անուններից բացի՝ արձանագրությունները պարունակում էին որոշ տեղեկություններ, որոնք թերևս կապված են էլամցիների տիրապետության օրոք Բաբելոնիայում կատարված մի շարք իրադարձությունների հետ.... Այդ գտածոները այնքան անհերքելիորեն էին հաստատում աստվածաշնչյան տեքստի ճշգրտությունը, որ Աստվածաշնչի քննադատները իսկույն հարձակում գործեցին դրանց վրա՝ փորձելով ամեն գնով նսեմացնել դրանց կարևորությունը» (Hidden Things of God’s Revelation)։
Ինչ վերաբերում է չորս թագավորների հարձակմանը, Անդրհորդանանի և Նեգևի տարածքում կա՞ն արդյոք այդ դեպքի իսկությունը հաստատող հնագիտական փաստեր։ Այո՛, կան։ Պրոֆեսոր Յոհանան Ահարոնին իր գրքում խոսում է նախաիսրայելական մի քաղաքակրթության անհետացման մասին, որը «մ.թ.ա. մոտ 2000 թ.-ին» բավականին «տպավորիչ» բնակավայրեր է ունեցել Անդրհորդանանում և Նեգևում (The Archaeology of the Land of Israel)։ Այլ հնագետներ էլ ասում են, որ այդ անհետացումը տեղի է ունեցել մ.թ.ա. մոտ 1900 թ.-ին։ Դոկտոր Հարոլդ Ստայգերսը «Ծննդոց» գրքին առնչվող իր աշխատության մեջ նշում է. «Նեգևի և Անդրհորդանանի տարածքներում հայտնաբերված կավե իրերը, որոնք պատկանում են այդ ժամանակաշրջանին, միանման են և վկայում են, որ երկու տեղանքում էլ տեղի է ունեցել քաղաքակրթության հանկարծակի և աղետալի կործանում» (Commentary on Genesis)։ Անգամ Աստվածաշնչի քննադատներն են ընդունում այս փաստը։ Օրինակ՝ Ջոն վան Սեթերսը իր գրքում նշում է. «Չբացահայտված առեղծված է մնում այն, թե այդ ժամանակաշրջանի վերջում ուր գնացին այդտեղի բնակիչները, եթե առհասարակ որևէ տեղ գնացին» (Abraham in History and Tradition)։
Թերևս Ծննդոց 14-րդ գլխում ենք գտնում այդ առեղծվածի լուծումը։ Աստվածաշնչյան ժամանակագրության համաձայն՝ Աբրահամը Քանան եկավ մ.թ.ա. 1943 թ.-ին։ Քոդողագոմորի ավերիչ արշավանքը պետք է որ տեղի ունեցած լիներ դրանից կարճ ժամանակ անց։ Ավելի ուշ՝ այդ նույն դարում, Աստված կործանեց բարոյազուրկ Սոդոմ և Գոմոր քաղաքները։ Սա մեկընդմիշտ փոխեց Հորդանանի հովտի ստորին հատվածում գտնվող երբեմնի բերրի այդ տեղանքի էկոհամակարգը (Ծննդոց 13։10-13; 19։24, 25)։ Եվ այն այլևս ցանկալի տարածք չէր օտար նվաճողների համար։
it, «Աղի ծով», պրբ. 6
Աղի ծով
Սոդոմ ու Գոմոր։ Ընդունված է համարել, որ Սոդոմն ու Գոմորը գտնվում էին Աղի ծովի հարավային ծայրամասի մոտակայքում։ Այս քաղաքների թագավորները նրանց թվում էին, ովքեր պատերազմեցին «Սիդդիմի հովտում (որտեղ Աղի ծովն է)»։ Այս արտահայտությունից կարելի է եզրակացնել, որ ժամանակի ընթացքում Աղի ծովը ծածկել էր Սիդդիմի հովիտը (Ծն 14։3)։ Սոդոմի ու Գոմորի այն շրջանը, որտեղ բնակություն հաստատեց Ղովտը, «լավ ջրվող տարածք էր, ինչպես Եհովայի տնկած պարտեզը» (Ծն 13։10-12)։ Անգամ մեր օրերում ծովի հարավարևելյան ափին գտնվող հովիտը առատ է բուսականությամբ։ Այնտեղ կարելի է աճեցնել ցորեն, գարի, արմավ և խաղող։ Հանքաձյութի ու աղի մեծաքանակ առկայությունը, հատկապես հարավային հատվածում, նույնպես համապատասխանում է Սոդոմի ու Գոմորի մասին աստվածաշնչյան արձանագրությանը (Ծն 14։10; 19։24-26)։
it, «Սաղեմ»
Սաղեմ
[խաղաղություն]։
Հին քաղաք, որտեղ թագավոր ու քահանա էր Մելքիսեդեկը (Ծն 14։18)։ Եբրայերենում «Սաղեմ» բառի գրելաձևը «Երուսաղեմ» անվան մեջ փոքր-ինչ այլ է և դրանում կիրառվելիս նշանակում է «կրկնապատիկ խաղաղություն»։ Այն, որ «Սաղեմ» բառը նշանակում է «խաղաղություն», փաստում են Եբրայեցիներ 7։2-ում սուրբ ոգու ներշնչմամբ գրված խոսքերը։
Համաձայն հին հրեական ավանդության՝ Սաղեմը նույն Երուսաղեմն է, և Աստվածաշունչը նույնպես փաստում է դա։ Աբրահամը Սոդոմի թագավորին ու Մելքիսեդեկին հանդիպեց «Թագավորի հովտում»։ Դարեր անց Դավիթ թագավորի որդին՝ Աբիսողոմը, այդ հովտում մի հուշարձան կանգնեցրեց, ինչից կարելի է եզրակացնել, որ այն գտնվում էր Երուսաղեմի՝ Իսրայելի մայրաքաղաքի մոտակայքում (Ծն 14։17, 18; 2Սմ 18։18)։ Սաղմոսերգուն «Սաղեմ» բառը, որը «Երուսաղեմ» անվան մի մասն է, զուգահեռաբար գործածել է «Սիոն» բառի հետ (Սղ 76։2)։ Նաև տրամաբանական է, որ Մելքիսեդեկը թագավոր ու քահանա է եղել հենց այն քաղաքում, որտեղ հետագայում գահակալեցին Դավթից սերած թագավորները և քահանա ծառայեցին Ղևիի ցեղից սերած քահանաները, և որտեղ Հիսուս Քրիստոսը, ով ընտրվել էր լինելու «Մելքիսեդեկի նման» թագավոր ու քահանա, զոհեց իր կյանքը հանուն մարդկության (Եբ 3։1; 7։1-3, 15-17)։
it, «Քահանայապետ», պրբ. 27-28
Քահանայապետ
Հիսուս Քրիստոսը՝ որպես քահանայապետ։ Աստվածաշնչի «Եբրայեցիներ» գրքում ասվում է, որ հարություն առնելուց և երկինք համբարձվելուց հետո Հիսուս Քրիստոսը «դարձավ Մելքիսեդեկի նման քահանայապետ և քահանայապետ կլինի հավիտյան» (Եբ 6։20; 7։17, 21)։ Քրիստոսի քահանայության վեհությունն ու Ահարոնի սերնդի քահանայության նկատմամբ դրա գերազանցությունն ընդգծելու նպատակով Պողոս առաքյալը նշում է, որ Մելքիսեդեկը թագավոր ու քահանա էր դարձել Բարձրյալ Աստծու որոշմամբ, ոչ թե ժառանգաբար էր ստացել այդ նշանակումները։ Հիսուս Քրիստոսը, ով ոչ թե Ղևիի, այլ Հուդայի ցեղից էր ու Դավթի տոհմից, քահանայապետի իր նշանակումը ոչ թե Ահարոնից է ժառանգել, այլ Աստծուց է ստացել, ինչպես Մելքիսեդեկը (Եբ 5։10)։ Սաղմոս 110։4-ում գրված խոստման համաձայն՝ Քրիստոսը նշանակված է որպես երկնային Թագավոր և Քահանա։ Այնտեղ ասվում է. «Եհովան երդվել է և միտքը չի փոխի. «Մելքիսեդեկի նման քահանա ես և քահանա կլինես հավիտյան»»։ Բացի այդ՝ Քրիստոսը թագավորական իշխանություն ունի շնորհիվ այն բանի, որ Դավթի սերնդից է։ Նա այն թագավորության ժառանգն է, որի վերաբերյալ Աստված ուխտ կապեց Դավթի հետ (2Սմ 7։11-16)։ Հետևաբար Հիսուսը Մելքիսեդեկի պես և՛ թագավոր է, և՛ քահանա։
Քրիստոսի քահանայապետության գերազանցության ևս մեկ ապացույց կա։ Երբ Աբրահամը տասանորդ վճարեց Սաղեմի թագավոր ու քահանա Մելքիսեդեկին, կարելի է ասել՝ դա արեց նաև Ղևին՝ հրեա քահանաների նախահայրը, ով դեռ «[Աբրահամի] ներսում էր», այսինքն՝ հետագայում սերելու էր նրանից։ Բացի այդ՝ օրհնելով Աբրահամին՝ Մելքիսեդեկը ըստ էության օրհնեց Ղևիին, իսկ օրհնողը, ինչպես հայտնի է, «ավելի բարձր է, քան օրհնվողը» (Եբ 7։4-10)։ Առաքյալը նաև նշում է, որ «հայտնի չէ, թե ով է [Մելքիսեդեկի] հայրը, մայրը, գրված չէ նրա տոհմաբանության մասին, երբ է ծնվել ու մահացել»։ Այդպիսով նա ընդգծում է, որ Մելքիսեդեկը նախապատկերել է Հիսուս Քրիստոսի հավիտենական քահանայությունը՝ նրա, ով հարություն առնելով՝ «անկործանելի կյանք» է ստացել (Եբ 7։3, 15-17)։
Աբրահամ. քաջ մարդ
Աբրահամը նայում է իր ընտանիքի անդամներին ու ծառաներին։ Եռուզեռ է. նրանք պատրաստվում են գնալու Քանան (Ծննդոց 12։1–5)։ Նա մեծ պատասխանատվություն է զգում, որովհետև նրանց բոլորի բարօրությունը կախված է իրենից։ Այստեղ՝ Ուրում, նրանց կարիքները բավարարելը խնդիր չէ. կան մեծ արոտավայրեր, հողը բերրի է, ջուրը՝ ինչքան ուզես։ Իսկ ինչպե՞ս է հոգ տանելու նրանց մասին մի անհայտ երկրում։ Ի՞նչ է լինելու նրանց, եթե ինքը հիվանդանա կամ մահանա։ Ո՞վ է հոգ տանելու իր ընտանիքի մասին։ Հնարավոր է՝ Աբրահամը այսպիսի անհանգստություններ ունի, բայց նա մտադիր չէ թույլ տալու, որ դրանք ջլատեն իր ուժերը։ Նա տրամադրված է վճռականորեն. ինչ էլ լինի, հնազանդվել Աստծու կամքին։ Այսպիսի մարդու մասին, իրոք, կարող ենք ասել, որ նա քաջ է։
Ի՞ՆՉ Է ՔԱՋՈՒԹՅՈՒՆԸ։ Քաջությունը ուժեղ, համարձակ, անվեհեր լինելու հատկություն է, որը ճիշտ հակառակ է վախկոտությանը։ Քաջ լինել չի նշանակում երբեք չվախենալ։ Այն մարդը, ով ունի աստվածատուր քաջություն, շարունակում է իր գործը, չնայած որ կարող է վախ զգալ։
ԻՆՉՊԵ՞Ս ԱԲՐԱՀԱՄԸ ՔԱՋՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵՑ։ Աբրահամը չվախեցավ մեծամասնությանը հակառակ գնալուց։ Նա մեծացել էր այնպիսի միջավայրում, որտեղ մարդիկ երկրպագում էին ամենատարբեր աստվածների և կուռքերի։ Բայց նա չվախեցավ շրջապատից ու արեց այն, ինչ որոշել էր։ Աբրահամը համարձակորեն կյանքի այլ ուղի ընտրեց, այն է՝ երկրպագել միայն մեկ Աստծու՝ «Բարձրյալ Աստված Եհովային» (Ծննդոց 14։21, 22)։
Աբրահամը ճշմարիտ Աստծու երկրպագությունը վեր դասեց սեփական շահերից։ Նա պատրաստ էր թողնելու Ուր քաղաքի հարմարավետ կյանքը և գնալու դեպի անհայտություն՝ լիովին վստահ լինելով, որ Եհովան կհոգա իր մասին։ Ինչ խոսք, տարիների ընթացքում Աբրահամը գուցեև հիշել է Ուրի հարմարավետ կյանքը։ Բայցևայնպես նա համոզված էր, որ Եհովան միշտ հոգալու է իր ու իր ընտանիքի կարիքները։ Քանի որ Աբրահամի համար Աստված էր ամենակարևոր անձնավորությունը, նա իր մեջ քաջություն գտավ հնազանդվելու Աստծու պատվերներին։
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ։ Մենք կարող ենք ընդօրինակել Աբրահամին՝ մեր մեջ մշակելով Եհովային հնազանդվելու քաջություն, նույնիսկ եթե շրջապատի մարդիկ Նրան հակառակ են գնում։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է, որ ովքեր կառչած են մնում Եհովա Աստծու հանդեպ իրենց ունեցած հավատին, թերևս հալածվեն, մասնավորապես, իրենց «օգնել» ցանկացող ընկերներից ու հարազատներից (Հովհաննես 15։20)։ Մյուս կողմից, սակայն, մենք մեր հավատի մասին պետք է խոսենք՝ դիմացինի հանդեպ հարգանք դրսևորելով (1 Պետրոս 3։15)։
Նաև կարող ենք համոզված լինել, որ Աստված, իր խոստման համաձայն, հոգ կտանի բոլոր այն մարդկանց մասին, ովքեր հավատում են իրեն։ Այդպիսի համոզվածությունը լցնում է մեզ քաջությամբ, որ մեր կյանքը կենտրոնացնենք հոգևորի և ոչ թե նյութականի շուրջ (Մատթեոս 6։33)։ Ահա մի ընտանիքի օրինակ։
Դագն ու Բեքին, երկու փոքր որդիներ ունենալով հանդերձ, մտադիր էին տեղափոխվել մի երկիր, որտեղ Աստվածաշնչի բարի լուրի քարոզիչների մեծ կարիք կար։ Մանրակրկիտ ուսումնասիրություն ու ջերմեռանդ աղոթքներ անելուց հետո նրանք որոշեցին իրենց մտադրությունն իրականացնել։ «Երկու փոքր երեխաների հետ ուրիշ երկիր տեղափոխվելու համար մեզնից քաջություն էր պահանջվում, քանի որ ճշգրտորեն չգիտեինք, թե ինչպես են ընթանալու մեր գործերն այնտեղ,— պատմում է Դագը։— Բայց ավելի վաղ քննարկել էինք Աբրահամի և Սառայի օրինակը։ Մեզ մեծապես օգնեց այն, որ մենք խորհրդածեցինք, թե ինչպես են նրանք ապավինել Եհովային և թե Եհովան ինչպես է ամեն ժամանակ նրանց թև ու թիկունք եղել»։
Արտասահմանում իրենց անցկացրած կյանքի մասին Դագն ասում է. «Մենք շատ մեծ օրհնություններ ենք ստացել։ Քանի որ մեր կյանքը շատ ավելի պարզ է, մենք հնարավորություն ունենք օրվա մեծ մասը ընտանիքով անցկացնելու՝ քարոզում ենք, իրար հետ շփվում, տղաների հետ խաղում։ Մենք մեզ հրաշալի ենք զգում»։
Անշուշտ, ամեն մեկը չէ, որ կարող է նման փոփոխություն անել իր կյանքում։ Բայց բոլորս կարող ենք ընդօրինակել Աբրահամին՝ առաջին տեղում դնելով Աստծուն երկրպագելը և վստահ լինելով, որ Նա կաջակցի։ Այսպես անելով՝ կկարողանանք կրկնել Աստվածաշնչի հետևյալ խոսքերը. «Քաջությամբ ենք լցված և ասում ենք. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա»» (Եբրայեցիներ 13։5, 6)։
[շրջանակ/նկար 8-րդ էջի վրա]
Աստվածապաշտ կին և թանկագին կողակից
Սառան ամուսնացել էր ուշագրավ հավատի տեր մարդու հետ։ Բայց այս աստվածապաշտ կինը ինքն էլ գերազանց օրինակ է թողել։ Նրան՝ որպես ընդօրինակման արժանի կնոջ, Աստվածաշունչը երե՛ք անգամ հիշատակում է անունով (Եսայիա 51։1, 2; Եբրայեցիներ 11։11; 1 Պետրոս 3։3–6)։ Թեև Սուրբ Գիրքը համեմատաբար քիչ բան է ասում Սառայի մասին, այնուամենայնիվ դարերի խորքից մեր առջև է հառնում գեղեցիկ հատկություններով մի կին։
Օրինակ՝ ուշադրություն դարձնենք, թե Սառան ինչպես արձագանքեց, երբ Աբրահամից իմացավ, որ, Աստծու կամքի համաձայն, իրենք պետք է հեռանան Ուրից։ Շփոթված մտածե՞ց, թե այս ուր են գնում և ինչու։ Անհանգստացա՞վ իրենց նյութականի մասին։ Իրեն վա՞տ զգաց այն մտքից, որ թողնելու է ընկերներին ու հարազատներին՝ չիմանալով, թե արդյոք երբևէ նորից կտեսնի նրանց։ Անկասկած, նման հարցեր նրա մտքով անցան։ Բայց նա, այնուամենայնիվ, պատրաստակամորեն հեռացավ իր քաղաքից՝ վստահ լինելով, որ Աստված օրհնելու է իրեն հնազանդություն դրսևորելու համար (Գործեր 7։2, 3)։
Բացի Աստծու հնազանդ ծառա լինելուց, Սառան նաև գերազանց կողակից էր։ Նա իր ամուսնու հետ չէր մրցում ընտանեկան գործերը վարելու հարցում, փոխարենը՝ ջանում էր անկեղծորեն հարգել նրան՝ սիրով աջակցելով։ Իր լավ հատկություններով Սառան «զարդարում էր իր անձը», այո՛, իրեն գեղեցիկ էր դարձնում (1 Պետրոս 3։1–6)։
Սառայի օրինակը կարո՞ղ է օգտակար լինել այսօր։ Ջիլ անունով մի կին, որ ամուսնացած է ավելի քան 30 տարի ու երջանիկ է, ասում է. «Սառայից սովորել եմ, որ կարող եմ անկաշկանդ իմ տեսակետն արտահայտել ամուսնուս։ Միևնույն ժամանակ ամուսինս, լինելով ընտանիքի գլուխ, ինքն է վերջնական որոշումը կայացնում։ Երբ որոշումը կայացված է, իմ գործն արդեն այն է, որ ամեն կերպ աջակցեմ այդ որոշման իրականացմանը»։
Հավանաբար, Սառայից սովորած ամենատպավորիչ դասը հետևյալն է. թեև նա շատ գեղեցիկ էր, բայց երբեք թույլ չտվեց, որ իր գրավչությունը իրեն հպարտացնի (Ծննդոց 12։10–13)։ Փոխարենը՝ Սառան խոնարհաբար աջակցեց Աբրահամին իրենց կյանքի թե՛ ուրախ և թե՛ տխուր ժամանակներում։ Անկասկած, Աբրահամն ու Սառան միմյանց հավատարիմ, իրար սիրող և խոնարհ զույգ էին, կողակիցներ, որոնք իսկապես օրհնություն էին միմյանց համար։
ԳԼՈՒԽ 5
Նա գնաց իր կյանքի ամենադժվար քայլին
g 5/12, էջ 18, շրջանակ
Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 1
ԱԲՐԱՀԱՄ. ԻՐԱԿԱՆ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
◼ Մ.թ.ա. երկրորդ հազարամյակով թվագրվող կավե տախտակների վրա նշված են քաղաքներ, որոնց անունները կրել են նաև Աբրահամի բարեկամները։ Այդ քաղաքներն են Փալեկը, Սերուգը, Նաքորը, Թարան և Խառանը (Ծննդոց 11։17–32)։
◼ Ծննդոց 11։31 համարից տեղեկանում ենք, որ Աբրահամը իր ընտանիքի հետ «քաղդեացիների Ուր քաղաքից» հեռացավ։ Այս քաղաքի ավերակները հայտնաբերվեցին Իրաքի հարավարևելյան մասում։ Աստվածաշունչը նաև նշում է, որ Աբրահամի հայրը՝ Թարան, մահացավ Խառան քաղաքում, որն այսօր հայտնի է Հառան անունով և գտնվում է Թուրքիայում, իսկ Աբրահամի կինը՝ Սառան, մահացավ Քեբրոնում՝ Մերձավոր Արևելքի ամենահին, սակայն դեռևս բնակեցված քաղաքներից մեկում (Ծննդոց 11։32; 23։2)։
it, «Աբրահամ», պրբ. 22-23
Աբրահամ
Պատմական անձ։ Հիսուսն ու իր աշակերտները իրենց զրույցներում և գրվածքներում ավելի քան 70 անգամ հիշատակել են Աբրահամին։ Հարուստ մարդու և Ղազարոսի վերաբերյալ առակը պատմելիս Հիսուսը Աբրահամի մասին խոսեց խորհրդանշական իմաստով (Ղկ 16։19-31)։ Երբ Հիսուսի հակառակորդները պարծեցան, որ Աբրահամի սերունդն են, նա անմիջապես քողազերծեց նրանց կեղծավորությունն՝ ասելով. «Եթե Աբրահամի զավակները լինեիք, Աբրահամի պես կվարվեիք» (Հվ 8։31-58; Մթ 3։9, 10)։ Պողոս առաքյալը հետագայում ասաց, որ արդար հայտարարվելը կախված է ոչ թե Աբրահամի սերունդը լինելուց, այլ նրա պես հավատ դրսևորելուց (Հռ 9։6-8; 4։1-12)։ Պողոսը նշեց, որ Աբրահամի իրական սերունդը Քրիստոսն է և նրա հետևորդները, ովքեր «ժառանգելու են այն, ինչ Աստված խոստացավ նրան [Աբրահամին]» (Գղ 3։16, 29)։ Նա անդրադարձավ անծանոթների հանդեպ Աբրահամի դրսևորած բարությանն ու հյուրասիրությանը և Եբրայեցիներ 11-րդ գլխում Եհովայի բազում հավատարիմ վկաներին թվարկելիս հիշատակեց նրան։ Պողոսը նաև բացատրեց, որ Աբրահամի երկու կանայք՝ Սառան և Հագարը, խորհրդանշում են Եհովայի կապած երկու ուխտերը (Գղ 4։22-31; Եբ 11։8)։ Իսկ Աստվածաշնչի մեկ այլ գրող՝ Հակոբոսը, ասաց, որ Աբրահամը իր հավատի և արդար գործերի շնորհիվ «Եհովայի ընկերը կոչվեց» (Հկ 2։21-23)։
Հնագիտական հայտնագործությունները նույնպես հաստատում են Աբրահամի մասին աստվածաշնչյան պատմության տարբեր մանրամասների ճշգրտությունը։ Դրանցից են բազմաթիվ վայրերի աշխարհագրական դիրքը և այդ ժամանակվա սովորույթները, որոնք արտացոլված են քետացիներից հողակտոր գնելու, Եղիեզերին որպես ժառանգ ընտրելու և Հագարի հետ վարվելակերպի մասին դրվագներում։
Բոլոր հավատ ունեցողների հայրը
4 Ինչպե՞ս է Աբրահամը իմացել Եհովա Աստծու մասին։ Այդ օրերում Եհովան հավատարիմ ծառաներ է ունեցել երկրի վրա։ Սեմը նրանցից մեկն է եղել։ Թեպետ նա Նոյի երեք որդիներից ավագը չէ, սակայն հաճախ սկզբում նրա անունն է հիշատակվում հավանաբար այն պատճառով, որ նա մեծ հավատի տեր մարդ է եղել։ Ջրհեղեղից որոշ ժամանակ անց Նոյը Եհովայի մասին խոսեց որպես «Սեմի Աստծու» (Ծննդ. 9։26)։ Սեմը հարգանք էր դրսևորում թե՛ Եհովայի, թե՛ մաքուր երկրպագության հանդեպ։
5 Աբրահամը ճանաչո՞ւմ էր Սեմին։ Հնարավոր է։ Պատկերացրու Աբրահամին փոքր տարիքում։ Որքա՜ն ոգևորիչ կլիներ նրա համար իմանալ, որ իր կենդանի նախահայրերի մեջ կա մեկը, ով ավելի քան 400 տարվա կյանք է տեսել։ Սեմը տեսել էր ծայրահեղ չարությամբ լցված նախաջրհեղեղյան աշխարհը, մեծ Ջրհեղեղը, որը սրբել էր երկրի երեսից չարությունը, առաջին ազգերի ծագումը, երբ մարդկությունը սկսել էր շատանալ երկրի վրա, և Բաբելոնի աշտարակի շինարարության ժամանակ Նեբրովթի ապստամբությունը։ Սեմը չէր մասնակցել այդ ապստամբությանը և հավատարիմ էր մնացել Եհովային, այդ պատճառով, երբ Աստված խառնեց աշտարակը կառուցողների լեզուն, դա չանդրադարձավ Սեմի ու նրա ընտանիքի վրա։ Նրանք շարունակեցին խոսել այն լեզվով, որով Նոյն էր խոսում։ Այդ ընտանիքից էր սերել Աբրահամը։ Անկասկած, նա խորապես հարգել է Սեմին։ Նրա ծնվելուց հետո Սեմը դեռ երկար տարիներ է ապրել։ Ուստի հնարավոր է՝ Աբրահամը Եհովայի մասին Սեմից է իմացել։
Աստված ընդունեց նրանց ընծաները
18 Իր երկարատև կյանքի ընթացքում Աբրահամը բազմաթիվ զոհեր է մատուցել։ Նա դրանք միշտ մատուցել է Եհովային՝ միակ անձնավորությանը, ով արժանի է երկրպագության (Ծննդ. 12։8; 13։18; 15։8-10)։ Կարելի՞ է ասել, որ Աբրահամի մատուցած ընծաները լավագույն որակի էին։ Այս հարցին սպառիչ պատասխան տրվեց, երբ Աբրահամը փաստեց, որ պատրաստ է զոհելու իր սիրելի որդուն՝ Իսահակին։ Այդ ժամանակ Եհովան Աբրահամին մանրամասնորեն ասաց, թե նա ինչ ձևով պիտի մատուցի զոհը (Ծննդ. 22։1, 2)։ Եվ եթե Եհովան չմիջամտեր, Աբրահամը պատրաստ էր ամենայն մանրամասնությամբ հետևելու նրա առաջնորդությանը և զոհաբերելու իր որդուն (Ծննդ. 22։9-12)։ Եհովան ընդունեց Աբրահամի երկրպագությունը, քանի որ նրա շարժառիթները մաքուր էին։ «Աբրահամը հավատաց Եհովային,– գրեց Պողոս առաքյալը,– և դրա համար արդար համարվեց» (Հռոմ. 4։3)։
g88 4/8, էջ 25
«Երկնքի աստղերի.... չափ»
«Քեզ անշուշտ կօրհնեմ և քո սերունդը երկնքի աստղերի ու ծովափի ավազահատիկների չափ կշատացնեմ» (Ծննդոց 22։17)։ Սա այն խոստումն է, որ Աստված տվեց Աբրահամ նահապետին։ Աստվածաշնչի մասին մի ամսագիր (Bible Review) այս տեքստի հետ կապված մի թվացյալ խնդիր է առաջ քաշում։
Երկնքի աստղերի թվի այս համեմատությունը ծովափի միլիարդավոր ավազահատիկների քանակի հետ գիտականորեն ճշգրիտ է։ Սակայն աստվածաշնչյան ժամանակներում մարդիկ, ըստ երևույթին, տեղյակ չէին, որ աստղերի թիվը միլիարդների է հասնում։ Վերոնշյալ ամսագրում ասվում է. «Իրականում անզեն աչքով շատ փոքր քանակությամբ աստղեր է հնարավոր տեսնել։ Ըստ աստղագետների՝ առանց աստղադիտակի անգամ պարզկա գիշերով մենք կարող ենք տեսնել ընդամենը 2 000-4 000 աստղ»։ Մի հանրագիտարանում էլ նշվում է, որ «շուրջ 6 000 աստղեր են այնքան պայծառ լույս արձակում, որ տեսանելի են առանց աստղադիտակի» (The World Book Encyclopedia)։
Ուրեմն ինչպե՞ս կարելի է բացատրել Աստվածաշնչի ապշեցուցիչ ճշգրտությունը, որ արտացոլված է այս համեմատության մեջ։ Դա բացատրվում է նրանով, որ Աստվածաշունչը «Աստծու ներշնչմամբ է գրված» (2 Տիմոթեոս 3։16)։ Սակայն նշված ամսագիրը, ցանկանալով շրջանցել այս փաստը, մի անհավանական վարկած է առաջ քաշել՝ ասելով, որ Աբրահամը հավանաբար աստղագետ է եղել։ Իսկ այս ենթադրությունից հետո մի այսպիսի հարց է բարձրացրել. «Միգուցե հին օրերում ապրող մարդիկ աստղադիտակնե՞ր են ունեցել ու դրանցով տեսել աչքից թաքնված աստղե՞րը»։ Այս վարկածը հաստատելու համար հոդվածում որպես ապացույց բերվել է այն, որ Նինվեում և այլ հնավայրերում հայտնաբերվել են բյուրեղներ, որոնք կարող էին ծառայել որպես պարզունակ ոսպնյակներ։
Սակայն ապացույցներ չկան, որ հին օրերում ապրող մարդիկ այսպիսի ոսպնյակներ են օգտագործել աստղեր դիտելու համար։ Եվ անգամ եթե գոյություն են ունեցել հնադարյան աստղադիտակներ, ոչ հիմք չկա ենթադրելու, որ դրանք հասանելի են եղել Աբրահամին կամ «Ծննդոց» գիրքը գրողին։ Իրականում, Աբրահամին տրված Աստծու խոստումը Աստվածաշնչի գիտական ճշգրտությունն ապացուցող բազում փաստերից մեկն է միայն։ Երեմիա մարգարեն նույնպես, առանց աստղադիտակի օգնության, նմանատիպ ճշգրիտ դիտարկում է արել՝ նշելով, որ երկնքի զորքերը (երկնային մարմինները) և ծովի ավազը անհաշվելի են (Երեմիա 33։22)։
Եհովան նրան կոչեց «իմ ընկեր»
«Դու, ո՛վ Իսրայել, իմ ծառան ես, դու, ո՛վ Հակոբ, որին ես ընտրել եմ, իմ ընկեր Աբրահամի սերունդն ես» (ԵՍ. 41։8)։
ՄԱՐԴՆ իր ողջ կյանքի ընթացքում ամենաշատը սիրո կարիք ունի։ Խոսքը ռոմանտիկ սիրո մասին չէ։ Մարդիկ միմյանց մտերմության և ջերմության կարիքն ունեն։ Բայց կա մեկը, որի սիրո կարիքը մենք ամենից շատ ունենք՝ Եհովա Աստծու։ Շատերի համար դժվար է պատկերացնել, որ հնարավոր է մտերիմ լինել Ամենակարող Աստծու հետ, որը անտեսանելի է։ Սակայն մենք գիտենք, որ դա միանգամայն հնարավոր է։
2 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ անկատար մարդիկ դարձել են Աստծու ընկերը։ Արժե խորհել նրանց օրինակների շուրջ, քանի որ Աստծու հետ մտերիմ լինելը մեր կյանքի կարևորագույն նպատակն է։ Այս հարցում հրաշալի օրինակ է Աբրահամը (կարդա Հակոբոս 2։23)։ Ինչպե՞ս նա մտերիմ փոխհարաբերություններ զարգացրեց Աստծու հետ։ Գլխավոր գործոնը նրա հավատն էր։ Աստվածաշունչը Աբրահամին կոչում է «բոլոր հավատ ունեցողների.... հայրը» (Հռոմ. 4։11)։ Եկեք տեսնենք, թե ինչպես նրա հավատը նպաստեց, որ դառնա Աստծու ընկերը։ Եվ յուրաքանչյուրս թող հարց տա իրեն. «Ինչպե՞ս կարող եմ ընդօրինակել Աբրահամի հավատը և ամրացնել Եհովայի հետ փոխհարաբերությունները»։
ԻՆՉՊԵՍ ԱԲՐԱՀԱՄԸ ԴԱՐՁԱՎ ԱՍՏԾՈՒ ԸՆԿԵՐԸ
3 Պատկերացրու՝ տարիքն առած Աբրահամը ծանր քայլերով բարձրանում է լեռն ի վեր։ Նրա հետևից բարձրանում է Իսահակը՝ նրա որդին, որը մոտ 25 տարեկան է։ Իսահակը ցախ է տանում, Աբրահամը՝ դանակ և կրակ վառելու պարագաներ։ Թերևս սա Աբրահամի կյանքում ամենադժվար ճամփորդությունն է։ Բայց խնդիրը տարիքը չէ։ Չնայած որ Աբրահամը մոտ 125 տարեկան է, ուժը դեռ տեղն է։ Եհովան պատվիրել է, որ նա զոհաբերի իր որդուն (Ծննդ. 22։1–8)։
4 Սա, հավանաբար, Աբրահամի հավատի ամենամեծ փորձությունն էր։ Ոմանք ասում են, թե Աստված դաժան է, որ Աբրահամին նման բան է պատվիրել, ոմանք էլ՝ թե Աբրահամը կուրորեն էր հնազանդվում և զուրկ էր բնական զգացմունքներից։ Այդ մարդիկ այս կարծիքին են, քանի որ հավատ չունեն և չգիտեն, թե ինչ է դա (1 Կորնթ. 2։14–16)։ Աբրահամը կուրորեն չէր հնազանդվում Աստծուն։ Ընդհակառակը՝ նա այդպես էր վարվում, քանի որ կարողանում էր տեսնել։ Անկեղծ հավատի աչքերով նա տեսնում էր, որ իր երկնային Հայրը՝ Եհովան, իր հավատարիմ ծառաներից երբեք այնպիսի բան չի պահանջում, ինչը հարատև վնաս կպատճառի նրանց։ Աբրահամը գիտեր, որ եթե հնազանդվի Աստծուն, ապա նա կօրհնի իրեն և իր սիրելի որդուն։ Ինչի՞ վրա էր հիմնված այդ հավատը. գիտելիքների և կյանքում տեղի ունեցած դեպքերի։
5 Գիտելիքներ։ Թեև Աբրահամը մեծացել է քաղդեացիների Ուր քաղաքում, որը մխրճված էր կռապաշտության մեջ, սակայն ճանաչում էր Եհովային։ Որտեղի՞ց կարող էր նա իմանալ Եհովայի մասին, եթե նրա հայրը՝ Թարան, նույնպես կուռքերի էր պաշտում (Հեսու 24։2)։ Աստվածաշունչը այս մասին հստակ ոչինչ չի ասում, սակայն նշում է, որ Աբրահամը Նոյի որդի Սեմի սերնդից էր՝ իններորդ սերունդը։ Սեմը, որը մեծ հավատի տեր մարդ էր, մահացել է, երբ Աբրահամը մոտ 150 տարեկան է եղել։ Մեզ հայտնի չէ՝ արդյոք Աբրահամը նրանից է իմացել Եհովայի մասին, թե ոչ։ Բայց կարելի է ենթադրել, որ Սեմը պատմած կլինի իր ընտանիքին Եհովայի մասին։ Այն ամենը, ինչ Աբրահամը լսել և իմացել է, հասել է իր սրտին. արդյունքում՝ նա սիրել և հավատացել է Աստծուն։
6 Դեպքեր։ Ի՞նչ տեղի ունեցավ Աբրահամի կյանքում, որը զորացրեց նրա հավատը Եհովայի հանդեպ։ Սովորաբար մտքերը առաջացնում են զգացմունքներ, իսկ զգացմունքները մղում են գործերի։ Այն ամենը, ինչ Աբրահամը իմացավ Աստծու մասին, առաջ բերեցին երկյուղածություն և անկեղծ հարգանք, քանի որ նա գիտակցեց, որ Եհովան «Բարձրյալ Աստվածն» է՝ «երկինքն ու երկիրը Ստեղծողը» (Ծննդ. 14։22)։ Աստվածաշունչը այդ զգացումը անվանում է «աստվածավախություն», որն անչափ կարևոր է Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու համար (Եբր. 5։7; Սաղ. 25։14)։ Հենց աստվածավախությունը մղեց Աբրահամին գործերի։
7 Տարիքն առած Աբրահամին և նրա կին Սառային Աստված պատվիրեց դուրս գալ Ուր քաղաքից և գնալ օտար երկիր։ Նրանք իրենց կյանքի մնացած օրերը անցկացնելու էին վրաններում։ Քանի որ Աբրահամն ու Սառան հնազանդվեցին Աստծուն, նա օրհնեց ու պաշտպանեց նրանց։ Օրինակ՝ Աբրահամը այնպիսի իրավիճակում հայտնվեց, որ վախեցավ, թե իր գեղեցիկ կնոջը կտանեն իր ձեռքից, իսկ իրեն կսպանեն։ Նրա վախերը անհիմն չէին, բայց նա թույլ չտվեց, որ դրանք խանգարեն իրեն հնազանդվել Աստծուն։ Ուստի Եհովան մի քանի անգամ միջամտեց և հրաշքով պաշտպանեց նրանց (Ծննդ. 12։10–20; 20։2–7, 10–12, 17, 18)։ Այս դեպքերը, ինչ խոսք, զորացրին Աբրահամի հավատը։
8 Կարո՞ղ ենք մենք էլ մտերմանալ Եհովայի հետ։ Իհա՛րկե։ Մենք ունենք Աստվածաշունչը, որտեղ կարդում ենք հավատ զորացնող բազմաթիվ դեպքեր և դրանց շնորհիվ ճանաչում ենք Եհովային։ Աբրահամը չուներ այն ամենը, ինչ մենք ունենք այսօր (Դան. 12։4; Հռոմ. 11։33)։ Աստծու Խոսքը լի է գանձերով, որոնք կարող են մեզ ավելի խոր գիտելիքներ տալ «երկինքն ու երկիրը Ստեղծողի» մասին, ինչն էլ օգնում է հարգանք և սեր զարգացնել նրա հանդեպ։ Երբ այս զգացմունքներից մղված հնազանդվում ենք Աստծուն, տեսնում ենք՝ ինչպես է նա պաշտպանում մեզ, օրհնում և զորացնում։ Համոզվում ենք, որ ամբողջ սրտով նրան ծառայելը ուրախության, բավարարվածության և խաղաղության զգացում է պարգևում (Սաղ. 34։8; Առակ. 10։22)։ Այո՛, ավելի շատ գիտելիքներ ձեռք բերելով և անձամբ տեսնելով, թե ինչպես է Եհովան պաշտպանում և օրհնում մեզ՝ մեր հավատը նրա հանդեպ էլ ավելի է զորանում, և էլ ավելի ենք մտերմանում նրա հետ։
ԱՄՈՒՐ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ
9 Ընկերությունը անգին գանձ է (կարդա Առակներ 17։17)։ Այն նման չէ թանկարժեք ծաղկամանի, որն օգտագործվում է պարզապես դեկորացիայի համար։ Ընկերությունն ավելի շատ նման է գեղեցիկ ծաղկի, որին անհրաժեշտ է ջուր և խնամք, որպեսզի շարունակ փարթամանա ու ծաղկի։ Աբրահամը թանկ էր գնահատում Եհովայի հետ իր ընկերությունը և ամեն բան անում էր այն պահպանելու համար։ Իսկ ինչպե՞ս։
10 Աբրահամը երբեք չմտածեց, թե բավական է՝ ինչքան աստվածավախություն և հնազանդություն է դրսևորել։ Երբ նա իր մեծ ընտանիքով ճամփորդում էր դեպի Քանան, շարունակում էր հետևել Եհովայի առաջնորդությանը իր բոլոր որոշումներում՝ մեծ թե փոքր։ Իսահակի ծնվելուց մեկ տարի առաջ, երբ Աբրահամը 99 տարեկան էր, Եհովան պահանջեց, որ նրա տան բոլոր տղամարդիկ թլփատվեն։ Արդյո՞ք Աբրահամը հարցականի տակ դրեց այդ պատվերը կամ արդարացում գտավ չհնազանդվելու համար։ Ո՛չ, նա վստահեց Եհովային և «հենց նույն օրը» նրա ասածի պես արեց (Ծննդ. 17։10–14, 23)։
11 Քանի որ Աբրահամը սովորություն էր դարձրել նույնիսկ փոքր հարցերում հնազանդվել Եհովային, նրանց ընկերությունը ավելի էր ամրանում։ Նա ազատ բացում էր իր սիրտը Եհովայի առաջ և օգնություն էր խնդրում, երբ խրթին հարցերի առաջ էր կանգնում։ Օրինակ՝ երբ նա իմացավ, որ Աստված ուզում է բնաջնջել Սոդոմ և Գոմոր քաղաքները, անհանգստացավ, որ հանկարծ արդար մարդիկ չարագործների հետ միասին չկործանվեն։ Հնարավոր է՝ Աբրահամը մտածում էր իր եղբորորդի Ղովտի և նրա ընտանիքի մասին, որոնք ապրում էին Սոդոմում։ Նա վստահում էր Աստծուն՝ «ողջ երկրի Դատավորին», ուստի խոնարհությամբ իր մտահոգությունները հայտնեց նրան։ Եհովան համբերությամբ ցույց տվեց Աբրահամին, թե որքան ողորմած է նա՝ կարդում է մարդկանց սրտերը և նույնիսկ դատաստան բերելիս փնտրում է, թե ում փրկի (Ծննդ. 18։22–33)։
12 Անշուշտ, Աբրահամի գիտելիքներն ու կյանքում տեղի ունեցած յուրաքանչյուր դեպք օգնեցին իրեն պահպանելու Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերությունները։ Հետագայում, երբ Եհովան պատվիրեց նրան զոհաբերել Իսահակին, և նրա հավատը փորձվեց, նա կարող էր հիշել, թե ինչպիսի անձնավորություն է իր երկնային Ընկերը։ Այժմ մտովի վերադառնանք այն դրվագին, երբ Աբրահամը Իսահակի հետ բարձրանում էր լեռն ի վեր։ Արդյոք նա եզրակացրե՞լ էր, թե Եհովան հանկարծ փոխվել և դարձել է դաժան ու անողորմ։ Աբրահամի համար դա անհնարին էր։ Ինչո՞ւ ենք դրանում վստահ։
13 Աբրահամն իրեն ուղեկցող սպասավորներին ասաց. «Դուք այստեղ՝ էշի մոտ մնացեք, իսկ ես և տղան գնանք այնտեղ, երկրպագություն անենք ու վերադառնանք ձեզ մոտ» (Ծննդ. 22։5)։ Ի՞նչ նկատի ուներ նա։ Խաբո՞ւմ էր սպասավորներին՝ ասելով, թե Իսահակը կվերադառնա, երբ գիտեր, որ նրան զոհ է մատուցելու։ Ո՛չ։ Աստվածաշունչը հայտնում է, թե այդ ժամանակ ինչ էր մտածում նա (կարդա Եբրայեցիներ 11։19)։ Աբրահամը «մտածեց ու հասկացավ, որ Աստված կարող է նույնիսկ հարություն տալ նրան»։ Այո՛, նա հավատում էր հարությանը։ Չէ՞ որ Եհովան վերականգնել էր նրա ու Սառայի որդեծնության կարողությունը (Եբր. 11։11, 12, 18)։ Աբրահամը գիտակցում էր, որ Աստծու համար անհնարին բան չկա։ Այդ պատճառով վստահ էր, որ ինչ էլ պատահի այդ օրը, Եհովան Իսահակին՝ իր սիրելի որդուն, հարություն կտա, և նրա բոլոր նպատակները կիրականանան։ Զուր չէ, որ Աբրահամը կոչվեց «բոլոր հավատ ունեցողների.... հայրը»։
14 Այսօր Աստված նման բան չի պահանջում մեզանից։ Բայց նա ուզում է, որ մենք հնազանդվենք, նույնիսկ երբ իր պատվիրանները պահելը դժվար է մեզ համար կամ լիովին չենք հասկանում դրանց իմաստը։ Կարո՞ղ ես նշել մի բան, որ Աստված պատվիրել է անել, բայց դժվար է քեզ համար։ Օրինակ՝ ոմանց համար գուցե դա լինի քարոզչական ծառայությունը։ Թերևս նրանք ամաչկոտ են, ինչի պատճառով դժվար է մոտենալ անծանոթներին ու բարի լուրը հայտնել։ Ուրիշներն էլ գուցե չեն ուզում դպրոցում կամ աշխատանքի վայրում տարբերվել իրենց հասակակիցներից (Ելք 23։2; 1 Թեսաղ. 2։2)։ Երբևէ քեզ զգացե՞լ ես այնպես, ինչպես Աբրահամը. մտածե՞լ ես, թե քո ստացած հանձնարարությունը վեր է քո ուժերից։ Եթե այո, ապա հիշիր Աբրահամին, նրա դրսևորած քաջությունը և հավատը։ Հավատարիմ տղամարդկանց և կանանց օրինակների շուրջ խորհելը կմղի մեզ ընդօրինակելու նրանց և մտերմանալու Եհովայի հետ՝ դառնալով նրա ընկերը (Եբր. 12։1, 2)։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԲԵՐՈՒՄ
15 Աբրահամը երբևէ ափսոսա՞ց, որ նվիրված ու հնազանդ է եղել Եհովային։ Տեսնենք, թե ինչ է Աստվածաշունչն ասում նրա մասին. «Աբրահամը մահացավ խոր ծերության մեջ՝ տարիքն առած ու կյանքից բավարարված» (Ծննդ. 25։8)։ 175 տարեկանում Աբրահամի ուժը սպառվեց, բայց նա իր ապրած կյանքից բավականություն էր ստացել, քանի որ այդ կյանքի ուղին անցել էր իր Ընկերոջ՝ Եհովայի հետ։ Սակայն երբ կարդում ենք, որ Աբրահամը «տարիքն առած էր ու կյանքից բավարարված», դա չի նշանակում, թե նա այլևս չէր ուզում ապրել։
16 Աբրահամի մասին Աստվածաշնչում կարդում ենք. «Նա սպասում էր իսկական հիմքեր ունեցող քաղաքին, որի կառուցողն ու ստեղծողը Աստված է» (Եբր. 11։10)։ Աբրահամը հավատում էր, որ մի օր տեսնելու է այդ քաղաքը՝ երկրի վրա իշխող Աստծու Թագավորությունը։ Կարո՞ղ ես պատկերացնել Աբրահամի ուրախությունը դրախտում, երբ շարունակի իր ընկերությունը Աստծու հետ։ Իսկ որքա՜ն կոգևորվի, երբ իմանա, որ իր հավատի օրինակը հազարավոր տարիներ շարունակ օգնել է Եհովայի ծառաներին, և թե ինչի նախատիպն է եղել Իսահակին զոհաբերելու հետ կապված դեպքը (Եբր. 11։19)։ Նաև կիմանա, որ այն ցավը, որ ապրել է, երբ պատրաստվում էր զոհաբերել Իսահակին, օգնել է միլիոնավոր մարդկանց պատկերացնելու, թե ինչ է զգացել Եհովան իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին որպես փրկանք տալիս (Հովհ. 3։16)։ Աբրահամի օրինակը օգնում է բոլորիս թանկ գնահատելու փրկանքը՝ ամենամեծ սիրո դրսևորումը ողջ պատմության մեջ։
17 Թող որ յուրաքանչյուրս վճռի ընդօրինակել Աբրահամի հավատը։ Եթե շարունակենք ավելի լավ ճանաչել Եհովային և նվիրված ծառայենք նրան, անարատությամբ կքայլենք մեր կյանքի ուղով և կտեսնենք՝ ինչպես է նա օրհնում ու պաշտպանում մեզ (կարդա Եբրայեցիներ 6։10–12)։ Այո՛, թող որ Եհովան հավիտյան մեր Ընկերը լինի։ Հաջորդ հոդվածում կքննենք ևս երեք հավատարիմ մարդկանց օրինակներ, ովքեր Աստծու մտերիմ ընկերներն են եղել։
[շրջանակ 10-րդ և 11-րդ էջերի վրա]
ԱԲՐԱՀԱՄԻ ԵՎ ԵՀՈՎԱՅԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ՈՒՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՊՐԵԼԻՍ
Աբրահամն ու Սառան սկսեցին ճանաչել և երկրպագել Եհովային
Աբրահամը, հնազանդվելով Աստծուն, հեռացավ Ուր քաղաքից
ՔԱՆԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Եհովան պաշտպանեց Աբրահամին ու Սառային ճանապարհորդության ժամանակ
ՔԱՆԱՆՈՒՄ ԱՊՐԵԼԻՍ
Աբրահամը թլփատեց իր տան բոլոր տղամարդկանց
Եհովան համբերությամբ լսեց Աբրահամի մտահոգությունները Սոդոմի մասին
Եհովան վերականգնեց տարեց Աբրահամի ու Սառայի զավակ ունենալու կարողությունը
Աբրահամը, մեծ հավատ դրսևորելով, պատրաստ էր զոհաբերելու Իսահակին
Աբրահամը մահացավ «խոր ծերության մեջ՝ տարիքն առած ու կյանքից բավարարված»
ԳԼՈՒԽ 6
Նա խիզախեց գնալ դեպի անհայտ հեռուներ
w97 1/1, էջ 30, պրբ. 2
Եղիեզերը Իսահակի համար կին է փնտրում
Այդ մարդը Աբրահամի ծառան էր, «որը նրա տան մեջ ամենամեծն էր» (Ծննդոց 24։2)։ Թեև Աստվածաշնչի այս հատվածում նրա անունը չի հիշատակվում, բայց, ըստ ամենայնի, դա Եղիեզերն էր։ Մի առիթով Աբրահամը նրան «իր տան որդի» էր կոչել ու նշել, որ նա էր լինելու «իր ժառանգը» (Ծննդոց 15։2, 3, ծնթ.)։ Իհարկե դա այն ժամանակ էր, երբ Աբրահամն ու Սառան դեռևս երեխա չունեին։ Իսկ այժմ նրանց որդին՝ Իսահակը, 40 տարեկան էր։ Ուստի Եղիեզերն արդեն նրանց հիմնական ժառանգը չէր։ Բայց նա առաջվա պես նրանց ծառան էր, և երբ Աբրահամը նրան մի դժվար հանձնարարություն տվեց, նա հնազանդվեց։ Ի՞նչ հանձնարարություն էր դա։
w97 1/1, էջ 30, պրբ. 3
Եղիեզերը Իսահակի համար կին է փնտրում
Աբրահամի օրերում ամուսնությունը ազդում էր ոչ միայն տվյալ ընտանիքի, այլև ամբողջ տոհմի՝ նահապետական գերդաստանի վրա։ Այդ պատճառով ընդունված էր, որ ծնողնե՛րը կողակից ընտրեին իրենց զավակների համար։ Սակայն Իսահակի համար կին ընտրելը լուրջ դժվարություն էր Աբրահամի համար։ Ինչո՞ւ։ Այդ տեղանքում ապրող քանանացիները Աստծուն տհաճ ապրելակերպ ունեին, ուստի նրանց միջից կին ընտրելու մասին խոսք անգամ լինել չէր կարող (2 Օրենք 18։9-12)։ Ու թեև այն ժամանակներում ընդունված էր ամուսնանալ նույն տոհմից որևէ մեկի հետ, բայց դա էլ էր դժվարին խնդիր, քանի որ Աբրահամի բարեկամները ապրում էին հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ Միջագետքի հյուսիսում։ Աբրահամը չէր կարող Իսահակին ասել, որ տեղափոխվի այնտեղ, որովհետև Եհովան իրեն այսպիսի խոստում էր տվել. «Քո սերնդին եմ տալու այս [Քանանի] երկիրը» (Ծննդոց 24։7)։ Ուստի Աբրահամը Եղիեզերին պատվիրեց. «Կգնաս իմ երկիր՝ իմ ազգականների մոտ, ու որդուս՝ Իսահակի համար կին կբերես» (Ծննդոց 24։4)։
it, «Ռեբեկա», պրբ. 4
Ռեբեկա
Աբրահամի ծառան, հասկանալով, որ ստացել է իր աղոթքի պատասխանը, Ռեբեկային տվեց քթի ոսկե օղ ու երկու գեղեցիկ ոսկե թևնոց (համարժեք են մոտ 1 350 դոլարի)։ Ռեբեկան ցույց տվեց դրանք իր ընտանիքին՝ մորը և եղբորը՝ Լաբանին, ով գրկաբաց իրենց տուն հրավիրեց Աբրահամի ծառային ու նրա ուղեկիցներին (Ծն 24։22-32)։ Ծառան ասաց, որ չի ուտի, մինչև չհայտնի իր գալու նպատակը։ Լաբանն ու նրա հայրը՝ Բաթուելը, համաձայնեցին, որ Ռեբեկան ամուսնանա Իսահակի հետ։ Աբրահամի ծառան թանկարժեք նվերներ՝ արծաթե, ոսկե զարդեր, գեղեցիկ հագուստներ տվեց Ռեբեկային ու նրա ընտանիքին, ինչից հետո նրանք միասին սեղան նստեցին (Ծն 24։33-54)։ Այդ քայլերով, հնում ընդունված սովորույթների համաձայն, արժանավայել ամուսնական դաշինք կնքվեց, բայց ոչ թե Ռեբեկայի ու Իսահակի, այլ նրանց ծնողների միջև։ Այդպիսով Ռեբեկան դարձավ Իսահակի հարսնացուն և այդուհետ, ըստ էության, նրա կինն էր համարվում։
wp16.3, էջ 15, պրբ. 1
«Կգնա՛մ»
Բաթուելը և ընտանիքի մյուս անդամները օրհնեցին իրենց սիրելի Ռեբեկային։ Այնուհետև Ռեբեկան, նրա դայակը՝ Դեբորան, և մի քանի աղախիններ Եղիեզերի ու նրա մարդկանց հետ ճանապարհ ընկան (Ծննդոց 24։59–61; 35։8)։ Շուտով Խառանը մնաց հեռվում։ Ճանապարհը երկար էր՝ մոտ 800 կիլոմետր, և ողջ ուղևորությունը հավանաբար տևեց երեք շաբաթ։ Ճամփորդությունը ակներևաբար այդքան էլ հեշտ չէր և կապված էր որոշ անհարմարությունների հետ։ Ճիշտ է, Ռեբեկան իր կյանքում ուղտեր շատ էր տեսել, բայց հիմք չկա ենթադրելու, թե նա փորձ ուներ ուղտ հեծնելու հարցում։ Աստվածաշնչում Ռեբեկայի ընտանիքի մասին ասվում է, որ նրանք ոչխարներ էին պահում. նրանք առևտրականներ չէին, որոնք ճամփորդում են ուղտերի քարավաններով (Ծննդոց 29։10)։ Սովորաբար առաջին անգամ ուղտ հեծած մարդիկ դժգոհում են անհարմարությունից, անգամ եթե շատ կարճ ճանապարհ են անցնում։
Ռեբեկա. վճռական կին, որ վախենում էր Աստծուց
ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ, որ կարող եք անձամբ ընտրել ձեր որդու ապագա կնոջը։ Ինչպիսի՞ անձնավորության կընտրեք։ Ինչպիսի՞ հատկություններ նա պետք է ունենա։ Կփնտրեք այնպիսի կնոջ, որը գեղեցի՞կ է, խելացի՞, բարի՞ և ջանասե՞ր, թե՞ առաջին հերթին ուշադրություն կդարձնեք այլ հատկությունների վրա։
Այսպիսի խնդրի հետ բախվեց Աբրահամը։ Եհովան խոստացել էր, որ նահապետի ժառանգները կօրհնվեն նրա որդի Իսահակի միջոցով... Եկեք ուշադրություն դարձնենք, թե ինչպես են Աստվածաշնչում ներկայացվում տեղի ունեցած դեպքերը։ Աբրահամն արդեն ծեր է, իսկ նրա որդին դեռ ամուսնացած չէ (Ծննդոց 12։1–3, 7; 17։19; 22։17, 18; 24։1)։ Քանի որ Իսահակը խոստացյալ օրհնությունները պետք է վայելի իր դեռևս անհայտ կնոջ հետ, ինչպես նաև իրենցից ծնված երեխաների, Աբրահամը քայլեր է ձեռնարկում իր որդու համար համապատասխան կողակից գտնելու։ Առաջին հերթին՝ այդ կինը պետք է լինի Եհովայի ծառա։ Քանի որ Աբրահամի բնակավայրում՝ Քանանում, ոչ մի այդպիսի կին չկա, նահապետը ստիպված է ուրիշ տեղ փնտրել նրան։ Ի վերջո ընտրվում է Ռեբեկան։ Ինչպե՞ս է Աբրահամը գտնում նրան։ Արդյոք Ռեբեկան հոգևո՞ր անձնավորություն է։ Ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակը ուսումնասիրելուց։
Գտնել համապատասխան կին
Աբրահամը որոշում է Իսահակի համար հարսնացու ընտրել Միջագետքում ապրող իր բարեկամներից, որոնք նույնպես երկրպագում են Եհովային։ Այս նպատակով նա իր ամենաավագ ծառային, ամենայն հավանականությամբ Եղիազարին, ուղարկում է այդ հեռավոր երկիրը։ Քանի որ սա շատ լուրջ խնդիր է, Եղիազարը պետք է երդում տա, որ քանանացիներից կին չի առնի Իսահակի համար։ Ուշադրության է արժանի, թե որքան հաստատակամ է Աբրահամը այս հարցում (Ծննդոց 24։2–10)։
Հասնելով Աբրահամի բարեկամների քաղաքը՝ Եղիազարը իր տասը ուղտերին տանում է ջրհորի մոտ։ Փորձենք պատկերացնել. երեկո է, Եղիազարը աղոթում է. «Ահա ես ջրի աղբիւրի մօտ կ’կանգնեմ. եւ այս քաղաքի մարդկանց աղջկերքը դուրս են գալիս ջուր հանելու։ Եւ լինի՝ այն աղջիկը որին որ ես ասեմ, Սափորդ ցածացրու որ խմեմ, եւ նա ասէ թէ Խմիր, եւ քո ուղտերին էլ կ’խմեցնեմ, նա լինի քո ծառայ Իսահակի համար սահմանածդ» (Ծննդոց 24։11–14)։
Այն կողմերում ապրող յուրաքանչյուր կին ամենայն հավանականությամբ գիտեր, թե որքան շատ ջուր է խմում ծարաված ուղտը (մինչև 100 լիտր)։ Ուստի եթե նրանցից որևէ մեկը առաջարկեր ջուր տալ տասը ուղտերին, ապա պատրաստ պետք է լիներ ծանր աշխատանք կատարելու։ Ուրիշների ներկայությամբ, առանց որևէ մեկի օգնության այդ գործն անելը հավաստի վկայությունը կլիներ կնոջ եռանդի, համբերության, խոնարհության և բարեսրտության թե՛ մարդկանց հանդեպ, թե՛ կենդանիների։
Ի՞նչ է տեղի ունենում։ «Նա տակաւին իր խօսքը չէր վերջացրել, եւ ահա Աբրահամի եղբայր Նաքովրի կնոջ Մեղքայի որդու Բաթուէլի ծնած Ռեբեկան դուրս եկաւ, սափորը ուսին։ Եւ աղջիկը մի շատ գեղեցիկ տեսքով կոյս էր,.... եւ նա իջաւ աղբիւրը, եւ իր սափորը լցրեց ու վեր գնաց։ Եւ ծառան նորան դիմաւորելու վազեց, եւ ասեց. Սափորիցդ ինձ մի քիչ ջուր խմեցրու։ Եւ նա ասեց. Խմիր, տէր իմ. եւ շուտով սափորը իր ձեռքի վերայ իջեցրեց, եւ խմեցրեց նորան» (Ծննդոց 24։15–18)։
Արդյո՞ք Ռեբեկան համապատասխան հարսնացու է
Ռեբեկան Աբրահամի եղբոր թոռնուհին է։ Գեղեցիկ լինելուց բացի, նա նաև առաքինի է։ Անծանոթ մարդու հետ խոսելը չի կաշկանդում աղջկան։ Միևնույն ժամանակ, նա չափից դուրս ազատ չէ։ Ռեբեկան բարություն է ցուցաբերում Եղիազարի հանդեպ և ջուր է տալիս նրան, երբ վերջինս խնդրում է այդ մասին։ Այս քայլի մեջ որևէ արտասովոր բան չկա, քանի որ ընդունված բարքերի համաձայն՝ նա հենց այդպես էլ պետք է վարվի։ Սակայն կանի՞ արդյոք Ռեբեկան նաև այն, ինչի մասին խնդրել էր Եղիազարը իր աղոթքի շարունակության մեջ։
Ռեբեկան ասում է. «Խմիր, տէր իմ»։ Բայց աղջիկն այսքանով չի սահմանափակվում. «Ուղտերիդ էլ ջուր քաշեմ մինչեւ որ ամենքը խմեն վերջացնեն»։ Նա ավելին է առաջարկում. մի բան, որը սովորաբար չէր ակնկալվում անել։ Աղջիկը աշխուժորեն ‘սափորը ավազանի մեջ է թափում (դատարկում) և դարձյալ հորի մոտ է վազում ջուր քաշելու և նրա բոլոր ուղտերի համար ջուր է քաշում’։ Ռեբեկան հոլի պես պտտվում է։ Իսկ Աբրահամի ծառան, ինչպես հայտնում է աստվածաշնչյան արձանագրությունը, զարմացած նրան է նայում (Ծննդոց 24։19–21)։
Տեղեկանալով, որ այդ ամուրի աղջիկը Աբրահամի բարեկամուհին է՝ Եղիազարը խոնարհվում է և շնորհակալություն է հայտնում Եհովային։ Այնուհետև հարցնում է Ռեբեկային, թե արդյոք նրա հոր տանը իր և իրեն ուղեկցող մարդկանց համար գիշերելու տեղ կգտնվի։ Աղջիկն ասում է՝ կգտնվի, և վազում է տուն՝ այցելուների մասին հայտնելու (Ծննդոց 24։22–28)։
Եղիազարի պատմությունը լսելուց հետո Ռեբեկայի եղբայր Լաբանը և նրա հայր Բաթուելը հասկանում են, որ Աստված է կանգնած այս ամենի ետևում։ Կասկած չկա, որ Ռեբեկան է ընտրված Իսահակի համար։ «Առ եւ գնա. եւ թող քո տիրոջ որդու համար կին լինի, ինչպէս Եհովան ասել է»,— ասում են նրանք։ Իսկ ի՞նչ է այդ մասին մտածում Ռեբեկան։ Երբ նրան հարցնում են, թե արդյոք կհամաձայնվի անմիջապես ճանապարհ ընկնել, նա պատասխանում է մի բառով՝ «կ’գնամ»։ Աղջկան չեն ստիպում ընդունել ամուսնության առաջարկը։ Ինչպես ասել էր Աբրահամը, Եղիազարը ազատ կլիներ իր երդումից, «եթէ կինը [իր] ետեւից գալ չուզ[ենար]»։ Սակայն Ռեբեկան նույնպես տեսնում է Աստծո առաջնորդությունը այս ամենի մեջ։ Ուստի առանց հապաղելու՝ նա թողնում է իր ընտանիքը և ճանապարհ է ընկնում՝ ամուսնանալու մի մարդու հետ, որին երբեք չի տեսել։ Այս համարձակ որոշումը հավատի անզուգական արտահայտություն է։ Իրոք որ, Ռեբեկայի առնչությամբ ճիշտ ընտրություն է կատարվել (Ծննդոց 24։29–59)։
Իսահակին տեսնելով՝ Ռեբեկան քողով ծածկում է երեսը՝ ի նշան հնազանդության։ Իսահակն ընդունում է նրան՝ որպես իր կնոջ, և, անկասկած, Ռեբեկայի արտակարգ հատկությունները տեսնելով՝ սիրահարվում է նրան (Ծննդոց 24։62–67)։
Երկվորյակ որդիներ
Մոտավորապես 19 տարի Ռեբեկան երեխա չի ունենում։ Ի վերջո նա հղիանում է և պատրաստվում է զույգ երեխա ունենալ։ Հղիությունը, սակայն, դժվար է ընթանում, քանի որ երկվորյակները արգանդում կռիվ են անում։ Այդ պատճառով Ռեբեկան աղաղակում է Աստծուն։ Կյանքում մեծ դժվարությունների բախվելիս մենք էլ կարող ենք նույնը անել։ Եհովան լսում է Ռեբեկային և մխիթարում է նրան. Ռեբեկան դառնալու է երկու ժողովուրդների մայր, սակայն «մեծը կ’ծառայէ փոքրին» (Ծննդոց 25։20, 21, 22 ԱԱ, 23–26)։
Թերևս այս խոսքերը չեն միակ պատճառը, որ Ռեբեկան ավելի շատ է սիրում իր կրտսեր որդուն՝ Հակոբին։ Տղաները տարբեր են։ Հակոբը «անարատ» (ՆԱ) անձնավորություն է, իսկ Եսավն այնքան անտարբեր է հոգևոր բաների հանդեպ, որ մի աման կերակուրով եղբորն է վաճառում իր անդրանկությունը՝ Աստծո խոստումները ժառանգելու իրավունքը։ Ամուսնանալով երկու քետացի կանանց հետ՝ Եսավը ցույց է տալիս, որ չի հարգում (նույնիսկ բոլորովին արհամարհում է) հոգևոր արժեքները, ինչը շատ է վշտացնում նրա ծնողներին (Ծննդոց 25։27–34; 26։34, 35)։
Օգնում է Հակոբին ստանալ օրհնությունը
Աստվածաշնչում չի ասվում՝ տեղյակ էր արդյոք Իսահակը, որ Եսավը պետք է ծառայի Հակոբին, թե՝ ոչ։ Բոլոր դեպքերում, թե՛ Ռեբեկան, թե՛ Հակոբը գիտեին, որ օրհնությունը Հակոբինն է։ Ուստի լսելով այն մասին, որ Իսահակը պատրաստվում է օրհնել Եսավին, երբ վերջինս հոր համար իր որսած կենդանուց խորտիկներ բերի՝ Ռեբեկան անմիջապես գործի է անցնում։ Վճռականությունն ու եռանդը, որ նա ուներ երիտասարդ տարիքում, չեն լքել նրան նաև հիմա։ Ռեբեկան ‘պատվիրում է’, որ Հակոբը երկու ուլ բերի իրեն։ Նա կպատրաստի այն խորտիկները, որոնք սիրում է իր ամուսինը։ Այնուհետև Հակոբը պետք է Եսավի փոխարեն ներկայանա իր հորը և ստանա օրհնությունը։ Հակոբը առարկում է. հայրը անպայման կիմանա այդ խորամանկության մասին և կանիծի իրեն։ Բայց Ռեբեկան հաստատակամ է։ «Քո անէծքն իմ վերայ, որդիս»,— ասում է նա։ Այնուհետև նա պատրաստում է խորտիկները և Հակոբին Եսավի պես հագցնելով՝ ուղարկում իր ամուսնու մոտ (Ծննդոց 27։1–17)։
Թե ինչու է Ռեբեկան այսպես վարվում, հայտնի չէ։ Շատերը դատապարտում են նրա քայլը, սակայն Աստվածաշունչը չի դատապարտում այն։ Իսահակը նույնպես չի դատապարտում նրան, երբ իմանում է, որ օրհնությունը Հակոբն է ստացել։ Ընդհակառակը՝ նա հետագայում է՛լ ավելի է օրհնում Հակոբին (Ծննդոց 27։29; 28։3, 4)։ Ռեբեկան գիտեր, թե ինչ է կանխագուշակել Եհովան իր որդիների մասին։ Ուստի նա միջոցներ է ձեռնարկում, որպեսզի Հակոբն իսկապես ստանա այն օրհնությունը, որն իրավամբ նրան է պատկանում։ Պարզ է, որ սա ներդաշնակ է Աստծո կամքին (Հռովմայեցիս 9։6–13)։
Հակոբն ուղարկվում է Խառան
Այժմ Ռեբեկան խանգարում է Եսավին վրեժ լուծել եղբորից՝ հորդորելով Հակոբին փախուստի դիմել, մինչև որ իր եղբոր զայրույթը հանդարտվի։ Իր այդ մտադրությունն իրականացնելու համար նա թույլտվություն է խնդրում Իսահակից, սակայն բարյացակամություն դրսևորելով՝ չի հիշատակում Եսավի բարկության մասին։ Փոխարենը՝ նա նրբանկատորեն իր մտահոգությունն է արտահայտում այն բանի վերաբերյալ, որ Հակոբը կարող է ամուսնանալ քանանացի կնոջ հետ։ Այս միտքն արդեն բավական է, որ Իսահակը Հակոբին պատվիրի խուսափել նման ամուսնությունից և նրան ուղարկի Ռեբեկայի հարազատների մոտ՝ աստվածավախ կին գտնելու։ Աստվածաշունչը չի հայտնում՝ Ռեբեկան երբևէ նորից տեսնում է իր որդուն, թե՝ ոչ, սակայն նրա այս քայլերը ապագայում մեծ օրհնություններ են բերում Իսրայել ազգին (Ծննդոց 27։43–28։2)։
Այն, ինչ հայտնի է Ռեբեկայի մասին, հիացմունք է պատճառում մեզ։ Թեպետ արտաքնապես նա շատ գեղեցիկ էր, սակայն նրա իսկական գեղեցկությունը իր աստվածավախության մեջ էր։ Հենց այդպիսի հարսնացու էր փնտրում Աբրահամը։ Ռեբեկայի մյուս լավ հատկությունները հավանաբար գերազանցեցին այն ամենը, ինչ նահապետը հույս ուներ տեսնելու։ Այս աստվածավախ կնոջ հավատը, Աստծո առաջնորդությանը հնազանդվելու համարձակությունը, եռանդը, համեստությունը և մեծ հյուրասիրությունը այն հատկություններն են, որ բոլոր քրիստոնյա կանայք պետք է մշակեն։ Հենց այս հատկություններն է Եհովան ուզում տեսնել ընդօրինակման արժանի կնոջ մեջ։
«Առաջադրանք-նկարներ» վեբ հոդվածաշար
Ռեբեկայի գեղեցիկ հատկությունները
ՔՆՆԱՐԿԵՔ ԸՆՏԱՆԻՔՈՎ
Ի՞նչ սխալ բան կա այս նկարում
Կարդա՛ Ծննդոց 24։1-4, 10-23։ Ի՞նչ երեք սխալ բան կա այս նկարում։ Գրիր պատասխանները ներքևում, հետո ներկիր նկարները։
1․․․․․
2․․․․․
3․․․․․
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ։ Ի՞նչ լավ հատկություններ դրսևորեց Ռեբեկան։ ԲԱՆԱԼԻ։ Կարդա՛ Առակներ 31։17, 27, 29-31; 1 Պետրոս 4։9։ Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Ռեբեկային։ ԲԱՆԱԼԻ։ Կարդա՛ Առակներ 11։25; Հռոմեացիներ 12։11։
ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ։ Գրի առ մեկ հոգու անուն, որին կուզեիր օգնել։ Հետո գրիր, թե ինչեր կարող ես անել այդ անձնավորության համար։ Ցույց տուր գրածներդ ընտանիքիդ։ Միասին որոշեք, թե ինչ պետք է անել այդ անհատի համար ու երբ։ Օգնելուց հետո ընտանիքով քննարկեք, թե ինչ ես զգում, որ օգնել ես մեկին։
1. Նկարում պետք է լինի 10 ուղտ և ոչ թե 11։
2. Ռեբեկան տաշտի մեջ ջուր լցրեց, ոչ թե երեք տակառների։
3. Ծառան Ռեբեկային քթի օղ և ապարանջաններ տվեց, ոչ թե վզնոց։
«Քննարկեք ընտանիքով» խորագրի լրացուցիչ օրինակներ կարող եք տպել www.pr418.com վեբ կայքից։
ԳԼՈՒԽ 7
Նա քաջաբար պաշտպանեց իր ընտանիքը
Հակոբը գնահատանք ուներ հոգևոր արժեքների հանդեպ
Ոչ մի դեպքում չի կարելի ասել, թե Հակոբը անօրինական կերպով բռնագրավեց Եսավի ժառանգությունը։ Նախքան տղաների ծնվելը Եհովան ասել էր, որ «մեծը կ’ծառայէ փոքրին» (Ծննդոց 25։23)։ Գուցե որևէ մեկի մտքում հարց ծագի. «Ավելի հեշտ չէ՞ր լինի, եթե Աստված միանգամից այնպես աներ, որ առաջինը լույս աշխարհ գար Հակոբը»։ Սակայն հետագա դեպքերը կարևոր ճշմարտություններ են ուսուցանում մեզ։ Աստծո օրհնությունները նրանց համար չեն, ովքեր կարծում են, թե իրենք արտոնություն ունեն դրանք ձեռք ձգելու. Աստված իր շնորհը տալիս է նրանց, ում ինքն է ընտրում։ Ահա թե ինչու անդրանիկության իրավունքը բաժին հասավ Հակոբին, և ոչ իր ավագ եղբորը, որը չուներ գնահատանք դրա հանդեպ։ Նույն ձևով էլ՝ քանի որ հրեա ազգը դրսևորեց իրեն Եսավի նման, Եհովան նրանց փոխարինեց հոգևոր Իսրայելով (Հռովմայեցիս 9։6–16, 24)։ Մեր օրերում ևս Եհովայի հետ սերտ փոխհարաբերությունները հնարավոր չէ ձեռք բերել առանց ջանքերի գործադրման՝ զուտ ինքնաբերաբար ժառանգելով, որքան էլ աստվածավախ ընտանիք կամ շրջապատ ունենա անհատը։ Աստծո օրհնություններին արժանանալու համար անհրաժեշտ է, որ անհատն ինքը ձգտի լինել աստվածահաճո ու ճշմարտապես գնահատանք ունենա հոգևոր բաների հանդեպ։
w03 10/15, էջ 28, պրբ. 3-էջ 29, պրբ. 1
Հակոբը գնահատանք ուներ հոգևոր արժեքների հանդեպ
Աստված Հակոբին երազի մեջ ցույց տվեց հրեշտակների, որոնք վերուվար էին անում երկրի ու երկնքի միջև վեր խոյացող սանդուղքի՝ աստիճանաձև շարված քարերի շեղջի վրայով, և հայտնեց, որ պաշտպանելու է Հակոբին ու նրա սերունդը. «Քեզանով կ’օրհնուին երկրի բոլոր ազգերը՝ եւ քո սերունդովը։ Եւ ահա ես քեզ հետ եմ, եւ ամեն տեղ ուր որ գնաս քեզ կ’պահեմ, եւ քեզ այս երկիրը կ’դարձնեմ. որովհետեւ քեզ չեմ թողիլ մինչեւ որ կատարեմ այն՝ ինչ որ քեզ ասել եմ» (Ծննդոց 28։10–15)։
Ինչպիսի՜ ջերմ հավաստիացում։ Եհովան հաստատեց, որ Աբրահամին ու Իսահակին տված իր խոստումները պիտի հոգևոր առումով հարստացնեին Հակոբի ընտանիքը։ Հակոբին հայտնի դարձավ, որ հրեշտակները կարող են ծառայել նրանց, ովքեր ունեն Աստծո հավանությունը, և նա հավաստիացավ, որ Աստված լինելու է իր պաշտպանը։ Երախտագիտության զգացումով լցված՝ նա ուխտեց հավատարիմ լինել Եհովային (Ծննդոց 28։16–22)։
Հակոբը գնահատանք ուներ հոգևոր արժեքների հանդեպ
Այնուհետև տեղի ունեցավ անսպասելի մի բան։ Մի օտարական, որը, ինչպես պարզվեց, հրեշտակ էր, գիշերը ըմբշամարտի բռնվեց Հակոբի հետ ու տեղից դուրս գցեց նրա ազդրը։ Հակոբը նրան չէր թողնում գնալ, մինչև որ նրանից օրհնություն չստանար։ Ովսեե մարգարեն հետագայում ասաց, որ Հակոբը «լացաւ եւ անկէ շնորհք խնդրեց» (Ովսէէ 12։2–5, ԱԱ; Ծննդոց 32։24–29)։ Հակոբը տեղյակ էր նախկինում հրեշտակի երևալու դեպքերի, որոնք կատարվել էին Աբրահամին տրված խոստման առնչությամբ, որ պիտի իրականանար Աբրահամի սերնդի միջոցով։ Ուստիև նա իր բոլոր ուժերը լարած պայքարի մեջ մտավ ու ստացավ իր բաժին օրհնությունը։ Այդ ժամանակ էր, որ Աստված նրա անունը փոխեց Իսրայելի, որ նշանակում է «Աստծո հետ մարտնչող» կամ «Աստված մարտնչում է»։
w95 9/15, էջ 21, պրբ. 4, ծնթ.
