«Քաջությամբ քայլիր Աստծու հետ» գրքի հղումները. մաս 2
ԳԼՈՒԽ 22
Նվիրված մնալու համար նա պետք է քաջ լիներ
w95 2/1, էջ 31
Ընթերցողների հարցերը
Ովքե՞ր են եղել Աստվածաշնչում նշված փղշտացիները
Աստվածաշնչում հաճախակի է խոսվում մի հնագույն ժողովրդի՝ փղշտացիների մասին, որոնք ապրում էին Քանանում, երբ Աստծու ժողովուրդը նվաճեց այդ տարածքը՝ Խոստացված երկիրը։ Երկար ժամանակ փղշտացիները հակառակվում էին Աստծու ժողովրդին։ Դրա մասին է վկայում, օրինակ, Դավթի և փղշտացի հսկա ռազմիկ Գողիաթի մենամարտի վերաբերյալ աստվածաշնչյան արձանագրությունը (1 Սամուել 17։1-3, 23-53)։
Աստվածաշնչում նշվում է, որ հին փղշտացիները Կաֆթորից էին գաղթել Քանանի հարավարևմտյան ափամերձ տարածքներ (Երեմիա 47։4)։ Իսկ որտե՞ղ էր գտնվում Կաֆթորը։ Աստվածաշնչի միջազգային ստանդարտ հանրագիտարանում նշվում է. «Թեև առկա փաստերը բավարար չեն տեղակայումը հաստատ որոշելու համար, բայց ներկայիս գիտական հետազոտությունները հուշում են, որ ամենահավանական վայրը Կրետե կղզին է (կամ գուցե Կրետեն և Էգեյան կղզիները միասին վերցրած, որոնք մեկ ընդհանուր մշակույթ ունեն)» (The International Standard Bible Encyclopedia, 1979 թ., հատոր 1, էջ 610)։
Այս եզրակացությանը համահունչ՝ Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության մեջ Ամոս 9։7-ում ասվում է. «Մի՞թե դուք քուշեցիների պես չեք ինձ համար, ո՛վ Իսրայելի ժողովուրդ,– ասում է Եհովան։– Մի՞թե ես իսրայելացիներին չհանեցի Եգիպտոսից, փղշտացիներին՝ Կրետեից և ասորիներին՝ Կիրից»։
Հայտնի չէ, թե երբ է այս հին ծովային ժողովուրդը Կրետեից գաղթել Քանան ու բնակվել Հոպպեի և Գազայի միջև ընկած հարավարևմտյան մերձափնյա տարածքում, որը սկսել են կոչել փղշտացիների երկիր։ Ըստ ամենայնի, Աբրահամի ու Իսահակի օրերում փղշտացիներն արդեն իսկ բնակվում էին այդ ցածրադիր ափամերձ հարթավայրերում (Ծն 20։1, 2; 21։32-34; 26։1-18)։
Աստծու խոստացած երկիր իսրայելացիների մուտք գործելուց երկար ժամանակ հետո էլ փղշտացիները շարունակում էին հզոր ուժ լինել այդ տարածքում (Ելք 13։17; Հեսու 13։2; Դատավորներ 1։18, 19; 3։3, 4; 15։9, 10; 1 Սամուել 4։1-11; 7։7-14; 13։19-23; 1 Թագավորներ 16։15)։ Հուդայի թագավոր Օզիայի իշխանության օրոք փղշտացիները դեռևս ապրում էին իրենց քաղաքներում՝ Գեթում, Հաբնեում և Ազոտոսում (2 Տարեգրություն 26։6)։ Աստվածաշնչում հիշատակված նրանց մյուս հայտնի քաղաքներն էին Ակկարոնը, Ասկաղոնը և Գազան։
Ալեքսանդր Մակեդոնացին նվաճեց փղշտական Գազա քաղաքը։ Ժամանակի ընթացքում փղշտացիները ակներևաբար դադարեցին գոյություն ունենալ որպես առանձին ազգ։ Պրոֆեսոր Լորենս Սթեյջերը հնագիտական մի հանդեսում գրել է. «Փղշտացիներն էլ էին գերեվարվել Բաբելոն.... Սակայն ոչ մի արձանագրություն չկա, թե ինչ եղավ այդ գերեվարված փղշտացիներին։ Ովքեր էլ որ Նաբուգոդոնոսորի նվաճումներից հետո գուցե մնացած լինեին Ասկաղոնում, ամենայն հավանականությամբ, կորցրին իրենց ազգային ինքնությունը։ Այդպես փղշտացիները անհետացան պատմության ասպարեզից» (Biblical Archaeology Review, 1991 թ., մայիս/հունիս)։
Ներկայիս Պաղեստին անվանումը ծագել է լատիներեն և հունարեն բառերից, որոնք էլ ծագել են փղշտացիների երկրի (անգլ.՝ Philistia) եբրայերեն անվանումից։ Աստվածաշնչի որոշ արաբերեն թարգմանություններում «փղշտացիներ» բառի համար այնպիսի արաբերեն բառ է գործածվում, որը շատ հեշտ է շփոթել ներկայիս «պաղեստինցիներ» բառի հետ։ Բայց Աստվածաշնչի արաբերեն մեկ ուրիշ թարգմանության մեջ (Today’s Arabic Version) այլ բառ է գործածվում՝ հին փղշտացիներին հստակ տարանջատելով ներկայիս պաղեստինցիներից։
‘Փիմը’ փաստում է Աստվածաշնչի պատմականությունը
ՍԱՎՈՒՂ թագավորի օրերում իսրայելացիներն իրենց մետաղյա գործիքները սրել էին տալիս փղշտացի դարբինների մոտ։ «Խոփերը, բրիչները, եռաժանի գործիքները, կացինները սրելու և խթանները ամրացնելու դիմաց վճարվող գինը կազմում էր մեկ փիմ» ( Թագաւորաց 13։21, ՆԱ)։ Այս համարում օգտագործված «փիմ» բառը «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանության» մեջ հանդիպում է միայն մեկ անգամ։
Իսկ ի՞նչ է փիմը։ Այս հարցի պատասխանը անհայտ մնաց մինչև 1907 թվականը, երբ հնագույն Գազեր քաղաքի պեղումների ժամանակ առաջին անգամ հայտնաբերվեց փիմի կշռաքար։ Հնում Աստվածաշնչի թարգմանիչները «փիմ» բառի թարգմանության հետ կապված դժվարություններ են ունեցել։ Օրինակ՝ «Արարատ» թարգմանության մեջ Ա Թագաւորաց 13։21 համարն այսպես է ձևակերպված. «Երբոր լինում էր որ բրիչների, խոփերի, եռաժանի գործիքների եւ տապարների բերանը կոտրվում էր, խթանները սրելու համար խարտոց ունէին»։
Այսօր գիտնականներին հայտնի է, որ փիմը կշռի միավոր էր և միջին հաշվով հավասար էր 7,82 գրամի, կամ՝ սիկղի (եբրայական կշռի միավոր) մոտ երկու երրորդին։ Մեկ փիմ արծաթն այն գինն էր, որ փղշտացիները վերցնում էին իսրայելացիներից նրանց գործիքները սրելու դիմաց։ Սիկղերով կշռելու համակարգը դուրս եկավ գործածությունից, երբ մ.թ.ա. 607 թ.–ին Հուդայի թագավորությունն ու նրա մայրաքաղաք Երուսաղեմը կործանվեցին։ Այդ դեպքում փիմն ինչպե՞ս է փաստում Աստվածաշնչի եբրայերեն տեքստի պատմականությունը։
Եբրայերեն Գրությունները, այդ թվում նաև «Ա Թագաւորաց» գիրքը գիտնականներից ոմանք վերագրում են հունա–հռոմեական ժամանակաշրջանին, նույնիսկ մ.թ.ա. առաջինից երկրորդ դարերին։ Հետևաբար նրանք պնդում են, որ «դրանք.... «պատմական չեն», գրեթե չեն օգնում վերականգնել «աստվածաշնչյան», կամ՝ «հին Իսրայելի» պատմությունը, որը պարզապես ժամանակակից հրեաների ու քրիստոնյաների հորինվածքն է»։
Սակայն, պրոֆեսոր Ուիլյամ Դեվերը, որը զբաղվում է Մերձավոր Արևելքի հնէաբանության ու մարդաբանության ուսումնասիրությամբ, Ա Թագաւորաց 13։21 համարում հանդիպող «փիմ» բառի վերաբերյալ գրում է. «[Այդ բառը] չէր կարող «տեքստի մեջ մտցվել» այն գրողների կողմից, որոնք ապրել են հունա–հռոմեական ժամանակաշրջանում, երբ կշռի այդ միավորը արդեն մի քանի դար դուրս էր եկել գործածությունից ու մոռացության մատնվել։ Փաստն այն է, որ աստվածաշնչյան տեքստի այս փոքրիկ հատվածը.... անհնար էր մեկնաբանել, մինչև որ մ.թ. 20–րդ դարի սկզբում հայտնաբերվեցին առաջին փաստացի հնագիտական նմուշները, որոնց վրա եբրայերենով գրված էր «փիմ» բառը»։ Այս պրոֆեսորը շարունակում է. «Եթե աստվածաշնչյան պատմությունները հունա–հռոմեական շրջանի հորինվածքներ են, ինչպե՞ս է ուրեմն այս տեղեկությունը հայտնվել Աստվածաշնչի եբրայերեն տեքստում։ Ինչ խոսք, գուցե որևէ մեկն առարկի՝ ասելով. ««Փիմ» բառն «ընդամենը մանրամասնություն» է։ Իրոք այդպես է։ Բայց ինչպես հայտնի է, «պատմությունը կերտվում է մանրամասնություններից»։
it, «Մաքմաս», պրբ. 4
Մաքմաս
Հովնաթանը հարձակվում է փղշտացիների վրա։ Երբ փղշտացիների երեք գունդ Մաքմասում գտնվող իրենց բանակատեղիից դուրս եկավ, որ հարձակվի իսրայելացիների վրա, իսկ նրանց կայազորը տեղակայվեց «Մաքմասի կիրճում», Հովնաթանը որոշեց կանգնեցնել նրանց գրոհը (1Սմ 13։16-23)։ Այդ նպատակով նա անցավ վերոնշյալ խոր կիրճով, որը (եթե Վադի Սուվեյնիթն է) Գեբայից (Ջաբա) դեպի արևելք գտնվող զառիթափ ժայռերով լեռնանցք է։ Վադի Սուվեյնիթի կտրուկ ոլորանին վեր են խոյանում զառիթափ, քարքարոտ լանջերով երկու աչքի ընկնող ժայռեր։ Հնարավոր է՝ դրանք «ատամի տեսք ունեցող» Բազես և Սենա ժայռերն են, որոնց սրածայր գագաթները 3000 տարվա ընթացքում էրոզիայի հետևանքով կլորավուն են դարձել (1Սմ 14։1-7)։ Գրեթե անհնարին է, որ տեղանքին անծանոթ մարդը կարողանար անցներ թմբերի, բլրակների ու սրածայր ժայռերի լաբիրինթոսով։ Բայց քանի որ Հովնաթանը մեծացել էր Բենիամինի տարածքում, ըստ երևույթին լավ ծանոթ էր այդ տեղանքին։ Մինչ իր հոր՝ Սավուղի բանակատեղին գտնվում էր Մաքմասում, իսկ իրենը՝ Գեբայում, Հովնաթանն, անկասկած, բազմիցս հնարավորություն էր ունեցել ավելի լավ ծանոթանալու այդ տարածքին։
it, «Մեմփիբոսթե», № 2, պրբ. 1
Մեմփիբոսթե
2. Հովնաթանի որդին՝ Սավուղ թագավորի թոռը։ Երբ Հեզրայելից լուր եկավ, որ Սավուղն ու Հովնաթանը սպանվել են, դայակը վերցրեց հինգ տարեկան Մեմփիբոսթեին և խուճապահար փախավ։ Բայց երբ նրանք փախչում էին, տղան ընկավ ու երկու ոտքից կաղ դարձավ (2Սմ 4։4)։ Դրանից հետո մի քանի տարի Մեմփիբոսթեն ապրեց Լադաբարում՝ Ամիելի որդու՝ Մաքիրի տանը։ Դավիթն այդ մասին տեղեկացավ Սիբայից, ով նախկինում ծառայել էր Սավուղի տանը։ Դավիթը, հիշելով իր և Հովնաթանի միջև կնքված ուխտը (1Սմ 20։12-17, 42), ցանկացավ հավատարիմ սեր դրսևորել Սավուղի տնից ողջ մնացածների հանդեպ։ Ուստի Մեմփիբոսթեին բերել տվեց իր մոտ։ Թագավորը բացատրեց, որ ցանկանում է հավատարիմ սեր դրսևորել նրա հանդեպ՝ «վերադարձնելով նրա պապ Սավուղի բոլոր հողերը» և հոգ տանելով, որ «միշտ իր սեղանի՛ց հաց ուտի»։ Այդ ժամանակ Մեմփիբոսթեն խոնարհաբար պատասխանեց. «Ո՞վ եմ ես՝ քո ծառան, որ ինձ պես մեռած շանը ուշադրություն ես դարձնում»։ Սակայն Դավիթը չփոխեց իր որոշումը, և Մեմփիբոսթեն ստացավ այն ամենը, ինչ պատկանում էր Սավուղին, իսկ Սիբան ու նրա տանն ապրող բոլոր մարդիկ (այդ թվում՝ 15 որդիներն ու 20 ծառաները) դարձան նրա ծառաները։ Մեմփիբոսթեն այդուհետ բնակություն հաստատեց Երուսաղեմում և միշտ թագավորի սեղանից էր հաց ուտում (2Սմ 9)։
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 4
Գորովալից սեր ունեցեք միմյանց հանդեպ
«Եղբայրասիրության մեջ գորովանք ունեցեք իրար հանդեպ» (ՀՌՈՄ. 12։10)։
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ
Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց սիրել իրար ու ասաց, որ նրանք կճանաչվեն միմյանց հանդեպ ունեցած սիրով։ Ուստի մենք ձգտում ենք ապրել այդ պատվերի համաձայն։ Եղբայրների ու քույրերի հանդեպ մեր սերը ավելի ամուր կլինի, եթե նրանց հանդեպ ջերմ կապվածություն զարգացնենք։ Սովորաբար նման սեր լինում է ընտանիքի անդամների միջև։ Հոդվածը կօգնի, որ մեր հավատակիցների հանդեպ այդպիսի սեր զարգացնենք ու պահպանենք այն։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ կանխագուշակվել է, որ վերջին օրերում մարդիկ զուրկ են լինելու «բնական կապվածությունից» (2 Տիմոթ. 3։1, 3)։ Այժմ այս մարգարեությունը կատարվում է։ Միլիոնավոր ընտանիքներ քայքայվում են։ Ամուսնալուծությունից հետո ծնողները միմյանց հանդեպ դառնությամբ են լցվում, իսկ երեխաները իրենց չսիրված են զգում։ Հնարավոր է, որ նույնիսկ մի տան մեջ ապրող ընտանիքի անդամները օտարանան իրարից։ Մի ընտանեկան խորհրդատու ասում է. «Մայրը, հայրը և երեխաները չեն հաղորդակցվում իրար հետ. նրանք տարված են իրենց համակարգչով, պլանշետով, սմարթֆոնով կամ տեսախաղերով։ Թեև մի հարկի տակ են ապրում, բայց գրեթե չեն ճանաչում միմյանց»։
2 Մենք չենք ուզում, որ սիրուց զուրկ այս աշխարհը ազդի մեզ վրա (Հռոմ. 12։2)։ Ուստի ձգտում ենք գորովալից սեր զարգացնել ոչ միայն մեր ընտանիքի անդամների, այլև հավատակիցների հանդեպ (կարդա Հռոմեացիներ 12։10)։ Իսկ ի՞նչ է գորովալից սերը։ «Գորովանք» թարգմանված հունարեն բառը նկարագրում է ընտանիքի անդամների միջև եղած ջերմ կապվածությունը։ Նման սեր պետք է ունենանք նաև մեր հոգևոր ընտանիքի՝ մեր քրիստոնյա եղբայրների ու քույրերի հանդեպ։ Երբ գորովալից սեր ենք դրսևորում, նպաստում ենք միասնությանը, ինչը ճշմարիտ երկրպագության անբաժանելի մասն է (Միք. 2։12)։
3 Եկեք տեսնենք, թե գորովալից սեր զարգացնելու և դրսևորելու հարցում ինչ կարող ենք սովորել Եհովայից և նրա ծառաներից։
«ԵՀՈՎԱՆ ԱՆՉԱՓ ԳՈՐՈՎԱԼԻՑ Է»
4 Աստվածաշնչից իմանում ենք Եհովայի գեղեցիկ հատկությունների մասին։ Օրինակ՝ այնտեղ ասվում է, որ «Աստված սեր է» (1 Հովհ. 4։8)։ Սա իմանալը արդեն իսկ բավական է, որ մղվենք մտերմանալ նրա հետ։ Բայց Աստծու Խոսքում նաև ասվում է, որ Եհովան «անչափ գորովալից է» (կարդա Հակոբոս 5։11)։ Այս խոսքերը հիանալի կերպով նկարագրում են, թե որքան խորն է Եհովայի սերը մեր հանդեպ։
5 Նկատի առնենք, որ Հակոբոս 5։11-ում Եհովայի գորովանքը նշվում է նրա մեկ այլ հատկության հետ, որը նույնպես ձգում է մեզ դեպի իրեն։ Դա ողորմածությունն է (Ելք 34։6)։ Եհովան դրսևորում է այս հատկությունը, օրինակ, երբ ներում է մեր սխալները (Սաղ. 51։1)։ Սակայն Աստվածաշնչում ողորմածությունը ավելի լայն իմաստ ունի, քան պարզապես ներողամիտ լինելը։ Այն ուժգին զգացում է, որը բխում է մարդու սրտից, երբ նա տեսնում է, որ ինչ-որ մեկը նեղության մեջ է։ Այն մղում է նրան օգնելու կարիքի մեջ եղողին։ Եհովան նման ուժգին ցանկություն ունի մեզ օգնելու։ Նա իր Խոսքում ասում է, որ այդ զգացումը ավելի ուժեղ է, քան մոր և մանկան միջև եղած կապվածությունը (Ես. 49։15)։ Երբ մենք նեղության մեջ ենք լինում, Եհովայի ողորմածությունը մղում է նրան օգնելու մեզ (Սաղ. 37։39; 1 Կորնթ. 10։13)։ Մենք նույնպես ողորմածություն դրսևորած կլինենք մեր եղբայրների ու քույրերի հանդեպ, եթե ներենք նրանց ու ոխ չպահենք, երբ նրանք վիրավորում են մեզ (Եփես. 4։32)։ Ողորմածություն դրսևորելու կարևոր կերպերից մեկն էլ այն է, որ աջակցենք մեր հավատակիցներին, երբ նրանք դժվարությունների միջով են անցնում։ Այդպես վարվելով՝ կընդօրինակենք Եհովային, ով գորովալից սիրո լավագույն օրինակն է (Եփես. 5։1)։
«ՀՈՎՆԱԹԱՆԻ ՀՈԳԻՆ ԿԱՊՎԵՑ ԴԱՎԹԻ ՀՈԳՈՒ ՀԵՏ»
6 Աստվածաշնչից իմանում ենք, որ անկատար մարդիկ նույնպես գորովալից սեր են դրսևորել։ Օրինակ՝ Հովնաթանն ու Դավիթը։ Կարդում ենք. «Հովնաթանի հոգին կապվեց Դավթի հոգու հետ, և Հովնաթանը նրան իր հոգու պես սիրեց» (1 Սամ. 18։1)։ Դավիթն օծվել էր, որ թագավոր լիներ Սավուղից հետո։ Սավուղը սկսել էր նախանձել նրան և փորձում էր սպանել։ Բայց նրա որդի Հովնաթանը թիկունք չկանգնեց իր հորը այդ հարցում։ Հովնաթանն ու Դավիթը խոստացան իրար, որ միշտ ընկերներ կմնան ու կաջակցեն միմյանց (1 Սամ. 20։42)։
7 Դավթի ու Հովնաթանի միջև եղած ջերմ սերն ու կապվածությունը հատկապես ուշագրավ է, քանի որ մի շարք պատճառներ կային, որ կարող էին խոչընդոտել նրանց ընկերությանը։ Օրինակ՝ այն, որ Հովնաթանը մոտ 30 տարով մեծ էր Դավթից։ Նա կարող էր մտածել, որ ոչ մի ընդհանուր բան չունի իրենից այդքան երիտասարդ ու անփորձ մեկի հետ։ Բայց Հովնաթանը այդպես չէր մտածում։ Նա խոր հարգանք ուներ Դավթի հանդեպ։
8 Հովնաթանը Դավթին նախանձելու պատճառներ ուներ։ Լինելով Սավուղի որդին՝ նա կարող էր պնդել, որ ինքն է օրինական թագաժառանգը (1 Սամ. 20։31)։ Բայց Հովնաթանը խոնարհ ու Եհովային նվիրված մարդ էր։ Ուստի ամբողջությամբ թիկունք կանգնեց Եհովայի այն որոշմանը, որ Դավիթը պետք է լինի հաջորդ թագավորը։ Նա նվիրված էր նաև Դավթին՝ չնայած որ դա խիստ բարկացնում էր իր հորը (1 Սամ. 20։32–34)։
9 Հովնաթանը գորովալից սեր ուներ Դավթի հանդեպ, ուստի նրան մրցակից չէր համարում։ Նա հմուտ նետաձիգ էր և քաջ ռազմիկ։ Մարդիկ ասում էին, որ նա և Սավուղը «արծիվներից ավելի սրընթաց էին» և «առյուծներից ավելի զորեղ» (2 Սամ. 1։22, 23)։ Հովնաթանի սխրագործությունները կարող էին պատճառ լինել, որ նա հպարտանար։ Բայց նա մրցակցող ու նախանձ անձնավորություն չէր։ Ընդհակառակը՝ Հովնաթանը հիանում էր Դավթի քաջությամբ և Եհովային ապավինելու նրա վճռականությամբ։ Հիշենք, որ Հովնաթանը Դավթին իր հոգու պես սիրեց այն բանից հետո, երբ վերջինս սպանեց Գողիաթին։ Ինչպե՞ս կարող ենք մենք էլ նման սեր զարգացնել մեր եղբայրների ու քույրերի հանդեպ։
ՋԵՐՄՈՐԵՆ ՍԻՐԵՆՔ ԻՐԱՐ
10 Աստվածաշունչը հորդորում է, որ «սրտանց և ջերմորեն սիրենք իրար» (1 Պետ. 1։22)։ Եհովան մեզ այս հարցում լավ օրինակ է թողել։ Նրա սերը մեր հանդեպ այնքան ուժգին է, որ եթե հավատարիմ մնանք իրեն, ոչինչ չի կարող բաժանել մեզ նրանից (Հռոմ. 8։38, 39)։ Ջերմորեն, կամ՝ ուժգին սիրելու միտքը հունարենում արտահայտված է մի բառով, որն ունի ձգվելու կամ ուժերը լարելու իմաստ։ Երբեմն գուցե կարիք լինի, որ, այսպես ասած, ձգվենք, կամ՝ լարենք մեր ուժերը, որ կարողանանք ջերմորեն սիրել մեր հավատակցին։ Երբ նրանք մեզ ցավ են պատճառում, մենք պետք է շարունակենք «սիրով միմյանց համբերել [և] ամեն կերպ ձգտենք պահպանել ոգու տված միասնությունը խաղաղության միավորող կապի մեջ» (Եփես. 4։1–3)։ Եթե ուզում ենք խաղաղություն պահպանել, չպետք է կենտրոնանանք մեր հավատակիցների սխալների վրա։ Փոխարենը՝ պետք է ձգտենք Եհովայի աչքերով նայել նրանց (1 Սամ. 16։7; Սաղ. 130։3)։
11 Միշտ չէ, որ հեշտ է գորովալից սեր ունենալ մեր եղբայրների ու քույրերի հանդեպ, հատկապես եթե գիտենք նրանց թերություններն ու սխալները։ Ըստ երևույթին, նման խնդիր կար նաև առաջին դարում։ Օրինակ՝ Եվոդիան և Սյունտիքը թերևս հեշտությամբ էին «բարի լուրի համար կողք կողքի» համագործակցում Պողոսի հետ, սակայն ինչ-որ պատճառով դժվարանում էին լեզու գտնել իրար հետ։ Ուստի Պողոսը հորդորեց նրանց, որ «միևնույն միտքն ունենան Տիրոջով» (Փիլիպ. 4։2, 3)։
12 Ինչպե՞ս կարող ենք գորովալից սեր զարգացնել մեր եղբայրների ու քույրերի հանդեպ։ Եթե մոտիկից ճանաչենք մեր հավատակիցներին, գուցե ավելի հեշտ լինի հասկանալ ու սիրել նրանց։ Տարիքային տարբերությունը, անցյալն ու մշակույթը չպետք է խոչընդոտ լինեն մեզ համար։ Հիշենք, որ Հովնաթանը մոտ 30 տարով մեծ էր Դավթից, բայց նրանք մտերիմ ընկերներ դարձան։ Կարո՞ղ ես դու էլ ընկերանալ մեկի հետ, ով քեզնից տարիքով ավելի մեծ կամ փոքր է։ Այդպես վարվելով՝ ցույց կտաս, որ «սիրում ես ողջ եղբայրությունը» (1 Պետ. 2։17)։
13 Արդյո՞ք հավատակիցների հանդեպ գորովալից սեր ունենալ նշանակում է, որ ժողովում պետք է հավասարապես մտերիմ լինենք բոլորի հետ։ Ո՛չ, իրականում դա հնարավոր չէ։ Գուցե ավելի մտերիմ լինենք նրանց հետ, ովքեր նույն հետաքրքրություններն ունեն, ինչ մենք, և դա բնական է։ Օրինակ՝ Հիսուսը «ընկերներ» կոչեց իր բոլոր առաքյալներին, բայց ավելի մտերիմ էր Հովհաննեսի հետ (Հովհ. 13։23; 15։15; 20։2)։ Չնայած դրան՝ նա Հովհաննեսին հատուկ վերաբերմունքի չէր արժանացնում։ Երբ Հովհաննեսն ու Հակոբոսը նրանից խնդրեցին, որ Աստծու Թագավորությունում բարձր դիրք տա իրենց, Հիսուսն ասաց. «Իմ աջ ու ձախ կողմը նստելը ես չէ, որ տալիս եմ» (Մարկ. 10։35–40)։ Հիսուսին ընդօրինակելով՝ մենք չպետք է կողմնակալությամբ վարվենք և մեր մտերիմ ընկերներին ավելի լավ վերաբերմունքի արժանացնենք, քան մյուսներին (Հակ. 2։3, 4)։ Հակառակ դեպքում՝ պառակտության ոգի կտարածենք՝ մի բան, ինչը տեղ չունի քրիստոնեական ժողովում (Հուդա 17–19)։
14 Միմյանց հանդեպ գորովալից սեր դրսևորելով՝ պաշտպանում ենք ժողովը մրցակցության ոգուց։ Հիշենք, որ Հովնաթանը Դավթին մրցակից չէր համարում և չէր փորձում տիրանալ գահին։ Ընդօրինակելով նրան՝ մենք էլ պետք է մեր հավատակիցներին մրցակից չհամարենք և չնախանձենք նրանց իրենց ընդունակությունների համար։ Փոխարենը՝ պետք է «խոնարհամտությամբ ուրիշներին մեզանից ավելի բարձր համարենք» (կարդա Փիլիպպեցիներ 2։3)։ Յուրաքանչյուր քրիստոնյա իր ներդրումն ունի ժողովում։ Եթե համեստ կարծիք ունենանք մեր մասին, միշտ լավը կտեսնենք հավատակիցների մեջ և կսովորենք նրանցից (1 Կորնթ. 12։21–25)։
15 Երբ անսպասելի դժվարությունների ենք բախվում, Եհովան մխիթարում է մեզ հավատակիցների ցուցաբերած գորովալից սիրո և գործնական օգնության միջոցով։ Տանյան, ով երեք երեխաների մայր է, պատմում է, թե ինչ տեղի ունեցավ իրենց հետ Միացյալ Նահանգներում։ 2019 թ. «Սերը երբեք չի վերջանում» միջազգային համաժողովի շաբաթ օրվա ծրագրից հետո նրանք ընտանիքով վերադառնում էին հյուրանոց։ Նա ասում է. «Ճանապարհին վարորդներից մեկը, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս եկավ իր երթևեկելի գոտուց և բախվեց մեր մեքենային։ Ոչ ոք չվնասվեց, բայց մենք շատ էինք վախեցել։ Դուրս գալով մեքենայից՝ կանգնեցինք մայրուղու վրա։ Հանկարծ նկատեցինք, որ մեկ ուրիշ մեքենայից ինչ-որ մեկը ձեռքով է անում մեզ։ Մեր եղբայրն էր, ով նույնպես վերադառնում էր համաժողովից։ Բայց նա միակը չէր, որ մեզ տեսնելով՝ կանգ էր առել։ Շվեդիայից ժամանած հինգ պատվիրակներ նույնպես կանգնել էին։ Նրանց մեջ կային քույրեր, ովքեր ջերմորեն գրկեցին ինձ ու աղջկաս։ Դրա կարիքը այդ պահին շատ ունեինք։ Ես ասացի, որ ամեն ինչ լավ է, և նրանք կարող են շարունակել իրենց ճանապարհը։ Բայց նրանք չցանկացան հեռանալ և մեզ հետ մնացին անգամ շտապօգնության գալուց հետո։ Նրանք ուզում էին հավաստիանալ, որ մեզ հետ ամեն ինչ լավ կլինի։ Այդ դժվար պահին մենք զգացինք Եհովայի սերը։ Այս դեպքից հետո սկսեցինք ավելի շատ սիրել մեր հավատակիցներին ու Եհովային, ինչպես նաև ավելի մեծ երախտագիտությամբ լցվեցինք մեր Աստծու հանդեպ»։ Հիշո՞ւմ ես այնպիսի դեպք, երբ օգնության կարիք ես ունեցել, և հավատակիցդ գորովալից սեր է դրսևորել քո հանդեպ։
16 Տեսնենք, թե ինչ լավ արդյունքներ են լինում, երբ միմյանց հանդեպ գորովալից սեր ենք դրսևորում։ Մենք մխիթարում ենք մեր հավատակիցներին, երբ նրանք դժվարությունների միջով են անցնում, ինչպես նաև նպաստում ենք Աստծու ժողովրդի միասնությանը։ Բացի այդ՝ փաստում ենք, որ Հիսուսի աշակերտներն ենք, ինչը անկեղծ մարդկանց ձգում է դեպի ճշմարիտ երկրպագությունը։ Եվ որ ամենակարևորն է՝ մենք փառաբանում ենք Եհովային՝ «գթության Հորը և ամենայն մխիթարության Աստծուն» (2 Կորնթ. 1։3)։ Թող որ միշտ շարունակենք գորովալից սեր զարգացնել ու դրսևորել այն։
Աստվածաշնչյան վեբ քարտ
Հովնաթան
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏ 23
ՀԱՎԱՔԻՐ ՈՒ ՍՈՎՈՐԻՐ
ՀՈՎՆԱԹԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Չնայած Հովնաթանը թագաժառանգ էր և 30 տարով մեծ էր Դավթից, բայց օգնեց նրան՝ հասկանալով, որ նա Աստծու կողմից նշանակված թագավոր է (1 Սամուել 23։15–18)։ Նա նույնիսկ վտանգի ենթարկեց իր կյանքը, որ պաշտպանի Դավթին Սավուղից՝ իր նախանձ հորից (1 Սամուել 20։1−42)։ Հովնաթանի խոնարհ օրինակից սովորում ենք ուրախ լինել նրանց համար, ովքեր Աստծուց լավ բաներ են ստանում։
ՀԱՐՑԵՐ
Ա. Հովնաթանը ․․․․․ Ավագ որդին էր։
Բ. Ճի՞շտ է, թե՞ սխալ։ Հովնաթանի հայրը նիզակը նրա վրա նետեց։
Գ. Ո՞ւմ էր Հովնաթանը յուրահատուկ ձևով սիրում և ինչո՞ւ։
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Ա. Սավուղ թագավորի (1 Սամուել 14։47, 49)։
Բ. Ճիշտ է (1 Սամուել 20։33)։
Գ. Դավթին էր սիրում։ Նա քաջ էր ու սիրում էր Եհովային, քանի որ կռվեց Գողիաթի հետ (1 Սամուել 17։1–18։4)։
[ժամանակագրական սանդղակ]
Մ.թ.ա. 4026 Ադամի արարումը
Ծնվել է մ.թ.ա. մոտ 1138 թ.-ին
Մ.թ. 1
Մ.թ. 98 Գրվել է Աստվածաշնչի վերջին գիրքը
[քարտեզ]
Նա հաղթեց փղշտացիներին Գեբայում և Մաքմասում
ԵՐՈՒՍԱՂԵՄ
Գեբա
Մաքմաս
ԳԼՈՒԽ 23
Նա դուրս եկավ ընդդեմ հսկայի
«Առաքինի կին»
Բոոսն ամուսնացավ Հռութի հետ։ Այնուհետև Հռութի մասին կարդում ենք. «Եհովան նրան հղիություն շնորհեց, և նա մի որդի ծնեց»։ Բեթլեհեմի կանայք օրհնում էին Նոեմիին և գովում Հռութին, որ նա իր սկեսրոջ համար յոթ որդուց էլ լավ է։ Հետագայում Հռութի որդին դարձավ Դավիթ թագավորի նախահայրը (Հռութ 4։11–22)։ Իսկ Դավթի շառավղից սերեց Հիսուս Քրիստոսը (Մատթեոս 1։1)։
[ծանոթագրություն]
Հռութը մեկն է այն չորս կանանցից, որոնց անունները նշվում են Աստվածաշնչում Հիսուսի տոհմաբանության մեջ։ Նրանցից մեկն էլ Ռախաբն է, որը Բոոսի մայրն էր (Մատթեոս 1։3, 5, 6)։ Հռութի պես՝ նա էլ իսրայելացի չէր։
wp16.5, էջ 13
Դավթի և Գողիաթի մենամարտը իրակա՞ն պատմություն է
Որոշ մարդկանց հետաքրքրում է՝ արդյոք Դավթի ու Գողիաթի մենամարտը իրականում եղել է, թե դա ուղղակի առասպել է։ Իսկ ձեր մտքում նման հարց առաջացա՞վ նախորդ հոդվածը ընթերցելիս։ Եթե այո, ապա եկեք քննենք հետևյալ երեք հարցերը։
1 | Մարդու հասակը կարո՞ղ է լինել մոտ 2,9 մետր։
Աստվածաշունչն ասում է, որ Գողիաթի «հասակի բարձրությունն էր վեց կանգուն ու մեկ թիզ»։ Մեկ կանգունը 44,5 սանտիմետր է, իսկ մեկ թիզը՝ 22,2 սանտիմետր։ Հետևաբար վեց կանգուն ու մեկ թիզը մոտ 2,9 մետր է։ Որոշ մարդիկ պնդում են, որ Գողիաթը չէր կարող նման հասակ ունենալ։ Բայց նկատի առնենք հետևյալը. ներկայիս տվյալներով՝ ամենաբարձրահասակ մարդը ավելի քան 2,7 մետր հասակ ունի։ Ուրեմն մի՞թե անհնար է, որ Գողիաթը 2,9 մետր հասակ ունենար՝ ընդամենը մոտ 20 սանտիմետրով ավելի։ Նա ռաֆայիմների ցեղից էր, որոնք ճանաչված էին իրենց արտասովոր չափերով։ Մ.թ.ա. 13-րդ դարի եգիպտական մի արձանագրության մեջ ասվում է, որ Քանանի տարածքում ապրող որոշ ռազմիկներ ունեցել են ավելի քան 2,4 մետր հասակ։ Ուստի Գողիաթի բարձր հասակը, թեև արտասովոր էր, բայց անհնարին չէր։
2 | Դավիթը իրակա՞ն անձնավորություն էր։
Անցյալում որոշ գիտնականներ փորձել են Դավիթ թագավորի պատմությունը դասել առասպելների շարքին, բայց այսօր հազիվ թե որևէ մեկը այդպիսի փորձ անի։ Հնագետները գտել են մի հին մակագրություն, որտեղ հիշատակվում է «Դավթի տուն» արտահայտությունը։ Հիսուսը նույնպես Դավթի մասին խոսել է՝ որպես իրական անձնավորության (Մատթեոս 12։3; 22։43–45)։ Բացի այդ, Հիսուսի Մեսիա լինելը փաստող երկու տոհմաբանական արձանագրությունները ցույց են տալիս, որ նա Դավիթ թագավորի սերնդից է (Մատթեոս 1։6–16; Ղուկաս 3։23–31)։ Հստակ է, ուրեմն, որ Դավիթն իրական անձնավորություն էր։
3 | Արձանագրված դեպքերը իրակա՞ն վայրերում են տեղի ունեցել։
Աստվածաշնչում նշվում է, որ պատերազմը տեղի էր ունենում Էլայի հովտում։ Ավելին, այնտեղ կոնկրետ նշվում է, որ փղշտացիների ճամբարը տեղակայված էր Սոքով և Ազեկա քաղաքների միջև ընկած մի բլրալանջի վրա։ Իսրայելացիներն էլ բանակ էին դրել հովտի մյուս կողմում՝ հանդիպակաց բլրալանջին։ Արդյոք նշված վայրերը իրակա՞ն վայրեր էին։
Նկատի առնենք, թե ինչ է ասել վերջերս այդ տարածք այցելած մի մարդ. «Մեր էքսկուրսավարը, որը կրոնական չէր, մեզ տարավ Էլայի հովիտ։ Մենք արահետով բարձրացանք բլրի գագաթը։ Երբ վերևից նայում էինք հովտին, նա մեզ խնդրեց կարդալ 1 Սամուել 17։1–3-ը։ Հետո մատնացույց անելով հովտի դիմացի լանջը՝ ասաց. «Այնտեղ՝ ձախ կողմում, Սոքովի ավերակներն են», ապա մատնացույց անելով մյուս կողմը՝ ասաց. «Իսկ այ այնտեղ՝ դեպի աջ, Ազեկայի ավերակներն են։ Այդ երկու քաղաքների միջև էին բանակ դրել փղշտացիները՝ այս հանդիպակաց բլրալանջերից մեկի վրա։ Իսկ մենք, ըստ երևույթին, կանգնած ենք այնտեղ, որտեղ իսրայելացիների բանակն էր»։ Մի պահ մտածեցի, որ գուցե հենց իմ կանգնած տեղում Սավուղն ու Դավիթն են կանգնել։ Հետո իջանք բլրից ու անցանք գրեթե չորացած գետահունով, որը լի էր քարերով։ Մտովի պատկերացրի այն պահը, թե ինչպես է Դավիթը կռանում և այստեղից վերցնում հինգ ողորկ քարեր, որոնցից մեկով էլ սպանում է Գողիաթին»։ Այս այցելուն, շատ ուրիշ մարդկանց նման, խորապես տպավորվել էր՝ տեսնելով, որ աստվածաշնչյան արձանագրության մեջ նշված մանրամասներն անգամ ճշգրիտ են։
Այսպիսով՝ որևէ հիմք չկա կասկածի ենթարկելու այս պատմական արձանագրության ճշգրտությունը։ Այնտեղ խոսվում է իրական մարդկանց և իրական վայրերի մասին։ Իսկ ամենակարևորն այն է, որ այդ արձանագրությունը մի մասն է Աստծու Խոսքի, որի հեղինակը ճշմարտության Աստվածն է՝ Նա ով «չի կարող ստել» (Տիտոս 1։2; 2 Տիմոթեոս 3։16)։
w11 9/1, էջ 27, պրբ. 1-էջ 28, պրբ. 1
Մարդ, որը հաճելի էր Եհովայի սրտին
Դավիթը Աստվածաշնչում մեզ առաջին անգամ հանդիպում է իր հոր ոչխարներն արածեցնելիս։ Նա հովիվ էր և հավանաբար շատ օրեր ու գիշերներ մենակ էր անցկացնում բաց դաշտում։ Պատկերացնո՞ւմ ես։
Հեսսեի ընտանիքը ապրում էր Բեթլեհեմում։ Սա Հուդայի լեռներում ընկած փոքր քաղաք էր։ Բեթլեհեմի շուրջ փռված քարքարոտ դաշտերում հացահատիկը վատ չէր աճում։ Մրգատու ծառերի, ձիթապտղի և խաղողի այգիները ծածկում էին հովիտը և բլուրների հարթ լանջերը։ Դավթի օրերում չմշակվող սարավանդները, հավանաբար, արոտավայրեր էին։ Ավելի հեռու ընկած էր Հուդայի անապատը։
Հովիվ լինելը անվտանգ գործ չէր։ Այդ բլուրներում էր, որ Դավիթը հանդիպել էր առյուծի ու արջի, որոնք եկել էին ոչխար հափշտակելու։ Այս համարձակ պատանին ընկնում էր գիշատիչների հետևից, բռնում էր նրանց ու սպանում՝ ազատելով ոչխարին նրանց բերանից (1Սամուել 17։34–36)։ Հավանաբար հենց պատանեկության տարիներին էր, որ Դավիթը հմտացավ պարսատիկով քար նետելու մեջ։ Նրա հայրենի քաղաքից ոչ հեռու սկսվում էր Բենիամինի տարածքը։ Այդ ցեղի նշանաձիգները կարող էին «առանց վրիպելու մազի վրա քար նետել»։ Դավիթը նույնպես կարող էր դա անել (Դատավորներ 20։14–16; 1 Սամուել 17։49)։
Դավիթը չէր ձանձրանում
Հովվությունը հիմնականում հանգիստ գործ էր, և հովիվները սովորաբար մենակ էին արածեցնում իրենց հոտերը։ Գուցե դա ձանձրացներ նրանց, բայց ոչ Դավթին։ Անդորրավետ պայմանները բազմաթիվ հնարավորություններ էին ստեղծում մտորելու համար։ Ըստ ամենայնի, Դավթի որոշ սաղմոսներում արձանագրված են նրա պատանեկան խորհրդածությունները։ Թերևս այդ տարիների՛ն նա խորհրդածեց, թե ինչ տեղ ունի մարդը այն կարգուկանոնի մեջ, որ տիրում է տիեզերքում և թե «Եհովայի մատների գործը»՝ երկնքի հրաշքները՝ արևը, լուսինը, աստղերը, որքան հիասքանչ են։ Հավանաբար Բեթլեհեմի շուրջ գտնվող դաշտերո՛ւմ նա խորհրդածեց երկրի ոչխարների, այծերի, եզների, թռչունների և «դաշտի գազանների» մասին (Սաղմոս 8։3–9; 19։1–6)։
Անկասկած, Դավիթը, լինելով հովիվ, անձամբ զգաց, թե որքան քնքուշ և բարի է Եհովան իր հավատարիմ ծառաների նկատմամբ։ Դրա համար էլ նա երգեց. «Եհովան իմ Հովիվն է։ Ես ոչ մի բանի պակասություն չեմ ունենա։ Խոտառատ արոտավայրերում է ինձ պառկեցնում և ջրառատ հանգստի վայրերն է ինձ տանում։ Եթե նույնիսկ թանձր խավարի հովտում քայլեմ, ոչ մի չար բանից ես չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանը և քո ցուպը մխիթարում են ինձ» (Սաղմոս 23։1, 2, 4)։
Երիտասա՛րդ եղբայրներ, վաստակեք հավատակիցների հարգանքը
6 Դավիթը տարբեր դժվարությունների բախվեց։ Դրանցից մեկն այն էր, որ մարդիկ սխալ տեսակետ ունեին նրա մասին։ Օրինակ՝ երբ նա պատրաստակամություն հայտնեց կռվելու Գողիաթի դեմ, Սավուղ թագավորը փորձեց հետ պահել նրան՝ ասելով. «Դու.... դեռ պատանի ես» (1 Սամ. 17։31–33)։ Իսկ ավելի վաղ Դավթի հարազատ եղբայրը մեղադրել էր նրան անպատասխանատու լինելու մեջ (1 Սամ. 17։26–30)։ Սակայն Եհովան չէր կարծում, թե նա դեռ երեխա է և անվստահելի։ Նա լավ էր ճանաչում Դավթին։ Վերջինս էլ, ապավինելով իր Ընկերոջ զորությանը, պարտության մատնեց Գողիաթին (1 Սամ. 17։45, 48–51)։
it, «Եղիաբ», № 4, պրբ. 1
Եղիաբ
4. Դավիթ թագավորի հոր՝ Հեսսեի առաջնեկը (1Սմ 17։13; 1Տգ 2։13)։ Եղիաբի տեսքն ու բարձր հասակը այնքան տպավորեցին Սամուելին, որ նա եզրակացրեց, թե Աստված նրան է թագավոր նշանակելու։ Բայց Եհովան ընտրել էր ոչ թե Եղիաբին, այլ Դավթին (1Սմ 16։6-12)։
Երիտասա՛րդ եղբայրներ, վաստակեք հավատակիցների հարգանքը
ԵՐԻՏԱՍԱ՛ՐԴ եղբայրներ, դուք շատ բան կարող եք անել ժողովում։ Շատերդ լի եք ուժով ու եռանդով (Առակ. 20։29)։ Դուք մեծ օգնություն եք ձեր հավատակիցների համար։ Հնարավոր է՝ անհամբեր սպասում եք, թե երբ եք նշանակվելու ծառայող օգնական։ Բայց ոմանք գուցե կարծեն, որ նման լուրջ պատասխանատվություն ստանձնելու համար դուք դեռ շատ երիտասարդ եք ու անփորձ։ Ճիշտ է, դեռ երիտասարդ եք, բայց կարող եք այսօրվանից որոշ բաներ անել, որ ժողովում հարգանք և վստահություն ձեռք բերեք։
2 Հոդվածում կխոսենք Դավիթ թագավորի մասին։ Կքննենք նաև Ասա և Հովսափատ թագավորների կյանքից որոշ դեպքեր։ Կտեսնենք, թե այս երեք տղամարդիկ ինչ դժվարությունների են բախվել, ինչպես են արձագանքել դրանց, և նրանց օրինակներից ինչ կարող են սովորել երիտասարդ եղբայրները։
ՍՈՎՈՐԻՐ ԴԱՎԻԹ ԹԱԳԱՎՈՐԻՑ
3 Դեռ պատանեկան տարիքում Դավիթը մտերիմ փոխհարաբերություններ ուներ Եհովայի հետ։ Բացի այդ՝ նա արժեքավոր հմտություններ էր ձեռք բերել։ Օրինակ՝ զարգացրել էր իր երաժշտական տաղանդը, որը հետագայում օգտագործեց հօգուտ Սավուղի՝ Աստծու նշանակած թագավորի (1 Սամ. 16։16, 23)։ Իսկ դուք, սիրելի՛ երիտասարդներ, ունե՞ք այնպիսի հմտություններ, որոնցով կարող եք օգտակար լինել ժողովին։ Վստահ ենք, որ շատերդ ունեք։ Հավանաբար նկատել եք, թե որքան են ուրախանում մեր տարեց հավատակիցները, երբ նրանց օգնում եք պլանշետի կամ այլ էլեկտրոնային սարքի միջոցով անձնական ուսումնասիրություն անել և պատրաստվել ժողովի հանդիպումներին։ Տեխնիկայից օգտվելու ձեր հմտությունները կարող են մեծ օրհնություն լինել նրանց համար։
4 Առօրյա կյանքում Դավիթը փաստում էր, որ պատասխանատու և վստահելի անձնավորություն է։ Նա ջանասիրաբար հոգ էր տանում իր հոր ոչխարների մասին, ինչը վտանգավոր գործ էր։ Մի առիթով Դավիթը Սավուղ թագավորին ասաց. «Երբ քո ծառան իր հոր ոչխարներն էր արածեցնում, պատահում էր, որ առյուծ կամ արջ էր գալիս ու հոտից ոչխար տանում։ Ես հետապնդում էի նրան, հարձակվում էի նրա վրա և նրա բերանից ազատում» (1 Սամ. 17։34, 35)։ Դավիթը պատասխանատվությամբ էր մոտենում ոչխարներին հովվելու գործին և քաջաբար կռվում էր, որ պաշտպաներ նրանց։ Երիտասարդ եղբայրները կարող են ընդօրինակել Դավթին՝ ջանասիրաբար կատարելով ցանկացած հանձնարարություն։
5 Երիտասարդ տարիքում Դավիթը մտերիմ փոխհարաբերություններ էր զարգացրել Եհովայի հետ։ Դա ավելի կարևոր էր, քան նրա քաջությունն ու լարային գործիք նվագելու հմտությունը։ Եհովան ոչ միայն Դավթի Աստվածն էր, այլև նրա մտերիմ Ընկերը (կարդա Սաղմոս 25։14)։ Երիտասա՛րդ եղբայրներ, ամենակարևոր բանը, որ կարող եք անել, ձեր երկնային Հոր հետ մտերմանալն է։ Դա հավելյալ առանձնաշնորհումների դուռ կբացի ձեր առջև։
6 Դավիթը տարբեր դժվարությունների բախվեց։ Դրանցից մեկն այն էր, որ մարդիկ սխալ տեսակետ ունեին նրա մասին։ Օրինակ՝ երբ նա պատրաստակամություն հայտնեց կռվելու Գողիաթի դեմ, Սավուղ թագավորը փորձեց հետ պահել նրան՝ ասելով. «Դու.... դեռ պատանի ես» (1 Սամ. 17։31–33)։ Իսկ ավելի վաղ Դավթի հարազատ եղբայրը մեղադրել էր նրան անպատասխանատու լինելու մեջ (1 Սամ. 17։26–30)։ Սակայն Եհովան չէր կարծում, թե նա դեռ երեխա է և անվստահելի։ Նա լավ էր ճանաչում Դավթին։ Վերջինս էլ, ապավինելով իր Ընկերոջ զորությանը, պարտության մատնեց Գողիաթին (1 Սամ. 17։45, 48–51)։
7 Դավթի հետ տեղի ունեցածից սովորում ենք, որ հարկավոր է համբերատար լինել։ Գուցե ժամանակ պահանջվի, որ նրանք, ովքեր քեզ մանկուց գիտեն, ընդունեն քեզ որպես հասուն անձնավորություն։ Վստահ եղիր, որ Եհովան արտաքնապես չի դատում. նա ճանաչում է քեզ և գիտի, թե ինչեր կարող ես անել (1 Սամ. 16։7)։ Ուստի ամրացրու փոխհարաբերություններդ նրա հետ։ Դավիթը դա անում էր, օրինակ, ուսումնասիրելով Եհովայի ստեղծագործությունները։ Նա խորհում էր, թե դրանք ինչ են բացահայտում Արարչի մասին (Սաղ. 8։3, 4; 139։14; Հռոմ. 1։20)։ Նաև ապավինիր Եհովայի զորությանը։ Եթե համադասարանցիներդ ծաղրում են քեզ Եհովայի վկա լինելու համար, աղոթիր, որ Նա օգնի քեզ հաղթահարել այդ դժվարությունը։ Այնուհետև կիրառիր այն գործնական խորհուրդները, որ ստանում ես Աստվածաշնչից և դրա վրա հիմնված հրատարակություններից ու տեսանյութերից։ Ամեն անգամ, երբ տեսնես, թե ինչպես է Եհովան օգնում քեզ, ավելի շատ կվստահես նրան։ Դեռ ավելին, երբ ուրիշները տեսնեն, որ ապավինում ես Եհովային, կսկսեն վստահել քեզ։
8 Քննենք մեկ այլ դժվարություն, որին բախվեց Դավիթը։ Թագավոր օծվելուց հետո նա պետք է երկար տարիներ սպասեր մինչև պաշտոնապես կդառնար Հուդայի թագավոր (1 Սամ. 16։13; 2 Սամ. 2։3, 4)։ Ի՞նչն օգնեց Դավթին համբերություն դրսևորել այդ ընթացքում։ Վհատության գիրկն ընկնելու փոխարեն՝ նա կենտրոնացավ այն բաների վրա, ինչ կարող էր անել։ Օրինակ՝ փղշտացիների երկրում որպես փախստական ապրելով՝ Դավիթն առիթը օգտագործեց, որ կռվի Իսրայելի թշնամիների դեմ։ Այդպես նա պաշտպանում էր Հուդայի սահմանները (1 Սամ. 27։1–12)։
9 Ի՞նչ կարող են երիտասարդ եղբայրները սովորել Դավթից։ Հնարավոր ամեն բան արեք, որ ծառայեք Եհովային և ձեր հավատակիցներին։ Քննենք Ռիկարդո անունով մի եղբոր օրինակը։ Պատանեկան տարիքում Ռիկարդոն երազում էր ռահվիրա դառնալ։ Բայց երեցներն ասացին, որ նա դեռ պատրաստ չէ։ Ընկճվելու կամ դառնանալու փոխարեն՝ Ռիկարդոն սկսեց ավելի շատ մասնակցել ծառայությանը։ Նա պատմում է. «Հետ նայելով՝ կարող եմ ասել, որ հոգևորապես հասունանալու տեղ ունեի։ Սկսեցի այցելել բոլոր նրանց, ովքեր անգամ փոքր հետաքրքրություն էին ցույց տալիս բարի լուրի հանդեպ։ Բացի այդ՝ լավ նախապատրաստվում էի վերայցելություններին։ Ինձ նույնիսկ հաջողվեց Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Որքան փորձ էի հավաքում, այնքան ավելի մեծ վստահությամբ էի լցվում»։ Այժմ Ռիկարդոն հմուտ ռահվիրա է և ծառայող օգնական։
10 Հիշենք Դավթի կյանքից մեկ այլ դրվագ։ Նա և իր մարդիկ փախուստի մեջ էին։ Մի օր, երբ նրանք թողել էին իրենց տները ու գնացել պատերազմելու, թշնամին ներխուժել էր ու գերեվարել նրանց ընտանիքներին։ Դավիթը գուցե մտածեր, որ լինելով հմուտ ռազմիկ՝ կարող է գերիներին ազատելու ծրագիր մշակել և հաջողության հասնել։ Բայց նա Եհովային դիմեց առաջնորդության համար։ Նա խնդրեց Աբիաթար քահանային, որ եփուդը իրեն մոտեցնի, և Եհովային հարցրեց. «Հետապնդե՞մ այս հրոսակախմբին»։ Եհովան ասաց, որ Դավիթը հետապնդի նրանց, և հավաստիացրեց, որ հաջողության կհասնի (1 Սամ. 30։7–10)։ Տեսնենք, թե ինչ կարող ես սովորել այս դեպքից։
11 Նախքան որոշում կայացնելը խորհուրդ հարցրու։ Դիմիր ծնողներիդ։ Լավ խորհուրդներ կարող են նաև փորձառու երեցները տալ։ Եհովան վստահում է նրանց, ուստի դու էլ կարող ես։ Նա երեցներին «պարգևներ» է համարում (Եփես. 4։8)։ Դու մեծ օգուտներ կքաղես, եթե ընդօրինակես այդ եղբայրների հավատը և հետևես նրանց իմաստուն խորհուրդներին։ Իսկ այժմ տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Ասա թագավորից։
ԳԼՈՒԽ 24
Նա չվախեցավ երկու տղամարդկանց ցասումից
Նա խոհեմությամբ վարվեց
6 Իսկ ինչո՞ւ էր այդ խելացի աղջիկը ամուսնացել այդպիսի տղամարդու հետ։ Պետք է նշել, որ աստվածաշնչային ժամանակներում երիտասարդները հիմնականում ծնողների ընտրությամբ էին ամուսնանում։ Անգամ եթե ծնողները չէին միջամտում, միևնույնն է, նրանք պետք է տային իրենց համաձայնությունը։ Արդյո՞ք Աբիգեայի ծնողները հավանություն էին տվել կամ նույնիսկ միջնորդել, որ նա ամուսնանա Նաբաղի հետ, քանի որ վերջինս հարուստ էր։ Գուցե աղքատությո՞ւնն էր դրդել նրանց այդ քայլին։ Չենք կարող ստույգ ասել։ Այնուհանդերձ, այն, որ Նաբաղը հարուստ էր, դեռ չէր նշանակում, որ կարող էր լավ ամուսին լինել։
w97 7/1, էջ 14, պրբ. 4
Խոհեմ կինը կանխում է աղետը
Այդ ընթացքում Կարմեղոսում սկսվել էր ոչխարների խուզումը։ Դա ուրախ իրադարձություն էր, ինչպիսին որ բերքահավաքն է հողագործի համար։ Այն նաև սրտանց առատաձեռնություն դրսևորելու ժամանակաշրջան էր, երբ ոչխարների տերերը պարգևատրում էին աշխատողներին իրենց արած գործի համար։ Հետևաբար Դավիթը ոչ մի սխալ կամ հանդուգն բան չարեց, երբ իր մարդկանց ուղարկեց Կարմեղոս՝ Նաբաղից ուտելիք խնդրելու որպես փոխհատուցում նրա հոտերի պաշտպանության հարցում իրենց մատուցած ծառայության դիմաց (1 Սամուել 25։4-9)։
Նա խոհեմությամբ վարվեց
9 Նաբաղը ապրում էր Մաոնում, սակայն աշխատում էր Կարմեղոսի մոտակայքում, որտեղ հավանաբար հողատարածք ուներ։ Այս քաղաքները գտնվում էին բարձրադիր գոտում և ունեին հարուստ արոտավայրեր, այդ պատճառով էլ դրանք հարմար էին ոչխար պահելու համար։ Այնտեղ էին արածում Նաբաղի 3000 ոչխարները։ Հետաքրքիր է, որ շրջակայքը անմարդաբնակ ու ամայի էր։ Հարավում Փառանի հսկա անապատն էր, իսկ արևելքում Աղի ծով տանող ճանապարհն էր, որը անցնում էր կիրճերի միջով և քարայրների կողքով։ Ինչ խոսք, այս շրջաններում Դավիթն ու իր մարդիկ շատ դժվարությունների էին բախվում և հավանաբար որսորդություն էին անում կերակուր հայթայթելու համար։ Այդ վայրերում նրանք հաճախ էին հանդիպում Նաբաղի հովիվներին։
10 Իսկ ինչպե՞ս էին Դավթի ռազմիկները վարվում Նաբաղի հովիվների հետ։ Ինչ խոսք, նրանք կարող էին գողանալ նրանց ոչխարները, բայց այդպես չէին անում։ Ընդհակառակը՝ պաշտպանում էին Նաբաղի ծառաներին և ոչխարներին (կարդա՛ 1 Սամուել 25։15, 16)։ Սովորաբար հովիվները շատ դժվարություններ էին դիմագրավում ոչխարների հոտը հսկելու ժամանակ, քանի որ ամենուր գիշատիչ կենդանիներ կային։ Բացի այդ, Իսրայելի հարավային սահմանը մոտ էր, և այդ պատճառով մյուս կողմից ավազակախմբերը հաճախ էին հարձակվում։
it, «Կյանք», պրբ. 45
Կյանք
«Կյանքի քսակը»։ Երբ Աբիգեան աղերսեց Դավթին վրեժ չառնել Նաբաղից և այդպիսով հետ պահեց նրան արյունահեղությունից, ասաց. «Եթե որևէ մեկը հետապնդի քեզ և փորձի խլել քո կյանքը, քո Աստված Եհովան իմ տիրոջ կյանքը ապահով կպահի իր մոտ՝ կյանքի քսակում, իսկ քո թշնամիների կյանքը նա կնետի, ինչպես քարն են նետում պարսատիկով» (1Սմ 25։29-33)։ Ինչպես որ մարդը թանկարժեք իրը ապահով պահում է ինչ-որ բանի մեջ, որ պաշտպանի ու պահպանի այն, այնպես էլ կենդանի Աստված Դավթի կյանքը ապահով պահում էր իր ձեռքերում։ Եթե Դավիթը չփորձեր իր ուժերով փրկություն ստանալ, այլ սպասեր Եհովային, նա կպաշտպաներ ու կազատեր նրա կյանքը թշնամիներից։ Իսկ Դավթի թշնամիների կյանքը Աստված դեն կնետեր։
«Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը»
Քոլեջում բասկետբոլի մարզչին ազատում են աշխատանքից բարկության անկառավարելի պոռթկումների պատճառով։
Երեխան ջղայնանում է, քանի որ չի ստանում իր ուզածը։
Մայր ու որդի գոռում են իրար վրա, քանի որ վերջինիս սենյակը թափթփված է։
ԲՈԼՈՐՍ տեսել ենք բարկացած մարդկանց, և, անկասկած, մենք ինքներս ենք երբեմն զայրանում։ Թեև գուցե բարկությունը համարենք բացասական էմոցիա, որը հարկավոր է ճնշել, հաճախ կարծում ենք, որ հիմնավոր պատճառ ունենք նեղվելու, հատկապես եթե ինչ-որ մեկը թվում է՝ վիրավորել է մեր զգացումները։ Հոգեբանների ամերիկյան ասոցիացիայի կողմից հրատարակված մի հոդվածում նույնիսկ ենթադրվում է, որ «բարկությունը միանգամայն նորմալ, առհասարակ մարդկային առողջ էմոցիա է»։
Այսպիսի տեսակետը գուցե ընդունելի լինի, եթե հաշվի առնենք այն, ինչ գրեց Պողոս առաքյալը՝ ներշնչված լինելով Աստծու կողմից։ Ընդունելով, որ հնարավոր է, որ ժամանակ առ ժամանակ մարդիկ բարկանան՝ նա ասաց. «Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք։ Թող արևը մայր չմտնի, քանի դեռ զայրացած եք» (Եփեսացիներ 4։26)։ Ուստի հարց է առաջանում՝ պե՞տք է թափենք մեր բարկությունը, թե՞ ամեն ինչ պետք է անենք, որ վերահսկենք այն։
ՊԵ՞ՏՔ Է ԲԱՐԿԱՆԱՍ
Երբ Պողոսը տվեց բարկության վերաբերյալ վերոհիշյալ խորհուրդը, նա, ակներևաբար, իր մտքում ուներ սաղմոսերգուի հետևյալ խոսքերը. «Թե բարկանաք էլ, մեղք մի՛ գործեք» (Սաղմոս 4։4)։ Սակայն ի՞նչ նպատակով Պողոսը, ներշնչված լինելով, տվեց այդ խորհուրդը։ Նա շարունակեց՝ բացատրելով. «Ամեն չարասիրտ դառնություն, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից, ինչպես նաև ամեն չարություն» (Եփեսացիներ 4։31)։ Պողոսը իրականում քաջալերում էր քրիստոնյաներին խուսափել բարկությունը թափելուց։ Հետաքրքիր է, որ Հոգեբանների ամերիկյան ասոցիացիայի կողմից հրատարակված նույն հոդվածում նաև ասվում է. «Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարկությունը թափելը բորբոքում է զայրույթն ու ագրեսիան և ոչնչով չի օգնում քեզ.... որ հարթես իրավիճակը»։
Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք «հեռացնել» բարկությունը և դրանից բխող բոլոր վատ հետևանքները։ Հին Իսրայելի իմաստուն Սողոմոն թագավորը գրեց. «Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը, և նրա գեղեցկությունը հանցանքին ուշադրություն չդարձնելն է» (Առակներ 19։11)։ Իսկ ինչպե՞ս է «մարդու ըմբռնողականությունը» օգնում նրան, երբ նրա ներսում փոթորիկ է։
ԻՆՉՊԵՍ Է ԸՄԲՌՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԱՐՏԵՑՆՈՒՄ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Ըմբռնողականությունը ունակություն է, որն օգնում է տեսնելու խնդրի արմատը։ Ըմբռնողականություն ունենալ նշանակում է տեսնել ավելին, քան երևում է։ Ինչպե՞ս դա կարող է օգնել, եթե մեզ վիրավորել կամ սադրանքի են ենթարկել։
Երբ անարդարություն ենք տեսնում, հնարավոր է՝ զայրանանք։ Սակայն եթե տրվենք մեր զգացումներին և բուռն կերպով արձագանքենք, գուցե վնասենք ինքներս մեզ կամ մեկ ուրիշի։ Ինչպես որ անկառավարելի հրդեհը բռնկվելով կարող է ամբողջությամբ այրել տունը, այնպես էլ զայրույթի պոռթկումը կարող է արատավորել մեր անունը և փչացնել ուրիշների, նույնիսկ Աստծու հետ փոխհարաբերությունները։ Ուստի երբ զգում ենք, որ բարկությունը մեր մեջ սաստկանում է, ժամանակն է, որ խորությամբ նայենք հարցին։ Տեղի ունեցածի ամբողջական պատկերը տեսնելը, անկասկած, կօգնի մեզ վերահսկելու մեր էմոցիաները։
Սողոմոնի հայրը՝ Դավիթ թագավորը, քիչ էր մնում արյունապարտ դառնար Նաբաղ անունով մի մարդու պատճառով, բայց նման բան տեղի չունեցավ, քանի որ նրան օգնեցին տեսնելու խնդրի արմատը։ Դավիթն ու իր մարդիկ պաշտպանում էին Նաբաղի հոտերը Հուդայի անապատում։ Երբ եկավ ոչխարներին խուզելու ժամանակը, Դավիթը Նաբաղին խնդրեց, որ իրենց սննդով ապահովի։ Սակայն Նաբաղը պատասխանեց. «Ուրեմն իմ հացը, ջուրը և խուզողներիս համար մորթած անասունի միսն առնեմ ու այս մարդկա՞նց տամ, երբ նույնիսկ չգիտեմ, թե նրանք որտեղից են»։ Ինչպիսի՜ անարգանք։ Երբ Դավիթը լսեց այդ խոսքերը, նա և մոտ 400 մարդիկ ճանապարհ ընկան, որ ոչնչացնեն Նաբաղին ու նրա տունը (1 Սամուել 25։4–13)։
Նաբաղի կինը՝ Աբիգեան, լսելով տեղի ունեցածի մասին, գնաց տեսնելու Դավթին։ Երբ հանդիպեց Դավթին ու նրա մարդկանց, նրա ոտքերն ընկավ ու ասաց. «Թույլ տուր, խնդրում եմ, որ քո աղախինը խոսի քեզ հետ, և լսիր քո աղախնի խոսքերը»։ Ապա նա Դավթին բացատրեց, թե որքան անմիտ մարդ է Նաբաղը, և ցույց տվեց, որ նա կափսոսա վրեժ առնելու և արյուն թափելու համար (1 Սամուել 25։24–31)։
Ինչպե՞ս Աբիգեայի խոսքերը օգնեցին լիցքաթափելու լարված իրավիճակը և մղեցին Դավթին ըմբռնողականություն դրսևորելու։ Առաջին՝ նա տեսավ, որ Նաբաղը իր էությամբ անմիտ մարդ էր։ Երկրորդ՝ հասկացավ, որ եթե վրեժ առներ, արյունապարտ կլիներ։ Դավթի պես՝ դու էլ գուցե ինչ-որ բանի պատճառով ցասումով լցվես։ Ի՞նչ պետք է անես։ «Մի քանի վայրկյան խորը շնչիր ու հաշվիր մինչև 10»,— առաջարկվում է բարկությունը վերահսկելու վերաբերյալ Մեյո կլինիկայի կողմից հրատարակված մի հոդվածում։ Այո՛, կանգ առ ու մտածիր, թե որն է խնդրի պատճառը, և թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այն, ինչ մտադրել ես անել։ Թող որ ըմբռնողականությունը հանդարտեցնի բարկությունդ և նույնիսկ վերջ դնի դրան (1 Սամուել 25։32–35)։
Այսօր էլ շատերը օգնություն ստանալու շնորհիվ վերահսկում են բարկությունը։ Սեբաստիանը պատմեց, թե ինչպես 23 տարեկանում գտնվելով Լեհաստանի բանտերից մեկում՝ Աստվածաշունչ ուսումնասիրելու շնորհիվ սովորեց տիրապետել իրեն և վերահսկել իր ուժգին էմոցիաները։ «Նախ՝ ես մտածում եմ խնդրի մասին,— ասաց նա։— Հետո՝ փորձում եմ կիրառել աստվածաշնչյան խորհուրդները։ Հասկացել եմ, որ Աստվածաշունչը լավագույն ուղեցույցն է»։
Սետսուոն, ըստ էության, նույն մոտեցումը կիրառեց։ Նա ասաց. «Երբ աշխատանքի վայրում ինձ բարկացնում էին, ես գոռում էի աշխատողների վրա։ Սակայն Աստվածաշունչը ուսումնասիրելուց հետո գոռալու փոխարեն՝ հարցնում եմ ինքս ինձ. «Բայց ո՞վ է մեղավոր։ Ես չե՞մ խնդրի պատճառը»»։ Այսպիսի հարցերի շուրջ մտածելը օգնեց Սետսուոին հանդարտեցնելու բարկությունը, և նա կարողացավ վերահսկել ուժգին էմոցիաները, որ փոթորկվում էին իր սրտում։
Բարկության զգացումը գուցեև շատ ուժգին լինի, սակայն Աստծու Խոսքի խորհուրդները շատ ավելի զորեղ են։ Կիրառելով աստվածաշնչյան իմաստուն խորհուրդները և աղոթելով Աստծուն օգնության համար՝ դու նույնպես կարող ես թույլ տալ, որ ըմբռնողականությունդ հանդարտեցնի կամ վերահսկի քո բարկությունը։
ԳԼՈՒԽ 25
Նա քաջաբար լսեց իր խղճի ձայնին և ճիշտն արեց
it, «Աբեսսա», պրբ. 3-5
Աբեսսա
Աբեսսան ավելի շատ էր աչքի ընկնում քաջությամբ, քան իր գլխավորած զորեղ ռազմիկները։ Մի անգամ նա միայնակ սպանեց 300 մարդու։ Նա այնպիսի մեծ համբավ ուներ, ինչպիսին ունեին Դավթի երեք ամենաուժեղ ռազմիկները, թեև, միևնույն է, նրանց չէր հասնում (2Սմ 23։18, 19)։
Աբեսսան հավատարմորեն աջակցում էր իր քեռի Դավթին նրա բոլոր ռազմարշավներում, սակայն տաքարյուն էր ու երբեմն անգթորեն էր վարվում, ինչի պատճառով հարկ էր լինում նրան սանձել։ Օրինակ՝ մի անգամ, երբ Աբեսսան և Դավիթը գիշերով թաքուն գնացին Սավուղի բանակատեղի, նա քնած Սավուղին՝ «Եհովայի օծյալին», ուզեց գետնին գամել նրա իսկ նիզակով, բայց Դավիթը կանգնեցրեց նրան (1Սմ 26։6-9)։ Երբ Աբիսողոմը ապստամբեց, Աբեսսային երկու անգամ հետ պահեցին Սեմեիին սպանելուց, ով անիծում էր թագավորին։ Սակայն Դավթին չհաջողվեց խոչընդոտել Աբեսսային, որ մասնակից չլինի Աբեների սպանությանը (2Սմ 3։30; 16։9-11; 19։21-23)։
Աբեսսան հայտնի դարձավ նաև նրանով, որ նրա գլխավորությամբ զորքը 18000 եդոմացու կոտորեց, ինչպես նաև պարտության մատնեց ամմոնացիներին։ Երբ Սաբեե անունով մի բենիամինցի խռովություն բարձրացրեց, Աբեսսան մասնակցեց դրա ճնշմանը։ Նա կարևոր դեր ունեցավ նաև Դավթի մղած վերջին պատերազմում, որ արձանագրված է Աստվածաշնչում։ Եթե նա օգնության չհասներ Դավթին, մի հաղթանդամ փղշտացի կսպաներ վերջինիս (1Տգ 18։12; 19։11-15; 2Սմ 20։1, 6; 21։15-17)։
it, «Կաքավ», պրբ. 4
Կաքավ
Կաքավը նուրբ միս ունի, ինչի պատճառով հին ժամանակներից որսորդների թիրախն է։ Հաճախ որսորդները հատուկ փայտ էին նետում թաքստոցից դուրս փախչող կաքավների վրա և տապալում դրանց։ Կաքավը սպառնացող վտանգից փախչելիս վազում է՝ ճարպկորեն շրջանցելով քարերն ու անհարթությունները և թաքնվելով ժայռախոռոչներում ու նման ապաստաններում։ Դրա համար էլ Դավիթը, ով Սավուղ թագավորի համառ հետապնդումների պատճառով մի թաքստոցից մյուսն էր փախչում, իր մասին ասաց. «Իսրայելի թագավորը.... ասես լեռներում կաքավի հետևից ընկած լինի» (1Սմ 26։20; հմմտ. Ողբ 3։52)։
Պատրա՞ստ ես համբերությամբ սպասելու
14 Դավիթ թագավորը նույնպես դարձավ շատ անարդարությունների զոհ։ Թեև վաղ տարիքում նա Եհովայի կողմից օծվեց որպես Իսրայելի ապագա թագավոր, սակայն պետք է մոտ 15 տարի սպասեր, որ սկսեր թագավորել, այն էլ միայն իր ցեղի՝ Հուդայի վրա (2 Սամ. 2։3, 4)։ Այդ ընթացքում անհավատարիմ թագավոր Սավուղը որոշ ժամանակ հետապնդում էր Դավթին՝ ցանկանալով սպանել նրան։ Դավիթը ստիպված էր ապրել փախստականի կյանքով, երբեմն՝ օտար երկրում, երբեմն էլ՝ անապատների քարայրներում։ Իսկ երբ Սավուղը պատերազմի դաշտում սպանվեց, Դավիթը դեռ ավելի քան 7 տարի պետք է սպասեր, մինչև իշխանություն ստանար ողջ Իսրայել ազգի վրա (2 Սամ. 5։4, 5)։
15 Դավիթն ինչո՞ւ էր պատրաստ համբերությամբ սպասելու։ Պատասխանը գտնում ենք այն նույն սաղմոսում, որում նա չորս անգամ հարցնում է. «Մինչև ե՞րբ»։ Նա գրում է. «Ես քո սիրառատ բարությանն եմ ապավինում, թող իմ սիրտը քո տված փրկությամբ ցնծա։ Եհովային եմ գովերգելու, որովհետև նա ինձ բարիով վարձատրեց» (Սաղ. 13։5, 6)։ Դավիթը վստահ էր, որ Եհովան սիրում է ու նվիրված է իրեն։ Նա ուրախությամբ սպասում էր Եհովայից եկող փրկությանը և հիշում էր, թե Աստված ինչպես է վարձատրել իրեն։ Անկասկած, Դավիթը հասկանում էր, որ արժեր սպասել։
Թանկ համարենք մեր երիտասարդներին
8 Դավիթ թագավորը համեստության հարցում նույնպես հիանալի օրինակ է թողել։ Նա շատ էր ցանկանում Եհովայի համար տուն կառուցել։ Բայց երբ Եհովան ասաց, որ այդ առանձնաշնորհումը տալու է երիտասարդ Սողոմոնին, Դավիթն ընդունեց դա և ամբողջ սրտով աջակցեց այդ նախագծին (1 Տար. 17։4; 22։5)։ Նա չմտածեց, թե ինքը Սողոմոնից ավելի լավ կարող է անել այդ գործը, քանի որ վերջինս «անփորձ պատանի է» (1 Տար. 29։1)։ Դավիթը գիտեր, որ տաճարի շինարարությունը հաջողությամբ կիրականցվի ոչ թե այն կառուցողի տարիքի և փորձի շնորհիվ, այլ Եհովայի օրհնության։ Ընդօրինակելով Դավթին՝ տարեցներն այսօր շարունակում են ակտիվ մնալ ծառայության մեջ, նույնիսկ երբ իրենց նշանակումը փոխվում է։ Նրանք գիտեն, որ Եհովան կօրհնի այն երիտասարդներին, ովքեր անում են այն գործը, որը նախկինում իրենք էին անում։
Աստվածաշնչյան վեբ քարտ
Սավուղ թագավոր
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏ 41
ՀԱՎԱՔԻՐ ՈՒ ՍՈՎՈՐԻՐ | ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏ
ՍԱՎՈՒՂ ԹԱԳԱՎՈՐ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ։ Իսրայելի առաջին թագավորը։ Սկզբում Սավուղը խոնարհ էր ու համեստ։ Բայց հետո գոռոզացավ, ու Եհովան մերժեց նրան՝ որպես թագավորի։ Սավուղը հալածում էր Դավթին, որը դարձել էր հզոր ռազմիկ, և ուզում էր սպանել նրան։ Սակայն Եհովան պաշտպանեց Դավթին։ Ավելի ուշ Սավուղը մահացավ փղշտացիների դեմ պատերազմում (1 Սամուել 31։1-4)։
ՀԱՐՑԵՐ
Ա. Սավուղի որդիներից ո՞վ դարձավ Դավթի մտերիմ ընկերը (1 Սամուել 18։1)։
Բ. Սամուել մարգարեն ասաց Սավուղին. «.... զոհից լավ է» (1 Սամուել 15։22)։
Գ. Ճի՞շտ է, թե՞ սխալ։ Սավուղը դանդաղկոտ և թույլ մարդ էր (2 Սամուել 1։23)։
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Ա. Հովնաթանը։
Բ. Հնազանդությունը։
Գ. Սխալ է։ Սավուղը համեմատվում է սրընթաց արծիվների և զորեղ առյուծների հետ։
[ժամանակագրական սանդղակ]
մ.թ.ա. 4026 Ադամի արարումը
Ապրել է մ.թ.ա. մոտ 1100-ին
մ.թ. 1
մ.թ. մոտ 98 Գրվել է Աստվածաշնչի վերջին գիրքը
[քարտեզ]
Սավուղը հետապնդում էր Դավթին Ռամայում, Կեիլայում Զիփ անապատում, Մաոնի անապատում և Ենգադիում
Ռամա
Երուսաղեմ
Կեիլա
Զիփ
Մաոն
Ենգադի
ԳԼՈՒԽ 26
Նա խրատեց թագավորին
Նաթան. մաքուր երկրպագության նվիրված պաշտպան
Նաթանին ու Գադին են վերագրվում 1 Սամուել 25–31 գլուխների և ամբողջ «2 Սամուել» գրքի գրությունը։ Այս ներշնչված գրքերում արձանագրված պատմությունների վերաբերյալ հետևյալն է ասվում. «Դավիթ թագավորի գործերի մասին, ինչպես առաջինների, այնպես էլ վերջինների, գրված է Սամուել տեսանողի, Նաթան մարգարեի և Գադ տեսանողի գրառումների մեջ» (1 Տար. 29։29)։ Նաթանի անունը նաև հիշատակվում է «Սողոմոնի մնացած գործերի մասին» արձանագրության առնչությամբ (2 Տար. 9։29)։ Հետևաբար, շատ հավանական է, որ նույնիսկ Դավթի մահից հետո Նաթանը շարունակում էր կարևոր դեր ունենալ արքունիքում։
Նաթանի մասին հիմնականում տեղեկանում ենք այն գրառումներից, որոնք հավանաբար հենց ինքն է արել։ Նրա մասին շատ բան ասում է այն, որ նա լռել է որոշ հարցերի վերաբերյալ։ Ակներևաբար, Նաթանը համեստ պատմիչ էր։ Նա փառասեր չէր և չէր ձգտում անուն ձեռք բերել։ Համաձայն աստվածաշնչյան մի բառարանի՝ ներշնչված արձանագրության մեջ նա «չի ներկայացնում ինքն իրեն և հանդես է գալիս առանց տոհմաբանության»։ Մենք ոչինչ չգիտենք Նաթանի ծագման ու անձնական կյանքի մասին։
Գիտեի՞ք արդյոք
Ինչո՞ւ էին Դավիթ թագավորի բանակում նաև այլազգիներ ծառայում
ԴԱՎԻԹ ԹԱԳԱՎՈՐԻ բանակում իսրայելացիներից բացի ծառայում էին նաև այլազգիներ, որոնցից էին ամմոնացի Սելեկը, քետացի Ուրիան և մովաբացի Եթեման (1 Տար. 11։39, 41, 46)։ Նրա զինվորների մեջ կային նաև «քերեթցիներ.... փելեթցիներ.... [և] գեթացիներ» (2 Սամ. 15։18)։ Գեթի բնակիչները փղշտացիներ էին, և կարծիք կա, որ քերեթցիներն ու փելեթցիները սերտ ազգակցական կապ ունեին փղշտացիների հետ (Եզեկ. 25։16; Հեսու 13։2, 3; 1 Սամ. 6։17, 18)։
Ինչո՞ւ էր Դավիթը թույլ տալիս, որ իր բանակում այլազգիներ ծառայեին։ Նա համոզված էր, որ նրանք հավատարիմ են իրեն, և, որ ավելի կարևոր է, հավատարիմ են Եհովային։ Քերեթցիների ու փելեթցիների մասին աստվածաշնչյան մի բառարանում հետևյալն է ասվում. «Նրանք հավատարիմ մնացին Դավթին նրա իշխանության ամենադժվար ժամանակներում» (The New Interpreter’s Dictionary of the Bible)։ Ինչի՞ց է դա երևում։ Երբ «Իսրայելի բոլոր մարդիկ» լքեցին Դավթին և «Սաբա անունով մի անպիտան մարդու» հետևից գնացին, քերեթցիներն ու փելեթցիները հավատարիմ մնացին նրան և օգնեցին ճնշել Սաբայի հրահրած ապստամբությունը (2 Սամ. 20։1, 2, 7)։ Մի անգամ էլ Դավթի որդի Ադոնիան փորձեց տիրանալ իր հոր գահին։ Սակայն այս անգամ էլ քերեթցիներն ու փելեթցիները հավատարիմ մնացին Դավթին և աջակցեցին, որ գահին նստի Սողոմոնը, ում Եհովան օծել էր որպես հաջորդ թագավոր (1 Թագ. 1։24-27, 38, 39)։
Մյուս այլազգին, ով նվիրված մնաց Դավթին, գեթացի Եթթային էր։ Եթթային և նրա 600 ռազմիկները թիկունք կանգնեցին Դավթին, երբ վերջինիս որդի Աբիսողոմը ըմբոստացավ և Իսրայելի մարդկանց սրտերը թագավորի դեմ տրամադրեց։ Սկզբում Դավիթը Եթթայիին ասաց, որ նա այլազգի է, ուստի կարող է չմասնակցել այդ կռվին։ Բայց Եթթային պատասխանեց. «Կենդանի է Եհովան, և կենդանի է իմ տեր թագավորը. ուր որ իմ տեր թագավորը լինի, այնտեղ էլ քո ծառան կլինի։ Ես պատրաստ եմ նույնիսկ մեռնել քեզ հետ» (2 Սամ. 15։6, 18-21)։
Թեև քերեթցիները, փելեթցիները և գեթացիները այլազգի էին, սակայն ընդունում էին, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը, և որ Դավիթը նրա օծյալն է։ Դավիթը պետք է որ անչափ ուրախ լիներ, որ իր կողքին նման հավատարիմ տղամարդիկ կային։
[ծանոթագրություն]
2 Օրենք 23։3-6 համարներում արձանագրված Աստծու օրենքը ամմոնացիներին և մովաբացիներին արգելում էր մտնել Իսրայելի ժողով։ Բայց թերևս դա չէր նշանակում, որ այդ ազգերի մարդիկ չէին կարող դառնալ Իսրայել ազգի լիիրավ անդամ և չէին կարող շփում ունենալ իսրայելացիների հետ կամ բնակվել նրանց հետ (տես it, «Ամմոնացիներ», պրբ. 20 [it-1-E, էջ 95])։
it, «Դավիթ», պրբ. 29
Դավիթ
Այդպես էլ եղավ։ Բերսաբեի ապօրինածին որդին լույս աշխարհ գալուց կարճ ժամանակ անց հիվանդացավ ու մահացավ, թեև Դավիթը յոթ օր ծոմ էր պահել և սուգ արել նրա համար (2Սմ 12։15-23)։ Հետագայում Դավթի առաջնեկը՝ Ամնոնը, բռնաբարեց իր քույր Թամարին և սպանվեց եղբոր կողմից, ինչը մեծ ցավ պատճառեց իր հորը (2Սմ 13։1-33)։ Ավելի ուշ Աբիսողոմը՝ Դավթի երրորդ և սիրելի որդին, ոչ միայն փորձեց զավթել գահը, այլև բացահայտ արհամարհեց ու հանրորեն անարգեց իր հորը՝ հարաբերություն ունենալով նրա հարճերի հետ (2Սմ 15։1-16։22)։ Դավթի նվաստացումը գագաթնակետին հասավ, երբ նրա որդին ապստամբեց իր դեմ, ինչի պատճառով երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Որքան էլ որ Դավիթը չէր ցանկանում, Աբիսողոմն ի վերջո սպանվեց, ինչը մեծ վիշտ պատճառեց նրան (2Սմ 17։1-18։33)։ Երբ Դավիթը Աբիսողոմի պատճառով փախուստի մեջ էր, շարադրեց 3-րդ սաղմոսը, որում ասաց. «Եհո՛վա, դու ես փրկություն տվողը» (Սղ 3։8)։
Նաթան. մաքուր երկրպագության նվիրված պաշտպան
Նաթանը տեղյակ էր, որ ծեր Դավթից հետո թագավոր էր դառնալու Սողոմոնը։ Ուստի նա վճռականությամբ գործեց, երբ Դավթի կյանքի վերջին տարիներին Ադոնիան փորձեց զավթել գահը։ Եվ կրկին Նաթանը գործեց նրբանկատությամբ ու նվիրվածությամբ։ Սկզբում նա ասաց Բերսաբեին, որ հիշեցնի Դավթին այն մասին, որ նա խոստացել էր իր որդի Սողոմոնին տալ թագավորությունը։ Հետո մարգարեն ինքը գնաց թագավորի մոտ՝ հարցնելու, թե արդյոք նա է թույլ տվել, որ Ադոնիան թագավոր դառնա։ Հասկանալով իրավիճակի լրջությունը՝ տարեց թագավորը Նաթանին և մյուս հավատարիմ ծառաներին ասաց, որ Սողոմոնին օծեն ու թագավոր հռչակեն։ Այդպես՝ Ադոնիայի հեղաշրջումը ձախողվեց (1 Թագ. 1։5–53)։
«Աստվածաշնչյան առաջադրանքներ» վեբ հոդվածաշար
Խոնարհությամբ ընդունիր խրատը
ՊԱՏԱՆԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Խոնարհությամբ ընդունիր խրատը Դավիթ և Բերսաբե. մաս 2
Ցուցումներ։ Այս առաջադրանքը կատարիր հանգիստ միջավայրում։ Աստվածաշնչից համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։
Գլխավոր կերպարները։ Դավիթ և Նաթան
Ներկայացված դրվագը։ Ներվում է Դավթի մեծ մեղքը, սակայն նա պետք է կրի դրա դառը հետևանքները։
1 ՄՏԱԾԻՐ ԴՐՎԱԳԻ ՄԱՍԻՆ (ԿԱՐԴԱ 2 ՍԱՄՈՒԵԼ 12։1−24)։
Ըստ քեզ՝ ինչպիսի՞ն էր Նաթանի տրամադրությունը։
Ձայնի ի՞նչ տոնով էր Նաթանը Դավթին պատմում աղքատ մարդու և գառնուկի մասին օրինակը։
Ինչպե՞ս է Նաթանի ձայնի տոնը փոխվում 7-9-րդ համարներում, երբ ասում է, թե ում է այդ օրինակը վերաբերում։
2 ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ ԱՐԱ։
Ինչո՞ւ Նաթանը պետք է որ նախապես լավ մտածեր, թե ինչպես Դավթին հայտնի նրա մեղքի մասին։
Քո կարծիքով՝ ինչո՞ւ Նաթանը հենց այս օրինակն ընտրեց Դավթին օգնելու համար։
Ինչպե՞ս Նաթանը Դավթի մեջ արդարության զգացում արթնացրեց, և ինչո՞ւ էր այդ մոտեցումը ավելի արդյունավետ, քան Դավթին ստիպելը, որ խոստովանի իր մեղքը։
Կարող է թվալ, թե Եհովան արագ ներեց Դավթին (նորից կարդա 13-րդ համարը)։ Սակայն ի տարբերություն մեզ՝ Եհովան ի՞նչ է կարողանում տեսնել մարդկանց մեջ։
Ըստ քեզ՝ ինչո՞ւ էր արդարացի, որ Դավիթը կրեր իր մեղքի հետևանքները (նորից կարդա 10-12-րդ և 14-րդ համարները)։
3 ԿԻՐԱՌԻՐ ՍՈՎՈՐԱԾԴ։
Գրի առ, թե ինչ սովորեցիր...