Անցյալի աստվածապաշտ ընտանիքները. լավ օրինակ՝ մեզ համար
Սակայն Քանան տեղափոխվելուց տարիներ անց Հակոբը, ըստ երևույթին, տեղյակ չէր, որ իր աղջիկը վտանգավոր սովորություն էր զարգացրել. նա շփվում էր հեթանոս քանանացիների հետ (Ծննդոց 34։1)։ Հակոբը այլ հարցում էլ էր թերացել. տեղեկանալով, որ իր տանը հեթանոսական պաշտամունքին առնչվող առարկաներ կան՝ ոչինչ չէր ձեռնարկել։ Սակայն այն ցավալի դեպքից հետո, երբ մի քանանացի բռնաբարեց Դինային, Հակոբը վճռականորեն գործի անցավ։ Նա իր տնեցիներին պատվիրեց. «Հեռացրե՛ք ձեր ունեցած օտար աստվածները» (Ծննդոց 35։2-4)։
[ծանոթագրություն]
Հարկ է նշել, որ մինչ այդ Հակոբը վճռական քայլեր էր ձեռնարկել իր ընտանիքը քանանացիների ազդեցությունից պաշտպանելու համար։ Նա զոհասեղան էր կառուցել՝ անկասկած այնպիսին, որը տարբերվում էր հարևան քանանացիների զոհասեղաններից (Ծննդոց 33։20; Ելք 20։24, 25)։ Դեռ ավելին՝ նա իր ճամբարը հիմնել էր Սյուքեմ քաղաքից դուրս և իր ընտանիքի համար առանձին ջրհոր էր փորել (Ծննդոց 33։18; Հովհաննես 4։6, 12)։ Այնպես որ Դինան հաստատ քաջատեղյակ էր, որ հայրը դեմ է քանանացիների հետ շփմանը։
Շարունակիր «նրա՛ն լսել»
10 Կարդա Մատթեոս 5։23, 24։ Այս համարներում Հիսուսը նկարագրում է մի իրավիճակ, որը շատ կարևոր էր հրեաների համար։ Մի մարդ իր ընծան բերում է զոհասեղանի մոտ և այդ պահին հիշում է, որ իր եղբայրը ինչ-որ բան ունի իր դեմ։ Հիսուսն ասում է, որ նա պետք է թողնի ընծան և գնա։ Ինչո՞ւ։ Ի՞նչը կարող էր ավելի կարևոր լինել, քան Եհովային զոհ մատուցելը։ Հիսուսը հստակ ասաց. «Նախ հաշտվիր քո եղբոր հետ»։
11 Հաշտվելու վերաբերյալ արժեքավոր դասեր կարող ենք քաղել՝ ուշադրություն դարձնելով Հակոբ նահապետի կյանքից մի դրվագի։ Մոտ 20 տարի օտարության մեջ լինելուց հետո Հակոբը Աստծուց պատվեր ստացավ, որ վերադառնա իր ծննդավայր (Ծննդ. 31։11, 13, 38)։ Բայց մի խնդիր կար. նա փախել էր իր ավագ եղբայր Եսավից, ով ցանկանում էր սպանել իրեն (Ծննդ. 27։41)։ Հակոբը «շատ վախեցած ու տագնապած» էր այն մտքից, որ Եսավը գուցե դեռ ոխ է պահում իր դեմ (Ծննդ. 32։7)։ Ի՞նչ արեց Հակոբը, որպեսզի հաշտվեր իր եղբոր հետ։ Նախ՝ այդ հարցի վերաբերյալ ջերմեռանդորեն աղոթեց Եհովային, հետո՝ բազմաթիվ նվերներ ուղարկեց Եսավին (Ծննդ. 32։9–15)։ Իսկ երբ իրարից օտարացած եղբայրները երես առ երես հանդիպեցին, Հակոբը, նախաձեռնություն վերցնելով, պատվեց Եսավին և ի նշան հարգանքի՝ խոնարհվեց նրա առաջ։ Նա դա արեց ոչ թե մեկ կամ երկու, այլ յոթ անգամ։ Հակոբն իր խոնարհության և հարգալից վերաբերմունքի շնորհիվ շահեց իր եղբորը և հաշտվեց նրա հետ (Ծննդ. 33։3, 4)։
12 Մենք կարևոր դաս ենք սովորում այն բանից, թե Հակոբն ինչ քայլեր ձեռնարկեց նախքան Եսավի հետ հանդիպելը և թե ինչպես վարվեց, երբ տեսավ նրան։ Սկզբում նա խոնարհաբար Եհովայից օգնություն խնդրեց։ Այնուհետև իր աղոթքի համաձայն վարվելով՝ քայլեր ձեռնարկեց, որ իրենց հանդիպումը խաղաղ մթնոլորտում անցնի։ Եվ երբ նրանք հանդիպեցին, Հակոբը չփորձեց վիճել Եսավի հետ ու պարզել, թե ով է ճիշտ և ով՝ սխալ։ Հակոբի նպատակը եղբոր հետ հաշտվելն էր։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
ԻՆՉՊԵՍ ՀԱՇՏՎԵԼ
13 Եթե ուզում ենք քայլել կյանքի տանող ճանապարհով, պետք է խաղաղ փոխհարաբերություններ ունենանք մեր եղբայրների հետ (Հռոմ. 12։18)։ Ի՞նչ պետք է անենք, եթե զգում ենք, որ վիրավորել ենք մեր հավատակցին։ Հակոբի նման մենք պետք է սրտանց աղոթենք Եհովային և խնդրենք, որ նա օրհնի այն ջանքերը, որ թափում ենք մեր հավատակցի հետ հաշտվելու համար։
14 Մենք նաև պետք է ինքնաքննություն անենք՝ խորհելով հետևյալ հարցերի շուրջ. «Պատրա՞ստ եմ մի կողմ դնել հպարտությունս, խոնարհաբար ներողություն խնդրել և հաշտվել եղբորս հետ։ Ի՞նչ կզգան Եհովան և Հիսուսը, երբ հավատակցիս հետ հաշտվելու հարցում նախաձեռնություն վերցնեմ»։ Այս հարցերի շուրջ մտածելը կմղի մեզ, որ լսենք Հիսուսին և խոնարհություն դրսևորելով՝ մոտենանք հավատակցին ու հաշտվենք նրա հետ։ Հակոբը այս հարցում լավ օրինակ թողեց։
15 Պատկերացրու, թե ինչ կլիներ, եթե Հակոբը իր եղբոր հետ հանդիպման ժամանակ հպարտություն դրսևորեր։ Արդյունքը միանգամայն այլ կլիներ։ Եթե ուզում ենք հարթել հավատակցի հետ ունեցած տարաձայնությունը, դա պետք է անենք խոնարհությամբ (կարդա Եփեսացիներ 4։2, 3)։ Առակներ 18։19-ում ասվում է. «Այն եղբայրը, որի դեմ հանցանք են գործել, ավելի անառիկ է, քան ամուր քաղաքը, և կան վեճեր, որոնք ամրոցի նիգերի են նման»։ Անկեղծորեն ներողություն խնդրելը գուցե օգնի մեզ մուտք գործել այդ «ամրոց»։
16 Մենք պետք է նաև լավ մտածենք, թե ինչ ենք ասելու մեր եղբորը և ինչպես։ Երբ արդեն պատրաստ լինենք վիրավորված հավատակցին մոտենալու, պետք է հիշենք, որ մեր նպատակն է նրա սրտից հանել վիրավորանքը։ Սկզբում նա գուցե ասի բաներ, որոնք լսելը մեզ հաճելի չլինի։ Այդ ժամանակ թերևս հակված լինենք բարկանալու և ինքներս մեզ արդարացնելու։ Բայց արդյո՞ք դա կնպաստի խաղաղությանը։ Դժվար թե։ Լավ կլինի՝ հիշենք, որ հավատակցի հետ խաղաղությունը վերականգնելը ավելի կարևոր է, քան պարզելը, թե ով է ճիշտ և ով՝ սխալ (1 Կորնթ. 6։7)։
17 Ժիլբերտ անունով մի եղբայր շատ ջանքեր էր թափում, որպեսզի խաղաղարար լիներ։ Նա պատմում է. «Ինձ համար շատ դժվար էր լեզու գտնել ընտանիքիս անդամներից մեկի հետ։ Ավելի քան երկու տարի շարունակ ես անկեղծորեն և հանդարտորեն փորձում էի վերականգնել մեր միջև եղած լավ փոխհարաբերությունները»։ Ուրիշ ի՞նչ էր անում Ժիլբերտը։ Նա ասում է. «Նրա հետ խոսելուց առաջ ես աղոթում էի և տրամադրվում, որ գուցե տհաճ խոսքեր լսեմ իմ հասցեին։ Սովորեցի, որ իրավունքներիս համար պայքարելու փոխարեն պետք է նպաստեմ խաղաղությանը»։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Ժիլբերտն ասում է. «Հիմա ես մտքի խաղաղություն ունեմ, քանի որ լավ փոխհարաբերություններ եմ վայելում ընտանիքիս բոլոր անդամների հետ»։
18 Ի՞նչ պետք է վճռես անել, եթե վիրավորել ես հավատակցիդ։ Հետևիր Հիսուսի պատվերին և հաշտվիր եղբորդ հետ։ Աղոթիր այդ մասին և Աստծուց խնդրիր նրա սուրբ ոգին, որպեսզի կարողանաս խաղաղարար լինել։ Այդ դեպքում երջանիկ կլինես և կփաստես, որ լսում ես Հիսուսին (Մատթ. 5։9)։
Հակոբ ու Եսավ
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԾՆՆԴՈՑ 25-33-ՐԴ ԳԼՈՒԽՆԵՐ
[Տեսարան 1]
[Հեղինակ] ՔԱՆԻ ՈՐ ԵՍԱՎԸ ԾՆՎԵԼ ԷՐ ԵՐԿՎՈՐՅԱԿ ԵՂԲԱՅՐ ՀԱԿՈԲԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱՌԱՋ, ՆՐԱՆՑ ՀԱՅՐԸ ՊԵՏՔ Է ՆՐԱՆ ՏԱՐ ՀԱՏՈՒԿ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ։
[Հեղինակ] ԲԱՅՑ ԵՍԱՎԸ ՉԳՆԱՀԱՏԵՑ ԴԱ։
[ԵՍԱՎ] ԵԹԵ ԻՆՁ ԱՅԴ ԿԱՐՄՐԻՑ ՏԱՍ, ԿԱՐՈՂ ԵՍ ՍՏԱՆԱԼ ԻՄ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ։
[Տեսարան 2]
[Հեղինակ] ԵՐԲ ԵՍԱՎԸ ՀԵՌՈՒ ԷՐ, ՀԱՅՐԸ՝ ԻՍԱՀԱԿԸ, ՕՐՀՆԵՑ ՀԱԿՈԲԻՆ։
[Տեսարան 3]
[Հեղինակ] ԵՍԱՎԸ ԻՄԱՑԱՎ, ՈՐ ՀԱԿՈԲՆ ԷՐ ՍՏԱՑԵԼ ՀԱՏՈՒԿ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ։
[ԵՍԱՎ] ԻՍԿ Ե՞Ս։ ԻՆՁ ԷԼ ՕՐՀՆԻՐ, ՀԱՅՐ ԻՄ։
[Տեսարան 4]
[Հեղինակ] ԵՍԱՎԸ ՈՐՈՇԵՑ ՊԱՏԺԵԼ ՀԱԿՈԲԻՆ ԱՅԴ ԱՐԱՐՔԻ ՀԱՄԱՐ։
[ԵՍԱՎ (մտածում է)] ԵՍ ՍՊԱՆԵԼՈՒ ԵՄ ՀԱԿՈԲԻՆ՝ ԵՂԲՈՐՍ։
[Տեսարան 5]
[Հեղինակ] ՀԱԿՈԲԸ ՓԱԽԱՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ...
[ՊԱՏԳԱՄԱԲԵՐ] ԵՍԱՎԸ 400 ՄԱՐԴԿԱՆՑՈՎ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ ՔԵԶ։
[ՀԱԿՈԲԻ ԾԱՌԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ] ՆԱ ԿՍՊԱՆԻ ԲՈԼՈՐԻՍ։
[ՀԱԿՈԲԻ ՄԵԿ ՈՒՐԻՇ ԾԱՌԱՆ] Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ։
[Հեղինակ] ՀԱԿՈԲԸ ՎԱԽԵՑԱՎ։
[Տեսարան 6]
[ՀԱԿՈԲ] Ո՜Վ, ԵՀՈ՛ՎԱ, ԱԶԱՏԻՐ ԻՆՁ ԵՍԱՎԻ ՁԵՌՔԻՑ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆԱ ԿՎՆԱՍԻ ԻՆՁ ՈՒ ԻՄ ԸՆՏԱՆԻՔԻՆ։
[Տեսարան 7]
[ՀԱԿՈԲ] ՆԱԽՔԱՆ ԵՍԱՎԻՆ ՀԱՆԴԻՊԵԼԸ ՈՐՊԵՍ ՆՎԵՐ ՈՒՂԱՐԿԵՄ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ։ ԳՈՒՑԵ ԲԱՐԻ ԼԻՆԻ ԻՄ ՀԱՆԴԵՊ։
[Տեսարան 8]
[Հեղինակ] ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՀԱԿՈԲԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀՐԵՇՏԱԿԻ։ ՀՐԵՇՏԱԿԸ ՕՐՀՆԵՑ ՀԱԿՈԲԻՆ։
[Հեղինակ] ՀԻՄԱ ՀԱԿՈԲԸ ԳԻՏԵՐ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ ԻՐԵՆ...
[Տեսարան 9]
[Հեղինակ] ՄԻՆՉ ԵՍԱՎԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԷՐ, ՀԱԿՈԲԸ ՅՈԹ ԱՆԳԱՄ ԽՈՆԱՐՀՎԵՑ։
[Տեսարան 10]
[Տեսարան 11]
[Հեղինակ] ՔԱՆԻ ՈՐ ՇԱՏ ՏԱՐԻՆԵՐ ԷԻՆ ԱՆՑԵԼ ԵՎ ՀԱԿՈԲԸ ԱՅԴՔԱՆ ԲԱՐԻ ԵՂԱՎ ԻՐ ԵՂԲՈՐ ՀԱՆԴԵՊ, ԵՍԱՎԸ ԱՅԼԵՎՍ ՉԷՐ ՈՒԶՈՒՄ ՍՊԱՆԵԼ ՆՐԱՆ։ ՆԱ ԳՐԿԵՑ ՀԱԿՈԲԻՆ, ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ։
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ՀԱԿՈԲԻՑ ՈՒ ԵՍԱՎԻՑ։
ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԵՍԱՎԸ ԱՅԴՔԱՆ ԲԱՐԿԱՑԱԾ ՀԱԿՈԲԻ ՎՐԱ։
ԲԱՆԱԼԻ։ ԾՆՆԴՈՑ 27։41; ԱՌԱԿՆԵՐ 14։30։
ԵԹԵ ԵՂԲԱՅՐԴ ԿԱՄ ՔՈՒՅՐԴ ԲԱՐԿԱՑԱԾ Է ՔԵԶ ՎՐԱ, Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԴՈՒ ԱՆԵՍ։
ԲԱՆԱԼԻ։ 1 ՊԵՏՐՈՍ 3։8, 9։
ԳԼՈՒԽ 8
Նա դիմադրեց գայթակղությանը
Գիրք, որին կարող եք վստահել. մաս 1
Տիտղոսներ ու տերմիններ։ Պատմությունը ճշգրիտ է դառնում շնորհիվ մանրամասների, որոնք վերաբերում են սովորություններին, նիստուկացին, անուններին, պաշտոնյաների տիտղոսներին և այլնին։ Արդյոք Աստվածաշնչի առաջին երկու գրքերում՝ «Ծննդոցում» ու «Ելքում» ներկայացված մանրամասնությունները ճշգրի՞տ են։ Հակոբ նահապետի որդի Հովսեփի մասին «Ծննդոցի» պատմության, ինչպես նաև «Ելք» գրքի վերաբերյալ Գարո Դունքանը իր գրքում ասում է. «[Աստվածաշունչ գրողը] շատ լավ ծանոթ էր եգիպտերենին, եգիպտական սովորություններին, հավատալիքներին, արքունական կյանքին, նիստուկացին ու կառավարման համակարգին»։ Նա ավելացնում է. «[Գրողը] գործածում է ճիշտ այն տիտղոսը, որն օգտագործվում էր նշված ժամանակահատվածում.... Իրականում, ոչինչ Հին Կտակարանում այդքան համոզիչ կերպով չի ապացուցում այն, որ գրողները վստահելի էին և քաջածանոթ եգիպտական կյանքին, քան այն, որ տարբեր համատեքստերում գործածում էին «փարավոն» բառը»։ Դունքանը նաև նշում է. «[Գրողը] ճիշտ կերպով նկարագրում է արքունական էթիկան և փարավոնի առաջ կանգնող կերպարների խոսելաոճը» (New Light on Hebrew Origins)։
Եհովայի ժողովուրդը արդարություն է սիրում
2 Հովսեփը որտեղի՞ց գիտեր, որ Աստված շնությունը «մեծ չարիք» է համարում։ Չէ՞ որ Մովսիսական օրենքը, որի մաս էր կազմում «Շնություն մի՛ գործիր» պատվիրանը, գրվելու էր նրա ժամանակներից մոտ 200 տարի անց միայն (Ելք 20։14)։ Այդուհանդերձ, Հովսեփն այնքան լավ էր ճանաչում Եհովային, որ հասկացել էր, թե նա ինչպես է վերաբերվում անբարոյությանը։ Անկասկած, նա գիտեր, որ Աստված նախատեսել էր, որ ամուսնական միությունը լիներ մեկ տղամարդու և մեկ կնոջ միջև։ Հովսեփը նաև տեղյակ էր, որ Եհովան երկու անգամ պաշտպանել էր իր նախամայր Սառային անպատվությունից։ Նույն ձևով Աստված միջամտել և պաշտպանել էր Իսահակի կնոջը՝ Ռեբեկային (Ծննդ. 2։24; 12։14-20; 20։2-7; 26։6-11)։ Այս ամենի շուրջ խորհրդածելով՝ Հովսեփը հասկացել էր, թե Աստծու աչքում ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։ Քանի որ նա սիրում էր Եհովային, սիրում էր նաև նրա արդար չափանիշները և վճռական էր պահելու դրանք։
w96 5/1, էջ 11, պրբ. 4
Աստված և կայսրը
4 Նախաքրիստոնեական ժամանակներում Եհովան երբեմն թույլ է տվել, որ իր ծառաները բարձր պաշտոններ զբաղեցնեն պետության կառավարական համակարգում։ Օրինակ՝ մ.թ.ա. 18-րդ դարում Հովսեփը դարձավ Եգիպտոսի փարավոնից հետո երկրորդ դեմքը, ժամանակակից լեզվով ասած՝ վարչապետը (Ծննդոց 41։39-43)։ Հետագա զարգացումներից պարզ դարձավ, որ Եհովան էր դեպքերին նման ընթացք տվել, որպեսզի Հովսեփի միջոցով պահպաներ Աբրահամի սերունդը և այդպիսով իրականացներ իր նպատակները։ Իհարկե, կարևոր է հաշվի առնել, որ Հովսեփը Եգիպտոսում ստրկության էր վաճառված և ապրում էր այնպիսի ժամանակներում, երբ ո՛չ Մովսիսական օրենքը կար, ո՛չ էլ «Քրիստոսի օրենքը» (Ծննդոց 15։5-7; 50։19-21; Գաղատացիներ 6։2)։
Տարեցները օրհնություն են երիտասարդների համար
10 Տարեցները կարող են բարերար ազդեցություն թողնել նաև հավատակիցների վրա։ Հակոբի որդի Հովսեփը ծեր հասակում իր հավատը դրսևորեց մի պարզ ձևով, որը, սակայն, խոր ազդեցություն էր թողնելու իրենից հետո ապրող միլիոնավոր ճշմարիտ երկրպագուների վրա։ Նա 110 տարեկան էր, երբ «պատվեր տվեց իր ոսկորների վերաբերյալ», այն է՝ երբ իսրայելացիները վերջապես հեռանային Եգիպտոսից, պետք է նրա ոսկորներն իրենց հետ տանեին (Եբրայեցիներ 11։22; Ծննդոց 50։25)։ Հովսեփի մահից հետո իսրայելացիները երկար տարիներ ծանր ստրկության մեջ էին, և այդ խոսքերը ազատագրման հույս էին տալիս նրանց։
11 Հովսեփի՝ հավատ արտահայտող խոսքերը քաջալերել են նաև Մովսեսին։ Վերջինս, երբ 80 տարեկան էր, Հովսեփի ոսկորները Եգիպտոսից հանեց (Ելից 13։19)։ Այդ ժամանակներում էր, որ Մովսեսը ծանոթացավ Հեսուի հետ, որն իրենից բավական երիտասարդ էր։ Հաջորդ 40 տարիներին Հեսուն դարձավ «Մովսեսի ընտրեալ ծառան» (Թուոց 11։28)։ Նա ուղեկցեց Մովսեսին դեպի Սինա լեռ և դիմավորեց վերջինիս, երբ նա սարից իջնում էր վկայության տախտակները ձեռքին (Ելից 24։12–18; 32։15–17)։ Ի՜նչ ընտիր խորհուրդներ և իմաստուն խոսքեր է, ըստ ամենայնի, լսել Հեսուն տարեց Մովսեսից։
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 3
Եհովան օգնում է քեզ հաջողության հասնել
«Եհովան Հովսեփի հետ էր.... ամեն ինչ, որ նա անում էր, Եհովան հաջողեցնում էր» (ԾՆՆԴ. 39։2, 3)։
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ
Երբ ծանր փորձության միջով ենք անցնում, դժվար թե մեզ «հաջողակ» մարդ համարենք։ Գուցե մտածենք, թե այդպիսին կլինենք միայն այն ժամանակ, երբ հաղթահարած լինենք մեր փորձությունը։ Սակայն Հովսեփի կյանքում տեղի ունեցած դեպքերը մեզ մի կարևոր դաս են սովորեցնում. Եհովան կարող է օգնել մեզ հաջողության հասնել, նույնիսկ երբ ծանր փորձությունների մեջ ենք։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես է դա հնարավոր։
ՈՐՊԵՍ Եհովայի ժողովուրդ՝ մենք չենք զարմանում, երբ բախվում ենք փորձությունների։ Մենք Աստվածաշնչից գիտենք, որ «բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու թագավորությունը» (Գործ. 14։22)։ Նաև հասկանում ենք, որ որոշ խնդիրներ լիովին չեն լուծվելու, քանի դեռ չի եկել նոր աշխարհը, որտեղ «մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտն. 21։4)։
2 Եհովան չի կանխում մեր փորձությունները, սակայն օգնում է, որ դիմանանք դրանց։ Տեսնենք, թե ինչ ասաց Պողոս առաքյալը Հռոմում ապրող քրիստոնյաներին։ Սկզբում նա խոսեց մի շարք փորձությունների մասին, որոնց բախվում էին իր հավատակիցները, այնուհետև գրեց. «Այս բոլոր բաներից մենք լիովին հաղթանակած ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ» (Հռոմ. 8։35-37)։ Սա նշանակում է, որ Եհովան կարող է օգնել քեզ հաջողության հասնել, նույնիսկ երբ քո փորձությունը ընթացքի մեջ է։ Տեսնենք, թե նա ինչպես օգնեց Հովսեփին և թե ինչպես կարող է օգնել քեզ։
ԵՐԲ ԿՅԱՆՔԴ ԿՏՐՈՒԿ ՓՈԽՎՈՒՄ Է
3 Հակոբ նահապետը շատ էր սիրում իր որդի Հովսեփին և յուրահատուկ վերաբերմունք էր ցուցաբերում նրա հանդեպ (Ծննդ. 37։3, 4)։ Արդյունքում նրա մյուս որդիները սկսեցին նախանձել Հովսեփին, և երբ հնարավորություն ստեղծվեց, ազատվեցին նրանից։ Նրանք իրենց եղբորը վաճառեցին մադիանացի վաճառականներին, որոնք Հովսեփին տարան հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ Եգիպտոս։ Այստեղ նրան նորից վաճառեցին, այս անգամ՝ փարավոնի թիկնապահների պետին՝ Պետափրեսին։ Ինչպիսի՜ կտրուկ փոփոխություն Հովսեփի կյանքում. սիրված որդուց նա դարձավ աննշան մի ստրուկ (Ծննդ. 39։1)։
4 Աստվածաշունչն ասում է, որ «ժամանակ և պատահար բոլորին է լինում» (Ժող. 9։11)։ Երբեմն մենք բախվում ենք այնպիսի դժվարությունների, որոնք նաև «պատահում են մյուս մարդկանց» (1 Կորնթ. 10։13)։ Երբեմն էլ դժվարություններ ենք ունենում այն պատճառով, որ Հիսուսի հետևորդներն ենք։ Մեր հավատի համար հնարավոր է՝ մեզ ծաղրեն, հակառակվեն և նույնիսկ հալածեն (2 Տիմոթ. 3։12)։ Բայց հիշիր՝ ինչ դժվարության էլ բախվես, Եհովան կարող է օգնել քեզ, որ հաջողության հասնես։ Տեսնենք, թե նա ինչպես օգնեց Հովսեփին։
5 Կարդա Ծննդոց 39։2-6։ Պետափրեսը տեսնում էր, որ Հովսեփը ընդունակ և աշխատասեր երիտասարդ է, և նա հասկանում էր, թե ինչու։ Պատճառն այն էր, որ «ամեն ինչ, որ [Հովսեփն] անում էր, Եհովան հաջողեցնում էր»։ Ի վերջո Պետափրեսը նրան իր սպասավորը դարձրեց։ Նա նաև Հովսեփին իր ողջ տան վրա նշանակեց։ Արդյունքում նրա տունը բարգավաճեց։
6 Փորձիր իրավիճակին նայել Հովսեփի տեսանկյունից։ Ամենից շատ ի՞նչ էր ուզում նա այդ պահին։ Արդյո՞ք ցանկանում էր, որ Պետափրեսը նկատեր իր գործերը և վարձատրեր իրեն։ Դժվար թե։ Ամենայն հավանականությամբ, Հովսեփն ուզում էր ազատ արձակվել ու վերադառնալ իր հոր մոտ։ Թեև նա Պետափրեսի տանը շատ արտոնություններ ուներ, բայց միևնույն է, հեթանոս մարդու ստրուկ էր։ Այնուամենայնիվ, Եհովան այնպես չարեց, որ Պետափրեսը ազատ արձակի Հովսեփին։ Եվ ինչպես կտեսնենք, Հովսեփի իրավիճակն ավելի վատացավ։
ԵՐԲ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՎԵԼԻ Է ՎԱՏԱՆՈՒՄ
7 Ինչպես կարդում ենք Ծննդոց 39-րդ գլխում, Պետափրեսի կինը հրապուրված էր Հովսեփով և անընդհատ փորձում էր գայթակղել նրան։ Բայց ամեն անգամ Հովսեփը մերժում էր նրա առաջարկները։ Ի վերջո այդ կինը այնքան բարկացավ, որ Հովսեփին մեղադրեց բռնաբարության փորձ կատարելու մեջ (կարդա Ծննդոց 39։14, 15)։ Երբ Պետափրեսը լսեց այդ մասին, Հովսեփին բանտ նետեց, որտեղ նա մնաց մի քանի տարի (Ծննդ. 39։19, 20)։ Իսկ ինչպիսի՞ն էր այդ բանտը։ Ըստ Հովսեփի խոսքերի՝ իրեն գցել էին «բանտի փոսը», ինչից կարելի է ենթադրել, որ այնտեղ մութ էր, և իրավիճակն անելանելի էր թվում (Ծննդ. 40։15)։ Բացի այդ՝ Աստվածաշնչում կարդում ենք, որ Հովսեփի ոտքերը մի որոշ ժամանակ ոտնակապերի մեջ էին, իսկ պարանոցը՝ երկաթե կապանքների (Սաղ. 105։17, 18)։ Այո՛, Հովսեփի իրավիճակը ավելի վատացավ։ Վստահելի ծառայից նա դարձավ թշվառ բանտարկյալ։
8 Երբևէ եղե՞լ ես այնպիսի իրավիճակում, որը, չնայած ջերմեռանդ աղոթքներիդ, ավելի է վատացել։ Իհարկե, նման բան կարող է լինել։ Եհովան չի պաշտպանում մեզ այն դժվարություններից, որոնց բախվում ենք Սատանայի աշխարհում (1 Հովհ. 5։19)։ Այդուհանդերձ, կարող ես համոզված լինել, որ նա գիտի, թե ինչերի միջով ես անցնում, և հոգ է տանում քո մասին (Մատթ. 10։29-31; 1 Պետ. 5։6, 7)։ Նա խոստացել է. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի» (Եբր. 13։5)։ Եհովան կարող է օգնել քեզ դիմանալ նույնիսկ այն ժամանակ, երբ իրավիճակն անհույս է թվում։ Տեսնենք, թե նա ինչպես օգնեց Հովսեփին։
9 Կարդա Ծննդոց 39։21-23։ Նույնիսկ Հովսեփի կյանքի այն մռայլ ժամանակահատվածում, երբ նա բանտարկված էր, Եհովան օգնում էր նրան, որ հաջողության հասնի։ Ինչպե՞ս։ Ժամանակի ընթացքում Հովսեփը վաստակեց բանտապետի վստահությունն ու հարգանքը, ճիշտ ինչպես արժանացել էր Պետափրեսի հավանությանը։ Որոշ ժամանակ անց բանտապետը նրան նշանակեց մյուս բանտարկյալների վրա։ Աստվածաշնչում ասվում է, որ «բանտապետը բացարձակապես չէր մտահոգվում այն ամենով, ինչ [Հովսեփի] ձեռքում էր»։ Հովսեփի միտքն այժմ զբաղված էր. նա հետաքրքիր գործ ուներ անելու։ Դեպքերի ինչպիսի՜ կտրուկ զարգացում։ Ինչպե՞ս կարող էին նման դիրքի արժանացնել մի բանտարկյալի, ով մեղադրվում էր պալատականի կնոջը բռնաբարելու փորձ կատարելու մեջ։ Դրան կարող էր միայն մեկ բացատրություն լինել։ Ծննդոց 39։23-ում ասվում է. «Եհովան Հովսեփի հետ էր, և ամեն ինչ, որ նա անում էր, Եհովան հաջողեցնում էր»։
10 Կրկին փորձիր իրավիճակին Հովսեփի տեսանկյունից նայել։ Անհիմն մեղադրվելուց և ազատազրկվելուց հետո արդյո՞ք նա մտածում էր, թե այն ամենը, ինչ անում է, հաջողվում է։ Ամենից շատ ի՞նչ էր Հովսեփն ուզում այդ պահին։ Արդյո՞ք նա ցանկանում էր արժանանալ բանտապետի հավանությանը։ Ամենայն հավանականությամբ, նա ուզում էր արդարացվել և դուրս գալ բանտից։ Հովսեփը նույնիսկ խնդրել էր իր բանտակիցներից մեկին, որ ազատ արձակվելուց հետո փարավոնի մոտ բարեխոսի իր համար, որպեսզի իրեն էլ ազատեն (Ծննդ. 40։14)։ Սակայն ազատ արձակվելուց հետո այդ մարդն անմիջապես չխոսեց փարավոնի հետ։ Արդյունքում Հովսեփը ևս երկու տարի բանտարկված մնաց (Ծննդ. 40։23; 41։1, 14)։ Այդուհանդերձ, Եհովան շարունակում էր հաջողություն տալ նրան։ Ինչպե՞ս։
11 Մինչ Հովսեփը բանտում էր, Եհովան փարավոնին երկու երազ տվեց, որոնք հանգիստ չէին տալիս նրան։ Փարավոնը ցանկանում էր ամեն գնով պարզել դրանց նշանակությունը։ Երբ նա իմացավ, որ Հովսեփը երազներ մեկնելու կարողություն ունի, նրա հետևից մարդ ուղարկեց։ Եհովայի օգնությամբ Հովսեփը բացատրեց երազները և գործնական խորհուրդ տվեց փարավոնին, ինչը շատ տպավորեց նրան։ Տեսնելով, որ Եհովան Հովսեփի հետ է՝ փարավոնը ողջ Եգիպտոսին սննդով ապահովելու գործը նրան վստահեց (Ծննդ. 41։38, 41-44)։ Հետագայում սաստիկ սով եղավ ոչ միայն Եգիպտոսում, այլև Քանանում, որտեղ ապրում էին Հովսեփի հարազատները։ Այժմ Հովսեփը կարող էր փրկել իր ընտանիքի անդամներին և այդպիսով պահպանել այն շառավիղը, որից սերելու էր Մեսիան։
12 Մտածիր այն արտառոց իրադարձությունների մասին, որ տեղի ունեցան Հովսեփի կյանքում։ Ո՞վ մղեց Պետափրեսին հատուկ ուշադրություն դարձնել Հովսեփին, որն ընդամենը աննշան մի ստրուկ էր։ Ո՞վ մղեց բանտապետին լավ վերաբերվել Հովսեփին, որը թշվառ մի բանտարկյալ էր։ Ո՞վ փարավոնին երազներ տվեց և Հովսեփին դրանք մեկնելու ունակությամբ օժտեց։ Ո՞վ մղեց փարավոնին, որ Հովսեփին վստահի ողջ Եգիպտոսին սննդով ապահովելու գործը (Ծննդ. 45։5)։ Ակնհայտ է, որ Եհովան՝ նա, ով հաջողեցնում էր այն ամենը, ինչ Հովսեփն անում էր։ Եհովան Հովսեփի եղբայրների դաժան ու նենգ ծրագիրը վերածեց օրհնության և դրա միջոցով իրագործեց իր կամքը։
ԻՆՉՊԵ՞Ս Է ԵՀՈՎԱՆ ՕԳՆՈՒՄ ՔԵԶ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ
13 Ի՞նչ եզրակացություն կարող ենք անել Հովսեփի պատմությունից։ Արդյո՞ք Եհովան միջամտում է մեր կյանքում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին։ Արդյո՞ք նա յուրաքանչյուր իրավիճակի այնպիսի ընթացք է տալիս, որ մեզ հետ տեղի ունեցող բոլոր վատ բաները ինչ-որ լավ նպատակի ծառայեն։ Ո՛չ, Աստվածաշունչը նման բան չի սովորեցնում (Ժող. 8։9; 9։11)։ Բայց մի բան հստակ է. Եհովան տեղյակ է մեր փորձություններին և լսում է, երբ օգնության ենք կանչում իրեն (Սաղ. 34։15; 55։22; Ես. 59։1)։ Դեռ ավելին՝ նա կարող է օգնել մեզ, որ հաղթահարենք մեր դժվարությունները։ Ինչպե՞ս։
14 Կերպերից մեկը, որով Եհովան օգնում է, մեզ քաջալերելն ու մխիթարելն է, և հաճախ հենց այն ժամանակ, երբ դրա կարիքը շատ ունենք (2 Կորնթ. 1։3, 4)։ Նա այդպես օգնել է Թուրքմենստանում ապրող Էզիզ անունով մի եղբոր, ով իր հավատի համար երկու տարով ազատազրկված է եղել։ Եղբայրն ասում է. «Դատավարության օրը՝ առավոտյան, մի եղբայր ինձ ցույց տվեց Եսայիա 30։15-ը, որտեղ ասվում է. «Ձեր զորությունը հանգստության և ապավինության մեջ կլինի»։ Այս համարն ինձ միշտ օգնել է հանդարտ մնալ և ամեն հարցում Եհովային վստահել։ Դրա շուրջ խորհրդածելը ինձ շատ է օգնել նաև կալանավայրում գտնվելու ամբողջ ընթացքում»։ Քո կյանքից հիշո՞ւմ ես այնպիսի դեպք, երբ Եհովան օգնել է քեզ՝ քաջալերելով և մխիթարելով հենց այն պահին, երբ դու դրա կարիքն ամենաշատն ես ունեցել։
15 Հաճախ փորձության ավարտից հետո ենք միայն հասկանում, թե ինչպես է Եհովան օգնել մեզ, որ հաղթահարենք այն։ Թորի անունով մի քրոջ դեպքում հենց այդպես եղավ։ Նրա որդին՝ Մեյսոնը, վեց տարի շարունակ պայքարեց քաղցկեղի դեմ ու մահացավ։ Թորին անասելի ցավ էր զգում։ Նա պատմում է. «Չեմ պատկերացնում, թե դրանից ծանր ինչ կարող է լինել մոր համար։ Վստահ եմ՝ մյուս ծնողներն էլ կհամաձայնվեն ինձ հետ, որ ավելի լավ է ինքդ տառապես, քան տեսնես, թե ինչպես է երեխադ տառապում»։
16 Թեև Թորին սարսափելի ապրումներ էր ունեցել՝ տեսնելով իր որդու տառապանքը, բայց հետագայում մտածեց այն մասին, թե ինչ կերպերով է Եհովան օգնել, որ դիմանա այդ փորձությանը։ Հետադարձ հայացք նետելով՝ նա ասում է. «Այժմ հասկանում եմ, թե ինչպես է Եհովան օգնել ինձ որդուս հիվանդության ողջ ընթացքում։ Օրինակ, անգամ երբ Մեյսոնը շատ թույլ էր լինում և չէր կարողանում այցելուներ ընդունել, եղբայրներն ու քույրերը, միևնույն է, երկու ժամվա ճանապարհ էին անցնում, որպեսզի գային հիվանդանոց։ Սպասասրահում միշտ հավատակիցներ կային, ովքեր պատրաստ էին անհրաժեշտության դեպքում օգնել մեզ։ Եղբայրներն ու քույրերը նաև հոգ էին տանում մեր նյութական կարիքների մասին։ Անգամ ամենածանր պահերին մենք ունեինք մեզ անհրաժեշտ բաները»։ Ինչպես տեսնում ենք, Եհովան թե՛ Թորիին, թե՛ Մեյսոնին տվեց այն ամենը, ինչ նրանց պետք էր դիմանալու համար (տես «Եհովան մեզ տալիս էր հենց այն, ինչի կարիքն ունեինք» շրջանակը)։
ՀԱՇՎԻՐ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԴ
17 Կարդա Սաղմոս 40։5։ Լեռնագնացի նպատակն է՝ հասնել լեռան գագաթին։ Մինչ այդ, սակայն, բազմաթիվ տեղեր կան, որտեղ նա կարող է կանգ առնել և վայելել իր առջև բացվող գեղեցիկ տեսարանը։ Նմանապես կանոնավորաբար ժամանակ տրամադրիր, որպեսզի մի պահ կանգ առնես և տեսնես, թե ինչպես է Եհովան օգնում քեզ հաջողության հասնել նույնիսկ փորձության ընթացքում։ Ամեն օրվա վերջում հարցրու ինքդ քեզ. «Ինչպե՞ս է Եհովան օրհնել ինձ այսօր։ Թեև փորձությունս դեռ չի ավարտվել, բայց ինչպե՞ս է նա օգնում ինձ, որ դիմանամ դրան»։ Փորձիր տեսնել առնվազն մի բան, որ Եհովան արել է քեզ օգնելու համար։
18 Հնարավոր է՝ աղոթում ես, որ փորձությունդ ավարտվի։ Ինչ խոսք, դա նորմալ է ու տեղին (Փիլիպ. 4։6)։ Սակայն կարևոր է նաև մտածել, թե այդ պահին ինչ օրհնություններ ունես։ Չէ՞որ Եհովան խոստանում է զորացնել մեզ և օգնել, որ դիմանանք։ Ուստի երբեք մի՛ դադարիր շնորհակալ լինել նրան, որ աջակցում է քեզ։ Այդ ժամանակ կտեսնես, որ Եհովան ինչպես Հովսեփին օգնեց, այնպես էլ քեզ կօգնի հաջողության հասնել, նույնիսկ երբ փորձությունների մեջ լինես (Ծննդ. 41։51, 52)։
[շրջանակ 18-րդ էջի վրա]
«Եհովան մեզ տալիս էր հենց այն, ինչի կարիքն ունեինք»
Յոթ տարեկանում Մեյսոնի մոտ քաղցկեղ հայտնաբերեցին, և վեց տարի շարունակ նա քաջաբար պայքարեց այդ հիվանդության դեմ։ Այդ ընթացքում նա բազմիցս հոսպիտալացվել է։ Նրա ժողովի եղբայրներն ու քույրերը մի հետաքրքիր բան էին նկատել։ Ամեն անգամ երբ Մեյսոնը դուրս էր գրվում հիվանդանոցից, անմիջապես ծառայություն էր պլանավորում։ Մեյսոնը սիրում էր քարոզել և դա անում էր իր ուժերի ներածին չափով։
Երբ Մեյսոնը մահացավ, նրա հուղարկավորությանը ներկա եղավ ավելի քան 700 մարդ, այդ թվում՝ նրա ուսուցիչներն ու համադասարանցիները։ Ուսուցիչներից մեկը, ով նրան այցելել էր մահվանից կարճ ժամանակ առաջ, ասել էր, որ շատ կուզեր՝ իր երեխաներն էլ այնպիսի հավատ ունենային, ինչպիսին Մեյսոնն ուներ։ Նա նաև ասել էր, որ հինգ տարի է, ինչ տեղափոխվել է նոր տարածք, բայց այդ ընթացքում Եհովայի վկաներին չի հանդիպել։ Հենց հաջորդ օրը երկու Վկաներ այցելել էին նրան, և նա համաձայնվել էր ներկա լինել ժողովի հանդիպմանը։
Մեյսոնի մայրը՝ Թորին, ասում է. «Եհովան հրաշքով չբուժեց Մեյսոնին, և այդ միտքը խանգարում էր ինձ տեսնել, որ Եհովան օգնում է մեզ։ Մինչդեռ նա իրոք օգնում էր. Եհովան ճիշտ ժամանակին տալիս էր հենց այն, ինչի կարիքն ունեինք»։
ԳԼՈՒԽ 9
Հավատի շնորհիվ նրանք պաշտպանեցին Մովսեսին
g04 4/8, էջ 4, պրբ. 4-էջ 5, պրբ. 1
Մովսես. իրական ա՞նձ, թե՞ հորինված կերպար
Այսօր շատ գիտնականներ այդ դեպքերը առասպել են համարում։ Կրոնական մի ամսագրում ասվում է. «Փաստն այն է, որ բացարձակապես չեն հայտնաբերվել հնագիտական ուղղակի ապացույցներ, որոնք կհաստատեին, որ Իսրայելի զավակները [որոշ ժամանակ] ապրել են Եգիպտոսում» (Christianity Today)։ Ճիշտ է ուղղակի ապացույցներ գուցե չկան, բայց կան բավականաչափ անուղղակի ապացույցներ, որոնք փաստում են աստվածաշնչյան արձանագրության արժանահավատությունը։ Եգիպտագետ Ջեյմս Հոֆմայերը իր գրքում նշել է. «Հնագիտական տեղեկությունները հստակ ցույց են տալիս, որ Լևանտից [Միջերկրական ծովի արևելյան ափի երկրներ] մարդիկ հաճախ էին գալիս Եգիպտոս, հատկապես կլիմայական անբարենպաստ փոփոխությունների պատճառով, որոնք հանգեցնում էին երաշտի.... Այսպիսով՝ մ.թ.ա. մոտ 1800 թ.-ից 1540 թ. ընկած ժամանակահատվածում Ասիայի արևմուտքի սեմական լեզուներով խոսող մարդկանց համար Եգիպտոս գաղթելը շատ նպատակահարմար էր» (Israel in Egypt)։
Դեռ ավելին՝ գիտնականները վաղուց արդեն ընդունում են, որ Եգիպտոսում իսրայելացիների ստրկության մասին Աստվածաշնչի նկարագրությունը միանգամայն ճշգրիտ է։ Մովսեսին նվիրված մի գրքում ասվում է. «Իսրայելացիներին կեղեքելու մասին աստվածաշնչյան պատմությանը թիկունք է կանգնում Եգիպտոսում հայտնաբերված հաճախ կրկնօրինակվող դամբարանային մի որմնանկար, որտեղ ամենայն մանրամասնությամբ պատկերված է, թե ինչպես են մի խումբ ստրուկներ շաղախից աղյուսներ պատրաստում» (Moses— A Life)։
g04 4/8, էջ 6, պրբ. 1-2
Մովսես. իրական ա՞նձ, թե՞ հորինված կերպար
Հոքաբեթի պատրաստած փոքրիկ զամբյուղի մասին աստվածաշնչյան նկարագրությունը նույնպես ներդաշնակ է հնագիտական տեղեկություններին։ Աստվածաշնչում ասվում է, որ նա այն պատրաստեց պապիրուսից, ինչը, համաձայն մի աշխատության, «եգիպտացիները հաճախ էին օգտագործում թեթև և արագընթաց նավակներ պատրաստելու համար» (Cook’s Commentary)։
Այնուամենայնիվ, ոմանց գուցե անհավանական թվա, որ երկրի ղեկավարը կհրամայեր սառնասրտորեն սպանել նորածիններին։ Մինչդեռ գիտնական Ջորջ Ռոլինսոնը այսպիսի դիտարկում է արել. «Զանգվածային մանկասպանությունը.... բավականին տարածված երևույթ է եղել տարբեր ժամանակաշրջաններում և տեղանքներում»։ Այսօր էլ քիչ չեն լինում զանգվածային սպանության նույնքան ահասարսուռ դեպքեր։ Այնպես որ աստվածաշնչյան այս պատմությունը, ինչքան էլ ցավոտ լինի, դառը ճշմարտությունը արտացոլող արժանահավատ արձանագրություն է։
Կանայք, որոնք ուրախացրին Եհովայի սիրտը
3 Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, որը տեղի ունեցավ Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, շատերը, որ մեղավոր էին ճանաչվել զանգվածային սպանությունների մեջ, փորձեցին արդարացնել իրենց հանցանքները՝ պնդելով, թե պարզապես հրամանների են ենթարկվել։ Այժմ համեմատենք այդ անհատներին երկու իսրայելացի մանկաբարձուհիների՝ Սեփրայի և Փուայի հետ, որոնք ապրել են հին Եգիպտոսում մի բռնակալ փարավոնի օրոք, որի անունը հայտնի չէ։ Վախենալով հրեա ազգի աճից՝ փարավոնը հրամայեց այդ երկու մանկաբարձուհիներին հավաստիանալ, որ ամեն մի եբրայեցի արու նորածին սպանվում է։ Ինչպե՞ս արձագանքեցին կանայք այդ քստմնելի հրամանին։ «[Նրանք] չ’արին ինչպէս ասել էր նորանց Եգիպտոսի թագաւորը. այլ արուներին ողջ էին թողում»։ Ինչո՞ւ այս կանայք տեղի չտվեցին մարդավախությանը։ Որովհետև նրանք «Աստուածանից վախեցին» (Ելից 1։15, 17; Ծննդոց 9։6)։
4 Այո՛, մանկաբարձուհիները ապավինեցին Եհովային, և նա նրանց համար «վահան» եղավ՝ պաշտպանելով փարավոնի ցասումից (Բ Թագաւորաց 22։31; Ելից 1։18–20)։ Բայց Եհովայի օրհնությունները այդքանով չսահմանափակվեցին։ Նա պարգևատրեց Սեփրային և Փուային ընտանիքներով։ Նա նույնիսկ պատվի արժանացրեց այդ կանանց՝ նրանց անուններն ու գործերը արձանագրելով իր կողմից ներշնչված Խոսքում, որպեսզի ապագա սերունդները կարդային դրանք, մինչդեռ փարավոնի անունը կորավ ժամանակի հորձանուտում (Ելից 1։21; Ա Թագաւորաց 2։30բ; Առակաց 10։7)։
it, «Մանկաբարձուհի»
Մանկաբարձուհի
«Մանկաբարձուհի» թարգմանված եբրայերեն բառը յալադ (ծնել, լույս աշխարհ բերել) բայի՝ իգական սեռի դերբայական ձևն է և մատնանշում է այն կնոջը, ով ծնունդ է ընդունում (տես ԾՆՈՒՆԴ)։ Ծննդաբերության ընթացքում մանկաբարձուհին օգնում է ծննդկանին, և երբ երեխան ծնվում է, կտրում է նրա պորտալարն ու լողացնում նրան։ Հին ժամանակներում մանկաբարձուհիները նաև մանկիկին շփում էին աղով ու բարուրում (Եզկ 16։4)։
Մանկաբարձուհու դերը երբեմն ստանձնում էր ծննդկանի մտերիմ ընկերուհին, ազգականուհին կամ տարիքով ավելի մեծ հարևանուհիներից մեկը։ Բայց քանի որ ծնունդ ընդունելու համար, հատկապես բարդությունների դեպքում, հատուկ գիտելիքներ, հմտություններ և փորձ էր պահանջվում, մասնագիտացած մանկաբարձուհիները քիչ էին։ Երբ Ռաքելը մեծ դժվարությամբ ծննդաբերում էր Բենիամինին ու սաստիկ ցավերի մեջ էր, մանկաբարձուհին հավաստիացրեց նրան, որ նա կկարողանա լույս աշխարհ բերել իր որդուն։ Այդպես էլ եղավ, թեև Ռաքելը մահացավ (Ծն 35։16-19)։ Մեկ այլ բարդ ծննդաբերության ժամանակ, երբ Թամարը ունենում էր իր երկվորյակներին, մանկաբարձուհին ուշադիր հետևում էր, թե ով առաջինը կծնվի։ Երբ առաջնեկը՝ Զարան, դուրս հանեց իր ձեռքը, նա երեխայի ձեռքին անմիջապես ալ կարմիր թել կապեց։ Սակայն փոքրիկը հետ քաշեց ձեռքը, ու առաջինը նրա եղբայրը՝ Փարեսը դուրս եկավ, ինչի պատճառով մոր մոտ շեքի պատռվածք առաջացավ (Ծն 38։27-30)։
Եգիպտոսում ստրկության ժամանակ եբրայեցի մանկաբարձուհիներ Սեփրան ու Փուան շատ ծանր ու վտանգավոր իրավիճակում հայտնվեցին։ Փարավոնը կանչեց այդ երկու կանանց և հրամայեց, որ եբրայեցի կանանց ծննդաբերության ժամանակ օգնելիս սպանեն նորածին տղա երեխաներին։ Հավանաբար, նրանք գլխավոր մանկաբարձուհիներն էին, և իրենց պատասխանատվությունն էր փարավոնի հրամանները փոխանցել մյուս մանկաբարձուհիներին։ «Սակայն [Սեփրան ու Փուան] ակնածալից վախ ունեին ճշմարիտ Աստծու հանդեպ և չէին անում Եգիպտոսի թագավորի ասածը։ Նրանք ողջ էին թողնում տղա երեխաներին»։ Այդ պատճառով փարավոնը կանչեց նրանց և ասաց. «Ինչո՞ւ եք տղա երեխաներին ողջ թողել»։ Ձևացնելով իբր իրավիճակը իրենց վերահսկողությունից դուրս է՝ նրանք ասացին, որ եբրայեցի կանայք «առույգ են» և մինչև իրենց գալը ծննդաբերում են (Ելք 1։15-19)։ Քանի որ այս մանկաբարձուհիները աստվածավախ էին ու չցանկացան մանկասպան դառնալ, Եհովան օրհնեց նրանց և ընտանիքներ պարգևեց (Ելք 1։20, 21)։
«Երգե՛ք Եհովային»
Հավանաբար Մարիամն արդեն ութսունն անց էր, երբ Աստված Մովսեսին ուղարկեց իր ժողովրդին ազատագրելու։ Ահարոնը դարձավ Մովսեսի խոսնակը, և նրանք երկուսով գնացին փարավոնի մոտ ու պահանջեցին, որ նա բաց թողնի Աստծու ժողովրդին, սակայն փարավոնը կտրականապես մերժեց նրանց։ Մարիամն, ինչ խոսք, իր եղբայրների կողքին էր. նա ամեն ինչ արեց, որ աջակցի ու քաջալերի նրանց։ Ահարոնն ու Մովսեսը նորից ու նորից գնում էին փարավոնի մոտ և զգուշացնում ամեն մի պատուհասի մասին, որ Եհովան հերթով բերելու էր նրանց վրա։ Եվ միայն վերջին՝ տասներորդ պատուհասի ժամանակ, երբ մահացան եգիպտացիների բոլոր առաջնեկները, փարավոնը ստիպված թույլ տվեց, որ նրանք գնան։ Իսրայելացիների ազատագրման ժամը եկել էր։ Պատկերացրու, թե Մարիամը ինչ ջանասիրությամբ էր օգնում իր ժողովրդին՝ Մովսեսի առաջնորդությամբ լքելու Եգիպտոսը (Ելք 4։14–16, 27–31; 7։1–12։51)։
Ավելի ուշ իսրայելացիները ծուղակի մեջ հայտնվեցին. մի կողմում Կարմիր ծովն էր, մյուս կողմում՝ եգիպտացիների հզոր բանակը։ Մարիամի եղբայր Մովսեսը կանգնեց ծովի առաջ ու բարձրացրեց իր գավազանը։ Ծովը կիսվեց, և Մովսեսը ժողովրդին անցկացրեց չոր գետնի վրայով։ Մարիամը այդ ամենի ականատեսն էր, ու նրա հավատը այդ իրադարձություններից շատ էր ամրացել։ Նա ծառայում էր մի Աստծու, որը կարող էր կատարել ցանկացած խոստում և ի զորու էր անելու ամեն ինչ (Ելք 14։1–31)։
Երբ ամբողջ ժողովուրդը ապահով անցավ, ծովի հսկա պատերն իրար բախվեցին և խորտակեցին Փարավոնին ու նրա զորքը։ Մարիամը տեսավ, որ Եհովան աշխարհի ամենահզոր բանակից էլ շատ ավելի զորեղ է։ Տղամարդիկ սկսեցին երգել ու փառաբանել Եհովային։ Ի պատասխան տղամարդկանց՝ Մարիամը սկսեց երգել, մյուս կանայք էլ միացան նրան. «Երգե՛ք Եհովային, քանի որ նա փառքով փառավորված է։ Ձին իր հեծյալի հետ ծովը նետեց» (Ելք 15։20, 21; Սաղմոս 136։15)։
Դրանք Մարիամի կյանքի լավագույն պահերն էին, որոնք նա երբեք չէր մոռանալու։ Աստվածաշնչյան այս դրվագում Մարիամի մասին խոսվում է որպես մարգարեուհու։ Նա առաջին կինն է, որին Աստվածաշունչը մարգարեուհի է կոչում։ Մարիամը այն քիչ թվով կանանցից էր, որոնք Եհովային հատուկ ծառայություն էին մատուցում (Դատավորներ 4։4; 2 Թագավորներ 22։14; Եսայիա 8։3; Ղուկաս 2։36)։
Աստվածաշունչը մեզ հիշեցնում է, որ Եհովան դիտում է մեզ և ուզում է օրհնել մեր համեստ ջանքերը, մեր համբերությունը, նրան փառաբանելու մեր ցանկությունը։ Երիտասարդ թե տարեց, տղամարդ թե կին՝ մենք կարող ենք ցույց տալ մեր հավատը։ Այսպիսի հավատը հաճելի է Եհովային։ Նա երբեք չի մոռանա մեր հավատի գործերը և ուրախությամբ կվարձատրի մեզ դրանց համար (Եբրայեցիներ 6։10; 11։6)։ Մարիամին ընդօրինակելու ի՜նչ հիմնավոր պատճառ։
Կանայք, որոնք ուրախացրին Եհովայի սիրտը
3 Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, որը տեղի ունեցավ Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, շատերը, որ մեղավոր էին ճանաչվել զանգվածային սպանությունների մեջ, փորձեցին արդարացնել իրենց հանցանքները՝ պնդելով, թե պարզապես հրամանների են ենթարկվել։ Այժմ համեմատենք այդ անհատներին երկու իսրայելացի մանկաբարձուհիների՝ Սեփրայի և Փուայի հետ, որոնք ապրել են հին Եգիպտոսում մի բռնակալ փարավոնի օրոք, որի անունը հայտնի չէ։ Վախենալով հրեա ազգի աճից՝ փարավոնը հրամայեց այդ երկու մանկաբարձուհիներին հավաստիանալ, որ ամեն մի եբրայեցի արու նորածին սպանվում է։ Ինչպե՞ս արձագանքեցին կանայք այդ քստմնելի հրամանին։ «[Նրանք] չ’արին ինչպէս ասել էր նորանց Եգիպտոսի թագաւորը. այլ արուներին ողջ էին թողում»։ Ինչո՞ւ այս կանայք տեղի չտվեցին մարդավախությանը։ Որովհետև նրանք «Աստուածանից վախեցին» (Ելից 1։15, 17; Ծննդոց 9։6)։
4 Այո՛, մանկաբարձուհիները ապավինեցին Եհովային, և նա նրանց համար «վահան» եղավ՝ պաշտպանելով փարավոնի ցասումից (Բ Թագաւորաց 22։31; Ելից 1։18–20)։ Բայց Եհովայի օրհնությունները այդքանով չսահմանափակվեցին։ Նա պարգևատրեց Սեփրային և Փուային ընտանիքներով։ Նա նույնիսկ պատվի արժանացրեց այդ կանանց՝ նրանց անուններն ու գործերը արձանագրելով իր կողմից ներշնչված Խոսքում, որպեսզի ապագա սերունդները կարդային դրանք, մինչդեռ փարավոնի անունը կորավ ժամանակի հորձանուտում (Ելից 1։21; Ա Թագաւորաց 2։30բ; Առակաց 10։7)։
5 Կա՞ն այսօր Սեփրայի և Փուայի նման կանայք։ Այո՛։ Ամեն տարի հազարավոր այդպիսի կանայք անվախորեն տարածում են Աստվածաշնչի փրկարար պատգամը այնպիսի երկրներում, որտեղ ‘թագավորի հրամանը’ արգելում է քարոզչությունը, ու այդպիսով վտանգի են ենթարկում իրենց ազատությունը և նույնիսկ կյանքը (Եբրայեցիս 11։23; Գործք 5։28, 29)։ Աստծո և դրացու հանդեպ սիրուց մղված՝ այդ խիզախ կանայք թույլ չեն տալիս, որ ինչ–որ մեկը ետ պահի իրենց Աստծո Թագավորության բարի լուրը ուրիշներին պատմելուց։ Քրիստոնյա կանանցից շատերը պայքարում են հակառակության և հալածանքի դեմ (Մարկոս 12։30, 31; 13։9–13)։ Ինչպես որ Սեփրայի և Փուայի պարագայում էր, Եհովան լիովին տեղյակ է այս հիանալի, խիզախ կանանց գործերին և ցույց կտա նրանց հանդեպ իր սերը՝ նրանց անունները պահելով իր ‘կեանքի գրքում’, եթե նրանք հավատարմորեն դիմանան մինչև վերջ (Փիլիպպեցիս 4։3, ԱՆԹ; Մատթէոս 24։13)։
ԳԼՈՒԽ 10
Նա ճիշտ ընտրություն կատարեց
Գիտեի՞ք արդյոք
Աստվածաշնչից բացի՝ ուրիշ ի՞նչ փաստեր կան, որ իսրայելացիները Եգիպտոսում ստրուկներ են եղել
Աստվածաշունչը հայտնում է, որ երբ մադիանացիները Հովսեփին տարան Եգիպտոս, որոշ ժամանակ հետո Հակոբ նահապետն ու իր ընտանիքը նույնպես Քանանից տեղափոխվեցին այնտեղ։ Նրանք բնակություն հաստատեցին Գեսեմ կոչվող տարածաշրջանում՝ Նեղոսի դելտայում (Ծննդ. 47։1, 6)։ Իսրայելացիների «թիվը խիստ շատացավ», և նրանք «գնալով հզորացան»։ Ուստի եգիպտացիները սկսեցին վախենալ իսրայելացիներից ու ստրկացրին նրանց (Ելք 1։7–14)։
Որոշ քննադատներ կասկածի տակ են դրել Աստվածաշնչի վերոնշյալ արձանագրությունը՝ այն կոչելով առասպել։ Սակայն կան փաստեր, որոնք վկայում են, որ Հին Եգիպտոսում սեմիտ ստրուկներ են եղել։
Որպես օրինակ հիշատակենք Եգիպտոսի հյուսիսում հնագետների հայտնաբերած հին բնակավայրերը։ Դոկտոր Ջոն Բիմսոնը նշում է, որ գտնված փաստերի համաձայն՝ վերոնշյալ տարածքում սեմիտների 20 կամ ավելի բնակավայր է եղել։ Իսկ եգիպտագետ Ջեյմս Հոֆմայերը ասում է. «Մ.թ.ա. 1800-ից 1540 թվականն ընկած ժամանակաշրջանում Եգիպտոսը գրավիչ վայր էր արևմտաասիական ծագում ունեցող սեմալեզու գաղթականների համար»։ Նա ավելացնում է. «Այս ժամանակահատվածը համընկնում է այսպես կոչված «նահապետական շրջանին» և ուրեմն «Ծննդոց» գրքում ներկայացված դեպքերի ժամանակաշրջանին»։
Եգիպտոսի հարավում նույնպես ապացույց է գտնվել։ Միջին թագավորության ժամանակաշրջանով թվագրվող մի պապիրուսում (մ.թ.ա. մոտ 2000–1600 թթ.) նշված են ստրուկների անուններ, ովքեր ծառայել են Եգիպտոսի հարավում ապրած մի կալվածատիրոջ։ Անուններից ավելի քան քառասունը սեմական է։ Այդ ստրուկները աշխատում էին որպես խոհարարներ, ջուլհակներ և բանվորներ։ Հոֆմայերը նկատում է. «Քանի որ Թեբայիսում [Եգիպտոսի հարավում] գտնվող ընդամենը մեկ կալվածքում ավելի քան քառասուն սեմիտ էր աշխատում, կարելի է ենթադրել, որ Եգիպտոսի ողջ տարածքում, հատկապես դելտայում նրանք մեծ թիվ էին կազմում»։
Հնագետ Դեյվիդ Ռոլը գրում է, որ վերոհիշյալ ստրուկներից մի քանիսի անունները ասես Աստվածաշնչի էջերից վերցված լինեն։ Օրինակ՝ պապիրուսե պատառիկներում գտնում ենք այնպիսի անուններ, որոնք նման են Իսաքար, Ասեր և Սեփրա անուններին (Ելք 1։3, 4, 15)։ Հնագետը եզրակացնում է. «Սա իրական ապացույց է, որ այն ժամանակ իսրայելացիները Եգիպտոսում ստրուկներ էին»։
Դոկտոր Բիմսոնը ասում է. «Աստվածաշնչյան այն ավանդությունները, որոնցում պատմվում է Եգիպտոսում [իսրայելացիների] ստրուկ լինելու և [նրանց] ելքի մասին, պատմական ծանրակշիռ հիմք ունեն»։
[ծանոթագրություն]
«Սեմիտ» բառը ծագում է Նոյի երեք որդիներից մեկի՝ Սեմի անունից։ Ըստ ամենայնի, Սեմից են սերել եբրայեցիները, ինչպես նաև էլամացիները, ասուրները, հին քաղդեացիները, ասորիները և արաբական որոշ ցեղեր։
Մի բան, որ թանկ է Եգիպտոսի գանձերից
Հոքաբեդը «առաւ տղային, եւ ծիծ տուաւ նորան։ Եւ տղան մեծացաւ, եւ նա Փարաւօնի աղջկան մօտ բերաւ նորան, եւ նորան որդի եղաւ» (Ելից 2։9, 10)։ Աստվածաշնչում չի ասվում, թե Մովսեսը որքան մնաց իր իսկական ծնողների հետ։ Ոմանց կարծիքով՝ առնվազն մինչև կաթից կտրվելը, այսինքն՝ երկու կամ երեք տարի, բայց գուցեև՝ ավելի երկար։ Ելիցում ընդամենը ասվում է, որ նա մնաց իր ծնողների մոտ, մինչև որ «մեծացաւ». իսկ դա կարող է ցանկացած տարիք նշանակել։ Ամեն դեպքում, Ամրամն ու Հոքաբեդը, անկասկած, օգտագործեցին այդ հնարավորությունը, որպեսզի տեղեկացնեն Մովսեսին, որ նա հրեական ծագում ունի, ինչպես նաև սովորեցնեն նրան Եհովայի մասին։ Միայն ժամանակը ցույց կտար՝ նրանք Մովսեսի սրտում հավատ և արդարության հանդեպ սեր ներարկելու հարցում հաջողության հասե՞լ էին, թե՞ ոչ։
Փարավոնի դստեր մոտ «Մովսէսը եգիպտացիների ամբողջ իմաստութեամբ կրթուեց» (Գործք 7։22)։ Իսկ դա կարող է նշանակել, որ Մովսեսի կրթությունը նրան պետական պաշտոնյա դառնալու հնարավորություն էր ընձեռել։ Եգիպտոսում ուսուցանում էին մաթեմատիկա, երկրաչափություն, ճարտարապետություն, շինարարական գործ, ինչպես նաև արվեստի ու գիտության այլ ճյուղեր։ Հավանաբար արքայական ընտանիքը ակնկալում էր, որ Մովսեսը կուսումնասիրի նաև եգիպտական կրոնը։
Ըստ երևույթին, Մովսեսն իր այդ առանձնաշնորհյալ կրթությունը ստանում էր ազնվական ծագում ունեցող երեխաների հետ։ Նրանց մեջ կային նաև «օտարերկյա կառավարիչների երեխաներ, որոնց Եգիպտոս էին ուղարկում իբրև պատանդների, որ վերջիններս դառնան «քաղաքակիրթ» և վերադառնալով կառավարեն որպես [փարավոնին նվիրված] վասալներ» («The Reign of Thutmose IV, by Betsy M. Bryan»)։ Դպրոցները (որտեղ այդ երեխաներին պահում և ուսուցանում էին), կցված էին թագավորական դղյակներին, ինչը ցույց է տալիս, որ պատանիներին, ըստ երևույթին, պատրաստում էին արքունական ծառայության համար։ Եգիպտոսի Հին և Միջին թագավորության շրջաններին վերաբերող արձանագրություններից երևում է, որ փարավոնի շքախմբի անդամներից և բարձրաստիճան պետական պաշտոնյաներից մի քանիսը շարունակել են կրել «Դպրոցի զավակ» պատվական տիտղոսը, նույնիսկ երբ մեծացել են։
Ինչ խոսք, արքունական կյանքը Մովսեսի ով լինելը բացահայտելու հնարավորություն ստեղծեց. այն հարստություն, պերճաշուք կյանք և իշխանություն էր առաջարկում, բայց նաև իրենից վտանգ էր ներկայացնում՝ բարոյական առումով։ Ինչպե՞ս էր վարվելու Մովսեսը։ Մնալո՞ւ էր արդյոք հավատարիմ։ Արդյո՞ք նա փաստելու էր, որ Եհովայի անկեղծ երկրպագուն է և կեղեքված հրեաների իսկական եղբայրը, թե՞ նախընտրելու էր այն ամենը, ինչ կարող էր առաջարկել հեթանոսական Եգիպտոսը։
it, «Եգիպտոս, եգիպտացիներ», պրբ. 28
Եգիպտոս, եգիպտացիներ
Մահացածների մասին հավատալիքները։ Եգիպտացիների կրոնում մեծ կարևորություն էր տրվում մահացածներին։ Եգիպտացիները իրենց ձեռքից եկածն էին անում, որ «հանդերձյալ կյանքում» նրանք ոչ մի բանի կարիք չունենային ու երջանիկ լինեին։ Լայն տարածում ուներ վերամարմնավորման, կամ՝ հոգու վերաբնակեցման գաղափարը, ըստ որի՝ հոգին անմահ է։ Նրանք նաև հավատում էին, որ մահացածի մարմինը հարկավոր է լավ պահպանել, որ հոգին ժամանակ առ ժամանակ կարողանա վերադառնալ ու հանգրվանել դրանում։ Այդ պատճառով եգիպտացիները զմռսում էին մահացածներին և մումիացված մարմինը դնում էին դամբարանում, որը նրա «տունն» էր համարվում։ Բուրգերը վիթխարի դամբարաններ էին՝ նախատեսված արքունական ընտանիքի հանգուցյալների համար։ «Հանդերձյալ աշխարհում» հանգուցյալների համար բարեկեցիկ կյանք ապահովելու նպատակով դամբարաններում դնում էին առօրյա օգտագործման և շքեղության առարկաներ, այդ թվում՝ զարդեր, հագուստ, կահույք և սննդի պաշար, ինչպես նաև հմայագրեր ու մոգական խոսքեր (օրինակ՝ «Մեռյալների գիրքը»)՝ որպես պաշտպանություն չար ոգիներից (ՆԿԱՐ, հտր 1, էջ 533)։ Սակայն այդ հմայագրերը նրանց չպաշտպանեցին անգամ թալանչիներից, որոնք ի վերջո կողոպտեցին գրեթե բոլոր խոշոր դամբարանները։
it, «Մադիան, մադիանացիներ», № 2, պրբ. 1-2
Մադիան, մադիանացիներ
2. Աբրահամի որդի Մադիանի սերունդները կոչվում են «Մադիան» կամ «մադիանացիներ» (Թվ 31։2, 3)։ Երբեմն Աստվածաշնչում նրանք ըստ ամենայնի կոչվում են իսմայելացիներ (հմմտ. Ծն 37։25, 27, 28, 36; 39։1; Դտ 8։22, 24)։ Դա թերևս վկայում է այն մասին, որ Աբրահամի երկու որդիների՝ Իսմայելի և Մադիանի սերունդները իրենց ապրելակերպով շատ նման էին իրար։ Նաև հնարավոր է՝ երկու ժողովուրդները միմյանց հետ ամուսնական դաշինքներ կնքելու արդյունքում միաձուլվել էին։ Բացի այդ՝ առնվազն որոշ կենեցիներ, ըստ երևույթին, նույնպես կոչվում էին մադիանացիներ։ Աստվածաշնչում կենեցիները՝ որպես ժողովուրդ, հիշատակվում են դեռևս նախքան Մադիանի ծնվելը։ Ուստի Մովսեսի աներորդին՝ կենեցի Հոբաբը, մադիանացի էր կոչվում թերևս այն առումով, որ բնակվում էր Մադիանում (Ծն 15։18, 19; Թվ 10։29; Դտ 1։16; 4։11; տես ԻՍՄԱՅԵԼԱՑԻ; ԿԵՆԵՑԻ)։
Քանի որ մադիանացիները սերել էին Աբրահամից, նրանց լեզուն հավանաբար շատ նման էր եբրայերենին։ Օրինակ՝ Գեդեոնը հեշտությամբ հասկանում էր մադիանացիների լեզուն (Դտ 7։13-15; 8։18, 19)։ Սակայն հնարավոր է նաև, որ նա սովորել էր այդ լեզուն, քանի որ Իսրայելը յոթ տարի մադիանացիների տիրապետության տակ էր (Դտ 6։1)։
ԳԼՈՒԽ 11
«Գնա փարավոնի մոտ»
g04 4/8, էջ 7, պրբ. 4-էջ 9, պրբ. 1