խոնարհության անհրաժեշտության մասին։
մեղքի հետևանքների մասին։
Եհովայի ներողամտության մասին։
4 ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ։
Ինչի՞ համար եմ խրատ կամ խորհուրդ ստացել։
Ի՞նչ պետք է անեմ, որ ճիշտ արձագանքեմ խրատին։
Ինչո՞ւ կարելի է ասել, որ խրատը Եհովայի սիրո նշանն է (ՀՈՒՇՈՒՄ. կարդա Եբրայեցիներ 12։5, 6)։
Այս պատմության մեջ ո՞րն է ամենակարևոր դասը ինձ համար և ինչո՞ւ։
Առաջարկ։ Պատկերացրու՝ պատմությունն այլ ավարտ է ունենում։ Գրիր, թե ինչ կպատահեր, եթե Դավիթը չընդուներ իր սխալը և նույնիսկ պատժեր Նաթանին։ Այդ դեպքում Եհովան ինչպե՞ս կվարվեր Դավթի հետ։
ԳԼՈՒԽ 27
Նա դառնությամբ չլցվեց
it, «Մաքիր», № 2
Մաքիր
2. Ամիելի որդին (և Լադաբարի բնակիչներից մեկը), որի տանն ապրում էր Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն, նախքան Դավիթը բերել տվեց նրան և իր հոգածության տակ առավ (2Սմ 9։4-7, 13)։ Հետագայում երբ Աբիսողոմը ապստամբություն բարձրացրեց, Մաքիրը այն մարդկանց թվում էր, ովքեր Դավիթ թագավորին ու նրա հետ եղողներին ապահովեցին սննդով և այլ անհրաժեշտ բաներով (2Սմ 17։27-29)։
it, «Շուն», պրբ. 5
Շուն
Հետևյալ օրինակները նույնպես ցույց են տալիս, որ լեշակեր վայրի շներին արհամարհանքով էին վերաբերվում։ Երբ Դավիթը, փայտը ձեռքին, շարժվեց Գողիաթի ուղղությամբ, վերջինս բղավեց. «Ես շո՞ւն եմ, ի՞նչ է» (1Սմ 17։43)։ Մի անգամ Դավիթը Սավուղ թագավորին հարցրեց. «Ո՞ւմ ես դու հետապնդում՝ ինձ նման սատկած շա՞նը»։ Այդ խոսքերով նա ցույց տվեց, որ աննշան մարդ է և նույնքան անվնաս է, որքան սատկած շունը (1Սմ 24։14)։ Նմանապես՝ Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն Դավիթ թագավորի հետ խոսելիս իրեն կոչեց «մեռած շուն»՝ այդպիսով չափազանց նվաստացնելով իր անձը (2Սմ 9։8; տես նաև 3։8; 16։9; 2Թգ 8։13)։ Եսայիա մարգարեն Աստծու ժողովրդի այսպես կոչված հոգևոր առաջնորդներին կույր ժամապահներ կոչեց և նրանց համեմատեց համր, քնկոտ, անհագ ախորժակ ունեցող շների հետ, որոնք վտանգի դեպքում ոչ մի օգուտ չեն տալիս (Ես 56։10, 11)։ Եհովայի ծառաների թշնամիները, ինչպես նաև այլազգիները համեմատվում էին շների հետ (Սղ 22։16, 20; 59։6, 14; Մթ 15։26, 27; տես ԱՍՈՐԻՔԻ ՓՅՈՒՆԻԿԻԱ)։ Հիսուս Քրիստոսը հոգևոր բաների հանդեպ գնահատանք չունեցող մարդկանց շների հետ համեմատեց՝ ասելով. «Սուրբ բաները շներին մի՛ տվեք» (Մթ 7։6)։
w02 2/15, էջ 14, պրբ. 11, ծնթ.
Նրանք պայքարեցին իրենց «մարմնի խայթի» դեմ
11 Ավելի ուշ Մեմփիբոսթեն ստիպված էր տանել մարմնի ևս մեկ խայթ։ Նրա ծառա Սիբան զրպարտեց նրան Դավիթ թագավորի առաջ, որն իր որդի Աբիսողոմի բարձրացրած ապստամբության պատճառով փախել էր Երուսաղեմից։ Սիբան ասաց, որ Մեմփիբոսթեն, հուսալով ստանալ իր հոր թագավորությունը, անհավատարմորեն մնացել է Երուսաղեմում։ Դավիթը հավատաց Սիբայի զրպարտանքին ու Մեմփիբոսթեի ողջ ունեցվածքը տվեց այդ խաբեբային (Բ Թագաւորաց 16։1–4)։
[ծանոթագրություն]
Հազիվ թե Մեմփիբոսթեի պես երախտապարտ, խոնարհ մարդը նման հավակնոտ դիտավորություն ունենար։ Կասկած չկա, որ նա շատ լավ գիտեր, թե ինչպիսի՛ հավատարիմ մարդ էր եղել իր հայրը՝ Հովնաթանը։ Թեև վերջինս Սավուղ թագավորի որդին էր, բայց խոնարհաբար ընդունեց Դավթին՝ որպես Իսրայելի համար Եհովայի կողմից ընտրված թագավորի (Ա Թագաւորաց 20։12–17)։ Լինելով Մեմփիբոսթեի աստվածավախ ծնողը և Դավթի հավատարիմ ընկերը՝ Հովնաթանը չէր սովորեցնի իր որդուն ձգտել արքայական իշխանության։
it, «Մեմփիբոսթե», № 2, պրբ. 3
Մեմփիբոսթե
Երբ գաբաոնացիները պահանջեցին, որ Սավուղի սերնդից մարդիկ մահվան մատնվեն որպես փոխհատուցում այն չարիքի դիմաց, որ թագավորը մտադրել էր անել իրենց, Դավիթը խղճաց Մեմփիբոսթեին, քանի որ ինքն ու Հովնաթանը երդում էին տվել Եհովայի առաջ, ու խնայեց նրա կյանքը (2Սմ 21։7, 8)։ Աստվածաշնչում այլևս ոչինչ չի ասվում Մեմփիբոսթեի մասին։ Հայտնի է միայն, որ Սավուղի տոհմը շարունակեց Մեմփիբոսթեի որդի Միքան (2Սմ 9։12; 1Տգ 9։39-44)։ Ինչպես երևում է 1 Տարեգրություն 8։34 և 9։40 համարներից, Մեմփիբոսթեն, ըստ ամենայնի, նաև կոչվում էր Մերի-Բահաղ։
Երբևէ քեզ «սպիտակ ագռավ» զգացե՞լ ես
Սովորեցրեք ձեր երեխաներին
«ՍՊԻՏԱԿ ագռավը» նա է, ով չի ընդունվում ուրիշների կողմից և չի դառնում նրանց խմբի մի մասը։ Գուցե նա ուրիշ մաշկի գույն ունի, ուրիշ ազգից է կամ չի խոսում ու չի վարվում բոլորի նման։ Երբևէ քեզ «սպիտակ ագռավ» զգացե՞լ ես։~
Այժմ խոսենք մի մարդու մասին, որը նույն զգացումներն է ունեցել։ Նրա անունը Մեմփիբոսթե էր։ Եկ տեսնենք, թե ով էր նա և ինչու էր իրեն այդպես զգում։ Եթե դու էլ ես քեզ երբևէ «սպիտակ ագռավ» զգացել, ուրեմն շատ բան կարող ես սովորել նրանից։
Մեմփիբոսթեն Դավթի սիրելի ընկերոջ՝ Հովնաթանի որդին էր։ Պատերազմում զոհվելուց առաջ Հովնաթանն ասաց Դավթին, որ բարի աչքով նայի իր երեխաներին։ Գահ բարձրանալուց տարիներ անց Դավիթը հիշեց Հովնաթանի այս խոսքերը։ Բայց Հովնաթանի զավակներից միայն Մեմփիբոսթեն էր մնացել։ Փոքր տարիքում նրա հետ դժբախտություն պատահեց, որի հետևանքով Մեմփիբոսթեն իր ողջ կյանքի ընթացքում կաղ մնաց։ Հիմա հասկանո՞ւմ ես, թե ինչու էր նա իրեն «սպիտակ ագռավ» զգում։~
Դավիթն ուզում էր բարիք անել Հովնաթանի որդուն։ Ուստի նա Մեմփիբոսթեին Երուսաղեմում՝ իր տան մոտ, տուն տվեց և տեղ տվեց իր ճաշի սեղանի շուրջ։ Բացի այդ, Սիբային, նրա որդիներին ու ծառաներին տվեց Մեմփիբոսթեին որպես ծառաներ։ Անկասկած, Դավիթը պատվի արժանացրեց Հովնաթանի որդուն։ Գիտե՞ս՝ ինչ եղավ հետո։~
Դավթի տան մեջ շուտով լուրջ խնդիրներ ծագեցին։ Աբիսողոմը՝ նրա որդիներից մեկը, դուրս եկավ իր հոր դեմ և փորձեց խլել գահը։ Իր կյանքը փրկելու համար Դավիթը ստիպված եղավ փախուստի դիմել։ Շատերը գնացին Դավթի հետ, քանի որ գիտեին, որ նա է օրինական թագավորը։ Մեմփիբոսթեն նույնպես ցանկացավ գնալ, սակայն չէր կարող, քանի որ հազիվ էր քայլում։
Այնուհետև Սիբան ասաց Դավթին, որ Մեմփիբոսթեն մնացել է, որովհետև իրականում ցանկանում է թագավոր դառնալ։ Իսկ Դավիթը հավատաց այս ստին։ Ուստի նա Սիբային տվեց Մեմփիբոսթեի ողջ ունեցվածքը։ Շուտով թագավորը հաղթանակ տարավ Աբիսողոմի դեմ մղած պատերազմում և վերադարձավ Երուսաղեմ, ու լսեց նաև Մեմփիբոսթեին։ Նա որոշեց, որ Մեմփիբոսթեն ու Սիբան պետք է բաժանեն իրենց ունեցվածքը։ Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս վարվեց Մեմփիբոսթեն։~
Նա չտրտնջաց՝ ասելով, որ Դավթի կայացրած որոշումն անարդար է։ Մեմփիբոսթեն գիտեր՝ թագավորին խաղաղություն է պետք, որ կարողանա իր գործերը լավ կատարել։ Ուստի նա ասաց, որ Սիբան վերցնի ամբողջ ունեցվածքը։ Մեմփիբոսթեի համար կարևորն այն էր, որ Եհովայի ծառան՝ Դավիթը, վերադարձել էր Երուսաղեմ և շարունակելու էր թագավորել։
Մեմփիբոսթեն շատ տառապեց։ Նա հաճախ էր իրեն օտարացած զգում։ Բայց Եհովան սիրում էր նրան և հոգ էր տանում նրա մասին։ Ի՞նչ կարող ենք սովորել դրանից։~ Նույնիսկ երբ անում ենք այն, ինչ ճիշտ է, ոմանք կարող են ստեր փչել մեր մասին։ Հիսուսն ասաց. «Եթե աշխարհն ատում է ձեզ, իմացեք, որ ինձ ձեզանից առաջ է ատել»։ Մարդիկ նույնիսկ սպանեցին Հիսուսին։ Մենք կարող ենք վստահ լինել, որ եթե անենք այն, ինչ ճիշտ է, ճշմարիտ Աստված Եհովան և իր Որդի Հիսուսը կսիրեն մեզ։
Կարդա քո Աստվածաշնչում
2 Սամուել 4։4; 9։1-10; 19։24-30
ԳԼՈՒԽ 28
Նա «իր ողջ կյանքում» լիովին նվիրված էր Եհովային
Կարևո՞ր է արդյոք, թե ինչպես ենք երկրպագում Աստծուն
Իսրայելացիների միախառնված երկրպագության կենտրոնները «բարձրավանդակներն» էին, կամ՝ սրբատեղիները, որտեղ կային զոհասեղաններ, խունկ ծխելու սեղաններ, սուրբ սյուներ և սուրբ ձողեր, որոնք ակներևաբար պատրաստված էին փայտից և խորհրդանշում էին քանանացիների պտղաբերության աստվածուհուն՝ Աշերային։ Հուդայում երկրպագության այդպիսի վայրեր շատ կային։ Այդ մասին կարդում ենք Դ Թագաւորաց 23։5, 8–ում. «Յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի շուրջի բարձրաւանդակների վերայ.... Գաբայից [հյուսիսային սահմանից] մինչև Բերսաբէէ [հարավային սահման]»։
Այս բարձրավանդակներում իսրայելացիները «խունկ էին ծխում Բահաղին, արեգակին ու լուսնին եւ աստեղատներին եւ երկնքի բոլոր զօրքերին»։ Նրանք ունեին «իգացողների տներ.... Տիրոջ տան մէջ» և իրենց երեխաներին զոհաբերում էին «կրակով Մողոքի համար» (Դ Թագաւորաց 23։4–10)։
Հնագետները հարյուրավոր կավե արձանիկներ են գտել Երուսաղեմում և Հուդայում, հատկապես սեփական տների ավերակներում։ Դրանց մեծ մասը եղել են մեծ կրծքերով մերկ կանանց արձանիկներ։ Հնագետներն ասում են, որ այդ արձանիկները ներկայացրել են պտղաբերության աստվածուհիներ Աստարովթին և Աշերային։ Դրանք համարվել են «հղիության և ծննդաբերության թալիսմաններ»։
Ինչպե՞ս էին իսրայելացիները վերաբերվում միախառնված երկրպագության վայրերին։ Եբրայական համալսարանի պրոֆեսոր Եփրաիմ Սթերնը նշում է, որ այս բարձրավանդակներից շատերը, հավանաբար, «նվիրված են եղել Յահվեին [Եհովային]»։ Հնագիտական վայրերում հայտնաբերված մակագրությունները նույնպես թիկունք են կանգնում այս տեսակետին։ Օրինակ՝ դրանցից մեկում նշվում է. «Ես օրհնում եմ քեզ Սամարիայի Յահվեի և նրա աշերայի անունից»։ Իսկ մեկ ուրիշում գրված է. «Ես օրհնում եմ քեզ Թեմանի Յահվեի և նրա աշերայի անունից»։
Այս օրինակները ցույց են տալիս, թե ինչպես են իսրայելացիները Եհովա Աստծուն տրվող մաքուր երկրպագությունը միախառնել ամոթալի հեթանոսական սովորույթներին։ Հետևանքը եղել է այն, որ բարոյականությունն անկում է ապրել և հոգևոր խավար է տիրել։ Ինչպե՞ս է Աստված վերաբերվել այս ապականված երկրպագությանը։
it, «Հանանի», № 2
Հանանի
2. Տեսանող, ով նախատեց Հուդայի Ասա թագավորին Եհովային ապավինելու փոխարեն Ասորիքի թագավորի հետ դաշինք կնքելու համար։ Թագավորը վիրավորվեց նրա ասածներից ու բանտարկեց նրան (2Տգ 16։1-3, 7-10)։ Հանանին ակներևաբար Հեուի հայրն էր՝ այն մարգարեի, ով կշտամբեց Իսրայելի Բաասա թագավորին և Հուդայի Հովսափատ թագավորին (1Թգ 16։1-4, 7; 2Տգ 19։2, 3; 20։34)։
Եհովային լիակատար սրտով ծառայիր
5 Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորության անջատվելուց հետո Ասան Հուդայի երրորդ թագավորն էր։ Նա իր երկիրը մաքրեց կռապաշտությունից և վռնդեց տաճարային պոռնիկներին։ Նույնիսկ իր տատ Մաաքային «զրկեց տիկնությունից այն պատճառով, որ նա զզվելի կուռք էր շինել» (1 Թագ. 15։11–13)։ Բացի այդ, Ասան իր ժողովրդին հորդորեց «փնտրել.... Եհովային և պահել օրենքն ու պատվիրանները»։ Այդպիսով՝ նա նպաստեց ճշմարիտ երկրպագության առաջխաղացմանը (2 Տար. 14։4)։
6 Ասայի իշխանության առաջին տասը տարիների ընթացքում Եհովան օրհնեց Հուդան՝ տալով խաղաղություն։ Այնուհետև Հուդայի դեմ դուրս եկավ եթովպացի Զարան՝ մեկ միլիոնանոց զորքով ու երեք հարյուր կառքերով (2 Տար. 14։1, 6, 9, 10)։ Ասան ի՞նչ արեց այս դժվար իրավիճակում։ Նա լիովին վստահեց Եհովային (կարդա 2 Տարեգրություն 14։11)։ Պատասխանելով Ասայի սրտագին աղոթքին՝ Աստված նրան լիակատար հաղթանակ շնորհեց՝ ոչնչացնելով եթովպական զորքը (2 Տար. 14։12, 13)։ Նույնիսկ երբ երկրում անհավատարիմ թագավորներ էին իշխում, Եհովան հանուն իր անվան երբեմն նրանց հաղթանակ էր շնորհում (1 Թագ. 20։13, 26–30)։ Ի տարբերություն նրանց՝ Ասան ապավինեց Աստծուն, և Եհովան պատասխանեց նրա աղոթքին։ Ճիշտ է, ավելի ուշ Ասան իմաստությամբ չվարվեց, օրինակ՝ օգնություն խնդրեց ոչ թե Եհովայից, այլ Ասորիքի թագավորից (1 Թագ. 15։16–22)։ Բայց Աստված համարեց, որ Ասայի սիրտը «նրա կյանքի բոլոր օրերում ամբողջությամբ [Իր] հետ էր»։ Ճիշտն անելու հարցում ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել այս թագավորին (1 Թագ. 15։14)։
Ուշագրավ մտքեր «Բ Մնացորդաց» գրքից
14։2-5; 15։17 — Վերացրե՞ց արդյոք Ասա թագավորը բոլոր «բարձրաւանդակները»։ Ըստ ամենայնի, ոչ։ Հնարավոր է Ասան վերացրեց միայն այն բարձրավանդակները, որտեղ պաշտում էին կեղծ աստվածների, սակայն չվերացրեց նրանք, որտեղ մարդիկ երկրպագում էին Եհովային։ Նաև հավանական է, որ Ասայի իշխանության վերջին հատվածում բարձրավանդակները կրկին կառուցվեցին։ Դրանք նրա որդի Հովսափատը վերացրեց։ Իրողությունն այն է, որ բարձրավանդակները լիովին չվերացվեցին նույնիսկ Հովսափատի օրոք (Բ Մնացորդաց 17։5, 6; 20։31–33)։
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 38
Իմաստնորեն օգտագործիր խաղաղ ժամանակները
«Երկրում խաղաղություն էր տիրում։ Այդ տարիներին ոչ ոք չէր պատերազմում նրա դեմ, որովհետև Եհովան նրան հանգստություն էր տվել» (2 ՏԱՐ. 14։6)։
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ
Մեր հավատակիցներից շատերը ապրում են այնպիսի երկրներում, որտեղ կարող են ազատորեն երկրպագել Եհովային։ Եթե դու էլ ես այդպիսի երկրում ապրում, ապա ինչպե՞ս ես օգտվում այդ հնարավորությունից։ Հուդայի Ասա թագավորը և առաջին դարի քրիստոնյաները իմաստնորեն օգտագործեցին խաղաղ ժամանակները։ Այս հոդվածում կտեսնենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրանց։
ՔՈ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ե՞րբ է ավելի դժվար ծառայել Եհովային՝ այն ժամանակ, երբ խնդիրնե՞ր ունենք, թե՞ երբ մեր կյանքում ամեն ինչ համեմատաբար լավ է։ Սովորաբար դժվարությունների ժամանակ մենք հակված ենք ապավինելու Եհովային։ Բայց ինչպե՞ս ենք վարվում, երբ մեր կյանքում ամեն ինչ համեմատաբար հանգիստ է։ Արդյո՞ք շեղվում ենք Աստծուն ծառայելուց։ Եհովան իսրայելացիներին նախազգուշացրել էր նման վտանգի մասին (2 Օրենք 6։10–12)։
2 Ասա թագավորը իմաստությամբ վարվեց՝ լիովին ապավինելով Եհովային։ Նա հրաշալի օրինակ է մեզ համար։ Ասան ծառայեց Եհովային ոչ միայն անհանգիստ ժամանակներում, այլ նաև խաղաղ։ Վաղ տարիքից «Ասայի սիրտը.... ամբողջությամբ Եհովայի հետ էր» (1 Թագ. 15։14)։ Նա Եհովայի հանդեպ իր նվիրվածությունը փաստեց՝ Հուդայից հեռացնելով կեղծ երկրպագությունը։ Աստվածաշնչում ասվում է, որ Ասան «կործանեց օտար զոհասեղաններն ու բարձունքները, ջարդուփշուր արեց սուրբ սյուներն ու կոտրեց սուրբ ձողերը» (2 Տար. 14։3, 5)։ Նա նույնիսկ զրկեց իր տատ Մաաքային պատվավոր դիրքից՝ տիկնությունից, քանի որ վերջինս առաջ էր տանում կեղծ երկրպագությունը (1 Թագ. 15։11–13)։
3 Ասան ոչ միայն Հուդայից հեռացրեց կեղծ երկրպագությունը, այլ նաև նպաստեց մաքուր երկրպագության առաջխաղացմանը։ Նա օգնեց Հուդայի բնակիչներին վերադառնալ Եհովայի մոտ։ Եհովան օրհնեց Ասային և իսրայելացիներին՝ տալով նրանց խաղաղ ժամանակներ։ Ասայի իշխանության օրոք տասը տարի շարունակ «երկրում խաղաղություն էր տիրում» (2 Տար. 14։1, 4, 6)։ Այս հոդվածում կքննենք, թե ինչպես Ասան օգտագործեց այդ խաղաղ ժամանակները։ Հետո ուշադրություն կդարձնենք, թե այս հարցում ինչ կարող ենք սովորել առաջին դարի քրիստոնյաներից։ Իսկ վերջում կիմանանք հետևյալ հարցի պատասխանը. «Եթե ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ մեր գործունեությունը արգելված չէ, ինչպե՞ս կարող ենք ճիշտ օգտագործել խաղաղ ժամանակները»։
ԱՍԱՆ ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
4 Կարդա 2 Տարեգրություն 14։2, 6, 7։ Ասան ժողովրդին ասաց, որ Եհովան իրենց «ամեն կողմից հանգստություն է տվել»։ Սակայն նա չէր մտածում, որ խաղաղ ժամանակները հանգստանալու համար էին։ Ուստի սկսեց կառուցել քաղաքներ, պարիսպներ, աշտարակներ և դարպասներ։ Նա Հուդայի ժողովրդին ասաց. «Երկիրը դեռևս մերն է»։ Ի՞նչ նկատի ուներ Ասան։ Նա ուզում էր ասել, որ նրանք հանգիստ կարող էին տեղաշարժվել երկրով մեկ և կառուցել այն, քանի դեռ թշնամիները չէին խոչընդոտում։ Ասան ժողովրդին հորդորեց ճիշտ օգտագործել խաղաղ ժամանակները։
5 Ասան խաղաղ ժամանակները օգտագործում էր նաև, որպեսզի հզորացներ իր բանակը (2 Տար. 14։8)։ Բայց մի՞թե դա Եհովայի հանդեպ անվստահության նշան չէր։ Ամենևի՛ն։ Ասան գիտեր, որ որպես թագավոր՝ պարտավոր է ժողովրդին պատրաստել գալիք դժվարություններին։ Նա հասկանում էր, որ խաղաղ ժամանակները հավանաբար երկար չէին տևի։ Եվ նա չէր սխալվում։
ԱՌԱՋԻՆ ԴԱՐԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏԱԳՈՐԾԵՑԻՆ ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
6 Թեև առաջին դարի քրիստոնյաները հաճախ էին հալածվում, սակայն նրանց համար հանգիստ ժամանակներ էլ էին լինում։ Ինչպե՞ս էին նրանք օգտագործում այդ ժամանակները։ Վաղ քրիստոնյաները ակտիվորեն քարոզում էին բարի լուրը և «ապրում էին Եհովայի հանդեպ վախով»։ Արդյունքում «աշակերտների թիվը ավելանում էր»։ Ակնհայտ է, որ Եհովան օրհնում էր խաղաղ ժամանակներում ցուցաբերած նրանց եռանդը (Գործ. 9։26–31)։
7 Վաղ քրիստոնյաները ամեն առիթ օգտագործում էին, որպեսզի տարածեին բարի լուրը։ Օրինակ՝ երբ Պողոս առաքյալը Եփեսոսում էր, տեսավ, որ իր առջև գործունեության լայն դուռ է բացվել։ Նա օգտվեց այդ հնարավորությունից ու սկսեց այնտեղ քարոզել և աշակերտներ պատրաստել (1 Կորնթ. 16։8, 9)։
8 Պողոսի և մյուս քրիստոնյաների համար մեկ այլ հնարավորություն ստեղծվեց, երբ 49 թ.-ին լուծվեց թլփատության հետ կապված հարցը (Գործ. 15։23–29)։ Կայացված որոշման մասին ժողովներին հայտնելուց հետո աշակերտները կարող էին իրենց ողջ ջանքն ու եռանդը ներդնել «Եհովայի խոսքի մասին բարի լուրը» հռչակելու գործում (Գործ. 15։30–35)։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Աստվածաշունչն ասում է, որ «ժողովները շարունակում էին հաստատվել հավատի մեջ, և նրանց թիվը օրեցօր աճում էր» (Գործ. 16։4, 5)։
ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
9 Շատ երկրներում մենք կարող ենք ազատորեն քարոզել բարի լուրը։ Եթե դու էլ ես ապրում այդպիսի երկրում, ինքդ քեզ հարցրու. «Ինչպե՞ս եմ օգտագործում ազատորեն քարոզելու հնարավորությունը»։ Այս վերջին օրերում Եհովայի կազմակերպությունը իրականացնում է քարոզելու և աշակերտներ պատրաստելու աշխարհածավալ մի գործ, որի նմանը երբևէ չի եղել (Մարկ. 13։10)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ավելին անել այս գործում։
10 Ինչպե՞ս կարող ես ճիշտ օգտագործել խաղաղ ժամանակները (կարդա 2 Տիմոթեոս 4։2)։ Մտածիր, թե դու կամ քո ընտանիքի անդամներից մեկը ինչ փոփոխություններ կարող եք անել, որպեսզի ավելի շատ մասնակցեք ծառայությանը կամ նույնիսկ ռահվիրայություն սկսեք։ Հիմա նյութական միջոցներ կուտակելու ժամանակը չէ։ Դրանք չեն կարող օգնել մեզ վերապրել մեծ նեղությունից (Առակ. 11։4; Մատթ. 6։31–33; 1 Հովհ. 2։15–17)։
11 Շատ քարոզիչներ նոր լեզու են սովորել, որպեսզի կարողանան այդ լեզվով քարոզել և ուսուցանել։ Աստծու կազմակերպությունը աջակցում է նրանց այդ հարցում՝ բազմաթիվ լեզուներով աստվածաշնչյան նյութեր հրատարակելով։ Օրինակ՝ 2010 թ.-ին մեր գրականությունը հասանելի էր մոտ 500 լեզվով։ Իսկ այսօր այդ թիվն անցել է 1000-ը։
12 Ի՞նչ են զգում մարդիկ, երբ լսում են Աստծու Խոսքը իրենց մայրենի լեզվով։ Ուշադրություն դարձնենք մի քրոջ օրինակի, ով մասնակցել է Միացյալ Նահանգների Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում տեղի ունեցած տարածաշրջանային համաժողովին։ Այն անցկացվում էր նրա մայրենի՝ կինյառուանդա լեզվով, որով հիմնականում խոսում են Ռուանդայում, Կոնգոյում (Կինշասա) և Ուգանդայում։ Նա ասում է. «Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց 17 տարի անց առաջին անգամ էր, որ ամբողջովին հասկացա համաժողովի ծրագիրը»։ Հստակ է, որ այս քույրը մեծապես տպավորվել էր՝ լսելով ծրագիրը իր մայրենի լեզվով։ Եթե հանգամանքներդ թույլ են տալիս, կարո՞ղ ես դու էլ նոր լեզու սովորել, որպեսզի օգնես ձեր տարածքում ապրող օտարախոս մարդկանց։ Գուցե ձեր տարածքում ոմանք ավելի հակված լինեն լսելու բարի լուրը, եթե նրանց հետ խոսես իրենց մայրենի լեզվով։ Վստահ եղիր, որ ջանքերդ մեծապես կօրհնվեն։
13 Մեր հավատակիցներից ոչ բոլորը կարող են ազատորեն քարոզել։ Երբեմն կառավարությունները խիստ սահմանափակումներ են դնում մեր քարոզչական գործի վրա, ինչպես օրինակ, Ռուսաստանում։ Տասնամյակներ շարունակ հալածվելուց հետո՝ 1991 թ. մարտին, Եհովայի վկաները պետական գրանցում ստացան։ Այդ ժամանակ Ռուսաստանում մոտ 16000 քարոզիչ կար։ 20 տարի հետո նրանց թիվը անցավ 160000-ը։ Ակնհայտ է, որ մեր եղբայրները իմաստնորեն էին վարվել և ճիշտ էին օգտագործել ազատորեն քարոզելու հնարավորությունը։ Բայց խաղաղ ժամանակները մի օր ավարտվեցին։ Չնայած դրան՝ մաքուր երկրպագությունը առաջ տանելու նրանց եռանդը չթուլացավ։ Ռուսաստանի մեր հավատակիցները շարունակում են ծառայել Եհովային՝ իրենց հնարավորության սահմաններում լավագույնն անելով։
ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՄԻ ՕՐ ԿԱՎԱՐՏՎԵՆ
14 Ասայի օրերում էլ խաղաղ ժամանակները ավարտվեցին։ Մեկ միլիոնանոց եթովպական բանակը հարձակվեց Հուդայի վրա։ Նրանց զորագլուխը՝ Զարան, վստահ էր, որ կարող է հաղթել Հուդային։ Սակայն Ասա թագավորը ապավինում էր ոչ թե իր զորքի մեծությանը, այլ Աստծուն՝ Եհովային։ Նա աղոթեց. «Օգնի՛ր մեզ, Եհո՛վա, մեր Աստվա՛ծ, չէ՞ որ մենք քեզ ենք ապավինում ու քո անունով ենք դուրս եկել այս բազմության դեմ» (2 Տար. 14։11)։
15 Թեև եթովպական զորքը գրեթե երկու անգամ գերազանցում էր Իսրայելի զորքին, բայց Ասան համոզված էր, որ Եհովան ավելի զորեղ է և իր զորությունը կօգտագործի հօգուտ իր ժողովրդի։ Եհովան չհիասթափեցրեց նրան. եթովպական զորքը խայտառակ պարտություն կրեց (2 Տար. 14։8–13)։
16 Մենք ամենայն մանրամասնությամբ չգիտենք, թե ինչ է սպասում յուրաքանչյուրիս ապագայում, բայց մի բան հաստատ է. խաղաղ ժամանակները, որ Աստծու ժողովուրդը այսօր վայելում է, մի օր ավարտվելու են։ Չէ՞ որ Հիսուսը մարգարեացել է, որ վերջին օրերում իր աշակերտները «բոլոր ազգերի կողմից ատված կլինեն» (Մատթ. 24։9)։ Պողոս առաքյալն էլ ասել է, որ «բոլոր նրանք, ովքեր ցանկանում են որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ ապրել Աստծու հանդեպ նվիրվածությամբ, նույնպես պիտի հալածվեն» (2 Տիմոթ. 3։12)։ Սատանան «մեծ բարկությամբ» է լցված, և ինքնախաբեություն կլինի մտածել, որ մեզ կհաջողվի խուսափել նրա զայրույթից (Հայտն. 12։12)։
17 Մոտ ապագայում բոլորիս անարատությունը կփորձվի։ Շուտով աշխարհում «մեծ նեղություն է լինելու, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա» (Մատթ. 24։21)։ Այդ ժամանակ հնարավոր է մեր ընտանիքի անդամները մեր դեմ դուրս գան, իսկ մեր գործունեությունը արգելվի (Մատթ. 10։35, 36)։ Արդյո՞ք Ասայի նման յուրաքանչյուրս վստահ կլինենք, որ Եհովան կօգնի ու կպաշտպանի մեզ։
18 Այսօր Եհովան հոգևորապես ամրացնում է մեզ, որ պատրաստ լինենք գալիք դժվարություններին։ Դրա համար նա «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով սննդարար հոգևոր «կերակուր է տալիս ճիշտ ժամանակին» (Մատթ. 24։45)։ Բայց մենք էլ մեր հերթին պետք է ջանք թափենք, որ Եհովայի հանդեպ մեր հավատը ամուր պահենք (կարդա Եբրայեցիներ 10։38, 39)։
19 Ասա թագավորի պես մենք պետք է «փնտրենք Եհովային» (2 Տար. 14։4; 15։1, 2)։ Մենք սկսում ենք փնտրել Եհովային, երբ գիտելիքներ ենք ձեռք բերում նրա մասին ու մկրտվում։ Մկրտությունից հետո էլ մենք պետք է օգտագործենք ամեն հնարավորություն, որ մեծացնենք նրա հանդեպ մեր սերը։ Որպեսզի պարզենք այդպես ենք վարվում, թե ոչ, կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Կանոնավորաբար հաճախո՞ւմ եմ ժողովի հանդիպումներին»։ Երբ հաճախում ենք ժողովի հանդիպումներին, հոգևորապես թարմանում ենք և վայելում ենք հավատակիցների հետ ջերմ շփումը (Մատթ. 11։28)։ Ինքներս մեզ կարող ենք նաև հարցնել. «Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության լավ սովորություններ ունե՞մ»։ Ամեն շաբաթ ժամանակ հատկացնո՞ւմ ես ընտանեկան երկրպագության համար։ Իսկ եթե մենակ ես ապրում, Աստվածաշնչի խոր ուսումնասիրության համար ժամանակ տրամադրո՞ւմ ես, ինչպես կանեիր ընտանիքիդ հետ ապրելիս։ Հնարավորությանդ սահմաններում լիարժեքորեն մասնակցո՞ւմ ես քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին։
20 Ինչո՞ւ պետք է նման ինքնաքննություն անենք։ Աստվածաշնչում ասվում է, որ Եհովան քննում է մեր մտքերը և գիտի, թե ինչ կա մեր սրտում (կարդա 1 Տարեգրություն 28։9)։ Ուստի մենք էլ պետք է նույնն անենք, որպեսզի համոզվենք, որ մեր մտքերն ու ցանկությունները հաճելի են Եհովային։ Եթե նկատենք, որ մեր նպատակների և մտածելակերպի մեջ փոփոխություններ անելու կարիք կա, պետք է խնդրենք Եհովային, որ օգնի մեզ այդ հարցում։ Հիմա է ժամանակը պատրաստվելու առջևում սպասվող փորձություններին։ Թող ոչինչ չխանգարի մեզ, որ իմաստնորեն օգտագործենք խաղաղ ժամանակները։
«Վարձատրություն կա ձեր գործերի համար»
ԱՍԱ թագավորը, զորքի գլուխ անցած, շտապում է Հուդայի լեռներից հովիտ իջնել՝ դեպի հարթավայր։ Ասայի առաջ մի տեսարան է բացվում։ Նա կանգ է առնում ու շնչակտուր ցած նայում։ Ներքևում՝ լայնատարած հարթավայրում, սփռված է եթովպացիների հսկայական բանակը։ Թշնամու զորքը մեկ միլիոնի է հասնում։ Իսկ Ասայի զորքը ընդամենը 580 000 հոգուց է բաղկացած։
Մարտն անխուսափելի է։ Ինչի՞ մասին է մտածում Ասան։ Թե ինչ հրահանգներ տա իր հրամանատարների՞ն։ Ինչպես քաջալերի իր զինվորների՞ն։ Ինչ նամակ գրի իր ընտանիքի՞ն։ Ո՛չ։ Այս դժվար պահին Ասան աղոթում է։
Նախքան կիմանանք, թե նա ինչ աղոթեց և թե ինչ եղավ հետո, տեսնենք՝ ինչպիսի մարդ էր Ասան։ Ի՞նչը մղեց նրան այդպես վարվելու։ Արդյոք ճի՞շտ արեց՝ օգնություն խնդրելով Աստծուց։ Ասայի պատմությունից ի՞նչ ենք սովորում այն մասին, թե Եհովան ինչպես է օրհնում իր ծառաներին։
ՈՎ ԷՐ ԱՍԱՆ
Իսրայելը երկու թագավորությունների բաժանվելուց հետո 20 տարվա ընթացքում Հուդան ամբողջությամբ ապականվել էր հեթանոսական սովորություններով։ Մ.թ.ա. 977-ին, երբ Ասան գահակալվեց, նույնիսկ արքունիքն էր պղծված քանանացիների պտղաբերության աստվածների երկրպագությամբ։ Սակայն Ասայի թագավորության մասին ներշնչված տարեգրության մեջ կարդում ենք, որ նա «արեց այն, ինչը բարի ու ճիշտ էր իր Աստծու՝ Եհովայի աչքում»։ Ասան «կործանեց օտար զոհասեղաններն ու բարձունքները, ջարդուփշուր արեց սուրբ սյուներն ու կոտրեց սուրբ ձողերը» (2 Տար. 14։2, 3)։ Նաև երկրից վռնդեց «տաճարային պոռնիկներին», որոնք կրոնի անունից սոդոմական մեղքեր էին գործում։ Ասան չբավարարվեց դրանով։ Նա ժողովրդին հորդորեց «փնտրել իրենց հայրերի Աստված Եհովային և պահել օրենքն ու պատվիրանները» (1 Թագ. 15։12, 13; 2 Տար. 14։4)։
Եհովային հաճելի էր Ասայի նախանձախնդրությունը ճշմարիտ երկրպագության հանդեպ, և նա վարձատրեց նրան՝ խաղաղ ժամանակներ տալով։ Ուստի թագավորը կարող էր ասել. «Մենք փնտրեցինք մեր Աստված Եհովային։ Մենք փնտրեցինք նրան, և նա մեզ ամեն կողմից հանգստություն տվեց»։ Օգտվելով իրավիճակից՝ ժողովուրդը ամրացրեց Հուդայի քաղաքները։ «Նրանք սկսեցին կառուցել և հաջողություն ունեցան»,— ասում է Աստվածաշունչը (2 Տար. 14։1, 6 7)։
ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ
Իմանալով, թե ով էր Ասան, չպետք է զարմանանք, որ, բախվելով Սուրբ Գրքում նշված ամենամեծ մարդկային բանակին, նա աղոթեց։ Ասան գիտեր, որ Աստված օրհնում է հավատով արված գործերը։ Իր աղոթքում թագավորը աղերսեց, որ Եհովան օգնի իրենց։ Նա հասկանում էր, որ եթե ապավինի Աստծուն ու նրա տված աջակցությանը, թշնամու մեծաքանակ ու զորեղ լինելը ոչ մի նշանակություն չի ունենա։ Այս պայքարում Եհովայի անունն էր ներգրավված, այդ պատճառով Ասան աղոթքում խնդրեց. «Օգնի՛ր մեզ, Եհո՛վա, մեր Աստվա՛ծ, չէ՞ որ մենք քեզ ենք ապավինում ու քո անունով ենք դուրս եկել այս բազմության դեմ։ Եհո՛վա, դո՛ւ ես մեր Աստվածը։ Թույլ մի՛ տուր, որ մահկանացու մարդը քեզանից զորավոր լինի» (2 Տար. 14։11)։ Նա կարծես ասում էր. «Եհո՛վա, եթովպացիները հարձակվել են քեզ վրա։ Թույլ մի՛ տուր, որ նրանք, որ ընդամենը մարդ են, քո անունը կրող ժողովրդին կործանելով՝ անարգեն քո անունը»։ Ի պատասխան աղոթքին՝ «Եհովան պարտության մատնեց եթովպացիներին Ասայի ու Հուդայի առաջ, և եթովպացիները փախուստի դիմեցին» (2 Տար. 14։12)։
Այսօր Եհովայի ժողովուրդը զորեղ շատ հակառակորդներ ունի։ Մենք բառացի զենք ու զրահով մարտի դաշտ դուրս չենք գալիս նրանց դեմ։ Սակայն կարող ենք վստահ լինել, որ Եհովան հաղթանակով կվարձատրի իր բոլոր հավատարիմ ծառաներին, որոնք իր անվան համար հոգևոր պատերազմ են մղում։ Այդ պատերազմում պետք է ջանք թափենք, որ հանդուրժողական չլինենք անբարոյության հանդեպ, պայքարենք մեր իսկ թերությունների դեմ և պաշտպանենք մեր ընտանիքը ապականիչ ազդեցություններից։ Ինչպիսի մարտահրավերի առաջ էլ որ կանգնած լինենք, կարող ենք քաջալերվել Ասայի աղոթքից։ Նրա հաղթանակը Եհովայի հաղթանակն էր։ Ասայի դեպքը ցույց է տալիս, թե ինչ կարող են ակնկալել բոլոր նրանք, ովքեր Աստծուն են ապավինում։ Մարդկային ոչ մի ուժ չի կարող դեմ կանգնել Եհովային։
ՔԱՋԱԼԵՐԱՆՔ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Երբ Ասան վերադառնում էր մարտի դաշտից, Ազարիա մարգարեն նրան ընդառաջ դուրս եկավ։ Նա և՛ քաջալերեց, և՛ նախազգուշացում տվեց՝ ասելով. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ Ասա և Հուդայի ու Բենիամինի բոլոր բնակիչներ։ Եհովան ձեզ հետ է, քանի դեռ դուք նրա հետ եք։ Եթե փնտրեք նրան, նա թույլ կտա, որ գտնեք իրեն, բայց եթե թողնեք նրան, նա էլ ձեզ կթողնի.... Դուք քաջ եղեք, և ձեր ձեռքերը թող չթուլանան, որովհետև վարձատրություն կա ձեր գործերի համար» (2 Տար. 15։1, 2, 7)։
Այս խոսքերը կարող են զորացնել մեր հավատը։ Դրանք ցույց են տալիս, որ քանի դեռ հավատարմորեն ծառայում ենք Եհովային, նա մեզ հետ կլինի։ Երբ օգնություն աղերսենք նրանից, կարող ենք վստահ լինել, որ կլսի մեզ։ «Քաջ եղեք»,— ասաց Ազարիան։ Հաճախ ճիշտն անելու համար մեծ քաջություն է պահանջվում, բայց գիտենք, որ Եհովայի օգնությամբ կկարողանանք անել։
Ասան դժվար առաջադրանք ուներ կատարելու՝ զրկել իր տատ Մաաքային արքունիքում ունեցած դիրքից՝ «տիկնությունից», քանի որ վերջինս «զզվելի կուռք էր շինել սուրբ ձողին երկրպագելու համար»։ Նա զրկեց իր տատին «տիկնությունից» և այրեց նրա պատրաստած կուռքը (1 Թագ. 15։13)։ Ասան օրհնվեց իր վճռականության և քաջության համար։ Մենք նույնպես պետք է ամուր կառչենք Եհովային և նրա արդար չափանիշներին, անկախ նրանից՝ մեր հարազատները նվիրված են Աստծուն, թե ոչ։ Եթե այդպես վարվենք, Եհովան կվարձատրի մեզ հավատարմության համար։
Ասան վարձատրվեց նաև նրանով, որ հավատուրաց հյուսիսային թագավորությունից շատ մարդիկ, տեսնելով, որ Եհովան նրա հետ է, եկան Հուդա։ Նրանց համար այնքան թանկ էր մաքուր երկրպագությունը, որ որոշեցին թողնել իրենց տները և ապրել Եհովային ծառայող մարդկանց հետ։ Ասան և ողջ Հուդան ուրախությամբ «ուխտ արեցին, որ.... Եհովային կփնտրեն իրենց ամբողջ սրտով ու ամբողջ հոգով»։ Արդյունքում՝ Աստված «թույլ տվեց, որ նրանք գտնեն իրեն»։ Եվ «Եհովան շրջապատի բոլոր թշնամիներից հանգստություն էր տալիս նրանց» (2 Տար. 15։9–15)։ Որքա՜ն ենք ուրախանում, երբ արդարություն սիրողները մաքուր երկրպագության կողմն են բռնում։