Մովսես. իրական ա՞նձ, թե՞ հորինված կերպար
Մովսեսը հեռանում է Մադիանից, գալիս է փարավոնի մոտ ու ասում նրան, որ ազատ արձակի Աստծու ժողովրդին։ Երբ փարավոնը համառորեն հրաժարվում է այդպես վարվել, Աստված 10 սարսափելի պատուհասներ է բերում Եգիպտոսի վրա։ Տասներորդ պատուհասով սպանվում են Եգիպտոսի բոլոր առաջնեկները, և փարավոնը ստիպված ազատ է արձակում իսրայելացիներին (Ելք 5-13 գլուխներ)։
Շատերը գիտեն այս պատմությունը։ Բայց արդյո՞ք նշված մարդիկ իրական պատմական անձինք են։ Ոմանք այս արձանագրությունը առասպել են համարում՝ որպես փաստարկ բերելով այն, որ փարավոնի անունը չի հիշատակվում։ Սակայն վերոնշյալ եգիպտագետը՝ Հոֆմայերը, ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ եգիպտացի պատմագիրները հաճախ դիտավորյալ բաց էին թողնում փարավոնի թշնամիների անունները, այսպիսի դիտողություն է անում. «Անշուշտ, ոչ մի պատմաբան չի պնդի, որ Թութմոս III-ը չի պատերազմել Մեգիդոյի դեմ, ինչ է թե Կադեսի և Մեգիդոյի թագավորների անունները հիշատակված չեն»։ Հոֆմայերը ենթադրում է, որ փարավոնի անունը չնշելու համար «կրոնական ծանրակշիռ պատճառներ» են եղել։ Մի պատճառը կարող է լինել այն, որ այդպես ընթերցողի ուշադրությունը հրավիրվում է Աստծու վրա, ոչ թե փարավոնի։
Այնուամենայնիվ, շատ քննադատներ դժվարանում են ընդունել, որ Եգիպտոսից այդքան մեծ թվով հրեաների դուրս գալը իրական փաստ է։ Ըստ գիտնական Հոմեր Սմիթի, եթե նման մասսայկան ելք տեղի ունեցած լիներ, «դրա մասին հաստատ հիշատակումներ կլինեին եգիպտական կամ ասորական աղբյուրներում.... Ավելի հավանական է, որ դա պարզապես փոքր թվով մարդկանց՝ Եգիպտոսից Պաղեստին փախուստի չափազանցված ու աղավաղված պատմությունն է»։
Ճիշտ է, եգիպտական ոչ մի աղբյուրում այս դեպքն արձանագրված չէ, բայց պետք է հաշվի առնել, որ պատմական իրողությունը աղավաղելը եգիպտացիներից հեռու չէր, հատկապես եթե ճշմարտությունը ամոթալի էր իրենց համար կամ հակասում էր իրենց քաղաքական շահերին։ Երբ Թութմոս III-ը իշխանության եկավ, փորձեց վերացնել իր նախորդի՝ Հաթշեփսուտի հիշատակը։ Եգիպտագետ Ջոն Ռեյը ասում է. «Այդ թագուհու բոլոր գրածները ջնջվել են, նրա կառուցած կոթողները թաքցվել են, և նրա մասին հիշատակումները մոռացվել են։ Նրա անունը չի հանդիպում ավելի ուշ կազմված տարեգրություններում»։ Նույնիսկ մեր օրերում են ամոթալի փաստերը փոփոխելու կամ թաքցնելու փորձեր արվում։
Տեսնո՞ւմ ես «Նրան, ով անտեսանելի է»
ՓԱՐԱՎՈՆԸ շատ մեծ իշխանություն ուներ և պատկառանք էր ներշնչում։ Նա կենդանի աստված էր եգիպտացիների համար։ Եգիպտոսի մասին մի գրքում ասվում է, որ եգիպտացիների աչքում փարավոնը «իմաստությամբ և զորությամբ գերազանցում էր բոլոր մահկանացուներին» (When Egypt Ruled the East)։ Իր հպատակներին վախ ներշնչելու նպատակով փարավոնը կրում էր մի թագ, որի վրա քանդակված էր խայթելու պատրաստ կոբրա. այս օձը խորհրդանշում էր թագավորի թշնամիների արագ ոչնչացումը։ Ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ զգաց Մովսեսը, երբ Եհովան նրան ասաց. «Հիմա եկ քեզ փարավոնի մոտ ուղարկեմ, և դու Եգիպտոսից հանիր իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին» (Ելք 3։10)։
it, «Աստվածներ և աստվածուհիներ», պրբ. 24-26
Աստվածներ և աստվածուհիներ
Տասը պատուհասները։ Եգիպտացիների վրա պատուհասներ բերելով՝ Եհովան նսեմացրեց նրանց աստվածներին և դատաստան տեսավ դրանց նկատմամբ (Ելք 12։12; Թվ 33։4; ՆԿԱՐՆԵՐ, հտր 2, էջ 530)։ Առաջին պատուհասը, որի ժամանակ Նեղոսը և Եգիպտոսի բոլոր ջրերը արյուն դարձան, խայտառակեց Նեղոսի աստված Հապիին։ Նեղոս գետի ձկները սատկեցին, ինչը նույնպես մեծ հարված էր եգիպտական կրոնին, քանի որ ժողովուրդը պաշտում էր որոշ ձկնատեսակների, անգամ մումիացնում դրանք (Ելք 7։19-21)։ Եգիպտոսում գորտը պտղաբերության ու հարության գաղափարի խորհրդանիշ էր և սուրբ էր գորտ-աստվածուհի Հեկտի համար։ Ուստի երբ երկրորդ պատուհասի ժամանակ ողջ Եգիպտոսը գորտերով ծածկվեց, այդ աստվածուհին ստորացվեց (Ելք 8։5-14)։ Երրորդ պատուհասը մոգությամբ զբաղվող քրմերին ստիպեց ընդունել իրենց պարտությունը, քանի որ նրանց չհաջողվեց իրենց հնարքներով գետնի փոշին վերածել մժեղների (Ելք 8։16-19)։ Համարվում էր, որ Թոթ աստվածն է ստեղծել մոգությունն ու կախարդությունը, սակայն անգամ այդ աստվածը չկարողացավ օգնել քրմերին կրկնել երրորդ պատուհասի ժամանակ տեղի ունեցած հրաշքը։
Եգիպտացիների և ճշմարիտ Աստծուն պաշտողների միջև տարբերությունը ակնհայտ դարձավ՝ չորրորդ պատուհասից սկսած։ Երբ խայթող ճանճերի պարսերը ներխուժեցին եգիպտացիների տները, Գեսեմում բնակվող իսրայելացիները անմասն մնացին այդ արհավիրքից (Ելք 8։23, 24)։ Այնուհետև հիվանդաբեր պատուհաս եկավ անասունների վրա, ինչը ստորացուցիչ էր այնպիսի աստվածությունների համար, ինչպիսիք էին Ապիսը, կով-աստվածուհի Հաթորն ու երկնքի աստվածուհի Նութը, որը պատկերվում էր փորի հատվածում աստղեր ունեցող կովի տեսքով (Ելք 9։1-6)։ Հաջորդ պատուհասը, որի ժամանակ եգիպտացիների ու նրանց անասունների վրա թարախապալարներ հայտնվեցին, նսեմացրեց բժշկության աստվածներին ու աստվածուհիներին, այդ թվում՝ Թոթին, Իսիսին և Պտահին (Ելք 9։8-11)։ Ուժգին կարկուտը ամոթով թողեց այն աստվածներին, որոնք, եգիպտացիների կարծիքով, ղեկավարում էին բնության երևույթները, օրինակ՝ Ռեշփուին՝ կայծակի աստծուն, և Թոթին՝ անձրևի ու կայծակի տիրակալին (Ելք 9։22-26)։ Մորեխների հարձակումը պարտության մատնեց այն աստվածներին, որոնք, ինչպես համարվում էր, առատ բերքահավաք էին տալիս։ Դրանցից մեկը պտղաբերության աստված Մինն էր՝ բերքի պաշտպանը (Ելք 10։12-15)։ Երբ Եգիպտոսի վրա թանձր խավար իջավ, նսեմացվեցին արևի աստվածները, օրինակ՝ Ռան և Հորուսը, ինչպես նաև լուսնի աստված Թոթը, որը, մարդկանց կարծիքով, համակարգում էր արևի, լուսնի և աստղերի տեղաշարժը (Ելք 10։21-23)։
Եգիպտական աստվածների ու աստվածուհիների համար ամենամեծ ստորացումը առաջնեկների մահն էր (Ելք 12։12)։ Եգիպտոսի ղեկավարները իրենց աստված էին համարում՝ Ռա, կամ՝ Ամոն-Ռա աստծու որդիները։ Մարդիկ ասում էին, թե Ռա (Ամոն-Ռա) աստվածը սեռական հարաբերություն էր ունենում թագուհու հետ։ Ուստի վերջինիս ծնած որդուն մարմնավորված աստված էին համարում և նվիրում էին Ռա աստծուն նրա տաճարում։ Փարավոնի առաջնեկի մահը, ըստ էության, աստծու մահ էր նշանակում (Ելք 12։29)։ Այդ պատուհասը ծանր հարված հասցրեց եգիպտական կրոնին, ինչպես նաև ակնհայտ դարձրեց, որ Եգիպտոսի աստվածությունները բոլորովին անզոր են փրկել առաջնեկների կյանքը (տես ԱՄՈՆ, № 4)։
it, «Ելք Եգիպտոսից», պրբ. 46-51
Ելք Եգիպտոսից
Բացված անցուղու լայնությունն ու երկարությունը։ Դժվար թե ծովում բացված անցուղին նեղ լիներ՝ հաշվի առնելով, որ իսրայելացիները ծովն անցան մեկ գիշերում։ Հավանաբար, այդ անցուղու լայնությունը 1 կմ կամ ավելի էր։ Անգամ եթե մարդկանց այդ մեծ բազմությունը իրենց սայլակառքերի, բեռների ու խոշոր եղջերավոր անասունների հետ շարժվեին խիտ շարքերով և մարտական կարգով, միևնույն է, բավականին մեծ տարածք կզբաղեցնեին՝ 8 կմ2 (3 մղոն2) կամ ավելի։ Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ ծովի ջրերը այնքան էին բացվել, որ իսրայելացիները կարողանում էին քայլել բավականաչափ լայն շարասյունով։ Եթե այդ շարասյան լայնությունը մոտ 1,5 կմ (1 մղոն) էր, ապա երկարությունը հավանաբար մոտ 5 կմ (3 մղոն) կամ ավելի էր։ Եթե լայնությունը մոտ 2,5 կմ (1,5 մղոն) էր, ապա երկարությունը կարող էր մոտ 3 կմ (2 մղոն) կամ ավելի լինել։ Մի քանի ժամ կպահանջվեր, որպեսզի այդ շարասյունը ծով մտներ և մյուս ափ անցներ։ Թեև իսրայելացիները քայլում էին առանց խուճապի մատնվելու և պահպանում էին մարտական կարգը, սակայն նրանք, անկասկած, հնարավորինս արագ էին գնում։
Եթե չլիներ ամպի սյունը, եգիպտացիները հեշտությամբ կհասնեին իսրայելացիներին ու կսպանեին շատերին (Ելք 15։9)։ Երբ իսրայելացիները արդեն անցնում էին ծովի միջով, նրանց հետևում գտնվող ամպի սյունը առաջ տեղափոխվեց, և եգիպտացիները հասկացան, թե ինչ է տեղի ունեցել, ու սկսեցին հետապնդել նրանց։ Սա նույնպես փաստում է, որ Կարմիր ծովում բացված չոր ճանապարհը նեղ ու կարճ չէր, քանի որ փարավոնի զորքը, որ մտավ ծով, շատ մեծ էր։ Վճռական լինելով վերադարձնել կամ կործանել նախկին ստրուկներին՝ ողջ զորքը ընկավ նրանց հետևից։ Լուսադեմին, որը տևում էր գիշերվա մոտ ժ. 2։00-ից մինչև առավոտվա մոտ ժ. 6։00-ը, Եհովան ամպի սյան միջից նայեց եգիպտացիների ճամբարին ու նրանց խուճապի մեջ գցեց՝ հանելով նրանց կառքերի անիվները (Ելք 14։24, 25)։
Առավոտյան դեմ իսրայելացիները ապահով անցան Կարմիր ծովը՝ հասնելով արևելյան ափ։ Այդ ժամանակ Մովսեսին հրաման տրվեց, որ ձեռքը մեկնի դեպի ծովը, որպեսզի հետ քաշված ջրերը թափվեն եգիպտացիների վրա։ Երբ նա ձեռքը մեկնեց, ու «ջրերը վերադարձան իրենց տեղը», եգիպտացիները փորձեցին փախչել։ Սա նույնպես ցույց է տալիս, որ բացված ճանապարհը լայն էր, քանի որ եթե այն նեղ լիներ, եգիպտացիներն անմիջապես ջրի տակ կանցնեին։ Փորձելով խույս տալ վրա հասնող հեղեղից՝ նրանք սկսեցին շարժվել դեպի արևմտյան ափը։ Այդուհանդերձ, հետ եկող ջրերը ծածկեցին մարտակառքերը, հեծելազորը և փարավոնի ողջ զորքը։ Նրանցից մեկն անգամ ողջ չմնաց։
Ինչ խոսք, նման բան չէր կարող տեղի ունենալ ճահճի մեջ։ Բացի այդ՝ ճահճի մեջ խեղդվածների դիակները ափ դուրս չէին գա, մինչդեռ Աստվածաշնչում ասվում է, որ «իսրայելացիները եգիպտացիներին մեռած տեսան ծովի ափին» (Ելք 14։22-31; ՔԱՐՏԵԶ և ՆԿԱՐ, հտր 1, էջ 537)։
«Քարացան ալեկոծ ջրերը»։ Համաձայն Աստվածաշնչի՝ իսրայելացիները կարողացան անցնել Կարմիր ծովը, քանի որ դրա ալեկոծ ջրերը «քարացան» (Ելք 15։8)։ Եբրայերեն բառը, որն այստեղ թարգմանվել է «քարանալ», նաև նշանակում է «մակարդվել», «թանձրանալ», «խտանալ», «մերվել»։ Այդ նույն բառը գործածվում է Հոբ 10։10-ում, որտեղ խոսվում է կաթը մերելու մասին։ Հետևաբար ջրերը «քարացան» ոչ թե այն իմաստով, որ սառույց դարձան, այլ որ խտացան, այսինքն՝ դարձան ժելեի կամ մածնի պես։ Ոչ մի տեսանելի բան չէր պահում իսրայելացիների երկու կողմերում պատի նման վեր խոյացած ջրերը՝ թույլ չտալով, որ դրանք թափվեն և կործանեն նրանց։ Այդ պատճառով թվում էր, թե ջրերը քարացել էին, խտացել կամ պնդացել։ Մովսեսի առաջ հենց այսպիսի տեսարան բացվեց, երբ արևելյան քամին բաժանեց ծովի ջրերը և չորացրեց հատակը։ Բացված ճանապարհը ո՛չ ճահճոտ էր, ո՛չ էլ սառցապատ, ինչի շնորհիվ այդ մեծ բազմությունը հեշտությամբ անցավ դրանով։
Ծովի մեջ բացված ճանապարհն այնքան լայն էր, որ իսրայելացիները, որոնց թիվը հավանաբար մոտ երեք միլիոն էր, առավոտյան դեմ արդեն ծովի մյուս ափին էին։ Այդ ժամանակ քարացած ջրերը սկսեցին երկու կողմերից սրընթաց թափվել և ալեկոծվելով ու փրփրելով՝ ծածկեցին եգիպտացիներին։ Իսրայելացիները, դիմացի ափին կանգնած, ականատես եղան աննախադեպ ազատագրման. Եհովան մի ողջ ազգի փրկեց հզոր Եգիպտոսից, որն այդ ժամանակ աշխարհակալ ուժ էր։ Ժողովուրդն իր աչքով տեսավ Մովսեսի հետևյալ խոսքերի բառացի կատարումը. «Այս եգիպտացիներին, որոնց այսօր տեսնում եք, այլևս երբեք չեք տեսնի» (Ելք 14։13)։
Իմացիր Եհովայի ճանապարհները
«Ինձ իմացրու քո ճանապարհները՝ որ ճանաչեմ քեզ» (ԵԼԻՑ 33։13)։
ՄՈՎՍԵՍԸ մեծացել էր փարավոնի տանը և սովորել էր այն իմաստությունը, որը բարձր էր գնահատվում Եգիպտոսի իշխանական խավի կողմից։ Սակայն նա գիտեր, որ ոչ թե եգիպտացի է, այլ եբրայեցի ծնողների զավակ։ Երբ Մովսեսը դարձավ քառասուն տարեկան, այցելեց իր եղբայրներին՝ Իսրայելի որդիներին։ Տեսնելով, որ մի եգիպտացի դաժանաբար է վարվում հրեաներից մեկի հետ՝ նա չկարողացավ անտարբեր մնալ և սպանեց եգիպտացուն։ Մովսեսը որոշեց բռնել Եհովայի ժողովրդի կողմը՝ կարծելով, թե իր միջոցով Աստված սկսել է քայլեր ձեռնարկել իր եղբայրներին ազատելու ուղղությամբ (Գործք 7։21-25; Եբրայեցիս 11։24, 25)։ Երբ այս միջադեպը հայտնի դարձավ, եգիպտական արքունիքում Մովսեսը դիտվեց իբրև խռովարար։ Իր կյանքը փրկելու համար նա ստիպված եղավ դիմել փախուստի (Ելից 2։11-15)։ Եթե Մովսեսն ուզում էր, որ Եհովան իր միջոցով գործեր, պետք է ավելի լավ ծանոթանար Աստծու ճանապարհներին։ Արդյո՞ք նա պատրաստ կլիներ սովորելու (Սաղմոս 25։9)։
2 Հաջորդ 40 տարիները Մովսեսն անցկացրեց որպես վտարանդի՝ հովվություն անելով։ Բայց այն, որ իր եբրայեցի եղբայրները ակներևաբար չգնահատեցին իրեն, չդառնացրեց Մովսեսին։ Նա համակերպվեց այն հանգամանքներին, որ Աստված թույլատրել էր։ Թեպետ նման՝ առաջին հայացքից անտեսված վիճակում Մովսեսն ապրեց երկար տարիներ, այնուամենայնիվ, նա թույլ տվեց Եհովային ձևավորել իր անձնավորությունը։ Ուստի՝ ոչ թե իր կարծիքն արտահայտելով, այլ Աստծու սուրբ ոգու ներշնչմամբ նա հետագայում գրեց. «Մովսէս մարդը շատ հեզ էր երկրի վերայ եղած բոլոր մարդկանցից աւելի» (Թուոց 12։3)։ Եհովան Մովսեսի միջոցով զարմանահրաշ բաներ իրագործեց։ Եթե մենք էլ ‘հեզություն որոնենք’, Աստված կօրհնի մեզ (Սոփոնիա 2։3, ՆԱ)։
Աստված հանձնարարություն է տալիս նրան
3 Մի օր Սինայի թերակղզում գտնվող Քորեբ սարի մոտ Եհովայի հրեշտակներից մեկը Աստծու անունից խոսեց Մովսեսի հետ. «Իրաւ տեսայ իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսումն է, եւ գործավարների պատճառով նորանց աղաղակը լսեցի. որովհետեւ նորանց նեղութիւնները իմացայ. եւ իջայ նորանց Եգիպտացիների ձեռքիցն ազատելու, եւ նորանց այն երկրիցը մէկ լաւ ու լայնարձակ երկիր՝ մի կաթ ու մեղր բղխող երկիր.... հանելու» (Ելից 3։2, 7, 8)։ Այս կապակցությամբ Աստված հանձնարարություն ուներ Մովսեսի համար, որը, սակայն, պետք է կատարվեր այնպես, ինչպես նախատեսել էր Եհովան։
4 Աստծու հրեշտակը նաև ասաց. «Եկ հիմա քեզ Փարաւօնի մօտ ուղարկեմ, եւ հանիր իմ ժողովուրդը՝ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը»։ Բայց Մովսեսն ընկավ տարակուսանքի մեջ։ Նա չէր կարծում, թե պատրաստ է նման գործ կատարելու, և սեփական ուժերով իրոք չէր կարողանա կատարել։ Սակայն Եհովան վստահեցրեց Մովսեսին. «Ես քեզ հետ կլինիմ» (Ելից 3։10-12)։ Աստված նրան օժտեց հրաշքներ գործելու զորությամբ, ինչը փաստելու էր, որ նա իսկապես ուղարկված է Եհովայի կողմից։ Մովսեսի եղբայր Ահարոնը ուղեկցելու էր նրան՝ դառնալով նրա խոսնակը։ Բացի այդ, Եհովան սովորեցնելու էր նրանց՝ ինչ ասել և ինչ անել (Ելից 4։1-17)։ Արդյոք Մովսեսը հավատարմորեն կկատարե՞ր այդ հանձնարարությունը։
5 Սկզբում Իսրայելի ծերերը հավատացին Մովսեսին ու Ահարոնին (Ելից 4։29-31)։ Սակայն կարճ ժամանակ անց «Իսրայէլի որդիների վերակացուները» սկսեցին մեղադրել նրանց՝ ասելով, թե վերջիններս փարավոնի ու նրա ծառաների առաջ իրենց ‘հոտը գարշելի արեցին’ (Ելից 5։19-21; 6։9)։ Բացի այդ, Եգիպտոսից հեռանալիս իսրայելացիները տագնապի մատնվեցին, երբ տեսան իրենց հետապնդող եգիպտական մարտակառքերը։ Հայտնվելով Կարմիր ծովի և մարտակառքերի արանքում՝ հրեաները մտածեցին, թե ծուղակի մեջ են, և սկսեցին մեղադրել Մովսեսին։ Ինչպե՞ս կվարվեիր դու, եթե հայտնվեիր նրա վիճակում։ Եհովայի հրահանգին հետևելով՝ Մովսեսը պատվիրեց ժողովրդին հավաքվել ու պատրաստվել ճանապարհ ընկնելու, թեպետ իսրայելացիները նավեր չունեին։ Ապա Աստված բաժանեց Կարմիր ծովի ջրերը։ Ծովի հատակը չորացավ, այնպես որ իսրայելացիները կարողացան անցնել (Ելից 14։1-22)։
Ազատագրումից առավել կարևոր մի հարց
6 Մովսեսին վերոհիշյալ հանձնարարությունը տալով՝ Եհովան մեծ շեշտ դրեց իր անվան կարևորության վրա։ Անչափ անհրաժեշտ էր հարգանք ցուցաբերել ինչպես այդ անվան հանդեպ, այնպես էլ այն Անձնավորության, որին ներկայացնում էր այդ անունը։ Երբ Մովսեսը հարցրեց Եհովային, թե ինչ է նրա անունը, Աստված պատասխանեց. «Ես կդառնամ այն, ինչ կդառնամ» (ՆԱ)։ Մովսեսը Իսրայելի որդիներին պետք է նաև ասեր. «Ձեր հայրերի Եհովայ Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը ինձ ձեզ մօտ ուղարկեց»։ Ապա Եհովան ավելացրեց. «Այս է իմ անունը յաւիտեան, եւ այս է իմ յիշատակը ազգից ազգ» (Ելից 3։13-15)։ Մինչև օրս էլ ամբողջ աշխարհում Աստծու ծառաները ճանաչում են նրան «Եհովա» անունով (Եսայիա 12։4, 5, ՆԱ; 43։10-12)։
7 Գնալով փարավոնի մոտ՝ Մովսեսն ու Ահարոնը իրենց պատգամը հայտնեցին Եհովայի անունից։ Բայց եգիպտական թագավորը մեծամտաբար պատասխանեց. «Եհովան ո՞վ է, որ նորա խօսքին լսեմ, եւ Իսրայէլին թող տամ. Եհովան չեմ ճանաչում, եւ Իսրայէլն էլ թող չեմ տալիս» (Ելից 5։1, 2)։ Ու թեև փարավոնը կարծրասիրտ էր ու խաբեբա, Եհովան պատվիրեց Մովսեսին նորից ու նորից հայտնել նրան իր խոսքերը (Ելից 7։14-16, 20-23; 8։1, 2, 20)։ Մովսեսը տեսնում էր, որ փարավոնը զայրանում է։ Մի՞թե նրան կրկին ներկայանալը որևէ դրական արդյունք կբերեր։ Իսրայելը փափագում էր ազատություն ստանալ։ Իսկ փարավոնը անհողդողդ էր և չէր փոխում իր որոշումը։ Ի՞նչ կանեիր դու։
8 Մովսեսը ևս մի պատգամ հաղորդեց փարավոնին. «Այսպէս է ասում Եբրայեցիների Եհովայ Աստուածը. Արձակիր իմ ժողովրդին որ ինձ պաշտեն»։ Աստված նաև ասաց. «Հիմա իմ ձեռքը կ’մեկնեմ եւ կ’զարկեմ քեզ եւ քո ժողովրդին ժանտախտով, եւ կ’կորչես երկրիցը։ Եւ հէնց սորա համար քեզ վեր կացրի, որ իմ զօրութիւնը քեզանով ցոյց տամ, եւ բոլոր երկրի մէջ իմ անունը պատմուի» (Ելից 9։13-16)։ Հաշվի առնելով, թե ինչ վախճան էր սպասում կարծրասիրտ փարավոնին՝ Եհովան նպատակ դրեց ցույց տալ իր զորությունն այնպես, որ դա նախազգուշացում լինի իրեն բացահայտորեն հակառակվող բոլոր անձանց համար, այդ թվում նաև Բանսարկու Սատանային, որին հետագայում Հիսուս Քրիստոսն անվանեց ‘այս աշխարհի իշխան’ (Յովհաննէս 14։30; Հռովմայեցիս 9։17-24)։ Ինչպես և կանխագուշակվել էր, Եհովայի անունը հռչակվեց ամբողջ աշխարհով մեկ։ Նրա երկայնամտությունը պաշտպանություն եղավ թե՛ իսրայելացիների համար և թե՛ այն ‘խառը բազմության’, որը նրանց հետ միասին սկսեց երկրպագել Եհովային (Ելից 9։20, 21; 12։37, 38)։ Այդ օրվանից ի վեր Աստծու անվան հռչակումը օգուտ է բերել միլիոնավոր մարդկանց, որոնք ընդունել են ճշմարիտ երկրպագությունը։
Գործ է ունենում խստապարանոց ժողովրդի հետ
9 Հրեաներին հայտնի էր Աստծու անունը։ Մովսեսն օգտագործում էր այն, երբ իր խոսքն էր ուղղում նրանց։ Սակայն միշտ չէ, որ իսրայելացիները պատշաճ հարգանք էին ցուցաբերում այն Անձնավորության հանդեպ, ով կրում էր այդ անունը։ Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Եհովայի օգնությամբ Եգիպտոսից ազատվելուց կարճ ժամանակ անց նրանք իսկույն չկարողացան խմելու ջուր գտնել։ Իսրայելացիները տրտնջացին Մովսեսի դեմ։ Նրանց հաջորդ բողոքը կապված էր սննդի հետ։ Մովսեսը զգուշացրեց, որ այդ տրտունջը ոչ միայն իր ու Ահարոնի դեմ է, այլև Եհովայի (Ելից 15։22-24; 16։2-12)։ Սինա սարի մոտ Աստված իսրայելացիներին տվեց Օրենքը։ Այդ ընթացքում գերբնական երևույթներ տեղի ունեցան։ Սակայն իսրայելացիները հնազանդություն չցուցաբերեցին։ Նրանք երկրպագության նպատակով ոսկե հորթ պատրաստեցին ու սկսեցին պնդել, թե դրանով «տօն» են կազմակերպում «Եհովայի համար» (Ելից 32։1-9)։
10 Ինչպե՞ս Մովսեսը կարող էր վարվել մի ժողովրդի հետ, որին Եհովան ինքը խստապարանոց էր անվանել։ Նա Աստծուն այսպիսի խնդրանք ուղղեց. «Աղաչում եմ, եթէ քո առաջին շնորհք գտայ՝ խնդրեմ ինձ իմացրու քո ճանապարհները՝ որ ճանաչեմ քեզ, որ քո առաջին շնորհք գտնեմ» (Ելից 33։13)։ Ներկայումս Եհովայի վկաների մասին հոգ տանող քրիստոնյա վերակացուները հովվում են անհամեմատ ավելի խոնարհ ժողովրդի։ Այնուամենայնիվ, նրանք նույնպես աղոթում են. «Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները» (Սաղմոս 25։4)։ Եհովայի ճանապարհներն իմանալու շնորհիվ վերակացուները կարողանում են այնպիսի լուծումներ գտնել, որոնք ներդաշնակ են Աստծու Խոսքին և արտացոլում են Եհովայի անձնավորությունը։
Ինչ է Եհովան ակնկալում իր ժողովրդից
11 Այն ամենը, ինչ Եհովան ակնկալում էր իր ժողովրդից, բանավոր ներկայացվեց Սինա սարի մոտ։ Ավելի ուշ Մովսեսը ստացավ երկու քարե տախտակներ՝ սալեր, որոնց վրա գրված էին Տասը պատվիրանները։ Սարից իջնելիս, սակայն, նա նկատեց, որ իսրայելացիները երկրպագություն են մատուցում ձուլածո հորթին, և զայրույթից նետեց տախտակները՝ ջարդուփշուր անելով դրանք։ Եհովան նորից գրեց Տասը պատվիրանները, բայց այս անգամ այն տախտակների վրա, որ Մովսեսն իր ձեռքով պատրաստեց (Ելից 32։19; 34։1)։ Այդ պատվիրանները որևէ փոփոխության չէին ենթարկվել առաջին տարբերակի համեմատությամբ։ Մովսեսը պետք է գործեր դրանց համապատասխան։ Աստված նաև հստակ բացատրեց նրան, թե ինչպիսի անձնավորություն է Ինքը՝ ցույց տալով, թե որպես Եհովայի ներկայացուցիչ՝ ինչ վարք պետք է ունենա մարգարեն։ Քրիստոնյաները Մովսիսական օրենքի տակ չեն, բայց այն ամենի հիմքում, ինչ Եհովան սովորեցրեց Մովսեսին, ընկած են բազմաթիվ սկզբունքներ, որոնք փոփոխության չեն ենթարկվել և մինչև օրս էլ կիրառելի են Եհովայի բոլոր երկրպագուների համար (Հռովմայեցիս 6։14; 13։8-10)։ Քննարկենք դրանցից մի քանիսը։
12 Բացարձակ նվիրվածություն ցուցաբերիր Եհովայի հանդեպ։ Իսրայել ազգի առջև Եհովան ասաց, որ բացարձակ նվիրվածություն է պահանջում (Ելից 20։2-4, 5 ՆԱ)։ Իսրայելացիները շատ հաճախ էին տեսել ապացույցներն այն բանի, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը (Բ Օրինաց 4։33-35)։ Եհովան պարզ ցույց տվեց, որ իր ժողովրդի մեջ չի հանդուրժի կռապաշտության կամ ոգեհարցության որևէ տեսակ՝ անկախ այն բանից, թե ինչով կզբաղվեին մյուս ազգերը։ Իսրայելացիների նվիրվածությունը չպետք է զուտ ձևական բնույթ կրեր։ Նրանք բոլորն էլ պետք է սիրեին Եհովային ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ զորությամբ (Բ Օրինաց 6։5, 6)։ Սա վերաբերում էր նաև նրանց խոսքերին ու գործերին, այսինքն՝ կյանքի բոլոր բնագավառներին (Ղեւտացոց 20։27; 24։15, 16; 26։1)։ Այն, որ Եհովան բացարձակ նվիրվածություն է պահանջում, պարզ ցույց տվեց նաև Հիսուս Քրիստոսը (Մարկոս 12։28-30; Ղուկաս 4։8)։
13 Լիովին հնազանդվիր Եհովայի պատվիրաններին։ Իսրայել ազգին պետք է հիշեցում տրվեր, որ երբ նրանք ուխտ կնքեցին Եհովայի հետ, երդվեցին լիովին հնազանդվել նրա բոլոր պատվիրաններին։ Անձնական հարցերում հրեաները զգալի ազատություն ունեին, բայց այն հարցերում, որոնց վերաբերյալ Եհովան պատվիրաններ էր տվել, նրանք պետք է լիակատար հնազանդություն դրսևորեին։ Դա կվկայեր Աստծու հանդեպ իսրայելացիների սիրո մասին և օգուտ կբերեր թե՛ նրանց, թե՛ նրանց զավակներին, քանի որ Եհովայի բոլոր պահանջները նրանց օգտին էին ծառայելու (Ելից 19։5-8; Բ Օրինաց 5։27-33; 11։22, 23)։
14 Նախապատվությունը տուր հոգևորին։ Իսրայելացիները չպետք է թույլ տային, որ նյութական կարիքների բավարարման հետ կապված հոգսերը շեղեին իրենց ուշադրությունը հոգևոր գործերից։ Նրանց կյանքը չպետք է ամբողջությամբ կենտրոնացած լիներ կենցաղային բաների վրա։ Եհովան շաբաթվա մեջ ընտրել էր մի օր, որը սուրբ էր հռչակել, մի օր, որը բացառապես նվիրված էր լինելու ճշմարիտ Աստծուն երկրպագություն մատուցելուն (Ելից 35։1-3; Թուոց 15։32-36)։ Բացի այդ, տարվա ընթացքում հարկավոր էր ժամանակ հատկացնել նաև որոշակի ‘սուրբ ժողովների’ մասնակցելու համար (Ղեւտացոց 23։4-44)։ Դրանք Եհովայի զորավոր գործերը պատմելու, նրա ճանապարհների վերաբերյալ հիշեցումներ ստանալու և նրա բարության համար երախտագիտություն արտահայտելու առիթներ էին։ Եհովայի հանդեպ իրենց նվիրվածությունը ցույց տալով՝ իսրայելացիները կխորացնեին իրենց աստվածավախությունն ու սերը։ Դա նաև կօգներ նրանց քայլել Աստծու ճանապարհներով (Բ Օրինաց 10։12, 13)։ Եհովայի պատվիրանների հիմքում ընկած սկզբունքները այսօր նույնպես օգուտ են բերում նրա ծառաներին (Եբրայեցիս 10։24, 25)։
Գնահատիր Եհովայի հատկությունները
15 Գնահատանքը Եհովայի հատկությունների հանդեպ նույնպես կօգներ Մովսեսին ճիշտ վարվել իր ժողովրդի հետ։ Ելից 34։5–7-ում ասվում է, որ Աստված Մովսեսի առջևով անցավ և ազդարարեց. «Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ [«չի շտապում բարկանալ», ՆԱ] եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով, որ հազարների ողորմութիւն ես անում, որ անօրէնութիւն՝ յանցանք եւ մեղք ես ներում, բայց յանցաւորին բնաւ անպարտ չես թողում [«չ[ես] ազատում պատժից», ԷԹ]. որ հայրերի անօրէնութիւնը հատուցանում ես որդիների վերայ եւ որդոց որդիների վերայ՝ մինչեւ երրորդ եւ չորրորդ ազգը»։ Ժամանակ տրամադրիր՝ այս խոսքերի շուրջ խորհելու։ Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ է իրենից ներկայացնում այս հատկություններից յուրաքանչյուրը։ Ինչպե՞ս է Եհովան ցուցաբերել տվյալ հատկությունը։ Քրիստոնյա վերակացուները ինչպե՞ս կարող են դրսևորել այն։ Ինչպե՞ս դա պետք է անդրադառնա յուրաքանչյուրիս գործելակերպի վրա»։ Քննարկենք այդ հատկություններից մի քանիսը։
16 Եհովան «ողորմած եւ գթած» Աստված է։ Եթե կարող ես կարդալ անգլերեն լեզվով և ձեռքի տակ ունես «Գրությունների ըմբռնում» աշխատությունը (անգլ.), ինչո՞ւ չընթերցես «Ողորմություն» ենթավերնագրի տակ գրված տեղեկությունները. նաև կարող ես այդ թեման հետազոտել ««Դիտարանի» հրատարակությունների ցանկի» (անգլ., ռուս.), ««Դիտարանի» գրադարանը» համակարգչային ծրագրի (կոմպակտ սկավառակի վրա, անգլ.) կամ էլ ««Դիտարանի» թեմատիկ ցանկի» օգնությամբ։ Ողորմությանը վերաբերող սուրբգրային խոսքեր գտնելու համար օգտվիր համաբարբառից։ Դու կտեսնես, որ Եհովայի ողորմությունը, պատիժը մեղմելու հնարավորություն ընձեռելուց բացի, ներառում է նաև խորը կարեկցանքի ցուցաբերում։ Այն մղում է Աստծուն քայլեր ձեռնարկել իր ժողովրդին օգնելու համար։ Սա երևում է այն բանից, որ Եհովան բավարարում էր իսրայելացիների նյութական և ֆիզիկական կարիքները, երբ նրանք գտնվում էին Ավետյաց երկրի ճանապարհին (Բ Օրինաց 1։30-33; 8։4)։ Աստված ողորմածաբար ներում էր նրանց սխալները։ Այն հանգամանքը, որ Եհովան հնում ողորմածորեն էր վերաբերվում իր ժողովրդին, պետք է մղի նրա ժամանակից ծառաներին կարեկից լինել իրար հանդեպ (Մատթէոս 9։13; 18։21-35)։
17 Եհովայի ողորմածության հետ միասին հիշատակվում է գթառատությունը։ Եթե որևէ բառարան ունեք, կարդացեք «գթառատ» բառի բացատրությունը։ Համեմատեք դա այն համարների հետ, որոնք խոսում են Եհովայի այս հատկության մասին։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովայի գթառատությունը մղում է նրան սիրով հոգ տանել իր ժողովրդի այն անդամներին, ովքեր գտնվում են ծանր վիճակում (Ելից 22։26, 27 ՆԱ)։ Իսկ ծանր վիճակում կարող են հայտնվել ցանկացած երկրում ապրող մարդիկ՝ անկախ այն բանից՝ այլազգի են, թե ոչ։ Անցյալում իր ժողովրդին սովորեցնելով անկողմնակալ և բարի լինել նման անհատների հանդեպ՝ Եհովան հիշեցրեց իսրայելացիներին, որ Եգիպտոսում եղած ժամանակ իրենք նույնպես օտարականներ էին (Բ Օրինաց 24։17-22)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստծու ժամանակակից ժողովրդի, այսինքն՝ մեր մասին։ Գթառատություն ցուցաբերելը կմիավորի մեզ, իսկ ուրիշներին կմղի երկրպագել Եհովային (Գործք 10։34, 35; Յայտնութիւն 7։9, 10)։
18 Այլազգի մարդկանց հանդեպ ուշադիր և հոգատար վերաբերմունքը, սակայն, չպետք է դուրս մղեր իսրայելացիների սերը Եհովայի ու նրա բարոյական չափանիշների հանդեպ։ Ուստի նրանց հրահանգ տրվեց չհետևել շրջակա ժողովուրդների ճանապարհներին, չորդեգրել նրանց կրոնական սովորություններն ու անբարո ապրելակերպը (Ելից 34։11-16; Բ Օրինաց 7։1-4)։ Նույնը վերաբերում է նաև մեզ։ Մենք պետք է սուրբ ժողովուրդ լինենք, ինչպես որ մեր Եհովա Աստվածն է սուրբ (Ա Պետրոս 1։15, 16)։
19 Որպեսզի Մովսեսը հասկանար Եհովայի ճանապարհները, Աստված պարզ ասաց, որ թեև հավանություն չի տալիս մեղքին, սակայն չի շտապում բարկանալ։ Նա մարդկանց ժամանակ է տալիս սովորելու իր պատվիրանները և իրենց կյանքը համապատասխանեցնելու դրանց։ Եթե անհատը մեղք է գործում, բայց զղջում է, Եհովան ներում է նրան, սակայն լուրջ սխալներ գործած մարդուն չի ազատում այն պատժից, որին նա արժանի է։ Աստված Մովսեսին զգուշացրեց, որ իսրայելացիների արարքները կարող են անդրադառնալ հաջորդ սերունդների վրա՝ կա՛մ դրականորեն, կա՛մ բացասաբար։ Գնահատելով Եհովայի ճանապարհները՝ Աստծու ծառաները կխուսափեն Եհովային մեղադրելուց, եթե սեփական սխալների պատճառով հայտնվեն դժվար իրավիճակում։ Շնորհիվ գնահատանքի՝ նրանք նաև չեն մտածի, թե Աստված հապաղում է որևէ քայլ ձեռնարկել։
20 Եթե ցանկանում ես ընդարձակել քո գիտելիքները Եհովայի ու նրա ճանապարհների մասին, ապա Աստվածաշունչն ընթերցելիս շարունակիր հետազոտություններ անել և խորհել քո սովորած բաների շուրջ։ Ուշադրությամբ ուսումնասիրիր Եհովայի անզուգական հատկությունները։ Աղոթքով խորհիր այն մասին, թե ինչպես կարող ես ընդօրինակել Աստծուն և քո կյանքն ավելի լիարժեքորեն համապատասխանեցնել նրա նպատակին։ Սա կօգնի, որ խուսափես ծուղակներից, ճիշտ վարվես հավատակիցներիդ հետ և օգնես ուրիշներին ճանաչել ու սիրել մեր հրաշալի Աստծուն։
ԳԼՈՒԽ 12
Նա հավատարմորեն իր Աստծու կողմը կանգնեց
«Այցելէ՛ այս որթատունկին»
ՏԱՍՆԵՐԿՈՒ հետախույզները եղան Ավետյաց երկրի ամենատարբեր մասերում։ Մովսեսը պատվիրել էր նրանց ուսումնասիրել տեղի բնակիչներին և բերել այդ երկրի պտուղներից։ Ո՞ր պտուղը առանձնապես նրանց հետաքրքրեց։ Քեբրոնից ոչ շատ հեռու նրանք խաղողի այգի գտան։ Խաղողի ողկույզներն այնքան մեծ էին, որ ընդամենը մի ողկույզ տանելու համար երկու մարդ էր պետք։ Տպավորված լինելով այդ վայրի բերքառատությունից՝ հետախույզներն այն անվանեցին ‘Եսքողի [այսինքն՝ «Խաղողի ողկույզի»] ձոր’ (Թուոց 13։22-25)։
19–րդ դարում Պաղեստին այցելած մի մարդ գրեց. «Եսքողը, կամ՝ Խաղողի հովիտը.... մինչև օրս ծածկված է որթատունկերով և տալիս է պտուղներ, որոնք ամենամեծն ու ամենահամեղն են Պաղեստինում»։ Ճիշտ է, աստվածաշնչային ժամանակներում գրեթե ամբողջ Պաղեստինում բարձրորակ խաղող էր աճում, բայց Եսքողի խաղողը ամենալավն էր։ Ըստ հին եգիպտական աղբյուրների՝ փարավոնները Քանանից գինի էին ներմուծում։
«Երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում»
ԵՐԲ Եհովա Աստված իսրայելացիներին ազատագրեց Եգիպտոսի լծից, նա խոստացավ նրանց բերել «մի լավ ու ընդարձակ երկիր՝ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում» (Ելք 3։8)։
Հենց որ իսրայելացիները բնակություն հաստատեցին Ավետյաց երկրում, նրանք սկսեցին կովեր, ոչխարներ և այծեր բուծել, ինչի շնորհիվ կաթի մեծ պաշար ունեին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեղրի մասին։ Ոմանց կարծիքով՝ դա քաղցր օշարակն էր՝ պատրաստված արմավից, թզից ու խաղողից։ Աստվածաշնչում մեղրի մասին հաղորդագրությունների մեծ մասը մատնանշում է վայրի տեսակը և ոչ թե հատուկ նպատակով պահվող մեղուների մեղրը (Դատավորներ 14։8, 9; 1 Սամուել 14։27; Մատթեոս 3։1, 4)։ Սակայն իսկապե՞ս այդ երկրում կաթ ու մեղր էր «հոսում»։
Վերջերս Իսրայելում արված հնագիտական պեղումները ավելի հստակ պատկերացում տվեցին դրա վերաբերյալ։ Հայտնագործության հետ կապված՝ Եբրայական համալսարանի մամլո հաղորդագրության մեջ ասվում էր. «Սա հնագիտական պեղումների ժամանակ Մերձավոր Արևելքում մինչ օրս հայտնաբերված ամենահին մեղվանոցն է [փեթակների շարան],– նշում է պրոֆեսոր (Ամիհայ) Մոզարը։ Այն գոյություն ունի դեռևս մ.թ.ա. 10-րդ դարից մինչև 9-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածից»։
Հնագետները հայտնաբերել են ավելի քան 30 փեթակներ, որոնք դասավորված էին երեք շարքերով, և ըստ նրանց հաշվարկների՝ ամբողջ տարածքում եղել է մոտ 100 փեթակ։ Փեթակների մնացորդներն ուսումնասիրելիս հայտնաբերվել են սատկած մեղուների կտորներ, ինչպես նաև մեղրամոմի մոլեկուլներ։ Գիտնականների հաշվարկների համաձայն՝ «ամեն տարի այս փեթակներից կարելի էր հավաքել կես տոննա մեղր»։
Հնում մեղրը միայն համեղ ուտեստ չէր։ Օրինակ՝ մեղրամոմը օգտագործվում էր մետաղի ու կաշվի արդյունաբերության մեջ, ինչպես նաև գրելու համար նախատեսված փայտե տախտակներ պատրաստելիս։ Տախտակների գոգավոր մակերեսը լցված էր մեղրամոմով, որը կարելի էր հալեցնել նորից օգտագործելու նպատակով։ Ի՞նչ եզրակացության են գալիս հնագետները՝ այս հայտնագործությունից ելնելով։
«Չնայած Աստվածաշունչը մեզ ոչինչ չի հայտնում այդ ժամանակ Իսրայելում մեղվաբուծությամբ զբաղվելու մասին,– ասվում է հաղորդագրության մեջ,– Թել Ռեհովում մեղվանոցի հայտնաբերումը ցույց է տալիս, որ մեղվաբուծությունը և մեղրի ու մեղրամոմի արդյունաբերությունը շատ զարգացած է եղել դեռևս առաջին տաճարի [Սողոմոնի] ժամանակաշրջանում։ Այսպիսով՝ Աստվածաշնչում օգտագործված «մեղր» բառը, ըստ ամենայնի, վերաբերում է մեղուների մեղրին»։
«Այդ երկրումը ման եկ»
11 Ոմանք գուցե դիմեն աստվածաշնչային քարտեզներին՝ ինչ-որ վայրեր գտնելու համար, բայց ի՞նչ ես կարծում, այդ քարտեզները կարո՞ղ են օգնել նրանց ավելացնելու իրենց հասկացողությունը։ Քննենք մի օրինակ։ Իսրայելացիները Սինա լեռից ուղղություն վերցրեցին դեպի Ավետյաց երկիր։ Մի քանի անգամ կանգառ տալով՝ նրանք վերջապես հասան Կադես (կամ Կադես–բառնեա)։ Համաձայն Բ Օրինաց 1։2-ի՝ 11 օր էր պահանջվում այդ ճանապարհն անցնելու համար, որը ձգվում էր մոտ 270 կիլոմետր։ Կադեսից Մովսեսը 12 հետախույզ ուղարկեց Ավետյաց երկիր (Թուոց 10։12, 33; 11։34, 35; 12։16; 13։1–3, 25, 26)։ Նրանք Նեգևով գնացին հյուսիս, այնուհետև, հավանաբար, անցան Բերսաբեեի ու Քեբրոնի մոտով, և հասան Ավետյաց երկրի հյուսիսային սահմանները (Թուոց 13։21-24)։ Քանի որ իսրայելացիները ականջ դրեցին տասը հետախույզների բացասական լուրին, նրանք ստիպված եղան 40 տարի շարունակ թափառել անապատում (Թուոց 14։1-34)։ Նրանց այս վերաբերմունքն ի՞նչ է հայտնում Եհովայի հանդեպ նրանց ունեցած հավատի ու նրան պատրաստակամորեն վստահելու մասին (Բ Օրինաց 1։19-33; Սաղմոս 78։22, 32-43; Յուդա 5)։
12 Հիմա այս ամենին նայենք աշխարհագրական տեսանկյունից։ Եթե իսրայելացիները հավատ դրսևորեին ու հետևեին Հեսուի և Քաղեբի խորհրդին, ապա մի՞թե Ավետյաց երկիր հասնելու համար ստիպված կլինեին երկար ճանապարհ անցնել։ Կադեսը մոտավորապես 16 կիլոմետր հեռու էր Լահայ-րոյի ջրհորից, որտեղ բնակություն էին հաստատել Իսահակն ու Ռեբեկան։ 95 կիլոմետրից քիչ ճանապարհ էր հարկավոր անցնել հասնելու համար Կադեսից Բերսաբեե, որը Ավետյաց երկրի հարավային սահմանի վրա էր (Ծննդոց 24։62; 25։11; Բ Թագաւորաց 3։10)։ Եգիպտոսից մինչև Սինա լեռը հասնելով, այնուհետև 270 կիլոմետր մինչև Կադես գնալով՝ նրանք, կարելի է ասել, Ավետյաց երկրի շեմին էին։ Ինչ վերաբերում է մեզ, մենք խոստացված երկրային Դրախտի շեմին ենք։ Ուստի ի՞նչ դաս կարող ենք քաղել։ Պողոս առաքյալը ընդհանուր կապ ստեղծեց իսրայելացիների կացության և իր տված խորհրդի միջև. «Ուրեմն ջանանք այն հանգստի մէջ մտնելու. որ մի գուցէ մէկը նոյն անհաւատութեան օրինակի պէս ընկնի» (Եբրայեցիս 3։16-4։11)։
Քաջ՝ շնորհիվ հավատի և աստվածավախության
11 Այդպիսի հավատը շարունակում է զարգանալ։ Այն աճում է, երբ ճշմարտությունը կիրառում ենք մեր կյանքում, ‘ճաշակում’ ենք նրա օգուտները, ‘տեսնում’ մեր աղոթքների պատասխանները և շատ ուրիշ կերպերով զգում Եհովայի առաջնորդությունը (Սաղմոս 34։8; Ա Յովհաննէս 5։14, 15)։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Հեսուի և Քաղեբի հավատը է՛լ ավելի ամրացավ, երբ նրանք ճաշակեցին Աստծու բարությունը (Յեսու 23։14)։ Ուշադրություն դարձրու, որ նրանք անապատում շրջեցին 40 տարի և կենդանի մնացին, ինչպեսև Աստված խոստացել էր (Թուոց 14։27-30; 32։11, 12)։ Հեսուն ու Քաղեբը ակտիվորեն մասնակցեցին Քանանը գրավելու պատերազմներին, որոնք տևեցին վեց տարի։ Նրանք ապրեցին երկար և քաջառողջ, ինչպես նաև ժառանգություն ստացան Ավետյաց երկրում։ Որքա՜ն է Եհովան օրհնում նրանց, ովքեր հավատարմորեն և քաջաբար ծառայում են իրեն (Յեսու 14։6, 9-14; 19։49, 50; 24։29)։
Քաջ՝ շնորհիվ հավատի և աստվածավախության
ՄԵՐ թվարկությունից առաջ 1473 թ.-ն էր։ Իսրայել ազգը պատրաստվում էր մտնել Ավետյաց երկիր։ Քանի որ առջևում դժվարություններ էին սպասվում, Մովսեսը ժողովրդին ասաց. «Դու այսօր Յորդանանովն անց ես կենում, որ գնաս ժառանգես քեզանից մեծ եւ զօրաւոր ազգեր, եւ մինչեւ երկինքը պարսպաւոր մեծ քաղաքներ, այն մեծ եւ երկայնահասակ ազգը Ենակիմների որդկանցը, որոնց.... [մասին] դու.... լսել ես թէ ո՞վ կ’դիմանայ Ենակի որդկանցը» (Բ Օրինաց 9։1, 2)։ Այո, այս հսկա զինվորները շատ հայտնի էին։ Բացի այդ, որոշ քանանացի ազգեր լավ սպառազինված զորք ունեին, ինչպես նաև ձիեր և կառքեր, որոնց անիվների վրա երկաթե սրեր կային (Դատաւորաց 4։13)։
2 Նախքան Ավետյաց երկիր հասնելը իսրայելացիները գերության մեջ էին եղել, իսկ այնուհետև 40 տարի ապրել էին անապատում։ Մարդկային տեսանկյունից՝ անհավանական էր թվում, որ նրանք կհաղթեին այդ ազգերին։ Մովսեսը, սակայն, հավատ ուներ և ‘տեսնում’ էր, որ Եհովան է առաջնորդում Իր ազգը (Եբրայեցիս 11։27)։ Նա ասաց իսրայելացիներին. «Քո Եհովայ Աստուածը քո առաջին [է գնում].... նորանց կ’կորցնէ, եւ քո առաջիցը նորանց կ’նուաճէ» (Բ Օրինաց 9։3; Սաղմոս 33։16, 17)։ Մովսեսի մահից հետո Եհովան Հեսուին վստահեցրեց, որ կօգնի նրան։ Աստված ասաց. «Վեր կաց անցիր այդ Յորդանանովը դու եւ այս բոլոր ժողովուրդը այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայէլի որդկանցը։ Ոչ մի մարդ չ’կարողանայ քեզ քո կեանքի բոլոր օրերումը դեմ կանգնել. ինչպէս որ Մովսէսի հետ էի, քեզ հետ կլինեմ» (Յեսու 1։2, 5)։
3 Եհովայի օգնությունն ու առաջնորդությունը ստանալու համար Հեսուն պետք է կարդար Աստծու Օրենքը, խորհրդածեր դրա շուրջ և կիրառեր իր ընթերցածը։ Եհովան նրան ասաց. «Այն ժամանակ ճանապարհները յաջողակ կ’անես, եւ այն ժամանակ խելամուտ կ’լինես։ Ահա քեզ պատուիրում եմ, զօրացիր եւ քաջ եղիր, մի վախենար ու մի զարհուրիր. որովհետեւ քո Տէր Աստուածը քեզ հետ է ամեն տեղ ուր որ գնաս» (Յեսու 1։8, 9)։ Քանի որ Հեսուն լսեց Աստծուն, նա քաջ, զորավոր և հաջողակ եղավ։ Սակայն նրա սերնդակիցներից շատերը չլսեցին Եհովային։ Արդյունքում՝ նրանք հաջողություն չունեցան և մահացան անապատում։
Անհավատ մարդիկ, որոնք չունեին քաջություն
4 Քառասուն տարի առաջ, երբ Իսրայելն առաջին անգամ մոտեցել էր Քանանին, Մովսեսը 12 մարդ ուղարկեց՝ հետախուզելու երկիրը։ Նրանցից տասը վախեցած ետ վերադարձան։ Նրանք ասացին. «Նորա միջի բոլոր ժողովուրդը, որ մենք տեսանք, երկայնահասակ մարդիկ են, եւ այնտեղ տեսանք հսկաներին՝ Ենակի որդկանցը որ հսկաներիցն են. այնպէս որ մենք մեր աչքին մարախի պէս էինք»։ Արդյոք «բոլոր ժողովուրդը» Ենակի որդիների պես հսկա՞ էր։ Ո՛չ։ Գուցե Ենակի որդիները նախաջրհեղեղյան հսկաների սերունդնե՞րն էին։ Իհարկե ո՛չ։ Այնուամենայնիվ, աղավաղված տեղեկությունների պատճառով իսրայելացիների ճամբարում վախի ալիք բարձրացավ։ Ժողովուրդը նույնիսկ ցանկացավ վերադառնալ Եգիպտոս՝ իրենց գերության երկիրը (Թուոց 13։32-14։4)։
5 Սակայն հետախույզներից երկուսը՝ Հեսուն և Քաղեբը, լի էին Ավետյաց երկիր մտնելու ցանկությամբ։ Ուստի նրանք ասացին. «[Քանանացիները] մեր կերակուրն են, նորանց պաշտպանութիւնը գնացել է իրանց վերայից, ու Եհովան մեզ հետ է. նորանցից մի վախենաք» (Թուոց 14։9)։ Գուցե Հեսուի և Քաղեբի կողմից հիմարությո՞ւն էր այդքան լավատես լինելը։ Ո՛չ։ Ինչպես և Իսրայել ազգի մյուս բոլոր անդամները, նրանք տեսել էին, թե ինչպես Եհովան տասը պատուհասների միջոցով նվաստացրեց հզոր Եգիպտոսին և նրա աստվածներին։ Այնուհետև տեսել էին, թե ինչպես Եհովան փարավոնին ու նրա զինված ուժերին խորտակեց Կարմիր ծովում (Սաղմոս 136։15)։ Ուստի տասը հետախույզները և այն մարդիկ, ովքեր լսել էին նրանց, ոչ մի հիմք չունեին վախենալու։ Եհովան արտահայտեց իր խորը վիրավորանքը՝ ասելով. «Մինչեւ ե՞րբ պիտի չ’հաւատան ինձ՝ իրանց մէջ արած բոլոր հրաշքներովս էլ» (Թուոց 14։11)։
6 Եհովան պարզ ցույց տվեց, թե որն էր իսրայելացիների վախկոտության պատճառը. նրանք հավատ չունեին։ Այո՛, հավատը և քաջությունը սերտորեն կապված են իրար, և դա հստակ երևում է Հովհաննես առաքյալի խոսքերից։ Քրիստոնեական ժողովի ու նրա վարած հոգևոր պատերազմի վերաբերյալ նա գրեց. «Սա է յաղթութիւնն, որ աշխարհքին յաղթեց, այսինքն մեր հաւատքը» (Ա Յովհաննէս 5։4)։ Այսօր ավելի քան վեց միլիոն Եհովայի վկաներ՝ երիտասարդ թե ծեր, ուժեղ թե թույլ, հավատ ցուցաբերելով Հեսուի և Քաղեբի նման, Թագավորության բարի լուրը քարոզում են ամբողջ աշխարհում։ Ոչ մի թշնամի չի կարողացել լռեցնել այս զորավոր և քաջ բանակին (Հռովմայեցիս 8։31)։
‘Ետ մի քաշվեք’
7 Մեր օրերում Եհովայի ծառաները քաջաբար քարոզում են բարի լուրը, քանի որ նրանք մտածում են այնպես, ինչպես Պողոս առաքյալը, որը գրեց. «Մենք ետ քաշուողներիցը չենք որ կորչենք. այլ հաւատքիցն ենք որ մեր հոգիները փրկուին» (Եբրայեցիս 10։39)։ «Ետ քաշվել» չի նշանակում ժամանակավորապես վախի զգացում ունենալ, քանի որ Աստծու հավատարիմ ծառաներից շատերը երբեմն համակվում են վախով (Ա Թագաւորաց 21։12; Գ Թագաւորաց 19։1-4)։ Ինչպես բացատրում է աստվածաշնչյան մի բառարան, այդ արտահայտությունը նշանակում է «ետ կանգնել, նահանջել, անփութորեն վարվել ճշմարտության հետ»։ Այնտեղ նաև ասվում է, որ «ետ քաշվել» արտահայտությունը կարող է փոխաբերական իմաստ ունենալ, որը Աստծուն մատուցած ծառայության առնչությամբ նշանակում է «իջեցնել առագաստը՝ արագությունը նվազեցնելու համար»։ Երբ խնդիրներ են առաջանում, ամուր հավատ ունեցողները չեն մտածում «արագությունը նվազեցնելու» մասին՝ լինի դա հալածանք, հիվանդություն կամ այլ փորձություն։ Ընդհակառակը՝ նրանք շարունակում են ծառայել Եհովային՝ հասկանալով, որ նա անչափ հոգատար է իրենց հանդեպ և գիտի, որ իրենց հնարավորությունները սահմանափակ են (Սաղմոս 55։22; 103։14)։ Իսկ դու ունե՞ս այդպիսի հավատ։
8 Մի անգամ, երբ առաքյալները զգացին, որ իրենց հավատը թույլ է, Հիսուսին խնդրեցին. «Մեր հաւատքն աւելացրու» (Ղուկաս 17։5)։ Հիսուսը պատասխանեց նրանց անկեղծ խնդրանքին, մասնավորապես երբ մ.թ. 33–ին՝ Պենտեկոստեի օրը, խոստացված սուրբ ոգին թափվեց աշակերտների վրա, և նրանք ավելի խոր հասկացողություն ստացան Աստծու Խոսքի և նրա նպատակների վերաբերյալ (Յովհաննէս 14։26; Գործք 2։1-4)։ Նրանց հավատը զորացավ, և չնայած հակառակությանը՝ աշակերտները քարոզչական արշավ ծավալեցին ու բարի լուրը հասցրեցին «երկնքի տակ լինող բոլոր արարածներին» (Կողոսացիս 1։23; Գործք 1։8; 28։22)։
9 Մեր հավատը զորացնելու և ծառայությունը շարունակելու համար մենք նույնպես պետք է ուսումնասիրենք Գրությունները և խորհենք դրանց շուրջ, ինչպես նաև աղոթենք սուրբ ոգու համար։ Աստծու ճշմարտությունը մեր մտքում և սրտում դրոշմելով, ինչպես որ արեցին Հեսուն, Քաղեբը և առաջին դարի քրիստոնյաները՝ մենք կունենանք այնպիսի հավատ, որը քաջություն կտա մեզ, որ հոգևոր պատերազմում տոկանք և հաղթանակ տանենք (Հռովմայեցիս 10։17)։
Միայն Աստծու գոյությանը հավատալը բավական չէ
10 Ինչպես երևում է հնում ապրած անարատ մարդկանց օրինակից, այն հավատը, որ անհատին դարձնում է քաջ և տոկուն, ավելին է, քան պարզապես Աստծու գոյությանը հավատալը (Յակոբոս 2։19)։ Այդպիսի հավատ ունենալու համար մենք պետք է Եհովային ճանաչենք որպես անձնավորության և լիովին վստահենք նրան (Սաղմոս 78։5-8; Առակաց 3։5, 6)։ Նաև պետք է ամբողջ սրտով հավատանք, որ Աստծու օրենքներին և սկզբունքներին ուշադրություն դարձնելը մեր օգտին է ծառայում (Եսայիա 48։17, 18)։ Բացի այդ, մենք պետք է լիովին վստահ լինենք, որ Եհովան կիրագործի իր բոլոր խոստումները և «իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի» (Եբրայեցիս 11։1, 6; Եսայիա 55։11)։
11 Այդպիսի հավատը շարունակում է զարգանալ։ Այն աճում է, երբ ճշմարտությունը կիրառում ենք մեր կյանքում, ‘ճաշակում’ ենք նրա օգուտները, ‘տեսնում’ մեր աղոթքների պատասխանները և շատ ուրիշ կերպերով զգում Եհովայի առաջնորդությունը (Սաղմոս 34։8; Ա Յովհաննէս 5։14, 15)։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Հեսուի և Քաղեբի հավատը է՛լ ավելի ամրացավ, երբ նրանք ճաշակեցին Աստծու բարությունը (Յեսու 23։14)։ Ուշադրություն դարձրու, որ նրանք անապատում շրջեցին 40 տարի և կենդանի մնացին, ինչպեսև Աստված խոստացել էր (Թուոց 14։27-30; 32։11, 12)։ Հեսուն ու Քաղեբը ակտիվորեն մասնակցեցին Քանանը գրավելու պատերազմներին, որոնք տևեցին վեց տարի։ Նրանք ապրեցին երկար և քաջառողջ, ինչպես նաև ժառանգություն ստացան Ավետյաց երկրում։ Որքա՜ն է Եհովան օրհնում նրանց, ովքեր հավատարմորեն և քաջաբար ծառայում են իրեն (Յեսու 14։6, 9-14; 19։49, 50; 24։29)։
12 Հեսուի և Քաղեբի հանդեպ Եհովայի ցուցաբերած սիրառատ բարությունը մեր միտքն է բերում սաղմոսերգուի խոսքերը. «Բոլոր անունիցդ բարձր մեծացրիր քո խօսքը» (Սաղմոս 138։2)։ Երբ Եհովան իր անունը կապում է իր որևէ խոստման հետ, ապա դրա կատարումը ‘մեծանում է’ այն իմաստով, որ նա մեր սպասածից ավելին է անում (Եփեսացիս 3։20)։ Այո՛, Եհովան երբեք չի հիասթափեցնում նրանց, ովքեր ‘ցնծում’ են իրենով (Սաղմոս 37։3, 4)։
w93 5/15, էջ 26-29
Ամբողջ սրտով հնազանդվո՞ւմ ես Եհովային
«ԱՐԴԱՐՆԵՐԸ առյուծի պես քաջ են» (Առակներ 28։1)։ Նրանք ամուր հավատ ունեն, Աստծու Խոսքին են վստահում և քաջաբար շարունակում են ծառայել Եհովային՝ անկախ վտանգներից։
Այդպիսի քաջություն դրսևորեցին երկու իսրայելացի տղամարդիկ։ Նրանք այն իսրայելացիների մեջ էին, որոնց Աստված մ.թ.ա. 16-րդ դարում ազատել էր Եգիպտոսի գերությունից, և որոնք գտնվում էին Սինա անապատում։ Այդ երկու տղամարդիկ Եհովային հավատարիմ մնացին նույնիսկ ծանր իրավիճակներում։ Նրանցից մեկը Հեսուն էր՝ Եփրեմի ցեղից։ Նա Մովսեսի սպասավորն էր և հետագայում հաջորդեց նրան (Ելք 33։11; Թվեր 13։8, 16; 2 Օրենք 34։9; Հեսու 1։1, 2)։ Մյուսը Հեֆոնեի որդի Քաղեբն էր՝ Հուդայի ցեղից (Թվեր 13։6; 32։12)։
Քաղեբը երկար տարիներ հավատարմորեն ու եռանդորեն կատարեց Եհովայի կամքը։ Ուստի կարող էր ասել, որ «ամբողջ սրտով հնազանդվեց» Եհովային (Հեսու 14։8)։ Իսկ դո՞ւ։ Դո՞ւ էլ ես ամբողջ սրտով հնազանդվում Եհովային։
Մովսեսը հետախույզներ է ուղարկում Խոստացված երկիր
Պատկերացրու, որ դու այն իսրայելացիների թվում ես, որոնց Եհովան կարճ ժամանակ առաջ ազատել է Եգիպտոսի ստրկությունից։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես է Մովսես մարգարեն ճշգրտորեն հետևում Աստծու տված հրահանգներին։ Նաև տես, թե Քաղեբը որքան վստահ է, որ Եհովան իր ժողովրդի հետ է։
Եգիպտոսից դուրս գալուց հետո 2-րդ տարին է, և իսրայելացիները ճամբար են դրել Կադես-Բառնեայում՝ Փառան անապատում։ Նրանք Խոստացված երկիր մտնելու շեմին են։ Աստծու պատվերի համաձայն՝ Մովսեսը 12 հետախույզներ է ուղարկում Քանան և ասում նրանց. «Գնացեք դեպի Նեգև, ապա բարձրացեք լեռնային շրջանը։ Տեսեք, թե դա ինչ երկիր է, և թե այնտեղ ապրող մարդիկ ուժե՞ղ են, թե՞ թույլ, քի՞չ են, թե՞ շատ, երկիրը լա՞վն է, թե՞ վատը, և քաղաքները, որտեղ բնակվում են մարդիկ, անպարի՞սպ են, թե՞ պարսպապատ։ Տեսեք՝ հողը բերրի՞ է, թե՞ անպտուղ, ծառեր կա՞ն, թե՞ ոչ։ Համարձակ եղեք ու ձեզ հետ բերեք այդ երկրի պտուղներից» (Թվեր 13։17-20)։
12 հետախույզները գնում են կատարելու իրենց վտանգավոր հանձնարարությունը, որը տևում է 40 օր։ Քեբրոնում նրանք տեսնում են արտասովոր չափերի մարդկանց։ Եսքողի գետահովտում նրանք տեսնում են, թե երկիրը որքան բերրի է, ու որոշում են այնտեղի պտուղներից իրենց հետ տանել։ Խաղողի մի ողկույզը այնքան ծանր է, որ այն երկու հոգով են տանում՝ ձողի վրա դրած (Թվեր 13։21-25)։