Սակայն Ազարիա մարգարեն նաև նախազգուշացրեց. «Եթե թողնեք [Եհովային], նա էլ ձեզ կթողնի»։ Թող որ երբեք նման բան չպատահի մեզ, քանի որ դրա հետևանքները կարող են ողբերգական լինել (2 Պետ. 2։20–22)։ Աստվածաշունչը չի հայտնում, թե ինչու Եհովան այս նախազգուշացումը տվեց Ասային, սակայն տեղեկացնում է, որ թագավորը չհետևեց դրան։
«ԴՈՒ ՀԻՄԱՐԱԲԱՐ ԳՈՐԾԵՑԻՐ»
Ասայի թագավորության 36-րդ տարում Իսրայելի Բաասա թագավորը հարձակվեց Հուդայի վրա։ Հավանաբար որպեսզի կանխի իր հպատակների՝ Ասայի կողմն անցնելն ու մաքուր երկրպագությանը թիկունք կանգնելը, Բաասան սկսեց ամրացնել սահմանամերձ Ռամա քաղաքը, որը Երուսաղեմից 8 կիլոմետր դեպի հյուսիս էր գտնվում։ Այս անգամ Ասան, Աստծուց օգնություն խնդրելու փոխարեն, դիմեց մարդու օգնությանը։ Նա նվերներ ուղարկեց Ասորիքի թագավորին՝ խնդրելով, որ հարձակվի Իսրայելի հյուսիսային թագավորության վրա։ Ասորիքը ընդառաջեց այդ խնդրանքին, և նրա մի քանի հարձակումից հետո Բաասան հեռացավ Ռամայից (2 Տար. 16։1–5)։
Եհովային դուր չեկավ Ասայի արածը, և Հանանի մարգարեին ուղարկեց նրա մոտ՝ այդ մասին ասելու։ Քաջատեղյակ լինելով, թե Աստված ինչպես էր վարվել եթովպացիների հետ, Ասան պետք է հասկացած լիներ, որ Եհովայի «աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է»։ Գուցե Ասային ինչ-որ մեկը սխալ խորհուրդ էր տվել, կամ թերևս նա մտածել էր, թե Բաասան ու նրա զորքը այնքան էլ մեծ սպառնալիք չեն և այս անգամ կարող է ինքնուրույն հաղթել թշնամուն։ Որն էլ լիներ իրականությունը, Ասան, Եհովային ապավինելու փոխարեն, իր հասկացողությամբ վարվեց։ «Դու հիմարաբար գործեցիր,— ասաց Հանանին,— դրա համար էլ սրանից հետո քո դեմ պատերազմներ են մղվելու» (2 Տար. 16։7–9)։
Այդ խոսքերին Ասան բացասաբար արձագանքեց։ Զայրացած՝ նա Հանանի մարգարեին կոճղի մեջ դրեց (2 Տար. 16։10)։ Հնարավոր է՝ նա մտածեց. «Երկար տարիներ է՝ հավատարիմ եմ Եհովային։ Մի՞թե արժանի էի հանդիմանության»։ Արդյոք տարեց հասակում Ասան կորցրե՞լ էր սթափ մտածելու կարողությունը։ Աստվածաշունչն այդ մասին լռում է։
Իր թագավորության 39-րդ տարում Ասայի ոտքերը սկսեցին ցավել, և նա ծանր հիվանդացավ։ «Նույնիսկ իր հիվանդության մեջ օգնության համար նա չփնտրեց Եհովային, այլ դիմեց բժիշկներին»,— ասում է Աստվածաշունչը։ Այդ ժամանակ Ասան թերևս ուշադրություն չէր դարձնում իր հոգևոր առողջությանը։ Ակներևաբար, հենց այդ վիճակում և հենց այդ մտածելակերպն ունենալով էլ նա մահացավ իր թագավորության 41-րդ տարում (2 Տար. 16։12–14)։
Այդուհանդերձ, Ասայի լավ հատկություններն ու մաքուր երկրպագության հանդեպ նախանձախնդրությունը ավելի մեծ կշիռ ունեին, քան նրա սխալները։ Նա երբեք չդադարեց Եհովային ծառայելուց (1 Թագ. 15։14)։ Ի՞նչ կարող ենք սովորել Ասայի կենսագրությունից։ Մենք պետք է խորհրդածենք այն բանի շուրջ, թե ինչպես է Եհովան անցյալում օգնել մեզ, քանի որ, երբ նոր փորձությունների բախվենք, այս թանկ հիշողությունները կմղեն մեզ աղոթելու նրան օգնության համար։ Սակայն չպետք է մտածենք, որ, եթե տարիներով հավատարմորեն ծառայել ենք Աստծուն, Աստվածաշնչի վրա հիմնված խորհրդի կարիք չունենք։ Անկախ նրանից՝ ինչպիսի համբավ ունենք, Եհովան կհանդիմանի մեզ, եթե սխալ գործենք։ Խորհրդից օգուտ ստանալու համար հարկավոր է հեզությամբ ընդունել այն։ Սովորում ենք նաև, որ մեր երկնային Հայրը մեզ հետ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք նրա հետ ենք։ Եհովան դիտում է ողջ երկիրը, որպեսզի գտնի նրանց, ովքեր հավատարիմ են իրեն։ Նա վարձատրում է այդ անհատներին՝ իր զորությունը գործադրելով հօգուտ նրանց։ Եհովան այդպես վարվեց Ասայի պարագայում։ Նա կարող է այդպես վարվել նաև մեր պարագայում։
ԳԼՈՒԽ 29
«Իմ Աստվածը Եհովան է»
it, «Ագռավ», պրբ. 5
Ագռավ
Աստվածաշնչում նշված ագռավը հիմնականում վերաբերում է ագռավի մի տեսակի՝ արջնագռավի, որը, ի տարբերություն ագռավի մյուս տեսակների, որպես կանոն տափաստանային թռչուն է ու հաճախ բնավորվում է լեռնային շրջաններում և անգամ անապատներում։ Եսայիայի տեսիլքում ագռավներն այն կենդանի արարածների թվում էին, որոնք բնակություն էին հաստատել ամայացած ու ավերված Եդոմում (Ես 34։11)։ Հայտնի է, որ ագռավները սովորություն ունեն ավելացած սնունդը թաքցնել ժայռախոռոչներում կամ տերևների տակ։ Ուստի զարմանալի չէ, որ Աստված հենց այդ թռչուններին ընտրեց, որ հրաշքով օրական երկու անգամ Եղիային ապահովի հացով ու մսով, մինչ նա թաքնվում էր Քերիթի գետահովտում (1Թգ 17։2-6)։
it, «Եղիա», № 1, պրբ. 11
Եղիա
Հրաշքները։ Աստվածաշունչը հայտնում է Եղիայի գործած ութ հրաշքների մասին. 1) նրա խոսքով երկինքը փակվեց, ու անձրև չեկավ, 2) նա այնպես արեց, որ սարեփթացի այրու յուղն ու ալյուրը չվերջանան, 3) հարություն տվեց այրու որդուն, 4) ի պատասխան նրա աղոթքին՝ երկնքից կրակ իջավ, 5) նրա աղոթքից հետո անձրև եկավ, ու վերջ դրվեց երաշտին, 6) նա այնպես արեց, որ երկնքից կրակ իջնի ու լափի Օքոզիա թագավորի հիսնապետին ու նրա 50 մարդկանց, 7) նույնը արեց երկրորդ հիսնապետի ու նրա 50 մարդկանց դեպքում, 8) իր հագուստով հարվածեց Հորդանան գետի ջրին, և այն երկու մասի բաժանվեց։ Եղիայի՝ երկինք բարձրանալը նույնպես հրաշք էր, բայց դա արվեց ոչ թե ի պատասխան նրա խոսքերի կամ աղոթքի, այլ Աստծու նախաձեռնությամբ։
Կարելի՞ է վստահել այս գրքին
Որոշ դեպքերում որոշակի մանրամասնությունների բացթողումները միայն վստահություն են ներշնչում Աստվածաշնչի գրողների հանդեպ։ Օրինակ, Գ Թագաւորացի հեղինակը պատմում է Իսրայելում եղած ծանր երաշտի մասին։ Դա այնքան խիստ է եղել, որ թագավորը բավարար ջուր և խոտ չի գտել իր ձիերի ու ջորիների գոյությունը պահպանելու համար (Գ Թագաւորաց 17։7; 18։5)։ Սակայն միևնույն արձանագրությունը հաղորդում է, որ Եղիա մարգարեն Կարմեղոս սարի վրա պատվիրեց բավական քանակությամբ ջուր բերել (զոհաբերություն մատուցելիս գործածելու) շուրջ 1000 մ2 տարածքով փոսը լցնելու համար (Գ Թագաւորաց 18։33— 35)։ Այդ երաշտի ժամանակ որտեղի՞ց հայթայթվեց այդքան ջուրը։ Գ Թագաւորացի հեղինակը չի փորձում բացատրել։ Սակայն, ինչպես ցույց է տալիս ավելի ուշ արված պատահական ակնարկը, Իսրայելում ապրող յուրաքանչյուր մարդ գիտեր, որ Կարմեղոսը գտնվում է Միջերկրական ծովի ափին (Գ Թագաւորաց 18։43)։ Ուստի ծովաջուրը լիովին մատչելի էր։ Եթե այլ տեղերում հանգամանորեն ներկայացված գիրքը իրականում պարզապես հորինված հերյուրանք է, ինչո՞ւ է գրողը, որը տվյալ դեպքում ճարպիկ կեղծիչ պիտի լիներ, այդպիսի բացահայտ անհամապատասխանություն թույլ տվել տեքստում։
Նա տոկաց անարդարության բախվելիս
Արդյոք Եղիան փոքր-ինչ վարանո՞ւմ էր իր պատասխանատվությունների մի մասը մեկ ուրիշին տալ, վստահել իր առանձնաշնորհումները։ Գուցե նա հապաղում էր՝ մտածելով, որ մի օր իրեն մեկ ուրի՞շը կփոխարինի։ Հստակ չենք կարող ասել, բայցև չենք կարող բացառել, որ նա այդպիսի մտահոգություններ ունեցել է։ Չէ՞ որ նա «այնպիսի զգացմունքներ ուներ, ինչպիսիք որ մենք ունենք» (Հակոբոս 5։17)։ Ինչևէ, Աստվածաշունչն ասում է. «Եղիան Եղիսեի մոտով անցնելիս իր հանդերձը գցեց նրա վրա» (1 Թագավորներ 19։19)։ Եղիայի հանդերձը, որը կա՛մ ոչխարի մորթուց էր, կա՛մ այծի կաշվից, թիկնոց էր։ Դա նաև նշան էր, որ այդ մարդը Եհովայից հատուկ նշանակում ունի։ Եղիսեի ուսերին հանդերձը գցելը խորիմաստ մի ժեստ էր։ Մարգարեն պատրաստակամորեն հնազանդվեց Եհովայի պատվերին՝ Եղիսեին նշանակել որպես իրեն հաջորդող մարգարե։ Այո՛, Եղիան վստահում էր իր Աստծուն և հնազանդվում էր նրան։
«Առաջադրանք-նկարներ» վեբ հոդվածաշար
Թիկունք կանգնիր ճշմարիտ երկրպագությանը
ՊԱՏԱՆԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Աստվածաշնչից համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։ Կենդանի դարձրու աստվածաշնչային արձանագրությունը։
Գլխավոր կերպարները։ Եղիա, Աքաաբ և Բահաղի 450 մարգարեները։
Ներկայացված դրվագը։ Եղիան փաստում է, որ Եհովան Բահաղից զորավոր է։
1ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ 1 ԹԱԳԱՎՈՐՆԵՐ 18։17–40)։
Գծիր մի սխեմա՝ ցույց տալով, թե քո պատկերացմամբ որտեղ են գտնվում Եղիան, Բահաղի մարգարեներն ու զոհասեղանները։
Ի՞նչ ձայներ ես «լսում» այն քաոսային տեսարանի ժամանակ, որը նկարագրված է 26–29-րդ համարներում։
. . . . .
Ի՞նչ հույզեր է արտահայտում Եղիայի ձայնը, երբ նա դիմում է Բահաղի մարգարեներին։
. . . . .
2 ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ ԱՐԱ։
Ինչո՞ւ էր Եղիայից քաջություն պահանջվում՝ ներկայանալու Աքաաբի առաջ և այնպիսի մի փորձ անելու, որը կնվաստացներ Բահաղի մարգարեներին (հուշող համարներ՝ կարդա՛ 1 Թագավորներ 18։4, 13, 14)։
. . . . .
Հնարավորության դեպքում տեղեկություններ գտիր Բահաղի երկրպագության վերաբերյալ։ Օրինակ՝ ի՞նչ սովորույթներ էին ընդունված այդ երկրպագության մեջ։ Ի՞նչ ազդեցություն ուներ Բահաղի երկրպագությունը Իսրայել ազգի վրա։
. . . . .
Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ Եղիան փոս փորեց Եհովայի զոհասեղանի շուրջ և հետո այն ջրով լցրեց։
. . . . .
3 ԿԻՐԱՌԻՐ ՍՈՎՈՐԱԾԴ։ ԳՐԻ ԱՌ, ԹԵ ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ...
այն մասին, թե ինչու է քաջություն անհրաժեշտ ճշմարիտ երկրպագությանը թիկունք կանգնելու համար։
. . . . .
այն մասին, թե ինչ օգուտներ են ստանում նրանք, ովքեր նման քաջություն են դրսևորում։
. . . . .
ՀԱՐՑ ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։
Կյանքի ո՞ր բնագավառ(ներ)ում կարող ես ավելի շատ քաջություն դրսևորել ճշմարիտ երկրպագությանը թիկունք կանգնելու համար։
. . . . .
4 ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ ԷՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։
. . . . .
ԳԼՈՒԽ 30
Անելանելի իրավիճակում նա վստահեց Եհովային
it, «Սիդոն», պրբ. 6
Սիդոն
Սիդոնի կրոնը և դրա ազդեցությունը։ Սիդոնացիների կրոնը բարոյապես ապականել էր նրանց։ Աստարոթ աստվածուհու հետ կապված սեռական անբարոյությամբ ուղեկցվող սանձարձակ խրախճանքները նրանց պաշտամունքի անբաժան մասն էին։ Իսրայելացիները թույլ տվեցին, որ սիդոնացիները բնակվեն իրենց հետ, ինչի հետևանքով ներքաշվեցին կեղծ աստվածների պաշտամունքի մեջ (Դտ 10։6, 7, 11-13)։ Սողոմոնի օտարազգի կանանցից ոմանք սիդոնացիներ էին, որոնց ազդեցության ներքո թագավորը սկսեց պաշտել պտղաբերության նողկալի աստվածուհի Աստարոթին (1Թգ 11։1, 4-6; 2Թգ 23։13)։ Աքաաբ թագավորը, ամուսնանալով Սիդոնի թագավորի դուստր Հեզաբելի հետ, նույնպես չարիք գործեց Եհովայի աչքում։ Հեզաբելն իր հերթին Իսրայելում ակտիվորեն առաջ տարավ կեղծ պաշտամունքը (1Թգ 16։29-33; 18։18, 19)։
it, «Եթբահաղ»
Եթբահաղ
[Բահաղի հետ]։
Սիդոնացիների թագավորը՝ Աքաաբ թագավորի կին Հեզաբելի հայրը (1Թգ 16։31)։ Իր աղջկան կնության տալով Աքաաբին՝ Եթբահաղը քաղաքական դաշինքի մեջ մտավ նրա հետ։ Եթբահաղը ակներևաբար Իթոբահաղն էր՝ Աստարտե (Աստարոթ) աստվածուհու քուրմը, ում մասին հիշատակելիս Հովսեպոսը մեջբերել է Մենանդրոսի խոսքերը։ Այդ քուրմը թագավոր էր դարձել՝ սպանելով Ֆելեսին, որը Տյուրոսի Քիրամ թագավորի սերունդներից էր (Քիրամը Սողոմոնին շինանյութ և աշխատուժ էր տրամադրել տաճարի շինարարության ժամանակ)։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Եթբահաղը ապրել էր 48 տարի, որից 32-ը իշխել էր որպես թագավոր (Against Apion, I, 123 [18])։ Մենանդրոսի խոսքերով՝ Եթբահաղը Լիբիայում հիմնել էր Աուզա քաղաքը, ինչը վկայում է, որ նրա իշխանության օրոք առևտուրը մեծ թափ էր առել։ Մենանդրոսը նաև գրել է, որ Եթբահաղի օրոք մեկ տարի երաշտ էր եղել (Jewish Antiquities, VIII, 324 (xiii, 2))։
g93 11/22, էջ 13, պրբ. 1-4
Փաստեր Սուրբ ծննդյան, Զատկի և Հելոուինի մասին
Ընտանիքը արթնանում է վաղ առավոտյան՝ արևածագին և խորին ակնածանքով պատրաստվում տոնին։ Երեխաները հագել են իրենց լավագույն շորերը, դրել իրենց նոր գլխարկները։ Տոնի խորհրդանիշներից են նապաստակը, գույնզգույն ներկված ձվերը և զատկի հատուկ հացերը։ Ամեն ինչ հուշում է, որ այս տոնը զատիկն է։ Բայց ի՞նչ տոն է եղել այն իրականում։
Սեռական պաշտամունքի մեջ մխրճված փյունիկեցիների համար գարունը սուրբ ժամանակաշրջան էր։ Նրանց պաշտած պտղաբերության աստվածուհին՝ Աստարտեն կամ Իշտարը (հույների Աֆրոդիտեն), իր հատուկ խորհրդանիշներն ուներ՝ ձու և նապաստակ։ Աստարտեն նկարագրվում է որպես արյան և անբարո սեռական վայելքների ծարավ աստվածուհի։ Նրան նվիրված արձանները սովորաբար նրան պատկերում էին գռեհիկ տեսքով՝ ուռճացված մարմնի մասերով, կամ ձեռքին ձու և կողքին նապաստակ։ Տաճարային մարմնավաճառությունը նրա պաշտամունքի մաս էր կազմում։ Քանանում սեռական հաճույքների այդ աստվածուհին համարվում էր Բահաղի կինը։ Նրա պատվին գինարբուքներ և օրգիաներ (խմբակային սեռական հարաբերություններ) էին կազմակերպվում, քանի որ հավատում էին, թե սեռական գործողություններով լիարժեք արթնացնում էին Բահաղին ու նրա կնոջը և նրանց դրդում կենակցման։ Հնագիտական ուսումնասիրությունների մասին մի գրքում նշվում է, որ «ուրիշ ոչ մի երկրում չի հայտնաբերվել պտղաբերության մերկ աստվածուհիների այդքան մեծ թվով արձանիկներ, որոնցից մի քանիսը չափազանց անպարկեշտ են» (Recent Discoveries in Bible Lands)։
Կարթագենում այդ աստվածուհուն նվիրված սրբավայրերում հայտնաբերվել են վառ գունավորված անոթներ՝ լի փոքրիկ երեխաների ածխացած ոսկորներով։ Նրանց ծնողները, որոնք հիմնականում հարուստ բարձրաստիճան մարդիկ էին, այդպիսի զոհաբերություններով ցանկացել են շահել աստվածների բարեհաճությունը, որ նրանք օրհնեն իրենց հարստությունը և պահպանեն իրենց իշխանությունը։ Հայտնաբերված անոթներից մի քանիսի մեջ նույնիսկ տարբեր տարիքի մի քանի երեխաների ոսկորներն են հայտնաբերվել, և հավանաբար բոլոր այդ երեխաներն էլ նույն ընտանիքից են եղել։
Աչքի անցկացնելով վերոնշյալ շրջանակը՝ կտեսնեք, որ ներկայումս այդ հին կռապաշտական տարրերը շատ վատ են քողարկված, այնպես որ դրանց ծագումն ակնհայտ է։ Ուրեմն մի՞թե այսպիսի տոնակատարությունը իսկապես պատիվ կբերի Աստծու սուրբ Որդուն։
Սարեփթացի այրին վարձատրվեց իր հավատի համար
Շուտով այրու հավատը մեկ անգամ ևս փորձվեց։ «Այս դեպքերից հետո,— ասվում է Աստվածաշնչում,— պատահեց այնպես, որ տանտիկնոջ տղան հիվանդացավ։ Հիվանդությունն այնքան ծանր էր, որ նրա մեջ շունչ չմնաց»։ Փորձելով հասկանալ այդ դժբախտության պատճառը՝ վշտահար մայրը Եղիային ասաց. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՛վ ճշմարիտ Աստծու մարդ։ Դու եկար ինձ մոտ, որ իմ մեղքը հիշեցնես ու որդուս մեռցնես» (1 Թագ. 17։17, 18)։ Ի՞նչ են նշանակում այս դառը խոսքերը։
Գուցե այդ կինը հիշեց անցյալում գործած ինչ-որ մեղք, որի պատճառով նրա խիղճը տանջում էր։ Գուցե մտածեց՝ որդու մահը Աստծու պատիժն է, և որ Եղիան նրա կողմից ուղարկված մահվան սուրհանդակ է։ Աստվածաշունչը կոնկրետ ոչինչ չի ասում այս մասին, բայց մի բան պարզ է. այրին Աստծուն չմեղադրեց որևէ անարդարության մեջ։
Աստծու հավանությանն արժանանալը առաջնորդում է հավիտենական կյանքի
«Դու կօրհնես արդարին, ո՛վ Եհովա, քո հավանությամբ դու կպատես նրանց, ինչպես մեծ վահանով» (ՍԱՂ. 5։12)։
ԿԻՆԸ, իր որդին և Աստծու մարգարեն քաղցած էին։ Մինչ սարեփթացի այս այրին կրակ կվառեր կերակուր պատրաստելու համար, Եղիա մարգարեն ջուր և հաց խնդրեց։ Նա գնաց ջուր բերելու, իսկ ինչ վերաբերում է ուտելիքին, ընդամենը «մի բուռ ալյուր ուներ սափորում ու մի քիչ էլ յուղ՝ կժի մեջ»։ Այրին գիտեր, որ բավարար կերակուր չունի մարգարեին տալու համար, և նրան հայտնեց այդ մասին (1 Թագ. 17։8–12)։
2 Բայցևայնպես, Եղիան ասաց. «Նախ քո ունեցածից ինձ համար մի փոքր բլիթ պատրաստիր ու բեր և հետո քեզ ու քո որդու համար կպատրաստես, որովհետև այսպես է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Սափորի միջից ալյուրը չի վերջանա և կժի միջից յուղը չի պակասի»» (1 Թագ. 17։13, 14)։
3 Այն հարցը, որի առաջ կանգնած էր այրին, ավելի լուրջ էր, քան մարգարեին իր ունեցած քիչ կերակուրից բաժին հանելը կամ չհանելը։ Կվստահե՞ր, որ Եհովան կփրկի իրեն ու իր որդուն, թե՞ իր նյութական կարիքները Աստծու հավանությանն արժանանալուց և նրա մտերմությունը վայելելուց վեր կդասեր։ Նման մի հարցի առաջ կանգնած է մեզնից յուրաքանչյուրը։ Ցույց կտա՞նք, որ ավելի շատ մտահոգված ենք Եհովայի հավանությանն արժանանալով, քան թե նյութական ապահովություն ձեռք բերելով։ Մենք Աստծուն վստահելու և ծառայելու համար բոլոր հիմքերն ունենք, և կարող ենք որոշ քայլեր ձեռնարկել, որ փնտրենք ու ստանանք նրա հավանությունը։
«Արժանի՛ ես.... առնելու» երկրպագությունը
4 Եհովան իրավունք ունի ակնկալելու, որ մարդիկ իրեն ընդունելի ծառայություն կմատուցեն։ Նրա երկնային ծառաների մի խումբ միաբերան հաստատեց դա՝ ասելով. «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները, և քո կամքով նրանք գոյություն ունեն ու ստեղծվեցին» (Հայտն. 4։11)։ Քանի որ Եհովան Արարիչ է, արժանի է մեր երկրպագությանը։
5 Եհովային ծառայելու պատճառներից մեկն էլ նրա՝ մեր հանդեպ ունեցած անզուգական սերն է։ «Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով,— ասում է Սուրբ Գիրքը,— Աստծու պատկերով ստեղծեց նրան. տղամարդ և կին ստեղծեց նրանց» (Ծննդ. 1։27)։ Մարդը օժտված է ազատ կամքով և մտածելու ու որոշումներ կայացնելու աստվածատուր կարողությամբ։ Մեզ կյանք պարգևելով՝ Եհովան դարձավ մարդկության Հայրը (Ղուկ. 3։38)։ Բոլոր լավ հայրերի պես՝ նա ամեն ինչ արել է, որ իր որդիներն ու դուստրերը ունենան կյանքը վայելելու համար անհրաժեշտ բաները։ «Նա իր արևը ծագեցնում է» և «անձրև է բերում», որ Երկիր մոլորակը առատ սնունդ տա։ Եվ այս ամենը տեղի է ունենում գեղեցիկ միջավայրում (Մատթ. 5։45)։
6 Եհովան նաև ազատել է մեզ մեղքի սոսկալի հետևանքներից։ Երբ Ադամը մեղք գործեց, ասես դարձավ խաղամոլ, որը գողանում է ընտանիքի փողերը, որ մոլեխաղով զբաղվի։ Ըմբոստանալով Եհովայի դեմ՝ Ադամն իր զավակներից գողացավ նրանց հավիտենական երջանկության հեռանկարը։ Նրա եսասիրությունը մարդկությանը գերի դարձրեց դաժան տիրոջը՝ անկատարությանը։ Ուստի բոլոր մարդիկ հիվանդանում են, տառապում են և, ի վերջո, մահանում։ Գերությունից ազատվելու համար փրկագին է տրվում, և Եհովան տվեց փրկագինը, որը կարող է փրկել մեզ անկատարության սարսափելի հետևանքներից (կարդա՛ Հռոմեացիներ 5։21)։ Կատարելով Հոր կամքը՝ Հիսուս Քրիստոսը «իր կյանքը փրկանք տվեց շատերի փոխարեն» (Մատթ. 20։28)։ Շուտով նրանք, ովքեր կարժանանան Աստծու հավանությանը, կվայելեն փրկանքի լիարժեք օգուտները։
7 Մեր Արարիչը՝ Եհովան, ավելի շատ բան է արել, քան որևէ մեկը, որ ունենանք երջանիկ, նպատակասլաց կյանք։ Ունենալով նրա հավանությունը՝ մենք կկարողանանք տեսնել, թե ինչ է նա անում վերացնելու համար մարդկությանը հասցված բոլոր վնասները։ Եհովան կշարունակի մեզ անհատապես ցույց տալ, որ «վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (Եբր. 11։6)։
«Քո ժողովուրդը հոժար կամքով կտրամադրի իրեն»
8 Աստծու հավանությանը արժանանալու համար հարկավոր է ճիշտ կերպով գործածել մեր ազատ կամքը։ Եհովան ոչ մեկին չի ստիպում, որ ծառայի իրեն։ Եսայիայի օրերում նա հարցրեց. «Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար»։ Եհովան պատվեց մարգարեին՝ ընդունելով որոշում կայացնելու նրա իրավունքը։ Պատկերացրու, թե ինչ ուրախություն ապրեց Եսայիան, երբ պատրաստակամորեն ասաց. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր» (Ես. 6։8)։
9 Մարդիկ ազատ են ընտրելու՝ ծառայել Աստծուն, թե ոչ։ Եհովան ուզում է, որ մենք հոժարակամորեն ծառայենք իրեն (կարդա՛ Հեսու 24։15)։ Ցանկացած մեկը, ով դժկամությամբ է երկրպագում Աստծուն, չի կարող հաճեցնել նրան, ոչ էլ վերջինս կընդունի այն մարդու նվիրվածությունը, որի իրական նպատակը միայն ուրիշներին հաճեցնելն է (Կող. 3։22)։ Եթե «վարանելով» ենք սուրբ ծառայություն մատուցում՝ թույլ տալով, որ աշխարհային հետաքրքրությունները խանգարեն մեր երկրպագությանը, չենք արժանանա Աստծու հավանությանը (Ելք 22։29)։ Եհովան գիտի, որ իրեն ամբողջ հոգով ծառայելը մեր օգտին է նպաստում։ Մովսեսը հորդորեց իսրայելացիներին ընտրել կյանքը՝ «սիրելով իրենց Աստված Եհովային, լսելով նրա ձայնին և նրան կառչած լինելով» (2 Օրենք 30։19, 20)։
10 Հին Իսրայելի Դավիթ թագավորը երգեց Եհովային. «Քո ժողովուրդը հոժար կամքով կտրամադրի իրեն այն օրը, երբ քո զորքին պատերազմի առաջնորդես։ Սրբության շքեղության մեջ դու երիտասարդների բազմություն ունես, որոնք արշալույսի արգանդից դուրս եկած ցողակաթիլի են նման» (Սաղ. 110։3)։ Շատերն այսօր ապրում են նյութապես ապահով կյանք ունենալու և հաճույքներ վայելելու համար։ Սակայն Եհովային սիրողների կյանքում առաջին տեղում սուրբ ծառայությունն է։ Այն նախանձախնդրությունը, որով նրանք քարոզում են բարի լուրը, վկայում է, թե ինչ առաջնահերթություններ են դնում։ Նրանք լիովին վստահ են, որ Եհովան կարող է բավարարել իրենց առօրյա կարիքները (Մատթ. 6։33, 34)։
Աստծու հավանությունն ունեցող զոհաբերություններ
11 Օրենքի ուխտի համաձայն՝ Աստծու ժողովուրդը ընդունելի զոհաբերություններ էր մատուցում նրա հավանությանը արժանանալու համար։ «Եթե Եհովային խաղաղության զոհ մատուցեք,— կարդում ենք Ղևտական 19։5 համարում,— ապա այն մատուցեք հավանություն ստանալու համար»։ Աստվածաշնչի այդ նույն գրքում նաև գրված է. «Եթե Եհովային երախտագիտության զոհ մատուցեք, ապա մատուցեք այնպես, որ հավանություն ստանաք» (Ղևտ. 22։29)։ Երբ իսրայելացիները ընդունելի կենդանական զոհեր էին մատուցում Եհովայի զոհասեղանի վրա, վեր բարձրացող «բուրմունքը հաճելի էր» ճշմարիտ Աստծուն (Ղևտ. 1։9, 13)։ Նա հանգստություն էր զգում, և իր ժողովրդի սիրո այդ դրսևորումները թարմացնում էին իրեն (Ծննդ. 8։21, ծնթ.)։ Օրենքի այս առանձնահատկություններից մի սկզբունք ենք քաղում, որը կիրառելի է այսօր։ Ընդունելի զոհաբերություններ մատուցողները արժանանում են Եհովայի հավանությանը։ Ո՞ր զոհաբերություններն է նա ընդունում։ Այս հարցի պատասխանը կիմանանք՝ քննելով մեր վարքն ու խոսքը։
12 Հռոմեացիներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը գրեց. «Ձեր մարմինները ներկայացրեք որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի, այսինքն՝ սուրբ ծառայություն մատուցեք ձեր բանականությամբ» (Հռոմ. 12։1)։ Որպեսզի անհատն ունենա Աստծու հավանությունը, իր մարմինը պետք է ընդունելի լինի նրան։ Եթե նա պղծի իր մարմինը ծխախոտով, թմբուլով, թմրադեղերով կամ չարաշահի ալկոհոլի գործածությունը, այդ զոհը արժեք չի ունենա (2Կորնթ. 7։1)։ Ավելին, քանի որ նա, «ով պոռնկությամբ է զբաղվում, իր իսկ մարմնի դեմ է մեղք գործում», ցանկացած անբարո վարք այդ զոհը նողկալի է դարձնում Եհովայի համար (1 Կորնթ. 6։18)։ Աստծուն հաճեցնելու համար անհատը պետք է «սուրբ լինի ամեն ինչում» (1 Պետ. 1։14–16)։
13 Մեկ այլ զոհ, որը հաճելի է Եհովային, մեր խոսքն է։ Եհովային սիրողները միշտ լավ են խոսում նրա մասին հանրորեն և տանը (կարդա՛ Սաղմոս 34։1–3)։ Կարդա 148–150-րդ սաղմոսները և տես, թե որքան հաճախ են այս երեք սաղմոսները քաջալերում մեզ գովաբանել Եհովային։ Իսկապես, «ուղղամիտներին վայել է նրան գովաբանելը» (Սաղ. 33։1)։ Մեր Օրինակը՝ Հիսուս Քրիստոսը, ընդգծեց Աստծուն գովաբանելու կարևորությունը՝ քարոզելով բարի լուրը (Ղուկ. 4։18, 43, 44)։
14 Նախանձախնդրությամբ քարոզելով՝ փաստում ենք մեր սերը Եհովայի հանդեպ և մեր ցանկությունը արժանանալու նրա հավանությանը։ Տեսնենք, թե Օսեե մարգարեն ինչ հորդոր տվեց իսրայելացիներին, որոնք կեղծ երկրպագություն էին մատուցում և կորցրել էին Աստծու հավանությունը (Օս. 13։1–3)։ Օսեեն ասաց նրանց, որ աղաչեն. «Ներիր [Եհո՛վա] մեր մեղքերը, ընդունիր այն, ինչը բարի է, և մենք էլ մեր շուրթերի պտուղը կմատուցենք [բառացի՝ «մեր շուրթերի մատղաշ ցլերը»]» (Օս. 14։1, 2, ծնթ.)։
15 Ցուլը ամենաթանկ կենդանին էր, որ իսրայելացին կարող էր մատուցել Եհովային։ Ուստի «մեր շուրթերի մատղաշ ցլերը» արտահայտությունը մատնանշում էր այն անկեղծ, մտածված խոսքերը, որ ասում էին ճշմարիտ Աստծուն փառաբանելու համար։ Ինչպե՞ս էր Եհովան վերաբերվում նրանց, ովքեր այդպիսի զոհեր էին մատուցում։ Նա ասում էր. «Իմ հոժար կամքով կսիրեմ նրանց» (Օս. 14։4)։ Փառաբանության այսպիսի զոհեր մատուցողներին Եհովան ներում էր, տալիս էր իր հավանությունը և դառնում նրանց ընկերը։
16 Ճշմարիտ երկրպագության մեջ միշտ կարևոր է եղել Եհովային հրապարակորեն գովաբանելը։ Սաղմոսերգուի համար ճշմարիտ Աստծուն փառաբանելն այնքան կարևոր էր, որ աղերսեց նրան. «Խնդրո՛ւմ եմ, թող քեզ հաճելի լինեն կամավոր ընծաներն իմ բերանի, ո՜վ Եհովա» (Սաղ. 119։108)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի վերաբերյալ։ Խոսելով մի մեծ ժողովրդի մասին, որն ապրելու էր մեր ժամանակներում, Եսայիան մարգարեացավ. «Հանրապես կգովաբանեն Եհովային.... Կբարձրանան իմ [Աստծու] զոհասեղանի վրա և ընդունելի կլինեն [նրանց ընծաները] հաճությունով» (Ես. 60։6, 7)։ Ի կատարում այդ խոսքերի՝ միլիոնավոր մարդիկ Աստծուն մատուցում են «գովաբանության զոհ.... այսինքն՝ շուրթերի պտուղը, որոնք հրապարակորեն հռչակում են նրա անունը» (Եբր. 13։15)։
17 Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Մատուցո՞ւմ ես Աստծուն ընդունելի զոհեր։ Եթե ոչ, անհրաժեշտ փոփոխություններ կանե՞ս և կսկսե՞ս հրապարակորեն գովաբանել Եհովային։ Երբ հավատը մղի քեզ քարոզելու բարի լուրը, քո զոհը «Եհովային ավելի հաճելի կլինի, քան ցուլը» (կարդա՛ Սաղմոս 69։30, 31)։ Վստահ եղիր, որ գովաբանության զոհերիդ «հաճելի բուրմունքը» կհասնի Եհովային, և նա կտա քեզ իր հավանությունը (Եզեկ. 20։41)։ Այն ուրախությունը, որը կստանաս այդ ժամանակ, ոչ մի բանի հետ չի համեմատվի։
«Եհովան «կօրհնի արդարին»
18 Այսօր շատերը գալիս են այն նույն եզրակացության, ինչին հանգեցին Մաղաքիայի օրերում ապրող որոշ մարդիկ. «Աստծուն ծառայելը զուր է։ Ի՞նչ օգուտ, որ կատարեցինք նրա հանդեպ մեր պարտականությունները» (Մաղ. 3։14)։ Առաջնորդվելով նյութապաշտական ցանկություններով՝ նրանք Աստծու նպատակը համարում են անիրականանալի, իսկ օրենքները՝ հնացած։ Այդ մարդիկ բարի լուրի քարոզչությունը համարում են ժամանակի կորուստ և նյարդայնացնող գործ։
19 Այսպիսի վերաբերմունքը սկիզբ է առել դեռևս Եդեմի պարտեզում։ Սատանան դրդեց Եվային չգնահատելու Եհովայի տված հրաշալի կյանքի իսկական արժեքը և չկարևորելու նրա հավանությունն ունենալը։ Այսօր Սատանան դրդում է մարդկանց մտածելու, որ Աստծու կամքը կատարելով՝ ոչինչ չեն ստանա։ Սակայն Եվան ու իր ամուսինը տեսան, որ Աստծու բարեհաճությունը կորցնելը նշանակում էր կյանքը կորցնել։ Շուտով այն մարդիկ, ովքեր այժմ հետևում են նրանց վատ օրինակին, նույնպես կհասկանան այդ դառը ճշմարտությունը (Ծննդ. 3։1–7, 17–19)։
20 Այժմ համեմատիր, թե ինչ եղավ Ադամի ու Եվայի և սարեփթացի այրու հետ։ Եղիայի քաջալերական խոսքերը լսելուց հետո կինը սկսեց պատրաստություն տեսնել և սկզբում մարգարեի՛ն կերակուր տվեց։ Այնուհետև Եհովան կատարեց Եղիայի միջոցով ասած իր խոստումը։ Կարդում ենք. «Շատ օրեր ուտելու բան ունեին. ինքը, կինը և նրա ընտանիքը։ Սափորից ալյուրը չէր վերջանում, և կժից յուղը չէր պակասում՝ Եհովայի խոսքի համաձայն, որ նա ասել էր Եղիայի միջոցով» (1 Թագ. 17։15, 16)։
21 Սարեփթացի այրին արեց մի բան, որն այսօր միլիարդավոր մարդկանցից քչերն են ցանկանում անել։ Նա լիովին վստահեց փրկության Աստծուն, և վերջինս չլքեց նրան դժվար իրավիճակում։ Այս և աստվածաշնչյան այլ պատմություններ հաստատում են, որ Եհովան արժանի է մեր վստահությանը (կարդա՛ Հեսու 21։43–45; 23։14)։ Մեր օրերի Եհովայի վկաների կյանքում կատարված դեպքերը նույնպես ապացուցում են, որ նա երբեք չի լքի նրանց, ովքեր ունեն իր հավանությունը (Սաղ. 34։6, 7, 17–19)։
22 Մոտ է և անխուսափելի է Աստծու դատաստանի օրը «բոլոր նրանց վրա, ովքեր բնակվում են ամբողջ երկրի երեսին» (Ղուկ. 21։34, 35)։ Ոչ ոք չի կարող խուսափել այդ օրից։ Հարստությունն ու բարեկեցիկ կյանքը երբեք չեն կարող ունենալ այն արժեքը, որն ունի Աստծու կողմից նշանակված Դատավորի հրավերը. «Եկե՛ք, ո՛վ իմ Հոր կողմից օրհնվածներ, և ժառանգե՛ք.... ձեզ համար պատրաստված թագավորությունը» (Մատթ. 25։34)։ Այո՛, Եհովան «կօրհնի արդարին.... իր հավանությամբ նա կպատի նրանց, ինչպես մեծ վահանով» (Սաղ. 5։12)։ Չպե՞տք է, ուրեմն, ձգտենք արժանանալ Աստծու հավանությանը։
Արդյոք Եհովան նկատո՞ւմ է, թե դու ինչ ես անում
ԻՆՉՊԵ՞Ս կպատասխանեիր այս հարցին։ Շատերը կարող են ասել. «Ես հավատում եմ, որ Աստված տեսնում էր Մովսեսի, Գեդեոնի և Դավիթի նման մարդկանց կատարած մեծ գործերը, բայց կասկածում եմ, թե նրան հետաքրքրում են իմ արածները։ Անշուշտ, ես չեմ կարող համեմատվել ո՛չ Մովսեսի, ո՛չ Գեդեոնի և ո՛չ էլ Դավիթի հետ»։
Ճշմարիտ է, որ աստվածաշնչյան ժամանակներում որոշ հավատարիմ մարդիկ բացառիկ գործեր են կատարել, որոնք ցույց են տվել նրանց հավատը։ Նրանք «թագաւորութիւնների յաղթեցին.... առիւծների բերաններ խցկեցին. Կրակի զօրութիւն անցրին. սրի բերանից պրծան» (Եբրայեցիս 11։33, 34)։ Մյուսների հավատը թեպետ չդրսևորվեց նման արտահայտիչ կերպով, այնուհանդերձ, Աստվածաշունչը հավաստիացնում է մեզ, որ Աստված նրանց հավատի գործերը նույնպես տեսնում էր։ Որպեսզի լավ պատկերացնես այդ ամենը, քննարկենք Սուրբ Գրքում հիշատակված հովվի, մարգարեի և որբևայրի կնոջ օրինակները։
Հովիվը զոհ է մատուցում
Ի՞նչ ես հիշում Ադամի ու Եվայի երկրորդ որդու՝ Աբելի մասին։ Երևի այն, որ նա դաժանորեն սպանվեց, ինչը հավանաբար մեզանից միայն քչերի հետ կարող է պատահել։ Բայց առաջին հերթին Աստված Աբելի վրա ուշադրություն դարձրեց մեկ ուրիշ պատճառով։
Մի օր Աբելը վերցրեց իր հոտի լավագույն կենդանիներից մի քանիսը ու Աստծուն զոհ մատուցեց։ Նրա ընծան մեր օրերում կարող է համեմատաբար աննշան մի բան համարվել, սակայն Եհովան նկատեց դա և ցույց տվեց իր հավանությունը։ Դեռ ավելին, այդ դեպքից մոտավորապես չորս հազար տարի անց Եհովան ներշնչեց Պողոս առաքյալին՝ այդ մասին գրելու եբրայեցիներին ուղղված նամակում։ Այդքան երկար տարիներ հետո անգամ Աստված չէր մոռացել այդ համեստ ընծան (Եբրայեցիս 6։10; 11։4)։
Իսկ ինչպե՞ս Աբելը որոշեց, թե ինչ տեսակ զոհ մատուցի։ Ճիշտ է, Աստվածաշունչը այդ մասին ոչինչ չի ասում, բայց հավանաբար Աբելը լրջորեն խորհել էր դրա շուրջ։ Նա հովիվ էր, ուստի զարմանալի չէր, որ նա իր հոտի կենդանիներից զոհաբերեց։ Ուշադրություն դարձրու, սակայն, որ Աբելը զոհաբերեց լավագույնը՝ «պարարտներիցը» (Ծննդոց 4։4)։ Հնարավոր է նաև, որ նա խորհել էր այն խոսքերի շուրջ, որ Եհովան ասել էր օձին Եդեմի պարտեզում. «Եւ ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Ծննդոց 3։15; Յայտնութիւն 12։9)։ Չնայած այն բանին, որ Աբելի համար անհասկանալի էր, թե իրականում ով է ‘կինը’ և նրա ‘սերունդը’, այնուամենայնիվ, հնարավոր է նա հասկացել էր, որ կնոջ ‘գարշապարը խայթելը’ իր մեջ արյուն թափելու գաղափար է պարունակում։ Նա, անշուշտ, գիտակցում էր, որ ոչինչ չէր կարող ավելի արժեքավոր համարվել, քան կենդանի արարածը։ Ամեն դեպքում, նրա մատուցած զոհը իսկապես տեղին էր։
Ինչպես այն օրերում Աբելը, այնպես էլ այսօր քրիստոնյաները զոհ են մատուցում Աստծուն։ Նրանք ոչ թե հոտի առաջնեկներին են մատուցում, այլ տալիս են «օրհնութեան պատարագ [«գովաբանության զոհ» ՆԱ].... այսինքն նորա [Աստծո] անունը դաւանող շրթունքների պտուղ» (Եբրայեցիս 13։15)։ Մեր շրթունքները ‘դավանում են’ այն դեպքում, երբ մեր հավատի մասին ուրիշներին ենք պատմում։
Չէի՞ր ուզենա արդյոք բարելավել քո զոհաբերության որակը։ Եթե այո, ապա լրջորեն խորհիր քո տարածքում ապրող մարդկանց կարիքների մասին։ Ի՞նչ մտահոգություններ ունեն նրանք. իսկ ինչ հետաքրքրություննե՞ր։ Աստվածաշնչյան լուրի հետ կապված ի՞նչը կհրապուրի նրանց։ Ամեն անգամ վկայություն տալիս մտովի վերլուծիր այցելություններիդ արդյունքները՝ նպատակ հետապնդելով բարձրացնել ծառայությանդ արդյունավետությունը։ Իսկ երբ խոսում ես Եհովայի մասին, համոզվածությամբ դա արա, ամբողջ սրտով։ Քո զոհը դարձրու իսկական գովաբանության զոհ։
Մարգարեն քարոզում է շրջապատի մարդկանց, որոնք չեն լսում իրեն
Այժմ քննարկենք Ենովք մարգարեի օրինակը։ Հնարավոր է, որ նա իր շրջապատում միակ մարդն էր, որ վկայում էր Եհովա Աստծո մասին։ Ենովքի նման, դո՞ւ էլ՝ որպես Եհովայի հավատարիմ ծառա, ձեր ընտանիքում միակն ես։ Կամ գուցե դասարանում միակ աշակե՞րտն ես, կամ էլ աշխատանքի վայրում միակ աշխատո՞ղը, որ ապրում է Աստվածաշնչի սկզբունքներով։ Եթե այդպես է, ապա հավանաբար հակառակությունների կհանդիպես։ Ընկերներդ, հարազատներդ, դասընկերներդ կամ էլ աշխատակիցներդ գուցե փորձեն համոզել քեզ խախտել Աստծո օրենքները։ «Ոչ ոք երբեք չի իմանա, թե դու ինչ ես արել,— կարող են ասել նրանք։— Մենք այդ մասին ոչ ոքի չենք ասի»։ Նրանք կարող են պնդել, թե անմտություն է Աստվածաշնչի բարոյական չափանիշները պահպանելը մտահոգության առարկա դարձնելը, քանի որ Աստծո հոգը չէ, թե դու ինչ ես անում։ Վրդովվելով, որ դու չես մտածում ու գործում այնպես, ինչպես իրենք՝ նրանք կարող են իրենց ուժերից եկած հնարավոր ամեն բան անել՝ կոտրելու քո հաստատակամությունը։
Ինչ խոսք, դժվար է դիմադրել այդպիսի ճնշմանը, բայց դա անհնարին չէ։ Մտածիր Ենովքի մասին, որ Ադամի սերնդից եկող յոթերորդ մարդն էր (Յուդա 14)։ Այն ժամանակ, երբ Ենովքը ծնվեց, մարդկանց մեծամասնությունը բարոյական առումով անկում էր ապրում։ Նրանց խոսքերն անպարկեշտ էին, իսկ գործերը՝ «ամբարիշտ» (Յուդա 15)։ Նրանք այնպիսի վարք էին դրսևորում, ինչպես մեր օրերում ապրող շատ մարդիկ։
Ինչպե՞ս Ենովքը հաղթահարեց այդ իրավիճակը։ Այս հարցի պատասխանը մեզ էլ է այսօր հետաքրքրում։ Չնայած Ենովքը, հնարավոր է, այն օրերում Եհովայի միակ երկրպագուն էր երկրի վրա, սակայն իրականում նա միայնակ չէր։ Ենովքը Աստծո հետ էր քայլում (Ծննդոց 5։22, Արևմտ. Աստ.)։
Աստծո հավանությանն արժանանալը Ենովքի կյանքում առաջնային էր։ Նա գիտեր, որ Աստծո հետ քայլելը ավելին է նշանակում, քան սոսկ մաքուր, բարոյական կյանքով ապրելը։ Եհովան ակնկալում էր, որ նա քարոզեր (Յուդա 14, 15)։ Մարդկանց պետք էր զգուշացնել, որ նրանց ոչ աստվածահաճո գործերը աննկատ չեն մնում։ Ենովքը շարունակեց քայլել Աստծո հետ ավելի քան 300 տարի՝ անհամեմատ ավելի երկար, քան մեզանից որևէ մեկը։ Մինչև իր մահը նա չխոտորվեց այդ ճանապարհից (Ծննդոց 5։23, 24)։
Ենովքի նման, մեզ նույնպես հանձնարարված է քարոզել (Մատթէոս 24։14)։ Բացի այն, որ վկայություն ենք տալիս տնից տուն, մենք նաև ձգտում ենք բարի լուրը հասցնել մեր հարազատներին, գործընկերներին և համադասարանցիներին։ Երբեմն գուցե վարանում ենք համարձակորեն վկայել։ Դո՞ւ էլ ունես այդ խնդիրը։ Եթե այո, ապա մի հուսահատվիր։ Հետևիր վաղ քրիստոնյաների օրինակին և աղոթիր Աստծուն, որ քեզ համարձակություն տա (Գործք 4։29)։ Միշտ հիշիր, որ քանի դեռ դու քայլում ես Աստծո հետ, երբեք միայնակ չես։
Այրին կերակուր է պատրաստում
Պատկերացրու՝ մի այրի կին, որի անունը Աստվածաշնչում չի նշվում, երկու անգամ օրհնվեց միայն այն բանի համար, որ պարզ ու համեստ կերակուր պատրաստեց։ Ազգությամբ նա իսրայելացի չէր, օտարազգի մի կին էր և ապրում էր Սարեփթա քաղաքում մ.թ.ա. տասներորդ դարում։ Երաշտի ու սովի երկար տարիներն արդեն մոտ էին իրենց ավարտին, և այրի կնոջ մթերքի պաշարը գրեթե սպառվել էր։ Մնացել էր ընդամենը մի բուռ այլուր ու մի քիչ յուղ, որը կբավականացներ միայն վերջին անգամ իր ու իր որդու համար մի կտոր հաց թխելուն։
Հենց այդ ժամանակ այրի կնոջ տուն մի օտարական եկավ։ Դա Աստծո մարգարե Եղիան էր։ Վերջինս խնդրեց իրեն էլ մի փոքր բաժին հանել այդ աղքատիկ կերակրից։ Այրին այնքան քիչ մթերք ուներ, որ հազիվ իրեն ու որդուն բավարարեր, ուստի կարելի է ասել՝ իրականում նա ոչինչ չուներ այցելուին տալու։ Բայց Եղիան վստահեցրեց նրան, որ եթե այրին ուտելիքը կիսի իր հետ, ապա, ինչպես որ Եհովան ասել էր, նա ու իր որդին սովից չէին մահանա։ Հավատ էր պետք ունենալ վստահ լինելու համար, որ Իսրայելի Աստվածը ուշադրություն կդարձներ օտարազգի մի որբևայրու վրա։ Կինը հավատաց Եղիային, ու Եհովան օրհնեց նրան։ «Սափորիցն ալիւրը չէր վերջանում, եւ կուժիցը իւղը չէր պակասում Տիրոջ այն խօսքի պէս, որ ասեց Եղիայի ձեռովը»։ Այրին ու իր որդին մշտական սնունդ ունեին մինչև սովի վերջանալը։ (Գ Թագաւորաց 17։8–16)։
Այս կնոջը, սակայն, մեկ ուրիշ օրհնություն էլ էր սպասում։ Վերոհիշյալ հրաշքից որոշ ժամանակ հետո նրա սիրասուն որդին հիվանդացավ ու մահացավ։ Խղճահարությունից մղված՝ Եղիան աղաչեց Եհովային կյանքի վերադարձնել տղային (Գ Թագաւորաց 17։17–24)։ Պետք է հրաշք տեղի ունենար, որի նմանը մինչ այդ չէր եղել։ Ոչ մի արձանագրություն չկա այն մասին, որ դրանից առաջ որևէ մեկը հարություն էր առել։ Արդյո՞ք Եհովան կրկին ողորմածություն կդրսևորեր այս օտարազգի կնոջ հանդեպ։ Այո՛։ Եհովան զորություն տվեց Եղիային՝ կյանքի ետ բերելու տղային։ Ավելի ուշ Հիսուսը պատվի արժանացած այս կնոջ համար հետևյալն ասաց. «Իսրայէլի մէջ շատ որբեւայրիներ կային.... [Բայց Եղիան ուղարկվեց] Սիդոնացիների Սարեփթան՝ մի որբեւայրի կնոջ մօտ» (Ղուկաս 4։25, 26)։
Անգամ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների տնտեսական վիճակն այսօր հեռու է կայուն լինելուց։ Որոշ խոշոր ձեռնարկություններում կրճատման պատճառով աշխատանքից ազատվել են այնպիսի մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ եղել են նվիրված աշխատողներ։ Գործազրկության վտանգն իր աչքի առաջ ունենալով՝ քրիստոնյան կարող է ավելի շատ ժամանակ անցկացնել աշխատանքի վայրում՝ հույս ունենալով, որ ղեկավարությունը աշխատանքից չի ազատի իրեն։ Այսպես նրան արդեն քիչ ժամանակ կմնա ժողովի հանդիպումներին հաճախելու, քարոզչական ծառայությանը մասնակցելու կամ էլ իր ընտանիքի էմոցիոնալ ու հոգևոր կարիքները հոգալու համար։ Չնայած դրան՝ նա կարող է մտածել, որ պետք է ամեն գնով պահպանի իր աշխատանքը։
Տնտեսապես նման դժվարին իրավիճակում գտնվող քրիստոնյան, ինչ խոսք, անհանգստանալու պատճառ ունի։ Մեր օրերում դժվար է աշխատանք գտնելը։ Ճիշտ է, մեզանից շատերը հարստության չեն ձգտում, բայց և սարեփթացի այրու նման իրենք էլ են ուզում իրենց հանապազօրյա հացն ունենալ։ Պողոս առաքյալը, սակայն, հիշեցրեց մեզ, թե Աստված ինչում է մեզ հավաստիացնում. «Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ»։ Այնպես որ վստահ կարող ենք ասել. «Տէրն է իմ օգնականը, եւ ես չեմ վախենալ, ի՞նչ կ’անէ ինձ մարդը» (Եբրայեցիս 13։5, 6)։ Պողոսն անվերապահորեն վստահում էր այդ խոստմանը, և Եհովան միշտ հոգ էր տանում նրա մասին։ Աստված նույնը կանի նաև մեզ, եթե չթողնենք նրան։
Գուցե մտածենք, որ մենք երբեք չենք կարող այնպիսի նշանավոր գործեր կատարել, ինչպես Մովսեսի, Գեդեոնի ու Դավիթի նման հոգևոր անձնավորությունները։ Բայց կարող ենք ընդօրինակել նրանց հավատը։ Նաև կարող ենք հիշել Աբելի, Ենովքի ու սարեփթացի այրու հավատի մասին վկայող պարզ գործերը։ Եհովան նկատում է հավատի բոլոր, նույնիսկ աննշան գործերը։ Երբ աստվածավախ ուսանողը մերժում է ընդունել ընկերոջ առաջարկած թմրադեղը, քրիստոնյա ծառայողը մերժում է աշխատանքի վայրում իրեն արված անբարո առաջարկը, կամ երբ տարեց Վկան, անտեսելով իր հոգնածությունն ու ֆիզիկական տկարությունը, հավատարմորեն բաց չի թողնում ժողովի հանդիպումները, Եհովան տեսնում է այդ ամենը և ուրախանում (Առակաց 27։11)։
Իսկ դու նկատո՞ւմ ես, թե ինչ են անում ուրիշները
Այո, Եհովան նկատում է մեր գործերը։ Ուստի, ընդօրինակելով Աստծուն, մենք պետք է ուշադիր լինենք և նկատենք ուրիշների գործադրած ջանքերը (Եփեսացիս 5։1)։ Ինչու չփորձես ավելի մոտիկից շփվել ու տեղեկանալ այն դժվարությունների մասին, որ ունեն քո հավատակիցները՝ կապված ժողովի հանդիպումներին հաճախելու, քարոզչական ծառայությանը մասնակցելու, նույնիսկ իրենց առօրյա գործերի հետ։
Ուրեմն թող Եհովայի՝ քո հավատակից երկրպագուներն իմանան, որ դու բարձր ես գնահատում իրենց ջանքերը։ Նրանք ուրախ կլինեն, որ դու նկատում ես դրանք, և քո ուշադրությամբ կարող ես վստահեցնել նրանց, որ Եհովան նույնպես նկատում է իրենց գործերը։
ԳԼՈՒԽ 31
Նա գերի էր, բայց համարձակությամբ խոսեց
w96 5/15, էջ 8, պրբ. 3
Աղջնակ, ով քաջաբար խոսեց
Իսրայելի վրա արշավանքներից մեկի ժամանակ ասորիները «մի փոքրիկ աղջկա» անգթորեն բաժանեցին իր աստվածավախ ընտանիքից (2 Թագավորներ 5։2)։ Նրան տարան Ասորիք, որտեղ նա պետք է ապրեր իր համար թերևս վախենալու ու տարօրինակ մարդկանց հետ, ովքեր պաշտում էին արևին, լուսնին, աստղերին, ծառերին, բույսերին և նույնիսկ քարերին։ Որքա՜ն էին նրանք տարբերվում իր ընտանիքից և ընկերներից, ովքեր պաշտում էին միակ ճշմարիտ Աստված Եհովային։ Այդուհանդերձ, այս աղջնակը անգամ նման տարօրինակ միջավայրում ակնառու քաջություն դրսևորեց Եհովային պաշտելու հարցում։ Արդյունքում նա նպաստեց, որ Ասորիքի թագավորի ճանաչված պաշտոնյաներից մեկի կյանքը կտրուկ փոխվի։ Տեսնենք, թե ինչպես։
it, «Բորոտություն», պրբ. 3-5
Բորոտություն
Տեսակները և դրանց ազդեցությունը։ Այսօր բորոտությունը, կամ՝ Հանսենի հիվանդությունը, որը քիչ վարակիչ է, դրսևորվում է երեք հիմնական տեսակներով։ Լեպրոմատոզային բորոտության դեպքում (կոչվում է նաև սև բորոտություն) մաշկը պնդանում է, և առաջանում են հանգույցներ՝ լեպրոմներ, սկզբում՝ դեմքի վրա, իսկ հետո՝ մարմնի այլ մասերի։ Այն նաև քայքայիչ ազդեցություն է ունենում քթի ու կոկորդի լորձաթաղանթների վրա։ Թմբիկավոր բորոտությունը (կոչվում է նաև տուբերկուլոիդային, անզգայական կամ սպիտակ բորոտություն) համեմատաբար բարորակ է և ախտահարում է ծայրամասային նյարդային համակարգը։ Այդ պատճառով մաշկը կարող է հպումից ցավալ, թեև հնարավոր է նաև, որ հիվանդության հետևանքով անզգայանա։ Երրորդ՝ չտարբերակված տիպը համախմբում է առաջին երկու տիպերի ախտանիշները։
Հիվանդության զարգացմանը զուգընթաց լեպրոմներից արտազատվում է թարախ, գլխի մազերն ու հոնքերը հնարավոր է՝ թափվեն, եղունգները՝ թուլանան, քայքայվեն ու ընկնեն։ Հիվանդի մատները, վերջույթները, քիթը կամ աչքերը կարող են աստիճանաբար քայքայվել։ Ի վերջո ամենածանր դեպքերում հիվանդը մահանում է։ Այն, որ Աստվածաշնչում հիշատակված «բորոտությունը» ներառում էր այս ծանր հիվանդությունը, պարզ է դառնում Ահարոնի խոսքերից, ով ասաց, որ բորոտի «մարմինը կիսով չափ փտած է» (Թվ 12։12)։
Վերոնշյալ նկարագրությունն օգնում է ավելի լավ հասկանալ այդ սարսափելի հիվանդության մասին աստվածաշնչյան արձանագրությունները, ինչպես նաև այն, թե ինչ սոսկալի հետևանքներ ունեցավ Օզիայի հանդուգն արարքը, երբ նա առանց որևէ իրավասության փորձեց խունկ ծխեցնել Եհովայի տաճարում (2Թգ 15։5; 2Տգ 26։16-23)։
Ուշագրավ մտքեր «Դ Թագաւորաց» գրքից
5։15, 16 — Ինչո՞ւ Եղիսեն չընդունեց Նեեմանի ընծան։ Եղիսեն մերժեց ընծան, որովհետև հասկանում էր, որ ոչ թե ինքն է հրաշքով բուժել Նեեմանին, այլ Եհովան։ Նրա մտքով անգամ չէր անցնում շահ ստանալ այն պաշտոնից, որ իրեն Աստված էր տվել։ Եհովայի ճշմարիտ երկրպագուները չեն ձգտում իրենց ծառայությունից շահ ստանալ։ Նրանք միշտ հիշում են Հիսուսի հորդորը. «Ձրի առել էք, ձրի տուէք» (Մատթէոս 10։8)։
Ուշագրավ մտքեր «Դ Թագաւորաց» գրքից
5։18, 19 — Արդյոք Նեեմանը ներողությո՞ւն էր խնդրում, որ ստիպված է կատարել պաշտամունքային գործողություն։ Ասորիքի թագավորը, ըստ ամենայնի, ծեր էր ու տկար և ստիպված էր հենվել Նեեմանին։ Երբ թագավորը կռանում էր, որպեսզի երկրպագեր Ռեմոնին, Նեեմանը նրա հետ նույնպես կռանում էր։ Սակայն Նեեմանի համար դա ընդամենը մեխանիկական գործողություն էր, որը նա անում էր զուտ թագավորի մարմինը պահելու համար և ոչ թե երկրպագություն մատուցելու։ Նեեմանը Եհովային խնդրում էր ներել իրեն այդ քաղաքացիական պարտականությունը կատարելու համար։ Հավատալով Նեեմանին՝ Եղիսեն ասաց. «Գնա խաղաղութեամբ»։
Ինչո՞ւ Աստվածաշնչում ոմանց անունները չեն նշվում
Աստվածաշնչի «Հռութ» գրքում չի նշվում այն մարդու անունը, որը հրաժարվեց կատարել Մովսիսական օրենքով սահմանված իր պարտականությունը։ Նրա անվան փոխարեն գրված է «այսինչ մարդ» (Հռութ 4։1–12)։ Պե՞տք է եզրակացնել, թե աստվածաշնչյան բոլոր այն կերպարները, որոնց անունները չեն նշվում, վատ հատկություններ ունեն կամ կարևոր անձնավորություն չեն։
Ո՛չ։ Տեսնենք մեկ այլ օրինակ։ Պասեքի վերջին ընթրիքը պատրաստելու համար Հիսուսն իր աշակերտներին ուղարկեց քաղաք «այսինչ մարդու մոտ», որպեսզի ընթրիքի պատրաստությունը նրա տանը տեսնեն (Մատթեոս 26։18)։ Ճիշտ կլինի՞ մտածել, թե այդ մարդը վատն էր կամ այնքան աննշան, որ արժանի չէր, որ նրա անունը նշվեր։ Բոլորովի՛ն։ «Այսինչ մարդը», անշուշտ, Հիսուսի հետևորդներից էր։ Նրա անունը չի գրվել, քանի որ այդ մանրամասնությունը կարևոր չի եղել։
Աստվածաշնչում գրված են բազմաթիվ չար անձնավորությունների անուններ։ Սակայն այնտեղ կարող ենք կարդալ նաև հավատարիմ շատ մարդկանց մասին, որոնց անունները նշված չեն։ Օրինակ՝ Եվայի՝ առաջին կնոջ անունը շատերին է հայտնի։ Բայց նա, եսասիրաբար վարվելով, անհնազանդ եղավ Աստծուն և Ադամին էլ դրդեց մեղքի, ինչի հետևանքները կրում ենք բոլորս (Հռոմեացիներ 5։12)։ Իսկ Նոյի կնոջ անունը Աստվածաշունչը չի նշում, չնայած որ նա անձնազոհ էր ու հնազանդ և աջակցում էր իր ամուսնուն շատ կարևոր գործում։ Սակայն դա չի նշանակում, թե նա աննշան մարդ էր կամ Աստծու հավանությունը չուներ։
Աստվածաշնչում գրված է ուրիշ շատերի մասին էլ, որոնք կարևոր դեր են խաղացել Եհովայի նպատակների կատարման մեջ, որոնց անունները, սակայն, նշված չեն։ Օրինակ՝ հիշիր գերի ընկած այն իսրայելացի փոքրիկ աղջկան, որը ծառայում էր ասորիների զորագլուխ Նեեմանի տանը և որը քաջությամբ խոսեց իր տիրուհու հետ Եհովայի մարգարեի մասին, ինչի արդյունքում Նեեմանը հրաշքով բուժվեց իր հիվանդությունից (2 Թագավորներ 5։1–14)։ Մեկ այլ օրինակ է իսրայելացի դատավոր Հեփթայեի աղջիկը, որը առանձնահատուկ հավատ դրսևորեց՝ հոժարակամորեն հրաժարվելով ամուսնանալու և երեխաներ ունենալու հեռանկարից, որպեսզի կատարի իր հոր երդումը (Դատավորներ 11։30–40)։ Նաև նշված չեն ավելի քան քառասուն սաղմոսներ գրի առնողների անունները, ինչպես նաև որոշ մարգարեների, որոնք հավատարմորեն կատարել են իրենց կարևոր հանձնարարությունները (1 Թագավորներ 20։37–43)։
Ամենատպավորիչը հավատարիմ հրեշտակների օրինակն է։ Հարյուր միլիոնավոր հրեշտակներ գոյություն ունեն, սակայն մեզ հայտնի են միայն երկուսի անունները՝ Գաբրիել և Միքայել (Դանիել 7։10; Ղուկաս 1։19; Հուդա 9)։ Մյուսների անունները Աստվածաշնչում չենք գտնում։ Օրինակ՝ Սամսոնի հայրը՝ Մանուեն, հարցրեց մի հրեշտակի. «Ի՞նչ է քո անունը, որ երբ քո խոսքը կատարվի, պատվենք քեզ»։ Հրեշտակը պատասխանեց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը»։ Նա համեստորեն հրաժարվեց պատիվ ընդունելուց, որին արժանի է միայն Աստված (Դատավորներ 13։17, 18)։
Աստվածաշունչը չի բացատրում, թե ինչու որոշ դեպքերում անունները նշվում են, իսկ որոշ դեպքերում՝ ոչ։ Սակայն կարող ենք շատ բան սովորել Աստծուն հավատարիմ անձնավորություններից, որոնք անշահախնդրորեն ծառայել են նրան՝ առանց հռչակ ու ճանաչում ձեռք բերելու նպատակի։
ԳԼՈՒԽ 32
«Ո՜վ Եհովա.... բացիր նրա աչքերը»
it, «Եղիսե», պրբ. 2
Եղիսե
Սաֆատի որդին, ով մարգարե է ծառայել մ.թ.ա. 10-9-րդ դարերում։ Հաջորդել է Եղիա մարգարեին։ Եհովան հրահանգեց Եղիային, որ Աբել-Մաուլայից Եղիսեին մարգարե օծի։ Եղիան գնաց ու գտավ Եղիսեին, երբ նա արտ էր հերկում, և իր հագուստը գցեց նրա վրա՝ այդպիսով նրան մարգարե նշանակելով (1Թգ 19։16)։ Եղիսեի առջևից 12 զույգ եզ էր գնում, և «նա քայլում էր 12-րդ զույգի հետ»։ Հետաքրքիր է, որ 19-րդ դարի ամերիկացի բողոքական միսիոներ Ուիլյամ Թոմսոնը իր աշխատությունում նշել է, որ արաբները սովորություն ունեին միասին աշխատելու իրենց փոքրիկ գութաններով, և մեկ սերմնացանը կարող էր սերմ ցանել այն ողջ տարածքում, որ նրանք հերկել էին մի օրում (The Land and the Book, 1887, էջ 144)։ Քանի որ Եղիսեն քայլում էր խմբի վերջում, կարող էր դադարեցնել իր աշխատանքը առանց մյուսներին խանգարելու։ Այն, որ նա մի զույգ եզ մորթեց և իր գործիքները որպես վառելանյութ օգտագործեց, ցույց է տալիս, որ նա առանց հետաձգելու գործող, վճռական մարդ էր և թանկ էր գնահատում Եհովայի տված նշանակումը։ Միսը եփելուց անմիջապես հետո Եղիսեն գնաց Եղիայի հետևից ու սկսեց ծառայել նրան (1Թգ 19։19-21)։
Ընթերցողների հարցերը
Եղիսեն ինչո՞ւ Եղիայի ոգուց «կրկնապատիկ» խնդրեց։
Իսրայելում Եղիա մարգարեի ծառայությունը ամբողջանալուց շատ կարճ ժամանակ առաջ երիտասարդ Եղիսե մարգարեն նրանից խնդրեց. «Թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վերայ» (Դ Թագաւորաց 2։9)։ Խոսելով հոգևոր լեզվով՝ Եղիսեն ակներևաբար կրկնակի բաժին էր ուզում, նման նրան, որ տրվում էր առաջնեկ որդուն (Բ Օրինաց 21։17)։ Աստվածաշնչյան այս հատվածի համառոտ քննարկումը կհստակեցնի Եղիսեի խնդրանքը և կօգնի մեզ դաս սովորել պատահածից։
Եհովայի տված հրահանգին ներդաշնակ՝ Եղիա մարգարեն Եղիսեին օծել էր որպես իր հաջորդի (Գ Թագաւորաց 19։19–21)։ Արդեն մոտ վեց տարի էր, ինչ Եղիսեն ծառայում էր որպես Եղիայի հավատարիմ սպասարկու և վճռել էր նրա հետ մնալ մինչև վերջ։ Մոտեցել էր Եղիայի՝ որպես Իսրայելի մարգարեի ծառայության ավարտը. նույնիսկ մինչև վերջին օրը Եղիսեն անբաժան էր իր ուսուցչից։ Թեև Եղիան Եղիսեին ասաց, որ այլևս իրեն չհետևի, սակայն երիտասարդ մարգարեն նրան երեք անգամ ասաց. «Տէրը կենդանի է.... ես քեզ չեմ թողուր» (Դ Թագաւորաց 2։2, ԱԱ, 4, 6; 3։11)։ Իրոք որ Եղիսեն այդ տարեց մարգարեին համարում էր իր հոգևոր հայրը (Դ Թագաւորաց 2։12)։
Սակայն Եղիսեն Եղիայի միակ հոգևոր որդին չէր։ Նրանց ընկերակցում էր մարդկանց մի խումբ, որ ճանաչված էր, որպես ‘մարգարեների որդիներ’ (Դ Թագաւորաց 2։3)։ «Դ Թագաւորաց» գրքի տեղեկագրությունից երևում է, որ այս ‘որդիները’ նույնպես սերտ կապվածություն ունեին իրենց հոգևոր հոր՝ Եղիայի հետ (Դ Թագաւորաց 2։3, 5, 7, 15–17)։ Բայց որպես Եղիային հաջորդող օծյալ մարգարե՝ Եղիսեն ամենագլխավորն էր նրա հոգևոր որդիների մեջ. նա կարծես առաջնեկը լիներ։ Հին Իսրայելում առաջնեկ որդին իր հոր ժառանգությունից երկու բաժին էր ստանում, մինչդեռ մյուս որդիներից յուրաքանչյուրը ստանում էր մեկ բաժին։ Այսպիսով, ուրեմն, Եղիսեն խնդրում էր Եղիայի հոգևոր ժառանգությունից երկու բաժին։
Սակայն ինչո՞ւ Եղիսեն այս խնդրանքը ներկայացրեց հենց այդ ժամանակ։ Քանի որ նա պատրաստվում էր ավելի մեծ պատասխանատվություն վերցնել իր վրա՝ Եղիային հաջորդող՝ Իսրայելի մարգարե լինել։ Նա գիտեր, որ դժվար թվացող այդ հանձնարարությունը կատարելու համար կարիքն ուներ իր կարողությունից վեր հոգևոր ուժի, այնպիսի ուժի, որը միայն Եհովան կարող էր տալ։ Նա պետք է լիներ այնքան անվախ, որքան Եղիան (Դ Թագաւորաց 1։3, 4, 15, 16)։ Այդ պատճառով էլ նա խնդրեց երկու բաժին Եղիայի ոգուց՝ քաջության ոգի և «մեծ նախանձաւորութիւն.... Տէր Աստուծոյ համար». ցանկալի հատկություններ, որոնք արդյունքն են Աստծո ոգու (Գ Թագաւորաց 19։10, 14)։ Ինչպե՞ս արձագանքեց Եղիան։
Եղիան հասկանում էր, որ Եղիսեն մի այնպիսի բան էր խնդրում, որ ոչ թե ինքը, այլ միայն Աստված կարող է տալ, ուստի համեստորեն ասաց. «Դժուար բան խնդրեցիր. եթէ ես քեզանից վեր առնուելիս դու ինձ տեսար, քեզ կ’լինի այնպէս» (Դ Թագաւորաց 2։10)։ Եվ իրոք, Եհովան թույլ տվեց, որ Եղիսեն մրրիկի մեջ տեսնի Եղիայի վեր բարձրանալը (Դ Թագաւորաց 2։11, 12)։ Եղիսեի խնդրանքը կատարվեց։ Եհովան տվեց նրան հարկ եղած ոգին, որպեսզի նա ստանձներ նոր առաջադրանքը և դիմագրավեր գալիք փորձությունները։
Այսօր օծյալ քրիստոնյաները, որոնք երբեմն անվանվում են Եղիսե դասակարգ, և առհասարակ Աստծո բոլոր ծառաները կարող են մեծապես քաջալերվել Աստվածաշնչի այս հատվածից։ Ժամանակ առ ժամանակ մենք էլ դժվար թվացող նոր հանձնարարություններ ստանալիս գուցե մեզ անօգնական և անպատրաստ ենք զգում, կամ երբ մեր տարածքում ավելանում է անտարբերությունն ու հակառակությունը, կորցնում ենք քաջությունը Թագավորության քարոզչության մեր գործի մեջ։ Սակայն եթե օգնության համար աղերսենք Եհովային, նա մեզ կտա բավականաչափ սուրբ ոգի, որպեսզի հաղթահարենք մեր փոփոխված հանգամանքների դժվարությունները (Ղուկաս 11։13; Բ Կորնթացիս 4։7; Փիլիպպեցիս 4։13)։ Այո, ճիշտ ինչպես Եհովան զորացրեց Եղիսեին՝ իր լուրջ պատասխանատվությունները կատարելու համար, նա կօգնի նաև մեզ բոլորիս՝ երիտասարդ թե տարեց, լիարժեք կերպով կատարելու մեր ծառայությունը (Բ Տիմոթէոս 4։5)։
it, «Կուրություն», պրբ. 6
Կուրություն
Եղիսեի խնդրանքով Եհովան ասորի զինվորներին կուրությամբ հարվածեց, բայց դա ակներևաբար մտային կուրություն էր։ Եթե ողջ զորքը բառացի կուրացած լիներ, կարիք կլիներ նրանց բոլորին ձեռքից բռնած տանել։ Բայց Աստվածաշնչում կարդում ենք, որ Եղիսեն նրանց պարզապես ասաց. «Սա չէ ճանապարհը, և սա չէ քաղաքը։ Իմ հետևից եկեք»։ Ուիլյամ Ջեյմսը իր՝ «Հոգեբանության սկզբունքները» գրքում հետևյալն է գրել այս երևույթի մասին. «Գլխուղեղի կեղևի ֆունկցիայի ամենաուշագրավ խանգարումներից մեկը մտային կուրությունն է։ Այն հիմնականում դրսևորվում է ոչ թե օբյեկտների հանդեպ տեսողական անզգայությամբ, այլ դրանք ընկալելու անկարողությամբ։ Հոգեբանության տեսանկյունից դա բացատրվում է որպես տեսողական ընկալումների և դրանց նշանակության միջև կապի բացակայություն, տեսողական օրգանների և ընկալման կենտրոնների միջև եղած կապի ընդհատում» (Principles of Psychology, 1981, հտր 1, էջ 59)։ Եհովան հավանաբար հենց այդպիսի կուրությունը վերացրեց, երբ ասորական զորքը հասավ Սամարիա (2Թգ 6։18-20)։ Ըստ ամենայնի, Սոդոմի մարդիկ էլ էին մտային առումով կուրացել, քանի որ, ըստ աստվածաշնչյան արձանագրության, նրանք ոչ թե խուճապի մեջ էին, ինչպիսին կլինեին տեսողությունը կորցրած մարդիկ, այլ համառորեն փորձում էին գտնել Ղովտի տան դուռը (Ծն 19։11)։
it, «Եղիսե», պրբ. 27-28
Եղիսե
Կատարած գործը։ Եղիսեն Աստծու ոգու օգնությամբ իր կյանքի ընթացքում 15 հրաշք գործեց։ Իսկ նրա մահից հետո Եհովան նրա միջոցով գործեց 16-րդ հրաշքը։ Եղիսեն մինչև մահ հավատարիմ մնաց Աստծուն և ուներ նրա հավանությունը։ Աստվածաշնչում գրված է, որ Եղիսեի թաղումից որոշ ժամանակ անց, երբ մարդիկ մի մահացածի էին թաղում, տեսան մովաբացիների մի հրոսակախումբ։ Նրանք մահացածին հապճեպ Եղիսեի գերեզմանի մեջ գցեցին ու փախան։ Երբ այդ մարդու մարմինը Եղիսեի ոսկորներին դիպավ, նա կենդանացավ ու ոտքի ելավ (2Թգ 13։20, 21)։
Ղուկաս 4։27-ում Հիսուսը Եղիսեին կոչեց մարգարե։ Եվ Եբրայեցիներ 11։35-ում, անկասկած, խոսքը նրա ու Եղիայի մասին է, քանի որ երկուսն էլ մահացածների էին հարություն տվել։ Երբ Եղիան սկսեց մարգարեի իր ծառայությունը, Իսրայելը մխրճված էր Բահաղի պաշտամունքի մեջ, ուստի հարկավոր էր մեծ նախանձախնդրություն դրսևորել ճշմարիտ երկրպագության հանդեպ։ Նա մեծ ջանքեր գործադրեց, որ շատերը վերադառնան Եհովայի մոտ։ Եղիսեն շարունակեց Եղիայի գործը։ Թեև նրա ծառայությունը ավելի խաղաղ բնույթ էր կրում, նա նույն հանձնարարությունն էր անում, ինչ Եղիան, և ավարտին հասցրեց այն։ Աստվածաշունչը հայտնում է, որ Եղիսեն գործեց 16 հրաշք, իսկ Եղիան՝ 8։ Եղիայի պես՝ Եղիսեն մեծ նախանձախնդրություն ուներ Եհովայի անվան և ճշմարիտ երկրպագության հանդեպ։ Նա դրսևորում էր համբերություն, սեր ու բարություն, բայց միևնույն ժամանակ շատ հաստատակամ էր, երբ պետք է պաշտպաներ Եհովայի անունը։ Նա չէր վարանում հայտնել չարագործների նկատմամբ Աստծու կայացրած դատավճիռները։ Եղիսեն, անկասկած, պատվի է արժանացել լինելու Եբրայեցիներ 12։1-ում հիշատակված «վկաների.... մեծ բազմության» թվում։
Եղիսեն տեսավ հրե մարտակառքերը. իսկ դու տեսնո՞ւմ ես
Ասորիքի թագավորը փնտրում էր Աստծու մարգարե Եղիսեին։ Նրան տեղեկացրին, որ մարգարեն գտնվում է Դոթայիմ պարսպավոր քաղաքում, որը կառուցված էր բլրի վրա։ Թագավորն այնտեղ ուղարկեց ձիեր, մարտակառքեր և շատ զինվորներ։ Լուսաբացին նրա զորքն արդեն շրջապատել էր քաղաքը (2 Թագ. 6։13, 14)։
Երբ Եղիսեի ծառան առավոտյան վեր կացավ ու դուրս եկավ, տեսավ, որ մի մեծ զորք է եկել մարգարեին բռնելու։ «Օ՜հ, տե՛ր իմ, ի՞նչ պիտի անենք»,— բացականչեց նա։ «Մի՛ վախեցիր,— պատասխանեց Եղիսեն,— որովհետև մեզ հետ լինողներն ավելի շատ են, քան նրանց հետ լինողները»։ Հետո մարգարեն աղոթեց. «Ո՜վ Եհովա, խնդրում եմ, բա՛ց արա նրա աչքերը, որ տեսնի»։ Այնուհետև կարդում ենք. «Այդ պահին Եհովան բաց արեց ծառայի աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեի շուրջը լեռները հրե մարտակառքերով ու ձիերով են լցված» (2 Թագ. 6։15–17)։ Ի՞նչ կարող ենք սովորել Եղիսեի հետ տեղի ունեցած այս և ուրիշ դեպքերից։
Շրջապատված լինելով ասորիներով՝ Եղիսեն խուճապի չմատնվեց, որովհետև վստահում էր Եհովային և տեսել էր, թե նա ինչպես է պաշտպանում։ Այսօր մենք չենք ակնկալում հրաշքներ, բայց պարզ տեսնում ենք, որ Եհովան իր ծառաներին՝ որպես խմբի, պաշտպանում է։ Ինչ-որ իմաստով՝ մենք նույնպես շրջապատված ենք հրե ձիերով ու մարտակառքերով։ Եթե դրանք հավատի աչքերով «տեսնենք» և եթե միշտ ապավինենք Աստծուն, ապա «ապահովությամբ կբնակվենք» և կունենանք Եհովայի օրհնությունը (Սաղ. 4։8)։ Քննենք Եղիսեի կյանքի որոշ դրվագներ և տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել։
ԵՂԻՍԵՆ ՍԿՍՈՒՄ Է ԾԱՌԱՅԵԼ ԵՂԻԱՅԻՆ
Մի անգամ, երբ Եղիսեն հերկում էր արտը, Եղիա մարգարեն մոտեցավ նրան և իր հանդերձը գցեց նրա վրա։ Եղիսեն գիտեր, թե դա ինչ է նշանակում։ Նա խնջույք կազմակերպեց, հրաժեշտ տվեց ծնողներին և գնաց ծառայելու Եղիային (1 Թագ. 19։16, 19–21)։ Եղիսեն պատրաստ էր լիովին ծառայելու Եհովային, ուստի Աստված նրա միջոցով շատ բաներ արեց, իսկ հետագայում նրան Եղիայի փոխարեն մարգարե նշանակեց։
Եղիսեն Եղիային ծառայեց հավանաբար վեց տարի։ Նա «Եղիայի ձեռքերին ջուր էր լցնում» (2 Թագ. 3։11)։ Այն ժամանակներում մարդիկ սովորաբար ուտում էին ձեռքերով՝ առանց դանակ-պատառաքաղի և նման այլ բաների։ Ճաշից հետո ծառան ջուր էր լցնում, որպեսզի տերը լվանա իր ձեռքերը։ Ուստի կարող ենք ասել, որ Եղիսեի հանձնարարություններից առնվազն մի քանիսը բավական հասարակ էին։ Բայց նա պատիվ էր համարում լինել Եղիայի սպասավորը։
Այսօր բազմաթիվ քրիստոնյաներ, ընդօրինակելով Եղիսեին, ծառայում են Եհովային լիաժամ ծառայության տարբեր ձևերում։ Ի՞նչն է նրանց մղում դա անելու։ Նրանք ունեն մեծ հավատ և իրենց էներգիան սուրբ ծառայության մեջ օգտագործելու ցանկություն։ Որոշ նշանակումներ ստանձնելու, օրինակ՝ Բեթելում կամ շինարարական նախագծերում ծառայելու համար այդ եղբայրներն ու քույրերը թողնում են իրենց տունը։ Որոշ աշխատանքներ, որ նրանք անում են, շատերը գուցե համարեն անկարևոր և անպատվաբեր։ Ոչ մի քրիստոնյա չպետք է այդպես մտածի, որովհետև Եհովան նրանց ծառայությունը բարձր է գնահատում (Եբր. 6։10)։
ԵՂԻՍԵՆ ՉԹՈՂԵՑ ԻՐ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
«Երբ Եհովան Եղիային մրրիկով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսեն գնացին Գաղգաղայից»։ Եղիան Եղիսեին առաջարկեց չուղեկցել իրեն, բայց վերջինս պատասխանեց. «Ես քեզ չեմ լքի»։ Նրանք միասին գնացին։ Ճանապարհորդության ընթացքում Եղիան ևս երկու անգամ Եղիսեին ասաց, որ չգա իր հետ, բայց ապարդյուն (2 Թագ. 2։1–6)։ Ինչպես որ Հռութը չթողեց Նոեմիին, այդպես էլ Եղիսեն չթողեց Եղիային (Հռութ 1։8, 16, 17)։ Ինչո՞ւ։ Պատճառը հավանաբար այն էր, որ Եղիսեն բարձր էր գնահատում Եղիային ծառայելու՝ Աստծու կողմից իրեն տրված առանձնաշնորհումը։
Եղիսեն հրաշալի օրինակ է մեզ համար։ Աստծու կազմակերպության մեջ ստացած մեր առանձնաշնորհումը մենք թանկ կգնահատենք, եթե հիշենք, որ ծառայում ենք Եհովային։ Դրանից ավելի մեծ պատիվ չկա (Սաղ. 65։4; 84։10)։
«ԱՍԱ՛, Ի՞ՆՉ ԱՆԵՄ ՔԵԶ ՀԱՄԱՐ»
Ճանապարհորդության ընթացքում Եղիան Եղիսեին հարցրեց. «Ասա՛, ի՞նչ անեմ քեզ համար նախքան քեզանից իմ վեր առնվելը»։ Եղիսեն հոգևոր բան խնդրեց, ինչպես որ դրանից տարիներ առաջ Սողոմոնն էր Աստծուց հոգևոր բան խնդրել։ Եղիսեն խնդրեց Եղիային, որ «նրա ոգին կրկնապատիկ լինի իր վրա» (1 Թագ. 3։5, 9; 2 Թագ. 2։9)։ Իսրայելում առաջնեկը ստանում էր կրկնակի բաժին ժառանգություն (2 Օրենք 21։15–17)։ Եղիսեն, փաստորեն, խնդրում էր, որ ինքը լինի Եղիայի հոգևոր ժառանգորդը։ Բացի այդ, նա, հավանաբար, ցանկանում էր Եղիայի պես քաջ լինել, որը «մեծ նախանձախնդրություն ուներ Եհովայի համար» (1 Թագ. 19։13, 14)։
Ինչպե՞ս Եղիան արձագանքեց իր ծառայի խնդրանքին։ «Դժվար բան ես խնդրում,— ասաց նա։— Եթե տեսնես ինձ քեզանից վեր առնվելիս, հենց այդպես էլ կլինի, բայց եթե չտեսնես, չի լինի» (2 Թագ. 2։10)։ Եղիայի պատասխանը, ըստ ամենայնի, երկու բան էր նշանակում։ Առաջին՝ միայն Աստված կարող էր որոշել, թե արդյոք Եղիսեն կստանա իր խնդրածը։ Երկրորդ՝ եթե Եղիսեն ուզում էր իր խնդրածը ստանալ, ապա, անկախ ամեն ինչից, պետք է մնար մարգարեի հետ։
ԻՆՉ ՏԵՍԱՎ ԵՂԻՍԵՆ
Ինչպե՞ս Աստված արձագանքեց Եղիսեի խնդրանքին։ Կարդում ենք. «Երբ նրանք գնում էին ու քայլելով խոսում, հանկարծ մի հրեղեն մարտակառք և հրեղեն ձիեր հայտնվեցին, նրանց երկուսին բաժանեցին իրարից, և Եղիան մրրիկով երկինք բարձրացավ։ Իսկ Եղիսեն նայում էր»։ Այո՛, Եհովան դրականորեն պատասխանեց նրա խնդրանքին. Եղիսեն տեսավ Եղիային վեր առնվելիս, ստացավ նրա ոգուց կրկնակի բաժին և դարձավ մարգարեի հոգևոր ժառանգորդը (2 Թագ. 2։11–14)։
Եղիսեն վերցրեց Եղիայի վրայից ընկած հագուստը։ Այժմ մարդիկ, այդ հագուստը տեսնելով Եղիսեի հագին, կիմանային, որ նա Աստծու մարգարե է։ Նրա նշանակման ապացույց եղավ նաև այն, որ նա Հորդանան գետի ջրերը բաժանեց երկու մասի։
Անկասկած, Եղիսեն շատ տպավորվեց՝ տեսնելով Եղիային մրրիկով վեր բարձրանալիս. չէ՞ որ հրեղեն մարտակառք և հրեղեն ձիեր տեսնելը սովորական բան չէր։ Դա ապացույց էր, որ Եհովան դրականորեն է պատասխանել Եղիսեի խնդրանքին։ Այսօր Աստված մեր աղոթքներին չի պատասխանում տեսիլքի միջոցով, բայց մենք կարող ենք հստակ տեսնել, որ նա օգտագործում է իր մեծ զորությունը մեզ օգնելու և իր կամքը կատարելու համար։ Երբ տեսնում ենք, թե ինչպես է Եհովան օրհնում իր կազմակերպության երկրային մասը, մենք «տեսնում» ենք նրա երկնային կառքը շարժման մեջ (Եզեկ. 10։9–13)։