Վերադառնալով իսրայելացիների ճամբար՝ հետախույզներն ասում են. «Մենք մտանք այն երկիրը, ուր մեզ ուղարկել էիր. այնտեղ իրոք կաթ ու մեղր է հոսում։ Սրանք էլ այդ երկրի պտուղներն են։ Սակայն այդ երկրում բնակվող մարդիկ ուժեղ են, ունեն շատ մեծ ու ամրացված քաղաքներ։ Այնտեղ նաև ենակիմներին տեսանք։ Նեգևի տարածքում ամաղեկացիներն են բնակվում, լեռնային շրջանում՝ քետացիները, հեբուսացիներն ու ամորհացիները, իսկ ծովի մոտ ու Հորդանան գետի երկայնքով ձգվող տարածքում՝ քանանացիները» (Թվեր 13։26-29)։ Հետախույզներից տասը այնքան վախեցած են, որ պատրաստ չեն հնազանդվել Աստծու պատվերին ու արշավել դեպի Խոստացված երկիր։
«Մեզ հետ Եհովան է»
Սակայն քաջ Քաղեբը, Եհովային վստահելով, ասում է. «Մենք հաստատ կհաղթենք այդ երկրի մարդկանց։ Եկեք իսկույն գնանք ու տիրանանք այդ երկրին»։ Բայց տասը հետախույզները առարկում են՝ ասելով, որ Քանանի բնակիչները ավելի ուժեղ են, քան իրենք։ Վախով համակված այդ անհավատ հետախույզները մտածում են, որ իրենք չափազանց թույլ են ու նրանց համեմատ՝ ասես ընդամենը մորեխներ լինեն (Թվեր 13։30-33)։
Քաղեբն ու Հեսուն վստահեցնում են. «Մեզ հետ Եհովան է։ Նրանցից մի՛ վախեցեք»։ Բայց ապարդյուն, իսրայելացիներն ասես խուլ լինեն։ Նրանք նույնիսկ որոշում են քարկոծել Քաղեբին ու Հեսուին, բայց Աստված միջամտում է և հայտարարում տրտնջացողների դեմ կայացրած իր դատավճիռը. «Բացի Հեֆոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից՝ ուրիշ ոչ մեկդ չի մտնի այն երկիրը, որտեղ, համաձայն իմ երդման, պետք է բնակեցնեի ձեզ։ Իսկ ձեր երեխաներին.... ես կտանեմ այնտեղ, ու նրանք կվայելեն այն երկիրը, որը դուք մերժեցիք.... Ձեր որդիները 40 տարի հովվություն կանեն անապատում.... մինչև որ ձեզնից վերջինը մեռնի անապատում։ Երկիրը հետախուզելու 40 օրերի թվին համապատասխան՝ դուք 40 տարի պատասխան կտաք ձեր հանցանքների համար, մեկ օրվա տեղ՝ մեկ տարի» (Թվեր 14։9, 30-34)։
Հավատարիմ՝ անգամ տարիներ անց
Եհովայի դատավճռով սահմանված 40 տարիների ընթացքում տրտնջացող իսրայելացիների այդ ողջ սերունդը մահանում է անապատում։ Բայց Քաղեբն ու Հեսուն հավատարիմ են մնում։ Մովաբի հարթավայրում Մովսեսն ու քահանայապետ Եղիազարը հաշվառում են 20 տարեկան ու դրանից բարձր տարիքի բոլոր տղամարդկանց, ովքեր կարող էին պատերազմի գնալ։ Աստված ամեն ցեղից ընտրում է մի տղամարդու և հանձնարարում, որ բաժանեն Խոստացված երկիրը։ Այդ մարդկանց թվում են Քաղեբը, Հեսուն և Եղիազարը (Թվեր 34։17-29)։ Թեև այժմ Քաղեբը 79 տարեկան է, բայց նրա ուժն ու կորովը չեն պակասել, և նա առաջվա պես հավատարիմ է ու քաջ։
Տարիներ առաջ, երբ իսրայելացիները վախկոտություն դրսևորելով հրաժարվել էին մտնել Խոստացված երկիր, դրանից կարճ ժամանակ առաջ Մովսեսն ու Ահարոնը հաշվառել էին զինվորագրման տարիքի տղամարդկանց, ու նրանց թիվը 603 550 էր եղել։ Իսկ 40 տարի անց անապատում հաշվառված բանակը ավելի փոքր էր՝ 601 730 զինվոր (Թվեր 1։44-46; 26։51)։ Սակայն Հեսուի առաջնորդությամբ ու հավատարիմ Քաղեբի հետ կողք կողքի մարտնչելով՝ իսրայելացիները մտան Խոստացված երկիր ու մեկը մյուսի հետևից հաղթանակներ տարան։ Եհովան էր պատերազմում իր ժողովրդի համար, ինչում Հեսուն ու Քաղեբը միշտ վստահ էին։
Եվ այսպես իսրայելացի մյուս ռազմիկների հետ տարեց Հեսուն ու Քաղեբը անցնում են Հորդանան գետը և նրանց հետ հավասար մասնակցում Խոստացված երկիրը նվաճելու համար մղվող մարտերին։ Բայց 6 տարի անց դեռ նվաճելու շատ տարածքներ կան։ Եհովան խոստանում է, որ քշելու է այդ տարածքի բնակիչներին, բայց մինչ այդ որոշում է, որ պետք է վիճակ գցելով երկիրը բաժանվի Իսրայելի ցեղերի միջև (Հեսու 13։1-7)։
Նա հնազանդվեց Եհովային ամբողջ սրտով
Քաղեբը, ով մասնակցել էր բազմաթիվ մարտերի, կանգնում է Հեսուի առաջ ու ասում. «Ես 40 տարեկան էի, երբ Եհովայի ծառա Մովսեսը Կադես-Բառնեայից ուղարկեց ինձ երկիրը հետախուզելու, և երբ վերադարձա, ազնվորեն պատմեցի նրան այն ամենը, ինչ տեսել էի։ Ու թեև ինձ հետ գնացած իմ եղբայրները ժողովրդին հուսահատության մեջ գցեցին, բայց ես ամբողջ սրտով հնազանդվեցի իմ Աստված Եհովային» (Հեսու 14։6-8)։ Այո՛, Քաղեբը ամբողջ սրտով հնազանդվել էր Եհովային՝ հավատարմորեն կատարելով նրա կամքը։
Քաղեբը ավելացնում է. «Մովսեսն այդ օրը երդվեց՝ ասելով. «Այն երկիրը, որի վրա ոտքդ դրեցիր, դարեդար քոնը և քո որդիներինը կլինի որպես ժառանգություն, որովհետև ամեն ինչում իմ Աստված Եհովային հնազանդվեցիր»։ Այն ժամանակից ի վեր, ինչ Եհովան այս խոստումը տվեց Մովսեսին, երբ Իսրայելը շրջում էր անապատում, 45 տարի է անցել, և Եհովան, իր խոստման համաձայն, ինձ կենդանի է պահել։ Ահա ես 85 տարեկան եմ։ Եվ այսօր այնքան ուժեղ եմ, որքան այն օրը, երբ Մովսեսն ինձ ուղարկեց՝ երկիրը հետախուզելու։ Ինչքան ուժ որ այն ժամանակ ունեի, այդքան էլ հիմա ունեմ պատերազմելու և այլ գործեր անելու համար։ Ուստի տուր ինձ այս լեռնային շրջանը, որ այդ օրը Եհովան խոստացավ։ Ինչպես դու այդ օրը լսեցիր, այնտեղ ենակիմներ են բնակվում, որոնք մեծ ամրացված քաղաքներ ունեն։ Բայց Եհովան, անկասկած, ինձ հետ կլինի, և ես կվռնդեմ նրանց այնտեղից, ինչպես որ Եհովան խոստացել է»։ Ուստի Քեբրոնը Քաղեբին է տրվում որպես ժառանգություն (Հեսու 14։9-15)։
Քաղեբին անչափ դժվար գործ է սպասում՝ գրավել մի տարածք, որի բնակիչները արտասովոր չափեր ունեն։ Բայց դա չափազանց բարդ ու անիրագործելի չէ 85-ամյա այս ռազմիկի համար։ Շուտով Քաղեբը հաղթում է ահ ու սարսափ ներշնչող այդ մարդկանց ու գրավում Քեբրոնը։ Քաղեբի կրտսեր եղբոր որդին Գոթոնիելը, որը հետագայում Իսրայելում ծառայեց որպես դատավոր, գրավեց Դաբիրը։ Ավելի ուշ երկու քաղաքներում էլ բնակվեցին ղևտացիները, և Քեբրոնը դարձավ ապաստանի քաղաք նրանց համար, ովքեր մարդ էին սպանել, բայց ոչ միտումնավոր (Հեսու 15։13-19; 21։3, 11-16; Դատավորներ 1։9-15, 20)։
Միշտ ամբողջ սրտով հնազանդվենք Եհովային
Քաղեբն ու Հեսուն անկատար մարդիկ էին։ Սակայն հավատարմորեն կատարեցին Եհովայի կամքը։ Թեև իսրայելացիների անհնազանդության հետևանքով նրանք 40 տարի անապատում դժվարություններ կրեցին, բայց նրանց հավատը չթուլացավ։ Նմանապես Եհովայի ժամանակակից ծառաները թույլ չեն տալիս՝ որևէ բան պատճառ լինի, որ իրենք դադարեն ծառայել Աստծուն։ Նրանք հասկանում են, որ ներկայումս պայքար է ընթանում Աստծու կազմակերպության և Սատանայի ու նրա կողմնակիցների միջև, ուստի անկոտրում են մնում և հավատարմորեն թիկունք կանգնում իրենց երկնային Հորը՝ ձգտելով ամեն հարցում նրան հաճեցնել։
Օրինակ՝ Եհովայի ժողովրդից շատերը պատրաստ են եղել դաժան վերաբերմունքի ենթարկվել ու անգամ իրենց կյանքը կորցնել՝ հանուն Տիրոջ ընթրիքը՝ Հիսուսի Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն նշելու (1 Կորնթացիներ 11։23-26)։ Մեր քույրերից մեկը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գտնվում էր նացիստական համակենտրոնացման ճամբարում, Հիշատակի երեկոյի հետ կապված ահա թե ինչ է պատմում.
«Բոլորին ասվել էր, որ գիշերը ժամը 11-ին լինեն լվացքատանը։ Բոլորս ճիշտ ժամանակին տեղում էինք՝ 105 հոգի։ Մենք կողք կողքի շրջանաձև կանգնել էինք, իսկ մեջտեղում սպիտակ սփռոցով ծածկված փոքր սեղան էր՝ վրան խորհրդանիշները։ Քանի որ էլեկտրական լույսը կարող էր մատնել մեզ, մենք սենյակը լուսավորելու համար մոմ էինք վառել։ Մեզ զգում էինք առաջին դարի քրիստոնյաների պես, ովքեր մութ ու գաղտնի տեղերում էին հավաքվում։ Դա վեհ ու նշանակալից հանդիպում էր։ Մենք ևս մեկ անգամ երդվեցինք մեր Հորը, որ մեր բոլոր ուժերը կներդնենք նրա անվան սրբացման գործում և հավատարմորեն թիկունք կկանգնենք աստվածապետությանը»։
Չնայած դժվարություններին ու հալածանքներին՝ մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան մեզ ուժ կտա իրեն քաջաբար ծառայելու և իր սուրբ անունը պատվելու համար (Փիլիպպեցիներ 4։13)։ Քանի որ մենք էլ ենք ձգտում հաճեցնել Եհովային, Քաղեբին հիշելը կօգնի մեզ այդ հարցում։ Ամբողջ սրտով Եհովային հնազանդվելու նրա օրինակը շատ էր տպավորել մի երիտասարդի, որը 1921 թ.-ից սկսել էր լիաժամ մասնակցել քարոզչական գործին։ Նա գրում է.
«Ես լավ աշխատանք ունեի Քովենթրիի ժամանակակից մի տպագրատանը [Անգլիա]։ Ռահվիրայություն սկսելու համար պետք է հրաժարվեի դրանից, բայց ափսոսանքի նշույլ անգամ չունեի։ Իմ նվիրմամբ ես արդեն ընտրել էի իմ կյանքի ուղին։ Ես պետք է ապրեի Աստծու համար։ Այդ ընթացքում հաճախ էի հիշում Քաղեբին, ով Հեսուի հետ մտավ Խոստացված երկիր։ Քաղեբի մասին ասվել է, որ նա «ամբողջ սրտով հնազանդվեց» Եհովային (Հեսու 14։8)։ Ես էլ էի վճռել այդպես վարվել։ Հասկանում էի, որ ամբողջ սրտով Աստծուն ծառայելը իմ կյանքը իմաստալից կդարձնի, նաև ավելի կնպաստի, որ քրիստոնյային բնորոշ հատկանիշներ զարգացնեմ»։
Քաղեբը, անկասկած, օրհնվեց Եհովայի հանդեպ լիակատար հնազանդություն դրսևորելու և միշտ նրա կամքը կատարելու համար։ Նրա պես շատերը մեծ ուրախություն և առատ օրհնություններ են ստանում՝ Աստծուն ծառայելով։ Եթե միշտ ամբողջ սրտով հնազանդվես Եհովային, դու էլ կվայելես այդ օրհնությունները։
ԳԼՈՒԽ 13
Նա հետևեց արտասովոր հրահանգների
w09 12/1, էջ 17, պրբ. 4, ծնթ.
Նա ուզում է, որ հաջողության հասնենք
Հեսուն կարող էր զորանալ ու քաջ լինել Աստծու Խոսքի օգնությամբ։ Եհովան նրան ասաց, որ ամեն ինչ անի այն ամբողջ օրենքի համաձայն, որ Մովսեսը պատվիրել է իրեն (համար 7)։ Այդ ժամանակ Աստվածաշնչի գրքերից ընդամենը մի քանիսն էին գրված։ Սակայն Հեսուն երկու կարևոր բան էլ պետք է աներ, քանի որ Աստծու Խոսքն ունենալը երաշխիք չէր, որ նա հաջողության կհասնի։
[ծանոթագրություն]
Հեսուն, ակներևաբար, ուներ Մովսեսի գրած գրքերը՝ «Ծննդոց», «Ելից», «Ղեւտացոց», «Թվոց» և «Երկրորդ Օրինաց», «Յոբ» և մեկ-երկու սաղմոս։
Վստահիր Քրիստոսին, ով շարունակում է առաջնորդել մեզ
5 Երբ Հեսուն և իսրայելացիներն անցան Հորդանան գետը, կարճ ժամանակ անց մի անսպասելի բան տեղի ունեցավ։ Երիքովի մոտ Հեսուի առջև մի մարդ կանգնեց՝ ձեռքին մերկ սուր։ Չիմանալով, թե ով է այդ մարդը՝ Հեսուն հարցրեց. «Դու մե՞ր կողմից ես, թե՞ մեր թշնամիների»։ Եվ շատ զարմացավ, երբ այդ ռազմիկն ասաց, որ ինքը «Եհովայի զորքերի իշխանն» է և պատրաստ է պաշտպանել Աստծու ժողովրդին (կարդա Հեսու 5։13-15)։ Թեև Աստվածաշնչի այլ հատվածներից իմանում ենք, որ Եհովան էր խոսում Հեսուի հետ, սակայն կասկած չկա, որ Աստված իր հրեշտակի միջոցով էր դա անում։ Նա անցյալում էլ էր հաճախ այդպես արել (Ելք 3։2-4; Հեսու 4։1, 15; 5։2, 9; Գործ. 7։38; Գաղ. 3։19)։
6 Իսրայելացիներին առաջնորդող հրեշտակը հստակ ցուցումներ տվեց Հեսուին, թե ինչպես գրավեն Երիքով քաղաքը։ Առաջին հայացքից գուցե թվար, թե այդ ցուցումներից մի քանիսը այնքան էլ խելամիտ չեն։ Օրինակ՝ Եհովան նախ պատվիրեց, որ բոլոր տղամարդիկ թլփատվեն։ Բայց այդ դեպքում նրանք մի քանի օր ի վիճակի չէին լինի կռվելու։ Արդյո՞ք թլփատվելու համար ճիշտ ժամանակ էր ընտրվել (Ծննդ. 34։24, 25; Հեսու 5։2, 8)։
7 Խոցելի դարձած իսրայելացի տղամարդիկ հավանաբար անհանգստանում էին, թե ինչպես են պաշտպանելու իրենց ընտանիքները, եթե թշնամիները հարձակվեն իրենց ճամբարի վրա։ Սակայն հանկարծ լուր տարածվեց, որ «Երիքովը Իսրայելի որդիների պատճառով ամուր փակված է» (Հեսու 6։1)։ Դեպքերի այսպիսի զարգացումը, ըստ ամենայնի, ամրացրեց իսրայելացիների վստահությունը Աստծու առաջնորդության հանդեպ։
ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ
Ի՞նչ ապացույց կա, որ հին Երիքով քաղաքը առանց երկար պաշարելու են գրավել
▪ Հեսու 6։10-15 և 20 համարների համաձայն՝ իսրայելացիների զորքը վեց օրերի ընթացքում օրը մեկ անգամ պտտվեց Երիքովի շուրջը։ Յոթերորդ օրը նրանք յոթ անգամ պտտվեցին, և Աստված այնպես արեց, որ Երիքովի հսկայական պարիսպը փուլ եկավ։ Դրա շնորհիվ իսրայելացիները կարողացան մտնել քաղաք և գրավել այն։ Իսկ հնագիտական փաստերը հաստատո՞ւմ են այն, որ Երիքովի պաշարումը կարճ է տևել։
Հին ժամանակներում զավթիչները բերդաքաղաքները գրավելու համար սովորաբար պաշարում էին դրանք։ Եվ անկախ նրանից, թե պաշարումը որքան երկար էր տևում, քաղաքը գրավելուց հետո նրանք կողոպտում էին այն՝ վերցնելով դրա հարստությունը, այդ թվում՝ մնացած մթերքը։ Բայց Երիքովի ավերակներում հնագետները մեծ քանակությամբ մթերք են հայտնաբերել։ Աստվածաշնչյան հնագիտության մասին մի հանդեսում այս առնչությամբ ասվում է. «Կավե իրերից բացի, ավերակների մեջ ամենից շատ հայտնաբերված բաներից էր ցորենը.... Պաղեստինյան հնագիտության արձանագրություններում դա եզակի երևույթ է։ Թերևս մեկ կամ երկու սափոր ցորեն հայտնաբերվի, բայց ոչ այդքան մեծ քանակությամբ. դա բացառիկ բան է» (Biblical Archaeology Review)։
Աստվածաշնչյան արձանագրությունից իմանում ենք, որ իսրայելացիները Երիքով քաղաքի ցորենը որպես ավար չէին վերցրել. նրանք հիմնավոր պատճառ ունեին այդպես վարվելու համար, քանի որ Եհովան էր նրանց նման պատվեր տվել (Հեսու 6։17, 18)։ Իսրայելացիները գարնանն են հարձակվել քաղաքի վրա՝ հնձի շրջանից անմիջապես հետո, երբ ցորենի առատ պաշարներ կային (Հեսու 3։15-17; 5։10)։ Այն փաստը, որ Երիքովում շատ ցորեն էր մնացել, ցույց է տալիս, որ իսրայելացիները կարճ ժամանակով են պաշարել քաղաքը, ինչպես որ նշում է Աստվածաշունչը։
Աստված իրականությո՞ւն է քեզ համար
Օրինակ՝ կարդա Երիքով քաղաքի վերակառուցման համար պատժի մասին արված մարգարեությունը, ապա ուշադրություն դարձրու դրա կատարման մասին հաղորդագրությանը։ Յեսու 6։26-ում ասվում է. «Եւ Յեսուն երդում արաւ այն ժամանակ ասելով. Անիծեալ լինի Տիրոջ առաջին այն մարդը, որ վեր կենայ շինէ այս Երիքով քաղաքը. իր անդրանիկովը նորա հիմերը դնէ, եւ իր կրտսերովը նորա դռները կանգնեցնէ»։ Այս մարգարեությունը կատարվեց այն գրվելուց շուրջ հինգ հարյուր տարի հետո, ինչպես կարդում ենք Գ Թագաւորաց 16։34-ում. «[Աքաաբ թագավորի] օրերում Բեթէլացի Յիէլը շինեց Երիքովը. իր Աբիրոն անդրանիկ որդիովը նորա հիմը դրաւ եւ իր Սեգուբ կրտսեր որդիովը կանգնեցրեց նորա դռները Տիրոջ խօսքին համեմատ որ խօսեց Նաւեան Յեսուի ձեռովը»։ Միայն ճշմարիտ Աստծո ներշնչմամբ կարող էր նման մարգարեություն ասվել, և միայն նա կարող էր հոգ տանել դրա կատարման համար։
Ինչ հիշեց Հեսուն
«ԻՄ ԾԱՌԱՅ Մովսէսը մեռաւ,— ասաց Եհովան,— եւ հիմա վեր կաց անցիր այդ Յորդանանովը դու և այս բոլոր ժողովուրդը այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայէլի որդկանցը» (Յեսու 1։2)։ Ինչպիսի՜ դժվարին հանձնարարություն։ Մոտ 40 տարի Հեսուն եղել էր Մովսեսի սպասավորը։ Այժմ, սակայն, նրան առաջարկում են իր տիրոջ փոխարեն դեպի Ավետյաց երկիր առաջնորդել իսրայելացիներին՝ մի ժողովրդի, որ հաճախ էր անհնազանդություն ցուցաբերում։
Ապագայի մասին խորհրդածելով՝ Հեսուն հավանաբար հիշեց այն փորձությունները, որոնց արդեն հանդիպել էր, և որոնք կարողացել էր հաղթահարել։ Այն, ինչ նա հիշեց, անկասկած, անգնահատելի օգնություն հանդիսացավ իր համար և կարող է օգտակար լինել նաև մեր օրերում ապրող քրիստոնյաներին։
Ստրկական վիճակից՝ ղեկավար պաշտոնի
Հեսուն հիշեց այն երկար տարիները, որ անցկացրել էր ստրկության մեջ (Ելից 1։13, 14; 2։23)։ Թե ինչ էր այդ ընթացքում տեղի ունեցել նրա հետ, կարող ենք միայն ենթադրել, քանի որ Աստվածաշունչն այդ մասին ոչինչ չի հայտնում։ Գուցե Եգիպտոսում Հեսուն կազմակերպչական հմտություններ էր ձեռք բերել և հետագայում իր օգնությունն էր ցույց տվել այդ երկրից հրեաների, ինչպես նաև «խառն բազմութ[յան]» փախուստը կազմակերպելու հարցում (Ելից 12։38)։
Հեսուն Եփրեմի ցեղից էր։ Նրա պապը՝ Եղիսաման, ցեղի իշխաններից էր և, ամենայն հավանականությամբ, Իսրայելի երեք ցեղերից ընտրված 108 100 զինյալների առաջնորդը (Թուոց 1։4, 10, 16; 2։18-24; Ա Մնացորդաց 7։20, 26, 27)։ Երբ Եգիպտոսից դուրս գալուց կարճ ժամանակ անց ամաղեկացիները հարձակվեցին Իսրայել ազգի վրա, պաշտպանության կազմակերպումը Մովսեսը հանձնարարեց Հեսուին (Ելից 17։8, 9 ա)։ Իսկ ինչո՞ւ հենց նրան և ոչ, ասենք, նրա պապին կամ հորը։ Համաձայն մի աղբյուրի՝ «առաջնորդ և զորքի ղեկավար լինելու հարցում Մովսեսը ամենահարմարը գտավ [Հեսուին] այն պատճառով, որ վերջինս մեծ և ազդեցիկ ցեղերից մեկի՝ Եփրեմի ցեղի իշխաններից էր, կազմակերպչական մեծ ձիրք ուներ, և ժողովուրդը նրան վստահում էր»։
Անկախ այն բանից, թե որն է եղել պատճառը՝ ընտրվելուց հետո Հեսուն գործեց ճիշտ այնպես, ինչպես պատվիրել էր Մովսեսը։ Իսրայելացիները պատերազմելու փորձ ընդհանրապես չունեին, բայց Հեսուն իր հույսը դրել էր Աստծո վրա։ Ուստի Մովսեսի՝ «էգուց ես բլրի գլխին կ’կանգնեմ Աստուծոյ գաւազանը ձեռքիս» խոսքերը բավական էին նրա մեջ վստահություն առաջ բերելու համար. Հեսուի մտքում դեռ թարմ էին հիշողություններն այն մասին, թե ինչպես Եհովան ջախջախիչ հարված հասցրեց այն օրերի ամենահզոր ռազմական տերությանը։ Երբ հաջորդ օրը Մովսեսը բարձրացրեց իր ձեռքերը և այդպես պահած մնաց մինչև մայրամուտ, ոչ մի թշնամի չկարողացավ դիմակայել իսրայելացիներին. ամաղեկացիները պարտություն կրեցին։ Հետագայում Եհովան պատվիրեց Մովսեսին գրի առնել այդ դեպքը և ‘Հեսուի ականջը գցել’ իր հետևյալ որոշումը. «Ամաղէկի յիշատակը երկնքի տակից բոլորովին պիտի ջնջեմ» (Ելից 17։9 բ-14)։ Այո՛, ոչինչ չէր կարող խանգարել Եհովային՝ իրագործելու այդ դատավճիռը։
Որպես Մովսեսի սպասավոր
Ամաղեկացիների հետ տեղի ունեցածը հավանաբար ավելի մտերմացրեց Հեսուին և Մովսեսին։ Վերջինիս անձնական սպասավորը կամ «ծառան» լինելու պատվին Հեսուն արժանացել էր դեռևս երիտասարդ հասակից և 40 տարի շարունակ՝ մինչև Մովսեսի մահը, կատարել էր այդ գործը (Թուոց 11։28, Արևմտ. Աստ., տե՛ս ծան.-ը)։
Նման պաշտոնը պատվավոր էր, բայցև՝ պատասխանատու։ Երբ Մովսեսը, Ահարոնը, նրա որդիները և Իսրայելի ծերերից 70 հոգի Սինա լեռան վրա տեսան Եհովայի փառքը, հավանաբար նրանց թվում էր նաև Հեսուն։ Մովսեսի սպասավորը լինելով՝ Հեսուն շարունակեց նրա հետ վեր բարձրանալ, իսկ երբ Մովսեսը մտավ Եհովայի ներկայությունը խորհրդանշող ամպի մեջ, Հեսուն, հավանաբար, կանգ առավ որոշակի հեռավորության վրա։ Ուշագրավ է, որ հավատարմորեն սպասելով իր տիրոջը՝ նա մնաց այնտեղ 40 օր և 40 գիշեր. երբ Մովսեսը վկայության տախտակները ձեռքին իջնում էր սարից, Հեսուն նրա հետ էր (Ելից 24։1, 2, 9-18; 32։15-17)։
Ոսկե հորթի երկրպագության հետ կապված դեպքերից հետո Հեսուն շարունակեց ծառայել Մովսեսին բանակից դուրս գտնվող ժողովքի խորանում։ Այնտեղ Եհովան երես առ երես խոսում էր Մովսեսի հետ։ Երբ Մովսեսը գնում էր բանակ, Հեսուն «խորանի միջիցը չէր հեռանում»։ Ըստ երևույթին, նա մնում էր այնտեղ, որպեսզի թույլ չտա իսրայելացիներին անմաքուր վիճակում մտնել խորան։ Պատասխանատվության ինչպիսի՜ զգացում ուներ նա (Ելից 33։7, 11)։
Ընկերակցությունը Մովսեսի հետ, որն ըստ պատմիչ Հովսեպոսի՝ 35 տարով մեծ էր Հեսուից, պետք է որ մեծապես ամրացներ Հեսուի հավատը։ Նրանց փոխհարաբերությունները, որ կոչվել են «շփում հասուն մարդու և երիտասարդի, վարպետի ու սովորողի միջև», նպաստեցին, որ Հեսուն դառնա «վճռական և վստահելի անձնավորություն»։ Ճիշտ է, այսօր մենք Մովսեսի նման մարգարեներ չունենք, բայց Եհովայի վկաների ժողովներում կան տարեց մարդիկ, ովքեր իրենց փորձի և հոգևոր հասունության շնորհիվ քաջալերանքի իսկական աղբյուր կարող են լինել մեզ համար։ Գնահատո՞ւմ ես նրանց։ Օգուտներ քաղո՞ւմ ես արդյոք նրանց ընկերակցությունից։
Որպես հետախույզ
Կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Իսրայել ազգին տրվեց Օրենքը, Հեսուի կյանքում մի շրջադարձային դեպք տեղի ունեցավ։ Նա՝ որպես իր ցեղի ներկայացուցիչ, ընդգրկվեց Ավետյաց երկիրը հետախուզելու ուղարկվածների կազմում։ Թե ինչ տեղի ունեցավ հետո, շատերին է հայտնի։ Բոլոր 12 հետախույզներն էլ միաբերան համաձայնեցին, որ այդ երկրում իսկապես «կաթ ու մեղր է բղխում», ճիշտ ինչպես Եհովան էր ասել։ Սակայն հետախույզներից տասը, անհավատություն դրսևորելով, իրենց մտավախությունը հայտնեցին այն մասին, որ Իսրայելը չի կարող այդ երկրի բնակիչներին դուրս հանել այնտեղից։ Միայն Հեսուն ու Քաղեբը քաջալերեցին ժողովրդին՝ ասելով, որ չվախենան ու ապստամբեն, քանի որ Եհովան անպայման իրենց հետ կլինի։ Դա առաջ բերեց ժողովրդի դժգոհությունը, ու նրանք որոշեցին քարկոծել այդ երկու անհատներին։ Հավանաբար նրանք այդպես էլ կանեին, եթե Եհովան չմիջամտեր՝ ցույց տալով իր փառքը։ Քանի որ ժողովուրդը հավատի պակաս ցուցաբերեց, Աստված հայտարարեց, որ 20 տարեկանից բարձր ոչ մի իսրայելացի չի մտնի Քանանի երկիր. նախքան դա՝ նրանք կմահանան։ Այդպես էլ եղավ. նրանց միջից փրկվեցին միայն Հեսուն, Քաղեբը և ղևտացիները (Թուոց 13։3-17, 26-30; 14։6-10, 26-30)։
Ի՞նչը օգնեց Հեսուին նման հավատ ցուցաբերել այն ժամանակ, երբ ժողովրի մեծ մասն ընկել էր կասկածանքների գիրկը. չէ՞ որ Եգիպտոսում Եհովայի արած հզոր գործերի ականատեսն էին եղել բոլորը։ Ըստ երևույթին, Հեսուն իր սրտում վառ էր պահում այն, ինչ խոստացել և արել էր Եհովան, և շարունակ խորհրդածում էր այդ ամենի շուրջ։ Տարիներ անց նա կարող էր ասել, որ ‘մի բան չպակասեց այն բարի խոսքերից, որ Տեր Աստված ասել էր. ամենն էլ կատարվեց’ (Յեսու 23։14)։ Հեսուն հավատում էր, որ ապագայի վերաբերյալ Եհովայի բոլոր խոստումներն անպայման կկատարվեն (Եբրայեցիս 11։6)։ Ելնելով սրանից՝ անհատը կարող է ինքն իրեն հարցնել. «Իսկ ի՞նչ կարելի է ասել իմ մասին։ Եհովայի խոստումների մասին իմանալն ու դրանց շուրջ խորհրդածելը ամրապնդե՞լ է արդյոք իմ վստահությունն այն բանում, որ դրանք ճշմարիտ են։ Հավատո՞ւմ եմ արդյոք, որ Աստված կկարողանա պաշտպանել իր ժողովրդին գալիք մեծ նեղության ժամանակ»։
Հեսուն ոչ միայն հավատ ցուցաբերեց, այլև քաջություն՝ ճիշտն անելու հարցում։ Միայն նա և Քաղեբն էին բռնել Եհովայի կողմը, մինչդեռ ամբողջ ժողովուրդը պատրաստվում էր քարկոծել նրանց։ Եթե դու լինեիր նրանց փոխարեն, ինչպե՞ս կզգայիր քեզ։ Կվախենայի՞ր... Հեսուն չվախեցավ. նա և Քաղեբը հաստատակամորեն ներկայացրին իրենց համոզմունքները։ Եթե Եհովայի հանդեպ հավատարիմ ենք, ապա պետք եղած ժամանակ մենք էլ նույնը կանենք։
Հետախույզների հետ կապված դեպքից իմանում ենք նաև, որ Հեսուի անունը փոխվել էր։ Սկզբում նրա անունն էր Օսես, որ նշանակում է «Փրկություն»։ Մովսեսը այդ անվանը ավելացրեց Աստծո անունը մատնանշող մի վանկ և անվանեց նրան Եհոշուա կամ Հեսու, որ նշանակում է «Եհովան մեր փրկությունն է»։ Ի դեպ, «Յոթանասնից» թարգմանության մեջ նրա անունը փոխանցվել է «Հիսուս» ձևով (Թուոց 13։9, 17)։ Իր այդ վսեմ անվանը համապատասխան՝ Հեսուն հայտարարում էր, որ Եհովան է փրկությունը։ Մովսեսը հենց այնպես չփոխեց Հեսուի անունը։ Իր այդ քայլով նա ցույց տվեց, որ հավանում է Հեսուի բնավորությունը։ Նաև այդ անունը համապատասխանում էր այն առանձնաշնորհյալ դերին, որ Հեսուն պիտի կատարեր՝ նոր սերնդին դեպի Ավետյաց երկիր առաջնորդելով։
Անապատում իսրայելացիները թափառեցին 40 տարի՝ այնքան ժամանակ, մինչև որ մահացան նրանց հայրերը։ Թե ինչ է արել Հեսուն այդ տարիներին, հայտնի չէ։ Սակայն նա պետք է որ շատ բան սովորած լիներ։ Հավանաբար նա դարձել է Կորխի, Դաթանի, Աբիրոնի ու նրանց հետևորդների, ինչպես նաև Բելփեգովրի պիղծ երկրպագության մասնակիցների հանդեպ կայացված դատաստանի ականատեսը։ Անկասկած, Հեսուն մեծ ցավով էր ընդունել այն լուրը, որ Մերիբայի ջրերի մոտ Եհովային չփառաբանելու պատճառով Մովսեսը նույնպես չէր մտնելու Խոստացյալ երկիրը (Թուոց 16։1-50; 20։9-13; 25։1-9)։
Նշանակված՝ Մովսեսի փոխարեն
Երբ Մովսեսը մահվան շեմին էր, նա խնդրեց Աստծուն իր փոխարեն մի մարդ նշանակել, որպեսզի Իսրայելը չլինի «ոչխարների պէս որ հովիւ չ’ունեն»։ Ի՞նչ պատասխան տվեց Եհովան. ամբողջ ժողովրդի առջև առաջնորդ նշանակվեց Հեսուն, «որի վերայ Հոգի կա[ր]»։ Ժողովուրդը պետք է հնազանդվեր նրան։ Ի՜նչ մեծ պատիվ։ Եհովան տեսել էր, թե ինչ հավատի ու կարողությունների տեր էր նա։ Իսրայելին առաջնորդելու համար հնարավոր չէր գտնել նրանից ավելի պատրաստված անհատի (Թուոց 27։15-20)։ Բացի այդ, Մովսեսը գիտեր, որ Հեսուն իր կյանքում մեծ դժվարությունների է հանդիպել։ Ուստիև քաջալերեց նրան՝ ասելով. «Ուժովացիր եւ քաջ եղիր». Եհովան շարունակելու էր նրա հետ լինել (Բ Օրինաց 31։7, 8)։
Քաջալերական այսպիսի խոսքեր Հեսուին ասաց նաև Աստված ինքը՝ ավելացնելով. «Պահ[իր] եւ [արա] այն ամեն օրէնքի պէս, որ իմ ծառայ Մովսէսը քեզ պատուիրել է. նորանից չ’խոտորուես աջ կամ ձախ, որ ամենումն էլ խելամուտ լինես ուր որ գնում ես։ Այս օրէնքի գիրքը քո բերանիցը չ’հեռանայ, այլ գիշեր եւ ցերեկ նորա վերայ մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նորա միջի գրուածի պէս. որովհետեւ այն ժամանակ ճանապարհները յաջողակ կ’անես, եւ այն ժամանակ խելամուտ կ’լինես։ Ահա քեզ պատուիրում եմ, զօրացիր եւ քաջ եղիր, մի վախենար եւ մի զարհուրիր. որովհետեւ քո Տէր Աստուածը քեզ հետ է ամեն տէղ ուր որ գնաս» (Յեսու 1։7-9)։
Ինչպե՞ս կարող էր Հեսուն կասկածել. չէ՞ որ նա միշտ իր մտքում էր պահում Եհովայի խոսքը։ Բացի այդ, նա մեծ փորձ ուներ։ Իսրայելացիները անպատճառ նվաճելու էին Ավետյաց երկիրը։ Դժվարություններ, ինչ խոսք, կլինեին. առաջինը իր ափերից դուրս եկած Հորդանան գետն էր, որ հարկավոր էր անցնել։ Սակայն «Վեր կաց անցիր այդ Յորդանանովը» խոսքերն ասել էր Եհովան։ Ի՞նչը, ուրեմն, կարող էր արգելք հանդիսանալ այդ քայլի իրագործմանը (Յեսու 1։2)։
Հետագայում տեղի ունեցած դեպքերը՝ Երիքովի նվաճումը, մեկը մյուսի ետևից թշնամի ազգերի հպատակեցումը և ցեղերի միջև գրավված տարածքների բաժանումը ցույց են տալիս, որ Հեսուն երբեք չէր մոռանում Աստծո խոստումները։ Երբ Եհովան Իսրայելին հանգիստ տվեց իր թշնամիներից, Հեսուն, որ արդեն մահվան շեմին էր, հավաքեց ժողովրդին՝ հիշեցնելու նրանց այն բոլոր գործերը, որ Աստված արել էր, ինչպես նաև քաջալերելու, որ նրանք ողջ սրտով ծառայեն Եհովային։ Արդյունքում՝ իսրայելացիները հանդիսավոր կերպով նորացրին իրենց ուխտը Եհովայի հետ և, անշուշտ, իրենց առաջնորդի օրինակից ոգեշնչված՝ «Տիրոջը պաշտեց[ին] Յեսուի բոլոր օրերումը» (Յեսու 24։16, 31)։
Հեսուն գերազանց օրինակ է մեզ համար։ Այսօր քրիստոնյաները հավատի բազում փորձությունների են բախվում։ Դրանք հաջողությամբ հաղթահարելը կենսական նշանակություն ունի, քանի որ այդպես վարվելով՝ կկարողանանք պահպանել Եհովայի բարեհաճությունը և ի վերջո տեսնել նրա խոստումների իրականացումը։ Հեսուի հաջողությունը պայմանավորված էր նրա ամուր հավատով։ Ճիշտ է, մենք չենք տեսել Եհովայի այն զորեղ գործերը, որ տեսել է Հեսուն, բայց վերջինիս անունը կրող աստվածաշնչյան գիրքը վկայում է Եհովայի խոսքի ճշմարտացիության մասին, և այդ վկայությունը տրվում է ականատեսի կողմից։ Հեսուի նման մենք էլ իմաստություն ձեռք կբերենք և հաջողություն կունենանք, եթե ամեն օր կարդանք Աստծո Խոսքն ու ձգտենք կիրառել այն ամենը, ինչ սովորում ենք այդ գրքից։
Պատահե՞լ է այնպես, որ երբեմն քեզ վիրավորված ես զգացել հավատակցիդ վարվելակերպի պատճառով։ Եթե այո, ապա լավ կլիներ մտածեիր, թե ինչպիսի տոկունություն էր հարկավոր Հեսուին այն 40 տարիների ընթացքում, երբ նա, որևէ մեղավորություն չունենալով հանդերձ, ստիպված էր անհավատ մարդկանց հետ թափառել անապատում։ Եղե՞լ է այնպես, որ դժվարացել ես պաշտպանել քո համոզմունքները։ Հիշիր Հեսուին և Քաղեբին։ Իրենց ցուցաբերած հավատի և հնազանդության համար նրանք մեծապես պարգևատրվեցին։ Այո՛, Հեսուն իսկապես հավատում էր, որ Եհովան կիրականացնի իր բոլոր խոստումները։ Թող որ մենք էլ նույն հավատն ունենանք (Յեսու 23։14)։
Աստվածաշնչյան վեբ քարտ
Հեսու
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏ 1
ՀԱՎԱՔԻՐ ՈՒ ՍՈՎՈՐԻՐ
ՀԵՍՈՒ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Նավեի որդին։ Հեսուն ծառայում էր Մովսեսին և հետագայում նշանակվեց առաջնորդելու Իսրայելին (Ելք 33։11; 2 Օրենք 34։9; Հեսու 1։1, 2)։ Նա անվախորեն առաջնորդեց Աստծու ժողովրդին Ավետյաց երկիր։ Հեսուն վստահում էր Եհովայի խոստումներին, հնազանդ էր նրա տված առաջնորդությանը և հավատարմորեն ծառայեց նրան։
ՀԱՐՑԵՐ
Ա. Ի՞նչ արեցին Հեսուն և իր զինվորները, որ Երիքովի պարիսպները փուլ եկան։
Բ. Ավարտիր Հեսուի խոսքերը. «Բայց ես և իմ տունը...»։
Գ. Ուրիշ ի՞նչ անուններով էր հայտնի Հեսուն։
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Ա. Նրանք հնազանդվեցին Աստծուն՝ պտտվելով քաղաքի շուրջը (Հեսու 6։1–27)։
Բ. «.... Եհովային պիտի ծառայենք» (Հեսու 24։15)։
Գ. Օսեա և Եհոշուա (Թվեր 13։8, 16)։
[ժամանակագրական սանդղակ]
Մ.թ.ա. 4026 Ադամի արարումը
Ապրել է մ.թ.ա. մոտ 1500-ականներին
Մ.թ. 1
Մ.թ. 98 Գրվել է Աստվածաշնչի վերջին գիրքը
[քարտեզ]
Եգիպտոսից տեղափոխվեց Ավետյաց երկիր
ԵԳԻՊՏՈՍ
ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ
ԳԼՈՒԽ 14
Նա Եհովային գերադասեց իր սեփական ժողովրդից
w13 11/1, էջ 12, պրբ. 4-էջ 13, պրբ. 1
Նա «գործերով արդար հայտարարվեց»
Ռախաբը պոռնիկ էր։ Նախկինում Աստվածաշունչը մեկնաբանողներից ոմանց համար այս փաստը այնքան ցնցող էր, որ նրանք պնդում էին, թե Ռախաբը պարզապես իջևանատեր է եղել։ Սակայն Աստվածաշունչը պարզ ներկայացնում է իրողությունը՝ առանց փաստերը թաքցնելու (Հեսու 2։1; Եբրայեցիներ 11։31; Հակոբոս 2։25)։ Այն, ինչով զբաղվում էր Ռախաբը, քանանացիների համար հավանաբար ընդունելի էր, սակայն մշակույթը միշտ չէ, որ կարողանում է լռեցնել խղճի ձայնը՝ ճիշտն ու սխալը զանազանելու ներքին զգացումը, որ Եհովան բոլորիս է տվել (Հռոմեացիներ 2։14, 15)։ Ռախաբը հավանաբար ամաչում էր իր ապրելակերպից։ Այսօր նման կյանքով ապրողներից շատերի պես՝ հնարավոր է՝ նա էլ իրեն ճահճի մեջ էր զգում և մտածում էր, թե իր ընտանիքի կարիքները հոգալու համար այլընտրանք չունի։
Անկասկած, Ռախաբը երազում էր ավելի լավ կյանքով ապրելու մասին։ Նրա երկիրը լիքն էր բռնությամբ, այլասերվածությամբ, արյունապղծությամբ ու անասնապղծությամբ (Ղևտական 18։3, 6, 21-24)։ Այս ամենի պատճառը կրոնն էր։ Տաճարներում մարդիկ պոռնկությամբ էին զբաղվում և իրենց երեխաներին ողջակեզ էին մատուցում կեղծ աստվածներ Բահաղին ու Մողոքին։
Այս ամենը չէր վրիպում Եհովայի աչքից։ Քանանացիների չար գործերի պատճառով Աստված ասաց. «Այդ երկիրը անմաքուր է, և նրա հանցանքի համար ես պատժելու եմ նրան, ու երկիրը փսխելու է իր բնակիչներին» (Ղևտական 18։25)։ Ինչպե՞ս էր Աստված պատժելու նրանց։ Նա Իսրայել ազգին խոստացել էր. «Քո Աստված Եհովան այս ազգերին աստիճանաբար կքշի քո առջևից» (2 Օրենք 7։22)։ Դարեր առաջ Աստված, «որը չի կարող ստել», քանանացիների երկիրը խոստացել էր Աբրահամի սերնդին (Տիտոս 1։2; Ծննդոց 12։7)։
Եհովան վճռել էր ամբողջությամբ կործանել նաև որոշ ազգերի (2 Օրենք 7։1, 2)։ Լինելով արդար Դատավոր՝ նա կարդում էր նրանց սրտերը և լավ գիտեր, թե որքան ապականված են նրանք (Ծննդոց 18։25; 1 Տարեգրություն 28։9)։ Իսկ ի՞նչ էր զգում Ռախաբը՝ գիտակցելով, որ իր քաղաքը կործանման է դատապարտված։ Կարող ենք միայն պատկերացնել, թե ինչ մտածեց նա, երբ Իսրայելի մասին լուրերը նրա ականջին հասան. այն, որ Իսրայելի Աստվածը իր ժողովրդին ազատել է ստրկությունից և խայտառակ պարտության մատնել աշխարհի ամենահզոր զորքին՝ Եգիպտոսի ռազմիկներին, և որ այժմ Իսրայելը պատրաստվում է հարձակվել Երիքովի վրա։ Իսկ այդ քաղաքի բնակիչները շարունակում էին իրենց չար գործերը։ Հասկանալի է, թե ինչու է Աստվածաշունչը նրանց մասին գրում, որ «չհնազանդվեցին» (Եբրայեցիներ 11։31)։
it, «Մարմնավաճառ», պրբ. 16
Մարմնավաճառ
Ռախաբ։ Ռախաբը մարմանվաճառ էր, ով հավատաց Աստծուն և արդար հայտարարվեց (Հկ 2։25)։ Նրա տանը իջևանեցին այն տղամարդիկ, ում Հեսուն ուղարկել էր հետախուզելու Երիքովը (Հս 2։1)։ Խելամիտ չի լինի եզրակացնել, որ նրանք դա արեցին անբարո նպատակներով։ Այդ առնչությամբ պրոֆեսորներ Կ. Ֆ. Քեյլը և Ֆ. Դելիչը իրենց աշխատության մեջ հետևյալն են գրել. «Այդպիսի կնոջ տուն մտնելով՝ նրանք որևէ կասկած չէին հարուցի։ Բացի այդ՝ նրա տունը հարում էր քաղաքի պարսպին և գտնվում էր դրա վերնամասում, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ հեշտությամբ փախչել։ Դեռ ավելին՝ Տերը հետախույզներին ուղղորդեց հենց այդ մեղսագործ կնոջ մոտ՝ մեկի, ով ամենահամապատասխան մարդն էր իրենց նպատակն իրագործելու համար։ Այն հրաշքները, որ կենդանի Աստված արել էր հանուն Իսրայելի, այնպիսի մեծ արձագանք էին գտել նրա սրտում, որ նա ոչ միայն հայտնեց հետախույզներին քանանացիների հուսահատ վիճակի մասին, այլև իր կյանքը վտանգելով ու լիովին ապավինելով Իսրայելի Աստծու զորությանը՝ թաքցրեց նրանց իր հայրենակիցիներից» (Commentary on the Old Testament, 1973, հտր II, Joshua, էջ 34)։ Հաշվի առնելով, որ Աստված Իսրայելին պատվիրել էր քանանացիներին վռնդել նրանց անբարո գործերի պատճառով, և որ նա օրհնեց Երիքովի գրավումը ու հենց Ռախաբին՝ լիովին անտրաբանական է մտածել, թե հետախույզները անբարոյություն գործեցին Ռախաբի հետ, կամ որ նա հետագայում շարունակեց մարմնավաճառությամբ զբաղվել (Ղև 18։24-30)։
it, «Վուշ», պրբ. 2-4
Վուշ
Հին ժամանակներից ի վեր մշակվող բույս, որի մանրաթելերից կտավե գործվածքներ էին պատրաստում, ինչպես և այսօր։ Մշակովի կամ սովորական վուշի (Linum usitatissimum) բարձրությունը կարող է հասնել 0,3 մմ-ից մինչև 1,2 մմ (1-4 ֆուտ)։ Բույսի բարակ ցողունը, որն ունի նշտարաձև բաց կանաչ տերևներ, ճյուղավորվում է միայն վերին հատվածում։ Յուրաքանչյուր ընձյուղի ծայրին բացվում է հնգաթերթ կապույտ կամ երկնագույն (հազվադեպ՝ սպիտակ) ծաղիկ (ՆԿԱՐ, հտր 1, էջ 544)։
Վուշը հավաքում էին, երբ ծաղկաթափ էր լինում. այն ձեռքով քաշում էին կամ քաղհանիչով արմատախիլ անում։ Ապա վուշը չորացնում էին։ Հավանաբար, Ռախաբը վուշի ցողունները հենց այդ նպատակով էր դասավորել Երիքովում գտնվող իր տան տանիքում (Հս 2։6)։
Ըստ երևույթին, հրեաները վուշը մշակում էին այն եղանակով, որը նկարագրված է 1-ին դարի պատմագիր Պլինիոս Ավագի աշխատությունում (Natural History, XIX, III, 17, 18) և Բենի Հասանի (Եգիպտոս) դամբարաններում հայտնաբերված պատկերներում։ Սերմնատուփերը հեռացնելուց հետո վուշի ցողունները ընկղմում էին ջրի մեջ և քարերով սեղմում, որ ջրի երես չբարձրանան։ Թրջված վուշի փայտացած մասը փտում էր, և մանրաթելերը անջատվում էին։ Երբ ցողունների արտաքին մասը՝ կեղևը, փափկում էր, դրանք հանում էին ջրից և պարբերաբար շրջելով՝ արևի տակ չորացնում։ Այնուհետև վուշը փայտամուրճերով ծեծում էին սալաքարերի վրա, ապա սանրելով առանձնացնում էին մանրաթելերը և մաքրում։ Կեղևին հարող մանրաթելերը օգտագործում էին որպես ճրագի պատրույգ (տես Ես 42։3; 43։17; Մթ 12։20), իսկ ավելի խորը գտնվող մանրաթելերից, որոնք ավելի սպիտակ էին ու նուրբ, մանվածք էին ստանում, որը կարծր քարի վրա ծեծելով՝ հարթեցնում էին։
Ուշագրավ մտքեր «Յեսու» գրքից
2։4, 5 — Ինչո՞ւ է Ռախաբը մոլորեցնում թագավորի մարդկանց, որոնք փնտրում են հետախույզներին։ Ռախաբը, իր կյանքը վտանգի ենթարկելով, պաշտպանում է հետախույզներին, քանի որ հավատում է Եհովային։ Նա պարտավոր չէ նրանց գտնվելու տեղը հայտնել այն մարդկանց, որոնք մտադիր են վնաս հասցնել Աստծո ժողովրդին (Մատթէոս 7։6; 21։23-27; Յովհաննէս 7։3-10)։ Ըստ էության, Ռախաբն արդար հայտարարվեց իր գործերի հիման վրա, որոնց թվում է նաև թագավորի մարդկանց սխալ ուղղություն ցույց տալը (Յակոբոս 2։24-26)։
w09 5/15, էջ 6-8
Որտե՞ղ կլինես, երբ վերջը գա
ԱՌԱԿԱՑ 2։21, 22 համարներում գրված է. «Ուղիղները կ’բնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կ’մնան նորանում։ Իսկ անզգամները բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից»։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Եհովան կփրկի «ուղիղներին» ու «կատարյալներին», երբ Արմագեդոնի ժամանակ վերջ դնի իրերի այս չար համակարգին։
Իսկ ինչպե՞ս այդ մարդիկ կփրկվեն։ Արդյոք նրանց համար ինչ–որ ապաստարա՞ն է լինելու։ Որտե՞ղ նրանք պետք է լինեն, որպեսզի փրկվեն։ Աստվածաշնչյան չորս դրվագներ լույս են սփռում այս հարցերի վրա։
Գտնվելու վայրը կարևոր էր
Վաղեմի ժամանակներում Եհովան փրկեց Նոյին ու Ղովտին։ Այդ մասին կարդում ենք 2 Պետրոս 2։5-7 համարներում. «[Աստված] ետ չկանգնեց վաղեմի աշխարհը պատժելուց, այլ Նոյին՝ արդարության քարոզչին, ուրիշ յոթի հետ պահպանեց, երբ անաստված մարդկանց աշխարհի վրա ջրհեղեղ բերեց, և Սոդոմ ու Գոմոր քաղաքները մոխրի վերածելով՝ դատապարտեց նրանց՝ անաստված մարդկանց համար գալիք բաների օրինակ թողնելով։ Եվ նա ազատեց արդար Ղովտին, որը սաստիկ ընկճվել էր այն բանից, որ օրենքն արհամարհող մարդիկ անձնատուր էին եղել անառակ վարքին»։
Ինչպե՞ս Նոյը վերապրեց Ջրհեղեղից։ Աստված ասաց նրան. «Բոլոր մարմնի վերջը եկել է իմ առաջին, որովհետեւ երկիրը նորանց պատճառով անիրաւութեամբ լցուած է, եւ ահա ես նորանց պիտի փչացնեմ երկրի հետ։ Արդ դու քեզ համար խիժաբեր փայտից մի տապան շինիր» (Ծննդ. 6։13, 14)։ Նոյը տապանը կառուցեց այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր։ Ջրհեղեղից յոթ օր առաջ Աստված նրան ասաց, որ որոշ կենդանիների հավաքի տապանի մեջ, հետո ինքն էլ ընտանիքով մտնի տապան։ Յոթերորդ օրը տապանի դուռը փակվեց, և «անձրեւը եղաւ երկրի վերայ քառասուն օր եւ քառասուն գիշեր» (Ծննդ. 7։1-4, 11, 12, 16)։ Նոյն ու նրա ընտանիքը «ապահով անցան ջրերի միջով» (1 Պետ. 3։20)։ Փաստորեն, նրանց փրկությունը կախված էր տապանի մեջ լինելուց։ Ամբողջ երկրում ուրիշ ապահով տեղ չկար (Ծննդ. 7։19, 20)։
Իսկ Ղովտը այլ հրահանգներ ստացավ։ Երկու հրեշտակ նրան հայտնեցին, թե որտեղ ինքը չպետք է մնա. «Քաղաքումը [Սոդոմում] ով որ ունիս այստեղից հանիր. վասն զի այս տեղը պէտք է կործանենք»։ Նրանք պետք է «սարը փախչեին» (Ծննդ. 19։12, 13, 17)։
Այս երկու դեպքից երևում է, որ «Եհովան գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից, իսկ անարդարներին պահի դատաստանի օրվա համար» (2 Պետ. 2։9)։ Երկու դեպքում էլ գտնվելու վայրը վճռորոշ դեր խաղաց։ Նոյը պետք է մտներ տապան, իսկ Ղովտը՝ դուրս գար Սոդոմից։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ միշտ է կարևոր այն, թե որտեղ է անհատը գտնվում։ Կարո՞ղ է Եհովան արդարին փրկել՝ որտեղ էլ որ նա լինի։ Այս հարցերին պատասխանելու համար քննենք մյուս երկու դեպքերը։
Գտնվելու վայրը մի՞շտ է կարևոր
Մովսեսի օրերում, նախքան Եգիպտոսի վրա տասներորդ պատուհասը բերելը, Եհովան իսրայելացիներին պատվիրեց, որ Պասեքի գառան արյունից քսեն իրենց տան դռան շեմքի վերնամասին և կողափայտերին։ Ինչո՞ւ։ «Ելից» գրքում կարդում ենք. «Եհովան Եգիպտացիներին զարկելու համար պիտի անցնէ, եւ երբ դրան վերայ սեմի եւ երկու դրանդիների վերայ արիւն տեսնէ, այն ժամանակ Եհովան այն դրան վերայիցը կ’անցնէ, եւ չի թողիլ սատակիչին, որ ձեր տները մտնէ ձեզ զարկելու համար»։ Այդ նույն գիշերը «Եհովան Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկին զարկեց, իր աթոռի վերայ նստող Փարաւօնի առաջինեկիցը մինչեւ բանտումը եղած գերիի առաջինեկը՝ եւ ամեն անասունի առաջինեկը»։ Իսրայելացիների բոլոր առաջնեկները փրկվեցին՝ առանց ինչ–որ տեղ գնալու (Ելից 12։22, 23, 29)։
Քննենք նաև Երիքովում ապրող պոռնիկ Ռախաբի դեպքը։ Իսրայելացիները շուտով սկսելու էին գրավել Ավետյաց երկիրը։ Ռախաբը հասկացել էր, որ Երիքովը դատապարտված է կործանման։ Նա իսրայելացի հետախույզներին ասաց, որ նրանց տարած հաղթանակների մասին լուրը սարսափի մեջ է գցել քաղաքի բնակիչներին։ Ռախաբը թաքցրեց հետախույզներին ու նրանց խնդրեց երդվել, որ Երիքովի գրավման ժամանակ իսրայելացիները կխնայեն իր, ինչպես նաև իր բոլոր հարազատների կյանքը։ Հետախույզները նրան պատվիրեցին հարազատներին կանչել իր տուն, որը քաղաքի պարսպի մեջ էր։ Եթե նրանք տնից դուրս գային, մյուսների հետ կկործանվեին (Յեսու 2։8-13, 15, 18, 19)։ Սակայն Եհովան Հեսուին ասաց, որ «քաղաքի պարիսպները վայր են ընկնելու» (Յեսու 6։5)։ Այն, ինչը, ըստ հետախույզների, պետք է ապաստարան լիներ, այժմ վտանգի տակ էր։ Այդ դեպքում ինչպե՞ս էին Ռախաբն ու նրա հարազատները փրկվելու։
Երբ հասավ Երիքովը գրավելու ժամանակը, իսրայելացիները փչեցին փողերը և սկսեցին աղաղակել։ Յեսու 6։20-ում գրված է. «Երբոր ժողովուրդը [իսրայելացիները] փողերի ձայնը լսեց, եւ ժողովուրդը բարձրաձայն աղաղակեց, պարիսպները վայր ընկան»։ Սակայն պարսպի այն հատվածը, որտեղ Ռախաբի տունն էր, հրաշքով կանգուն մնաց։ Հեսուն երկու հետախույզներին պատվիրեց. «Գնացէք այն պոռնիկ կնկայ տունը եւ հանեցէք այնտեղից այն կնկան եւ նորա ամեն ունեցածը, ինչպէս որ նորան երդում արիք» (Յեսու 6։22)։ Բոլոր նրանք, ովքեր Ռախաբի տան մեջ էին, փրկվեցին։
Ի՞նչն էր առավել կարևոր
Ի՞նչ ենք սովորում այս չորս դրվագներից։ Ինչպե՞ս են դրանք օգնում մեզ հասկանալու, թե որտեղ պետք է գտնվենք, երբ գա իրերի այս ամբարիշտ համակարգի վերջը։
Նոյը փրկվեց, քանի որ տապանի մեջ էր։ Իսկ ինչո՞ւ նա մտավ տապան։ Որովհետև հավատ ուներ և հնազանդ էր։ Աստվածաշունչն ասում է. «Նոյն արաւ բոլորը ինչպէս Աստուած պատուիրել էր նորան, այնպէս արաւ» (Ծննդ. 6։22; Եբր. 11։7)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Ամեն ինչ անո՞ւմ ենք այնպես, ինչպես Եհովան պատվիրել է։ Նոյը նաև «արդարության քարոզիչ» էր (2 Պետ. 2։5)։ Նրա պես եռանդորե՞ն ենք քարոզում, նույնիսկ երբ մարդիկ չեն ուզում լսել։
Ղովտը փրկվեց՝ Սոդոմից փախչելով։ Այդ արդար մարդը սաստիկ ճնշվում էր այն բանից, որ Սոդոմի և Գոմորի բնակիչները օրենքը արհամարհում են և անառակ վարք ունեն։ Իսկ մենք ճնշվո՞ւմ ենք ամենուրեք տարածված անառակ վարքի պատճառով, թե՞ դա սովորական է դարձել մեզ համար։ Ամեն ինչ անո՞ւմ ենք, որ Աստված մեզ «գտնի անբիծ, անարատ և խաղաղության մեջ» (2 Պետ. 3։14)։
Իսրայելացիները և Ռախաբը փրկվեցին, քանի որ մնացին իրենց տներում։ Նրանք նույնպես դրսևորեցին հավատ և հնազանդություն (Եբր. 11։28, 30, 31)։ Պատկերացրու, թե ինչպես էին իսրայելացիները շունչը պահած նայում իրենց առաջնեկներին, երբ եգիպտացիների մեջ «մեծ աղաղակ» բարձրացավ, քանի որ նրանց առաջնեկները սկսեցին մեկը մյուսի հետևից մահանալ (Ելից 12։30)։ Պատկերացրու, թե ինչպես էին Ռախաբն ու նրա ընտանիքի անդամները կուչ եկել մի անկյունում՝ լսելով քաղաքի քանդվող պարսպի դղրդյունը։ Ռախաբից իսկապես մեծ հավատ պահանջվեց՝ հնազանդվելու և տնից դուրս չգալու համար։
Սատանայի ամբարիշտ աշխարհի վերջը մոտ է։ Մենք դեռ չգիտենք, թե ինչպես է Եհովան իր ահեղ «բարկութեան օրը» պաշտպանելու իր ժողովրդին (Սոփ. 2։3)։ Անկախ նրանից՝ որտեղ և ինչ հանգամանքներում կլինենք այդ ժամանակ, մի բան հաստատ է. մեր փրկությունը կախված է Եհովայի հանդեպ ունեցած մեր հավատից, ինչպես նաև նրան հնազանդվելուց։ Սակայն միևնույն ժամանակ պետք է շարունակենք մնալ այն «ներքին սենյակներում», որոնց մասին խոսվում է Եսայիայի մարգարեության մեջ։
«Մտիր քո ներքին սենյակները»
Եսայիա 26։20 համարն ասում է. «Գնա, ով իմ ժողովուրդ, մտիր քո [«ներքին», ՆԱ] սենեակները, եւ գոցիր քո դռները ետեւիցդ. ծածկուիր մի փոքրիկ վայրկեան, մինչեւ որ բարկութիւնն անցնէ»։ Հավանաբար, այս մարգարեությունն առաջին անգամ կատարվեց մ.թ.ա. 539 թվականին՝ մարերի ու պարսիկների կողմից Բաբելոնի գրավման ժամանակ։ Երբ պարսից թագավոր Կյուրոսը մտավ քաղաք, հրամայեց, որ բոլորը մնան իրենց տներում, որովհետև զինվորները սպանելու էին նրանց, ովքեր դրսում կլինեին։
Մեր օրերում այդ «ներքին սենյակները», կարելի է ասել, ներկայացնում են Եհովայի վկաների ժողովները, որոնց թիվն ամբողջ աշխարհում անցնում է 100 000-ից։ Ժողովները կարևոր դեր են խաղում մեր կյանքում։ Դրանք կարևոր դեր կխաղան նաև «մեծ նեղության» ժամանակ (Հայտն. 7։14)։ Աստված իր ժողովրդին պատվիրել է մտնել «ներքին սենյակները» և այնտեղից դուրս չգալ «մինչև բարկության անցնելը»։ Ուստի անհրաժեշտ է ճիշտ վերաբերմունք ունենալ ժողովի հանդեպ ու հաստատ վճռել մնալ ժողովում։ Պողոսը հորդորեց. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որպեսզի սիրո և բարի գործերի խրախուսենք, և իրար հետ միասին հավաքվելը չթողնենք, ինչպես ոմանք սովորություն ունեն, այլ քաջալերենք միմյանց, և այնքան ավելի, որքան տեսնում ենք, որ օրը մոտենում է» (Եբր. 10։24, 25)։
Ռախաբը հետևեց առաջնորդությանը
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՀԵՍՈՒ 2-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ԳԼՈՒԽՆԵՐ
[Տեսարան 1]
[Հեղինակ] ՀԵՍՈՒՆ ԵՐԿՈՒ ՀԵՏԱԽՈՒՅԶ ՈՒՂԱՐԿԵՑ ԼՐՏԵՍԵԼՈՒ ԵՐԻՔՈՎԸ՝ ԱՅՆ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ, ՈՐԸ ԵՀՈՎԱՆ ՊԱՏՎԻՐԵԼ ԷՐ ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԻՆ ԳՐԱՎԵԼ։
[Ռախաբի մայրը] ՌԱԽԱ՛Բ, ՔԱՂԱՔՈՒՄ ԲՈԼՈՐԸ ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ։ ԱՄԵՆ ՊԱՀԻ ՆՐԱՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՐՁԱԿՎԵԼ։
[Ռախաբ] ՄԻ՛ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԻՐ, ՄԱՅՐԻ՛Կ, ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ... ՀՈՒՍՈՎ ԵՄ։
[Տեսարան 2]
[Հեղինակ] ԻՍՐԱՅԵԼԱՑԻ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ ԳՆԱՑԻՆ ՌԱԽԱԲԻ ՏՈՒՆ։
[Հետախույզ 1] ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՈՒՏԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ։ ԱՌԱՎՈՏ ՇՈՒՏ ՄԵՆՔ ԿՀԵՌԱՆԱՆՔ։
[Զինված մարդ 1] ՌԱԽԱ՛Բ։
ԴՈ՛ՒՐՍ ԲԵՐ ՔԵԶ ՄՈՏ ԵԿԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ։ ՆՐԱՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԼՐՏԵՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆ ԵԿԵԼ։
[Տեսարան 3]
[Տեսարան 4]
[Ռախաբ] ԵԿԵՔ ԻՆՁ ՀԵՏ։
[Տեսարան 5]
[Հեղինակ] ՌԱԽԱԲԸ ՆՐԱՆՑ ԹԱՔՑՐԵՑ ՏԱՆԻՔԻ ՎՐԱ՝ ՎՈՒՇԻ ՑՈՂՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ։
[Ռախաբ] ԱՅՈ՛, ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ԻՆՁ ՄՈՏ ԵԿԱՆ։ ԲԱՅՑ ՆՐԱՆՔ ԳՆԱՑԻՆ, ՉԻՄԱՑԱ՝ ՈՒՐ։
[Ռախաբ] ԵԹԵ ՇՏԱՊ ՆՐԱՆՑ ՀԵՏԵՎԻՑ ԸՆԿՆԵՔ, ԿՀԱՍՆԵՔ։
[Տեսարան 6]
[Ռախաբ] ՆՐԱՆՔ ԳՆԱՑԻՆ։
[Տեսարան 7]
[Ռախաբ] ՁԵՐ ԱՍՏՎԱԾԸ՝ ԵՀՈՎԱՆ Է ԱՍՏՎԱԾ ՎԵՐԸ՝ ԵՐԿՆՔՈՒՄ, ԵՎ ՎԱՐԸ՝ ԵՐԿՐԻ ՎՐԱ։
[Ռախաբ] ՀԻՄԱ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԵՐԴՎԵ՛Ք ԵՀՈՎԱՅՈՎ, ՈՐ ԵՐԲ ԳՐԱՎԵՔ ԵՐԻՔՈՎԸ, ԿԵՆԴԱՆԻ ԿԹՈՂՆԵՔ ԻՆՁ ՈՒ ԻՄ ԸՆՏԱՆԻՔԻՆ։
[Հետախույզ 2] ԵԹԵ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՈՉ ՈՔԻ ՉՊԱՏՄԵՍ, ԴՈՒ ԵՎ ՔՈ ԸՆՏԱՆԻՔԸ ԿՓՐԿՎԵՔ։
[Հետախույզ 1] ԲԱՅՑ ՊԵՏՔ Է ԱՅՍ ՏՆԻՑ ԴՈՒՐՍ ՉԳԱՔ, ԵՎ ՊԵՏՔ Է ԿԱՐՄԻՐ ՊԱՐԱՆ ԿԱԽԵՍ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ։
[Տեսարան 8]
[Հեղինակ] ՎԵՑ ՕՐ ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԸ ՄԵԿԱԿԱՆ ՊՏՈՒՅՏ ԿԱՏԱՐԵՑԻՆ ԵՐԻՔՈՎԻ ՇՈՒՐՋԸ։ ՅՈԹԵՐՈՐԴ ՕՐԸ ՆՐԱՆՔ ՊՏՏՎԵՑԻՆ ՅՈԹ ԱՆԳԱՄ։
[Հեղինակ] ԵՐԲ ՔԱՀԱՆԱՆԵՐԸ ՀՆՉԵՑՐԻՆ ՓՈՂԵՐԸ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՂԱՂԱԿԵՑ, ՔԱՂԱՔԻ ՊԱՐԻՍՊԸ ՀՈՂԻՆ ՀԱՎԱՍԱՐՎԵՑ, ՈՒ ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԸ ԳՐԱՎԵՑԻՆ ԵՐԻՔՈՎԸ։
[Տեսարան 9]
[Հետախույզ 1] ՌԱԽԱ՛Բ, ԴՈՒ ԱՐԵՑԻՐ, ԻՆՉ ԱՍԵԼ ԷԻՆՔ ՔԵԶ։
[Ռախաբ] ՈՒ ԵՀՈՎԱՆ ՄԵԶ ՓՐԿԵՑ։
[Հեղինակ] ՌԱԽԱԲԸ ԴԱՐՁԱՎ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՆԱԽԱՄԱՅՐԸ (ՏԵՍ ՄԱՏԹԵՈՍ 1։1, 5)։ ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ ԿՊԱՏՄԵՆՔ ՄԵԿ ԱՅԼ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ, ՈՎ ՆՈՒՅՆՊԵՍ ԴԱՐՁԱՎ ՀԻՍՈՒՍԻ ՆԱԽԱՄԱՅՐԸ։
[ՇՐՋԱՆԱԿ]
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
ՓՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՌԱԽԱԲԸ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՐ։
ՀՈՒՇՈՒՄ. ՀԵՍՈՒ 2։14, 18–20։
ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԻ ԱՍԱԾՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՌԱԽԱԲԸ ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՔԱՋ ԼԻՆԵՐ։
ՀՈՒՇՈՒՄ. ՀԵՍՈՒ 2։3, 22։
ՔՈ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՐԵՎՈՐ ՀԵՏԵՎԵԼ ԱՍՏԾՈՒ ՏՎԱԾ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ։
ՀՈՒՇՈՒՄ. 2 ՕՐԵՆՔ 5։29։ ԱՌԱԿՆԵՐ 3։1, 2։
ԳԼՈՒԽ 15
Նրանք միասին դիմագրավեցին դժվարությունները
ia, էջ 39, պրբ. 23, ծնթ.