Եղիսեի կյանքում շատ բաներ եղան, որոնք համոզեցին նրան, որ Եհովան ահռելի ուժ ունի։ Աստծու սուրբ ոգու շնորհիվ մարգարեն 16 հրաշք գործեց՝ Եղիայից երկու անգամ շատ։ Երկրորդ անգամ Եղիսեն հրեղեն մարտակառքեր ու ձիեր տեսավ Դոթայիմում։
ԵՂԻՍԵՆ ՎՍՏԱՀԵՑ ԵՀՈՎԱՅԻՆ
Չնայած որ Դոթայիմում Եղիսեն շրջապատված էր թշնամիներով, նա խուճապի չմատնվեց։ Ինչո՞ւ։ Որովհետև ամուր հավատ էր զարգացրել Եհովայի հանդեպ։ Մենք էլ նման հավատի կարիք ունենք։ Դրա համար եկեք աղոթենք Եհովային, որ տա մեզ իր սուրբ ոգին, որպեսզի կարողանանք դրսևորել հավատ և ոգու պտղի մյուս հատկությունները (Ղուկ. 11։13; Գաղ. 5։22, 23)։
Այն, ինչ տեղի ունեցավ Դոթայիմում, Եղիսեին էլ ավելի մեծ վստահությամբ լցրեց Եհովայի և նրա անտեսանելի զորքի հանդեպ։ Մարգարեն տեսավ, որ հրեշտակների բազմաքանակ զորքը շրջապատել է քաղաքը և այն պաշարած զորքին։ Աստված կուրությամբ հարվածեց թշնամուն և փրկեց Եղիսեին ու նրա ծառային (2Թագ. 6։17–23)։ Այդ վճռական պահին, ինչպես նաև այլ իրավիճակներում, Եղիսեն հավատ դրսևորեց և լիովին ապավինեց Եհովային։
Եկեք Եղիսեի պես վստահենք Աստծուն (Առակ. 3։5, 6)։ Եթե այդպես վարվենք, «Աստված իր բարեհաճությունը ցույց կտա և կօրհնի մեզ» (Սաղ. 67։1)։ Ճիշտ է, այսօր բառացիորեն շրջապատված չենք հրեղեն մարտակառքերով և ձիերով, բայց գալիք «մեծ նեղության» ժամանակ Եհովան կպաշտպանի իր ժողովրդին (Մատթ. 24։21; Հայտն. 7։9, 14)։ Իսկ մինչ այդ եկեք միշտ հիշենք, որ «Աստված է մեր ապաստանը» (Սաղ. 62։8)։
[30-րդ էջի շրջանակը]
ՄԻ ՔԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ, ՈՐ ԵՂԵԼ ԵՆ ՎԵՐՋԵՐՍ
243. ամբողջ աշխարհում դատական բարձր ատյաններում Եհովայի վկաների տարած հաղթանակների թիվը
Ֆրանսիա. կառավարությունը վերադարձրեց 8,2 միլիոն դոլարը
Ընդհանուր հաշվով այսքան ԱՄՆ դոլար Եհովայի վկաները 2012 թ. դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի կառավարությունից ստացան 15-ամյա իրավաբանական պայքարից հետո
Հունաստան. Պետական խորհուրդ
Պետական խորհուրդը 2012 թ. նոյեմբերի 2-ին ընդունեց, որ Եհովայի վկաները, որոնք ճանաչված քրիստոնեական կրոն են, իրավունք ունեն ունենալու իրենց երկրպագության վայրերը
20. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տարած հաղթանակների թիվը՝ սկսած 2000 թ. ապրիլից
Հարավային Կորեա. ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի որոշում
25 հոկտեմբերի, 2012 թ.։ Հարավային Կորեան պետք է համապատասխան փոխհատուցում տա համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարված 388 Եհովայի վկաներին նրանց իրավունքները խախտելու համար
ԳԼՈՒԽ 33
Նա պաշտպանեց օրինական գահաժառանգին
it, «Կարիական թիկնապահներ»
Կարիական թիկնապահներ
Զինվորական ջոկատներ, որոնք օգնեցին Հովիադային գահընկեց անել Գոթողիային և Հովասին դարձնել Հուդայի թագավոր (2Թգ 11։4, 13-16, 19)։
Շատ աստվածաշնչագետների կարծիքով՝ «կարիական թիկնապահներ» արտահայտությունը քերեթցիների մեկ այլ անվանումն է։ Քերեթցիները ծառայում էին Դավթի և Սողոմոնի զինված ուժերում։ Իսկ որոշ աստվածաշնչագետներ կարծում են, որ քերեթցիները նաև այդ թագավորների անձնական թիկնապահներն էին (2Սմ 8։18; 1Թգ 1։38; 1Տգ 18։17)։ Այդ տեսակետին թիկունք է կանգնում նաև այն, որ թեև մասորեթական տեքստում 2 Սամուել 20։23-ում գրված է «կարիական թիկնապահներ», սակայն լուսանցքում, ինչպես նաև եբրայերեն բազմաթիվ ձեռագրերում գրված է «քերեթցիներ»։
Փոքր Ասիայի հարավ-արևմուտքում գտնվում է Կարիա պատմական մարզը։ Քանի որ Եզեկիել 25։16-ում և Սոփոնիա 2։5-ում քերեթցիներն ու փղշտացիները միասին են հիշատակվում, և հունարեն «Յոթանասնից»-ում այս համարներում «քերեթցիներ» բառի փոխարեն գրված է «կրետացիներ», ոմանք կարծում են, որ կարիական թիկնապահները ծագումով Կարիա մարզից էին, բայց Քանան գաղթել էին Կրետեից։
w91 2/1, էջ 31, պրբ. 5-6
«Թագն ու Վկայությունը»
Ուրեմն ինչո՞ւ և ինչպե՞ս քահանայապետը Վկայությունը դրեց պատանի թագավորի գլխին։ Նկատի առնենք գերմանացի աստվածաշնչագետ Օտտո Տենիուսի դիտարկումը. «Օրենքը այն գիրքն էր, որում գրի էին առնվել Մովսիսական օրենքները։ Թագավորի գլխին թագը դնելուց հետո Օրենքը խորհրդանշորեն դնում էին նրա գլխավերևում» (Die Bücher der Könige)։ Նմանապես՝ պրոֆեսոր Էռնստ Բերտոն նշել է. «[Թագավորի գլխավերևում] Օրենքը դնելը իրականում խորհրդանշական իմաստ ուներ. դա ցույց էր տալիս, որ թագավորը պարտավոր էր իշխել այդ Օրենքին ներդաշնակ» (Die Bücher der Chronik)։
Աստծու պատվերի համաձայն՝ երբ թագավորը գահ էր բարձրանում, նա պետք է իր համար արտագրեր Օրենքը, կարդար Օրենքի այդ պատճենը և կիրառեր իր կյանքում (2 Օրենք 17։18-20)։ «Վկայությունը» նորանշանակ թագավորի գլխին դնելը կարճատև ու խորհրդանշական մի ժեստ էր և ընդգծում էր այն, որ թեև նա արդեն թագավոր էր, բայց Եհովայի Օրենքից բարձր չէր։ Ցավոք, քահանայապետ Հովիադայի մահից հետո Հովասը մոռացավ այս կարևորը դասը և աստիճանաբար հեռացավ ճշմարիտ երկրպագությունից։ Ի վերջո նա սպանվեց (2 Տարեգրություն 24։17-25)։
it, «Հովաս», № 1, պրբ. 5
Հովաս
Եհովայի տունը մեծածավալ վերանորոգման կարիք ուներ ոչ միայն հնացած լինելու (կառուցվել էր մոտ 150 տարի առաջ), այլև Գոթողիայի իշխանության օրոք բարձիթողի վիճակում գտնվելու և կողոպուտի ենթարկվելու պատճառով։ Ուստի Հովասը հրահանգեց ղևտացիներին գնալ Հուդայի քաղաքները և փող հավաքել վերանորոգման համար։ Սակայն նրանք չէին շտապում կատարել իրենց հանձնարարությունը, ինչի հետևանքով գործը առաջ չէր գնում (2Թգ 12։4-8; 2Տգ 24։4-7)։ Ժամանակի ընթացքում փող հավաքելու և միջոցները տնօրինելու կարգը փոխվեց։ Ժողովուրդը ուրախությամբ նվիրաբերություններ արեց, և վերանորոգման աշխատանքներն ավարտվեցին (2Թգ 12։9-16; 2Տգ 24։8-14)։
Մատթ. 23։35-ի «Բարաքիայի որդի» արտահայտության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունը, nwtsty
Բարաքիայի որդի. ըստ 2Տգ 24։20-ի՝ այս Զաքարիան «Հովիադա քահանայի որդին» էր։ Կարծիք կա, որ Հովիադան երկու անուն է ունեցել, ինչպես որ աստվածաշնչյան այլ կերպարներ (Մթ 9։9-ը հմմտ. Մկ 2։14-ի հետ), կամ որ Բարաքիան Զաքարիայի պապն է եղել կամ նախնիներից մեկը։
w09 4/1, էջ 24-25
Վատ ընկերների պատճառով Հովասը թողեց Եհովային
Սովորեցրեք ձեր երեխաներին
ԱՆՀԱՆԳԻՍՏ ժամանակներ էին Երուսաղեմում՝ այն քաղաքում, որտեղ Աստծու տաճարն էր։ Ոքոզիա թագավորը սպանվել էր։ Իսկ թագավորի մայրը՝ Գոթողիան, սպանում էր իր թոռնիկներին։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչ սարսափելի բան է դա։ Գիտե՞ս, թե ինչու էր նա այդպես վարվում~։ Գոթողիան ցանկանում էր տիրել գահին, որը անցնելու էր իր թոռնիկներից մեկին։
Այնուհանդերձ, Գոթողիայի թոռնիկներից մեկը՝ փոքրիկ Հովասը, փրկվում է, բայց այդ մասին տատիկը չի իմանում։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչպես դա եղավ~։ Հովասը մի հորաքույր ուներ։ Նրա անունը Հովսաբեե էր։ Հենց նա էլ թաքցրեց Հովասին Աստծու տաճարում։ Հովսաբեեն կարողացավ դա անել, քանի որ նրա ամուսինը՝ Հովիադան, քահանայապետ էր։
Նրանք վեց տարի Հովասին թաքցրին տաճարում։ Այդ ընթացքում Եհովայի ու իր օրենքների մասին ամեն բան սովորեցրին նրան։ Իսկ երբ Հովասը դարձավ յոթ տարեկան, Հովիադան քայլեր ձեռնարկեց նրան թագավոր դարձնելու համար։ Ե՛կ տեսնենք, թե ինչ արեց Հովիադան, և ինչ պատահեց Հովասի տատիկին՝ չար Գոթողիա թագուհուն։
Հովիադան թաքուն կանչեց թագավորի թիկնապահներին և պատմեց նրանց, որ ինքն ու իր կինը փրկել են Ոքոզիա թագավորի որդուն։ Այնուհետև Հովիադան նրանց ցույց տվեց Հովասին։ Նրանք ընդունեցին, որ երկրի իսկական կառավարիչը նա է։ Ուստի մի ծրագիր կազմեցին։
Հովիադան Հովասին դուրս բերեց տաճարից ու նրա գլխին թագ դրեց։ Այդ ժամանակ ժողովուրդը սկսեց ծափ տալ ու բացականչել. «Կեցցե՜ արքան»։ Թիկնապահները կանգնել էին Հովասի շուրջը, որ նրան պաշտպանեն։ Իսկ երբ Գոթողիան լսեց ժողովրդի բացականչությունները, դուրս վազեց ու գոչեց. «Դավաճանությո՜ւն դավաճանությո՜ւն»։ Սակայն Հովիադայի հրամանով՝ թիկնապահները սպանեցին նրան (Դ Թագաւորաց 11։1–16)։
Ի՞նչ ես կարծում, Հովասը շարունակե՞ց լսել Հովիադային և անել այն, ինչ ճիշտ է~։ Քանի դեռ Հովիադան կենդանի էր, նա այդպես էլ վարվում էր։ Հովասը նույնիսկ ժողովրդից փող հավաքեց Աստծու տաճարը վերանորոգելու համար, որը անուշադրության էր մատնվել թե՛ իր հոր, թե՛ պապիկի՝ Հովրամի կողմից։ Բայց եկ տեսնենք, թե ինչ պատահեց, երբ Հովիադա քահանայապետը մահացավ (Դ Թագաւորաց 12։1–16)։
Ի՞նչ ես կարծում, Հովասը շարունակե՞ց լսել Հովիադային և անել այն, ինչ ճիշտ է~։ Քանի դեռ Հովիադան կենդանի էր, նա այդպես էլ վարվում էր։ Հովասը նույնիսկ ժողովրդից փող հավաքեց Աստծու տաճարը վերանորոգելու համար, որը անուշադրության էր մատնվել թե՛ իր հոր, թե՛ պապիկի՝ Հովրամի կողմից։ Բայց եկ տեսնենք, թե ինչ պատահեց, երբ Հովիադա քահանայապետը մահացավ (Դ Թագաւորաց 12։1–16)։
Զաքարիան ասաց Հովասին. «Որովհետև դու թողել ես Տիրոջը, նա էլ կթողնի քեզ»։ Այս խոսքերն այնքան զայրացրին Հովասին, որ նա հրամայեց քարերով սպանել քահանային։ Միայն պատկերացրու. Հովասը փրկվեց մարդասպանի ձեռքից, բայց ինքը մարդասպան դարձավ (Բ Մնացորդաց 24։1–3, 15–22)։
Կարո՞ղ ես ասել, թե ինչ դաս ենք սովորում այս ամենից~։ Մենք երբեք չպետք է նմանվենք Գոթողիային, որը չար ու դաժան էր։ Հակառակը՝ պետք է սիրենք մեր հավատակիցներին, նույնիսկ թշնամիներին, ինչպես սովորեցնում էր Հիսուսը (Մատթեոս 5։44; Հովհաննես 13։34, 35)։ Եվ հիշիր, Հովասի նման՝ մենք էլ գուցե սկզբում անենք այն, ինչ ճիշտ է։ Բայց որպեսզի միշտ ճիշտն անենք, պետք է շարունակենք ընկերություն անել նրանց հետ, ովքեր սիրում են Եհովային և քաջալերում են մեզ ծառայել Նրան։
Նվիրատվություններ, որ ջերմացնում են Աստծու սիրտը
ԲԱՐԴ իրավիճակ էր։ Բազում սպանություններ գործելով՝ Գոթողիան նենգաբար զավթել էր Հուդայի թագավորության գահը։ Սխալմամբ կարծելով, թե բնաջինջ է արել բոլոր օրինական գահաժառնգներին՝ նա իրեն թագուհի էր հռչակել։ Հովսաբեե անունով մեկ ուրիշ կին, որ թագավորի դուստրն էր և շատ էր սիրում Եհովային ու նրա Օրենքը, արիաբար պաշտպանեց ժառանգորդներից մեկին՝ փոքրիկ Հովասին։ Հովսաբեեն ու նրա ամուսինը՝ Հովիադա քահանայապետը, վեց տարի տաճարում թաքցրին նրան (Դ Թագաւորաց 11։1–3)։
Երբ Հովասը դարձավ 7 տարեկան, քահանայապետ Հովիադան որոշեց գահընկեց անել ինքնահռչակ թագուհուն, որն իշխանության էր անցել նենգադավ ճանապարհով։ Քահանայապետը բացահայտեց տղայի գոյության գաղտնիքը և թագադրեց նրան՝ իբրև օրինական ժառանգորդի։ Ապա անիրավ Գոթողիա թագուհուն քարշ տալով հեռացրին տաճարի տարածքից և ի ուրախություն ժողովրդի՝ սպանեցին։ Իրենց գործերով Հովսաբեեն և Հովիադան մեծապես նպաստեցին Հուդայում ճշմարիտ երկրպագության վերականգնմանը։ Իսկ որ ավելի կարևոր է, այդպես նրանք պահպանեցին Դավթի թագավորական տոհմը, որից պետք է սերեր Մեսիան (Դ Թագաւորաց 11։4–21)։
Նորընծա թագավորը ևս այնպիսի քայլ ձեռնարկեց, որը ջերմացրեց Եհովայի սիրտը։ Աստծու տունը խղճուկ վիճակում էր և վերանորոգման կարիք ուներ։ Գոթողիան, Հուդայի տիրակալը լինելու իր ցանկությունից կուրացած, ոչ միայն մոռացության էր մատնել տաճարը, այլև կողոպտել էր այն։ Ուստի Հովասը վճռեց վերանորոգել Աստծու տունը։ Առանց հապաղելու՝ նա մի հրաման արձակեց, համաձայն որի՝ պետք է գումար հավաքվեր Եհովայի տան վերականգնման համար։ «Յովասն ասեց քահանաներին. Նուէրքի բոլոր փողը որ բերվում է Տիրոջ տունը՝ անց կենող փողը, իւրաքանչիւր մարդի անձանց գնահատութեան փողը՝ այն ամեն փողը, որ ամեն մարդ իր յօժար կամքովը նուիրում է որ Տիրոջ տունը բերէ, թող քահանաներն իրանց համար վեր առնեն ամեն մարդ իր ծանօթիցը եւ նորանով նորոգեն տան վնասուած տեղերը ուր որ էլ մի վնաս գտնուի» (Դ Թագաւորաց 12։4, 5)։
Ժողովուրդը սկսեց պատրաստակամորեն նվիրատվություններ անել։ Սակայն քահանաները բոլորանվեր կերպով չէին կատարում տաճարը վերանորոգելու իրենց պարտականությունը։ Ուստի թագավորը որոշեց ամեն բան իր ձեռքը վերցնել և հրամայեց, որ բոլոր նվիրատվությունները գցվեն հատուկ արկղի մեջ։ Այդ բանի համար պատասխանատու էր Հովիադան։ Մենք կարդում ենք. «Յովիադա քահանան մի արկղ առաւ եւ նորա խուփի վերայ մի ծակ փորեց, եւ նորան դրաւ սեղանի կշտին Տիրոջ տունը եկող մարդկանց աջ կողմին. եւ դռան պահպանութիւնն անող քահանաները այնտեղ էին գցում ամեն փող, որ բերվում էր Տիրոջ տունը։ Եւ եղաւ երբոր տեսնում էին որ արկղումը փողը շատ էր, այն ժամանակ գալիս էր թագաւորի գրագիրը եւ քահանայապետը եւ ծրարում էին եւ համարում Տիրոջ տանը գտնուած փողը։ Եւ հաշուած փողը տալիս էին Տիրոջ տան վերայ նշանակուած գործաւորների ձեռքը. եւ նորանք վճարում էին հիւսներին եւ Տիրոջ տունը շինող գործաւորներին, եւ որմնադիրներին ու քարակոփներին. եւ որ փայտեր եւ տաշած քարեր առնեն Տիրոջ տան վնասուած տեղերը նորոգելու եւ այն ամեն բանի համար, որ ծախք կ’լինի տունը նորոգելու համար» (Դ Թագաւորաց 12։9–12)։
Ինչպես տեսնում ենք, մարդիկ ուրախությամբ արձագանքեցին։ Եհովայի տունը վերակառուցվեց։ Այժմ նրան երկրպագություն կմատուցեին արժանավայել կերպով։ Կարելի է ասել, որ բոլոր նվիրատվությունները ճիշտ օգտագործվեցին։ Այդ մասին հոգ տարավ ինքը Հովաս թագավորը։
Նմանապես, այսօր Եհովայի տեսանելի կազմակերպությունը խստորեն հոգ է տանում, որ բոլոր նվիրատվությունները պատշաճորեն օգտագործվեն և նպաստեն ճշմարիտ երկրպագության առաջխաղացմանը։ Հնում ապրած իսրայելացիների նման՝ այսօր ճշմարիտ քրիստոնյաները իրենց նվիրատվությունները սրտանց են անում։ Հնարավոր է, որ դուք էլ եք եղել այն մարդկանց թվում, ովքեր նյութապես օժանդակել են Թագավորության շահերի առաջխաղացմանը վերջին ծառայողական տարվա ընթացքում։ Տեսնենք, թե որ ասպարեզներում են օգտագործվել ձեր նվիրատվությունները։
ԳԼՈՒԽ 34
«Նա կառչած մնաց Եհովային»
Գիտեի՞ք արդյոք
Ինչպե՞ս են հին կավե կնիքների վրա դրոշմված անունները համապատասխանում Աստվածաշնչում հիշատակված անուններին
▪ Հնում նրանք, ովքեր գործ ունեին պաշտոնական փաստաթղթերի հետ, գլանաձև փաթաթում էին դրանք, կապում էին հաստ թելով, հետո հանգույցի վրա դնում թաց կավե մի կտոր ու կնիքով դրոշմում այն։ Կնիքը օգտագործում էին ստորագրելու, վկայություն տալու և փաստաթղթերը վավերացնելու համար։
Երբեմն կնիքները ամրացնում էին փոքրիկ կնքամատանիներին, որոնք շատ արժեքավոր էին համարվում (Ծննդոց 38։18; Եսթեր 8։8; Երեմիա 32։44)։ Հաճախ կնիքի վրա գրվում էր սեփականատիրոջ անունը, տիտղոսը և նրա հոր անունը։
Հետազոտողները հայտնաբերել են հարյուրավոր հին կավե կնիքներ, որոնք հայտնի էին «բուլա» անունով։ Դրանցից մի քանիսը կրում էին Աստվածաշնչում հիշատակված մարդկանց անունները։ Օրինակ՝ հնագետները գտել են դրոշմվածքներ, որոնք հավանաբար Հուդայի երկու թագավորների անձնական կնիքներն էին։ Մեկի վրա գրված է. «Պատկանում է Աքազին՝ Հովաթամի [որդուն], Հուդայի թագավորին»։ Մյուսի վրա կարդում ենք. «Պատկանում է Եզեկիային՝ Աքազի [որդուն], Հուդայի թագավորին» (2 Թագավորներ 16։1, 20)։ Աքազն ու Եզեկիան թագավորում էին մ.թ.ա. 8-րդ դարում։
ip-1, էջ 190-191, պրբ. 4-6
Եհովայի դատաստանը՝ ընդդեմ ազգերի
4 Առաջինը ուշադրության կենտրոնում են հայտնվում փղշտացիները։ «Աքազ թագավորի մահվան տարում այս պատգամը հաղորդվեց. «Ո՛վ փղշտացիների երկիր, մի՛ ուրախացիր, թող չուրախանա քո ժողովրդից և ոչ մեկը, որ կոտրվել է քեզ հարվածողի ցուպը։ Օձից [բռց.՝ «Օձի արմատից»] թունավոր օձ կսերի, դրանից սերածը կայծակնասլաց թունավոր օձ կլինի»» (Եսայիա 14։28, 29)։
5 Օզիա թագավորը բավականին ուժեղ էր և կարող էր դիմակայել փղշտացիների հարձակումներին (2 Տարեգրություն 26։6-8)։ Նա ասես թունավոր օձ լիներ, որն իր ցուպով շարունակ հարվածներ էր հասցնում թշնամաբար տրամադրված այդ հարևան ազգին։ Երբ Օզիան մահացավ (այսինքն՝ նրա ցուպը «կոտրվեց»), սկսեց իշխել հավատարիմ Հովաթամը, սակայն «ժողովուրդը շարունակում էր մեղքեր գործել»։ Հետո թագավոր դարձավ Աքազը։ Իրավիճակը փոխվեց. փղշտացիները արշավանքներ կազմակերպեցին Հուդայի դեմ և հաջողության հասան (2 Տարեգրություն 27։2; 28։17, 18)։ Սակայն ամեն բան կրկին փոխվեց։ Մ.թ.ա. 746 թ.-ին Աքազ թագավորը մահացավ և գահ բարձրացավ երիտասարդ Եզեկիան։ Եթե փղշտացիները կարծում էին, որ ամեն բան կշարունակի իրենց օգտին ընթանալ, ապա չարաչար սխալվում էին։ Եզեկիան անկոտրում թշնամի էր։ Որպես Օզիայի հետնորդ («օձի արմատ»)՝ նա ասես «կայծակնասլաց թունավոր օձ» լիներ, որը սրընթաց հարձակվում էր թշնամու վրա և ակնթարթորեն խայթում նրան՝ կայծակի պես շանթահարելով։
6 Նորընտիր թագավորի ի՜նչ դիպուկ նկարագիր։ «[Եզեկիան] նաև կոտորեց փղշտացիներին՝ հասնելով մինչև Գազա և դրա շրջակա տարածքները» (2 Թագավորներ 18։8)։ Համաձայն Ասորեստանի Սենեքերիմ թագավորի տարեգրությունների՝ փղշտացիները դարձան Եզեկիայի հպատակները։ «Թշվառ մարդիկ»՝ Հուդայի թուլացած թագավորությունը, սկսեցին ապահովության մեջ ապրել և նյութական բարեկեցություն վայելել, մինչդեռ փղշտացիները սովի էին մատնված (կարդա Եսայիա 14։30, 31)։
«Գիրք, որին կարող եք վստահել. մաս 2»
Մ.թ.ա. 740-ին Ասորեստանը գրավեց Սամարիան՝ Իսրայելի հյուսիսային թագավորության մայրաքաղաքը, և ժողովրդին գերի տարավ։ Իսկ ութ տարի անց գրավեց նաև Հուդան (2 Թագավորներ 18։13)։ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը Հուդայի Եզեկիա թագավորից 30 տաղանդ ոսկի և 300 տաղանդ արծաթ պահանջեց։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Եզեկիան վճարեց այդ տուրքը։ Սակայն, չնայած դրան, Սենեքերիմը պահանջեց, որ Հուդայի մայրաքաղաքը՝ Երուսաղեմը, նույնպես հանձնեն իրեն (2 Թագավորներ 18։9–17, 28–31)։
Նինվեում հնագետները գտել են Սենեքերիմ թագավորի տարեգրությունը, որտեղ խոսվում է այդ նույն դեպքի մասին։ Վեցանիստ կավե պրիզմայի վրա փորագրված են թագավորի խոսքերը։ Նա պարծենում է. «Եզեկիան՝ այն հրեան, չմտավ իմ լծի տակ։ Ես պաշարեցի և գրավեցի նրա հզոր ու պարսպապատ քաղաքներից 46-ը ու դրանց շուրջը գտնվող անթիվ անհամար փոքր գյուղեր.... Նրան [Եզեկիային] բանտարկեցի Երուսաղեմում՝ իր իսկ պալատում, ինչպես թռչունին՝ իր վանդակում»։ Սենեքերիմը, չափազանցնելով Եզեկիայից ստացած արծաթի քանակը, նշում է, որ հրեաների թագավորը իրեն ուղարկել է «30 տաղանդ ոսկի, 800 տաղանդ արծաթ, թանկարժեք քարեր,.... և ամեն տեսակ գանձեր»։
Ուշադրության է արժանի այն, որ Սենեքերիմը չի հպարտանում, թե գրավել է Երուսաղեմը, և չի էլ հայտնում, որ իր զորքերը կործանվել են, ինչը տեղի է ունեցել Աստծու միջամտությամբ։ Համաձայն Աստվածաշնչի արձանագրության՝ Աստծու հրեշտակը մեկ գիշերվա մեջ 185000 զինվոր է կոտորել (2 Թագավորներ 19։35, 36)։ Պատմաբան Ջեկ Ֆինեգանը գրում է. «Եթե հաշվի առնենք, որ Ասորեստանի թագավորներին հատուկ էր պարծենալը, ապա դժվար թե Սենեքերիմը գրի առներ այդ պարտության մասին»։
w09 5/1, էջ 27, պրբ. 3-5
Գիտեի՞ք արդյոք
Եզեկիա թագավորը կառուցե՞լ է թունել
Եզեկիան Հուդայի թագավորն էր։ Նա թագավորել է մ.թ.ա. ութերորդ դարի վերջին։ Այդ ժամանակ հզոր Ասորեստանը պատերազմ էր մղում իսրայելացիների դեմ։ Աստվածաշունչը հայտնում է, որ Եզեկիա թագավորը մեծ նախագիծ կազմեց Երուսաղեմը պաշտպանելու և պատերազմի ընթացքում բնակիչներին ջրով ապահովելու համար։ Նախագծի մեջ մտնում էր 533 մետր երկարությամբ թունելի, կամ՝ ջրանցքի կառուցումը (Դ Թագաւորաց 20։20; Բ Մնացորդաց 32։1–7, 30)։
Հետաքրքիր է, որ 19–րդ դարում հենց այսպիսի մի ջրանցք հայտնաբերվեց։ Այն կոչվեց Եզեկիայի թունել, կամ՝ Սիլովամի թունել։ Պեղումների ժամանակ թունելում հայտնաբերվեց մի մակագրություն, որում նկարագրվում էր, թե ինչպես են փորել ջրանցքի վերջին հատվածը։ Մակագրության ձևից շատ աստվածաշնչագետներ հասկացան, որ այն գրվել է Եզեկիայի ժամանակներում։ Սակայն տասը տարի առաջ ոմանք սկսեցին պնդել, թե թունելը կառուցվել է մոտ 500 տարի հետո։ Հետաքրքիր է, որ 2003 թ.–ին մի խումբ իսրայելացի գիտնականներ հրատարակեցին իրենց կատարած հետազոտությունների արդյունքները՝ նպատակ ունենալով գտնել թունելի կառուցման ճիշտ տարեթիվը։ Ի՞նչ արձագանքներ եղան։
Երուսաղեմի Եբրայերեն լեզվի համալսարանի դոկտոր Ամոս Ֆրեմկինը ասում է. «Մենք Սիլովամի թունելի պատի (սվաղի տակ եղած) օրգանական նյութերը և ուրան–թորիումի ստալակտիտը ստուգեցինք քարբոն 14 տեստով (կարբոն 14 տեստի միջոցով որոշվում է պեղումների ժամանակ հայտնաբերված առարկայի հնության տարեթիվը)։ Արդյունքներն ապացուցում են, որ թունելը կառուցվել է Եզեկիայի իշխանության ընթացքում»։ Իսկ «Նեյչր» գիտական հանդեսի հոդվածներից մեկում գրվեց հետևյալը. «Երեք ապացույցները՝ քարբոնի ռադիոճառագայթային տեստը, հին գրերի ուսումնասիրությունը և պատմական արձանագրությունը, փաստում են, որ թունելը թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 700 թվականով։ Փաստորեն, Սիլովամի թունելը՝ Աստվածաշնչում արձանագրված մյուս բոլոր պատմական կառույցների հետ համեմատած, որոնք կառուցվել են Երկաթի դարում, միակն է, որ կարող ենք ստույգ նշել, թե մոտավորապես որ թվականին է կառուցվել» (Nature)։
w13 11/15, էջ 18-20, պրբ. 9-18
Ովքե՞ր են յոթ հովիվները և ութ իշխաններն այսօր
9 Ինչպես որ Եսայիան ասել էր, ասորեստանցիները գրավեցին Իսրայելի թագավորությունը և արտաքսեցին բնակիչներին։ Այդպիսով խափանվեցին Իսրայելի՝ Դավթի գահին ապօրինի թագավոր դնելու պլանները։ Այնուհետև Ասորեստանը հայացքն ուղղեց դեպի Հուդան։ «Եզեկիայի թագավորության տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորը դուրս եկավ Հուդայի բոլոր բերդաքաղաքների դեմ ու գրավեց դրանք»։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Սենեքերիմը նվաճեց Հուդայի 46 քաղաք։ Պատկերացրու քեզ այդ ժամանակ Երուսաղեմում։ Ի՞նչ կզգայիր՝ իմանալով, որ Հուդայի քաղաքները մեկը մյուսի հետևից ընկնում են ասորեստանյան բանակի առաջ (2 Թագ. 18։13)։
10 Եզեկիան, անշուշտ, գիտեր մոտեցող վտանգի մասին, բայց նա խուճապի չմատնվեց։ Իր հավատուրաց հոր՝ Աքազի պես անխոհեմաբար ինչ-որ հեթանոս ազգից օգնություն խնդրելու փոխարեն՝ նա վստահեց Եհովային (2Տար. 28։20, 21)։ Հավանաբար, նա տեղյակ էր իր ժամանակակից Միքիայի խոսքերին։ Վերջինս Ասորեստանի մասին մարգարեացել էր. «[Ասորեստանի] դեմ յոթ հովիվներ կհանենք, ութ իշխաններ՝ մարդկանց միջից։ Նրանք Ասորեստանի երկիրը սրով կհովվեն» (Միք. 5։5, 6)։ Այս ներշնչյալ խոսքերը, անշուշտ, կքաջալերեին Եզեկիային. դրանք ցույց էին տալիս, որ մի շատ արտասովոր բանակ է դուրս գալու Ասորեստանի զորքի դեմ և զավթիչներին ջախջախիչ պարտության է մատնելու։
11 Յոթ հովիվների և ութ իշխանների մասին մարգարեության գլխավոր և ամենակարևոր կատարումը տեղի էր ունենալու Հիսուսի ծննդից երկար ժամանակ անց, նրա, «ով իշխան էր լինելու Իսրայելում.... որի ծագումը վաղեմի ժամանակներից է» (կարդա՛ Միքիա 5։1, 2)։ Դա կատարվելու է այն ժամանակ, երբ ժամանակակից «ասորեստանցին», կամ՝ թշնամին, հարձակվի Եհովայի ծառաների վրա։ Եհովան այդ ահազդու թշնամու դեմ դուրս է բերելու ուժեր, որոնց գլխին կանգնած է լինելու իր այժմ իշխող Որդին։ Ի՞նչ ուժեր են լինելու դրանք։ Նախքան այս հարցին պատասխանելը տեսնենք, թե ինչ ենք սովորում այն բանից, թե ինչ արեց Եզեկիան ասորեստանյան սպառնալիքի ներքո։
ԵԶԵԿԻԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ
12 Եհովան միշտ պատրաստ է մեզ համար անելու այն, ինչ մենք ինքներս չենք կարող անել, այդուհանդերձ նա մեզնից ակնկալում է, որ անենք այն, ինչ կարող ենք։ Եզեկիան խորհրդակցեց «իր իշխանների և ուժեղ մարդկանց հետ», և նրանք որոշեցին «փակել քաղաքից դուրս գտնվող աղբյուրների ջրերը.... Բացի դրանից, Եզեկիան, քաջություն հավաքելով, վերաշինեց պարսպի բոլոր քանդված մասերը, վրան աշտարակներ կառուցեց և դրսի կողմից մեկ ուրիշ պարիսպ շինեց։ Նա.... շատ նիզակներ ու վահաններ պատրաստեց» (2 Տար. 32։3–5)։ Եհովան մի քանի քաջազուն մարդկանց՝ Եզեկիայի, նրա իշխանների և հոգևորապես ամուր մարգարեների միջոցով իր ժողովրդին պաշտպանեց և հովվեց։
13 Այն, ինչ հետո արեց թագավորը, ավելի կարևոր էր, քան աղբյուրները փակելը կամ պարիսպն ամրացնելը։ Քանի որ Եզեկիան լավ հովիվ էր, նա հավաքեց ժողովրդին և նրանց հոգևորապես ոգևորեց՝ ասելով. «Մի՛ վախեցեք ու մի՛ սարսափեք Ասորեստանի թագավորից.... որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրա հետ եղողները։ Նրա հետ մարմնեղեն բազուկ կա, իսկ մեզ հետ մեր Աստված Եհովան է, որ օգնի մեզ ու մեր պատերազմները մղի»։ Եհովան կռվելու էր իր ժողովրդի համար։ Այս հիշեցումը ամրացրեց ժողովրդի հավատը, և «ժողովուրդը սիրտ առավ Հուդայի Եզեկիա թագավորի խոսքերից»։ Նկատենք, որ «թագավորի խոսքերն» էին, որ սիրտ տվեցին ժողովրդին։ Այո՛, նա, նրա իշխանները, քաջազուն մարդիկ, ինչպես նաև Միքիա և Եսայիա մարգարեները իսկական հովիվներ էին, որոնց մասին Եհովան կանխագուշակել էր իր մարգարեի միջոցով (2 Տար. 32։7, 8; կարդա՛ Միքիա 5։5, 6)։
14 Ասորեստանի թագավորը ճամբար դրեց Լաքիսի մոտ՝ Երուսաղեմից հարավ-արևմուտք։ Նա երեք պատվիրակ ուղարկեց Երուսաղեմ, որպեսզի հրեաներից պահանջի հանձնվել։ Այդ նպատակով նրա խոսնակը (որի պաշտոնական կոչումը ռաբսակ էր) զանազան հնարքներ կիրառեց։ Խոսելով եբրայերեն՝ նա ժողովրդին կոչ արեց թողնել թագավորին ու ենթարկվել ասորեստանցիներին։ Ռաբսակը կեղծավորաբար խոստացավ, որ ժողովրդին կտանեն այնպիսի տեղ, որտեղ նրանք կապրեն հարմարավետ կյանքով (կարդա՛ 2 Թագավորներ 18։31, 32)։ Հետո ասաց, որ ինչպես որ ազգերի աստվածները չեն կարողացել պաշտպանել իրենց երկրպագուներին, այնպես էլ Եհովան չի կարողանա պաշտպանել հրեաներին։ Ժողովուրդը, իմաստություն դրսևորելով, ոչինչ չպատասխանեց նրա զրպարտչական խոսքերին։ Այսօր Եհովայի ծառաները նման իրավիճակներում հաճախ հենց այդպես են վարվում (կարդա՛ 2 Թագավորներ 18։35, 36)։
15 Անշուշտ, Եզեկիան մտահոգված էր, բայց նա օգնության համար չդիմեց որևէ երկրի, այլ մարդ ուղարկեց Եսայիա մարգարեի մոտ։ Եսայիան Եզեկիային ասաց. «[Սենեքերիմը] չի մտնելու այս քաղաքը և նետեր չի արձակելու այստեղ» (2Թագ. 19։32)։ Երուսաղեմի բնակիչներից պահանջվում էր ընդամենը քաջ լինել և ամուր մնալ։ Եհովան էր կռվելու Հուդայի փոխարեն, և այդպես էլ եղավ։ «Հենց այդ գիշեր Եհովայի հրեշտակը դուրս եկավ ու ասորեստանցիների բանակում հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց» (2 Թագ. 19։35)։ Հուդան չփրկվեց այն պատճառով, որ Եզեկիան փակեց քաղաքի աղբյուրները կամ շինեց պարիսպը։ Հուդան փրկվեց, որովհետև Եհովա՛ն կռվեց նրա համար։
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ
16 Յոթ հովիվների և ութ իշխանների մասին մարգարեության գլխավոր կատարումը տեղի է ունենալու մեր ժամանակներում։ Հին Երուսաղեմի բնակիչները հարձակման ենթարկվեցին ասորեստանցիների կողմից։ Մոտ ապագայում Եհովայի անպաշտպան թվացող ժողովուրդը հարձակման է ենթարկվելու ժամանակակից «ասորեստանցու» կողմից, որի նպատակն է լինելու ջնջել նրան երկրի երեսից։ Աստվածաշունչը այդ հարձակման մասին խոսում է այնպես, ինչպես որ խոսում է «Մագոգի երկրի Գոգի», «հյուսիսի թագավորի» և «երկրի թագավորների» հարձակումների մասին (Եզեկ. 38։2, 10–13; Դան. 11։40, 44, 45; Հայտն. 17։14; 19։19)։ Արդյոք սրանք տարբե՞ր հարձակումներ են։ Մենք չգիտենք։ Աստվածաշունչը նույն հարձակման մասին կարող է խոսել տարբեր անվանումներով։ Իսկ ի՞նչ «զենք» է Եհովան օգտագործելու անողորմ թշնամու՝ «ասորեստանցու» դեմ։ Ըստ Միքիայի մարգարեության՝ մի շատ անհավանական, «գաղտնի զենք»՝ «յոթ հովիվ, ութ իշխան» (Միք. 5։5)։ Այդ «զենքը» ժողովի երեցներն են (1 Պետ. 5։2)։ Այսօր Եհովան ունի երեցների մի մեծ բանակ, որոնք հովվում են իր թանկագին գառնուկներին։ Նրանք պատրաստում են իր ժողովրդին ժամանակակից «ասորեստանցու» հարձակմանը։ Միքիայի մարգարեությունն ասում է, որ երեցները «Ասորեստանի երկիրը սրով կհովվեն» (Միք. 5։6)։ Նրանց «զենքերի» մեջ մտնում է «ոգու սուրը»՝ Աստծու Խոսքը (2 Կորնթ. 10։4; Եփես. 6։17)։
17 Այս հոդվածը կարդացող երեցները կարող են մի քանի օգտակար եզրակացություն անել։ 1) Ամենից գործնական քայլը «ասորեստանցու» գալիք հարձակմանը պատրաստվելու համար հետևյալն է. ամրացնել Աստծու հանդեպ հավատը և օգնել հավատակիցներին նույնն անելու։ 2) Երբ «ասորեստանցին» հարձակվի, երեցները պետք է լիովին համոզված լինեն, որ Եհովան կազատի իր ժողովրդին։ 3) Այդ ժամանակ Եհովայի կազմակերպությունից ստացվող փրկարար առաջնորդությունը կարող է ոչ գործնական թվալ։ Բոլորս պետք է պատրաստ լինենք հնազանդվելու ցանկացած հրահանգի, որ գուցե ստանանք՝ անկախ նրանից՝ դա մարդկային տեսանկյունից ողջամիտ կլինի, թե ոչ։ 4) Հիմա է ժամանակը, որ նրանք, ովքեր իրենց հույսը դնում են բարձրագույն կրթության, նյութական բաների կամ մարդկային կազմակերպությունների վրա, շտկեն իրենց մտածելակերպը։ Այսօր երեցները պետք է պատրաստ լինեն օգնելու բոլոր նրանց, ովքեր թույլ հավատ ունեն։
18 Կգա այն ժամանակը, երբ Աստծու ներկայիս ծառաները կթվան անպաշտպան, ինչպես որ պաշարված Երուսաղեմի բնակիչներն էին անպաշտպան թվում։ Այդ ժամանակ Եզեկիայի խոսքերը կարող են օգնել մեզ, որ ամուր պահենք մեր հավատը։ Եկեք հիշենք, որ մեր թշնամիների հետ «մարմնեղեն բազուկ կա, իսկ մեզ հետ մեր Աստված Եհովան է, որ օգնի մեզ ու մեր պատերազմները մղի» (2 Տար. 32։8)։
ԳԼՈՒԽ 35
Նա քաջություն ունեցավ զղջալու և փոխվելու
Ի՞նչ է անելու Աստծո Թագավորությունը
5 Այժմյան իրավիճակը նման է նրան, ինչ որ տեղի էր ունենում սրանից մոտ 3500 տարի առաջ Քանանի երկրում։ Աստվածաշունչն ասում է. «Նորանք Եհովայի համար ատելի եղած բոլոր գարշելի բաներն իրանց աստուածներին անում էին. որովհետեւ նորանք իրանց աստուածների համար մինչեւ անգամ իրանց տղայոց ու աղջկերանցը կրակով այրում էին» (Բ Օրինաց 12։31)։ Եհովան իսրայել ազգին տեղեկացրեց. «Այն ազգերի անօրէնութեան համար քո Եհովայ Աստուածը նորանց քո առաջիցը քշում է» (Բ Օրինաց 9։5)։ Աստվածաշնչի պատմաբան Հենրի Հալլեյը գրել է. «Բահաղի, Աստարովթի ու քանանական այլ աստվածների պաշտամունքը հագեցած էր ամենավերջին ցոփություններով. նրանց տաճարներն անառակության կենտրոններ էին»։
6 Հալլեյը նշում էր, թե նրանց այլասերվածությունն ինչ աստիճանի էր հասել՝ ասելով, որ հնագետներն այդպիսի վայրերից մեկում «գտել են բազմաթիվ սափորներ, որոնց մեջ Բահաղին զոհ մատուցված երեխաների աճյուններ կային»։ «Ամբողջ տեղանքը կարծես թե նորածինների գերեզմանոց լիներ»,— գրում է Հալլեյը։ «Քանանացիներն իրենց աստվածներին ուղղված պաշտամունքային ծեսերն անբարո արարքներով էին կատարում, իսկ հետո իրենց առաջնեկներին սպանելով զոհեր էին մատուցում այդ նույն աստվածներին։ Այնպիսի տպավորություն է, որ կարծես թե ողջ Քանանի տարածքը դարձել էր Սոդոմ–Գոմոր.... Արդյոք իրավունք ունե՞ր այդ նողկալի, պիղծ ու գազանաբարո քաղաքակրթությունը շարունակելու իր գոյությունը.... Քանանի քաղաքների ավերակները պեղող հնագետները զարմանում են, որ Աստված նրանց ավելի շուտ չոչնչացրեց»։
gl, էջ 10, պրբ. 5, ծնթ.
Իսրայելը և նրա շրջակա ազգերը
Եգիպտոսից իսրայելացիների դուրս գալու ժամանակ ամորհացիները ակներևաբար իշխող ցեղ են եղել (2Օր 1։19–21; Հս 24։15)։ Նրանք գրավել էին մովաբացիների երկիրը՝ հասնելով մինչև Առնոնի գետահովիտ, թեև Հորդանանի շրջակայքը՝ Երիքովի դիմացը, շարունակում էր կոչվել «Մովաբի անապատային հարթավայրեր» (Թվ 21։21–23, 33–35; 22։1; 33։46–51)։
[ծանոթագրություն]
Ինչպես «քանանացիներ», այնպես էլ «ամորհացիներ» անվանվել են ոչ միայն կոնկրետ այդ ազգերը, այլև այդ երկրում բնակվող բոլոր ազգերը (Ծն 15։16; 48։22)։
it, «Մանասե», № 4, պրբ. 2
Մանասե
Մանասեն պատժվեց Եհովայի նախազգուշացումներին ուշադրություն չդարձնելու համար։ Ասորեստանի թագավորը նրան գերի տարավ Բաբելոն՝ իր արքունական քաղաքներից մեկը (2Տգ 33։10, 11)։ Հուդայի Մանասե թագավորը հիշատակվում է Ասորեստանի Ասարհադոն թագավորին տուրք վճարող «հաթական, ափամերձ երկրների և կղզիների [22] թագավորների» մասին արձանագրությունում։ Նրա անունը հանդիպում է նաև Աշուրբանիպալին տուրք վճարող թագավորների մասին արձանագրությունում (Ancient Near Eastern Texts, խմբ.՝ J. Pritchard, 1974, էջ 291, 294)։
it, «Կարթ», պրբ. 4
Կարթ
Գերիներին տանելիս երբեմն նրանց շուրթերին, քթին կամ լեզվին կարթ էին անցկացնում։ Ասորեստանյան մի բարձրաքանդակի վրա պատկերված է, թե ինչպես է թագավորը երեք գերիների պահում պարաններով, որոնք ամրացված են նրանց շուրթերին անցկացված կարթին, և նիզակով կուրացնում նրանցից մեկին։ Ուստի Ասորեստանի Սենեքերիմ թագավորի համար հասկանալի էր, թե Եհովան ինչ նկատի ուներ, երբ Եսայիա մարգարեի միջոցով ասաց. «Ես քո քթին կարթ կանցկացնեմ, սանձ կդնեմ քո բերանին և քո եկած ճանապարհով քեզ հետ կտանեմ» (2Թգ 19։20, 21, 28; Ես 37։29)։
it, «Հարթաչափ», պրբ. 2
Հարթաչափ
Հարթաչափն օգտագործում են, օրինակ, շենքը ճիշտ կառուցելու կամ որոշելու համար՝ այն քանդման ենթակա է, թե ոչ։ Եհովան նախազգուշացրել էր, որ համառ «Երուսաղեմով մեկ կձգի այն չափման լարը, որով չափել էր Սամարիան, և նրան կստուգի այն հարթաչափով, որով ստուգել էր Աքաաբի տունը»։ Եհովան չափել էր Սամարիան և Աքաաբ թագավորի տունը և պարզել, որ նրանք ուղիղ չէին կանգնած՝ բարոյապես ապականված էին, ինչի հետևանքով հետագայում կործանվելու էին։ Նմանապես՝ Եհովան դատելու էր Երուսաղեմը և նրա ղեկավարներին. նա ջրի երես էր հանելու նրանց չար գործերն ու կործանելու էր այդ քաղաքը։ Դա տեղի ունեցավ մ.թ.ա. 607 թ.-ին (2Թգ 21։10-13; 10։11)։ Եսայիայի միջոցով Եհովան Երուսաղեմի չար ու պարծենկոտ բնակիչներին և իշխաններին տեղեկացրել էր գալիք աղետի մասին՝ ասելով. «Ես արդարությունը կդարձնեմ չափման լար ու հարթաչափ»։ Եհովայի արդարության չափանիշների շնորհիվ պարզ կդառնար, թե իրականում ովքեր էին նրա ծառաները, և հետևաբար՝ ովքեր էին փրկվելու կործանումից (Ես 28։14-19)։
«Նա Եհովայի հավանությունը փնտրեց»
Մոտեցեք Աստծուն
«ԵՍ ԻՆՁ անարժեք էի զգում»,— ասում է մի մարդ։ Որոշ ժամանակ առաջ նա թողել էր իր աստվածապաշտ կյանքը, թեև մանկուց դաստիարակվել էր Աստվածաշնչի չափանիշների համաձայն։ Երբ նա զղջաց և սկսեց փոխել իր կենսակերպը, վախենում էր, թե Աստված երբեք չի ների իրեն։ Սակայն Հուդայի թագավոր Մանասեի մասին պատմությունը, որը գրված է 2 Տարեգրություն 33։1–17 համարներում, հույս ներշնչեց նրան։ Եթե դու էլ երբևէ քեզ անարժեք ես զգացել անցյալում գործած մեղքերիդ պատճառով, Մանասեի օրինակը կարող է մխիթարել քեզ։
Մանասեն մեծացել էր աստվածապաշտ ընտանիքում։ Նրա հայրը՝ Եզեկիան, Հուդայի բարեպաշտ թագավորներից մեկն էր, որի կյանքը Աստված հրաշքով երկարացրել էր։ Մանասեն ծնվել էր այդ դեպքից երեք տարի հետո (2 Թագավորներ 20։1–11)։ Անշուշտ, Եզեկիան իր այս որդուն համարում էր նվեր Աստծու կողմից՝ ի նշան իր հանդեպ դրսևորված ողորմածության։ Նա իր որդուն մեծացնում էր՝ մաքուր երկրպագության հանդեպ նրա մեջ սեր սերմանելով։ Բայց, ավաղ, միշտ չէ, որ երեխաները հետևում են իրենց աստվածավախ ծնողների օրինակին։ Այդպես վարվեց նաև Մանասեն։
Մանասեն մոտավորապես 12 տարեկան էր, երբ նրա հայրը մահացավ։ Դրանից հետո նա դարձավ Հուդայի թագավորը։ Նա «չարիք գործեց Եհովայի աչքում» (համար 1, 2)։ Աստվածաշունչը չի նշում, թե որն էր պատճառը։ Գուցե նա իր խորհրդատուների ազդեցության տակ էր, որոնք անտարբեր էին ճշմարիտ երկրպագության հանդեպ։ Աստվածաշունչը, սակայն, հայտնում է, որ Մանասեն դարձել էր անողորմ ու դաժան և զբաղվում էր կռապաշտությամբ։ Նա կեղծ աստվածների համար զոհասեղաններ կանգնեցրեց, իր որդիներին որպես զոհ մատուցեց և Եհովայի տաճարում կուռքեր դրեց։ Նա նաև ոգեհարցությամբ էր զբաղվում։ Մանասեն անընդհատ մերժում էր նախազգուշացումները, որ տրվում էին Եհովայի՝ այն Աստծու կողմից, որի կատարած հրաշքի շնորհիվ էր, որ ինքը լույս աշխարհ էր եկել (համար 3–10)։
Ի վերջո, Եհովան թույլ տվեց, որ նա շղթայակապ տարվի Բաբելոն։ Գերության մեջ Մանասեն հնարավորություն ուներ վերլուծելու իր ապրած կյանքը։ Գուցե այդ ժամանակ նա հասկացավ, թե որքան անզոր էին իր աստվածները, քանի որ նրանք չէին պաշտպանել իրեն։ Գուցե նա հիշեց այն ամենը, ինչ սովորեցրել էր իր հայրը։ Ինչևէ, Մանասեն փոխվեց։ Աստծու Խոսքում կարդում ենք. «Նա սկսեց իր Աստված Եհովայի հավանությունը փնտրել և մեծապես խոնարհվեց.... Մանասեն աղոթեց նրան» (համար 12, 13)։ Բայց մի՞թե Աստված կներեր այսպիսի սարսափելի մեղքեր գործած մարդուն։
Եհովան տեսավ Մանասեի անկեղծ զղջումը։ Նա լսեց նրա աղաչանքը «և Մանասեին վերադարձրեց Երուսաղեմ՝ իր թագավորական իշխանությանը» (համար 13)։ Իր զղջումը ցույց տալու համար Մանասեն ամեն բան արեց, որպեսզի իր սխալներն ուղղի. երկիրը մաքրեց կուռքերից և հորդորեց իր ժողովրդին «Եհովային ծառայել» (համար 15–17)։
Եթե քո գործած մեղքերի պատճառով մտածում ես, թե արժանի չես, որ Աստված ների քեզ, հիշիր Մանասեին։ Զուր չէ, որ նրա մասին գրվել է Աստծու ներշնչյալ Խոսքում (Հռոմեացիներ 15։4)։ Պարզ է ուրեմն, որ Եհովան ուզում է՝ իմանանք, որ նա «պատրաստ է ներելու» (Սաղմոս 86։5)։ Եհովան նայում է ոչ թե մեղքին, այլ մարդու սրտին։ Երբ մեղք գործած անհատը զղջում է և աղոթքով դիմում է նրան, թողնում է իր սխալ ապրելակերպը և ձգտում է ճիշտ ուղով ընթանալ, ցույց է տալիս, որ Մանասեի պես «Եհովայի հավանությունն է փնտրում» (Եսայիա 1։18; 55։6, 7)։
ԳԼՈՒԽ 36
Նա օգնեց ժողովրդին վերադառնալ Եհովայի մոտ
Գիտե՞ք, թե ովքեր են Սափանն ու նրա ընտանիքը
«Մեսուղամի որդի Եսելիայի [որդի]» Սափանը Աստվածաշնչում հիշատակվում է ճշմարիտ երկրպագության վերականգնման կապակցությամբ, որ տեղի էր ունեցել Հովսիայի օրոք՝ մ.թ.ա. մոտ 642 թ.–ին (Դ Թագաւորաց 22։3)։ Հաջորդ 36 տարիների ընթացքում տեղի ունեցած դեպքերի նկարագրության մեջ՝ ընդհուպ մինչև Երուսաղեմի կործանումը (մ.թ.ա. 607 թ.), հիշատակվում են նաև նրա չորս որդիները՝ Աքիկամը, Եղեասան, Գամարիան ու Հեզոնիան, ինչպես նաև երկու թոռները՝ Միքիան և Գոդողիան (տե՛ս աղյուսակը)։ «Սափանի ընտանիքի անդամները ազդեցիկ դիրք էին գրավում [Հուդայի թագավորության] կառավարման համակարգում և զբաղեցնում էին թագավորի դպրի պաշտոնը՝ սկսած Հովսիայի ժամանակներից մինչև Գերություն տարվելը»,— ասվում է մի աշխատության մեջ («Encyclopedia Judaica»)։ Եկեք քննենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը Սափանի ու նրա ընտանիքի մասին, ու տեսնենք, թե ինչպես են նրանք օգնել Երեմիա մարգարեին ու աջակցել ճշմարիտ երկրպագությանը։
Սափանը աջակցում է ճշմարիտ երկրպագությանը
Աստվածաշնչում կարդում ենք, որ մ.թ.ա. 642 թ.–ին, երբ Հովսիա թագավորը մոտ 25 տարեկան էր, Սափանը ծառայում էր նրա մոտ որպես դպիր ու գրագիր (Երեմիա 36։10)։ Ի՞նչ էր մտնում Սափանի պարտականությունների մեջ։ Վերը հիշատակված աշխատությունում նշվում է, որ թագավորի դպիրն ու գրագիրը նրա ամենամոտ խորհրդականներից էր, պատասխանատու էր ֆինանսական գործերի համար, հմուտ դիվանագետ էր, միջազգային հարաբերությունների, օրենքների ու առևտրական հարաբերությունների գիտակ։ Ուստի՝ կարելի է ասել, որ թագավորի գրագիրը՝ Սափանը, պետության ամենաազդեցիկ դեմքերից էր։
Արդեն տաս տարի էր, ինչ երիտասարդ Հովսիան սկսել էր «խնդրել [«փնտռել», Արևմտ. Աստ.] իր հայր Դաւիթի Աստուծուն»։ Ակնհայտ է, որ Սափանը տարիքով նրանից մեծ էր և կարող էր հոգևոր հարցերում լավ խորհրդատու լինել թագավորի համար։ Հավանաբար նա աջակցություն էր ցույց տվել Հովսիային նաև այն ժամանակ, երբ վերջինս առաջին անգամ վճռական գործողությունների դիմեց ճշմարիտ երկրպագության վերականգնման նպատակով (Բ Մնացորդաց 34։1–8)։
Տաճարի վերակառուցման աշխատանքների ժամանակ գտնվեց Օրենքի գիրքը, և Սափանը «կարդաց նորան թագաւորի առաջին»։ Գրվածից ցնցված՝ Հովսիան վստահելի մարդկանցից կազմված մի պատվիրակություն ուղարկեց Ողդա մարգարեուհու մոտ՝ այդ գրքի մասին Եհովային հարցնելու։ Պատվիրակության կազմի մեջ Սափանին և նրա որդի Աքիկամին ընդգրկելով՝ թագավորը ցույց տվեց, որ վստահում է նրանց (Դ Թագաւորաց 22։8–14; Բ Մնացորդաց 34։14–22)։
Գրություններում սա միակ տեղն է, որում նշվում է այն մասին, թե ինչ է արել անձամբ Սափանը։ Աստվածաշնչյան մյուս համարներում նա հիշատակվում է զուտ որպես ինչ–որ մեկի հայր կամ պապ։ Նաև Սափանի հետնորդները մտերիմ հարաբերությունների մեջ էին Երեմիա մարգարեի հետ։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
Աստվածաշնչյան ժամանակներում ինչո՞ւ էին մարդիկ պատռում իրենց հագուստը
ԱՅՍ արարքը գուցե տարօրինակ թվա մեր օրերում, բայց հին ժամանակներում հրեաներն իրենց հոգեկան ապրումները այդպես էին արտահայտում։ Նրանք իրենց հագուստը գուցե պատռեին հուսահատությունից, վշտից, նվաստացումից, վրդովմունքից և սգից։ Աստվածաշնչում կան բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ պատռել են իրենց հագուստը։
Օրինակ՝ Ռուբենը, երբ տեսավ, որ իր եղբայր Հովսեփին ազատելու իր մտադրությունը խափանվեց, և նրան վաճառեցին ստրկության, «պատռեց իր հանդերձները»։ Նրանց հայր Հակոբը, մտածելով, թե Հովսեփին գիշատիչ գազան է կերել, «պատռեց իր թիկնոցը» (Ծննդ. 37։18–35)։ Իսկ երբ Հոբն իմացավ, որ իր բոլոր երեխաները մահացել են, «պատռեց իր վերնահագուստը» (Հոբ 1։18–20)։ Մի անգամ էլ «հանդերձները պատառոտված» մի մարդ եկավ Հեղի քահանայապետի մոտ և հայտնեց, որ իսրայելացիները պատերազմում պարտվել են, նրա երկու որդիները սպանվել են, և թշնամին զավթել է ուխտի տապանակը (1 Սամ. 4։12–17)։ Իսկ Հովսիան, երբ լսեց Օրենքի գրքի խոսքերը և հասկացավ, որ իր ժողովուրդը չի պահում դրանք, «պատռեց իր հանդերձները» (2 Թագ. 22։8–13)։
Հիսուսի հարցաքննության ժամանակ քահանայապետ Կայիափան «պատռեց իր վերնազգեստը», երբ լսեց խոսքեր, որոնք իբր թե Աստծուն ուղղված հայհոյանքներ էին (Մատթ. 26։59–66)։ Ռաբունական ավանդության համաձայն՝ այն մարդը, ով լսեր, որ Աստծու անունը հայհոյվում է, պարտավոր էր պատռել իր հագուստը։ Բայց ըստ ռաբունական մեկ այլ կարծիքի, որը ձևավորվեց Երուսաղեմի տաճարի կործանումից հետո, «նա, ով լսեր, որ Աստծու անունը հայհոյվում է, այլևս չպետք է պատռեր իր հագուստը, այլապես ստիպված կլիներ ման գալ ցնցոտիներով»։
Իհարկե, հագուստը պատռելը ոչ մի արժեք չուներ Աստծու աչքում, եթե մարդը անկեղծ չէր։ Հենց այս պատճառով Եհովան իր ժողովրդին ասաց, որ «պատռեն իրենց սրտերը և ոչ թե հանդերձները» և վերադառնան իր մոտ (Հովել 2։13)։
it, «Նեքաո», պրբ. 2
Նեքաո
Եգիպտոսի փարավոններից, ով Հուդայի Հովսիա թագավորի ժամանակակիցն էր։ Ըստ հույն պատմիչ Հերոդոտոսի (II, 158, 159; IV, 42)՝ Նեկոսը (Նեքաո) Պսամմետիքոսի (Պսամտիկոս, Պսամետիհ I) որդին էր և հաջորդեց նրան որպես Եգիպտոսի ղեկավար։ Նեքաոն ձեռնարկեց Նեղոսից Կարմիր ծով տանող ջրանցքի կառուցումը, սակայն ավարտին չհասցրեց այդ նախագիծը։ Այդուհանդերձ, նա փյունիկեցիների նավատորմ ուղարկեց՝ Աֆրիկայի շուրջ ուղևորություն կատարելու։ Երեք տարի անց ուղևորությունը հաջողությամբ ավարտվեց։
Ժողովուրդը լսում է Եհովայի խոսքը
Հովսիան սուրհանդակներ է ուղարկում Երուսաղեմ՝ Ողդա մարգարեուհու մոտ։ Ողդան նրանց հաղորդում է Եհովայի խոսքն այն մասին, որ գտնված գրքում արձանագրված պատուհասները գալու են հավատուրաց ազգի վրա, սակայն շնորհիվ Եհովա Աստծո առջև իր խոնարհության՝ Հովսիան այդ չարիքին ականատես չի դառնալու։ Նա ‘կժողովվի իր հայրերի հետ և խաղաղությամբ գերեզման կմտնի’ (Դ Թագաւորաց 22։14–20; Բ Մնացորդաց 34։22–28)։
Արդյո՞ք Ողդան ճիշտ էր մարգարեացել, եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ Հովսիան զոհվեց ճակատամարտում (Դ Թագաւորաց 23։28–30)։ Այո՛, քանի որ այն «խաղաղությունը», որով նա հողին հանձնվեց, անկարելի է համեմատել Հուդայի գլխին եկած «չարիքի» հետ (Դ Թագաւորաց 22։20; Բ Մնացորդաց 34։28)։ Հովսիան մահացավ նախքան մ.թ.ա. 609–607 թթ.–ին Երուսաղեմի վրա հասած չարիքը, երբ բաբելոնացիները պաշարեցին ու կործանեցին քաղաքը։ Իսկ ինչ վերաբերում է «հայրերի հետ ժողովվելուն», այն չի բացառում բռնի մահով մեռնելը։ Աստվածաշնչում այդ արտահայտությունը օգտագործված է ինչպես սեփական մահով մեռնելու դեպքերում, այնպես էլ՝ բռնի (Բ Օրինաց 31։16; Գ Թագաւորաց 2։10, 22։34, 40)։
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 38
Պատանինե՛ր, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը
«Խորաթափանցությունը կպաշտպանի քեզ» (ԱՌԱԿ. 2։11)։
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ
Սիրելի՛ պատանի, Եհովան գիտի, որ դու բախվում ես այնպիսի դժվարությունների, որոնց պատճառով իր հետ քո մտերմությունը կարող է վնասվել։ Ինչպե՞ս կարող ես իմաստուն որոշումներ կայացնել, որոնք հաճելի կլինեն քո երկնային Հորը։ Հոդվածում կքննենք երեք պատանիների օրինակներ, ովքեր հետագայում դարձան Հուդայի թագավորներ։ Տեսնենք, թե ինչ կարելի է սովորել նրանց կայացրած որոշումներից։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ փոքր ժամանակ դառնում ես Աստծու ժողովրդի թագավորը։ Ինչպե՞ս կօգտագործես քո իշխանությունը։ Աստվածաշնչում կան մի քանի թագավորների օրինակներ, ովքեր փոքր տարիքում են գահ բարձրացել։ Օրինակ՝ Հովասը 7 տարեկան էր, Օզիան՝ 16, իսկ Հովսիան՝ 8։ Պատկերացրու, թե նրանք ինչ ծանր բեռ էին զգում իրենց ուսերին։ Սակայն որքան էլ նրանց համար դժվար լիներ, նրանք ունեին անհրաժեշտ օգնությունը, որպեսզի կարողանային գլուխ հանել իրավիճակից և բարի գործեր անել։
2 Մենք թագավորներ կամ թագուհիներ չենք, բայց կարող ենք շատ արժեքավոր դասեր սովորել աստվածաշնչյան այս կերպարներից։ Նրանք կյանքում թե՛ լավ, թե՛ վատ որոշումներ են կայացրել։ Ուսումնասիրելով նրանց օրինակը՝ կիմանանք, թե ինչու է կարևոր լավ ընկերներ ընտրել, խոնարհ մնալ և շարունակել «փնտրել Եհովային»։
ԼԱՎ ԸՆԿԵՐՆԵՐ ԸՆՏՐԻՐ
3 Հովասի պես իմաստուն որոշումներ կայացրու։ Հովասը փոքր տարիքում կորցրել էր իր հորը։ Նրան թևի տակ էր առել Հովիադա քահանայապետը և հարազատ հոր պես հոգ էր տանում նրան և սովորեցնում Եհովայի մասին։ Հովասը հետևում էր Հովիադայի խորհուրդներին, ինչի արդյունքում իմաստուն որոշումներ էր կայացնում։ Օրինակ՝ նա սկսեց առաջ տանել մաքուր երկրպագությունը և ծառայել Եհովային։ Հովասը նաև ձեռնարկեց Եհովայի տաճարի վերանորոգման աշխատանքները (2 Տար. 24։1, 2, 4, 13, 14)։
4 Քեզ է՞լ են սովորեցնում սիրել Եհովային և ապրել նրա չափանիշներով։ Եթե այո, ապա այդ հնարավորությունը գանձ համարիր (կարդա Առակներ 2։1, 10-12)։ Յուրաքանչյուր ծնող երեխաներին կրթելու իր ձևն ունի։ Օրինակ՝ Կատյա անունով մի քույր պատմում է, թե ինչպես է իր հայրը օգնել իրեն ճիշտ որոշումներ կայացնել։ Ամեն օր Կատյային դպրոց տանելիս նա օրվա խոսքն էր քննարկում նրա հետ։ Կատյան պատմում է. «Այդ քննարկումների շնորհիվ կարողանում էի հաղթահարել օրվա ընթացքում հանդիպող դժվարությունները»։ Բայց հնարավոր է՝ մտածես, որ ծնողներիդ սովորեցրած աստվածաշնչյան չափանիշները սահմանափակում են ազատությունդ։ Տեսնենք, թե ինչը կօգնի, որ հնազանդվես նրանց։ Անաստասիա անունով մի քույր պատմում է, որ իր ծնողները ժամանակ էին տրամադրում և բացատրում, թե ինչու են սահմանել այս կամ այն կանոնը։ Քույրն ասում է. «Դրա շնորհիվ հասկացա, որ այդ կանոններով նրանք ուզում են ոչ թե սահմանափակել իմ ազատությունը, այլ սիրուց մղված՝ պաշտպանել ինձ»։
5 Ծնողներդ անչափ կուրախանան, եթե հետևես նրանց տված աստվածաշնչյան խորհուրդներին։ Իսկ որ ավելի կարևոր է, այդպես վարվելով՝ կուրախացնես նաև Աստծուն, և նրա հետ քո ընկերությունը կամրանա (կարդա Առակներ 22։6; 23։15, 24, 25)։ Անշուշտ, արժե ընդօրինակել պատանի Հովասին։
6 Դասեր քաղիր Հովասի սխալ որոշումներից։ Հովիադայի մահից հետո Հովասը վատ ընկերներ ձեռք բերեց (կարդա 2 Տարեգրություն 24։17, 18)։ Նա սկսեց հետևել Հուդայի իշխանների խորհուրդներին, ովքեր չէին սիրում Եհովային։ Թերևս կհամաձայնես, որ Հովասը պետք է հեռու մնար այդ մարդկանցից (Առակ. 1։10)։ Սակայն նա լսեց իր այսպես կոչված ընկերներին։ Արդյունքում, երբ Հովասի զարմիկ Զաքարիան փորձեց ուղղել նրան, Հովասը նրան մահվան մատնեց (2 Տար. 24։20, 21; Մատթ. 23։35)։ Ի՜նչ սարսափելի և անմիտ արարք։ Սկզբում Հովասը հավատարիմ էր Եհովային, բայց, ցավոք, հետագայում նա դարձավ հավատուրաց և մարդասպան։ Ի վերջո իր իսկ ծառաները սպանեցին նրան (2 Տար. 24։22-25)։ Նրա կյանքը կարող էր բոլորովին այլ ընթացք ունենալ, եթե նա շարունակեր լսել Եհովային և նրանց, ովքեր սիրում էին Նրան։ Տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել այս օրինակից։
7 Հովասի թույլ տված սխալից սովորում ենք, որ կարևոր է ընտրել այնպիսի ընկերներ, որոնք լավ ազդեցություն կունենան մեզ վրա, ընկերներ, որոնք սիրում են Եհովային և ուզում են ուրախացնել նրա սիրտը։ Մենք չպետք է սահմանափակվենք միայն մեր հասակակիցների հետ շփվելով։ Հիշիր, որ Հովասը բավականին փոքր էր իր ընկեր Հովիադայից։ Լավ կլինի՝ մտածես հետևյալ հարցերի շուրջ. «Ընկերներս օգնո՞ւմ են, որ ամրացնեմ Եհովայի հանդեպ հավատս։ Քաջալերո՞ւմ են ինձ, որ ապրեմ Աստծու չափանիշներով։ Սովորություն ունե՞ն խոսելու Եհովայի և նրա հայտնած թանկ ճշմարտությունների մասին։ Հարգո՞ւմ են նրա սահմանած չափանիշները։ Ասում են այն, ինչ ուզում եմ լսե՞լ, թե՞ քաջություն ունեն անհրաժեշտության դեպքում շտկելու իմ մտածելակերպը» (Առակ. 27։5, 6, 17)։ Իրականում, դու Եհովային չսիրող ընկերների կարիք չունես։ Բայց եթե ընկերներդ սիրում են Եհովային, թանկ համարիր նրանց. նրանք դրական ազդեցություն կունենան քեզ վրա (Առակ. 13։20)։
8 Սոցիալական ցանցերը կարող են լավ միջոց լինել ընտանիքի և ընկերների հետ կապ պահելու համար։ Սակայն շատերը հաղորդակցության այս միջոցն օգտագործում են, որ տպավորեն ուրիշներին։ Նրանք տեղադրում են այնպիսի նկարներ և տեսանյութեր, որոնք ցուցադրում են, թե նրանք ինչեր են գնել կամ ինչով են զբաղվել։ Եթե դու էլ ես օգտվում սոցիալական ցանցերից, մտածիր այս հարցերի շուրջ. «Մղումս ուրիշներին տպավորե՞լն է։ Ուզում եմ քաջալերե՞լ նրանց, թե՞ գովազդել ինքս ինձ։ Թույլ տալի՞ս եմ, որ սոցիալական ցանցերից օգտվող այլ մարդիկ բացասաբար ազդեն իմ մտածելակերպի, խոսելաձևի և գործերի վրա»։ Եղբայր Նաթան Նորը, ով եղել է Կառավարիչ մարմնի անդամ, հետևյալ խորհուրդն է տվել. «Մի՛ ձգտեք հաճեցնել մարդկանց, հակառակ դեպքում չեք հաճեցնի ոչ ոքի։ Ձգտեք հաճեցնել Եհովային, և ձեզանից գոհ կլինեն նաև բոլոր նրանք, ովքեր սիրում են նրան»։
ԿԱՐԵՎՈՐ Է ԽՈՆԱՐՀ ՄՆԱԼ
9 Օզիայի պես՝ լավ որոշումներ կայացրու։ Պատանի տարիքում Օզիան խոնարհ էր։ Նա սովորել էր «վախենալ ճշմարիտ Աստծուց»։ Օզիան ապրել է 68 տարի, և իր կյանքի մեծ մասը վայելել է Եհովայի հավանությունն ու օրհնությունները (կարդա 2Տարեգրություն 26։1-5)։ Օզիան պարտության է մատնել Աստծու ժողովրդի թշնամիներից շատերին և ամրացրել է Երուսաղեմի պաշտպանությունը (2Տար. 26։6-15)։ Անկասկած, Օզիային մեծ ուրախություն էր պատճառում այն ամենը, ինչ նա կարողանում էր անել Աստծու օգնությամբ (Ժող. 3։12, 13)։
10 Դասեր քաղիր Օզիայի սխալ որոշումներից։ Օզիան սովոր էր, որ ուրիշները հնազանդվեին իր հրահանգներին։ Բայց մի՞թե դա նշանակում էր, որ նա կարող էր անել այն, ինչ ուզում էր։ Մի օր նա որոշեց մտնել Եհովայի տաճար և հանդգնորեն փորձեց խնկի սեղանի վրա խունկ ծխել, ինչն անելու իրավունք թագավորները չունեին (2 Տար. 26։16-18)։ Քահանայապետ Ազարիան փորձեց ուղղել նրան, բայց Օզիան խիստ զայրացավ։ Ցավոք, նա կորցրեց Եհովայի մոտ ունեցած իր բարի համբավը, և Եհովան պատժեց նրան բորոտությամբ (2 Տար. 26։19-21)։ Այնինչ, եթե նա խոնարհ մնար, ամեն բան այլ կերպ կարող էր լինել։
11 Երբ Օզիան հզորացավ, մոռացավ, որ իր ուժի աղբյուրը Եհովան է, և որ իր հաջողությունների համար նրան է պարտական։ Ի՞նչ ենք սովորում։ Լավ կլինի՝ հիշենք, որ մեր բոլոր օրհնություններն ու պատասխանատվությունները Եհովան է տալիս։ Մեր ձեռքբերումներով պարծենալու փոխարեն մենք պետք է փառքը Եհովային ուղղենք (1 Կորնթ. 4։7)։ Մենք պետք է խոնարհաբար ընդունենք, որ անկատար ենք և խրատի կարիք ունենք։ 60-ն անց մի եղբայր գրել է. «Սովորել եմ չափից շատ կարևորություն չտալ իմ անձին։ Երբեմն անմտածված սխալներ եմ անում, և երբ ինձ ուղղում են, փորձում եմ շտկվել և շարունակում եմ առաջ ընթանալ»։ Մենք կարող ենք իսկապես երջանիկ լինել, եթե ակնածենք Եհովայից և մեր անձի մասին համեստ կարծիք ունենանք (Առակ. 22։4)։
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՓՆՏՐԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ
12 Հովսիայի պես՝ լավ որոշումներ կայացրու։ Հովսիան պատանի էր, երբ սկսեց փնտրել Եհովային։ Նա ցանկանում էր սովորել Եհովայի մասին և կատարել նրա կամքը։ Սակայն այս երիտասարդ թագավորը բազմաթիվ դժվարությունների էր բախվում։ Ապրելով այնպիսի հասարակության մեջ, որտեղ մարդկանց մեծ մասը կեղծ աստվածների էր պաշտում՝ Հովսիան պետք է մաքուր երկրպագության կողմը բռներ, և նա քաջաբար արեց դա։ Հովսիան 20 տարեկան էլ չկար, երբ սկսեց երկիրը մաքրել կեղծ երկրպագությունից (կարդա 2 Տարեգրություն 34։1-3)։
13 Նույնիսկ եթե պատանի ես, կարող ես վճռել ընդօրինակել Հովսիային՝ փնտրելով Եհովային և սովորելով նրա հրաշալի հատկությունների մասին։ Այդպես վարվելը կնպաստի, որ անձդ Եհովային նվիրես։ Իսկ դա ինչպե՞ս կանդրադառնա քո կյանքի վրա։ Լյուկ անունով մի եղբայր, ով 14 տարեկանում է մկրտվել, իր նվիրման օրը հետևյալն է ասել. «Այսուհետ Եհովային ծառայելը իմ կյանքում առաջին տեղում կլինի, և ես կձգտեմ ուրախացնել նրան» (Մարկ. 12։30)։ Եթե դու էլ որոշես այդպես վարվել, առատորեն կօրհնվես։
14 Որպես Եհովայի պատանի ծառա՝ ի՞նչ դժվարությունների գուցե բախվես։ Յոհան անունով մի եղբայր, ով մկրտվել է 12 տարեկանում, ասում է, որ իր համադասարանցիները ճնշում են բանեցնում, որ ինքը էլեկտրոնային ծխախոտ՝ վեյպ, օգտագործի։ Այդ ճնշմանը դիմադրելու համար Յոհանը ինքն իրեն հիշեցնում է, որ վեյպինգը բացասաբար կանդրադառնա իր առողջության և Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունների վրա։ Իսկ Ռեյչլ անունով մի քույր, ով մկրտվել է 14 տարեկանում, պատմում է, թե ինչն է օգնում իրեն հաղթահարել դպրոցում հանդիպող խնդիրները. «Փորձում եմ ամեն բան կապել հոգևորի հետ։ Օրինակ՝ պատմության դասը գուցե ինձ հիշեցնի աստվածաշնչյան որևէ արձանագրություն կամ մարգարեություն։ Իսկ ինչ-որ մեկի հետ զրուցելիս, հնարավոր է, միտքս գա աստվածաշնչյան մի օգտակար համար, որի մասին կարող եմ խոսել նրա հետ»։ Իհարկե, քո դժվարությունները գուցե տարբերվեն Հովսիա թագավորի դժվարություններից, բայց դու կարող ես նրա պես իմաստուն և նվիրված լինել։ Պատանեկան տարիքում դժվարություններ հաղթահարելը կպատրաստի քեզ այն դժվարություններին, որոնց կբախվես հետագայում։
15 Երբ Հովսիան 26 տարեկան էր, ձեռնարկեց տաճարի վերանորոգումը։ Այդ աշխատանքների ընթացքում գտնվեց «Եհովայի օրենքի գիրքը, որը Մովսեսի ձեռքով էր գրված»։ Երբ այն ընթերցվեց, թագավորը մղվեց վարվելու այնտեղ գրվածի համաձայն (կարդա 2 Տարեգրություն 34։14, 18-21)։ Իսկ դու փորձո՞ւմ ես կանոնավորաբար կարդալ Աստվածաշունչը։ Հաճույք ստանո՞ւմ ես այդ ընթերցանությունից։ Առանձնացնո՞ւմ ես այն համարները, որոնք կարող են օգտակար լինել քեզ համար։ Լյուկը, ում մասին արդեն խոսեցինք, գրի է առնում իր գտած հետաքրքիր մտքերը։ Եթե դու էլ հետևես նրա օրինակին, գուցե ավելի հեշտությամբ մտապահես քեզ դուր եկած համարներն ու մտքերը։ Որքան խորությամբ հասկանաս Աստվածաշունչը և սիրես այն, այնքան ավելի մեծ ցանկություն կունենաս Եհովային ծառայելու։ Արդյունքում Հովսիա թագավորի պես՝ դու էլ կմղվես վարվելու Աստծու Խոսքի համաձայն։
16 Դասեր քաղիր Հովսիայի սխալ որոշումից։ 39 տարեկանում Հովսիան մի սխալ թույլ տվեց, որի պատճառով կորցրեց իր կյանքը։ Եհովայի առաջնորդությունը փնտրելու փոխարեն նա ապավինեց ինքն իրեն (2 Տար. 35։20-25)։ Սովորում ենք, որ անկախ նրանից, թե քանի տարեկան ենք և որքան երկար ենք ուսումնասիրում Աստվածաշունչը, պետք է միշտ փնտրենք Եհովային։ Դա ներառում է աղոթքով կանոնավորաբար Աստծու առաջնորդությունը խնդրելը, նրա Խոսքը ուսումնասիրելը և հասուն քրիստոնյաների խորհուրդներին հետևելը։ Եթե այդպես վարվենք, քիչ հավանական է, որ լուրջ սխալներ թույլ կտանք, և ավելի հավանական է, որ երջանիկ կլինենք (Հակ. 1։25)։
ՊԱՏԱՆԻՆԵ՛Ր, ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԵՐՋԱՆԻԿ ԿՅԱՆՔ ՈՒՆԵՆԱԼ
17 Պատանինե՛ր, ձեզ համար հնարավորությունների լայն դուռ է բացված։ Հովասի, Օզիայի և Հովսիայի օրինակները ցույց են տալիս, որ դուք կարող եք իմաստուն որոշումներ կայացնել և կյանքի այնպիսի ուղի ընտրել, որը հաճելի կլինի Եհովային։ Ինչպես տեսանք, լավ սկիզբը լավ ավարտի երաշխիք չէ։ Այդուհանդերձ, մենք կարող ենք ընդօրինակել վերոնշյալ թագավորների լավ գործերը և խուսափել նրանց սխալները կրկնելուց։ Եթե այդպես վարվենք, կարող ենք ակնկալել, որ երջանիկ կյանքով կապրենք։
18 Աստվածաշնչում այլ պատանիների մասին էլ է գրված, ովքեր մտերիմ են եղել Եհովայի հետ, ունեցել են նրա հավանությունը և արդյունքում բավականություն պատճառող կյանքով են ապրել։ Դավիթը նրանցից մեկն էր։ Պատանի տարիքում նա որոշեց Աստծու ընկերը լինել և հետագայում դարձավ նվիրված թագավոր։ Ու թեև նա սխալներ գործեց, բայց ընդհանուր առմամբ արժանացավ Աստծու հավանությանը (1 Թագ. 3։6; 9։4, 5; 14։8)։ Դավթի կյանքն ու հավատարիմ ընթացքը ուսումնասիրելը կարող է քաջալերական լինել քեզ համար և մղել, որ դու էլ հավատարմորեն ծառայես Եհովային։ Անձնական ուսումնասիրության ժամանակ կարող ես ուշադրություն դարձնել նաև Մարկոսի և Տիմոթեոսի օրինակներին։ Նրանք փոքր տարիքից են սկսել ծառայել Եհովային և իրենց հավատարիմ ընթացքը շարունակել են նաև հասուն տարիքում։ Այդ որոշման արդյունքում նրանք երջանիկ կյանքով են ապրել և ուրախացրել են Եհովային։