«Ուր էլ որ գնաս, ես էլ կգամ»
23 Հռութը մտածում էր, թե ինչպես հոգա իր և սկեսրոջ՝ Նոեմիի մասին։ Նա ծանոթացավ Իսրայել ժողովրդին տրված Աստծու Օրենքին, ըստ որի՝ բերքահավաքի ժամանակ աղքատները կարող էին հնձվորների հետևից գնալ և հավաքել բերքի մնացորդը, ինչպես նաև արտի եզրերին աճած հասկերը (Ղևտ. 19։9, 10; 2 Օրենք 24։19-21)։
[ծանոթագրություն]
Դա մի հրաշալի օրենք էր։ Մովաբում Հռութը նման բան երբեք չէր տեսել։ Հին Մերձավոր Արևելքում այրիներին շատ վատ էին վերաբերվում։ Մի աշխատության մեջ այդ մասին գրված է. «Ամուսնու մահից հետո այրիացած կնոջ հույսը իր որդիներն էին, որ հոգ տանեն իր մասին։ Իսկ եթե նա որդի չուներ, կա՛մ պետք է իրեն ստրկության վաճառեր, կա՛մ մարմնավաճառությամբ զբաղվեր, կա՛մ էլ մեռներ»։
«Առաքինի կին»
17 «Դու ո՞վ ես»,– հարցրեց նա։ Հռութը, հավանաբար դողդոջուն ձայնով, պատասխանեց. «Քո աղախին Հռութն եմ, փեշդ տարածի՛ր քո աղախնի վրա, քանի որ դու փրկագնելու իրավունք ունես» (Հռութ 3։9)։ Մեր օրերում ոմանք Հռութի արարքն ու խոսքերը մեկնաբանում են որպես սեռական հարաբերություն ունենալու ակնարկ, բայց նրանք անտեսում են երկու պարզ փաստ։ Նախ՝ Հռութը վարվեց այն օրերում ընդունված սովորությունների համաձայն, որոնցից շատերը անհասկանալի են մեզ համար։ Ուստի ճիշտ չի լինի նրա արարքը այսօրվա ցածր բարոյական չափանիշների լույսի ներքո դիտել։ Երկրորդ՝ Բոոսի արձագանքը ցույց է տալիս, որ Հռութի արածը բարոյական տեսանկյունից մաքուր և գովելի արարք էր։
18 Բոոսը ասաց Հռութին. «Թող Եհովան օրհնի քեզ, աղջի՛կս։ Սիրառատ բարությունը, որ հիմա ցուցաբերեցիր, առաջինից ավելի մեծ է, քանի որ աղքատ կամ հարուստ երիտասարդների հետևից չգնացիր» (Հռութ 3։10)։ Նրա խոսքերը, մեղմ ու հանդարտ ձայնը, անշուշտ, հանգստացրին Հռութին։ Հռութը սիրառատ բարություն էր դրսևորել՝ Նոեմիի հետ Իսրայել գալով և նրա մասին հոգ տանելով։ Իսկ իր այս վերջին արարքով նա ավելի մեծ սիրառատ բարություն դրսևորեց։ Բոոսը նշեց, որ Հռութը, լինելով երիտասարդ, կարող էր իր համար ամուսին ընտրել երիտասարդ տղամարդկանցից՝ հարուստ կամ աղքատ։ Սակայն Հռութն ուզում էր բարի լինել ոչ միայն Նոեմիի, այլև իր մահացած ամուսնու հանդեպ, որպեսզի վերջինիս անունը չմոռացվեր Իսրայելում։ Դժվար չէ հասկանալ, թե Բոոսն ինչու էր տպավորված այս երիտասարդ կնոջ նվիրվածությամբ։
Ընդամենը մեկ բառ, բայց մեծ քաջալերանք
«Ո՛Վ ԿԻՆ»։ Այսպես դիմեց Հիսուսը մի կնոջ, որը 18 տարի կծկված էր և չէր կարողանում ուղղվել։ Բուժելով նրան՝ Հիսուսն ասաց. «Ո՛վ կին, դու ազատված ես քո հիվանդությունից» (Ղուկ. 13։10-13)։ Հիսուսը երբեմն այսպես էր դիմում նաև իր մորը։ Աստվածաշնչյան ժամանակներում դա համարվում էր քաղաքավարի դիմելաձև (Հովհ. 19։26; 20։13)։ Բացի սրանից, կար ևս մեկ բառ, որը ավելին էր, քան քաղաքավարի դիմելաձևը։
Հիսուսը այդ բառով դիմեց մի կնոջ, որը 12 տարի տառապում էր արյունահոսությամբ։ Ըստ Օրենքի՝ նման իրավիճակում գտնվող անհատը անմաքուր էր, և նրանից պահանջվում էր առանձնանալ մյուսներից։ Ուստի այն, թե այդ կինը ինչպես մոտեցավ Հիսուսին, Աստծու Օրենքին համապատասխան չէր (Ղևտ. 15։19-27)։ Սակայն նա հուսահատված էր։ Իրականում, նա «շատ բժիշկների կողմից բազում չարչարանքներ էր կրել, ծախսել էր իր ողջ ունեցածը և ոչ մի օգուտ չէր ստացել, հակառակը՝ նրա վիճակն ավելի էր վատացել» (Մարկ. 5։25, 26)։
Կինը, անցնելով ամբոխի միջով, անձայն մոտեցավ Հիսուսին և հետևից դիպավ նրա վերնահագուստի ծոպերին։ Նրա արյունահոսությունը իսկույն դադարեց։ Նա հույս ուներ, որ աննկատ կմնա, սակայն Հիսուսը հարցրեց. «Այդ ո՞վ դիպավ ինձ» (Ղուկ. 8։45-47)։ Այդ պահին կինը, վախից դողալով, մոտեցավ և ընկավ Հիսուսի առաջ ու «ողջ ճշմարտությունը պատմեց» (Մարկ. 5։33)։
Որպեսզի կնոջը անհարմար իրավիճակում չդնի, Հիսուսը բարությամբ ասաց. «Քաջացի՛ր, դո՛ւստր» (Մատթ. 9։22)։ Ըստ աստվածաշնչագետների՝ եբրայերեն և հունարեն բառերը, որ թարգմանվել են «դուստր» կամ «աղջիկ» բառերով, կարող են օգտագործվել փոխաբերական իմաստով՝ բարություն ու ջերմություն արտահայտելու համար։ Հիսուսը նաև հավաստիացրեց նրան. «Քո հավատը բուժեց քեզ։ Գնա՛ խաղաղությամբ և քեզ տանջող հիվանդությունից առո՛ղջ եղիր» (Մարկ. 5։34)։
«Աղջի՛կս»։ Հարուստ իսրայելացի Բոոսը այսպես դիմեց մովաբացի Հռութին։ Հռութն իրեն անվստահ էր զգում, քանի որ իր և սկեսրոջ համար հասկ էր հավաքում մի մարդու հողատարածքից, ում չէր ճանաչում։ «Լսի՛ր, աղջի՛կս»,— ասաց Բոոսը, և հորդորեց, որ մյուս օրերին էլ գա իր արտերից հասկ հավաքելու։ Հռութը երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց ու հարցրեց, թե ինչու է Բոոսը այդքան բարի իր՝ օտարականի նկատմամբ։ Բոոսը պատասխանեց Հռութին. «Ինձ պատմել են այն ամենի մասին, ինչ որ արել ես քո սկեսրոջ [այրի Նոեմիի] համար.... Թող Եհովան վարձատրի քեզ քո արածի համար» (Հռութ 2։8-12)։
Ի՜նչ հիանալի օրինակ են Հիսուսը և Բոոսը քրիստոնյա երեցների համար։ Երբ նրանք նկատում են, որ քույրերից որևէ մեկը քաջալերանքի և օգնության կարիք ունի, հոգ են տանում, որ երկու երեց այցելեն նրան։ Առաջնորդության համար Եհովային աղոթքով դիմելուց և քրոջը ուշադիր լսելուց հետո երեցները կկարողանան նրան քաջալերել ու մխիթարել Աստծու Խոսքով (Հռոմ. 15։4)։
Ընթերցողների հարցերը
Աստվածաշնչում որպես «այսինչ մարդ» ներկայացված անհատն ինչո՞ւ ասաց, որ Հռութի հետ ամուսնանալով՝ «կավերի» իր ժառանգությունը (Հռութ 4։1, 6)
Քննենք, թե աստվածաշնչյան ժամանակներում ինչպես էին վարվում այն դեպքում, երբ ամուսնացած տղամարդը մահանում էր՝ առանց զավակներ ունենալու։ Դրա հետ կապված գուցե որոշ հարցեր առաջանային՝ «Ո՞վ էր ժառանգելու նրա ունեցվածքը։ Նրա տոհմի անունը վերանալո՞ւ էր»։ Այս հարցերի պատասխանները տրվում էին Մովսիսական օրենքում։
Ի՞նչ էր սահմանում Օրենքը այն հողատարածքի հետ կապված, որի տերը մահանում էր կամ աղքատանալով վաճառում իր ունեցվածքը։ Այդ մարդու եղբայրը կամ մտերիմ ազգականներից մեկ ուրիշը կարող էր փրկագնել, կամ՝ հետ գնել այն։ Դրա շնորհիվ տոհմը չէր կորցնում այդ հողատարածքը (Ղևտ. 25։23-28; Թվեր 27։8-11)։
Իսկ ինչպե՞ս էր պահպանվելու մահացածի տոհմի անունը։ Տեգրամուսնության շնորհիվ։ Այդպես եղավ Հռութի պարագայում։ Աստվածաշնչյան ժամանակներում տղամարդը ամուսնանում էր իր մահացած եղբոր կնոջ հետ, որպեսզի մահացածի համար սերունդ առաջ բերեր, ով կկրեր մահացածի տոհմի անունը և կժառանգեր նրա ունեցվածքը։ Դա նաև հոգատարության դրսևորում էր այրիացած կնոջ հանդեպ (2 Օրենք 25։5-7; Մատթ. 22։23-28)։
Քննենք Նոեմիի օրինակը։ Նա ամուսնացած էր Ելիմելեք անունով մի մարդու հետ։ Երբ Ելիմելեքն ու նրա երկու որդիները մահացան, Նոեմին մնաց առանց ապրուստ վաստակողի (Հռութ 1։1-5)։ Վերադառնալով Հուդա՝ նա պատվիրեց իր հարս Հռութին խնդրել Բոոս անունով մի մարդու, ով փրկագնելու իրավունք ուներ, գնել իրենց արտը։ Բոոսը Ելիմելեքի մոտ ազգականն էր (Հռութ 2։1, 19, 20; 3։1-4)։ Բայց նա գիտեր, որ ավելի մոտ ազգական էլ կա։ Այդ մարդու անունը Աստվածաշնչում չի հիշատակվում։ Նա ներկայացվում է որպես «այսինչ մարդ»։ Առաջին հերթին փրկագնելու իրավունքը նրանն էր (Հռութ 3։9, 12, 13)։
Սկզբում «այսինչ մարդը» պատրաստ էր օգնել (Հռութ 4։1-4)։ Թեև դա նշանակում էր, որ նա պետք է որոշակի ծախս աներ, բայց դա կարող էր լավ ներդրում լինել։ Նա գիտակցում էր, որ Նոեմին չէր կարող երեխա ունենալ, որը կժառանգեր Ելիմելեքի արտը, ուստի այն կդառնար իր ունեցվածքի մի մասը։
Սակայն «այսինչ մարդը» փոխեց իր միտքը, երբ իմացավ, որ պետք է ամուսնանա Հռութի հետ։ Նա ասաց. «Ես չեմ կարող փրկագնել, որ չլինի թե իմ ժառանգությունը ավիրեմ» (Հռութ 4։5, 6)։ Ինչո՞ւ նա փոխեց իր միտքը։
Եթե «այսինչ մարդը» կամ մեկ ուրիշը ամուսնանար Հռութի հետ, և նրանք մի որդի ունենային, այդ երեխան կլիներ Ելիմելեքի արտի ժառանգորդը։ Այդ գործարքը ի՞նչ առումով «կավերեր» «այսինչ մարդու» ժառանգությունը։ Աստվածաշունչը չի պատասխանում այս հարցին։ Բայց ահա մի քանի հավանական տարբերակ։
• Առաջին՝ Ելիմելեքի արտը գնելու համար ծախսած գումարը նա գուցե վատնում համարեր, քանի որ արտը ի վերջո պատկանելու էր ոչ թե իրեն, այլ Հռութից ծնված որդուն։
• Երկրորդ՝ այդպիսով նա ստանձնում էր Նոեմիին և Հռութին հոգ տանելու պատասխանատվությունը։
• Երրորդ՝ եթե Հռութը «այսինչ մարդուց» այլ երեխաներ էլ ունենար, այդ երեխաները կլինեին «այսինչ մարդու» ունեցվածքի ժառանգորդները, ճիշտ ինչպես նրա մյուս երեխաները։
• Չորրորդ՝ եթե «այսինչ մարդը» այլ երեխաներ չունենար, ապա Հռութից ծնված որդին կլիներ թե՛ Ելիմելեքի, թե՛ իր ունեցվածքի միակ ժառանգորդը։ Այդպիսով նրա ունեցվածքը կանցներ նրան, ով Ելիմելեքի տոհմի անունն էր կրելու, ոչ թե իր։ «Այսինչ մարդը» Նոեմիին օգնելու համար չէր ուզում վտանգել իր ժառանգությունը։ Նա նախընտրեց թույլ տալ, որ փրկագնելու իրավունք ունեցող հաջորդ անձնավորությունը՝ Բոոսը, կատարի այդ պարտականությունը։ Բոոսն արեց դա, քանի որ ցանկանում էր «մահացածի անունը վերականգնել նրա ժառանգության վրա» (Հռութ 4։10)։
«Այսինչ մարդը» ավելի շատ հետաքրքրված էր իր տոհմի անունն ու ժառանգությունը պահպանելով։ Նա եսասեր անձնավորություն էր։ Բայց որքան էլ այդ մարդն ուզում էր պահպանել իր անունը, այն ջնջվեց պատմության էջերից։ Բացի այդ՝ նա զրկվեց այն մեծ պատվից, որին Բոոսն արժանացավ։ Բոոսի անունը նշվեց Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի տոհմաբանության մեջ։ Տեսնում ենք, թե ինչ վատ հետևանքներ կրեց «այսինչ մարդը»՝ եսասիրաբար հրաժարվելով օգնել կարիքի մեջ եղողին (Մատթ. 1։5; Ղուկ. 3։23, 32)։
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 45
Նվիրված սեր դրսևորենք իրար հանդեպ
«Իրար հանդեպ նվիրված սեր ու ողորմություն ցույց տվեք» (ԶԱՔ. 7։9, ծնթ.)։
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ
Եհովան ուզում է, որ մեր հավատակիցների հանդեպ նվիրված սեր դրսևորենք։ Մենք ավելի լավ կպատկերացնենք, թե ինչ է նվիրված սերը, եթե քննենք, թե ինչպես են Աստծու ծառաներից ոմանք անցյալում դրսևորել այս հատկությունը։ Հոդվածում կքննենք Հռութի, Նոեմիի և Բոոսի օրինակները և կտեսնենք, թե ինչ կարող ենք սովորել նրանցից։
ՄԵՆՔ հիմնավոր պատճառներ ունենք միմյանց հանդեպ նվիրված սեր դրսևորելու։ Որո՞նք են դրանցից մի քանիսը։ Տեսնենք, թե ինչպես են հետևյալ ներշնչյալ առակները պատասխանում այդ հարցին։ «Թող սիրառատ բարությունն ու ճշմարտությունը չթողնեն քեզ.... Այդպիսով Աստծու և մարդկանց աչքերում հաճություն և ըմբռնողականություն ունեցող մարդու համբավ գտիր»։ «Սիրառատ բարություն ցուցաբերող մարդը լավություն է անում իր հոգուն»։ «Արդարության ու սիրառատ բարության հետամուտ լինողը կյանք.... կգտնի» (Առակ. 3։3, 4; 11։17; 21։21)։
2 Այս առակներում նշվում է երեք պատճառ, թե ինչու պետք է սիրառատ բարություն, կամ՝ նվիրված սեր դրսևորենք։ Առաջին՝ Եհովան թանկ է համարում նրանց, ովքեր նվիրված սեր են դրսևորում։ Երկրորդ՝ նվիրված սեր դրսևորելով՝ ինքներս ենք օգուտներ քաղում, օրինակ՝ ամուր ընկերական կապեր ենք հաստատում։ Եվ երրորդ՝ եթե նվիրված սեր դրսևորենք, ապագայում օրհնություններ կստանանք, այդ թվում՝ հավիտենական կյանք։ Իրոք որ, մենք հիմնավոր պատճառներ ունենք հետևելու Եհովայի հետևյալ հորդորին. «Իրար հանդեպ նվիրված սեր ու ողորմություն ցույց տվեք» (Զաք. 7։9, ծնթ.)։
3 Հոդվածից կիմանանք հետևյալ չորս հարցերի պատասխանները։ Ո՞ւմ հանդեպ պետք է նվիրված սեր դրսևորենք։ Նվիրված սեր ցուցաբերելու վերաբերյալ ի՞նչ կարող ենք սովորել «Հռութ» գրքից։ Ինչպե՞ս կարող ենք նվիրված սեր դրսևորել։ Ի՞նչ օգուտներ են քաղում նրանք, ովքեր ցուցաբերում են այս հատկությունը։
Ո՞ՒՄ ՀԱՆԴԵՊ ՊԵՏՔ Է ՆՎԻՐՎԱԾ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԵՆՔ
4 Նախորդ հոդվածից իմացանք, որ Եհովան նվիրված սեր, այսինքն՝ խոր և հարատև կապվածություն է զգում միայն նրանց հանդեպ, ովքեր սիրում ու ծառայում են իրեն (Դան. 9։4)։ Մենք ցանկանում ենք «ընդօրինակել Աստծուն որպես սիրելի զավակներ» (Եփես. 5։1)։ Ուստի ուզում ենք մեր հավատակիցների հանդեպ զարգացնել ջերմ զգացմունքներ՝ խոր և հարատև կապվածություն (կարդա Մարկոս 10։29, 30)։
5 Ինչ խոսք, որքան լավ հասկանանք, թե ինչ է նվիրված սերը, այնքան ավելի լավ կկարողանանք այն դրսևորել մեր եղբայրների ու քույրերի հանդեպ։ Դրա համար քննենք մի օրինակ։
6 Պատկերացրու մի մարդու, ով տարիներ շարունակ աշխատում է մի ընկերությունում։ Գուցե այնպիսի տպավորություն ստեղծվի, թե նա նվիրված աշխատող է։ Սակայն այդ բոլոր տարիների ընթացքում նա երբեք չի հանդիպել տնօրեններից որևէ մեկին և միշտ չէ, որ համաձայն է եղել ընկերության կայացրած որոշումներին։ Նրան դուր չի գալիս այդ ընկերությունը, բայց նա շարունակում է աշխատել այնտեղ, քանի որ այդպես փող է վաստակում և կարողանում է փակել իր ծախսերը։ Նա կաշխատի այնտեղ մինչև թոշակի անցնելը կամ ավելի լավ աշխատանքի առաջարկ ստանալը։
7 Ի՞նչ տարբերություն կա օրինակում նշված «նվիրված» աշխատողի և նվիրված սեր դրսևորող անհատի միջև։ Տարբերությունը նրանց մղումն է։ Աշխատողի մղումը գումար վաստակելն է։ Իսկ Աստվածաշնչից տեսնում ենք, որ հնում ապրած Աստծու ծառաները նվիրված սեր էին դրսևորում, քանի որ նրանց սիրտն էր մղում այդպես վարվել. նրանք դա ստիպված չէին անում։ Քննենք Դավթի օրինակը։ Դավթի սիրտը մղեց նրան նվիրված սեր ցուցաբերել իր սիրելի ընկերոջ՝ Հովնաթանի հանդեպ, չնայած որ վերջինիս հայրը ցանկանում էր սպանել իրեն։ Իսկ Հովնաթանի մահից տարիներ անց Դավիթը նվիրված սեր դրսևորեց նրա որդու՝ Մեմփիբոսթեի հանդեպ (1 Սամ. 20։9, 14, 15; 2 Սամ. 4։4; 8։15; 9։1, 6, 7)։
8 Նվիրված սիրո մասին մենք շատ բան կսովորենք՝ քննելով «Հռութ» գրքից որոշ հատվածներ։ Կտեսնենք, թե նվիրված սիրո վերաբերյալ ինչ կարող ենք սովորել այն անհատներից, որոնց մասին պատմվում է այդ գրքում։ Նաև կիմանանք, թե ինչպես կարող ենք մեր սովորածը կիրառել ժողովում։
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ «ՀՌՈՒԹ» ԳՐՔԻՑ
9 «Հռութ» գրքում կարդում ենք Նոեմիի, նրա հարս Հռութի և Նոեմիի ամուսնու բարեկամ աստվածավախ Բոոսի մասին։ Սովի պատճառով Նոեմին, նրա ամուսինը և երկու որդիները Իսրայելից տեղափոխվեցին Մովաբ։ Այնտեղ Նոեմիի ամուսինը մահացավ։ Նրա երկու որդիները ամուսնացան, բայց, ցավոք, նրանք էլ մահացան։ Այս ողբերգական դեպքերը Նոեմիին գցեցին խոր վհատության մեջ (Հռութ 1։3-5; 2։1)։ Նա վշտից այնքան էր ընկճվել, որ եզրակացրեց, թե Եհովայի ձեռքը իր դեմ է ուղղված։ Ուշադրություն դարձնենք, թե Նոեմին ինչպես արտահայտվեց Աստծու մասին. «Եհովայի ձեռքը իմ դեմ է ուղղվել.... Ամենակարողը խիստ դառնացրել է ինձ»։ Նա նաև ասաց. «Եհովան նվաստացրեց ինձ, և Ամենակարողը դժբախտություն բերեց ինձ վրա» (Հռութ 1։13, 20, 21)։
10 Ինչպե՞ս Եհովան արձագանքեց Նոեմիի խոսքերին։ Նա երես չթեքեց իր ծառայից, որը վշտից կորցրել էր իրեն։ Փոխարենը՝ կարեկցեց նրան։ Եհովան հասկանում է, որ «ճնշումները կարող են պատճառ լինել, որ իմաստունը անմտությամբ վարվի» (Ժող. 7։7)։ Նոեմին օգնության կարիք ուներ, որպեսզի հասկանար, որ Եհովան չի լքել իրեն։ Ինչպե՞ս Աստված օգնեց նրան (1 Սամ. 2։8)։ Նա մղեց Հռութին նվիրված սեր դրսևորել Նոեմիի հանդեպ։ Հռութը պատրաստակամորեն և բարությամբ օգնեց սկեսրոջը վերագտնել էմոցիոնալ և հոգևոր հավասարակշռությունը։ Ի՞նչ ենք սովորում Հռութից։
11 Նվիրված սերը մղում է մեզ օգնության հասնելու վհատվածներին։ Ինչպես Հռութը մնաց Նոեմիի կողքին, այնպես էլ մեր հոգատար եղբայրներն ու քույրերն են այսօր պատրաստակամորեն թիկունք կանգնում նրանց, ովքեր ճնշված են ու վհատված։ Նրանք սիրում են իրենց հավատակիցներին և պատրաստ են իրենց ձեռքից եկածն անելու, որպեսզի օգնեն նրանց (Առակ. 12։25; 24։10)։ Պողոսը հենց դա հորդորեց մեզ անել՝ ասելով. «Սփոփեք վհատված հոգիներին, թիկունք կանգնեք թույլերին, համբերատար եղեք բոլորի հանդեպ» (1 Թեսաղ. 5։14)։
12 Հաճախ մեր վհատված հավատակցին օգնելու լավագույն ձևը նրան ուշադիր լսելն ու մեր սիրո մեջ հավաստիացնելն է։ Եհովայի աչքից չի վրիպում մեր հոգատար վերաբերմունքը իր թանկագին գառների հանդեպ (Սաղ. 41։1)։ Առակներ 19։17-ում ասվում է. «Նա, ով խեղճին հաճություն է ցույց տալիս, Եհովային պարտք է տալիս, և նրա արարքի դիմաց Նա կհատուցի նրան»։
13 Ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում նվիրված սերը, քննենք, թե ինչ տեղի ունեցավ Նոեմիի հետ նրա ամուսնու և երկու որդիների մահից հետո։ Երբ Նոեմին իմացավ, որ «Եհովան ուշադրություն է դարձրել իր ժողովրդին ու նրան հաց է տվել», որոշեց վերադառնալ հայրենի երկիր (Հռութ 1։6)։ Նրա երկու հարսները ճանապարհ ընկան նրա հետ, սակայն ճանապարհին Նոեմին երեք անգամ համոզեց նրանց, որ վերադառնան Մովաբ։ Ի՞նչ արեցին նրանք։ Կարդում ենք. «Օրփան համբուրեց իր սկեսրոջն ու հեռացավ, իսկ Հռութը մնաց նրա հետ» (Հռութ 1։7-14)։ Որոշելով վերադառնալ՝ Օրփան հետևեց Նոեմիի խորհրդին և արեց այն, ինչ ակնկալվում էր իրենից։ Հռութը, սակայն, այլ կերպ վարվեց։ Նա նույնպես կարող էր հեռանալ, բայց նվիրված սիրուց մղված՝ որոշեց մնալ իր սկեսրոջ հետ, ով օգնության կարիք ուներ (Հռութ 1։16, 17)։ Հռութը դա արեց ոչ թե այն պատճառով, որ ստիպված էր, այլ քանի որ ցանկանում էր այդպես վարվել։ Հռութի որոշումը, իրոք որ, նվիրված սիրո դրսևորում էր։ Ի՞նչ ենք սովորում այս պատմությունից։
14 Նվիրված սեր դրսևորել նշանակում է անել սպասվածից ավելին։ Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Եհովայի շատ ծառաներ նվիրված սեր են դրսևորում իրենց հավատակիցների հանդեպ, նույնիսկ նրանց, ում անձամբ չեն ճանաչում։ Օրինակ, երբ աղետ է լինում, նրանք անմիջապես ցանկություն են հայտնում օգնելու իրենց հավատակիցներին։ Իսկ երբ ժողովում ինչ-որ մեկը ֆինանսական դժվարություններ է ունենում, նրանք անմիջապես փորձում են պարզել, թե ինչի կարիք ունի, և գործնական օգնություն են ցուցաբերում։ Առաջին դարի մակեդոնացիների նման նրանք ավելին են անում, քան ակնկալվում է։ Նրանք զոհողությունների են գնում՝ «նույնիսկ իրենց կարողությունից էլ ավելին անելով», որպեսզի օգնեն կարիքի մեջ հայտնված իրենց հավատակիցներին (2 Կորնթ. 8։3)։ Որքա՜ն է Եհովան ուրախանում, երբ իր ծառաները նման սեր են դրսևորում (կարդա Եբրայեցիներ 13։16)։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԵԼ ԱՅՍՕՐ
15 Քննելով այն, թե ինչպես Հռութն օգնեց Նոեմիին՝ մենք շատ արժեքավոր դասեր կարող ենք սովորել։ Քննենք դրանցից մի քանիսը։
16 Եղիր հաստատակամ։ Երբ Հռութը առաջարկեց իր սկեսրոջը նրա հետ գնալ Հուդա, նա սկզբում մերժեց այդ առաջարկը։ Բայց Հռութը չհանձնվեց։ Ի՞նչ եղավ արդյունքում։ «Տեսնելով, որ Հռութը հաստատ որոշել է գնալ իր հետ՝ Նոեմին այլևս այդ մասին չխոսեց» (Հռութ 1։15-18)։
17 Ի՞նչ ենք սովորում։ Վհատված մարդուն օգնելու համար համբերություն է անհրաժեշտ։ Ուստի մենք չպետք է արագ հանձնվենք։ Այն քույրը, ով օգնության կարիք ունի, գուցե սկզբում հրաժարվի մեր օգնությունից։ Սակայն նվիրված սերը կմղի մեզ ամեն բան անելու, որ նրա կողքին լինենք (Գաղ. 6։2)։ Հուսով ենք, որ նա ի վերջո թույլ կտա մեզ, որ օգնենք իրեն դուրս գալ այդ իրավիճակից։
18 Սրտիդ մոտ մի՛ ընդունիր։ Երբ Նոեմին և Հռութը հասան Բեթլեհեմ, Նոեմին հանդիպեց իր նախկին հարևաններին։ Նա ասաց նրանց. «Ես գնացի լիքը, բայց Եհովան ինձ դատարկաձեռն հետ բերեց» (Հռութ 1։21)։ Պատկերացրու, թե ինչ զգաց Հռութը՝ լսելով այս խոսքերը։ Նա այնքա՜ն բան էր արել Նոեմիին օգնելու համար. նրա հետ արցունք էր թափել, մխիթարել էր նրան և օրեր շարունակ երկար ճանապարհ էր անցել նրա հետ։ Չնայած այդ ամենին՝ Նոեմին ասաց. «Եհովան ինձ դատարկաձեռն հետ բերեց»։ Նոեմին մի միտք անգամ չասաց այն մասին, թե ինչեր է արել իր համար Հռութը, ով այդ պահին կանգնած էր իր կողքին։ Որքա՜ն վիրավորական կարող էր դա լինել Հռութի համար։ Այդուհանդերձ, նա երբեք չլքեց Նոեմիին։
19 Ի՞նչ ենք սովորում։ Հնարավոր է՝ վհատված քույրը, չնայած մեր բոլոր ջանքերին, ասի բաներ, որոնք կվիրավորեն մեզ։ Բայց մենք չպետք է սրտին մոտ ընդունենք նրա խոսքերը։ Մենք պետք է մեր քրոջ կողքին լինենք և խնդրենք Եհովային, որ օգնի մեզ հասկանալ, թե ինչպես կարող ենք մխիթարել նրան (Առակ. 17։17)։
20 Ժամանակին ասված քաջալերական խոսքեր։ Հռութը նվիրված սեր էր դրսևորել Նոեմիի հանդեպ, և այժմ նա քաջալերանքի կարիք ուներ։ Եհովան մղեց Բոոսին քաջալերել Հռութին։ Բոոսն ասաց նրան. «Թող Եհովան վարձատրի քեզ քո արածի համար, և թող քո վարձատրությունը լիակատար լինի Իսրայելի Աստծու՝ Եհովայի կողմից, որի թևերի տակ դու եկել ես ապաստան փնտրելու»։ Այս ջերմ խոսքերը խորապես մխիթարեցին Հռութին։ Ի պատասխան՝ Հռութն ասաց Բոոսին. «Դու մխիթարեցիր ինձ և քո աղախնի հետ քաղցրությամբ խոսեցիր» (Հռութ 2։12, 13)։ Բոոսի՝ ճիշտ ժամանակին ասված խոսքերը զորացրին Հռութին և օգնեցին, որ չհանձնվի։
21 Ի՞նչ ենք սովորում։ Նրանք, ովքեր նվիրված սեր են դրսևորում, երբեմն հենց իրենք են քաջալերանքի կարիք ունենում։ Ինչպես Բոոսը հավաստիացրեց Հռութին, որ իր բարությունը աննկատ չի մնացել, այնպես էլ այսօր դիտունակ երեցները գնահատանք են արտահայտում եղբայրների ու քույրերի հանդեպ, ովքեր նվիրվածությամբ աջակցում են ուրիշներին։ Ճիշտ ժամանակին ասված գովեստի խոսքերը ուժ կտան եղբայրներին ու քույրերին, որ չհանձնվեն և շարունակեն օգնել իրենց հավատակիցներին (կարդա Եսայիա 32։1, 2)։
ՆՎԻՐՎԱԾ ՍԵՐ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ
22 Որոշ ժամանակ անց Բոոսը առատաձեռնորեն սնունդ տրամադրեց Հռութին և Նոեմիին (Հռութ 2։14-18)։ Ինչպե՞ս արձագանքեց Նոեմին։ Նա ասաց. «Օրհնյալ լինի նա Եհովայից, որ իր սիրառատ բարությունը չպակասեցրեց ողջերից ու մեռածներից» (Հռութ 2։20ա)։ Որքա՜ն էր փոխվել Նոեմիի վերաբերմունքը։ Որոշ ժամանակ առաջ արցունքն աչքերին՝ նա ասում էր. «Եհովայի ձեռքը իմ դեմ է ուղղվել»։ Իսկ այժմ նա ուրախությունից բացականչում է և փառաբանում Եհովային այն սիրո համար, որ Նա ցուցաբերում էր Բոոսի միջոցով։ Ինչո՞ւ էր Նոեմին փոխել իր վերաբերմունքը։
23 Վերջապես նա սկսել էր տեսնել Եհովայի ձեռքը իր կյանքում։ Եհովան Հռութի միջոցով աջակցել էր նրան դեպի Հուդա կատարած իր ողջ ճամփորդության ընթացքում (Հռութ 1։16)։ Նոեմին նաև տեսել էր Եհովայի ձեռքը այն ժամանակ, երբ Բոոսը, ով «փրկագին տալու իրավունք ուներ», առատաձեռնություն էր դրսևորել և թիկունք կանգնել իրենց (Հռութ 2։19, 20բ)։ Նոեմին հավանաբար մտածում էր. «Հիմա հասկանում եմ, որ Եհովան երբեք էլ չի լքել ինձ։ Այս ողջ ընթացքում նա ինձ հետ է եղել» (կարդա Սաղմոս 136։23, 26)։ Որքա՜ն երախտապարտ պետք է որ լիներ Նոեմին, որ Հռութն ու Բոոսը չլքեցին իրեն։ Պատկերացրու, թե ինչքան ուրախացան նրանք, երբ Նոեմին վերագտավ իր ուժերը և շարունակեց ուրախությամբ ծառայել Եհովային։
24 Նվիրված սիրո մասին ի՞նչ սովորեցինք «Հռութ» գրքից։ Նվիրված սերը մղում է մեզ չհանձնվել, երբ օգնում ենք մեր վհատված եղբայրներին ու քույրերին։ Այն մեզ մղում է նաև նրանց օգնելու համար զոհողություններ անել։ Իսկ երեցները պետք է ժամանակին ջերմորեն քաջալերեն նրանց, ովքեր նվիրված սեր են դրսևորում իրենց հավատակիցների հանդեպ։ Եվ երբ տեսնում ենք, թե ինչպես են մեր վհատված քույրերն ու եղբայրները վերագտնում իրենց ուժերն ու ուրախությունը, դա մեզ երջանկացնում է (Գործ. 20։35)։ Իսկ գլխավորապես ի՞նչն է մղում մեզ, որ շարունակենք նվիրված սեր ցուցաբերել։ Մենք ուզում ենք ընդօրինակել և հաճեցնել մեր երկնային Հորը՝ Եհովային, ով լի է նվիրված սիրով (Ելք 34։6; Սաղ. 33։22)։
Հռութի նվիրվածությունն ու սերը
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՀՌՈՒԹ 1−4-ՐԴ ԳԼՈՒԽՆԵՐ
[Տեսարան 1]
[Հեղինակ] ԱՅՐԻԱՑԱԾ ՆՈԵՄԻՆ, ՈՎ ԱՊՐՈՒՄ ԷՐ ՄՈՎԱԲՈՒՄ, ՈՐՈՇԵՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԻՐ ԵՐԿԻՐ ԻՍՐԱՅԵԼ։ ՆԱ ԻՐ ԵՐԿՈՒ ՄՈՎԱԲԱՑԻ ՀԱՐՍՆԵՐԻ՝ ՀՌՈՒԹԻ ԵՎ ՕՐՓԱՅԻ ՀԵՏ ՃԱՆԱՊԱՐՀ ԸՆԿԱՎ։
[Տեսարան 2]
[Տեսարան 3]
[Տեսարան 4]
[Տեսարան 5]
[Հեղինակ] ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՆՈԵՄԻՆ ԿԱՆԳ ԱՌԱՎ ՈՒ ՀԱՐՍՆԵՐԻՆ ԱՍԱՑ.
[Նոեմի] ԴՈՒՍՏՐԵ՛ՐՍ, ՁԵՐ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ, ԵՎ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՁԵՐ ԵՐԿՐՈՒՄ‵ ՄՈՎԱԲՈՒՄ, ՁԵԶ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԱՄՈՒՍԻՆ ԳՏՆԵՔ։ ՎԵՐԱԴԱՐՁԵ՛Ք ՁԵՐ ՏՈՒՆ՝ ՁԵՐ ՄԱՅՐԵՐԻ ՄՈՏ։
[Տեսարան 6]
[Օրփա] ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԳՆԱԼ, ԲԱՅՑ... ՆՈԵՄԻՆ ՃԻՇՏ Է ԱՍՈՒՄ, ՀՌՈ՛ՒԹ։
[Տեսարան 7]
[Օրփա] ՄԵՐ ՏՈՒՆԸ ՄՈՎԱԲՈՒՄ Է։ ՄԵՐ ՄԱՅՐԵՐԸ, ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ, ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ... ԲՈԼՈՐԸ ՄՈՎԱԲՈՒՄ ԵՆ։ ԵՍ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՄ ՏՈՒՆ։
[Հռութ] Օ՛ՐՓԱ, ՆՈԵՄԻՆ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՆ Է։ ԵՀՈՎԱՆ՝ ՆՐԱ ԱՍՏՎԱԾԸ, ՈՂՈՐՄԱԾ Է ՈՒ ԲԱՐԻ։ ԻՍԿ ՄՈՎԱԲԻ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ ԴԱԺԱՆ ԵՆ։
[Տեսարան 8]
[Նոեմի] ՀՌՈ՛ՒԹ, ՕՐՓԱՆ ԳՆՈՒՄ Է ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ԻՐ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՄՈՏ։ ԴՈՒ ԷԼ ԳՆԱ ՆՐԱ ՀԵՏ։
[Տեսարան 9]
[Հռութ] Ո՛Չ... ԵՍ ՔԵԶ ՉԵՄ ԹՈՂՆԻ։
[Տեսարան 10]
[Հռութ] ՈՒՐ ՈՐ ԳՆԱՍ, ԵՍ ԷԼ ԿԳԱՄ։
[Տեսարան 11]
[Հռութ] ՔՈ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԼԻՆԻ։
[Տեսարան 12]
[Հռութ] ՔՈ ԱՍՏՎԱԾԸ ԻՄ ԱՍՏՎԱԾԸ ԿԼԻՆԻ։
[Տեսարան 13]
[Հեղինակ] ԵՐԲ ՀԱՍԱՆ ԻՍՐԱՅԵԼ, ՀՌՈՒԹԸ ԻՐ ԵՎ ՆՈԵՄԻԻ ՄԱՍԻՆ ՀՈԳ ՏԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՆԱՑ ԲՈՈՍ ԱՆՈՒՆՈՎ ՄԻ ՄԱՐԴՈՒ ԱՐՏԵՐՈՒՄ ՀԱՍԿԱՔԱՂ ԱՆԵԼՈՒ։
[Տեսարան 14]
[Բոոս] Ո՞Վ Է ԱՅՍ ԱՂՋԻԿԸ։
[Հնձի աշխատանքները վերահսկողը] ՆԱ ԱՅՆ ՄՈՎԱԲԱՑԻ ԱՂՋԻԿՆ Է, ՈՐ ԵԿԵԼ Է ՆՈԵՄԻԻ ՀԵՏ։ ԱՌԱՎՈՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ԱՇԽԱՏՈՒՄ Է։
[Տեսարան 15]
[Բոոս] ԹՈՂ ԵՀՈՎԱՆ ՕՐՀՆԻ ՔԵԶ, ՀՌՈ՛ՒԹ։ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՈԼՈՐԸ ԳԻՏԵՆ, ՈՐ ԴՈՒ ԱՌԱՔԻՆԻ ԿԻՆ ԵՍ։
[Տեսարան 16]
[Հեղինակ] ԲՈՈՍԸ ԱՄՈՒՍՆԱՑԱՎ ՀՌՈՒԹԻ ՀԵՏ։ ՆՐԱՆՔ ՈՐԴԻ ՈՒՆԵՑԱՆ ԵՎ ԱՆՈՒՆԸ ԴՐԵՑԻՆ ՕԲԵԴ։ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՕԲԵԴԻ ԹՈՌԸ ԴԱՐՁԱՎ ԻՍՐԱՅԵԼԻ ԹԱԳԱՎՈՐ։ ԳԻՏԵ՞Ս, ԹԵ ՈՎ Է ՆԱ (ԿԱՐԴԱ ՀՌՈՒԹ 4։22)։
[ՇՐՋԱՆԱԿ]
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀՌՈՒԹԸ ԻՆՉՊԵ՞Ս ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԵՑ ՆՈԵՄԻԻ ՀԱՆԴԵՊ։
ՀՈՒՇՈՒՄ. ՀՌՈՒԹ 1։14, 16, 17; 2։11, 12
ԵՀՈՎԱՆ ԻՆՉՊԵ՞Ս ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԵՑ ՀՌՈՒԹԻ ՈՒ ՆՈԵՄԻԻ ՀԱՆԴԵՊ։
ՀՈՒՇՈՒՄ. ՀՌՈՒԹ 4։13–15
ԴՈ՞Ւ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՍ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԵԼ ՔՈ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ։
ՀՈՒՇՈՒՄ. ԱՌԱԿՆԵՐ 17։17; 18։24
ԳԼՈՒԽ 16
«Ես անպայման կգամ քեզ հետ»
«Ես՝ իբրև մայր, վեր կացա Իսրայելում»
Միայն Սիսարայի անունը լսելով՝ իսրայելացիները ահ ու սարսափի մեջ էին ընկնում։ Քանանացիների կրոնն ու մշակույթը աչքի էին ընկնում դաժանությամբ։ Նրանք իրենց աստվածների համար զոհաբերում էին իրենց երեխաներին և զբաղվում էին տաճարային պոռնկությամբ։ Ինչպիսի՞ն էր Իսրայելի վիճակը, երբ երկիրը գտնվում էր այդ քանանացի զորավարի հսկողության տակ։ Դեբորայի երգի խոսքերից երևում է, որ այդ ժամանակ երկրով ճամփորդելը գրեթե անհնար էր, իսկ գյուղերում կյանքն ասես կանգ էր առել (Դատավորներ 5։6, 7)։ Գյուղերը պարիսպ չունեին, ուստի մարդիկ վախենում էին ապրել այնտեղ ու հողագործությամբ զբաղվել։ Նրանք թաքնվում էին անտառներում ու ժայռոտ տեղերում և խուսափում էին գլխավոր ճանապարհներով անցնելուց՝ վախենալով, որ գուցե իրենց վրա հարձակվեն, երեխաներին առևանգեն և բռնաբարեն կանանց։
[ծանոթագրություն]
Դեբորայի երգի խոսքերից երևում է, որ երբ Սիսարան վերադառնում էր ռազմական արշավանքներից, հաճախ իր հետ բերում էր մեծ ավար, այդ թվում կանանց, որոնց թիվը երբեմն այնքան շատ էր լինում, որ յուրաքանչյուր զինվորի բաժին էր ընկնում մեկից ավելի կին (Դատավորներ 5։30)։ Այդ երգում օգտագործված «կին» բառը բառացի նշանակում է «արգանդ», ինչը ցույց է տալիս, որ կանանց հիմնականում վերարտադրողական օրգանների համար էին արժևորում։ Ամենայն հավանականությամբ, տարածված էր նաև բռնաբարությունը։
w86 6/1, էջ 31, պրբ. 6-8
Ընթերցողների հարցերը
◼ Սամսոնի ու Գեդեոնի պես քանի՞ դատավոր է եղել
Դատավորների թիվը հաշվելիս մեր ստացած ցուցանիշը կախված է նրանից, թե որ տեսանկյունից ենք նայում որոշ իսրայելացիների։ Բայց հաստատ կարող ենք ասել, որ Հեսուի մահից մինչև Սամուել մարգարեի օրերն ընկած ժամանակահատվածում 12 հոգի են ծառայել որպես դատավորներ։
Մովսեսի ու Հեսուի օրերում Իսրայելի ժողովում որոշ երեցներ դատավորներ էին նշանակված այն իմաստով, որ իրավական հարցեր էին լսում ու վճիռ կայացնում (Ելք 18։21, 22; Հեսու 8։33; 23։2)։ Հեսուի մահից հետո Իսրայելը թողեց ճշմարիտ պաշտամունքը ու դրա հետևանքով սկսեց կեղեքումների ենթարկվել այլ ազգերի կողմից։ Դատավորներ 2։16-ում կարդում ենք, թե ինչ եղավ այդ ժամանակ. «Ուստի Եհովան դատավորներ նշանակեց, որոնք փրկեցին նրանց կողոպտիչների ձեռքից»։ Եհովայի նշանակած առաջին այդպիսի դատավորը, կամ՝ «փրկիչը», Գոթոնիելն էր (Դատավորներ 3։9)։ Նրան հաջորդեցին Ավոդը, Սամեգարը, Բարակը, Գեդեոնը, Թոլան, Հայիրը, Հեփթայեն, Աբեսսանը, Ելոնը, Աբդոնը և Սամսոնը։
Որպես դատավորություն անողներ Աստվածաշնչում հիշատակվում են նաև Դեբորան, Հեղին և Սամուելը (Դատավորներ 4։4; 1 Սամուել 4։16-18; 7։15, 16)։ Սակայն Դեբորայի մասին նախևառաջ ասվում է, որ նա մարգարեուհի էր և աջակցում էր Բարակին, ով առաջնորդող դեր էր կատարում ժողովրդին կեղեքումներից ազատելու գործում։ Նույնը կարելի է ասել Հեղիի մասին. նա գլխավորաբար ծառայում էր որպես քահանայապետ, ոչ թե ժողովրդին ազատագրելու համար մարտնչող «փրկիչ» (Նեեմիա 9։27)։ Հետևաբար, թեև Դեբորան ու Հեղին Իսրայելում երբեմն դատավորի դեր են կատարել, բայց հիմքեր չկա նրանց էլ թվելու այն 12 մարդկանց շարքում, որոնց Եհովան «տվեց» որպես դատավորներ՝ ժողովրդին փրկելու համար։ Գործեր 13։20-ում ասվում է, որ Եհովան «դատավորներ նշանակեց մինչև Սամուել մարգարեի օրերը»։ Սա նշանակում է, որ միայն այդքան ժամանակահատվածը կարող ենք անվանել «դատավորների օրեր», նաև պարզ է դառնում, թե ինչու Սամուելն ու իր որդիներ էլ սովորաբար չեն նշվում դատավորների թվում (1 Սամուել 8։1)։
«Ես՝ իբրև մայր, վեր կացա Իսրայելում»
Այդ բռնի ու դաժան իշխանությունը շարունակվեց 20 տարի, մինչև Եհովան տեսավ, որ իր համառ ժողովուրդը պատրաստ է փոխվելու կամ, ինչպես նշվում է Դեբորայի ու Բարակի՝ Եհովայի կողմից ներշնչված երգում, մինչև որ Դեբորան՝ «իբրև մայր, վեր կացավ Իսրայելում»։ Հայտնի չէ՝ Դեբորան՝ Լաբիդոթի կինը, իրականում մայր էր, թե ոչ։ Վերոհիշյալ խոսքերը խորհրդանշական իմաստ ունեն։ Եհովան նշանակել էր Դեբորային, որ նա մայրական հոգատարություն դրսևորեր իր ժողովրդի հանդեպ։ Աստված հանձնարարել էր նրան, որ Բարակ դատավորին՝ ամուր հավատի տեր այդ ուժեղ մարդուն, ուղարկեր Սիսարայի դեմ կռվելու (Դատավորներ 4։3, 6, 7; 5։7)։
Ուշագրավ մտքեր «Դատաւորաց» գրքից
5։20—Ինչպե՞ս աստղերը երկնքից պատերազմեցին հօգուտ Բարակի։ Աստվածաշունչը չի հայտնում, թե ինչ էր դա՝ հրեշտակների օգնությո՞ւն, ասուպային հո՞սք, որը Սիսարայի իմաստունների կողմից մեկնաբանվեց որպես չարագուշակ նշան, թե՞ Սիսարայի համար արված աստղագուշակություններ, որոնք չիրականացան։ Մի բան հաստատ է. Աստված այսպես թե այնպես միջամտել էր այդ կռվին։
Թող պատրաստակամության ոգիդ փառք բերի Եհովային
«Այն բանի համար, որ.... ժողովուրդը հոժարակամորեն գնաց պատերազմելու, օրհնե՛ք Եհովային» (ԴԱՏ. 5։2)։
«ԿԱՐՈ՞Ղ է արդյոք մարդը օգտակար լինել Աստծուն, կամ հասկացողություն ունեցող մարդը օգուտ կտա՞ նրան։ Մի՞թե Ամենակարողին հաճելի է, որ դու արդար ես, կամ մի՞թե նա շահ ունի, որ քո ճանապարհը անարատ ես դարձնում» (Հոբ 22։1–3)։ Ինչպե՞ս կպատասխանեիր այս հարցերին։ Երբ Եղիփազ թեմանացին դրանք ուղղեց Հոբին, համոզված էր, որ դրանց պատասխանն է՝ ոչ։ Նրա ընկերը՝ Բաղդատ սովեցին, նույնիսկ պնդեց, որ մարդը չի կարող արդար լինել Աստծու առաջ (կարդա Հոբ 25։4)։
2 Այս կեղծ մխիթարիչները ասացին, թե Եհովային հավատարմորեն ծառայելու մեր ջանքերը զուր են, և որ մենք Աստծու համար արժեք չունենք, նրա աչքին ընդամենը ցեց ենք, որդ կամ ճիճու (Հոբ 4։19; 25։6)։ Առաջին հայացքից գուցե թվա, թե Եղիփազն ու Բաղդատը խոնարհ էին, դրա համար էին այսպիսի խոսքեր ասում (Հոբ 22։29)։ Ինչ խոսք, երբ բարձր լեռան գագաթից կամ թռչող օդանավի պատուհանից ներքև ես նայում, մարդիկ աննշան են թվում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Եհովայի մասին։ Երբ նա իր բարձունքից նայում է մեզ, մի՞թե աննշան է համարում այն ծառայությունը, որ կատարում ենք իր Թագավորության շահերին ի նպաստ։ Եհովան հայտնի դարձրեց իր տեսակետը, երբ հանդիմանեց Եղիփազին, Բաղդատին ու Սոֆարին սխալ բաներ ասելու համար, իսկ Հոբի մասին խոսելիս ցույց տվեց իր հաճությունը՝ նրան անվանելով «իմ ծառա» (Հոբ 42։7, 8)։ Այո՛, մարդը կարո՛ղ է «օգտակար լինել Աստծուն»։
«Ի՞ՆՉ ԵՍ ՏԱԼԻՍ ՆՐԱՆ»
3 Եհովան չհանդիմանեց Եղիուսին, երբ վերջինս Հոբին ասաց. «Եթե դու ճիշտ ես, ապա ի՞նչ ես տալիս նրան, կամ ի՞նչ է նա ստանում քո ձեռքից» (Հոբ 35։7)։ Արդյո՞ք Եղիուսը նկատի ուներ, որ Եհովային ծառայելու համար մեր թափած ջանքերը զուր են։ Ո՛չ։ Նա ուզում էր ասել, որ Ամենակարողը ոչ մեկից և ոչ մի բանից կախում չունի, այդ թվում՝ մեր երկրպագությունից։ Աստված ոչ մի բանի կարիք չունի։ Մենք չենք կարող այնպես անել, որ նա ավելի հարուստ և ավելի զորեղ դառնա։ Իրականում ցանկացած լավ բան, որ ունենք, լինի լավ հատկություն, թե տաղանդ, Աստված է մեզ տվել, և նրա աչքից չի վրիպում, թե ինչպես ենք այդ ամենը գործի դնում։
4 Երբ նվիրված սեր ենք ցուցաբերում մեր հավատակիցների հանդեպ, Եհովան համարում է, որ այդ բարությունն իր հանդեպ է դրսևորվում։ Առակներ 19։17-ում ասվում է. «Նա, ով խեղճին հաճություն է ցույց տալիս, Եհովային պարտք է տալիս, և նրա արարքի դիմաց Նա կհատուցի նրան»։ Արդյո՞ք այս խոսքերը ցույց են տալիս, որ Եհովան նկատում է ամեն բարի գործ, որ արվում է ուրիշներին օգնելու համար։ Այո՛, տիեզերքի Ստեղծիչը համարում է, որ պարտք է հասարակ մարդկանց, ովքեր բարի գործեր են անում, և այդ պարտքը հատուցում է՝ նրանց իր հավանությունը տալով և օրհնելով։ Սա հաստատեց նաև Աստծու Որդին (կարդա Ղուկաս 14։13, 14)։
5 Եհովան Եսայիա մարգարեին առաջարկեց գնալ և իր անունից խոսել Իսրայել ժողովրդի հետ։ Դրանով Աստված ցույց տվեց, որ իրեն հաճելի է, երբ հավատարիմ մարդիկ մասնակցում են իր նպատակի իրագործմանը (Ես. 6։8–10)։ Եսայիան պատրաստակամորեն ընդունեց այդ առաջարկը՝ ասելով. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»։ Այսօր Աստծու հազարավոր ծառաներ պատրաստակամության նույն ոգին են դրսևորում և համաձայնվում են ծառայության մեջ դժվար հանձնարարություններ կատարել։ Սակայն հնարավոր է՝ ինչ-որ մեկը մտածի. «Ճիշտ է, Եհովան իր ողորմությամբ ինձ հնարավորություն է տվել մասնակցելու այս գործին, բայց արդյո՞ք իմ ջանքերը որևէ արժեք ունեն։ Մի՞թե Եհովան չի կատարի այն, ինչ ուզում է, անկախ այն բանից, թե որքան ջանք եմ ներդնում ծառայության մեջ»։ Եկեք նկատի առնենք Դեբորայի և Բարակի օրերում տեղի ունեցած դեպքերը, որոնք կօգնեն պատասխանելու այս հարցերին։
ԱՍՏՎԱԾ ՆՐԱՆՑ ՔԱՋՈՒԹՅԱՄԲ ԼՑՐԵՑ
6 Քանանի թագավոր Հաբինը «քսան տարի դաժանորեն ճնշում էր» իսրայելացիներին։ Գյուղերի բնակիչները նույնիսկ վախենում էին տնից դուրս գալ։ Նրանք լավ սպառազինված չէին ո՛չ պաշտպանվելու, ո՛չ էլ հարձակվելու համար։ Իսկ թշնամին երկաթե գերանդիներով 900 մարտակառք ուներ (Դատ. 4։1–3, 13; 5։6–8)։
7 Այնուամենայնիվ, Եհովան Դեբորա մարգարեուհու միջոցով Բարակին հետևյալ հստակ հրահանգը տվեց. «Գնա՛ և դիրքավորվի՛ր Թաբոր լեռան վրա և քեզ հետ Նեփթաղիմի որդիներից ու Զաբուղոնի որդիներից տասը հազար մարդ վերցրու։ Եվ ես քեզ մոտ՝ Կիսոն հեղեղատ կբերեմ Հաբինի զորագլուխ Սիսարային, նրա մարտակառքերն ու զինվորների բազմությանը, և նրան քո ձեռքը կտամ» (Դատ. 4։4–7)։
8 Պատերազմի պատրաստվելու կոչ արվեց։ Կամավորները հավաքվեցին Թաբոր լեռան վրա։ Ապա Բարակն առանց հապաղելու հետևեց Եհովայի հաջորդ հրահանգին և գնաց թշնամու դեմ կռվելու (կարդա Դատավորներ 4։14–16)։ Մարտը տեղի ունեցավ Թանաք կոչվող վայրում։ Հանկարծ տեղատարափ անձրև սկսվեց, և տարածքը վերածվեց ճահճուտի։ Բարակը Սիսարայի զորքին հետապնդեց մինչև Արիսոթ-Գոյիմ՝ 24 կիլոմետր (15 մղոն)։ Ճանապարհին Սիսարան իջավ իր ահազդու, բայց արդեն անպիտան դարձած կառքից և փախավ Սանանիմ։ Այնտեղ կենեցի Քաբերի կինը՝ Հայելը, դիմավորեց նրան և իր վրանում ապաստան տվեց։ Սիսարան՝ հոգնած և ուժասպառ, քուն մտավ։ Մինչ նա քնած էր, Հայելը խիզախորեն սպանեց նրան (Դատ. 4։17–21)։ Իսրայելի թշնամիները պարտվեցին։
ՈՄԱՆՔ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԷԻՆ, ՄՅՈՒՍՆԵՐԸ՝ ՈՉ
9 «Դատավորներ» գրքի 4-րդ և 5-րդ գլուխները պետք է միասին ուսումնասիրվեն, քանի որ դրանք իրար լրացնում են։ Օրինակ՝ Դատավորներ 5։20, 21-ում գրված է. «Երկնքից աստղերը պատերազմեցին, իրենց ուղեծրից պատերազմեցին Սիսարայի դեմ։ Կիսոն հեղեղատը քշեց նրանց»։ Հրեշտակնե՞րը օգնության եկան, թե՞ ասուպային անձրև տեղաց։ Աստվածաշունչը մանրամասներ չի հայտնում։ Բայց այն, որ ճիշտ վայրում և ճիշտ պահին տեղատարափ անձրև տեղաց, այնպես որ 900 մարտակառքերը ցեխի մեջ խրվեցին և դարձան անպիտան, միայն Աստծու միջամտությամբ կարող էր լինել։ Դատավորներ 4։14, 15 համարներում հաղթանակը երեք անգամ վերագրվում է Եհովային։ 10000 իսրայելացի կամավորներից և ոչ ոք չէր կարող պարծենալ, թե իր շնորհիվ է թշնամին պարտություն կրել։
10 Թշնամուն հրաշքով հաղթելուց հետո Դեբորան ու Բարակը Եհովային հաղթական երգով փառաբանեցին։ Սակայն տարօրինակ է, որ այդ երգում այսպիսի խոսքեր կան. ««Անիծե՛ք Մարոզին»,— ասաց Եհովայի հրեշտակը, «անդադար անիծե՛ք նրա բնակիչներին, որովհետև նրանք Եհովային օգնության չեկան, Եհովային օգնության չեկան հզորների հետ»» (Դատ. 5։23)։
11 Ըստ ամենայնի, Մարոզն այնպես է անիծվել, որ այսօր դժվար է ասել, թե դա ինչ վայր է եղել։ Հնարավոր է՝ այն քաղաք է եղել, որի բնակիչները չեն արձագանքել մարտի դուրս գալու Եհովայի կոչին։ Մի՞թե նրանք անտեղյակ էին, որ կամավորների կարիք կա, հատկապես այն դեպքում, երբ այդ տարածքից 10000 մարդ արդեն արձագանքել էր այդ կոչին։ Կամ եթե Մարոզը գտնվել է Սիսարայի փախուստի ճանապարհին, մի՞թե այնտեղի բնակիչները չէին կարող օգտվել առիթից և բռնել նրան։ Պատկերացրու՝ նրանք տեսնում են, թե ինչպես է այդ դաժան ռազմիկը մենակ ու շփոթված փախչում իրենց փողոցներով։ Դա կարող էր հրաշալի առիթ լինել ինչ-որ կերպ նպաստելու Եհովայի նպատակի իրագործմանը և նրա կողմից օրհնվելու։ Սակայն այդ վճռորոշ պահին, երբ Մարոզի բնակիչները կարող էին մի բան անել, նրանք անտարբեր մնացին ու ոչինչ չարեցին։ Որքա՜ն էին նրանք տարբերվում Հայելից, որի համարձակ արարքի մասին կարդում ենք հաջորդ համարներում (Դատ. 5։24–27)։
12 Դատավորներ 5։9, 10 համարներից ևս տեսնում ենք, որ Բարակի հետ կռվի գնացած մարդկանց վերաբերմունքը տարբերվում էր մյուսների վերաբերմունքից, ովքեր չցանկացան միանալ նրան։ Այդ համարներում Բարակն ու Դեբորան գովում են Իսրայելի զորապետներին, ովքեր «կամավորներ էին ժողովրդի մեջ»։ Որքա՜ն էին նրանք տարբերվում «շիկավուն ավանակ հեծնողներից», որոնք այնքան հպարտ էին, որ չմասնակցեցին կռվին, և «հարուստ գորգերի վրա նստողներից», որոնք սիրում էին պերճաշուք կյանքը։ Ի տարբերություն «ճանապարհով քայլողների», որոնք կյանքում հեշտ ուղի էին ընտրել՝ Բարակի հետ գնացողները պատրաստ էին մարտնչելու Թաբոր լեռան քարքարոտ լանջերին և Կիսոն հեղեղատի ճահճուտներում։ Հեշտ կյանք սիրող բոլոր մարդկանց հետևյալ հորդորը տրվեց. «Խորհրդածե՛ք»։ Այո՛, նրանք պետք է մտածեին այն մասին, որ բաց էին թողել Եհովայի գործին աջակցելու հնարավորությունը։ Նույնը այսօր պետք է անեն նրանք, ովքեր չեն օգտվում Եհովային լիարժեքորեն ծառայելու հնարավորությունից։
13 Նրանք, ովքեր հոժարակամորեն գնացին պատերազմի, իրենց աչքերով տեսան, թե ինչ արեց Եհովան՝ որպես Գերիշխան։ Նրանք պատմելու բան ունեին, երբ խոսում էին «Եհովայի արդար գործերի մասին» (Դատ. 5։11)։ Իսկ Ռուբենի, Դանի և Ասերի ցեղերը ավելի շատ հետաքրքրված էին նյութական բաներով, քան Եհովայի հանձնարարած գործով։ Ինչպես տեսնում ենք Դատավորներ 5։15–17 համարներից, նրանց միտքը կենտրոնացած էր իրենց հոտերի, նավերի ու նավահանգիստների վրա։ Ի տարբերություն նրանց՝ Զաբուղոնի և Նեփթաղիմի ժողովուրդը «արհամարհեց իր հոգին մինչև մահ», որպեսզի աջակցի Դեբորային ու Բարակին (Դատ. 5։18)։ Այսպիսով՝ տեսնում ենք, թե որքան տարբեր կարող է լինել մարդկանց վերաբերմունքը կամավոր ծառայության հանդեպ։ Դրանից մենք կարևոր դաս ենք քաղում։
«ՕՐՀՆԵ՛Ք ԵՀՈՎԱՅԻՆ»
14 Աստծու ներկայիս ծառաները չեն գնում պատերազմելու։ Սակայն մենք պատիվ ունենք քաջությամբ ու նախանձախնդրությամբ մասնակցելու քարոզչական գործին։ Այսօր առավել, քան երբևէ, Եհովայի կազմակերպության մեջ կամավորների կարիք կա։ Միլիոնավոր եղբայրներ ու քույրեր, այդ թվում՝ բազմաթիվ երիտասարդներ հոժար կամքով մասնակցում են լիաժամ ծառայության տարբեր ձևերի՝ ծառայելով որպես ռահվիրաներ, բեթելցիներ, Թագավորության սրահների շինարարության կամավորներ։ Շատերն էլ որպես կամավորներ են ծառայում համաժողովների ժամանակ։ Մտածիր նաև այն երեցների մասին, ովքեր տքնաջան աշխատում են հիվանդանոցների հետ կապի կոմիտեներում և համաժողովներ են կազմակերպում։ Վստահ եղիր, որ Եհովան խորապես գնահատում է պատրաստակամության ոգիդ. նա երբեք չի մոռանա քո ջանքերը (Եբր. 6։10)։
15 Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ծառայության մեջ գործի մեծ մասը ուրիշի ուսերի՞ն եմ թողնում։ Տարված եմ նյութակա՞ն բաներով, թե՞ ձգտում եմ ծառայության մեջ պատրաստակամության ոգի դրսևորել։ Բարակի, Դեբորայի, Հայելի ու 10 000 կամավորների պես՝ հավատ ու քաջություն դրսևորո՞ւմ եմ և իմ ունեցած ամեն բան օգտագործո՞ւմ եմ Եհովայի հստակ պատվերը կատարելու համար։ Եթե տնտեսական նկատառումներից ելնելով՝ ցանկանում եմ այլ քաղաք կամ երկիր տեղափոխվել, աղոթում ու խորհրդածո՞ւմ եմ այն մասին, թե դա ինչպես կանդրադառնա իմ ընտանիքի և ժողովի վրա»։
16 Եհովան մեզ պատվում է՝ թույլ տալով իր գերիշխանությանն աջակցել։ Ադամի ու Եվայի ժամանակներից ի վեր Սատանան ձգտում է մարդկանց իր կողմը քաշել։ Ուստի երբ դու Եհովայի իշխանությանն ես թիկունք կանգնում, դրանով հստակ ցույց ես տալիս քո դիրքորոշումը։ Հավատն ու նվիրվածությունը քեզ մղում են պատրաստակամության ոգի դրսևորելու, և դա շատ է ուրախացնում Եհովային (Առակ. 23։15, 16)։ Տեսնելով քո աջակցությունը՝ Աստված պատասխան է տալիս իրեն չարախոսող Սատանային (Առակ. 27։11)։ Փաստորեն, քո հավատարմությամբ ու հնազանդությամբ դու Եհովային տալիս ես մի բան, ինչը նա թանկ է համարում, և այդպիսով բերկրանք ես պատճառում նրան։
17 Եհովան մեզ պատվում է՝ թույլ տալով իր գերիշխանությանն աջակցել։ Ադամի ու Եվայի ժամանակներից ի վեր Սատանան ձգտում է մարդկանց իր կողմը քաշել։ Ուստի երբ դու Եհովայի իշխանությանն ես թիկունք կանգնում, դրանով հստակ ցույց ես տալիս քո դիրքորոշումը։ Հավատն ու նվիրվածությունը քեզ մղում են պատրաստակամության ոգի դրսևորելու, և դա շատ է ուրախացնում Եհովային (Առակ. 23։15, 16)։ Տեսնելով քո աջակցությունը՝ Աստված պատասխան է տալիս իրեն չարախոսող Սատանային (Առակ. 27։11)։ Փաստորեն, քո հավատարմությամբ ու հնազանդությամբ դու Եհովային տալիս ես մի բան, ինչը նա թանկ է համարում, և այդպիսով բերկրանք ես պատճառում նրան։
18 «Այն բանի համար, որ.... ժողովուրդը հոժարակամորեն գնաց պատերազմելու, օրհնե՛ք Եհովային»։ Դեբորան ու Բարակը իրենց հաղթական երգը այս խոսքերով սկսեցին՝ գովելով ոչ թե մարդկանց, այլ Բարձրյալին (Դատ. 5։1, 2)։ Թող որ քո պատրաստակամության ոգին էլ ուրիշներին մղի «օրհնելու Եհովային»։
Հավատով՝ Բարակը ցիրուցան արեց մի հզոր բանակ
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ դեմ–դիմաց կանգնած ես թշնամու բանակի առջև, որը զինված է նորագույն զենքերով, պատրաստ՝ կռվելու։ Դու և քո կողմնակիցները թշնամու առջև, փաստորեն, անպաշտպան վիճակում եք։
Իսրայելի դատավորների օրերում Բարակն ու Դեբորան 10000 այլ իսրայելացիների հետ միասին նման իրավիճակում հայտնվեցին։ Նրանց հակառակորդը քանանացիների զորքն էր՝ Սիսարայի հրամանատարությամբ։ Նրանց ռազմական միջոցների մեջ ընդգրկված էին մարտակառքեր՝ անիվների վրա մետաղյա սուր ելուստներով, որ մահ էին սփռում ամենուր։ Դեպքերը տեղի էին ունենում Թաբոր լեռան և Կիսոն հեղեղատի շրջաններում։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ այնտեղ, վկայում է Բարակի օրինակելի հավատի մասին։ Քննարկենք այս հակամարտությանը նախորդած դեպքերի ընթացքը։
Իսրայելը աղաղակում է դեպի Եհովան
«Դատավորաց» գրքում պատմվում է, թե ինչպես էր Իսրայելը շարունակ լքում մաքուր երկրպագությունը, ու թե ինչ ցավալի հետևանքներ էր դա ունենում։ Ամեն անգամ, երբ իսրայելացիները անկեղծորեն Աստծուց ողորմություն էին հայցում, Աստված որևէ մեկի միջոցով փրկություն էր տալիս, ազատագրում էր նրանց, բայց դրան հետևում էր հերթական ըմբոստությունը նրա դեմ։ Այդպես «Իսրայէլի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարութիւն անելու, եւ Աւովդը [դատավոր, որը փրկեց նրանց մովաբացիների լծից] մեռած էր»։ Փաստն այն է, որ նրանք «ընտրեցին նոր աստուածներ»։ Դրա հետևանքը եղավ այն, որ «Տէրը մատնեց նորանց Քանանացիների Յաբին թագաւորի ձեռքը, որ թագաւորում էր Հասորի մէջ, եւ նորա զօրագլուխը Սիսարան էր,.... Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջն աղաղակեցին, որովհետեւ նա [Սիսարան] ինը հարիւր երկաթի կառքեր ունէր, եւ քսան տարի Իսրայէլի որդկանցը սաստիկ նեղեց» (Դատաւորաց 4։1–3; 5։8)։
Այն մասին, թե կյանքն ինչպիսին էր Իսրայելում, Գրությունները հայտնում են. «[Այդ ժամանակներում] ուղիները դադարել էին, եւ ճանապարհորդները խոտորնակ ուղիներով էին գնում։ Իսրայէլի մէջ զօրավարներ չ’մնացին» (Դատաւորաց 5։6, 7)։ Մարտակառքեր վարող գազանաբարո զինվորները ժողովրդին սարսափի մեջ էին պահում։ «Իսրայելի հասարակական կյանքը գտնվում էր վախի տիրապետության տակ,— ասում է մի գիտնական,— ողջ համայնքը, ասես, կաթվածահար ու անօգնական վիճակում լիներ»։ Եվ ահա, ինչպես որ շատ ու շատ անգամներ դրանից առաջ, հուսահատությամբ համակված իսրայելացիները աղաղակեցին դեպի Եհովան ու օգնություն խնդրեցին նրանից։
Եհովան առաջնորդ է նշանակում
Քանանացիների ճնշումը Իսրայելին կանգնեցրեց համընդհանուր ճգնաժամի առջև։ Աստված Դեբորա մարգարեուհու միջոցով հայտնեց նրանց իր դատաստանները և տվեց ցուցումներ։ Եհովան նրան պատվի արժանացրեց գործելու այնպես, ասես նա, փոխաբերական իմաստով, լիներ Իսրայել ժողովրդի մայրը (Դատաւորաց 4։4; 5։7)։
Դեբորան կանչեց Բարակին ու նրան ասաց հետևյալը. «Մի՞թէ Իսրայէլի Տէր Աստուածը չ’հրամայեց թէ. Գնա վեր ելիր Թաբօր սարը, եւ քեզ հետ Նեփթաղիմի որդկանցից եւ Զաբուղոնի որդկանցից տասը հազար մարդ վեր առ. Եւ ես կ’բերեմ քո դիմացը Յաբինի զօրագլուխ Սիսարային եւ նորա կառքերը եւ բազմութիւնը Կիսոն հեղեղատի մօտ եւ նորան քո ձեռքը կ’մատնեմ» (Դատաւորաց 4։6, 7)։ Դեբորան, ասելով «մի՞թէ Իսրայէլի Տէր Աստուածը չ’հրամայեց» խոսքերը, ընդգծված ձևով ցույց տվեց, որ բոլորովին նպատակ չունի իր իշխանությունը բանեցնել Բարակի վրա։ Նա պարզապես հանդես էր գալիս որպես միջանկյալ օղակ, որի միջոցով Աստված տեղ էր հասցնում իր պատվերը։ Ինչպե՞ս արձագանքեց Բարակը։
«Եթէ ինձ հետ գնաս կ’գնամ,— ասաց Բարակը,— բայց եթէ ինձ հետ չ’գնաս, չեմ գնալ» (Դատաւորաց 4։8)։ Ինչո՞ւ Բարակը դժկամություն դրսևորեց Աստծո տված հանձնարարությունը կատարելու հարցում։ Արդյոք նրա այդ արարքի պատճառը վախկոտությո՞ւնը չէր։ Կամ գուցե նա բավականաչափ վստահություն չունե՞ր Աստծո խոստումների հանդեպ։ Ո՛չ։ Բարակը չմերժեց իրեն տրված հանձնարարությունը և ոչ էլ անհնազանդ գտնվեց Եհովայի հանդեպ։ Նրա արձագանքը ավելի շուտ խոսում էր այն մասին, որ նա չէր կարծում, թե ի վիճակի կլինի զուտ իր սեփական ուժերով իրագործել Աստծո պատվերը։ Աստծո ներկայացուցչի այնտեղ գտնվելը կապահովեր առաջնորդություն Աստծո կողմից և վստահության զգացում կներշնչեր իրեն ու իր մարդկանց։ Հետևաբար, Բարակի արարքը ամենևին էլ թուլության նշան չէր. պայմանը, որ նա դրեց, վկայում էր նրա ուժեղ հավատի մասին։
Բարակի այդ արձագանքը հիշեցնում է Մովսեսի, Գեդեոնի ու Երեմիայի նույնանման վարվելակերպը։ Նրանք ևս Աստծո կողմից հանձնարարություն ստանալիս անվստահություն արտահայտեցին իրենց սեփական ուժերի հանդեպ։ Բայց դա պատճառ չեղավ, որ նրանք համարվեն ոչ այնքան հավատարիմ (Ելից 3։11–4։17; 33։12–17; Դատաւորաց 6։11–22, 36–40; Երեմիա 1։4–10)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Դեբորայի մտայնության մասին։ Նա չփորձեց իշխանություն բանեցնել, այլ մնաց Եհովայի համեստ ծառան։ «Անպատճառ ես քեզ հետ կ’գնամ»,— ասաց նա Բարակին (Դատաւորաց 4։9)։ Նա պատրաստ էր թողնել իր տունը, որտեղ շատ ավելի ապահով վիճակում կլիներ, ու Բարակի հետ միասին գնալ մասնակցելու մոտալուտ կռվին։ Դեբորան նույնպես հավատի ու քաջության հիանալի օրինակ է թողել։
Հավատից մղված՝ հետևում են Բարակին
Իսրայելի ուժերը պետք է համախմբվեին մի հայտնի լեռան վրա, որի անունն էր Թաբոր։ Տեղի ընտրությունը իդեալական էր։ Մոտակայքում բնակվող Նեփթաղիմի ու Զաբուղոնի ցեղերի համար այն բնականից ասես հանդիպատեղի լիներ։ Եվ այսպես, համաձայն Աստծո պատվիրածի, տասը հազար կամավորները Դեբորայի հետ միասին հետևեցին Բարակին ու բարձրացան այդ լեռը։
Հավատ պետք է ունենային բոլոր նրանք, ովքեր միացել էին Բարակին։ Եհովան Բարակին խոստացել էր, որ նրանք հաղթելու էին քանանացիներին, բայց ի՞նչ զենքեր ունեին նրանք իրենց ձեռքին։ Ահա թե ինչ ենք կարդում «Դատաւորաց» գրքի 5–րդ գլխի 8–րդ համարում. «Արդե՞օք վահան կամ նիզակ երեւեցաւ Իսրայէլի քառասուն հազարի մէջ»։ Ոչ, իսրայելացիները շատ թեթև էին զինված։ Եթե անգամ նրանք ունենային էլ այդպիսի զենքեր, միևնույն է, դրանք անհամեմատ թույլ զինուժ էին կազմում մետաղյա սուր ելուստներով մարտակառքերի դիմաց։ Երբ Սիսարային լուր հասավ, որ Բարակը բարձրացել է Թաբոր լեռը, նա իսկույն իր ջոկատներն ու մարտակառքերը հավաքեց Կիսոն հեղեղատ կոչվող վայրում (Դատաւորաց 4։12, 13)։ Սակայն Սիսարան հաշվի չէր առել մի հանգամանք. նա պատրաստվում էր կռվել Ամենազոր Աստծո դեմ։
Բարակը ցրում է Սիսարայի բանակը
Երբ եկավ հակամարտության պահը, Դեբորան ասաց Բարակին. «Վեր կաց, որովհետեւ Տէրն այսօր Սիսարային քո ձեռքը մատնեց. մի՞թէ Տէրը չէ քո առաջ դուրս գալիս»։ Բարակն իր մարդկանց հետ պետք է իջներ Թաբորի բարձունքներից դեպի նրա ստորոտի հարթավայրային տարածքը, որտեղ ստրատեգիական առավելությունը Սիսարայի մարտակառքերի կողմն էր։ Ինչպե՞ս կզգայիք ձեզ, եթե լինեիք Բարակի բանակում։ Դուք էլ պատրաստակամորեն կհնազանդվեի՞ք՝ չմոռանալով, որ այդ առաջնորդությունը գալիս է Եհովայից։ Բարակն ու նրա տասը հազար մարդիկ հնազանդվեցին։ «Եւ Տէրը խորտակեց Սիսարային եւ բոլոր կառքերը եւ բոլոր բանակը Բարակի առաջին սուրի բերանով» (Դատաւորաց 4։14, 15)։
Աստվածաշնչում չի խոսվում այդ կռվի բոլոր մանրամասնությունների մասին։ Սակայն Բարակի ու Դեբորայի հաղթանակի երգում կան այսպիսի խոսքեր. «Երկինքը տեղաց, եւ ամպերը ջուր տեղացին»։ Միանգամայն հավանական է, որ հորդառատ անձրևների տարափ է սկսվել և Սիսարայի մարտակառքերը մնացել են ցեխի մեջ մխրճված՝ չկարողանալով այլևս առաջ գնալ, ինչի հետևանքով ուժերի գերակշռությունը անցել է Բարակի կողմը։ Քանանացիների հզոր զինվորական միջոցները այսպիսով դարձան անպիտան։ Իսկ Սիսարայի զորքի սպանվածների մասին հետևյալն է ասվում երգում. «Կիսոն հեղեղատը քշեց նորանց» (Դատաւորաց 5։4, 21)։
Արդյոք կարելի՞ է հավատալ, որ այս ամենը իսկապես տեղի է ունեցել։ Կիսոն հեղեղատը մի ձոր է՝ գետի ցամաքած հուն, որտեղ սովորաբար շատ քիչ ջուր է հոսում։ Տեղատարափներից ու երկարատև անձրևներից հետո նման ձորերում սովորաբար շատ ջուր է կուտակվում, ու դրանք արագորեն վերածվում են վարարուն, վտանգավոր հոսանքների։ Ըստ մի աղբյուրի՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նույն այդ ծանր կավահողային տարածքների վրա 15 րոպե տեղացած հորդ անձրևը լուրջ վտանգի տակ դրեց ամբողջ հեծելազորի հետագա գործողությունները։ 1799 թ. ապրիլի 16–ին Նապոլեոնի և թուրքերի միջև Թաբոր լեռան շրջանում տեղի ունեցած ընդհարման վերաբերյալ տեղեկություններում ասվում է, որ «վերջիններից շատերը խորասույզ եղան, երբ փորձում էին կտրել–անցնել սարահարթի այն մասը, որ հեղեղել էր Կիսոնը»։
Հրեա պատմաբան Հովսեպոս Փլավիոսը հայտնում է, որ Սիսարայի ու Բարակի զորքերն ուր որ է պիտի հանդիպեին, երբ «երկնքից ուժգին փոթորիկ պայթեց, առատ անձրև ու կարկուտ տեղաց, և ուժեղ քամու տակ անձրևի շիթերն այնպես էին հարվածում քանանացիների դեմքին ու նրանց աչքերը մթնեցնում, որ նրանց ունեցած նետերն ու աղեղները ոչ մի կերպ չէին կարող պաշտպանել նրանց»։
Դատաւորաց 5։20 համարում կարդում ենք. «Երկնքիցը պատերազմեցին. աստղերն իրանց շրջաններիցը Սիսարայի դէմ պատերազմեցին»։ Ինչպե՞ս կարող էին աստղերը պատերազմել Սիսարայի դեմ։ Ոմանց կարծիքով այս արտահայտությամբ ակնարկվում է Աստծո աջակցությունը։ Կան նաև կարծիքներ, թե խոսքն այստեղ հրեշտակների կողմից օգնություն ստանալու մասին է, ասուպային հոսքի մասին, կամ այդ խոսքերն ակնարկում են Սիսարայի կախվածությունը աստղագուշական կանխատեսումներից, որոնք սխալ դուրս եկան։ Աստվածաշնչում ոչ մի կոնկրետ բան չի ասվում այն մասին, թե այս կռվում ինչպես պատերազմեցին աստղերը, ուստի կարող ենք բավարարվել միայն այնքանով, որ այս արտահայտությամբ ակնարկվում է ինչ–որ տեսակի աջակցություն, որ Իսրայելի բանակը ստացավ Աստծո կողմից։ Ինչպես էլ որ այդ ամենը տեղի ունեցած լինի, մի բան պարզ է՝ իսրայելացիներն ամբողջությամբ դարձան իրադրության տերը։ «Բարակը հալածեց կառքերը.... եւ Սիսարայի բոլոր բանակը սուրի բերանով ընկաւ, եւ մարդ չը մնաց» (Դատաւորաց 4։16)։ Իսկ ի՞նչ պատահեց բանակի զորավարին՝ Սիսարային։
Նեղիչը ընկնում է «մէկ կնկայ ձեռքը»
Աստվածաշնչում կարդում ենք. «Սիսարան [թողեց կռվի դաշտը և] ոտքով փախաւ կենեցի Քաբերի կնկայ Յայէլի վրանը, որովհետեւ Հասորի Յաբին թագաւորի եւ Կենեցի Քաբերի տան մէջտեղ խաղաղութիւն կար»։ Հայելը հոգնած Սիսարային ներս հրավիրեց, կաթ տվեց խմելու ու ծածկեց, որպեսզի նա քուն մտնի։ Հետո նա «առաւ վրանի մէկ ցից, եւ ուռն [«մուրճն», ԷԹ] էլ բռնեց ձեռքին»։ Դրանք այնպիսի իրեր էին, որ վրանում բնակվողները հաճախակի էին օգտագործում։ «Եւ կամաց գնաց նորա մօտ, եւ ցիցը մխեց նորա ծամելիքին եւ գետնին բեւեռեց եւ նա քնել էր եւ յոգնած էր, եւ մեռաւ» (Դատաւորաց 4։17–21)։
Այնուհետև Հայելը դուրս եկավ Բարակին ընդառաջ ու ասաց նրան. «Եկ ցոյց տամ քեզ այն մարդը որ դու պտրում ես»։ Շարունակության մեջ կարդում ենք. «Եւ նա այն կնկայ հետ ներս մտաւ, եւ ահա Սիսարան մեռած վայր ընկած էր եւ ցիցը նորա ծամելիքի մէջ էր»։ Ի՜նչ մեծ չափով այդ դեպքը պետք է որ ամրացներ Բարակի հավատը, քանի որ մարգարեուհի Դեբորան նրան հայտնել էր. «Փառքը քոնը չի լինիլ քո գնացած ճանապարհումը, որովհետեւ Տէրը Սիսարային մէկ կնկայ ձեռքը կ’մատնէ» (Դատաւորաց 4։9, 22)։
Կարո՞ղ է Հայելի արարքը դիտվել որպես մատնություն։ Եհովան այդ կարծիքի չէ։ Բարակի ու Դեբորայի հաղթանակի երգի մեջ նրա մասին ասվում է. «Վրանների մէջ կանայքներից օրհնեալ լինի»։ Այդ երգը մեզ օգնում է ճիշտ ձևով նայել Սիսարայի սպանությանն առնչվող դեպքերին։ Նկարագըրվում է, թե ինչպես նրա մայրը անհանգիստ սպասում է, թե երբ իր որդին պիտի վերադառնա կռվից։ Նա հարցնում է. «Ի՞նչու համար է ուշանում նորա կառքը գալու»։ «Նորա իմաստուն տիկինները» շտապում են ցրել նրա տագնապները՝ ենթադրություններ անելով, թե նա անշուշտ պիտի որ զբաղված լինի ավար բաժանելով՝ գեղեցիկ, գույնզգույն նախշազարդումներով զգեստներն ու գերեվարված աղջիկներին։ Տիկնայք ասում են. «Անշուշտ նորանք աւար են գտել, բաժանում են, մէկ կամ երկու աղջիկ՝ իւրաքանչիւր հզօրի համար, իսկ Սիսարայի համար՝ գոյնզգոյն աւար,.... երկու կողմից հիւսկէն եւ պարանոցի համար գոյնզգոյն աւար» (Դատաւորաց 5։24, 28–30)։
Դասեր՝ մեզ համար
Բարակի մասին աստվածաշնչյան դրվագը մեզ կարևոր դասեր է ուսուցանում։ Բարդ խնդիրների ու հուսախաբությունների առջև են անխուսափելիորեն կանգնում նրանք, ովքեր Եհովային դուրս են մղում իրենց կյանքից։ Սակայն նրանք, ովքեր զղջման զգացումով ետ են դառնում դեպի Եհովան ու հավատ են դրսևորում, հնարավորություն ունեն ազատագրվելու ամենատարբեր տեսակի ճնշումներից։ Չպե՞տք է մենք նույնպես հնազանդության ոգի զարգացնենք մեր մեջ։ Նույնիսկ այն դեպքերում, երբ թվա, թե Աստծո պահանջը հակասում է մարդկային բանականությանը, մենք կարող ենք վստահ լինել, որ Աստծո պահանջները միշտ ծառայում են մեր հարատև բարօրությանը (Եսայիա 48։17, 18)։ Միայն Եհովայի հանդեպ ունեցած հավատի ու նրա առաջնորդությանը հնազանդվելու պատրաստակամության շնորհիվ էր, որ Բարակը ցիրուցան արեց օտարների բանակները (Եբրայեցիս 11։32–34)։
Դեբորայի ու Բարակի սրտահույզ երգը եզրափակվում է այսպես. «Կորչեն քո բոլոր թշնամիները, ով Տէր, իսկ Նորան սիրողները լինեն ինչպէս իր զօրութեամբը ծագող արեւը» (Դատաւորաց 5։31)։ Որքա՜ն հիանալի ձևով կապացուցվի այս խոսքերի ճշմարտացիությունը, երբ Եհովան վերջ կդնի Սատանայի այս չար համակարգին։
ԳԼՈՒԽ 17
«Ամենից օրհնվածը» կանանց մեջ
Արմագեդոն. հիրավի բարի լուր
3 Կարդա Հայտնություն 16։14, 16։ «Արմագեդոն» բառը ընդամենը մեկ անգամ է հանդիպում Սուրբ Գրքում։ Այն ծագում է եբրայերեն մի արտահայտությունից, որը նշանակում է «Մեգիդոյի լեռ» (Հայտն. 16։16, ծնթ.)։ Մեգիդոն հին Իսրայելի քաղաքներից էր (Հեսու 17։11)։ Այդուհանդերձ, Արմագեդոնը չի մատնանշում երկրագնդի վրա գտնվող որևէ բառացի վայր։ Նեղ իմաստով՝ այս բառը վերաբերում է այն իրադրությանը, երբ «ողջ բնակեցված երկրի թագավորները» կհավաքվեն Եհովայի դեմ (Հայտն. 16։14)։ Սակայն «Արմագեդոն» բառը այս հոդվածում կօգտագործենք նաև լայն իմաստով՝ մատնանշելու այն պատերազմը, որը տեղի կունենա երկրի թագավորների հավաքվելուց անմիջապես հետո։ Իսկ որտեղի՞ց գիտենք, որ Արմագեդոնը խորհրդանշական վայր է։ Նախ՝ Մեգիդո անունով լեռ գոյություն չունի։ Երկրորդ՝ Մեգիդո քաղաքի շրջակա տարածքը շատ փոքր է, որ այնտեղ կարողանան հավաքվել «ողջ բնակեցված երկրի թագավորները», նրանց զորքերն ու ռազմական տեխնիկան։ Եվ երրորդ, ինչպես դեռ կքննենք այս հոդվածում, Արմագեդոն պատերազմը կսկսվի այն ժամանակ, երբ ողջ երկրի «թագավորները» հարձակվեն Աստծու ժողովրդի վրա, որը աշխարհով մեկ է ցրված։
4 Ուրեմն ինչո՞ւ է Եհովան իր վերջին մեծ պատերազմի անվանումը կապել Մեգիդոյի հետ։ Բանն այն է, որ Մեգիդոյում և դրա մերձակայքում՝ Հեզրայելի հովտում, բազմաթիվ ճակատամարտեր են տեղի ունեցել։ Որոշ դեպքերում Եհովան ուղղակիորեն օգնել է իր ժողովրդին և հաղթանակ շնորհել մարտում։ Օրինակ՝ «Մեգիդոյի ջրերի մոտ» Աստված Իսրայելի դատավոր Բարակին օգնեց հաղթել քանանացիների զորքին, որի զորագլուխը Սիսարան էր։ Բարակն ու Դեբորա մարգարեուհին Եհովային շնորհակալություն հայտնեցին հրաշքով տրված հաղթանակի համար։ Նրանք այսպիսի խոսքերով գովերգեցին Բարձրյալին. «Երկնքից աստղերը պատերազմեցին.... Սիսարայի դեմ։ Կիսոն հեղեղատը քշեց նրանց» (Դատ. 5։19–21)։
5 Բարակն ու Դեբորան իրենց երգն ավարտեցին հետևյալ խոսքերով. «Թող այսպես կործանվեն քո բոլոր թշնամիները, ո՛վ Եհովա, իսկ քեզ սիրողները թող լինեն ինչպես արևը, որ ծագում է իր զորությամբ» (Դատ. 5։31)։ Արմագեդոն պատերազմի ժամանակ նույնպես Աստծու թշնամիները կկործանվեն, իսկ նրան սիրողները կփրկվեն։ Սակայն այս երկու պատերազմների միջև մի մեծ տարբերություն կա։ Արմագեդոնի ժամանակ Աստծու ժողովուրդը չի կռվելու և նույնիսկ զինված չի լինելու։ Մեր «զորությունը հանգստության և ապավինության մեջ» է լինելու. մենք լիովին ապավինելու ենք Եհովային և իր երկնային զորքերին (Ես. 30։15; Հայտն. 19։11–15)։
6 Իսկ ինչպե՞ս է Աստված Արմագեդոն պատերազմում հաղթելու իր թշնամիներին։ Նրա «զինանոցում» տարբեր «զենքեր» կան, օրինակ՝ երկրաշարժ, կարկուտ և կայծակ (Հոբ 38։22, 23; Եզեկ. 38։19–22)։ Եհովան կարող է նաև իր թշնամիներին իրար դեմ տրամադրել (2 Տար. 20։17, 22, 23)։ Բացի այդ՝ նա կարող է իր հրեշտակների միջոցով կործանել չարերին (Ես. 37։36)։ Ինչպես էլ Եհովան գործի, լիակատար հաղթանակ կտանի. նրա բոլոր թշնամիները կկործանվեն, իսկ արդարները կփրկվեն (Առակ. 3։25, 26)։
it, «Քաբեր», № 2
Քաբեր
2. Հայելի (այս կինը սպանել էր Հաբինի զորագլուխ Սիսարային) ամուսինը, ով կենեցի էր և սերել էր Հոբաբից՝ Մովսեսի աներոջից։ Քաբերը առանձնացել էր մյուս կենեցիներից և խաղաղ հարաբերություններ ուներ Հասորի թագավոր Հաբինի հետ (Դտ 4։11, 17, 21; 5։24)։
w08 10/15, էջ 14-15, պրբ. 12-15
Եհովան կպատասխանի սրտաբուխ աղոթքին
12 Սաղմոսերգուն ոչ մի կասկած չունի, որ Եհովան ի զորու է խափանել թշնամի ազգերի ծրագրերը։ Նա հիշատակում է Իսրայելի տարած երկու վճռական հաղթանակներ հնագույն քաղաք Մեգիդոյի (Մակեդդովի) մոտ, որը բարձրից նայում էր նույնանուն հովտին։ Ամռանը ոլորապտույտ Կիսոն գետը, որ հոսում էր այդ հովտով, ամբողջությամբ չորանում էր։ Ձմեռային հորդառատ անձրևներից հետո գետը հեղեղում էր հովիտը։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ Կիսոն գետը կոչվում էր նաև «Մակեդդովի ջուր» (Դատ. 4։13; 5։19)։
13 Մեգիդոյից մոտ 15 կիլոմետր հեռու՝ հովտի մյուս կողմում, գտնվում է Մորե բլուրը։ Գեդեոն դատավորի օրերում մադիանացիները, ամաղեկացիները և «արեւելցիները» միասին դուրս եկան Իսրայելի դեմ (Դատ. 7։1, 12)։ Գեդեոնը Եհովայի օգնությամբ ընդամենը 300 մարտիկներով ջախջախեց թշնամու ահռելի բանակը։ Հետևելով Աստծու առաջնորդությանը՝ նրանք գիշերը շրջապատեցին թշնամու ճամբարը։ Նրանցից յուրաքանչյուրի ձեռքում սափոր կար, իսկ սափորի մեջ՝ վառվող ջահ։ Գեդեոնի ազդանշանով՝ նրա մարդիկ ջարդեցին սափորները, և ջահերը անսպասելիորեն երևացին։ Նրանք փչեցին իրենց փողերը և ամբողջ ձայնով բղավեցին. «Եհովայի՛ և Գեդեոնի՛ սուրը»։ Թշնամու զինվորները խուճապի մատնվեցին ու սկսեցին իրար սպանել։ Կենդանի մնացածները փախան և անցան Հորդանան գետը։ Գեդեոնի մարտիկները, որոնց միացել էին ուրիշ իսրայելացիներ, հետապնդեցին նրանց։ Ընդհանուր հաշվով՝ սպանվեց թշնամու 120 000 զինվոր (Դատ. 7։19–25; 8։10)։
14 Մորե բլրից մոտ 6 կիլոմետր հյուսիս գտնվում է Թաբոր լեռը։ Այս լեռան վրա Բարակ դատավորը հավաքեց 10 000 իսրայելացի զինվոր, որպեսզի պայքարի Հասորում թագավորող քանանացի Հաբինի բանակի դեմ, որը ղեկավարում էր նրա զորավար Սիսարան։ Այդ բանակն ուներ 900 ռազմակառք, որոնց անիվների վրա կային երկաթյա երկար, սուր ելուստներ։ Իսրայելացիները, որ վատ էին զինված, կենտրոնացել էին Թաբոր լեռան վրա, իսկ Սիսարայի բանակը վստահ մտավ հովիտ։ Հավանաբար, անսպասելիորեն տեղատարափ անձրև սկսվեց, և Կիսոն գետը դուրս եկավ ափերից, ինչի պատճառով էլ կառքերը խրվեցին ցեխի մեջ և այլևս չկարողացան շարժվել։ Իսրայելացիները կոտորեցին թշնամու ամբողջ բանակը։ Այդպես Եհովան «խորտակեց Սիսարային եւ բոլոր կառքերը եւ բոլոր բանակը» (Դատ. 4։13–16; 5։19–21)։
15 Սաղմոսերգուն աղաչում է Եհովային նման կերպ վարվել նաև այն ազգերի հետ, որոնք իր օրերում սպառնում են Իսրայելին։ Նա աղոթում է. «Արա նորանց ինչպէս Մադիամին՝ ինչպէս Սիսերային՝ ինչպէս Յաբինին Կիսոն հեղեղատի մօտ։ Որ նորանք Ենդովրի մօտ սատկեցին. աղբ եղան երկրի վերայ» (Սաղ. 83։9, 10)։ Ուշագրավ է, որ Աստծու վերջնական պատերազմը Սատանայի աշխարհի դեմ կոչվում է Արմագեդոն (նշանակում է «Մեգիդոյի լեռ»)։ Այս անունը մեզ հիշեցնում է Մեգիդոյի մոտ տեղի ունեցած վճռորոշ ճակատամարտերը։ Այդ մարտերում Եհովայի տարած հաղթանակները վստահեցնում են մեզ, որ նա անպայման կջախջախի իր թշնամիներին Արմագեդոն պատերազմում (Հայտն. 16։13–16)։
«Ես՝ իբրև մայր, վեր կացա Իսրայելում»
Բարակը, որը հետապնդում էր Սիսարային, շուտով հասավ Քաբերի վրանների մոտ։ Երբ Հայելը Բարակին ցույց տվեց Սիսարայի անկենդան մարմինը՝ ցիցը քունքերի մեջ խրված, նա անմիջապես հասկացավ, որ Դեբորայի մարգարեությունը կատարվել է. Սիսարան սպանվել է կնոջ ձեռքով։ Այսօր շատ քննադատներ ու սկեպտիկներ Հայելին բացասական լույսի ներքո են ներկայացնում։ Մինչդեռ Դեբորան ու Բարակը իրենց ներշնչյալ երգում գովաբանեցին Հայելին նրա խիզախ արարքի համար՝ անվանելով նրան «կանանց մեջ ամենից օրհնվածը» (Դատավորներ 4։22; 5։24)։ Նաև ուշադրության է արժանի այն, թե ինչ ոգի դրսևորեց Դեբորան։ Թեև վերջնական հաղթանակը մեկ այլ կնոջ՝ Հայելի միջոցով եղավ, Դեբորան չնախանձեց նրան, այլ գովեստի սրտաբուխ խոսքեր ասաց նրա մասին։ Դեբորայի համար կարևորն այն էր, որ կատարվել էր Եհովայի խոսքը։
Ի՞նչ կարող ենք սովորել Աստվածաշնչում հիշատակված կանանցից
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշնչում կարդում ենք բազմաթիվ կանանց մասին, որոնց կյանքի պատմությունից արժեքավոր դասեր կարող ենք սովորել (Հռոմեացիներ 15։4; 2 Տիմոթեոս 3։16, 17)։ Այս հոդվածում հակիրճ խոսվում է նրանցից մի քանիսի մասին։ Այդ կանանցից շատերը արժանի են ընդօրինակման։ Իսկ ոմանք նախազգուշական օրինակ են մեզ համար (1 Կորնթացիներ 10։11; Եբրայեցիներ 6։12)։
Աբիգեա
Ո՞վ էր Աբիգեան։ Աբիգեան Նաբաղ անունով մի հարուստ և կոպիտ մարդու կինն էր։ Սակայն նա խորաթափանց ու խոնարհ կին էր և թե՛ արտաքնապես, թե՛ իր ներքին էությամբ գեղեցիկ էր (1 Սամուել 25։3)։
Ի՞նչ արեց նա։ Աղետը կանխելու համար Աբիգեան իմաստությամբ և խորաթափանցությամբ վարվեց։ Նա և Նաբաղը ապրում էին այն տարածքում, որտեղ Դավիթը՝ Իսրայելի ապագա թագավորը, թաքնվում էր որպես փախստական։ Դավիթն ու իր մարդիկ Նաբաղի ոչխարների հոտերը պաշտպանում էին ավազակներից։ Բայց երբ նա մարդ ուղարկեց, որ Նաբաղից կերակուր խնդրի, վերջինս ամբարտավանորեն հրաժարվեց այն տալուց։ Դավիթը խիստ բարկությամբ լցվեց և իր մարդկանց հետ գնաց սպանելու Նաբաղին ու նրա տանը եղող բոլոր մարդկանց (1 Սամուել 25։10–12, 22)։
Լսելով, թե ինչ է արել իր ամուսինը՝ Աբիգեան արագ գործի անցավ։ Նա իր ծառաներին կերակուրի պաշար տվեց, որ տանեն Դավթին ու նրա մարդկանց, իսկ ինքը նրանցից հետո ճանապարհ ընկավ, որպեսզի աղերսի Դավթին ողորմություն ցուցաբերել (1 Սամուել 25։14–19, 24–31)։ Տեսնելով Աբիգեայի նվերները, նկատելով նրա խոնարհությունը և ուշադրություն դարձնելով նրա իմաստուն խորհրդին՝ Դավիթը հասկացավ, որ Աստված այդ կնոջ միջոցով իրեն հետ պահեց աղետից (1 Սամուել 25։32, 33)։ Դրանից կարճ ժամանակ անց Նաբաղը մահացավ, իսկ Աբիգեան դարձավ Դավթի կինը (1 Սամուել 25։37–41)։
Ի՞նչ կարող ենք սովորել Աբիգեայից։ Թեև Աբիգեան գեղեցիկ և հարուստ կին էր, նա հավասարակշռված տեսակետ ուներ իր մասին։ Խաղաղություն պահպանելու համար նա պատրաստ էր ներողություն խնդրել, թեև մեղքը իրենը չէր։ Նա լարված իրավիճակում հանգստություն պահպանեց և գործեց նրբանկատորեն, քաջությամբ և հնարամտությամբ։
▸ Աբիգեայի մասին ավելի շատ տեղեկություն իմանալու համար տես «Նա խոհեմությամբ վարվեց» հոդվածը։
Դեբորա
Ո՞վ էր Դեբորան։ Դեբորան մարգարեուհի էր, որին Իսրայելի Աստվածը՝ Եհովան, հայտնում էր իր ժողովրդին առնչվող հարցերի վերաբերյալ իր կամքը։ Աստված նրա միջոցով նաև օգնում էր լուծելու իսրայելացիների միջև ծագած խնդիրները (Դատավորներ 4։4, 5)։
Ի՞նչ արեց նա։ Դեբորա մարգարեուհին քաջաբար թիկունք կանգնեց Աստծու ծառաներին։ Եհովայի հրահանգով նա կանչել տվեց Բարակին, որպեսզի վերջինս իսրայելացիների զորքին առաջնորդի իրենց կեղեքող քանանացիների դեմ (Դատավորներ 4։6, 7)։ Երբ Բարակը Դեբորային ասաց, որ իր հետ գնա, նա տեղի չտվեց վախին և պատրաստակամորեն կատարեց նրա խնդրանքը (Դատավորներ 4։8, 9)։
Այն բանից հետո, երբ Աստված վճռական հաղթանակ պարգևեց իսրայելացիներին, Դեբորան գրեց այն երգի առնվազն մի հատվածը, որը նա և Բարակը երգեցին՝ պատմելով այդ իրադարձության մասին։ Երգում նա նշեց քանանացիներին պարտության մատնելու մեջ մեկ այլ անվախ կնոջ՝ Հայելի ունեցած դերի մասին (Դատավորներ, գլ. 5)։
Ի՞նչ կարող ենք սովորել Դեբորայից։ Դեբորան անձնազոհ և խիզախ կին էր։ Նա ուրիշներին հորդորեց անել այն, ինչ ճիշտ է Աստծու աչքում։ Երբ նրանք այդպես վարվեցին, նա չվարանեց գովեստի սրտաբուխ խոսքեր ասել նրանց։
▸ Դեբորայի մասին ավելի շատ տեղեկություն իմանալու համար տես «Ես՝ իբրև մայր, վեր կացա Իսրայելում» հոդվածը։
Դալիլա
Ո՞վ էր Դալիլան։ Դալիլան այն կինն էր, որին սիրահարվել էր իսրայելացի դատավոր Սամսոնը (Դատավորներ 16։4, 5)։
Ի՞նչ արեց նա։ Դալիլան փղշտացի պաշտոնյաներից փող վերցրեց, որպեսզի դավաճանի Սամսոնին, որի միջոցով Աստված իսրայելացիներին փրկում էր փղշտացիներից։ Փղշտացիները ի զորու չէին հաղթելու նրան, քանի որ նա գերբնական ուժով էր օժտված (Դատավորներ 13։5)։ Ուստի նրանց պաշտոնյաները դիմեցին Դալիլայի օգնությանը։
Նրանք կաշառեցին Դալիլային, որպեսզի նա իմանա, թե ինչում է Սամսոնի մեծ զորությունը։ Դալիլան վերցրեց փողը և մի քանի ապարդյուն փորձերից հետո վերջապես իմացավ նրա գաղտնիքը (Դատավորներ 16։15–17)։ Այնուհետև նա հայտնեց այն փղշտացիներին, որոնք էլ բռնեցին Սամսոնին և բանտ գցեցին (Դատավորներ 16։18–21)։
Ի՞նչ կարող ենք սովորել Դալիլայից։ Դալիլան նախազգուշական օրինակ է։ Տրվելով ագահությանը՝ նա խաբեց Եհովա Աստծու ծառային, անհավատարիմ եղավ նրա հանդեպ և գործեց եսասիրաբար։
Եսթեր
Ո՞վ էր Եսթերը։ Եսթերը հրեուհի էր, որին պարսից Ասուերոս թագավորը ընտրել էր որպես թագուհի։
Ի՞նչ արեց նա։ Եսթեր թագուհին իր իշխանությունն օգտագործեց, որ կանխի իր ժողովրդի ցեղասպանությունը։ Նա իմացավ, որ պաշտոնական հրամանագիր էր արձակվել, որի համաձայն՝ կոնկրետ օր էր նշանակվել, երբ Պարսկական կայսրությունում բնակվող բոլոր հրեաները պետք է սպանվեին։ Այս չար ծրագիրը Համան անունով մի մարդու ձեռքի գործն էր, որը ողջ կայսրությունում երկրորդ մարդն էր (Եսթեր 3։13–15; 4։1, 5)։ Եսթերը, վտանգելով իր կյանքը, իր ավագ զարմիկի՝ Մուրթքեի օգնությամբ ամուսնուն՝ Ասուերոս թագավորին, հայտնեց այդ նենգ դավադրության մասին (Եսթեր 4։10–16; 7։1–10)։ Այդ ժամանակ Ասուերոսը Եսթերին ու Մուրթքեին թույլ տվեց մեկ ուրիշ հրամանագիր արձակել՝ լիազորելով հրեաներին պաշտպանել իրենց։ Վերջիններս լիակատար պարտության մատնեցին իրենց թշնամիներին (Եսթեր 8։5–11; 9։16, 17)։
Ի՞նչ կարող ենք սովորել Եսթերից։ Եսթեր թագուհին քաջության, խոնարհության և համեստության հրաշալի օրինակ է (Սաղմոս 31։24; Փիլիպպեցիներ 2։3)։ Չնայած իր գեղեցկությանն ու դիրքին՝ նա չվարանեց խորհրդի և օգնության համար դիմել ուրիշներին, ամուսնու հետ խոսեց հարգանքով, նրբանկատորեն և միևնույն ժամանակ՝ խիզախորեն։ Իսկ երբ հրեաները մեծ վտանգի առաջ կանգնեցին, նա քաջաբար հայտնեց, որ ինքն էլ է այդ ազգից։
▸ Եսթերի մասին ավելի շատ տեղեկություն իմանալու համար տես «Նա պաշտպանեց Աստծու ժողովրդին» և «Նա իմաստուն էր, քաջ և անեսասեր» հոդվածները։
Եվա
Ո՞վ էր Եվան։ Եվան առաջին կինն է թե՛ Աստվածաշնչի արձանագրության և թե՛ առհասարակ մարդկային պատմության մեջ։
Ի՞նչ արեց նա։ Եվան չհնազանդվեց Աստծու տված հստակ պատվերին։ Իր ամուսնու՝ Ադամի պես՝ նա կատարյալ էր ստեղծվել, ուներ կամքի ազատություն և աստվածահաճո հատկություններ զարգացնելու ունակություն, օրինակ՝ սեր և իմաստություն (Ծննդոց 1։27)։ Եվան գիտեր, որ Աստված Ադամին պատվիրել էր չուտել մի ծառի պտղից, այլապես կմեռնեին։ Սակայն նա խաբվեց՝ հավատալով, որ չի մեռնի և ավելի լավ կյանքով կապրի, եթե չհնազանդվի Աստծուն։ Ուստի կերավ այդ ծառի պտղից և ավելի ուշ ամուսնուն էլ համոզեց, որ ուտի (Ծննդոց 3։1–6; 1 Տիմոթեոս 2։14)։
Ի՞նչ կարող ենք սովորել Եվայից։ Եվան նախազգուշական օրինակ է այն հարցում, թե որքան վտանգավոր է շարունակ սխալ բաների մասին մտածելն ու սխալ ցանկություններ զարգացնելը։ Աստծու հստակ պատվերին հակառակ՝ նա թույլ տվեց, որ իր մեջ ուժգին փափագ զարգանա մի բանի հանդեպ, ինչն իրեն չէր պատկանում (Ծննդոց 3։6; 1 Հովհաննես 2։16)։
Աննա
Ո՞վ էր Աննան։ Աննան Եղկանայի կինն էր և Սամուելի մայրը, որը ճանաչված մարգարե դարձավ հին Իսրայելում (1 Սամուել 1։1, 2, 4–7)։
Ի՞նչ արեց նա։ Երբ Աննան անզավակ էր, մխիթարության համար դիմեց Աստծուն։ Նրա ամուսինը երկու կին ուներ։ Մյուս կինը՝ Փենանան, երեխաներ ուներ, սակայն Աննան ամուսնությունից հետո երկար ժամանակ երեխա չէր ունենում։ Փենանան անողոքաբար ծաղրում էր Աննային, բայց վերջինս աղոթում էր Աստծուն, որ մխիթարի իրեն։ Նա երդում տվեց Եհովային՝ ասելով, որ եթե իրեն որդի պարգևի, ինքը երեխային կտա նրան, որպեսզի ծառայի խորանում (շարժական վրան, որն Իսրայելում գործածվում էր երկրպագության համար) (1 Սամուել 1։11)։
Աստված պատասխանեց Աննայի աղոթքին, և նա մի որդի ունեցավ՝ Սամուելին։ Աննան պահեց իր խոստումը. երբ Սամուելը դեռ փոքր էր, նրան տարավ խորան, որ ծառայի այնտեղ (1 Սամուել 1։27, 28)։ Ամեն տարի նա անթև վերնահագուստ էր պատրաստում որդու համար և տանում նրան։ Աստված օրհնեց Աննային, և ժամանակի ընթացքում նա ևս հինգ երեխա ունեցավ՝ երեք տղա և երկու աղջիկ (1 Սամուել 2։18–21)։
Ի՞նչ կարող ենք սովորել Աննայից։ Աննայի սրտաբուխ աղոթքներն օգնեցին նրան տոկալու դժվարությունների ներքո։ Երախտագիտությամբ լցված նրա աղոթքում, որն արձանագրված է 1 Սամուել 2։1–10-ում, արտացոլված է Աստծու հանդեպ նրա ամուր հավատը։
▸ Աննայի մասին ավելի շատ տեղեկություն իմանալու համար տես «Նա իր սիրտը բացեց Աստծու առաջ» հոդվածը։
▸ Իմանալու համար, թե Աստված ինչու էր հնում հանդուրժում բազմակնությունը իր ժողովրդի մեջ, տես «Աստված հավանություն տալի՞ս է բազմակնությանը» հոդվածը։
Հայել
Ո՞վ էր Հայելը։ Հայելը Քաբերի կինն էր, որը իսրայելացի չէր։ Հայելը անվախորեն օգնության հասավ Աստծու ժողովրդին։
Ի՞նչ արեց նա։ Հայելը վճռականորեն գործեց, երբ քանանացիների զորագլուխ Սիսարան եկավ նրա վրան։ Վերջինս պարտություն էր կրել Իսրայելի դեմ պատերազմում և այժմ ապաստան ու թաքստոց էր փնտրում։ Հայելը նրան հրավիրեց իր վրան, որ թաքնվի այնտեղ ու հանգիստ առնի, և մինչ Սիսարան քնած էր, սպանեց նրան (Դատավորներ 4։17–21)։
Հայելն իր արարքով իրագործեց Դեբորայի հետևյալ մարգարեությունը. «Եհովան կնոջ ձեռքը պիտի մատնի Սիսարային» (Դատավորներ 4։9)։ Իր ունեցած դերի համար այդ կնոջը գովաբանեցին որպես «կանանց մեջ.... ամենից օրհնվածի» (Դատավորներ 5։24)։
Ի՞նչ կարող ենք սովորել Հայելից։ Հայելը նախաձեռնություն վերցրեց և քաջությամբ գործեց։ Նրա օրինակը ցույց է տալիս, թե Աստված ինչպես կարող է դեպքերին այնպիսի ընթացք տալ, որ մարգարեություն իրագործվի։
Հեզաբել
Ո՞վ էր Հեզաբելը։ Հեզաբելը իսրայելացի Աքաաբ թագավորի կինն էր։ Նա իսրայելացի չէր և չէր երկրպագում Եհովային։ Փոխարենը՝ երկրպագում էր քանանացիների Բահաղ աստծուն։
Ի՞նչ արեց նա։ Հեզաբել թագուհին իշխող, անգութ և դաժան կին էր։ Նա խրախուսում էր Բահաղի երկրպագությունը և դրա հետ կապված սեռական անբարոյությունը։ Միևնույն ժամանակ Հեզաբելը փորձում էր վերացնել ճշմարիտ Աստված Եհովային մատուցվող երկրպագությունը (1 Թագավորներ 18։4, 13; 19։1–3)։
Իր քմահաճույքները բավարարելու համար նա դիմեց խաբեության և մարդկանց սպանել տվեց (1 Թագավորներ 21։8–16)։ Ինչպես և Աստված կանխագուշակել էր, նա մահացավ դաժան մահով, և նրա մարմինը հողին չհանձնվեց (1 Թագավորներ 21։23; 2 Թագավորներ 9։10, 32–37)։
Ի՞նչ կարող ենք սովորել Հեզաբելից։ Հեզաբելը նախազգուշական օրինակ է։ Նա բարոյապես այն աստիճան էր այլասերված և այնքան անսկզբունքային էր, որ իր անունը դարձավ անպատկառ, անբարո և սանձարձակ կնոջ խորհրդանիշ։
Լիա
Ո՞վ էր Լիան։ Լիան Հակոբ նահապետի առաջին կինն էր։ Նրա կրտսեր քույրը Ռաքելն էր՝ Հակոբի մյուս կինը (Ծննդոց 29։20–29)։
Ի՞նչ արեց նա։ Լիան Հակոբի որդիներից վեցի մայրն էր (Հռութ 4։11)։ Հակոբը մտադիր էր ամուսնանալ Ռաքելի և ոչ թե Լիայի հետ։ Սակայն աղջիկների հայրը՝ Լաբանը, այնպես արեց, որ Հակոբը, Ռաքելի փոխարեն, Լիայի հետ ամուսնանա։ Երբ Հակոբը հասկացավ, որ իրեն խաբելով ամուսնացրել են Լիայի հետ, հաշիվ պահանջեց Լաբանից։ Լաբանն ասաց, որ իրենց կողմերում ընդունված չէ առաջնեկից առաջ կրտսերին կնության տալ։ Եվ մեկ շաբաթ անց Հակոբն ամուսնացավ Ռաքելի հետ (Ծննդոց 29։26–28)։
Հակոբը Ռաքելին Լիայից ավելի շատ էր սիրում (Ծննդոց 29։30)։ Հակոբի սերը շահելու համար Լիան, խանդից դրդված, մրցակցում էր իր քրոջ հետ։ Աստված ուշադրություն դարձրեց Լիայի զգացմունքներին և օրհնեց նրան՝ պարգևելով յոթ երեխա՝ վեց որդի և մեկ աղջիկ (Ծննդոց 29։31)։
Ի՞նչ կարող ենք սովորել Լիայից։ Լիան ապավինում էր Աստծուն՝ աղոթելով նրան, և թույլ չէր տալիս, որ իր ծանր ընտանեկան իրավիճակը կուրացնի իրեն, և ինքը չտեսնի Աստծու աջակցությունը (Ծննդոց 29։32–35; 30։20)։ Նրա կյանքի պատմությունը իրատեսորեն ներկայացնում է բազմակնության բերած դժվարությունները. կարգ, որն Աստված հանդուրժել էր մի որոշ ժամանակ։ Ամուսնության վերաբերյալ նրա հաստատած չափանիշի համաձայն՝ ամուսինը կամ կինը պետք է մեկ կողակից ունենա (Մատթեոս 19։4–6)։
▸ Լիայի մասին ավելի շատ տեղեկություն իմանալու համար տես «Վշտահար քույրեր, որոնք «շինեցին Իսրայելի տունը»» հոդվածը։
▸ Իմանալու համար, թե Աստված ինչու էր որոշ ժամանակ հանդուրժում բազմակնությունն իր ժողովրդի մեջ, տես «Աստված հավանություն տալի՞ս է բազմակնությանը» հոդվածը։
Մարթա
Ո՞վ էր Մարթան։ Մարթան Ղազարոսի և Մարիամի քույրն էր։ Երեքն էլ ապրում էին Երուսաղեմի մոտակայքում գտնվող Բեթանիա գյուղում։
Ի՞նչ արեց նա։ Մարթան մտերիմ փոխհարաբերություններ ուներ Հիսուսի հետ, որը «սիրում էր Մարթային, նրա քրոջը և Ղազարոսին» (Հովհաննես 11։5)։ Մարթան հյուրասեր կին էր։ Մի անգամ, երբ Հիսուսը նրանց տանն էր, Մարիամը նախընտրեց լսել Հիսուսին, մինչդեռ Մարթան տան գործերով էր զբաղված։ Մարթան գանգատվեց Հիսուսին, որ Մարիամը չի օգնում իրեն։ Սակայն Հիսուսը նրբանկատորեն շտկեց նրա տեսակետը (Ղուկաս 10։38–42)։
Երբ Ղազարոսը հիվանդացավ, Մարթան ու նրա քույրը, վստահ լինելով, որ Հիսուսը կարող է բուժել իրենց եղբորը, մարդ ուղարկեցին նրա հետևից (Հովհաննես 11։3, 21)։ Սակայն Ղազարոսը մահացավ։ Հիսուսի հետ զրույցում Մարթան իր վստահությունն արտահայտեց հարության վերաբերյալ աստվածաշնչյան խոստման և իր եղբորը կրկին կյանքի բերելու Հիսուսի կարողության հանդեպ (Հովհաննես 11։20–27)։
Ի՞նչ կարող ենք սովորել Մարթայից։ Մարթան շատ հյուրասեր էր։ Նա պատրաստակամորեն ընդունեց իրեն տրված խորհուրդը։ Նա բացեիբաց խոսում էր իր զգացումների ու հավատի մասին։
▸ Մարթայի մասին ավելի շատ տեղեկություն իմանալու համար տես «Հավատում եմ» հոդվածը։
Մարիամ (Հիսուսի մայրը)
Ո՞վ էր Մարիամը։ Մարիամը հրեուհի մի աղջիկ էր։ Նա կույս էր, երբ ունեցավ Հիսուսին, քանի որ հրաշքով էր հղիացել Աստծու որդիով։
Ի՞նչ արեց նա։ Մարիամը խոնարհաբար կատարեց Աստծու կամքը։ Նա նշանված էր Հովսեփի հետ, երբ հրեշտակը հայտնվեց նրան և ասաց, որ հղիանալու է և ծնելու է երկար սպասված Մեսիային (Ղուկաս 1։26–33)։ Մարիամը պատրաստակամորեն ընդունեց իր նշանակումը։ Հիսուսի ծնվելուց հետո նա և Հովսեփը չորս որդի ունեցան և առնվազն երկու աղջիկ։ Փաստորեն, Մարիամը կույս չմնաց (Մատթեոս 13։55, 56)։ Թեև նա առանձնահատուկ պատվի արժանացավ, սակայն երբեք մեծարանքի չձգտեց, և նրա հանդեպ հատուկ վերաբերմունք ցույց չտրվեց Հիսուսի ծառայության ընթացքում կամ դրանից հետո, երբ արդեն կազմավորվել էր վաղ քրիստոնեական ժողովը։
Ի՞նչ կարող ենք սովորել Մարիամից։ Մարիամը հավատարիմ կին էր, որը պատրաստակամորեն լուրջ պատասխանատվություն ստանձնեց։ Նա գերազանց կերպով գիտեր Սուրբ Գրքերը։ Ըստ մի հաշվարկի՝ Ղուկաս 1։46–55-ում արձանագրված իր խոսքերն ասելիս Մարիամը մոտ 20 մեջբերում է արել այդ գրքերից։
▸ Մարիամի մասին ավելի շատ տեղեկություն իմանալու համար տես «Ինչ ենք սովորում Մարիամից» հոդվածը։
Մարիամ (Մարթայի և Ղազարոսի քույրը)
Ո՞վ էր Մարիամը։ Մարիամը, ինչպես նաև նրա եղբայր Ղազարոսն ու քույրը՝ Մարթան, Հիսուսի մտերիմ ընկերներն էին։
Ի՞նչ արեց նա։ Մարիամը բազմիցս ցույց տվեց, որ խորապես գնահատում է Հիսուսին՝ որպես Աստծու Որդու։ Նա իր հավատն արտահայտեց այն բանի նկատմամբ, որ Հիսուսը կարող էր կանխել իր եղբայր Ղազարոսի մահը, և ներկա էր, երբ Աստծու Որդին հարություն տվեց նրան։ Մարիամի քույրը՝ Մարթան, քննադատեց նրան, երբ վերջինս նախընտրեց լսել Հիսուսին՝ փոխանակ օգնելու իրեն կատարելու տնային պարտականությունները։ Սակայն Հիսուսը գովեց Մարիամին հոգևորին առաջնահերթություն տալու համար (Ղուկաս 10։38–42)։
Մեկ ուրիշ անգամ Մարիամը բացառիկ հյուրասիրություն դրսևորեց Հիսուսի նկատմամբ՝ «թանկարժեք անուշահոտ յուղ» լցնելով նրա գլխին և ոտքերին (Մատթեոս 26։6, 7)։ Ականատեսները Մարիամին մեղադրեցին անտեղի վատնում կատարելու մեջ։ Սակայն Հիսուսը պաշտպանեց նրան՝ ասելով. «Ամբողջ աշխարհում որտեղ էլ որ [Աստծու Թագավորության մասին] այս բարի լուրը քարոզվի, այս կնոջ արածն էլ կպատմվի նրա հիշատակի համար» (Մատթեոս 24։14; 26։8–13)։
Ի՞նչ կարող ենք սովորել Մարիամից։ Մարիամը մեծ հավատ էր զարգացրել։ Նա առաջնային էր համարում Աստծուն մատուցվող երկրպագությունը և ոչ թե առօրյա գործերը։ Նա նաև խոնարհաբար պատվեց Հիսուսին՝ չնայելով իր մատուցած նվերի թանկ լինելուն։
Մարիամ Մագդաղենացի
Ո՞վ էր Մարիամ Մագդաղենացին։ Մարիամ Մագդաղենացին Հիսուսին նվիրված աշակերտներից էր։
Ի՞նչ արեց նա։ Ի՞նչ արեց նա։ Մարիամ Մագդաղենացին այն մի քանի կանանցից մեկն էր, ովքեր շրջում էին Հիսուսի և նրա աշակերտների հետ։ Նա առատաձեռնորեն իր միջոցներն օգտագործում էր նրանց կարիքները հոգալու համար (Ղուկաս 8։1–3)։ Մարիամը Հիսուսին հետևեց մինչև նրա ծառայության ավարտը և նրա կողքին մնաց, երբ նրան մահվան մատնեցին։ Նա առանձնաշնորհում ունեցավ լինելու առաջիններից մեկը, ովքեր տեսան հարություն առած Հիսուսին (Հովհաննես 20։11–18)։
Ի՞նչ կարող ենք սովորել Մարիամից։ Մարիամ Մագդաղենացին առատաձեռնորեն աջակցեց Հիսուսին նրա ծառայության ընթացքում և նրան նվիրված աշակերտ մնաց։
Մարիամ (Մովսեսի քույրը)
Ո՞վ էր Մարիամը։ Մարիամը Մովսեսի և Ահարոնի քույրն էր։ Նա Աստվածաշնչում հիշատակված առաջին կինն է, որը մարգարեուհի է կոչվում։
Ի՞նչ արեց նա։ Լինելով մարգարեուհի՝ Մարիամը իր ուրույն դերն ուներ Աստծու հաղորդած լուրերը հայտնելու հարցում։ Նա բարձր դիրք ուներ Իսրայելում և այն բանից հետո, երբ Աստված Կարմիր ծովում կործանեց եգիպտական զորքը, իսրայելացի տղամարդկանց հետ հաղթական երգ երգեց (Ելք 15։1, 20, 21)։
Որոշ ժամանակ անց Մարիամն ու Ահարոնը քննադատության ենթարկեցին Մովսեսին։ Ակներևաբար նրանց մեջ խոսում էին հպարտությունն ու խանդը։ Աստված «լսում էր» և խիստ խորհուրդ տվեց այդ երկուսին (Թվեր 12։1–9)։ Այնուհետև նա բորոտությամբ հարվածեց Մարիամին, ըստ երևույթին այն պատճառով, որ նա էր սկսել այդ քննադատական զրույցը։ Երբ Մովսեսը աղերսեց Աստծուն նրա համար, Աստված բուժեց նրան։ Յոթ օր մեկուսացած մնալուց հետո Մարիամին թույլ տրվեց վերադառնալ Իսրայելի ճամբար (Թվեր 12։10–15)։
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Մարիամն ընդունեց խրատը։ Դարեր անց Աստված հիշատակեց նրա յուրահատուկ առանձնաշնորհման մասին, երբ իսրայելացիներին հիշեցրեց հետևյալը. «Ես քո առջևից ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին» (Միքիա 6։4)։
Ի՞նչ կարող ենք սովորել Մարիամից։ Մարիամի կյանքի պատմությունը ցույց է տալիս, որ Աստված ուշադրություն է դարձնում, թե իր ծառաները ինչ են ասում իրար կամ ինչ են խոսում իրար մասին։ Նաև սովորում ենք, որ Աստծուն հաճեցնելու համար պետք է խուսափենք անտեղի հպարտությունից և խանդից. հատկություններ, որոնց պատճառով գուցե արատավորենք ուրիշների բարի անունը։
Ռաքել
Ո՞վ էր Ռաքելը։ Ռաքելը Լաբանի աղջիկն էր և Հակոբ նահապետի սիրելի կինը։
Ի՞նչ արեց նա։ Ռաքելը ամուսնացավ Հակոբի հետ, և նրանք երկու որդի ունեցան, որոնք դարձան հին Իսրայել ազգի 12 ցեղերի նահապետները։ Ռաքելը իր ապագա ամուսնուն հանդիպեց, երբ հովվում էր իր հոր ոչխարներին (Ծննդոց 29։9, 10)։ Ի տարբերություն իր ավագ քրոջ՝ Լիայի՝ նա «գեղեցիկ էր» (Ծննդոց 29։17)։
Հակոբը սիրահարվեց Ռաքելին և համաձայնեց յոթ տարի աշխատել, որպեսզի կարողանա ամուսնանալ նրա հետ (Ծննդոց 29։18)։ Սակայն Լաբանը, խաբելով Հակոբին, նախ ամուսնացրեց նրան Լիայի հետ, որից հետո միայն թույլ տվեց ամուսնանալ Ռաքելի հետ (Ծննդոց 29։25–27)։
Հակոբը Ռաքելին և նրանից ծնված իր երկու որդիներին Լիայից ու նրա երեխաներից ավելի շատ էր սիրում (Ծննդոց 37։3; 44։20, 27–29)։ Դա պատճառ եղավ, որ այդ երկու կանանց միջև մրցակցություն լինի (Ծննդոց 29։30; 30։1, 15)։
Ի՞նչ կարող ենք սովորել Ռաքելից։ Ռաքելը, ընտանեկան ծանր կացության մեջ գտնվելով, չկորցրեց իր հույսն այն բանի հանդեպ, որ Աստված կլսի իր աղոթքները (Ծննդոց 30։22–24)։ Նրա պատմությունը ցույց է տալիս, թե բազմակնությունն ինչ մեծ լարվածություն է մտցնում ընտանիքում։ Ռաքելի օրինակից պարզ երևում է, թե որքան իմաստուն է ամուսնության վերաբերյալ Աստծու հաստատած սկզբնական չափանիշը, այն է՝ տղամարդը միայն մեկ կին պետք է ունենա (Մատթեոս 19։4–6)։
▸ Ռաքելի մասին ավելի շատ տեղեկություն իմանալու համար տես «Վշտահար քույրեր, որոնք «շինեցին Իսրայելի տունը»» հոդվածը։
▸ Իմանալու համար, թե Աստված ինչու էր որոշ ժամանակ հանդուրժում բազմակնությունն իր ժողովրդի մեջ, տես «Աստված հավանություն տալի՞ս է բազմակնությանը» հոդվածը։
Ռախաբ
Ո՞վ էր Ռախաբը։ Ո՞վ էր Ռախաբը։ Ռախաբը մարմնավաճառ էր, որն ապրում էր քանանական Երիքով քաղաքում, և որը դարձավ Եհովա Աստծու երկրպագու։
Ի՞նչ արեց նա։ Ռախաբը թաքցրեց երկու իսրայելացի լրտեսներին, որոնք լրտեսում էին իր երկիրը։ Նա դա արեց, քանի որ լսել էր, թե ինչպես էր Իսրայելի Աստված Եհովան իր ժողովրդին փրկել Եգիպտոսից, իսկ ավելի ուշ՝ ամորհացիներ կոչվող ցեղի հարձակումից։
Ռախաբն օգնեց այդ լրտեսներին և աղերսեց նրանց, որ պահպանեն իր և իր ընտանիքի կյանքը, երբ իսրայելացիները գան՝ կործանելու Երիքովը։ Նրանք համաձայնեցին, բայց որոշակի պայմաններով. Ռախաբը պետք է գաղտնի պահեր նրանց առաքելությունը, իր ընտանիքի հետ պետք է մնար տան մեջ, երբ իսրայելացիները հարձակվեին, և կարմիր թել կապեր պատուհանից, որպեսզի նրանք իմանային, թե որն է իր տունը։ Ռախաբը հնազանդվեց բոլոր հրահանգներին, և երբ իսրայելացիները գրավեցին Երիքովը, նա և իր ընտանիքը փրկվեցին։
Հետագայում Ռախաբը ամուսնացավ մի իսրայելացու հետ ու դարձավ Դավիթ թագավորի և Հիսուս Քրիստոսի նախամայրը (Հեսու 2։1–24; 6։25; Մատթեոս 1։5, 6, 16)։
Ի՞նչ կարող ենք սովորել Ռախաբից։ Աստվածաշունչը Ռախաբի մասին խոսում է որպես հավատի հիանալի օրինակի (Եբրայեցիներ 11։30, 31; Հակոբոս 2։25)։ Նրա պատմությունը ցույց է տալիս, որ Աստված ներողամիտ և անկողմնակալ է, օրհնում է իրեն վստահողներին՝ անկախ նրանց ծագումից։
▸ Ռախաբի մասին ավելի շատ տեղեկություն իմանալու համար տես «Նա «գործերով արդար հայտարարվեց»» հոդվածը։
Ռեբեկա
Ո՞վ էր Ռեբեկան։ Ռեբեկան Իսահակի կինն էր։ Նրանք ունեին երկվորյակ որդիներ, որոնց անուններն էին Հակոբ ու Եսավ։
Ի՞նչ արեց նա։ Ռեբեկան անգամ դժվարությունների բախվելիս կատարեց Աստծու կամքը։ Երբ նա ջրհորից ջուր էր հանում, մի մարդ խնդրեց նրան, որ մի կում ջուր տա իր սափորից։ Ռեբեկան անհապաղ ջուր տվեց նրան և առաջարկեց ջուր հանել նաև նրա ուղտերի համար (Ծննդոց 24։15–20)։ Այդ մարդը Աբրահամի ծառան էր։ Նա երկար ճամփա էր կտրել-անցել, որպեսզի կին գտներ Աբրահամի որդու՝ Իսահակի համար (Ծննդոց 24։2–4)։ Այդ ծառան նաև աղոթել էր Աստծուն, որ օրհներ իրեն։ Երբ նա տեսավ, թե որքան աշխատասեր և հյուրասեր է Ռեբեկան, հասկացավ, որ Աստված պատասխանել է իր աղոթքին՝ ցույց տալով, որ հենց նրան է ընտրել՝ լինելու Իսահակի կինը (Ծննդոց 24։10–14, 21, 27)։
Երբ Ռեբեկան իմացավ ծառայի գալու նպատակը, համաձայնեց գնալ նրա հետ և դառնալ Իսահակի կինը (Ծննդոց 24։57–59)։ Ժամանակի ընթացքում նա երկվորյակ որդիներ ունեցավ։ Աստված հայտնեց նրան, որ մեծ որդին՝ Եսավը, ծառայելու էր փոքրին՝ Հակոբին (Ծննդոց 25։23)։ Ուստի երբ Իսահակը պատրաստվում էր առաջնեկի օրհնությունը տալ Եսավին, Ռեբեկան քայլեր ձեռնարկեց, որ օրհնությունը ստանա Հակոբը, քանի որ գիտեր, որ դա է Աստծու կամքը (Ծննդոց 27։1–17)։
Ի՞նչ կարող ենք սովորել Ռեբեկայից։ Ռեբեկան համեստ, աշխատասեր և հյուրասեր անձնավորություն էր. հատկություններ, որոնք օգնեցին նրան լինելու լավ կին, լավ մայր և երկրպագելու ճշմարիտ Աստծուն։
▸ Ռեբեկայի մասին ավելի շատ տեղեկություն իմանալու համար տես «Կգնա՛մ» հոդվածը։
Հռութ
Ո՞վ էր Հռութը։ Հռութը մովաբացի էր, որը թողել էր իր աստվածներին և հայրենիքը, որպեսզի երկրպագի Եհովային Իսրայելի երկրում։
Ի՞նչ արեց նա։ Հռութը բացառիկ սեր դրսևորեց իր սկեսրոջ՝ Նոեմիի հանդեպ։ Նոեմին իր ամուսնու և երկու որդիների հետ տեղափոխվել էր Մովաբի երկիր, քանի որ Իսրայելում սով էր։ Ավելի ուշ նրա որդիները ամուսնացել էին մովաբացի կանանց՝ Հռութի և Օրփայի հետ։ Ժամանակի ընթացքում, սակայն, Նոեմիի ամուսինն ու երկու որդիները մահացել էին, և այդ երեք կանայք այրիացել էին։
Նոեմին որոշեց վերադառնալ Իսրայել, որտեղ երաշտն արդեն ավարտվել էր։ Հռութն ու Օրփան ցանկացան նրա հետ գնալ։ Սակայն Նոեմին խնդրեց նրանց, որ վերադառնան իրենց հարազատների մոտ։ Օրփան այդպես էլ արեց (Հռութ 1։1–6, 15)։ Բայց Հռութը նվիրվածություն դրսևորեց և մնաց իր սկեսրոջ կողքին։ Նա սիրում էր Նոեմիին և ցանկանում էր երկրպագել նրա Աստծուն՝ Եհովային (Հռութ 1։16, 17; 2։11)։
Լինելով նվիրված հարս և աշխատասեր կին՝ Հռութը կարճ ժամանակում լավ անուն ձեռք բերեց Նոեմիի հայրենի քաղաք Բեթլեհեմում։ Բոոս անունով մի հարուստ կալվածատեր, խորապես տպավորված նրա վարվելակերպով, առատաձեռնորեն կերակուր տվեց նրան և Նոեմիին (Հռութ 2։5–7, 20)։ Ավելի ուշ Հռութն ամուսնացավ Բոոսի հետ ու դարձավ Դավիթ թագավորի և Հիսուս Քրիստոսի նախամայրը (Մատթեոս 1։5, 6, 16)։
Ի՞նչ կարող ենք սովորել Հռութից։ Նոեմիի ու Եհովայի հանդեպ սիրուց մղված՝ Հռութը պատրաստակամորեն արմատապես փոխեց իր կյանքը։ Նույնիսկ ծանր դժվարությունների բախվելիս նա շարունակում էր լինել ջանասեր, նվիրված և հավատարիմ։
▸ Հռութի մասին ավելի շատ տեղեկություն իմանալու համար տես «Ուր էլ որ գնաս, ես էլ կգամ» և «Առաքինի կին» հոդվածները։
Սառա
Ո՞վ էր Սառան։ Սառան Աբրահամի կինն էր և Իսահակի մայրը։
Ի՞նչ արեց նա։ Սառան հեռացավ Ուր բարգավաճ քաղաքից, որտեղ հարմարավետ կյանքով էր ապրում, քանի որ հավատում էր իր ամուսնուն՝ Աբրահամին տրված Աստծու խոստումներին։ Աստված պատվիրել էր Աբրահամին լքել Ուրը և գնալ Քանանի երկիր։ Նա խոստացել էր օրհնել նրան և նրանից մեծ ազգ ստեղծել (Ծննդոց 12։1–5)։ Սառան այդ ժամանակ թերևս 60-ն անց կին էր։ Այդ օրերից ի վեր նա իր ամուսնու հետ սկսեց քոչվորի կյանքով ապրել վրաններում։
Թեև այդպիսի կյանքը Սառայի համար վտանգներով լի էր, սակայն նա թիկունք էր կանգնում Աբրահամին, երբ վերջինս հետևում էր Աստծու առաջնորդությանը (Ծննդոց 12։10, 15)։ Երկար տարիներ Սառան ամուլ էր, ինչը շատ էր տխրեցնում նրան։ Սակայն Աստված խոստացել էր օրհնել Աբրահամի սերունդը (Ծննդոց 12։7; 13։15; 15։18; 16։1, 2, 15)։ Իր ժամանակին Աստված հայտնեց, որ Սառան էր Աբրահամի համար երեխա ունենալու։ Նա մայրացավ, երբ իր ծննդաբերելու տարիքը վաղուց անցել էր։ Սառան 90 տարեկան էր, իսկ նրա ամուսինը՝ 100 (Ծննդոց 17։17; 21։2–5)։ Նրանք երեխայի անունը Իսահակ դրեցին։
Ի՞նչ կարող ենք սովորել Սառայից։ Սառայի օրինակից սովորում ենք, որ միշտ կարող ենք վստահ լինել, որ Աստծու խոստումները կիրականանան, նույնիսկ երբ թվում է, թե դա անհնար է (Եբրայեցիներ 11։11)։ Իսկ որպես կին նրա օրինակը ընդգծում է ամուսնության մեջ հարգանք դրսևորելու կարևորությունը (1 Պետրոս 3։5, 6)։
▸ Սառայի մասին ավելի շատ տեղեկություն իմանալու համար տես «Դու գեղեցիկ կին ես» և «Աստված նրան «իշխանուհի» կոչեց» հոդվածները։
Սունամացի աղջիկ
Ո՞վ էր սունամացի աղջիկը։ Սունամացի աղջիկը գեղեցիկ գեղջկուհի էր և աստվածաշնչյան «Երգերի Երգը» գրքի գլխավոր կերպարը։ Աստվածաշունչը նրա անունը չի հայտնում։
Ի՞նչ արեց նա։ Սունամացի կույսը հավատարմություն պահպանեց իր սիրելի հովվի հանդեպ (Երգերի Երգ 2։16)։ Նրա բացառիկ գեղեցկությունը, սակայն, գրավեց հարուստ Սողոմոն թագավորի ուշադրությունը, որը փորձեց նվաճել նրա սիրտը (Երգերի Երգ 7։6)։ Թեև ուրիշները համոզում էին նրան ընտրել Սողոմոնին, բայց սունամացի աղջիկը հրաժարվեց։ Նա սիրում էր համեստ հովվին և նվիրված էր նրան (Երգերի Երգ 3։5; 7։10; 8։6)։
Ի՞նչ կարող ենք սովորել սունամացի աղջկանից։ Չնայած իր գեղեցկությանն ու իր հանդեպ ցուցաբերվող ուշադրությանը՝ նա համեստ կարծիք ուներ իր մասին։ Նա թույլ չէր տալիս, որ հասակակիցների ճնշումը կամ հարստություն և հեղինակություն ունենալու խոստումը հանգցնեն հովվի հանդեպ իր սերը։ Սունամացի աղջիկը վերահսկում էր իր զգացմունքները և բարոյապես մաքուր մնում։
Ղովտի կինը
Ո՞վ էր Ղովտի կինը։ Աստվածաշնչում նրա անունը հիշատակված չէ։ Սակայն այնտեղ ասվում է, որ այդ կինը երկու դուստր ուներ, և որ նա ու իր ընտանիքը բնակություն էին հաստատել Սոդոմ քաղաքում (Ծննդոց 19։1, 15)։
Ի՞նչ արեց նա։ Նա չհնազանդվեց Աստծու տված պատվերին։ Աստված որոշել էր ոչնչացնել Սոդոմը և հարևան քաղաքները, քանի որ դրանք բարոյապես ապականված էին։ Սոդոմում բնակվող արդար Ղովտի և նրա ընտանիքի հանդեպ սիրուց մղված՝ Աստված երկու հրեշտակ ուղարկեց, որ ապահով ուղեկցեն նրանց քաղաքից դուրս (Ծննդոց 18։20; 19։1, 12, 13)։
Հրեշտակները Ղովտի ընտանիքին պատվիրեցին փախչել այդ տարածքից և հետ չնայել, այլապես կմեռնեն (Ծննդոց 19։17)։ Ղովտի կինը, սակայն, «հետ նայեց և աղի արձան դարձավ» (Ծննդոց 19։26)։
Ի՞նչ կարող ենք սովորել Ղովտի կնոջից։ Ղովտի կնոջ պատմությունն ընդգծում է, որ չպետք է նյութական բաների հանդեպ այն աստիճան սեր զարգացնենք, որ դրա պատճառով չհնազանդվենք Աստծուն. դա լի է վտանգներով։ Հիսուսը նրա մասին խոսեց որպես նախազգուշական օրինակի։ «Հիշե՛ք Ղովտի կնոջը»,— ասաց նա (Ղուկաս 17։32)։
Աստվածաշնչում հիշատակված կանայք (ժամանակագրական հաջորդականությամբ)
Եվա
Ջրհեղեղ (մ.թ.ա. 2370 թ.)
Սառա
Ղովտի կինը
Ռեբեկա
Լիա
Ռաքել
Ելք Եգիպտոսից (մ.թ.ա. 1513 թ.)
Մարիամ
Ռախաբ
Հռութ
Դեբորա
Հայել
Դալիլա
Աննա
Իսրայելի առաջին թագավորը (մ.թ.ա. 1117 թ.)
Աբիգեա
Սունամացի աղջիկ
Հեզաբել
Եսթեր
Մարիամ (Հիսուսի մայրը)
Հիսուսի մկրտությունը (մ.թ. 29 թ.)
Մարթա
Մարիամ (Մարթայի և Ղազարոսի քույրը)
Մարիամ Մագդաղենացի
Հիսուսի մահը (մ.թ. 33 թ.)
ԳԼՈՒԽ 18
Քաջ, բայց և զգուշավոր
it, «Գարի», պրբ. 7
Գարի
Այնուամենայնիվ, գարին առօրյայում օգտագործվող սովորական մթերք էր։ Աստվածաշնչի որոշ մեկնաբանների կարծիքով՝ հենց այդ պատճառով էր «գարուց պատրաստված.... կլոր հացը», որ մի մադիանացի տեսավ երազում, խորհրդանշում Գեդեոնի համեստ բանակը (Դտ 7։13, 14)։
it, «Եղջերափող», պրբ. 3
Եղջերափող
Շոֆարը հիմնականում օգտագործվում էր որպես ազդանշանային գործիք։ Դրա ձայնը Իսրայելի զորքի համար ծառայում էր որպես հավաքվելու ազդանշան, «պատերազմի կոչ», երբ պետք է հարձակվեին ինչ-որ քաղաքի վրա, ինչպես նաև որպես այլ մարտական գործողություններ կատարելու հրաման (Դտ 3։27; 6։34; 2Սմ 2։28; Հվլ 2։1; Սփ 1։16)։ Բացի այդ՝ շոֆարը ազդարարում էր թշնամու հարձակման մասին (Նեմ 4։18-20)։ Քանի որ մեկ եղջերափողի ձայնը ազդանշան էր մի ամբողջ բանակի համար, կարելի է պատկերացնել, թե 300 եղջերափողերի ձայնը ինչ մեծաթիվ զորքի արշավանքի մասին կարող էր վկայել։ Ուստի զարմանալի չէ, որ երբ Գեդեոնի 300 ռազմիկներից յուրաքանչյուրը եղջերափող փչեց, մադիանացիների ողջ բանակը սարսափահար եղավ, «սկսեց գոռգոռալ ու փախչել» (Դտ 7։15-22)։
w04 10/15, էջ 15-16, պրբ. 9-10
«Այդ երկրումը ման եկ»
9 Աստվածաշնչյան մեկ այլ դրվագ, որում խոսվում է մադիանացիների նկատմամբ Գեդեոնի տարած հաղթանակի մասին, նույնպես շեշտում է հեռավորություններն իմանալու կարևորությունը։ Աստվածաշունչ ընթերցողների մեծամասնությունը գիտի, որ Գեդեոն դատավորն ու նրա 300–հոգանոց ջոկատը պարտության մատնեցին մադիանացիների, ամաղեկացիների և ուրիշների 135 000–անոց զորքին, որը բանակ էր դրել Հեզրայելի հովտում՝ Մորե բլրի մոտ։ Գեդեոնի մարդիկ փչեցին փողերը, ջարդեցին սափորները, որ իրենց ջահերը լույս արձակեն։ Ապա բղավեցին. «Տիրոջ եւ Գեդէօնի սուրը»։ Այս ամենը խուճապի մատնեց թշնամիներին, այնպես որ նրանք սկսեցին սպանել մեկը մյուսին (Դատաւորաց 6։33; 7։1–22)։ Արդյո՞ք այս մի գիշերային արագ գործողությամբ պատմությունն ավարտվեց։ Կարդա Դատաւորաց 7–րդ գլխի մնացած հատվածը և 8–րդ գլուխը։ Դու կտեսնես, որ Գեդեոնը շարունակեց գրոհը։ Սուրբգրային այս հատվածում հիշատակված վայրերից մի քանիսի տեղը այսօր հնարավոր չէ որոշել, ուստի դրանք գուցե նշված չլինեն աստվածաշնչյան քարտեզներում։ Բայցևայնպես, բավական թվով վայրեր կան, որոնց տեղը հայտնի է, այնպես որ հնարավորություն ունենք հետևելու Գեդեոնի հետագա գործողություններին։
10 Գեդեոնը թշնամու միացյալ ուժերի մնացորդին հետապնդեց մինչև Բեթասետա, այնուհետև շարունակելով հետապնդումը դեպի հարավ՝ հասավ Աբելմաուլա, որը գտնվում է Հորդանանի մոտ (Դատաւորաց 7։22–25)։ Հաղորդագրության մեջ ասվում է. «Գեդէօնն եկաւ Յորդանան, եւ անցաւ ինքը եւ իր հետ եղող երեք հարիւր մարդիկը. թէեւ նուաղած էին, բայց հալածում էին»։ Անցնելով Հորդանանը՝ իսրայելացիները թշնամուն հետապնդեցին հարավային ուղղությամբ մինչև Սոկքովթ և Փանուել, որոնք Հաբոկ ձորի մոտ են, այնուհետև բարձրացան բլուրներով մինչև Հոգբեհա (ներկայիս Ամմանի մոտ, Հորդանան)։ Ամբողջ այդ հետապնդումը, որն ուղեկցվում էր մարտերով, կազմեց մոտ 80 կիլոմետր։ Գեդեոնը մադիանացի երկու թագավորներին բռնեց ու սպանեց։ Հետո նա վերադարձավ իր հայրենի Եփրա քաղաքը, որը գտնվում է մոտավորապես այնտեղ, որտեղ որ ճակատամարտը սկսվեց (Դատաւորաց 8։4–12, 21–27)։ Պարզ է, որ Գեդեոնի սխրագործությունը ավելին էր, քան մի քանի րոպե փող հնչեցնելը, ջահեր թափահարելը և բղավելը։ Խորհիր այն մասին, թե նրա կատարածը ինչպես է ուժ հաղորդում հավատի տեր մարդկանց վերաբերյալ ասված հետևյալ խոսքերին. «Ժամանակս բաւական չէ որ պատմեմ Գեդէօնի [և ուրիշների մասին, որոնք] տկարութիւնից զօրացան. պատերազմի մէջ զօրաւոր եղան» (Եբրայեցիս 11։32–34)։ Մենք՝ քրիստոնյաներս, գուցե նույնպես ֆիզիկապես հոգնենք, բայց մի՞թե կարևոր չէ, որ շարունակենք կատարել Աստծո կամքը (Բ Կորնթացիս 4։1, 16; Գաղատացիս 6։9)։
Որքանո՞վ է ճշգրիտ Աստվածաշնչի պատմական արձանագրությունը
«ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ պատերազմները» գրքում Քեիմ Հերզոգը՝ Իսրայելի նախկին նախագահը և Թել Ավիվի համալսարանի հնէաբանության վաստակավոր պրոֆեսոր (ներկայումս պաշտոնաթող) Մորդիքայ Գիքոնը նշում են հետևյալը.
«Աստվածաշնչում արձանագրված պատերազմական գործողությունների նկարագրությունը.... հնարավոր չէ պարզապես հորինել։ Բավական է համեմատել, օրինակ՝ «Դատաւորաց» գրքի 6–8-րդ գլուխներում նկարագրված Գեդեոնի պատերազմը մադիանացիների և նրանց դաշնակիցների դեմ Հոմերոսի «Իլիական»–ում պատկերված Տրոյական պատերազմի հետ։ Վերջինիս համար ցանկացած ծովափ և դրա մոտակայքում գտնվող անառիկ քաղաք կարող էր ծառայել որպես աշխարհագրական տեղանք.... Նույնը չի կարելի ասել Գեդեոնի արշավանքի աստվածաշնչյան արձանագրության մասին։ Տեղագրության և պատերազմող կողմերի մարտավարական գործողությունների, որ տեղի են ունեցել մոտ 60 կիլոմետր տարածքում, մանրամասն նկարագրությունը ուղղակի անհնար է հորինել.... Փաստորեն մենք պետք է ընդունենք, որ Աստվածաշնչում արձանագրված պատերազմական գործողությունների նկարագրությունը ճշգրիտ է»։
Դուք կարող եք ուսումնասիրել Գեդեոնի արշավանքի մասին արձանագրությունը՝ օգտվելով «Տեսեք «բարի երկիրը»» գրքույկի 18 և 19 էջերում պատկերված քարտեզից։ Պատմությունը սկսվում է նրանով, որ երբ «բոլոր Մադիանացիները, Ամաղեկացիները եւ արեւելքի բնակիչները մէկտեղ ժողովուեցան, եւ Յորդանանիցն անցնելով Յեզրայէլի հովիտում բանակ տուին», Գեդեոնը օգնության կանչեց մերձակա ցեղերին։ Պատերազմական գործողությունները սկսվեցին Հարոդի աղբյուրի մոտ, շարունակվեցին Մորե լեռան շրջակայքում, այնուհետև Հորդանանի հովտում։ Հետապնդելով թշնամիներին մինչև Հորդանան գետի մյուս կողմը՝ Գեդեոնը հաղթանակ տարավ նրանց դեմ (Դատաւորաց 6։33–8։12)։
«Տեսեք «բարի երկիրը»» գրքույկի այդ քարտեզում կարող եք գտնել վերոհիշյալ գլխավոր տեղանքները և ծանոթանալ այդ երկրի աշխարհագրական առանձնահատկություններին։ 15–րդ էջի վրայի քարտեզում նշված են Իսրայելի ցեղերի տարածքները։ Այս երկու քարտեզները կարող են օգնել ձեզ հասկանալու, թե որքան ճշգրիտ է աստվածաշնչյան արձանագրությունը։
Այս առնչությամբ նախկին պրոֆեսոր Յոհանան Ահարոնին նշել է. «Աստվածաշնչում տեղ գտած երկրների աշխարհագրությունն ու պատմությունը այնքան փոխկապակցված են, որ մեկն առանց մյուսի դժվար է հասկանալ»։
Իմաստությունը համեստների հետ է
11 Մանասեի ցեղից Գեդեոն անունով խիզախ երիտասարդն ապրում էր Իսրայելի պատմության անհանգիստ ժամանակներում։ Յոթ տարի շարունակ Աստծո ժողովուրդը տառապում էր մադիանացիների լծի տակ։ Սակայն հասել էր ժամանակը, երբ Եհովան պետք է ազատեր իր ժողովրդին։ Պատահեց այնպես, որ Գեդեոնին հայտնվեց մի հրեշտակ ու ասաց. «Ով հզօր զօրաւոր, Տէրը քեզ հետ»։ Քանի որ իր էությամբ Գեդեոնը համեստ անձնավորություն էր, այս խոսքերը չշոյեցին նրա փառասիրությունը, այլ ի պատասխան՝ նա հարգալից ասաց. «Ոհ, Տէր իմ, եթէ Տէրը մեզ հետ է, ի՞նչու համար այս բոլոր բաները մեզ հասան»։ Հրեշտակը հստակեցրեց իր խոսքերը՝ ասելով. «Գնա.... եւ ազատիր Իսրայէլին Մադիանացիների ձեռքիցը»։ Ինչպե՞ս արձագանքեց Գեդեոնը։ Առիթից օգտվելու և այդ նշանակումը ազգային հերոս դառնալու նպատակով օգտագործելու փոխարեն՝ Գեդեոնը պատասխանեց. «Ոհ, Տէր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայէլին, ահա իմ ազգատոհմը Մանասէի մեջ ամենից աղքատն է, եւ ես իմ հօր տան կրտսերն եմ»։ Համեստության ինչպիսի՜ օրինակ (Դատաւորաց 6։11–15)։
12 Մինչև ճակատամարտ ուղարկելը Եհովան փորձեց Գեդեոնին։ Նա պատվիրեց նրան քանդել իր հոր կողմից շինած Բահաղի զոհասեղանը և կոտրել Աստարովթի պատկանելիքները։ Այս առաջադրանքը կատարելը քաջություն էր պահանջում, սակայն, դրանից բացի, Գեդեոնը նաև համեստություն ու շրջահայեցություն ցուցաբերեց։ Ի ցույց ամենքին զոհասեղանը քանդելու փոխարեն՝ Գեդեոնը օգտվեց գիշերվա խավարից, երբ նա, ամենայն հավանականությամբ, մարդկանց աչքից աննկատ կմնար։ Դեռ ավելին. Գեդեոնը իր հանձնարարությանը պատշաճ զգուշությամբ մոտեցավ։ Նա իր հետ վերցրեց իր ծառաներից տասը հոգու՝ ըստ երևույթին նրա համար, որպեսզի մի քանիսին պահակ կանգնեցնի, իսկ մյուսներն օգնեն իրեն քանդելու զոհասեղանն ու մնացած բաները։ Վերջիվերջո, Եհովայի օրհնությամբ Գեդեոնին հաջողվեց կատարել իր առաջադրանքը, և Աստված ժամանակին նրա միջոցով ազատագրեց իսրայելացիներին մադիանացիների ձեռքից (Դատաւորաց 6։25–27)։
Լինել համեստ ու շրջահայաց
13 Գեդեոնի դրսևորած համեստությունից շատ բան կարող ենք սովորել։ Օրինակ՝ ինչպե՞ս ենք արձագանքում, երբ ծառայության մեջ որևէ պատասխանատվություն ենք ստանում։ Արդյոք առաջին հերթին մտածում ենք երևելի դիրքի ու հեղինակությա՞ն մասին, թե՞ համեստորեն, աղոթքի միջոցով խորհում ենք, թե ինչպես կարելի է լավագույնս կատարել այդ հանձնարարությունը։ Եղբայր Ա. Մակմիլանը, որն իր երկրային ընթացքն ավարտել է 1966–ին, այս հարցում հրաշալի օրինակ է թողել։ «Դիտարան» ընկերության առաջին նախագահ Չ. Ռասելը հարցրել էր եղբայր Մակմիլանին, թե նրա կարծիքով ո՞վ կարող է իր բացակայության դեպքում իրեն փոխարինել։ Ամբողջ զրույցի ընթացքում եղբայր Մակմիլանը ակնարկ անգամ չէր արել իր մասին, թեև կարծես առիթն իր ոտքով էր եկել իր մոտ։ Վերջում եղբայր Ռասելը առաջարկել էր եղբայր Մակմիլանին մտածել այդ պատասխանատվությունը ստանձնելու շուրջը։ «Զարմանքից քար կտրած՝ մի քանի վայրկյան լուռ կանգնած մնացի,— տարիներ անց գրեց եղբայր Մակմիլանը,— հետո այդ ուղղությամբ սկսեցի լրջորեն մտածել ու մի որոշ ժամանակ անընդհատ աղոթում էի՝ նախքան պատասխանելս, թե ուրախությամբ պատրաստ կլինեմ ամեն բան անել նրան օգնելու համար»։
14 Այդ դեպքից շատ չանցած՝ եղբայր Ռասելը մահացավ՝ թափուր թողնելով «Դիտարան» ընկերության նախագահի պաշտոնը։ Քանի որ նրա քարոզչական վերջին ճանապարհորդության ժամանակ նախագահի պարտականությունները կատարում էր եղբայր Մակմիլանը, մի եղբայր դիմեց նրան՝ ասելով. «Մա՛կ, մեծ հնարավորություն ունես նախագահի տեղը զբաղեցնելու։ Դու եղել ես եղբայր Ռասելի հատուկ ներկայացուցիչը նրա բացակայության ժամանակ, իսկ նա մեզ ասել էր, որ բոլոր հարցերում հետևենք քեզ։ Հիմա, երբ նա արդեն չկա և այլևս չի վերադառնա, կարծում ենք, որ դու ես այն անձնավորությունը, որը ղեկավարությունն իր ձեռքը պիտի վերցնի»։ Եղբայր Մակմիլանը պատասխանել էր. «Եղբա՛յր, պետք չէ խնդրին այդպես մոտենալ։ Սա Տիրոջ գործն է, և նրա կազմակերպության մեջ կզբաղեցնենք այն դիրքը, որը Տերը կմատնանշի։ Ես վստահ եմ, որ ե՛ս չեմ հարմար թեկնածուն»։ Ապա, եղբայր Մակմիլանը ուրիշի թեկնածությունն է առաջարկում։ Գեդեոնի նման, նա ևս համեստ կարծիքի էր իր անձի մասին, մի բան, որն արժանի է ընդօրինակման։
15 Մենք էլ պետք է համեստություն դրսևորենք մեզ տրված հանձնարարությունները կատարելիս։ Գեդեոնը շրջահայաց էր և աշխատում էր անտեղի չգրգռել իր հակառակորդների բարկությունը։ Ինչ վերաբերում է մեզ, ապա քարոզչական ծառայության ընթացքում մարդկանց հետ զրուցելիս պետք է աշխատենք համեստ ու շրջահայաց լինել։ Ճիշտ է, մեր պատերազմը հոգևոր է, և պետք է քանդենք «ամրութիւնները» ու «գաղտնի մտածումները» (Բ Կորնթացիս 10։4, 5)։ Սակայն մեր խոսքը չպետք է նսեմացնի մարդկանց, կամ էլ մեր բերած լուրը վիրավորվելու որևէ առիթ տա։ Փոխարենը, պետք է հարգենք նրանց կարծիքը, մեր ուշադրությունը բևեռենք այն ընդհանուրի վրա, որ գտնել ենք զրույցի ընթացքում և կենտրոնանանք մեր լուրի դրական կողմերի վրա (Գործք 22։1–3; Ա Կորնթացիս 9։22; Յայտնութիւն 21։4)։
Եհովան զորացրեց Գեդեոնին
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6, 7 ԳԼՈՒԽՆԵՐ
[Տեսարան 1]
[Հեղինակ] ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ ԼԻ ԷՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ։ ՄԱԴԻԱՆԱՑԻՆԵՐԸ ՃՆՇՈՒՄ ԷԻՆ ՆՐԱՆՑ։ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ ԷԻՆ ԻՍՐԱՅԵԼ, ՀԱՐՁԱԿՎՈՒՄ ԷԻՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԵՎ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԲԵՐՔԸ։
[Հեղինակ] ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ԵՀՈՎԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼ։
[Տեսարան 2]
[Գեդեոն] ԵՀՈ՛ՎԱ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՓՐԿԻՐ ՄԵԶ։
[Հեղինակ] ԵՀՈՎԱՆ ՀՐԵՇՏԱԿ ՈՒՂԱՐԿԵՑ ԳԵԴԵՈՆ ԱՆՈՒՆՈՎ ՄԻ ՄԱՐԴՈՒ ՄՈՏ։
[Հրեշտակ] ԵՀՈՎԱՆ ՔԵԶ ՀԵՏ Է, Ո՛Վ ԽԻԶԱԽ ԵՎ ՈՒԺԵՂ ՄԱՐԴ։ ԴՈՒ ԿՓՐԿԵՍ ԻՍՐԱՅԵԼԻՆ։
[Գեդեոն] Ե՞Ս։ ԵՍ Ո՞Վ ԵՄ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆԱՄ ՓՐԿԵԼ ԻՍՐԱՅԵԼԻՆ։
[Հրեշտակ] ԵՀՈՎԱՆ ՔԵԶ ՀԵՏ ԿԼԻՆԻ։
[Տեսարան 3]
[Հեղինակ] ՈՐՊԵՍԶԻ ԵՀՈՎԱՆ ՍՏՈՒԳԵՐ ԳԵԴԵՈՆԻՆ, ԹԵ ՆԱ ԱՄԲՈՂՋ ՍՐՏՈՎ Է ԻՐԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ, ԹԵ ՈՉ, ՆՐԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ՝ ԿՈՏՐԵԼ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ԿՈՒՌՔԸ։
[Հեղինակ] ԳԵԴԵՈՆԸ ԻՐ ՏԱՍԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ԳԻՇԵՐԸ ԿՈՏՐԵՑ ԿՈՒՌՔԸ։
[Տեսարան 4]
[Հեղինակ] ԲԱՅՑ ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԸ ԴԵՌ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ ԷԻՆ։ ՄԱԴԻԱՆԱՑԻՆԵՐՆ ՈՒ ՈՒՐԻՇ ԱԶԳԵՐ ԱՆՑԵԼ ԷԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՍԱՀՄԱՆԸ ԵՎ ԲԱՆԱԿ ԴՐԵԼ ՀԵԶՐԱՅԵԼԻ ՀՈՎՏՈՒՄ։
[Մադիանացի 1] ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՄՏԵԼ ԵՆՔ ՆՐԱՆՑ ՏԱՐԱԾՔ, ԷԼ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ։
[Մադիանացի 2] ՆՐԱՆՔ ՄԵՐ ԴԵՄ ՈՉԻՆՉ ԵՆ։
[Տեսարան 5]
[Հեղինակ] ԳԵԴԵՈՆԸ ԵՀՈՎԱՅԻՆ ԽՆԴՐԵՑ ՀԱՎԱՍՏԻԱՑՆԵԼ, ՈՐ ԿՕԳՆԻ ԻՐԵՆՑ։ ՈՒՍՏԻ ԵՀՈՎԱՆ ԵՐԿՈՒ ՀՐԱՇՔ ԱՐԵՑ (ԿԱՐԴԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6։36-40)։
[Տեսարան 6]
[Հեղինակ] ԳԵԴԵՈՆՆ ՈՒ ԻՐ ՌԱԶՄԻԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎԵՑԻՆ ԿՌՎԵԼ ՄԱԴԻԱՆԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ։
[Գեդեոն] ԵԹԵ ՀԵՏԵՎԵՆՔ ԵՀՈՎԱՅԻ ՏՎԱԾ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ, ՆԱ ԿՕԳՆԻ ՄԵԶ ՀԱՂԹԵԼ։
[Հեղինակ] ՀԵՏՈ ԵՀՈՎԱՆ ԽՈՍԵՑ ԳԵԴԵՈՆԻ ՀԵՏ։
[Եհովա] ԳԵԴԵՈ՛Ն, ՄԻԱՅՆ ՔՈ ԱՄԵՆԱՔԱՋ 300 ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԵՆ ԿՌՎԵԼՈՒ։ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՄԱՆԱՍ, ՈՐ ԵՍ ՓՐԿԵՑԻ ԻՍՐԱՅԵԼԸ։
[Իսրայելացի 1] ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ԿՌՎԵԼՈՒ։
[Իսրայելացի 2] ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ ՊԵՏՔ Է ՎԵՐՑՆԻ ԵՂՋԵՐԱՓՈՂ, ՍԱՓՈՐ ԵՎ ՋԱՀ։
[Իսրայելացի 3] ՀԵՏՈ ԿԱՆԵՆՔ ՃԻՇՏ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԳԵԴԵՈՆԸ։
[Տեսարան 7]
[Գեդեոն] ՀՈՎԱՆ ՄԵԶ ՀԵՏ Է։ ԵՐԲ ԳԻՇԵՐ ԼԻՆԻ, ՓՉԵՔ ԵՂՋԵՐԱՓՈՂԵՐԸ, ԿՈՏՐԵՔ ՍԱՓՈՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՉԵՔ...
[Տեսարան 8]
[Բոլոր զինվորները] ԵՀՈՎԱՅԻ ՈՒ ԳԵԴԵՈՆԻ ՍՈ՛ՒՐԸ։
[Մադիանացի 1] Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ։
[Մադիանացի 2] ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐՆ ԵՆ ՀԱՐՁԱԿՎԵԼ։
[Հեղինակ] ՄԱԴԻԱՆԱՑԻՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ՓԱԽՉԵԼ, ԻՍԿ ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԸ ՀԵՏԱՊՆԴԵՑԻՆ ՆՐԱՆՑ։ ՉՆԱՅԱԾ 1 ԻՍՐԱՅԵԼԱՑԻ ԶԻՆՎՈՐԻՆ ԸՆԿՆՈՒՄ ԷՐ 450 ՄԱԴԻԱՆԱՑԻ ԶԻՆՎՈՐ՝ ԵՀՈՎԱՆ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՕԳՆԵՑ ՀԱՂԹԵԼ։
[ՇՐՋԱՆԱԿ]
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԳԵԴԵՈՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ ՄԱԴԻԱՆԱՑԻՆԵՐԻՑ։
ՀՈՒՇՈՒՄ. ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6։2-6, 15։
Ի՞ՆՉ ԱՐԵՑ ԳԵԴԵՈՆԸ, ՈՐ ՔԱՋ ԼԻՆԻ։
ՀՈՒՇՈՒՄ. ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6։27ա, 36-40։
ԵՐԲ ՎԱԽԵՆԱՍ, Ի՞ՆՉԸ ԿՕԳՆԻ ՔԵԶ, ՈՐ ՔԱՋ ԼԻՆԵՍ։
ՀՈՒՇՈՒՄ. ՍԱՂՄՈՍ 138։3, 8; ԱՌԱԿՆԵՐ 17։17; ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 13։6։
ԳԼՈՒԽ 19
Նրանք պահեցին երդումը, թեև դժվար էր
it, «Հեփթայե», պրբ. 6
Հեփթայե
Պատերազմի սպառնալիք ամմոնացիների կողմից։ Ամմոնացիները 18 տարի ճնշում էին իսրայելացիներին։ Աստված թույլ էր տալիս դա, քանի որ ժողովուրդը անհավատարմորեն էր վարվել ու սկսել էր ծառայել շրջակա ազգերի աստվածներին։ Սակայն հետո նրանք սթափվեցին, զղջացին իրենց անմիտ պահվածքի համար ու Եհովայից օգնություն աղերսեցին։ Իսրայելացիները ձերբազատվեցին իրենց կուռքերից ու սկսեցին ծառայել Եհովային։ Որոշ ժամանակ անց ամմոնացիները բանակ դրեցին Գաղաադում, որ մեծամասշտաբ պատերազմ մղեն նրանց դեմ (Դտ 10։7-17; 11։4)։ Այս դեպքը ցույց է տալիս, որ իրականում Աստծու անտեսանելի գլխավոր թշնամին՝ Բանսարկու Սատանան էր հեթանոս ազգերին դրդում դուրս գալ Իսրայելի դեմ՝ այդպիսով հարձակում գործելով ճշմարիտ Աստծուն մատուցվող երկրպագության վրա (հմմտ. Հտն 12։9; Սղ 96։5; 1Կթ 10։20)։
it, «Հեփթայե», պրբ. 11
Հեփթայե
Հեփթայեի երդումը։ Հեփթայեն համոզված էր, որ ամմոնացիների դեմ կռվելը ներդաշնակ էր Աստծու կամքին։ Աստծու ոգին զորացրեց նրան, և նա իր զորքով գնաց թշնամու դեմ կռվելու։ Ինչպես որ մոտ 600 տարի առաջ Հակոբը երդում էր տվել Եհովային, այնպես էլ Հեփթայեն երդում տվեց Եհովային՝ ցույց տալով, որ ողջ սրտով ցանկանում է ստանալ նրա աջակցությունը և որ իր հաղթանակը նրան է վերագրելու (Դտ 11։30, 31; Ծն 28։20-22)։ Եհովան հավանություն տվեց նրա երդմանը և օգնեց իսրայելացիներին հպատակեցնել ամմոնացիներին (Դտ 11։32, 33)։
«Ինչ որ երդվել ես, կատարիր»
6 Հոր խոստումը կատարելու համար Հեփթայեի աղջիկը պետք է իր անձը լիովին նվիրեր Եհովայի սրբարանում մատուցվող ծառայությանը։ Արդյո՞ք Հեփթայեն անմտածված կերպով էր տվել այդ երդումը։ Ո՛չ։ Հնարավոր է՝ նա գիտեր, որ իրեն ընդառաջ կարող էր դուրս գալ իր աղջիկը։ Այդուհանդերձ, հայրն ու աղջիկը էմոցիոնալ առումով դժվար իրավիճակում հայտնվեցին. երկուսն էլ պետք է զոհողություն անեին։ Տեսնելով աղջկան՝ Հեփթայեն «պատառոտեց իր հագուստները» և ասաց, որ տապալված է։ Իսկ նրա դուստրը իր «կուսության վրա ողբաց»։ Ինչո՞ւ։ Հեփթայեն որդի չուներ, ու նրա միակ աղջիկը հոր խոստումը կատարելու համար չէր կարողանալու ամուսնանալ և նրան թոռներ պարգևել։ Չէր լինելու մեկը, ում Հեփթայեն կկարողանար փոխանցել իր ընտանիքի անունն ու ժառանգությունը։ Սակայն հոր ու դստեր համար ամենակարևոր բանը սա չէր։ Հեփթայեն ասաց. «Բերանս բաց եմ արել Եհովայի առաջ և հիմա չեմ կարող հետ կանգնել»։ Ի պատասխան՝ աղջիկն ասաց. «Ինձ հետ արա այն, ինչ դուրս է եկել քո բերանից» (Դատ. 11։35–39)։ Նրանք նվիրված մարդիկ էին ու երբեք չէին էլ մտածի Բարձրյալ Աստծուն տված երդումը դրժելու մասին, ինչ գին էլ որ վճարելու լինեին դրա համար (կարդա 2 Օրենք 23։21, 23; Սաղմոս 15։4)։
it, «Հեփթայե», պրբ. 2
Հեփթայե
Իսրայելի դատավորներից մեկը, ով Մանասեի ցեղից էր (Թվ 26։29; Դտ 11։1)։ Հեփթայեն վեց տարի դատավորություն արեց Գաղաադում։ Հնարավոր է՝ դա այն ժամանակ էր, երբ Հեղին քահանայապետ էր ծառայում, իսկ Սամուելը փոքր երեխա էր (Դտ 12։7)։ Այն, որ Հեփթայեն նշեց, որ Հորդանանից արևելք գտնվող տարածքը Իսրայելի տիրապետության տակ էր «300 տարի», թերևս նշանակում է, որ վեց տարի տևած դատավորի իր գործունեությունը նա սկսել էր մ.թ.ա. 1173 թ.-ին (Դտ 11։26)։
Հավատարմությունը բերում է Աստծու հավանությունը
«Ընդօրինակեք նրանց, ովքեր հավատով ու համբերությամբ ժառանգում են խոստումները» (ԵԲՐ. 6։12)։
ՎԵՐՋԱՊԵՍ եկավ սպասված պահը։ Հայրը պատերազմից ողջ-առողջ, հաղթանակած վերադարձավ տուն։ Աղջիկը երգով ու պարով դուրս եկավ հորը դիմավորելու։ Սակայն ուրախանալու փոխարեն՝ հայրը պատռեց իր հանդերձները և բացականչեց. «Վա՜յ ինձ, աղջի՛կս։ Դու.... դարձար մեկը, որին ես վտարման դատապարտեցի»։ Այնուհետև պատմեց իր երդման մասին, որը ամբողջությամբ փոխելու էր իր զավակի կյանքը՝ խափանելով նրա երիտասարդական երազանքներն ու հույսերը։ Սակայն աղջիկը, առանց տատանվելու, սրտապնդեց հորը պահել Եհովային տված խոստումը։ Աղջկա խոսքերից երևաց, թե ինչ մեծ հավատ ուներ։ Նա համոզված էր, որ Եհովան միայն իր բարին է ուզում (Դատ. 11։34–37)։ Հոր սիրտը հպարտությամբ լցվեց, երբ տեսավ իր որոշմանը թիկունք կանգնելու հարցում աղջկա պատրաստակամությունը, ինչն էլ բերեց Եհովայի հավանությունը։
2 Հեփթայեն ու նրա աստվածավախ աղջիկը ամբողջությամբ վստահեցին Եհովային և նրա գործելակերպին, նույնիսկ երբ այդպես վարվելը դժվար էր։ Նրանք համոզված էին, որ Աստծու հավանությունը ունենալու համար արժե ցանկացած զոհողություն անել։
3 Եհովային հավատարիմ մնալը միշտ չէ, որ հեշտ է։ Իրականում պետք է «համառորեն պայքարել հավատի համար» (Հուդա 3)։ Այս հարցում մեզ կօգնի Հեփթայեի ու նրա աղջկա օրինակը։ Տեսնենք, թե ինչպես նրանք կարողացան հավատարիմ մնալ Եհովային դժվար իրավիճակներում։
ՄՆԱԼ ՀԱՎԱՏԱՐԻՄ՝ ՉՆԱՅԱԾ ԱՇԽԱՐՀԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ
4 Ամեն օր Հեփթայեն ու նրա աղջիկը տեսնում էին Իսրայել ազգի անհավատարմության հետևանքները։ Մոտ 300 տարի առաջ Եհովան նրանց նախահայրերին պատվիրել էր ոչնչացնել Ավետյաց երկրի բոլոր հեթանոս բնակիչներին (2 Օրենք 7։1–4)։ Բայց իսրայելացիները չհնազանդվեցին և ի վերջո բռնեցին քանանացիների մեղավոր ընթացքը՝ ընկնելով նրանց կեղծ աստվածների երկրպագության և այլասերված, անբարո սովորությունների ծուղակը (կարդա Սաղմոս 106։34–39)։
5 Ըմբոստության պատճառով նրանք կորցրին Եհովայի հաճությունը. Եհովան այլևս չէր պաշտպանելու նրանց (Դատ. 2։1–3, 11–15; Սաղ. 106։40–43)։ Այդ տարիների ընթացքում որքա՜ն դժվար է եղել աստվածավախ ընտանիքներին մնալ հավատարիմ։ Բայցևայնպես, Աստվածաշնչից իմանում ենք, որ եղել են հավատարիմ մարդիկ, ինչպես օրինակ՝ Հեփթայեն ու իր աղջիկը, Եղկանան, Աննան ու Սամուելը, որոնք վճռել էին ունենալ Աստծու հավանությունը (1 Սամ. 1։20–28; 2։26)։
6 Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդիկ ունեն նույն մտածելակերպն ու ապրելակերպը, ինչ քանանացիները. նրանց ուշքն ու միտքը սեքսն է, բռնությունը և հարստությունը։ Այսպիսի ազդեցությունից մեզ պաշտպանելու համար Եհովան տալիս է հստակ նախազգուշացումներ, ինչպես որ անում էր իսրայելացիների դեպքում։ Ուստի իսրայելացիների օրինակից կարող ենք դասեր քաղել (1 Կորնթ. 10։6–11)։ Մեր միջից պետք է հեռացնենք այս աշխարհի մտածելակերպի ամենափոքր նշույլն անգամ (Հռոմ. 12։2)։ Այս հարցում հավատարիմ կլինե՞նք։
ՄՆԱԼ ՀԱՎԱՏԱՐԻՄ՝ ՉՆԱՅԱԾ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
7 Հեփթայեի օրերում անհնազանդության հետևանքով իսրայելացիները ընկան փղշտացիների ու ամմոնացիների իշխանության տակ (Դատ. 10։7, 8)։ Սակայն Հեփթայեն շատ դժվարություններ կրեց ոչ միայն թշնամի ազգերի կողմից, այլ նաև իր ազգի առաջնորդների և եղբայրների։ Նախանձից ու ատելությունից դրդված՝ խորթ եղբայրները անօրեն կերպով վռնդեցին նրան՝ զրկելով առաջնեկի ժառանգությունից (Դատ. 11։1–3)։ Հեփթայեն թույլ չտվեց, որ նրանց դաժան վերաբերմունքը ազդի իր տրամադրվածության վրա։ Նա ոխ չպահեց, և երբ երեցները դիմեցին օգնության համար, նրանց չմերժեց (Դատ. 11։4–11)։ Ի՞նչը մղեց նրան վարվել որպես հոգևոր մարդ։
8 Հեփթայեն պարզապես հզոր ռազմիկ չէր։ Նա լավատեղյակ էր, թե ինչպես է Աստված վարվել իր ժողովրդի հետ անցյալում։ Իսրայելի պատմությունից նա պարզ տեսնում էր, թե ինչն է Եհովայի համար ճիշտ, և ինչը՝ սխալ (Դատ. 11։12–27)։ Մովսիսական օրենքի հիմքում ընկած սկզբունքները ձևավորել էին Հեփթայեի մտածելակերպն ու անձնավորությունը։ Նա գիտեր, որ Եհովան չի հանդուրժում ոխակալություն, այլ պահանջում է, որ իր ծառաները սիրեն միմյանց։ Օրենքը սովորեցնում էր, որ մարդը չպետք է անտեսի ուրիշի կարիքը, նույնիսկ իրեն «ատողի» (կարդա Ելք 23։5; Ղևտական 19։17, 18)։
9 Հավանաբար, Հեփթայեին օգնել էր նաև Աստծու հավատարիմ ծառաներից Հովսեփի օրինակը, որը ողորմություն էր դրսևորել իր եղբայրների հանդեպ, չնայած որ նրանք ատում էին իրեն (Ծննդ. 37։4; 45։4, 5)։ Նման օրինակի շուրջ խորհրդածելը օգնեց Հեփթայեին այնպիսի որոշում կայացնել, որը հաճելի էր Եհովային։ Իր եղբայրների վերաբերմունքը, անկասկած, ցավ պատճառեց իրեն, բայց նա հետ չկանգնեց Եհովային ու նրա ժողովրդին ծառայելուց (Դատ. 11։9)։ Աստծու անունը պաշտպանելը Հեփթայեի համար ավելի կարևոր էր, քան որևէ անձնական խնդիր։ Նա վճռել էր հավատարիմ մնալ Եհովային, ինչը օգուտ բերեց և՛ իրեն, և՛ ուրիշներին (Եբր. 11։32, 33)։
10 Դասեր կքաղե՞նք Հեփթայեի օրինակից։ Գուցե որոշ հավատակիցներ հիասթափեցրել են մեզ կամ վատ են վերաբերվել մեզ հետ։ Չպետք է թույլ տանք, որ նման դժվարությունները հետ պահեն մեզ Եհովային ծառայելուց, ժողովի հանդիպումներին այցելելուց և լիովին հոգևոր գործունեությամբ զբաղվելուց։ Եթե ընդօրինակենք Հեփթայեին, Աստծու հաստատած սկզբունքները կօգնեն, որ հաղթահարենք դժվար իրավիճակները և լինենք լավ օրինակ ուրիշների համար (Հռոմ. 12։20, 21; Կող. 3։13)։
ԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՏԻ ՉԱՓԸ
11 Հեփթայեն հասկացավ, որ միայն Եհովայի օգնությամբ կարող է ազատել իսրայելացիներին ամմոնացիների ձեռքից։ Նա խոստացավ Եհովային, որ եթե հաղթանակ պարգևի, որպես «ողջակեզ» կտա նրան, ով առաջինը տնից դուրս գա իրեն դիմավորելու (Դատ. 11։30, 31)։ Ի՞նչ էր նշանակում այս խոստումը։
12 Հեփթայեն նկատի չուներ ինչ-որ մեկին բառացի ողջակիզելը, քանի որ մարդուն զոհաբերելը գարշելի է Եհովային (2 Օրենք 18։9, 10)։ Մովսիսական օրենքի համաձայն՝ ողջակեզի դեպքում զոհը ամբողջությամբ էր տրվում Եհովային։ Ուրեմն Հեփթայեն նկատի ուներ, որ իրեն դիմավորողին ամբողջովին կնվիրի Եհովայի ծառայության համար։ Սա նշանակում էր, որ այդ անձնավորությունը մինչև կյանքի վերջ ծառայելու էր խորանում։ Եհովան ընդունեց Հեփթայեի երդումը և օրհնեց նրան հաղթանակով՝ հարվածելով ու հպատակեցնելով թշնամուն (Դատ. 11։32, 33)։ Բայց ո՞վ էր լինելու այն անձնավորությունը, որին Հեփթայեն կտար Աստծուն որպես «ողջակեզ»։
13 Հիշենք հոդվածի սկզբում նկարագրված տեսարանը։ Երբ Հեփթայեն վերադարձավ պատերազմից, ո՞վ դուրս եկավ իրեն դիմավորելու։ Նրա սիրելի աղջիկը՝ միակ զավակը։ Ինչպիսի՜ դժվար իրավիճակ։ Կպահե՞ր Հեփթայեն իր խոստումը, կնվիրե՞ր դստերը, որ կյանքի տարիները անցկացներ խորանում ծառայելով։
14 Աստվածաշնչի սկզբունքները դարձյալ օգնեցին Հեփթայեին ճիշտ որոշում կայացնել։ Թերևս նա հիշեց Ելք 23։19-ում գրվածը, որը Աստծու ժողովրդին հորդորում է իրենց լավագույնը տալ Եհովային։ Նույն օրենքում նշվում էր նաև, որ եթե անհատը երդում է տալիս, պետք է անպայման կատարի այն։ Այնտեղ ասվում է. «Եթե մի մարդ երդում անի Եհովային.... չպետք է խախտի իր խոսքը։ Նա պետք է կատարի այն ամենը, ինչ դուրս է եկել իր բերանից» (Թվեր 30։2)։ Ինչպես Աստծու հավատարիմ ծառաներից Աննան, Հեփթայեն նույնպես պետք է կատարեր իր երդումը՝ հասկանալով, թե դա ինչ էր նշանակելու իր և իր աղջկա համար։ Հեփթայեն ուրիշ զավակ չուներ. իր աղջիկը միակ հույսն էր հետնորդ ունենալու, իր անունը և ժառանգությունը Իսրայելում պահելու համար (Դատ. 11։34)։ Այս ամենը հասկանալով հանդերձ՝ Դատավորներ 11։35-ում նա ասում է. «Բերանս բաց եմ արել Եհովայի առաջ և հիմա չեմ կարող հետ կանգնել»։ Թեև հավատարմությունը թանկ արժեցավ նրա համար, սակայն բերեց Եհովայի հավանությունն ու օրհնությունը։ Իսկ դու կպահեի՞ր խոստումդ Հեփթայեի պես։
15 Երբ մեր կյանքը նվիրեցինք Եհովային, խոստացանք կատարել նրա կամքը անվերապահորեն։ Այն ժամանակ մենք արդեն իսկ գիտակցում էինք, որ այդ խոստման համաձայն ապրելը պահանջում է անձնազոհություն։ Սակայն մեր պատրաստակամությունը փորձի է ենթարկվում, երբ մեզանից պահանջվում է անել մի բան, ինչը մեր սրտով չէ։ Նման իրավիճակում կփաստենք մեր հավատարմությունը, եթե զոհողություններ անենք և ծառայենք Աստծուն նրա ուզած ձևով, ոչ թե ինչպես մեզ է հարմար։ Որքան էլ որ դժվար լինի զոհողությունների գնալը, հիշենք, որ արդյունքում ստացած օրհնությունները միշտ գերակշռում են դրանց (Մաղ. 3։10)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Հեփթայեի աղջկա մասին։
16 Հեփթայեի աղջկա համար կարող էր հեշտ չլինել կատարել հոր երդումը։ Այս երդումը տարբերվում էր Աննայի երդումից, որով նա նվիրել էր իր որդուն՝ Սամուելին, խորանում ծառայելու որպես ուխտավոր (1 Սամ. 1։11)։ Ուխտավորները կարող էին ամուսնանալ և ընտանիք կազմել։ Բայց Հեփթայեի աղջիկը չէր կարող ունենալ այս ուրախալի հեռանկարը, քանի որ նա որպես «ողջակեզ» էր տրվել (Դատ. 11։37–40)։ Որպես Իսրայելի առաջնորդի և հաղթանակ տարած զորագլխի աղջիկ՝ նա կարող էր ամուսնանալ երկրի լավագույն տղամարդկանցից որևէ մեկի հետ։ Բայց այժմ նա պետք է խոնարհաբար ծառայեր խորանում։ Ինչպե՞ս արձագանքեց աղջիկը հոր խոստմանը։ Նրա խոսքերից երևում է, որ Եհովային ծառայելը առաջնային տեղում էր իր կյանքում. «Հա՛յր իմ, եթե քո բերանը բաց ես արել Եհովայի առաջ, ապա ինձ հետ արա այն, ինչ դուրս է եկել քո բերանից» (Դատ. 11։36)։ Ճշմարիտ երկրպագությանը նպաստելու համար նա զոհեց ամուսնանալու և երեխաներ ունենալու բնական ցանկությունը։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրա դրսևորած անձնազոհ ոգին։
17 Հազարավոր երիտասարդ քրիստոնյա տղամարդիկ ու կանայք թերևս մի որոշ ժամանակով հրաժարվում են ամուսնանալուց կամ երեխաներ ունենալուց, որպեսզի ավելի շատ ծառայեն Եհովային։ Տարեց քրիստոնյաներն էլ զոհում են իրենց ժամանակը, որը կարող էին անցկացնել իրենց զավակների ու թոռնիկների հետ, որպեսզի ծառայեն այնտեղ, որտեղ ավելի մեծ կարիք կա, մասնակցեն շինարարության կամ էլ հաճախեն Թագավորության քարոզիչների դպրոց։ Ուրիշներն էլ իրենց անձնական գործերից են ժամանակ հատկացնում, որպեսզի մասնակցեն Հիշատակի երեկոյի քարոզարշավին։ Նման սրտաբուխ ծառայությունը խորապես ուրախացնում է Եհովային, ով երբեք չի մոռանա այն աշխատանքն ու սերը, որ արվում է իր համար (կարդա Եբրայեցիներ 6։10–12)։ Իսկ դու կարո՞ղ ես ավելի շատ զոհողություններ անել Եհովային լիարժեքորեն ծառայելու համար։
ԻՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ
18 Թեև Հեփթայեի կյանքը լի էր դժվարություններով, նա որոշումներ կայացնելիս առաջնորդվեց Եհովայի չափանիշներով։ Նա մերժեց իրեն շրջապատող աշխարհի ազդեցությունը։ Ուրիշների պատճառած դառը հիասթափությունները չթուլացրին իր վճռականությունը հավատարիմ մնալու հարցում։ Իր և իր աղջկա հոժարակամ զոհողությունները բերեցին շատ օրհնություններ, և Եհովան թույլ տվեց, որ նրանք մեծ գործ անեն ճշմարիտ երկրպագության համար։ Նրանք կառչած էին մնում Աստծու հաստատած չափանիշներին, նույնիսկ երբ ուրիշները խախտում էին դրանք։
19 Աստվածաշունչը հորդորում է մեզ «ընդօրինակել նրանց, ովքեր հավատով ու համբերությամբ ժառանգում են խոստումները» (Եբր. 6։12)։ Թող որ Հեփթայեի ու նրա աղջկա նման՝ ապրենք հետևյալ ճշմարտության համաձայն. հավատարմությունը բերում է Աստծու հավանությունը։
ԳԼՈՒԽ 20
Թույլ վիճակում նա ուժ ու քաջություն գտավ
w05 1/15, էջ 30, պրբ. 1-էջ 31, պրբ. 1
Ընթերցողների հարցերը
Ինչպե՞ս կարող էր Սամսոնը դիպչել իր կողմից սպանված դիակներին ու շարունակել մնալ ուխտավոր։
Հին Իսրայելում անհատը կարող էր կամավոր ուխտ անել և որոշ ժամանակ ուխտավոր դառնալ։ Ուխտավորի վրա դրված սահմանափակումներից մեկը հետևյալն էր. «Իր անձը Եհովային նուիրած բոլոր օրերը՝ մեռած մարմնի չ’մօտենայ. իր հօր համար կամ մօր համար՝ իր եղբօր կամ իր քրոջ համար իրան պիտի չ’պղծէ նորանք մեռած ժամանակը»։ Իսկ եթե «իր մօտ յանկարծ մի մարդ մեռն[ե՞ր]»։ Նման իրավիճակում մեռած մարմնի պատահականորեն դիպչելը կպղծեր նրա ուխտավորությունը։ Հետևաբար, ինչպես գրված է, «առաջի օրերը պիտի դուրս ձգուին»։ Նա պետք է մաքրման արարողություն անցներ ու նորից սկսեր իր ուխտավորությունը (Թուոց 6։6–12)։
Սամսոնը, սակայն, ուխտավոր էր ուրիշ իմաստով։ Նախքան նրա ծնվելը Եհովայի հրեշտակը նրա մորը ասել էր. «Ահա դու կ’յղանաս եւ մի որդի կ’ծնես, եւ նորա գլխի վերայ ածելի պիտի չ’գայ. նորա համար որ այն տղան արգանդից Աստուծոյ ուխտաւորը պիտի լինի, եւ նա սկսելու է Իսրայէլին ազատել Փղշտացիների ձեռքիցը» (Դատաւորաց 13։5)։ Սամսոնը ուխտավորի ուխտ չէր արել։ Աստված էր նրան ուխտավոր նշանակել, և Սամսոնը ուխտավոր պետք է լիներ ամբողջ կյանքում։ Դիակի դիպչելու արգելքը չէր կարող վերաբերել նրան։ Եթե վերաբերեր, ու եթե նա պատահականորեն դիպչեր մեռած մարմնի, ապա ինչպե՞ս կարող էր նորից սկսել իր՝ ամբողջ կյանքի համար նախատեսված ուխտավորությունը, որը սկսվել էր նրա ծննդով։ Ուստի ակնհայտ է, որ ամբողջ կյանքի համար նախատեսված ուխտավորության պահանջները որոշ հարցերում տարբերվում էին այն պահանջներից, որոնք դրվում էին կամավոր ուխտավորների առջև։
Քննենք Եհովայի այն պատվերները, որ նա տվեց Սամսոնի, Սամուելի ու Հովհաննես Մկրտչի հետ կապված, որոնք ուխտավոր են եղել ամբողջ կյանքում, և որոնց մասին հիշատակվում է Աստվածաշնչում։ Ինչպես արդեն նշվեց, Սամսոնից պահանջվում էր իր գլխի մազերը չկտրել։ Աննան իր ապագա զավակի՝ Սամուելի հետ կապված հետևյալ ուխտն արեց. «Ես նորան Տիրոջը կ’նուիրեմ իր կեանքի բոլոր օրերումը. եւ նորա գլխին ածելի չի բարձրանալ» (Ա Թագաւորաց 1։11)։ Իսկ ինչ վերաբերում է Հովհաննես Մկրտչին, Եհովայի հրեշտակն ասաց. «Գինի եւ օղի չի խմիլ» (Ղուկաս 1։15)։ Բացի այդ, «Յովհաննէսը ունէր իր հագուստը ուղտի բրդից, եւ կաշիէ գօտի իր մէջքին, եւ նորա կերակուրն էր մարախ եւ վայրի մեղր» (Մատթէոս 3։4)։ Այս երեք անհատներից և ոչ մեկը պատվեր չէր ստացել չմոտենալու մեռած մարմնի։
Սամսոնը, թեև ուխտավոր էր, մեկն էր այն դատավորներից, որոնց Եհովան վերկացրեց ‘ազատելու համար իսրայելացիներին կողոպտիչների ձեռքից’ (Դատաւորաց 2։16)։ Այդ հանձնարարությունը կատարելիս նա դիպչել է մեռած մարմնի։ Մի անգամ Սամսոնը երեսուն փղշտացի սպանեց և «նորանց հանդերձներն առաւ»։ Ավելի ուշ նա թշնամու «սրունքն ու երանքը մեծ հարուածով զարկեց»։ Բացի այդ, նա վերցրեց էշի ծնոտ, որ դեռ չէր չորացել, և դրանով հազար մարդ սպանեց (Դատաւորաց 14։19; 15։8, 15)։ Այս բոլորը Սամսոնը կատարեց Եհովայի հավանությամբ ու աջակցությամբ։ Գրությունները նրա մասին խոսում են որպես մի մարդու, որի հավատն արժանի է ընդօրինակման (Եբրայեցիս 11։32; 12։1)։
«Այդ երկրումը ման եկ»
7 Դատաւորաց 16։2–ում կարդում ենք, որ Սամսոն դատավորը Գազայում էր։ «Գազա» տեղանունը հաճախ է հոլովվում մերօրյա տեղեկատվություններում, ուստի գուցե մոտավորապես պատկերացնես, թե որտեղ էր Սամսոնը. նա փղշտացիների երկրում էր, որը Միջերկրական ծովի ափին էր գտնվում։ [11] Ուշադրություն դարձրու, թե ինչ է գրված Դատաւորաց 16։3–ում. «Սամփսոնը մինչեւ կէս գիշեր քնեց, եւ կես գիշերին վեր կացաւ եւ քաղաքի դռան փեղկերը երկու սեմերովը բռնեց եւ նորանց նիգովը մէկտեղ հանեց եւ ուսերի վերայ առնելով նորանց Քեբրոնի դիմացի սարի գլուխը տարաւ»։
8 Անկասկած, Գազայի պես ամրոցի «դռան փեղկերը երկու սեմերովը» մեծ ու ծանր էին։ Պատկերացրու, որ այդ ծանրությունը քո՛ ուսերի վրա է դրված։ Ինչևէ, Սամսոնը վերցրեց ու տարավ դրանք։ Սակայն դեպի ո՞ւր գնաց նա և ի՞նչ ճանապարհ անցավ։ Տեսնենք։ Գազան ծովափնյա քաղաք է, որի բարձրությունը գրեթե հավասար է ծովի մակարդակին։ [15] Իսկ Քեբրոնը, որ գտնվում է արևելքում, ծովի մակարդակից բարձր է 900 մետր. իրոք որ զառիվեր ճանապարհ։ Մենք չենք կարող ճշգրտորեն որոշել «Քեբրոնի դիմացի սարի» վայրը, սակայն Քեբրոնը Գազայից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում և այն էլ բարձրադիր գոտում։ Իմանալով այսպիսի հեռավորության մասին՝ մենք սկսում ենք ուրիշ աչքերով նայել Սամսոնի սխրագործությանը, այդպես չէ՞։ Չմոռանանք, թե ինչը Սամսոնին հնարավորություն տվեց դա անելու. «Տիրոջ Հոգին նորա վերայ [էր]» (Դատաւորաց 14։6, 19; 15։14)։ Մենք՝ քրիստոնյաներս, այսօր չենք ակնկալում, թե Աստծո սուրբ ոգին մեզ կօժտի բացառիկ մկանային ուժով։ Բայցևայնպես, այդ նույն հզոր ոգին կարող է ավելացնել հոգևոր խորունկ բաների վերաբերյալ մեր հասկացողությունը ու ‘զորությամբ հաստատել մեզ մեր ներսի մարդում’ (Ա Կորնթացիս 2։10–16; 13։8; Եփեսացիս 3։16; Կողոսացիս 1։9, 10)։ Այո՛, Սամսոնի մասին այս դեպքը լավ հասկանալով՝ է՛լ ավելի ենք համոզվում, որ Աստծո ոգին կարող է մեզ օգնել։
Եհովայի զորությամբ Սամսոնը հաղթանակ է տանում
Եթե արծաթե դրամներից յուրաքանչյուրը կշռում էր մեկ սիկղ, ուրեմն 5500 սիկղ արծաթը բավական մեծ կաշառք էր։ Օրինակ՝ Աբրահամը 400 սիկղ արծաթ վճարեց, որպեսզի իր կնոջ գերեզմանի համար տարածք գնի, իսկ 30 սիկղ արծաթով հնարավոր էր մի ստրուկ գնել (Ծննդոց 23։14–20; Ելից 21։32)։ Այն փաստը, որ փղշտացիների հինգ քաղաք–պետությունների նախարարները գրգռեցին Դալիլայի ագահությունը և ոչ թե նրա մեջ ազգային նվիրվածություն արթնացրին, ցույց է տալիս, որ Դալիլան հավանաբար իսրայելուհի էր։ Ամեն դեպքում, Դալիլան ընդունեց նրանց առաջարկը։
it, «Սամսոն», պրբ. 10
Սամսոն
Մինչ Սամսոնը հալումաշ էր լինում բանտում, փղշտացիները հավաքվեցին, որ շատ զոհեր մատուցեն իրենց Դագոն աստծուն, քանի որ կարծում էին՝ նրա շնորհիվ են կարողացել բռնել Սամսոնին։ Դագոնի պաշտամունքի տուն մի մեծ ամբոխ եկավ, այդ թվում՝ փղշտացի բոլոր կառավարիչները։ Միայն տանիքում հավաքվեց մոտ 3000 տղամարդ ու կին։ Քանի որ փղշտացիների տրամադրությունը բարձր էր, նրանք որոշեցին բանտից բերել տալ Սամսոնին, ում մազերը սկսել էին աճել, որ զվարճացնի իրենց։ Երբ Սամսոնը տեղ հասավ, իր ձեռքից բռնած տղային ասաց, որ թույլ տա շոշափել այդ տունը կանգուն պահող սյուները։ Հետո նա աղոթեց Եհովային. «Գերիշխա՛ն Տեր Եհովա, հիշիր ինձ, խնդրում եմ, զորացրու ինձ վերջին անգամ, ո՛վ Աստված, և թույլ տուր՝ փղշտացիներից վրեժ առնեմ երկու աչքերիցս գոնե մեկի համար» (Դտ 16։22-28)։ Հնարավոր է՝ նա խնդրեց վրեժ առնել միայն մի աչքի համար, քանի որ գիտակցում էր, որ տեսողությունից զրկվել է մասամբ իր մեղքով։ Կամ գուցե նա մտածում էր, որ չի կարող լիարժեք վրեժ առնել, քանի որ իր՝ Եհովայի ներկայացուցչի հանդեպ կատարված հանցանքը շատ ավելի մեծ պատիժ էր պահանջում։
Սուրբ ոգին զորացնում է Սամսոնին
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 13-16 ԳԼՈՒԽՆԵՐ
[Տեսարան 1]
[Հեղինակ] ՄԻ ՕՐ ԱՍՏԾՈՒ ՀՐԵՇՏԱԿԸ ԵՐԵՎԱՑ ՄԱՆՈՒԵ ԱՆՈՒՆՈՎ ՄԻ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԵՎ ՆՐԱ ԿՆՈՋԸ։ ՀՐԵՇՏԱԿՆ ԱՍԱՑ, ՈՐ ՆՐԱՆՔ ՄԻ ՈՐԴԻ ԵՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՍԱՄՍՈՆ ԱՆՈՒՆՈՎ, ԵՎ ՈՐ ՊԵՏՔ Է ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՁԵՎՈՎ ՀՈԳ ՏԱՆԵՆ ՆՐԱՆ։
[Հեղինակ] ՍԱՄՍՈՆԸ ՈՒԽՏԱՎՈՐ ԷՐ ԼԻՆԵԼՈՒ։
[Տեսարան 2]
[Հեղինակ] ՔԱՆԻ ԴԵՌ ՆԱ ՉԷՐ ԿՏՐՈՒՄ ԻՐ ՄԱԶԵՐԸ, ԵՀՈՎԱՅԻ ՍՈՒՐԲ ՈԳԻՆ ՕԳՆՈՒՄ ԷՐ ՆՐԱՆ ՄԵԾ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ ԵՎ ԿՌՎԵԼ ԱՍՏԾՈՒ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ՝ ՓՂՇՏԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ։
[Հեղինակ] ԿԱՐԴԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14։5, 6։
[Հեղինակ] ԿԱՐԴԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15։13, 14։
[Հեղինակ] ԿԱՐԴԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15։15։
[Տեսարան 3]
[Հեղինակ] ԿԱՐԴԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16։3։
[Հեղինակ] ՓՂՇՏԱՑԻՆԵՐԸ ԱՄԵՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԷԼ ԱՎԵԼԻ ԷԻՆ ԶԱՅՐԱՆՈՒՄ։ ՈՒՍՏԻ ՀԱՎԱՔՎԵՑԻՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍՊԱՆԵՆ ՍԱՄՍՈՆԻՆ։
[Փղշտացի1] ՍԱՄՍՈՆՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է։
[Փղշտացի2] ՍՊԱՍԵՔ... ՄԻ ՀՆԱՐ ԿԳՏՆԵՆՔ...
[Տեսարան 4]
[Հեղինակ] ՓՂՇՏԱՑԻՆԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ ՓՈՂ ՏԱԼ ՍԱՄՍՈՆԻ ՍԻՐԱԾ ԿՆՈՋԸ՝ ԴԱԼԻԼԱՅԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՆԱ ԽԱԲԵՈՒԹՅԱՄԲ ԻՄԱՆԱ, ԹԵ ՈՐՏԵՂԻՑ ՍԱՄՍՈՆԻՆ ԱՅԴՔԱՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ։
[Դալիլա] ՍԱՄՍՈ՛Ն, ՈՐՏԵՂԻ՞Ց ՔԵԶ ԱՅՍՔԱՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ։
[Դալիլա] ԲԱՎԱԿԱ՛Ն Է ԽԱԲԵՍ ԻՆՁ, ԱՍԱ՛, ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ԴՈՒ ԱՅԴՔԱՆ ՈՒԺԵՂ։
[Դալիլա] ԵԹԵ ԻՍԿԱՊԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՍ ԻՆՁ, ԿԱՍԵՍ։
[Սամսոն] ԻՄ ՈՒԺԸ ՄԱԶԵՐԻՍ ՄԵՋ Է։
ԻՄ ՄԱԶԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԿՏՐԵԼ։
[Տեսարան 5]
[Հեղինակ] ԴԱԼԻԼԱՆ ԿԱՆՉԵՑ ՓՂՇՏԱՑԻՆԵՐԻՆ, ՈՐ ՎՐԵԺ ԱՌՆԵՆ ՆՐԱՆԻՑ։
[Հեղինակ] ԵՐԲ ՍԱՄՍՈՆԸ ՔՈՒՆ ՄՏԱՎ, ՄԻ ՄԱՐԴ ԿՏՐԵՑ ՆՐԱ ՄԱԶԵՐԸ։ ՀԵՏՈ ՓՂՇՏԱՑԻՆԵՐԸ ՀԱՆԵՑԻՆ ՆՐԱ ԱՉՔԵՐԸ ԵՎ ՏԱՐԱՆ ՆՐԱՆ ԳԱԶԱ։
[Տեսարան 6]
[Հեղինակ] ԲԱՆՏՈՒՄ ՆԱ ԶՂՋԱՑ ԻՐ ԿԱՏԱՐԱԾ ՍԽԱԼԻ ՀԱՄԱՐ։
[Սամսոն] ԵՍ ՉՊԵՏՔ Է ՆՐԱՆ ԱՍԵԻ ԻՄ ԳԱՂՏՆԻՔԸ։
[Սամսոն] ԵՀՈ՛ՎԱ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՆԵՐԻ՛Ր ԻՆՁ։ ՇԱ՜Տ ԵՄ ՑԱՎՈՒՄ։
[Տեսարան 7]
[Հեղինակ] ՓՂՇՏԱՑԻՆԵՐԸ ՄԵԾ ԽՆՋՈՒՅՔ ԷԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԻՐԵՆՑ ԴԱԳՈՆ ԱՍՏԾՈՒ ՊԱՏՎԻՆ։ ՆՐԱՆՔ ԴՈՒՐՍ ԲԵՐԵՑԻՆ ՍԱՄՍՈՆԻՆ, ՈՐ ԾԱՂՐԵՆ ՆՐԱՆ։
[Փղշտացի1] Ո՞Վ Է ՀԻՄԱ ՈՒԺԵՂ։
[Փղշտացի2] ԴԱԳՈՆԸ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է, ՔԱՆ ՍԱՄՍՈՆԻ ԱՍՏՎԱԾԸ։
[Տեսարան 8]
[Հեղինակ] ՓՂՇՏԱՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԷԻՆ ԱՆԱՐԳԵԼ ՍԱՄՍՈՆԻՆ ԵՎ ԵՀՈՎԱՅԻՆ։ ԲԱՅՑ ՍԱՄՍՈՆԻ ՄԱԶԵՐԸ ԱՃԵԼ ԷԻՆ...
[Սամսոն] ԳԵՐԻՇԽԱ՛Ն ՏԵՐ ԵՀՈՎԱ, ՀԻՇԻ՛Ր ԻՆՁ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԶՈՐԱՑՐՈ՛Ւ ԻՆՁ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ։
[Տեսարան 9]
[Հեղինակ] ՈՂՋ ՈՒԺՈՎ ՀԵՆՎԵԼՈՎ ՍՅՈՒՆԵՐԻՆ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԷՐ ՇԵՆՔԸ՝ ՍԱՄՍՈՆԸ ՔԱՆԴԵՑ ԱՅՆ։
[Հեղինակ] ԵՀՈՎԱՆ ՍՈՒՐԲ ՈԳՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՆՐԱՆ ՈՒԺ ՏՎԵՑ։
[Հեղինակ] ԱՅԴՊԻՍՈՎ ՍԱՄՍՈՆԸ ՍՊԱՆԵՑ ՇԱՏ ՓՂՇՏԱՑԻՆԵՐԻ, ՈՎՔԵՐ ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ ՀԱԼԱԾՈՒՄ ԷԻՆ ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԻՆ։
[ՇՐՋԱՆԱԿ]
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Ի՞ՆՉՆ ԷՐ ՍԱՄՍՈՆԻՆ ԱՅԴՔԱՆ ՈՒԺԵՂ ԴԱՐՁՐԵԼ։
ՀՈՒՇՈՒՄ. ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 13։25
ԻՆՉՊԵ՞Ս ՍԱՄՍՈՆԸ ՎԵՐԱԳՏԱՎ ԻՐ ՈՒԺԸ։
ՀՈՒՇՈՒՄ. ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16։28
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՍ ԴՈՒ ՍՏԱՆԱԼ ԱՍՏԾՈՒ ՍՈՒՐԲ ՈԳԻՆ։
ՀՈՒՇՈՒՄ. ՂՈՒԿԱՍ 11։13
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 37
Սամսոնի պես՝ ապավինիր Եհովային
«Գերիշխա՛ն Տեր Եհովա, հիշի՛ր ինձ, խնդրում եմ, զորացրո՛ւ ինձ» (ԴԱՏ. 16։28)։
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ
Սամսոն. աստվածաշնչյան այս կերպարի անունը շատերին է հայտնի, անգամ նրանց, ովքեր քիչ բան գիտեն Աստվածաշնչից։ Նրա պատմության հիման վրա ստեղծվել են բազմաթիվ թատերական ներկայացումներ, երգեր և ֆիլմեր։ Սակայն նրա կյանքի վերաբերյալ սուրբգրային արձանագրությունը զուտ հետաքրքրաշարժ պատմություն չէ։ Այս մեծ հավատի տեր մարդուց մենք շատ բան կարող ենք սովորել։
Ի՞ՆՉ է գալիս միտքդ, երբ լսում ես «Սամսոն» անունը։ Հավանաբար պատկերացնում ես արտասովոր ուժ ունեցող մի մարդու։ Սամսոնը, իրոք, այդպիսին էր։ Բայց նա մի սխալ որոշում կայացրեց, ինչը դառը հետևանքներ ունեցավ։ Այնուամենայնիվ, Եհովան կենտրոնացավ այն բանի վրա, որ Սամսոնը, ընդհանուր առմամբ, հավատարիմ էր իրեն, և նրա օրինակը գրել տվեց Աստվածաշնչում, որ օգուտներ քաղենք։
2 Իր ընտրյալ ժողովրդին՝ Իսրայելին, օգնելու համար Եհովան Սամսոնի միջոցով զարմանահրաշ գործեր արեց, իսկ վերջինիս մահից դարեր անց ներշնչեց Պողոս առաքյալին, որ Սամսոնի անունը ներառի առանձնահատուկ հավատի տեր մարդկանց ցուցակում (Եբր. 11։32-34)։ Մեզ համար Սամսոնի օրինակը շատ քաջալերական կարող է լինել, քանի որ նա ապավինում էր Եհովային անգամ դժվար իրավիճակներում։ Հոդվածից կիմանանք, թե նրա պատմությունը ինչով է քաջալերական, և թե ինչ գործնական դասեր կարող ենք սովորել նրանից։
ՍԱՄՍՈՆԸ ԱՊԱՎԻՆՈՒՄ ԷՐ ԵՀՈՎԱՅԻՆ
3 Երբ Սամսոնը ծնվեց, փղշտացիներն էին իշխում Իսրայել ազգի վրա և կեղեքում էին նրանց (Դատ. 13։1)։ Փղշտացիների դաժան վերաբերմունքի պատճառով իսրայելացիները շատ էին տառապում։ Ուստի Եհովան որոշեց Սամսոնի միջոցով «փրկել Իսրայելին փղշտացիների ձեռքից» (Դատ. 13։5)։ Ինչպիսի՜ դժվար հանձնարարություն։ Միայն Եհովային ապավինելու շնորհիվ Սամսոնը կկարողանար կատարել այն։
4 Տեսնենք, թե մի առիթով Սամսոնն ինչպես ապավինեց Եհովային։ Փղշտացի զինվորները ցանկանում էին բռնել նրան։ Այդ ժամանակ Սամսոնը Լեքիում էր, որը հավանաբար Հուդայում էր գտնվում։ Երբ զինվորները եկան նրա հետևից, Հուդայի մարդիկ վախեցան և որոշեցին նրան թշնամու ձեռքը հանձնել։ Իր իսկ ազգակիցները կապեցին նրան երկու նոր պարաններով և տարան փղշտացիների մոտ (Դատ. 15։9-13)։ Սակայն «Եհովայի ոգին սկսեց գործել Սամսոնի մեջ», և նա ազատվեց այդ պարաններից։ Հետո նա «էշի մի ծնոտ գտավ, որը դեռ չէր չորացել», վերցրեց այն ու դրանով 1000 փղշտացու սպանեց (կարդա Դատավորներ 15։14-16)։
5 Իսկ ինչո՞ւ Սամսոնը կռվեց էշի ծնոտով. չէ՞ որ սովորաբար այն որպես զենք չէր օգտագործվում։ Անկասկած, Սամսոնը գիտեր, որ իր հաջողությունը կախված է ոչ թե իր ընտրած զենքից, այլ Եհովայից։ Այդ հավատարիմ մարդը օգտագործեց իր ձեռքի տակ եղածը, որպեսզի կատարի Եհովայի կամքը։ Հստակ է, որ Եհովային ապավինելու շնորհիվ էր, որ Սամսոնը հաղթեց այդ մեծ բազմությանը։
6 Եհովան մեզ էլ կարող է զորացնել, որ կատարենք մեր հանձնարարությունները, նույնիսկ երբ թվում է, թե դրանք մեր ուժերից վեր են։ Նա մեզ կարող է օգնել զարմանալի կերպերով։ Համոզված եղիր, որ Եհովան, ով Սամսոնին նման զորությամբ օժտեց, քեզ էլ կօգնի, որ կատարես իր կամքը, եթե, իհարկե, ապավինես իրեն (Առակ. 16։3)։
7 Աստվածապետական շինարարական նախագծերում ծառայող շատ եղբայրներ ու քույրեր ցույց են տվել, որ վստահում են Եհովային։ Նախկինում եղբայրները Թագավորության սրահների և աստվածապետական այլ շինությունների մեծ մասը իրենք էին նախագծում և կառուցում։ Բայց քանի որ Եհովայի ժողովրդի թվի աճին զուգընթաց կազմակերպության կարիքները փոխվում են, պատասխանատու եղբայրները Եհովայից առաջնորդություն խնդրեցին և սկսեցին նոր մեթոդներ փորձել։ Այժմ նրանք պատրաստի շինություններ են ձեռք բերում և վերանորոգում դրանք։ Ռոբերտ անունով մի եղբայր, ով վերջին տարիներին նման շինարարական նախագծերի է մասնակցել աշխարհի տարբեր մասերում, նշում է. «Սկզբում ոմանց համար դժվար էր ընդունել այս նոր մոտեցումը։ Այն շատ էր տարբերվում այն մեթոդից, որ կիրառում էինք տարիներ շարունակ։ Բայց եղբայրները պատրաստ էին հարմարվելու։ Հիմա ակնհայտ է, որ Եհովան օրհնում է այս փոփոխությունները»։ Սա ընդամենը մեկն է այն բազում օրինակներից, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Եհովան առաջնորդում իր ժողովրդին, որ կատարի իր կամքը։ Լավ կլինի՝ ժամանակ առ ժամանակ ինքներս մեզ հարցնենք. «Փնտրո՞ւմ եմ Եհովայի առաջնորդությունը և հարմարվո՞ւմ եմ նոր հանգամանքներին, երբ իմ ծառայության մեջ փոփոխություններ են լինում»։
ՍԱՄՍՈՆԸ ՕԳՏՎԵՑ ԵՀՈՎԱՅԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ
8 Հնարավոր է՝ կարդացել ես նաև Սամսոնի մյուս զարմանահրաշ գործերի մասին։ Մի անգամ առանց որևէ զենքի նա երկու կես արեց մի առյուծի, իսկ ավելի ուշ Ասկաղոնում սպանեց 30 փղշտացու (Դատ. 14։5, 6, 19)։ Սամսոնը գիտեր, որ առանց Եհովայի օգնության երբեք չէր կարող նման բաներ անել, և դա հստակ երևում է հետևյալ դեպքից։ Սամսոնը սպանել էր 1000 փղշտացու, ինչից հետո շատ ծարավել էր։ Ի՞նչ արեց նա։ Ծարավը հագեցնելու համար ինքնուրույն ջուր հայթայթելու փոխարեն նա դիմեց Եհովայի օգնությանը (Դատ. 15։18)։
9 Եհովան պատասխանեց Սամսոնի խնդրանքին և հրաշքով ջրի մի աղբյուր բացեց նրա համար։ Երբ Սամսոնը խմեց այդ ջրից, «նրա ոգին վերադարձավ, ու նա վերակենդանացավ» (կարդա Դատավորներ 15։19)։ Ակներևաբար, ջրի այդ աղբյուրը պահպանվել էր մինչև այն ժամանակները, երբ Աստված ներշնչեց Սամուել մարգարեին գրել «Դատավորներ» գիրքը։ Այդ աղբյուրը իսրայելացիներին հիշեցնում էր, որ Եհովան միշտ օգնում է նեղության մեջ եղող իր հավատարիմ ծառաներին, ովքեր ապավինում են իրեն։
10 Մենք նույնպես պետք է օգնության համար դիմենք Եհովային՝ անկախ մեր ունակություններից և ծառայության մեջ ունեցած հաջողություններից։ Մենք պետք է համեստորեն ընդունենք, որ իրական հաջողության կարող ենք հասնել միայն Եհովային ապավինելու շնորհիվ։ Ճիշտ ինչպես Սամսոնը զորացավ, երբ խմեց Եհովայի տված ջուրը, այնպես էլ մենք հոգևորապես կամրանանք, եթե օգտվենք Եհովայի տրամադրած բոլոր միջոցներից (Մատթ. 11։28)։
11 Քննենք մեր ռուս եղբայրներից մեկի՝ Ալեքսեյի օրինակը, ով ուժգին հալածանքի է ենթարկվում։ Ի՞նչն է օգնում նրան ամուր մնալ ծանր հանգամանքների ներքո։ Լավ հոգևոր գրաֆիկ ունենալը։ Ալեքսեյն ասում է. «Ես շարունակում եմ կառչած մնալ հոգևոր գրաֆիկիս՝ կանոնավոր անձնական ուսումնասիրություն անելով և ամեն օր կարդալով Աստվածաշունչը։ Ամեն առավոտ ես ու կինս կարդում ենք օրվա խոսքն ու միասին աղոթում»։ Ի՞նչ ենք սովորում Ալեքսեյի օրինակից։ Ինքներս մեզ ապավինելու փոխարեն մենք պետք է մեր հույսը Եհովայի վրա դնենք։ Դա մեզ կհաջողվի, եթե կանոնավորաբար զբաղվենք այնպիսի գործերով, որոնք ամրացնում են մեր հավատը։ Օրինակ՝ Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն անենք, աղոթենք, հաճախենք ժողովի հանդիպումներին և քարոզենք։ Եթե այդպես վարվենք, Եհովան առատորեն կօրհնի իրեն ծառայելու մեր ջանքերը։ Անցյալում Եհովան զորացրել է Սամսոնին և անշուշտ կզորացնի նաև մեզ։
ՍԱՄՍՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ԿԱՏԱՐԵԼ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ
12 Սամսոնը մեզ պես անկատար էր, ուստի երբեմն սխալ որոշումներ էր կայացնում։ Օրինակ՝ մի անգամ նա այնպիսի որոշում կայացրեց, որը ողբերգական հետևանքներ ունեցավ։ Որոշ ժամանակ դատավոր ծառայելուց հետո Սամսոնը «մի կնոջ սիրեց, որն ապրում էր Սորեկի գետահովտում»։ Նրա անունը Դալիլա էր (Դատ. 16։4)։ Նա առաջին կինը չէր Սամսոնի կյանքում։ Նախկինում Սամսոնը նշանված էր եղել փղշտացի մի կնոջ հետ, բայց այդ միությունը «Եհովայից էր», քանի որ «Նա առիթ էր փնտրում փղշտացիների դեմ»։ Իսկ մեկ ուրիշ անգամ Սամսոնը փղշտացիների Գազա քաղաքում մնացել էր մի անբարո կնոջ տանը։ Այդ ժամանակ էլ Եհովան Սամսոնի միջոցով գործեց փղշտացիների դեմ. նա զորություն տվեց Սամսոնին, որպեսզի վերջինս հանի քաղաքի դարպասի դռները և այդպիսով թուլացնի քաղաքի պաշտպանությունը (Դատ. 14։1-4; 16։1-3)։ Սակայն պարագան այլ էր Դալիլայի դեպքում, քանի որ նա, ամենայն հավանականությամբ, իսրայելացի էր, ոչ թե փղշտացի, և Սամսոնի մտերմությունը նրա հետ իր իսկ նախաձեռնությամբ էր։
13 Դալիլան փղշտացիներից խոշոր գումար վերցրեց, որպեսզի Սամսոնին մատնի նրանց ձեռքը։ Արդյո՞ք Սամսոնը այնքան էր կուրացած Դալիլայի սիրուց, որ չնկատեց նրա չար մտադրությունը։ Ինչն էլ լիներ պատճառը, փաստն այն է, որ Սամսոնը տեղի տվեց Դալիլայի ճնշումներին և հայտնեց իր ուժի գաղտնիքը։ Ցավոք, այդ սխալ որոշման հետևանքով Սամսոնը որոշ ժամանակով կորցրեց իր ուժը և Աստծու հավանությունը (Դատ. 16։16-20)։
14 Եհովային վստահելու փոխարեն Սամսոնը վստահեց Դալիլային, ինչը ցավալի հետևանքներ ունեցավ։ Փղշտացիները բռնեցին Սամսոնին, կուրացրին նրան և բանտարկեցին Գազայում, որի բնակիչներին Սամսոնը ավելի վաղ նվաստացրել էր՝ հանելով նրանց քաղաքի դարպասի դռները։ Այնտեղ Սամսոնին ստրուկի պես էին վերաբերվում և ստիպում էին աղացքար պտտեցնել։ Մի անգամ փղշտացիները իրենց խնջույքի ժամանակ շատ զոհեր մատուցեցին իրենց կեղծ աստված Դագոնին, քանի որ կարծում էին, թե նա է Սամսոնին իրենց ձեռքը մատնել։ Այնուհետև նրանք նվաստացրին Սամսոնին՝ բանտից բերել տալով նրան, որ «զվարճացնի իրենց» (Դատ. 16։21-25)։
15 Ճիշտ է, Սամսոնը լուրջ սխալ գործեց, բայց շարունակեց ծառայել Եհովային։ Նա առիթ էր փնտրում, որ կատարեր Աստծուց ստացած հանձնարարությունը և կռվեր փղշտացիների դեմ (կարդա Դատավորներ 16։28-30)։ Սամսոնը աղաչեց Եհովային՝ ասելով. «Թո՛ւյլ տուր՝ վրեժ առնեմ փղշտացիներից»։ Ճշմարիտ Աստված պատասխանեց Սամսոնի խնդրանքին և վերականգնեց նրա արտասովոր ուժը։ Սամսոնը այս անգամ ավելի շատ փղշտացի սպանեց, քան մինչ այդ էր սպանել։
16 Թեև Սամսոնը իր սխալի պատճառով դառը հետևանքներ կրեց, բայց չդադարեց ձգտել կատարել Եհովայի կամքը։ Մենք էլ չպետք է թևաթափ լինենք, եթե մեր սխալի պատճառով խրատ ենք ստանում կամ զրկվում ենք որևէ պատասխանատվությունից։ Հիշիր, որ Եհովան երբեք հույսը չի կտրում մեզանից (Սաղ. 103։8-10)։ Չնայած մեր սխալներին՝ նա կարող է զորացնել մեզ, որ կատարենք իր կամքը, ինչպես որ արեց Սամսոնի պարագայում։
17 Քննենք Մայքլ անունով մի երիտասարդ եղբոր օրինակը։ Նա ծառայող օգնական էր ու ռահվիրա և միշտ զբաղված էր աստվածապետական գործերով։ Բայց, ցավոք, նա մի սխալ գործեց, ինչի հետևանքով կորցրեց ժողովում ունեցած իր պատասխանատվությունները։ Մայքլն ասում է. «Կյանքս լի էր հոգևոր գործերով։ Բայց հանկարծ ամեն ինչ փոխվեց, ու ես ասես անգործության մատնվեցի։ Երբեք չեմ մտածել, որ Եհովան լքել է ինձ, բայց անհանգստանում էի, թե արդյոք նրա հետ ունեցած իմ փոխհարաբերությունները կրկին առաջվանը կլինեն, և ես կկարողանամ ժողովում անել այնքան, որքան նախկինում էի անում»։
18 Մայքլը չհուսահատվեց, և դա գովասանքի է արժանի։ Նա ասում է. «Ես կենտրոնացա Եհովայի հետ իմ փոխհարաբերությունները վերականգնելու վրա։ Սկսեցի աղոթքի միջոցով կանոնավորաբար բացել իմ սիրտը նրա առաջ, անձնական ուսումնասիրություն անել և խորհրդածել»։ Ժամանակի ընթացքում Մայքլը կրկին ժողովում պատասխանատվություններ ստանձնեց։ Այժմ նա ծառայում է որպես ռահվիրա ու երեց։ Եղբայրն ասում է. «Քաջալերանքն ու աջակցությունը, որ ստացել եմ հատկապես երեցներից, օգնեցին ինձ հասկանալ, որ Եհովան շարունակում է սիրել ինձ։ Այժմ ես կրկին կարող եմ մաքուր խղճով ծառայել ժողովում։ Ինձ հետ տեղի ունեցածից սովորեցի, որ Եհովան ներում է յուրաքանչյուր մարդու, ով իսկապես զղջում է»։ Նույնիսկ եթե սխալներ ենք թույլ տվել, կարող ենք համոզված լինել, որ Եհովան մեզ էլ կշարունակի հանձնարարություններ վստահել և օրհնել, եթե իհարկե ջանում ենք ուղղել մեր ճանապարհները և շարունակում ենք ապավինել իրեն (Սաղ. 86։5; Առակ. 28։13)։
19 Այս հոդվածում Սամսոնի կյանքից մի քանի տպավորիչ դրվագ քննեցինք։ Նա կատարյալ չէր, բայց շարունակեց ծառայել Եհովային անգամ Դալիլայի հետ կապված սխալից հետո։ Եհովան էլ իր հերթին ձեռք չքաշեց նրանից։ Նա ևս մեկ անգամ զորավոր կերպով իրագործեց իր կամքը Սամսոնի միջոցով։ Բացի այդ՝ Եհովան Սամսոնի անունը գրել տվեց Եբրայեցիներ 11-րդ գլխում թվարկված հավատարիմների շարքում, քանի որ շարունակում էր նրան առանձնահատուկ հավատի տեր մարդ համարել։ Որքա՜ն քաջալերական է իմանալ, որ մենք ծառայում ենք նման սիրառատ Հոր, ով փափագում է զորացնել մեզ, հատկապես այն ժամանակ, երբ թույլ ենք։ Ուստի եկեք Սամսոնի նման մենք էլ աղաչենք Եհովային. «Հիշի՛ր ինձ, խնդրում եմ, զորացրո՛ւ ինձ» (Դատ. 16։28)։
ԳԼՈՒԽ 21
Փոքր տղա, ով քաջաբար հայտնեց Եհովայի խոսքերը
w92 11/1, էջ 8-9
Այցելություն Սելով. այնտեղ ապրող լավ և վատ երեխաներ
Խոստացված երկրի տեսարաններ
ԵՐԲ մտածում ես Խոստացված երկրի քաղաքների, գյուղաքաղաքների և այլ տեղանքների մասին, հավանաբար միտքդ են գալիս այդ վայրերում ապրած որոշ հայտնի տղամարդիկ ու կանայք, որոնց մասին հիշատակված է Աստվածաշնչում։ Այո՛, Աստվածաշնչի շատ պատմություններ չափահաս մարդկանց մասին են։ Իսկ ի՞նչ կարելի է ասել երեխաների մասին։ Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպիսին էր նրանց կյանքը այդ ժամանակներում։
Վերոնշյալ նկարը կարող է պատկերացում տալ Աստվածաշնչում հիշատակված որոշ երեխաների կյանքի մասին։ Նրանցից ոմանք լավ օրինակ են քրիստոնյաների համար, ոմանք էլ՝ նախազգուշական։ Կենտրոնական մասում գտնվող կլորավուն բլուրը հավանաբար Սելովի տեղանքն է։
Թերևս կհիշեք, որ երբ իսրայելացիները մտան Խոստացված երկիր, նրանք Աստծու տապանակը նախ դրեցին Գաղգաղայում՝ Երիքովի մոտակայքում (Հեսու 4։19)։ Բայց երկրի բաշխման ժամանակ այդ սուրբ վրանը, որը իսրայելացիների երկրպագության կենտրոնն էր, փոխադրվեց Սելով (Հեսու 18։1)։ Սելովը գտնվում էր Երուսաղեմից 30 կմ [20 մղոն] հյուսիս՝ Եփրեմի լեռնային շրջանում։ Իսրայելի ամեն անկյունից տղամարդիկ ու կանայք գալիս էին Սելով, և հավանաբար մարդկանց մեծ խմբեր էին հավաքվում խորանի հավանական վայրից հարավ ընկած հովտում (Հեսու 22։12)։ Շատ հնարավոր է, որ երեխաներ էլ էին գնում այնտեղ։
Այնտեղ գնացած երեխաներից է բոլորին հայտնի փոքրիկ Սամուելը։ Նրա ծնողները Եղկանան և Աննան ապրում էին այդ բլուրներից այն կողմ՝ Սելովից դեպի արևմուտք ընկած տարածքում։ Նախքան Սամուելի ծնունդը Եղկանայի ընտանիքը, այդ թվում՝ նրա մյուս կինն ու նրանից ծնված զավակները ամեն տարի գալիս էին Սելով։ Ի վերջո Եհովան օրհնեց Աննային՝ նրան զավակ պարգևելով։ Երեխայի անունը Սամուել դրեցին։ Որոշ ժամանակ անց Սամուելի ծնողները նրան բերեցին Սելով, որ ապրի այնտեղ ու ծառայի խորանում՝ օգնելով Հեղի քահանայապետին (1 Սամուել 1։1-2։11)։
Տղան Աստծու տանը տարբեր գործեր էր անում, բայց, ըստ ամենայնի, նաև շատ առիթներ էր ունենում բլուրներում զբոսնելու (1 Սամուել 3։1, 15)։ Այդ բլուրներից մի քանիսի վրա դարավանդներ էին սարքված, որտեղ շատ ձիթենիներ էին աճեցնում, ինչը տեսնում ենք 9-րդ էջի նկարում։ Նկարում նաև երևում է փոքր քարաշեն դիտաշտարակը։ Այդպիսի դիտաշտարակներից հողագործները կարող էին հսկել իրենց բերքը, հովիվներն էլ՝ իրենց հոտերը։ Բայց չի բացառվում, որ Սամուելն էլ բարձրացած լինի դրանց վրա՝ վերևից բացվող տեսարանը դիտելու համար (համեմատիր 2 Տարեգրություն 20։24)։ Դրանք լավ դիտակետ էին, որտեղից կարելի էր տեսնել շրջակայքում վայրի կենդանիներ կան, թե ոչ։
Հին ժամանակներում այդ տեղանքը ավելի ծառաշատ էր, նույնիսկ անտառներ կային, որտեղ վայրի կենդանիներ էին շրջում (Հեսու 17։15, 18)։ Դա իմանում ենք մի դեպքից, որը տեղի ունեցավ, երբ Եղիսեն դարձավ Աստծու գլխավոր մարգարեն։ Եղիսեն Երիքովից բարձրանում էր դեպի Բեթել և արդեն հասնում էր քաղաք, որը գտնվում էր Սելովից մոտ 16 կմ [10 մղոն] հարավ։ Ի՞նչ ընդունելություն ցույց կտային Բեթելի բնակիչները, եթե այդ քաղաքում ծաղկում էր ոսկե հորթի պաշտամունքը (1 Թագավորներ 12։27-33; 2 Թագավորներ 10։29)։ Հավանաբար այնտեղի մարդիկ թշնամաբար էին տրամադրված Եհովայի մարգարեի հանդեպ, և ըստ երևույթին, նրանց երեխաներն էլ էին վարակվել այդ ոգով։
2 Թագավորներ 2։23, 24-ում ասվում է, որ մի խումբ երեխաներ ծաղրեցին Եղիսեին՝ ասելով. «Գնա՛ այստեղից, ճաղա՛տ։ Գնա՛ այստեղից, ճաղա՛տ»։ Մարգարեն էլ, ի պատասխան, «Եհովայի անունով անիծեց» նրանց։ Այդ ժամանակ «անտառից երկու էգ արջ դուրս եկան ու երեխաներից 42-ին պատառ-պատառ արեցին»։ Այդ տեղանքում բնակվող սիրիական գորշ արջերը իսկապես կարող էին շատ կատաղի լինել, եթե նրանց հանկարծակիի բերեին, կամ եթե նրանք զգային, որ իրենց ձագերին վտանգ է սպառնում (2 Սամուել 17։8; Առակներ 17։12; 28։15)։ Եհովան այդ կենդանիների միջոցով արդարացի դատաստան տեսավ նրանց հետ, ովքեր խիստ անհարգալից վերաբերմունք ցույց տվեցին իր ներկայացուցչի հանդեպ և այդպիսով անարգեցին հենց իրեն՝ Եհովային։
Այն փաստը, որ Սելովի տարածքում շրջելիս երեխաները կարող էին վտանգավոր վայրի կենդանիների հանդիպել, օգնում է մեզ հասկանալ, թե ինչ մեծ հավատ ունեին Սամուելի ծնողները, որ նրան բերեցին այդտեղ՝ խորանում ծառայելու։
Եհովայի հավատարիմ ծառաներից մեկն էլ էր ավելի վաղ նմանատիպ հավատ ու նվիրվածություն դրսևորել։ Խոսքը Հեփթայե դատավորի մասին է։ Նա ապրում էր Գաղաադի լեռնային շրջանում՝ Հորդանանից արևելք ընկած տարածքում։ Ամմոնացիների դեմ պայքարում Եհովայից օգնություն ստանալու մեծ փափագով լցված՝ Հեփթայեն երդում տվեց, որ հաղթելու դեպքում իր տնից առաջինը իրեն դիմավորելու դուրս եկած մարդուն կնվիրի Եհովային։ Առաջին դիմավորողը եղավ նրա կույս աղջիկը։ Ուստի Հեփթայեն իր այդ մինուճար զավակին բերեց Սելով՝ Աստծու սրբարան, որտեղ էլ նա ապրեց ու հավատարմորեն ծառայեց երկար տարիներ (Դատավորներ 11։30-40)։
Հեփթայեի դուստրն ու Սամուելը Եհովայի հանդեպ իրենց նվիրվածությամբ և Սելովում կատարած հավատարիմ ծառայությամբ հիանալի օրինակ են մեզ համար՝ ի հակադրություն այդ նույն տարածքում ապրող 42 հանդուգն երեխաների, որոնք ծաղրեցին Եհովայի մարգարեին (համեմատիր 1 Կորնթացիներ 10։6, 11)։
Նա մեծացավ «Եհովայի մոտ»
9 Փորձենք պատկերացնել, թե ինչպես էր փոքրիկ տղան մեծանում բարձր բլուրներով շրջապատված Սելով քաղաքում։ Հավանաբար այդ բլուրների լանջերին զբոսնելիս Սամուելը նայում էր ցած՝ քաղաքին և նրա մի կողմում փռված հարթավայրին, ու նրա սիրտը լցվում էր բերկրանքով ու հպարտությամբ, երբ տեսնում էր Եհովայի խորանը։ Ամբողջ աշխարհում սա մաքուր երկրպագության միակ վայրն էր, որը պատրաստվել էր մոտ 400 տարի առաջ։ Անձամբ Մովսես մարգարեն էր վերահսկել այդ աշխատանքները։ Խորանն իրոք որ սուրբ վայր էր։
10 Փոքր հասակից Սամուելը սիրում էր խորանը։ 1 Սամուել 2։18-ում կարդում ենք. «Մանուկ Սամուելը, քաթանե եփուդ հագած, ծառայություն էր անում Եհովայի առաջ»։ Նրա կրած հագուստից կարելի է եզրակացնել, որ նա խորանում օգնում էր քահանաներին, թեև քահանայական դասին չէր պատկանում։ Նրա պարտականության մեջ մտնում էր դեպի խորանի գավիթ տանող դռները ամեն առավոտ բացելը։ Նա նաև սպասավորություն էր անում տարեց Հեղի քահանայապետին։ Սամուելը անչափ թանկ էր համարում իր առանձնաշնորհումը, սակայն կար մի բան, որ ցավ էր պատճառում իր փոքրիկ սրտին. Եհովայի տանը զարհուրելի բաներ էին կատարվում։
Նա անարատ մնաց
11 Փոքր հասակում Սամուելը տեսնում էր, թե ինչպես էին Աստծու խորանում ծառայություն մատուցողները անօրենություն և անառակություն գործում։ Նրանց թվում էին Հեղիի երկու որդիները՝ Օֆնին ու Փենեհեսը, որոնց մասին գրված է. «Հեղիի որդիները անպիտան մարդիկ էին. նրանք չէին ընդունում Եհովային» (1 Սամ. 2։12)։ Նրանք անպիտան մարդիկ էին, քանի որ չէին հարգում Եհովային։ Աստծու արդար չափանիշներն ու պահանջները չէին հետաքրքրում քահանայի որդիներին, այդ պատճառով նրանք լուրջ մեղքեր էին գործում։
12 Աստծու Օրենքում հստակ նշված էր, թե խորանում քահանաներն ինչ պարտականություններ ունեին և թե ինչպես պետք է զոհեր մատուցեին։ Դրանք շատ կարևոր էին, քանի որ Աստված այդ զոհերի միջոցով էր ներում մարդկանց մեղքերը, նրանց մաքուր էր համարում, օրհնում ու առաջնորդություն տալիս։ Սակայն Օֆնին ու Փենեհեսը դրդում էին մյուս քահանաներին նույնպես անհարգալից վերաբերվելու այդ զոհաբերություններին։
13 Կարող ենք պատկերացնել, թե ինչպես էր Սամուելը զարմանքով նայում քահանաներին, որոնք ոտնահարում էին Եհովայի պատվերները և մնում անպատիժ։ Քանի՜ անգամ էր նա տեսել, թե ինչպես են խեղճ ու կրակ մարդիկ գալիս խորան մխիթարվելու և թարմանալու հույսով, սակայն այնտեղից հեռանում հիասթափված, նվաստացած և հուսախաբ։ Իսկ ի՞նչ զգաց նա, երբ իմացավ, որ Օֆնին ու Փենեհեսը, արհամարհելով Եհովայի օրենքը, սեռական հարաբերություններ են ունենում այն կանանց հետ, որոնք ծառայում են խորանի մուտքի մոտ (1 Սամ. 2։22)։ Հավանաբար Սամուելը սպասում էր, որ Հեղին մի բան կձեռնարկի։
«Մօտեցէք Աստուծուն»
5 Համաձայն Յովհաննէս 17։3–ի՝ Հիսուսն ասել է. «Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր»։ Ի տարբերություն «Նոր աշխարհ թարգմանության»՝ Աստվածաշնչի շատ ուրիշ թարգմանություններ փոքր–ինչ այլ կերպ են փոխանցում այս համարը։ Աստծո մասին «գիտություն ձեռք բերել» արտահայտության փոխարեն՝ նրանք ուղղակի գրում են «ճանաչել» Աստծուն։ Սակայն մի շարք գիտնականներ նշում են, որ այդ բառը հին հունարենում ավելի լայն իմաստ ունի. այն փոխանցում է շարունակական պրոցեսի գաղափար, որի արդյունքում երկու կողմերը սկսում են մոտիկից ճանաչել իրար։
6 Աստծուն մոտիկից ճանաչելու գաղափարը Հիսուսի օրերում նոր չէր։ Եբրայերեն Գրություններում, օրինակ, կարդում ենք, որ պատանի Սամուելը «Տիրոջը դեռ չէր ճանաչում» (Ա Թագաւորաց 3։7)։ Արդյո՞ք սա նշանակում է, թե Սամուելը քիչ գիտելիքներ ուներ Աստծո մասին։ Ո՛չ։ Նա, անկասկած, շատ բան էր սովորել իր ծնողներից, ինչպես նաև քահանաներից։ Բայց, ինչպես նշում է մի գիտնական, այստեղ գործածված եբրայերեն բառը կարող է նշանակել «հնարավորին չափ մոտիկից ճանաչել»։ Սամուելը դեռ չէր ճանաչում Աստծուն մոտիկից, ինչպես որ ճանաչեց հետագայում, երբ ծառայում էր որպես Եհովայի խոսնակ։ Մեծանալով՝ Սամուելն իսկապես ճանաչեց Եհովային՝ մտերիմ, անձնական փոխհարաբերություններ հաստատելով նրա հետ (Ա Թագաւորաց 3։19, 20)։
it, «Հեղի», պրբ. 5-7
Հեղի
Մի անգամ Աստծու մարգարեներից մեկը գնաց Հեղիի մոտ և չարագույժ լուր հայտնեց. Հեղիի տունը զրկվելու էր իր ուժից ու հեղինակությունից, և նրա տան մեջ չէր լինելու մեկը, ով կապրեր մինչև ծերություն։ Նրա ապականված որդիները մեկ օրվա մեջ մահանալու էին (1Սմ 2։27-36)։ Եհովան փոքրիկ Սամուելի միջոցով կրկնեց Հեղիի տան դեմ ուղղված իր խիստ դատավճիռը (1Սմ 3։11-14)։ Սամուելը վախեցավ հայտնել այդ լուրը, բայց Հեղիի խնդրանքով ի վերջո պատմեց ամեն բան։ Հեղին խոնարհաբար ասաց. «Դա Եհովայի կամքն է։ Թող նա անի այն, ինչ ճիշտ է համարում» (1Սմ 3։15-18)։
Եհովան իրագործում է Հեղիի տան նկատմամբ կայացրած դատավճիռը։ Ինչպես որ Աստված ասել էր, եկավ հատուցման ժամանակը։ Փղշտացիները մարտի դաշտում կոտորեցին մոտ 4000 իսրայելացի ռազմիկի։ Այդ ժամանակ իսրայելացիները որոշեցին ուխտի տապանակը Սելովից բանակատեղի բերել՝ կարծելով, որ դրա շնորհիվ կփրկվեն թշնամիների ձեռքից։ Բայց փղշտացիները թեժացրին մարտերը և սպանեցին 30000 իսրայելացու։ Նրանք զավթեցին տապանակը, իսկ Օֆնին ու Փենեհեսը, ովքեր ուղեկցում էին այն, զոհվեցին։ Բենիամինի ցեղից մի մարդ վազելով փախավ մարտի դաշտից, որ Հեղիին պատմի տեղի ունեցածի մասին։ 98-ամյա Հեղին, ով կույր էր ու տկար, նստած էր ճամփեզրին՝ նստարանի վրա։ Նրա սիրտը շատ անհանգիստ էր տապանակի համար։ Երբ Հեղին լսեց, որ փղշտացիները զավթել են տապանակը, մեջքի վրա ընկավ, նրա վիզը կոտրվեց, և նա մահացավ (1Սմ 4։2-18)։
Հետագայում Հեղիի տան գործած մեղքերի հատուցումը իրականացվեց նաև Սավուղ թագավորի ձեռքով։ Նա անգթորեն հրամայեց սպանել Նոբում գտնվող բոլոր քահանաներին, ովքեր Հեղիի որդի Փենեհեսի որդու՝ Աքիտոբի զավակներն էին (1Սմ 14։3; 22։11, 18)։ Կոտորածից փրկվեց միայն Աբիաթարը՝ Աքիմելեքի որդիներից մեկը՝ Աքիտոբի թոռը։ Դավթի ողջ իշխանության ընթացքում նա քահանայապետ ծառայեց (1Սմ 22։20; 2Սմ 19։11)։ Սակայն հետագայում Սողոմոնը Աբիաթարին արգելեց ծառայել որպես քահանայապետ, քանի որ վերջինս իր օգնությունն ու աջակցությունն էր առաջարկել ապստամբ դավադիր Ադոնիային (1Թգ 1։7; 2։26, 27)։ Այսպիսով՝ իրագործվեց Հեղիի տան նկատմամբ Եհովայի կայացրած դատավճիռը, և Հեղիի սերունդները առհավետ կորցրին քահանայապետ ծառայելու առանձնաշնորհումը (1Սմ 3։13, 14)։
Սամուելը վճռում է Եհովային ծառայել
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
1 ՍԱՄՈՒԵԼ 1-3-ՐԴ ԳԼՈՒԽՆԵՐ
[Տեսարան 1]
[Հեղինակ] ԹԵԵՎ ՍԱՄՈՒԵԼԸ ՇԱՏ ՓՈՔՐ ԷՐ, ՍԱԿԱՅՆ ՈՒԽՏԱՎՈՐ ԷՐ։ ՆԱ ԵՐԲԵՔ ԻՐ ՄԱԶԵՐԸ ՉԷՐ ԿՏՐՈՒՄ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԿԵՐՊՈՎ ԷՐ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՀՈՎԱՅԻՆ։
[Աննա] ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ, ՍԱՄՈՒԵ՛Լ։ ԴՈՒ ԱՊՐԵԼՈՒ ԵՍ ՈՒ ԵՀՈՎԱՅԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԵՍ ԱՅՍՏԵՂ՝ ԽՈՐԱՆՈՒՄ։
[Սամուել] ՊԱՏՐԱ՛ՍՏ ԵՄ։ ԲԱՅՑ ԵՍ ԿԿԱՐՈՏԵՄ ՔԵԶ։
[Տեսարան 2]
[Աննա] ԵՍ ԷԼ ՔԵԶ ԿԿԱՐՈՏԵՄ, ՏՂԱ՛Ս։ ԲԱՅՑ ՀԻՇՈ՞ՒՄ ԵՍ, ԹԵ ԻՆՉՈՒ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ՎԱԽԵՆԱՍ։
[Սամուել] ԱՅՈ՛։ ԵԹԵ ՄՈՏ ՄՆԱՄ ԵՀՈՎԱՅԻՆ, ՆԱ ԷԼ ՄՈՏ ԿՄՆԱ ԻՆՁ։
[Տեսարան 3]
[Հեղի] ԵՍ ՀԵՂԻ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՆ ԵՄ։ ՈՒՇԱԴԻՐ ԵՂԻՐ, ՍԱՄՈՒԵ՛Լ։ ՇՈՒՏՈՎ ԳՈՒՑԵ ԴՈՒ ՕԳՆԵՍ ԱՅՍ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՆԵԼՈՒ։
[Տեսարան 4]
[Հեղինակ] ՄԻՆՉ ՏԱՐԻՆԵՐԸ ԱՆՑՆՈՒՄ ԷԻՆ, ՍԱՄՈՒԵԼԸ ՏԵՍՆՈՒՄ ԷՐ, ՈՐ ԽՈՐԱՆՈՒՄ ՈՉ ԲՈԼՈՐՆ ԷԻՆ ՍԻՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻՆ։ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԵՂԻԻ ՈՐԴԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՔԱՀԱՆԱՆԵՐ ԷԻՆ, ՎԱՏ ԷԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒ ՍԽԱԼ ԷԻՆ ՎԱՐՎՈՒՄ։
[Հեղինակ] ՀԵՂԻԻ ՈՐԴԻՆԵՐԸ ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԷԻՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆԴԵՊ, ԳՈՂԱՆՈՒՄ ԷԻՆ ԵՀՈՎԱՅԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԶՈՀԵՐԸ ԵՎ ԱՆԲԱՐՈՅՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ԳՈՐԾՈՒՄ։ ԲԱՅՑ ՀԵՂԻՆ ՉԷՐ ԿԱՆԳՆԵՑՆՈՒՄ ՆՐԱՆՑ։ ՆԱ ՉՈՒՂՂԵՑ ՆՐԱՆՑ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՄԻ ՄԱՐԳԱՐԵ ԶԳՈՒՇԱՑՐԵՑ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՊԱՏԺԵԼՈՒ Է ՆՐԱՆ ՈՒ ՆՐԱ ՏՈՒՆԸ։
[Տեսարան 5]
[Հեղինակ] ԱՄԵՆ ՏԱՐԻ ՍԱՄՈՒԵԼԻ ԾՆՈՂՆԵՐԸ ԱՅՑԵԼՈՒՄ ԷԻՆ ՆՐԱՆ ԵՎ ՄԻ ՆՈՐ ՎԵՐՆԱՀԱԳՈՒՍՏ ԷԻՆ ԲԵՐՈՒՄ։
[Սամուել] ՄԱ՛Մ, ՊԱ՛Պ։ ԿԱՐՈՏԵԼ ԵՄ ՁԵԶ։
[Տեսարան 6]
[Աննա] Ի՞ՆՉ Է ԵՂԵԼ, ՍԱՄՈՒԵ՛Լ։
[Տեսարան 7]
[Սամուել] ԴՈՒՔ ԻՆՁ ԱՍԵԼ ԷԻՔ, ՈՐ ԽՈՐԱՆԸ ՍՈՒՐԲ ՎԱՅՐ Է։ ԲԱՅՑ ԱՅՍՏԵՂ ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ՇԱՏ ՎԱՏ ԲԱՆԵՐ ԵՆ ԱՆՈՒՄ։
[Տեսարան 8]
[Աննա] ՔԱՆԻ ԴԵՌ ԴՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՍ ԲԱՐԻՆ ԳՈՐԾԵԼ...
[Տեսարան 9]
[Սամուել] ԳԻՏԵՄ, ՓՈՐՁՈՒՄ ԵՄ։
[Տեսարան 10]
[Աննա] ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ՏՂԱ՛Ս։ ԵՀՈՎԱՆ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է։ ՆԱ ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՍՆՈՒՄ Է։
[Տեսարան 11]
[Աննա] ԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ՝ ԵՍ ԷԼ ԷԻ ՇԱՏ ԴԱՌՆԱՑԱԾ ՈՐՈՎՀԵՏԵՎ ՉԷԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՆԱԼ։
[Աննա] ԲԱՅՑ ԵՀՈՎԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ԻՄ ԱՂՈԹՔԻՆ. ՆԱ ՔԵԶ ՏՎԵՑ ԻՆՁ։ ԵՀՈՎԱՆ ՄԻՇՏ ՕԳՆՈՒՄ Է ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ։
[Աննա] ԽՆԴՐԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ, ՈՐ ՕԳՆԻ ՔԵԶ։ ԵՍ ՈՒ ՀԱՅՐԴ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՂՈԹԵՆՔ ՔԵԶ ՀԱՄԱՐ։
[Տեսարան 12]
[Սամուել] ԼԱՎ, ՄԱՅՐԻ՛Կ։ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։
[Տեսարան 13]
[Հեղինակ] ՍԱՄՈՒԵԼԸ ՄԵԾԱՑԱՎ ՈՒ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԾԱՌԱ ԴԱՐՁԱՎ։ ԵՀՈՎԱՆ ՕԳՆՈՒՄ ԷՐ ՆՐԱՆ, ԵՎ ՆԱ ՈՒՐԱԽ ԷՐ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՈՒՐԻՇՆԵՐԸ ՍԽԱԼ ԷԻՆ ՎԱՐՎՈՒՄ։
[Տեսարան 14]
[Հեղինակ] ՄԻ ՕՐ ԵՀՈՎԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԲԱՆ ԱՐԵՑ։ ՆԱ ԽՈՍԵՑ ՍԱՄՈՒԵԼԻ ՀԵՏ։
[Եհովա] ՍԱՄՈՒԵ՛Լ։
[Եհովա] ՍԱՄՈՒԵ՛Լ։
[Սամուել] ԽՈՍԻ՛Ր, ՔՈ ԾԱՌԱՆ ԼՍՈՒՄ Է։
[Հեղինակ] ՔԱՆԻ ՈՐ ՍԱՄՈՒԵԼԸ ՎՃՌԵԼ ԷՐ ԵՀՈՎԱՅԻՆ ԾԱՌԱՅԵԼ, ՄԻՆՉԴԵՌ ՈՒՐԻՇՆԵՐԸ ՍԽԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ԿԱՏԱՐԵԼ, ԵՀՈՎԱՆ ՊԱՏՐԱՍՏԵՑ ՆՐԱՆ՝ ՏԱՐԲԵՐ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՅԱԼ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ։
[ՇՐՋԱՆԱԿ]
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Ի՞ՆՉ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ ՓՈՔՐԻԿ ՍԱՄՈՒԵԼԸ ԵՀՈՎԱՅԻՆ ԾԱՌԱՅԵԼԻՍ։
ՀՈՒՇՈՒՄ. 1 ՍԱՄՈՒԵԼ 2։12, 17։
ԻՆՉՈ՞Ւ ԵՀՈՎԱՆ ՍԱՄՈՒԵԼԻՆ ԸՆՏՐԵՑ, ՈՐ ՄԱՐԳԱՐԵ ԼԻՆԻ։
ՀՈՒՇՈՒՄ. 1 ՍԱՄՈՒԵԼ 2։26։
ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՈՒՐԻՇՆԵՐԸ ՎԱՏ ԲԱՆԵՐ ԵՆ ԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵ՞Ս ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՎՃՌԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ ԾԱՌԱՅԵԼ։
ՀՈՒՇՈՒՄ. ՍԱՂՄՈՍ 26։9-12