19 Աստվածաշնչում այլ պատանիների մասին էլ է գրված, ովքեր մտերիմ են եղել Եհովայի հետ, ունեցել են նրա հավանությունը և արդյունքում բավականություն պատճառող կյանքով են ապրել։ Դավիթը նրանցից մեկն էր։ Պատանի տարիքում նա որոշեց Աստծու ընկերը լինել և հետագայում դարձավ նվիրված թագավոր։ Ու թեև նա սխալներ գործեց, բայց ընդհանուր առմամբ արժանացավ Աստծու հավանությանը (1 Թագ. 3։6; 9։4, 5; 14։8)։ Դավթի կյանքն ու հավատարիմ ընթացքը ուսումնասիրելը կարող է քաջալերական լինել քեզ համար և մղել, որ դու էլ հավատարմորեն ծառայես Եհովային։ Անձնական ուսումնասիրության ժամանակ կարող ես ուշադրություն դարձնել նաև Մարկոսի և Տիմոթեոսի օրինակներին։ Նրանք փոքր տարիքից են սկսել ծառայել Եհովային և իրենց հավատարիմ ընթացքը շարունակել են նաև հասուն տարիքում։ Այդ որոշման արդյունքում նրանք երջանիկ կյանքով են ապրել և ուրախացրել են Եհովային։
ԳԼՈՒԽ 37
Նա վճռել էր, որ «չի պղծի իրեն»
dp, էջ 18-19, պրբ. 14-15
«Դանիել» գիրքը՝ քննադատությունների թիրախ
14 Դանիել 1։1-ում գրված է. «Հուդայի թագավոր Հովակիմի իշխանության երրորդ տարում Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը եկավ Երուսաղեմ ու պաշարեց այն»։ Քննադատները կարծում են, որ այս համարը սխալ տեղեկություն է հայտնում, քանի որ կարծես թե հակասում է Երեմիայի խոսքերին, ըստ որոնց՝ Հովակիմի իշխանության չորրորդ տարին համընկնում էր Նաբուգոդոնոսորի իշխանության առաջին տարվան (Երեմիա 25։1; 46։2)։ Բայց իրո՞ք դա այդպես է։ Հավելյալ տեղեկությունները լույս են սփռում այս հարցի վրա։ Երբ Նեքաո փարավոնը մ.թ.ա. 628 թ.-ին Հովակիմին թագավոր նշանակեց, վերջինս պարզապես մի խամաճիկ դարձավ Եգիպտոսի այդ կառավարչի ձեռքում։ Մոտ երեք տարի անց՝ մ.թ.ա. 624 թ.-ին, Բաբելոնում գահ բարձրացավ Նաբուգոդոնոսորը՝ հաջորդելով իր հորը։ Դրանից կարճ ժամանակ հետո (մ.թ.ա. 620 թ.-ին) Նաբուգոդոնոսորը ներխուժեց Հուդա և Հովակիմին դարձրեց իրեն ենթակա թագավոր (2 Թագավորներ 23։34; 24։1)։ Բաբելոնում բնակվող հրեաների համար Հովակիմի իշխանության երրորդ տարին այդ թագավորի՝ Բաբելոնին ծառայելու երրորդ տարին էր։ Դանիելի արձանագրությունը գրված է հենց այդ տեսանկյունից։ Մինչդեռ Երեմիայի արձանագրությունը գրված է Երուսաղեմում բնակվող հրեաների տեսանկյունից։ Ահա թե ինչու նա գրեց, որ Հովակիմը սկսել էր իշխել, երբ Նեքաո փարավոնը նրան թագավոր էր դարձրել։
15 Իրականում այս թվացյալ հակասությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Դանիելը իր անունը կրող գիրքը գրել է Բաբելոնում, երբ մյուս հրեաների հետ գերության մեջ էր։ Սակայն այդ գրքի դեմ բերված փաստարկները մեկ այլ թույլ օղակ ունեն։ Հիշենք, որ Դանիելին հասանելի էր «Երեմիա» գիրքը, և նա անգամ հղում կատարեց դրան (Դանիել 9։2)։ Եթե Դանիելը, ինչպես պնդում են քննադատները, խելացի կեղծարար լիներ, մի՞թե նա կխիզախեր հակասել այդպիսի հեղինակավոր աղբյուրին, այն էլ իր գրքի առաջին իսկ տողերում։ Իհարկե ո՛չ։
it, «Գանձարան», պրբ. 3
Գանձարան
Բաբելոնի գանձատան վերաբերյալ Դանիել 1։2-ում ասվում է, որ Նաբուգոդոնոսորը Եհովայի տան արժեքավոր պատկանելիքները տարավ ու «դրեց իր աստծու գանձատանը»։ Համաձայն բաբելոնյան մի մակագրության՝ Նաբուգոդոնոսորը Մարոդաքի տաճարի մասին ասել էր. «Ներսում հավաքել եմ ոսկի, արծաթ ու թանկարժեք քարեր.... և տեղ եմ հատկացրել իմ թագավորության գանձատան համար» (հմմտ. Եզր 1։8)։ Բաբելոնացիներն իրենց կայսրության տարբեր մասերում թերևս այլ գանձարաններ էլ ունեին (Դն 3։2)։ Նման կարգ կար նաև Պարսկական կայսրությունում։ Տեղի գանձարաններում պահվում էր սատրապների գանձած հարկերի մի մասը (Եզր 7։20, 21)։ Պարսկական գանձարանները (առնվազն դրանցից գլխավորները) ծառայում էին նաև որպես արքունական արխիվներ, որտեղ, ոսկուց և այլ արժեքավոր իրերից բացի, պահվում էին կարևոր արձանագրություններ (Եզր 6։1, 2; Եսթ 3։9)։
it, «Մոգություն և կախարդություն», պրբ. 2-6
Մոգություն և կախարդություն
Համարվում է, որ «սև» մոգությունը ներառում է թուղթուգիրը, անեծքները և «չար աչքը», որոնց նպատակը թշնամիներին վնասելն է։ Մինչդեռ «սպիտակ» մոգությամբ զբաղվողները հավատում են, որ այն բարերար ազդեցություն ունի, քանի որ քանդում է թուղթուգիրը և չեզոքացնում անեծքները։ Որոշ հին ժողովուրդների մեջ «սև» մոգությամբ զբաղվելը արգելվում էր, և դրա համար մահապատիժ էր սահմանված։ Սակայն մոգության վերաբերյալ Աստվածաշնչի մոտեցումը շատ ավելի խիստ է. այն արգելում է մոգության ու ոգեհարցության բոլոր ձևերը (Ղև 19։26; 2Օր 18։9-14)։ Մոգությամբ զբաղվողները մոգական բանաձևերի օգնությամբ, որոնք իբր ստացել են գերբնական գիտելիքների և իմաստության շնորհիվ, փորձում են ազդել մարդկանց վրա և փոխել գալիք իրադարձությունների ընթացքը։ Մոգությունը այս առումով տարբերվում է գուշակությունից, որի նպատակն է՝ բացահայտել ապագա դեպքերը, ոչ թե փոխել դրանց ընթացքը (տես ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ)։
Մոգության ու կախարդության հիմքում այն գաղափարն է, որ չար ոգիներին կարելի է ստիպել դուրս գալ կամ մտնել մարդու մեջ, որ կարելի է խորամանկել կամ խաբել նրանց, ինչպես նաև բռնել կամ փակել փայտի կտորի կամ կավե պատկերի մեջ։ Օրինակ՝ ասում են, թե մոգը մեղրով կամ այլ խայծերով ուղիներ պատրաստելու միջոցով կարող է դևերին ուղղորդել, ուր ուզում է։
Այս բոլոր հավատալիքները նպաստեցին մոգությամբ զբաղվող խորամանկ քրմերի դասի առաջացմանը, որը մեծ ազդեցություն ուներ մարդկանց կյանքի վրա։ Նրանք մոլորեցնում էին ժողովրդին և մեծ գումարներ շորթում նրանցից՝ պնդելով, թե իրենց գերբնական կարողությունների շնորհիվ իշխանություն ունեն դևերի վրա։ Մարդիկ հավատում էին, որ այդ հմուտ կախարդները կարող էին ենթարկեցնել դևերին, և որ դևերը կախարդների վրա իշխանություն չունեին։
Ոգեհարցությունը գիտության քողի տակ կատարելագործվեց ու լայն կիրառում ունեցավ հին Բաբելոնի բնակիչների՝ քաղդեացիների շրջանում։ Մ.թ.ա. 8-րդ դարում Եսայիան ասաց, որ իր օրոք Բաբելոնում տարածված էին կախարդության տարբեր ձևեր (Ես 47։12-15)։ Ավելի քան մեկ դար անց՝ Դանիելի ժամանակներում, Բաբելոնի արքունիքում ծառայում էին մոգությամբ զբաղվող քրմեր (Դն 1։20; 2։2, 10, 27; 4։7; 5։11)։ Այս արտահայտությունը՝ «մոգությամբ զբաղվող քրմեր», եբրայերեն բնագրային արտահայտության բառացի և ճշգրիտ թարգմանությունն է։
Բաբելոնացիները սարսափում էին խեղված արտաքինով մարդկանցից, որոնց կոչում էին կախարդներ ու վհուկներ, քանի որ հավատում էին, թե նրանք կապ ունեն «սև» մոգության հետ։ Իսկ քրմերին համարում էին «սպիտակ» մոգության գիտակներ։ Կարծիք կար, որ քրմերի հմայական խոսքերը կարող էին բուժել հիվանդին, մինչդեռ եթե այդ նույն խոսքերն ասեր կախարդը կամ վհուկը, նա կմեռներ։
dp, էջ 40, պրբ. 25
Հավատարիմ մնացին Եհովային՝ չնայած փորձություններին
25 Եթե Դանիելին ու նրա ընկերներին տասը օր միայն «բանջարեղեն և ջուր տային», արդյո՞ք նրանք իրենց «հասակակիցներից վատ տեսք կունենային»։ «Բանջարեղեն» բառը թարգմանվել է եբրայերեն մի բառից, որը գլխավորապես նշանակում է «սերմեր»։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններում այն թարգմանված է «ընդեղեն», որը սահմանվում է որպես «տարբեր բակլազգիների մշակաբույսերի պատկանող ուտելի սերմեր (օրինակ՝ ոլոռ, լոբի, ոսպ և այլն)»։ Որոշ աստվածաշնչագետների կարծիքով՝ համատեքստից երևում է, որ խոսքը զուտ ուտելի սերմերի մասին չէ։ Մի աշխատությունում գրված է. «Դանիելն ու իր ընկերները խնդրեցին, որ իրենց տան սովորական բանջարեղեն և ոչ թե արքայական սեղանին մատուցվող մսային ընտիր ուտեստներ»։ Ուստի հնարավոր է՝ բանջարեղենը ներառում էր սննդարար ուտեստներ՝ պատրաստված լոբով, վարունգով, սխտորով, պրասասոխով, ոսպով, սեխով և սոխով, ինչպես նաև տարբեր հացահատիկներից պատրաստված հաց։ Դժվար թե ինչ-որ մեկը կարծեր, թե նրանք սննդակարգի պատճառով սովի էին մատնվելու։ Ակներևաբար գլխավոր պալատականը հասկացավ դա։ «Նա համաձայնվեց և տասնօրյա փորձաշրջան սահմանեց նրանց համար» (Դանիել 1։14)։ Ի՞նչ եղավ արդյունքում։
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 33
Սովորենք Դանիելից
«Դու թանկագին մարդ ես» (ԴԱՆ. 9։23)։
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ
Այսօր Եհովայի պատանի ծառաները տարբեր դժվարությունների են բախվում, որոնց ժամանակ փորձվում են նրանց քաջությունն ու Եհովայի հանդեպ նվիրվածությունը։ Երբեմն համադասարանցիները ծաղրում են նրանց արարչագործությանը հավատալու համար կամ նվաստացնում են այն բանի համար, որ վերջիններս ծառայում են Աստծուն և ապրում նրա չափանիշներով։ Բայց ինչպես կտեսնենք այս հոդվածից, նրանք, ովքեր, ընդօրինակելով Դանիել մարգարեին, քաջաբար ու նվիրվածությամբ ծառայում են Եհովային, իսկապես իմաստուն են։
ԴԱՆԻԵԼԸ բավականին երիտասարդ էր, երբ բաբելոնացիները գերեվարեցին նրան և տարան Բաբելոն, որը Երուսաղեմից շատ հեռու էր։ Չնայած նրա տարիքին՝ բաբելոնացի պաշտոնյաները տպավորվել էին նրանով։ Նրանք տեսնում էին «իր[ենց] աչքի տեսածը», այն, որ Դանիելը «ոչ մի արատ չուներ, տեսքով գեղեցիկ էր» և ազնվական ծագում ուներ (1 Սամ. 16։7)։ Դրա համար բաբելոնացիները կրթեցին նրան, որ դառնա իրենց հասարակության բարձր խավի անդամ (Դան. 1։3, 4, 6)։
2 Եհովան Դանիելին սիրում էր ոչ թե նրա արտաքին տեսքի կամ հասարակության մեջ ունեցած դիրքի համար, այլ այն բանի, որ այդ երիտասարդը որոշել էր նվիրված լինել իրեն։ Թերևս Դանիելը մոտ 20 տարեկան էր, երբ Եհովան նրան հիշատակեց Նոյի և Հոբի հետ, ովքեր տասնամյակներ շարունակ լավ անուն էին ստեղծել իր մոտ (Ծննդ. 5։32; 6։9, 10; Հոբ 42։16, 17; կարդա Եզեկիել 14։14)։ Դանիելը ապրեց երկար և ուշագրավ իրադարձություններով լի կյանքով, և այդ ողջ ընթացքում Եհովան շարունակում էր սիրել նրան (Դան. 10։11, 19)։
3 Այս հոդվածում կքննենք Դանիելի հատկություններից երկուսը, որոնք նրան թանկագին էին դարձրել Եհովայի աչքում։ Նախ՝ կտեսնենք, թե որ իրավիճակներում է Դանիելը դրսևորել այդ հատկությունները, այնուհետև՝ կիմանանք, թե ինչն է օգնել նրան, որ զարգացնի դրանք։ Հետո՝ կիմանանք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել Դանիելին։ Ու թեև այս հոդվածը հիմնականում պատանիներին է ուղղված, բայց բոլորս էլ կարող ենք սովորել Դանիելի օրինակից։
ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ԴԱՆԻԵԼԻ ՔԱՋՈՒԹՅՈՒՆԸ
4 Քաջ մարդիկ էլ գուցե վախ զգան, բայց նրանք թույլ չեն տալիս, որ վախը հետ պահի իրենց ճիշտն անելուց։ Դանիելը քաջ երիտասարդ էր։ Քննենք երկու իրավիճակ, երբ նա քաջություն է դրսևորել։ Առաջին դեպքը հավանաբար տեղի է ունեցել Երուսաղեմի կործանումից մոտ երկու տարի հետո։ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը մի հսկա արձանի մասին երազ է տեսնում, որը նրան գցում է մտատանջությունների մեջ։ Նա սպառնում է սպանել իր ենթակայության տակ եղող բոլոր իմաստուններին, այդ թվում՝ Դանիելին, եթե նրանք չկարողանան պատմել իր տեսած երազը և տալ դրա մեկնությունը (Դան. 2։3-5)։ Դանիելը պետք է արագ գործեր, հակառակ դեպքում՝ շատերը կկորցնեին իրենց կյանքը։ Նա «մտնում է թագավորի մոտ ու խնդրում, որ իրեն ժամանակ տա մեկնությունը հայտնելու համար» (Դան. 2։16)։ Այդպես վարվելու համար քաջություն ու հավատ էր պետք։ Ոչ մի արձանագրություն չկա այն մասին, որ մինչ այդ Դանիելը երազներ է մեկնել։ Նա խնդրում է իր երեք ընկերներին, որոնց բաբելոնական անուններն էին՝ Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, որ «գաղտնիքի վերաբերյալ.... երկնքի Աստծուց ողորմություն խնդրեն» (Դան. 2։18)։ Եհովան պատասխանում է նրանց աղոթքներին։ Աստծու օգնությամբ Դանիելը մեկնում է Նաբուգոդոնոսորի երազը, և Դանիելի ու նրա ընկերների կյանքը փրկվում է։
5 Որոշ ժամանակ անց Նաբուգոդոնոսոր թագավորը ևս մի անհանգստացնող երազ է տեսնում, այս անգամ՝ մի վիթխարի ծառի մասին, և Դանիելի քաջությունը կրկին փորձության է ենթարկվում։ Բայց նա, համարձակություն դրսևորելով, Նաբուգոդոնոսորին հայտնում է երազի նշանակությունը։ Նա ասում է, որ թագավորը խելագարվելու է և մի որոշ ժամանակով կորցնելու է գահը (Դան. 4։25)։ Վտանգ կար, որ թագավորը Դանիելի խոսքերը կընկալեր որպես ըմբոստություն և մահվան կմատներ նրան։ Այնուամենայնիվ, Դանիելը քաջաբար պատմում է երազի նշանակությունը։
6 Թերևս ի՞նչն է օգնել Դանիելին, որ իր ողջ կյանքի ընթացքում քաջ լինի։ Անշուշտ, նրա համար լավ օրինակ են եղել իր ծնողները, որոնք անկասկած հնազանդվել են իսրայելացի ծնողներին տրված հրահանգներին և իրենց երեխային սովորեցրել են Աստծու Օրենքը (2 Օրենք 6։6-9)։ Դանիելը ոչ միայն գիտեր Օրենքի հիմնական տարրերը, որոնցից են տասը պատվիրանները, այլև Օրենքի մանրամասները։ Օրինակ՝ նա գիտեր, թե իսրայելացիների համար որ կերակուրներն էին արգելված, որոնք՝ ոչ (Ղևտ. 11։4-8; Դան. 1։8, 11-13)։ Բացի այդ՝ Դանիելը գիտեր Աստծու ժողովրդի պատմությունը և տեղյակ էր, թե ինչ հետևանքներ են եղել, երբ իսրայելացիները չեն հետևել Եհովայի տված չափանիշներին (Դան. 9։10, 11)։ Դանիելը իր կյանքի փորձով էր համոզվել, որ Եհովան ու նրա զորեղ հրեշտակները միշտ կաջակցեն իրեն (Դան. 2։19-24; 10։12, 18, 19)։
7 Դանիելը ուսումնասիրում էր մարգարեությունները, այդ թվում՝ Երեմիա մարգարեի գրածները։ Դրա շնորհիվ նա հետագայում հասկացավ, որ երկար տարիներ տևած բաբելոնյան գերությունը շուտով կավարտվի (Դան. 9։2)։ Տեսնելով, որ աստվածաշնչյան մարգարեությունը իրականություն է դառնում՝ Դանիելը ավելի մեծ վստահությամբ լցվեց Եհովայի հանդեպ։ Իսկ ինչպես գիտենք, Աստծու հանդեպ ամուր վստահություն ունեցողները արտասովոր քաջություն են դրսևորում (համեմատիր Հռոմեացիներ 8։31, 32, 37-39)։ Եվ ամենակարևորն այն է, որ Դանիելը հաճախ աղոթում էր իր երկնային Հորը (Դան. 6։10)։ Նա խոստովանում էր Եհովային իր մեղքերը, պատմում նրան իր զգացումների մասին և օգնություն խնդրում նրանից (Դան. 9։4, 5, 19)։ Դանիելը մեզ պես մարդ էր, նա քաջ չէր ծնվել։ Նա այդ հատկությունը զարգացրել էր ուսումասիրության, աղոթքի և Եհովային ապավինելու շնորհիվ։
8 Ի՞նչ պետք է անենք քաջություն զարգացնելու համար։ Մեր ծնողները գուցե հորդորեն մեզ քաջ լինել, բայց նրանք չեն կարող ժառանգաբար փոխանցել մեզ այդ հատկությունը։ Քաջություն զարգացնելը նման է նոր հմտություն սովորելուն։ Սովորաբար նոր բան սովորելու համար մենք ուշադիր հետևում ենք մեզ ուսուցանողի գործողություններին և ընդօրինակում ենք նրան։ Նմանապես մենք կարող ենք սովորել քաջ լինել, եթե ուշադրություն դարձնենք, թե ինչպես են ուրիշները դրսևորում այդ հատկությունը, և ընդօրինակենք նրանց։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել Դանիելին։ Նախ՝ նրա պես պետք է լավ իմանանք Աստծու Խոսքը։ Բացի այդ՝ պետք է մտերմանանք Եհովայի հետ՝ հաճախակի և անկաշկանդ պատմելով նրան մեր զգացմունքների մասին։ Պետք է նաև վստահենք Եհովային՝ համոզված լինելով, որ նա միշտ կօգնի մեզ։ Այդ դեպքում հավատի փորձության ենթարկվելիս մենք քաջ կլինենք։
9 Քաջ լինելը բազմաթիվ օգուտներ է բերում։ Քննենք Բենի օրինակը, ով դպրոց է հաճախել Գերմանիայում։ Նրա համադասարանցիներն ու ուսուցիչները հավատում էին էվոլյուցիոն տեսությանը և կարծում էին, որ արարչագործության վերաբերյալ Աստվածաշնչի արձանագրությունը առասպել է։ Մի օր Բենին հնարավորություն տրվեց ամբողջ դասարանի առաջ բացատրելու, թե ինչու է հավատում, որ կյանքը ստեղծագործության արդյունք է, և նա քաջաբար խոսեց իր համոզմունքների մասին։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Բենն ասում է. «Ուսուցիչս ուշադրությամբ լսեց ինձ, և պատճենեց ու բոլոր դասընկերներիս տվեց այն նյութերը, որոնցից օգտվել էի փաստարկներ ներկայացնելիս»։ Ինչպե՞ս արձագանքեցին Բենի դասընկերները։ Բենն ասում է. «Նրանցից շատերը լայնախոհ էին և ասացին, որ հիանում են ինձնով»։ Ինչպես երևում է Բենի օրինակից, քաջ մարդիկ արժանանում են ուրիշների հարգանքին։ Բացի այդ՝ նրանք օգնում են ազնվասիրտ մարդկանց, որ ճանաչեն Եհովային։ Անկասկած, մենք քաջություն զարգացնելու հիմնավոր պատճառներ ունենք։
ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ԴԱՆԻԵԼԻ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
10 Աստվածաշնչում «նվիրվածություն» կամ «նվիրված սեր» թարգմանված եբրայերեն բառը փոխանցում է ջերմ ու խոր կապվածության իմաստ, որով սովորաբար նկարագրվում է այն սերը, որ Աստված տածում է իր ծառաների հանդեպ։ Նույն բառն է օգտագործվում նաև նկարագրելու համար այն սերը, որ Աստծու ծառաները ունեն իրար հանդեպ (2 Սամ. 9։6, 7)։ Հատկանշական է, որ նվիրվածությունը կարող է ժամանակի ընթացքում խորանալ։ Տեսնենք, թե Դանիելի օրինակը ինչպես է փաստում դա։
11 Եհովայի հանդեպ Դանիելի նվիրվածությունը իր կյանքի ընթացքում բազմիցս փորձվել էր։ Բայց ամենածանր փորձություններին նա բախվեց, երբ 90-ն անց էր։ Այդ ժամանակ մարերն ու պարսիկները գրավել էին Բաբելոնը, և այնտեղ իշխում էր Դարեհ թագավորը։ Արքունիքում ծառայող պալատականները չէին սիրում Դանիելին և հարգանք չունեին նրա Աստծու հանդեպ, ուստի նենգ ծրագիր մշակեցին, որ սպանել տան նրան։ Նրանք այնպես արեցին, որ թագավորը հրամանագիր արձակի, որով կբացահայտվեր, թե ում է նվիրված Դանիելը՝ Աստծո՞ւն, թե՞ թագավորին։ Թագավորի հանդեպ իր նվիրվածությունը ցույց տալու և մնացածից չառանձնանալու համար Դանիելից ընդամենը մի բան էր պահանջվում. 30 օր չաղոթել իր Աստծուն։ Բայց Դանիելը փոխզիջման չգնաց, և նրան նետեցին առյուծների գուբը։ Եհովան վարձատրեց Դանիելին նրա նվիրվածության համար՝ ազատելով նրան առյուծների երախից (Դան. 6։12-15, 20-22)։ Ինչպե՞ս կարող ենք Դանիելի պես՝ անկոտրում նվիրվածություն զարգացնել Եհովայի հանդեպ։
12 Ինչպես արդեն նշեցինք, նվիրվածության հիմքում ընկած է ամուր սերը։ Եհովայի հանդեպ ունեցած Դանիելի նվիրվածությունը անսասան էր, քանի որ նա ջերմորեն սիրում էր իր երկնային Հորը։ Անկասկած, Դանիելը նման սեր էր զարգացրել՝ խորհելով Եհովայի հատկությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչ կերպերով է նա դրսևորում դրանք (Դան. 9։4)։ Բացի այդ՝ Դանիելը խորհրդածում էր այն բոլոր լավ բաների շուրջ, որ Եհովան արել էր իր և մյուս իսրայելացիների համար, ու անչափ երախտապարտ էր նրան (Դան. 2։20-23; 9։15, 16)։
13 Մեր երիտասարդները Դանիելի պես շրջապատված են այնպիսի մարդկանցով, որոնք հարգանք չունեն Եհովայի ու նրա չափանիշների հանդեպ։ Նման մարդիկ գուցե հակակրանքով վերաբերվեն նրանց, ովքեր սիրում են Աստծուն։ Ոմանք նույնիսկ փորձում են կոտրել մեր երիտասարդների նվիրվածությունը Եհովայի հանդեպ։ Նկատի առնենք Ավստրալիայում ապրող Գրեյմ անունով մի երիտասարդի օրինակը։ Ավագ դպրոցում սովորելիս Գրեյմը դժվար իրավիճակում էր հայտնվել։ Մի օր ուսուցչուհին ողջ դասարանին հարցրեց, թե նրանք ինչպես կարձագանքեն, եթե իրենց ընկերն ասի, որ համասեռամոլ է։ Հետո ասաց, որ նրանք, ովքեր հավանություն կտան իրենց ընկերոջ ապրելակերպին, թող կանգնեն դասասենյակի մի կողմում, իսկ նրանք, ովքեր հավանություն չեն տա՝ մյուս կողմում։ Գրեյմն ասում է. «Ամբողջ դասարանը, բացի ինձանից ու մեկ այլ Վկա եղբորից, կանգնեց այն կողմում, որտեղ պետք է կանգնեին համասեռամոլների ապրելակերպին թիկունք կանգնողները»։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, Եհովայի հանդեպ նվիրվածությունը փաստելու իսկական փորձություն էր Գրեյմի համար։ Նա պատմում է. «Մեկ ժամ տևողությամբ այդ դասի մնացած հատվածում մյուս աշակերտներն ու անգամ ուսուցչուհին ծաղրում և վիրավորում էին մեզ։ Ես ամեն ինչ անում էի, որ հանդարտ ու ողջամիտ կերպով պաշտպանեմ հավատս, բայց նրանք մի բառ անգամ չէին լսում»։ Ինչպե՞ս այս փորձությունը անդրադարձավ Գրեյմի վրա։ Նա ասում է. «Ինչ խոսք, տհաճ էր նման վիրավորանքներ լսել իմ հասցեին, բայց անչափ ուրախ էի, որ առանց փոխզիջումներ անելու կարողացա պաշտպանել հավատս»։
14 Մենք կարող ենք անսասան նվիրվածություն զարգացնել Եհովայի հանդեպ, եթե Դանիելի պես՝ սիրենք նրան։ Նման խոր սեր կարող ենք զարգացնել՝ սովորելով Եհովայի հատկությունների մասին։ Օրինակ՝ կարող ենք ուսումնասիրել նրա ձեռքի գործերը (Հռոմ. 1։20)։ Եհովայի հանդեպ սերդ ու հարգանքդ խորացնելու համար կարող ես ընթերցել «Արդյոք պատահականությո՞ւն է» խորագրի հոդվածները կամ դիտել նույն խորագրի տակ գտնվող տեսանյութերը։ Կարող ես նաև աչքի անցկացնել «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» և «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկները։ Ուշադրություն դարձնենք, թե Էսթեր անունով դանիացի մի քույր ինչ է ասում այս հրատարակությունների մասին. «Գրքույկներում բերված տրամաբանությունն ուղղակի ապշեցնող է։ Դրանք քեզ չեն ասում, թե ինչին հավատաս, պարզապես ներկայացնում են փաստեր և թույլ տալիս, որ ինքդ որոշում կայացնես»։ Իսկ Բենը, ում մասին արդեն խոսեցինք, ասում է. «Դրանցում զետեղված տեղեկությունը հավատ զորացնող է։ Այն օգնել է ինձ համոզվել, որ Աստված է արարել կյանքը»։ Ուսումնասիրելով այս նյութերը՝ թերևս կհամաձայնես Աստվածաշնչում գրված հետևյալ խոսքերի հետ. «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները» (Հայտն. 4։11)։
15 Եհովայի հանդեպ մեր սերը ամրացնելու կերպերից մեկն էլ նրա Որդու՝ Հիսուսի կյանքը խորությամբ ուսումնասիրելն է։ Սամիրա անունով մի երիտասարդ քույր, ով ապրում է Գերմանիայում, հենց այդպես է վարվել։ Նա ասում է. «Ես Եհովային սկսել եմ ավելի լավ ճանաչել Հիսուսի միջոցով»։ Փոքր ժամանակ Սամիրան չէր կարողանում պատկերացնել, որ Եհովան զգացմունքներ ունի, բայց Հիսուսի դեպքում կարողանում էր։ Նա պատմում է. «Ես սիրում էի Հիսուսին, քանի որ գիտեի՝ նա անմիջական է և սիրում է երեխաներին»։ Որքան շատ էր Սամիրան սովորում Հիսուսի մասին, այնքան ավելի էր մտերմանում Եհովայի հետ։ Ինչո՞ւ։ Նա ասում է. «Ժամանակի ընթացքում հասկացա, որ Հիսուսը կատարելապես ընդօրինակում է իր Հորը, և որ նրանք շատ նման են։ Նաև հասկացա, որ պատճառներից մեկը, թե ինչու Եհովան Հիսուսին ուղարկեց երկիր, այն էր, որ նրա միջոցով մարդիկ ավելի լավ ճանաչեն իրեն» (Հովհ. 14։9)։ Եթե ցանկանում ես ավելի մտերմանալ Եհովայի հետ, ժամանակ հատկացրու, որ հնարավորինս շատ բան սովորես Հիսուսի մասին։ Այդ դեպքում Եհովայի հանդեպ ունեցած քո սերն ու նվիրվածությունը ավելի կամրանան։
16 Նվիրված մարդիկ սովորաբար մտերիմ ընկերներ են ունենում, և նրանց ընկերությունը հարատև է լինում (Հռութ 1։14-17)։ Բացի այդ՝ նրանք, ովքեր նվիրված են Եհովային, ներքին խաղաղություն են վայելում, քանի որ Եհովան խոստանում է նվիրված լինել նրանց, ովքեր նվիրված են իրեն (կարդա Սաղմոս 18։25; 37։28)։ Միայն պատկերացրու՝ ամենակարող Արարիչը ցանկանում է մտերմանալ մեզ հետ և ամուր կապվածություն ունենալ մեր հանդեպ։ Եվ երբ նա մտերմանում է մեզ հետ, ոչ մի փորձություն, ոչ մի հակառակորդ և անգամ մահը չեն կարող վերջ դնել մեր ընկերությանը (Դան. 12։13; Ղուկ. 20։37, 38; Հռոմ. 8։38, 39)։ Ուրեմն որքա՜ն կարևոր է, որ ընդօրինակելով Դանիելին՝ նվիրված մնանք Եհովային։
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՍՈՎՈՐԵԼ ԴԱՆԻԵԼԻՑ
17 Այս հոդվածում քննեցինք Դանիելի հատկություններից երկուսը, բայց դեռ շատ բան կարող ենք սովորել նրանից։ Եհովան Դանիելին մի շարք երազներ ու տեսիլքներ էր տվել, ինչպես նաև օժտել էր մարգարեություններ մեկնելու կարողությամբ։ «Դանիել» գրքի մարգարեություններից շատերը արդեն կատարվել են, իսկ մյուսները ապագա իրադարձությունների վերաբերյալ մանրամասներ են պարունակում, որոնք անդրադառնալու են երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդու վրա։
18 Հաջորդ հոդվածում կուսումնասիրենք այդ մարգարեություններից երկուսը։ Դրանք հասկանալը կօգնի, որ բոլորս՝ լինենք երիտասարդ, թե տարեց, իմաստուն որոշումներ կայացնենք։ Այդ մարգարեությունները կարող են ամրացնել նաև մեր քաջությունն ու նվիրվածությունը, որպեսզի պատրաստ լինենք դիմագրավելու առջևում սպասվող փորձությունները։
ԳԼՈՒԽ 38
Նրանք «կրակի ուժը անզոր դարձրին»
Գիտեի՞ք արդյոք
Հին Բաբելոնի ավերակներում հայտնաբերված աղյուսներն ու դրանց պատրաստման մեթոդները ինչպե՞ս են փաստում, որ Աստվածաշունչը ճշգրիտ է
ՀՆԱԳԵՏՆԵՐԸ հին Բաբելոնի տարածքում պեղել են ահռելի քանակությամբ թրծված աղյուսներ, որոնք օգտագործվել են քաղաքը կառուցելու համար։ Ըստ հնագետ Ռոբերտ Կոլդեվեյի՝ այդպիսի աղյուսներ պատրաստում էին հնոցներում, որոնք գտնվում էին «քաղաքից դուրս, որտեղ լավ կավ կար, և վառելանյութը.... առատ էր»։
Հին արձանագրությունները ցույց են տալիս, որ Բաբելոնի բարձրաստիճան պաշտոնյաները հնոցները օգտագործում էին նաև դաժան նպատակներով։ Փոլ-Ալեն Բյուլին, ով ասորագիտության պրոֆեսոր է Տորոնտոյի համալսարանում, ասում է. «Բաբելոնյան որոշ աղբյուրներ.... նշում են, որ թագավորական հրամանով պետք է այրեին նրանց, ովքեր այնպիսի հանցանք էին գործում, ինչպիսիք են ըմբոստությունն ու սրբապղծությունը»։ Օրինակ՝ Նաբուգոդոնոսորի ժամանակներով թվագրվող մի հին տեքստում ասվում է. «Ոչնչացնել նրանց, այրել, խորովել.... ջեռոցը գցել.... թող նրանց ծուխը վեր բարձրանա, կատաղի բոցով բե՛ր նրանց վախճանը»։
Աստվածաշունչ ընթերցողներին սա հիշեցնում է Դանիել 3-րդ գլխում արձանագրված իրադարձությունները։ Այդ պատմական արձանագրության համաձայն՝ Նաբուգոդոնոսոր թագավորը Բաբելոնից դուրս՝ Դուրա հովտում, մի հսկա ոսկե արձան է կանգնեցնում։ Երբ երեք եբրայեցի երիտասարդներ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը հրաժարվում են խոնարհվել այդ արձանի առաջ, Նաբուգոդոնոսորը խիստ բարկանում է և հրամայում, որ հնոցը «յոթ անգամ ավելի ուժեղ վառեն», և նրանց «գցեն կրակով բորբոքված հնոցը»։ Բայց մի հզոր հրեշտակ փրկում է նրանց մահից (Դան. 3։1-6, 19-28)։
Բաբելոնյան աղյուսները նույնպես փաստում են, որ Աստվածաշունչը ճշգրիտ է։ Դրանցից շատերի վրա թագավորին փառաբանող մակագրություն կա։ Այդպիսի մի գրության մեջ հետևյալն է ասվում. «Նաբուգոդոնոսոր, Բաբելոնի թագավոր.... Այս պալատը, որը իմ՝ Մեծությանս բնակության վայրն է, ես ինքս շինեցի.... Թող իմ սերունդները այստեղից ղեկավարեն հավիտյան»։ Այս գրությունը շատ նման է Դանիել 4։30-ում արձանագրված այն խոսքերին, որոնք մեծամտաբար ասել էր Նաբուգոդոնոսորը. «Սա չէ՞ այն մեծ Բաբելոնը, որը ես ինքս շինեցի արքայական տան համար իմ մեծ զորությամբ և ի փառս իմ մեծության»։
dp, էջ 36, պրբ. 14
Հավատարիմ մնացին Եհովային՝ չնայած փորձություններին
14 Դանիելին տվեցին «Բաղդասասար» անունը, որը նշանակում է «Բե՛լ, պաշտպանիր թագավորի կյանքը»։ Ակներևաբար դա Բաբելոնի գլխավոր աստծուն՝ Բելին, կամ՝ Մարդուկին ուղղված խնդրանքի կարճ ձև էր։ Հայտնի չէ՝ Նաբուգոդոնոսորը անձամբ էր տվել այս անունը Դանիելին, թե ոչ, սակայն նա հպարտ էր, որ Դանիելը «իր աստծու անունով Բաղդասասար է կոչվում» (Դանիել 4։8)։ Հանանիային կոչեցին Սեդրաք, որը, ոմանց կարծիքով, բաղադրյալ անուն է և նշանակում է «Ակույի հրաման»։ Հատկանշական է, որ «Ակուն» շումերական աստծու անուն էր։ Միսայելին կոչեցին Միսաք (հավանաբար՝ Միսաակու), որը նշանակում է «ո՞վ է նման Ակուին» ու թերևս բառախաղի արդյունք է՝ «ո՞վ է Աստծու նման» արտահայտության փոփոխված տարբերակը։ Ազարիայի բաբելոնական անունն էր Աբեդնագով, որը թերևս նշանակում է «Նագոյի ծառա»։ Իսկ «Նագոն» Նաբու աստծու անվան տարբերակներից էր, որի պատվին են կոչվել Բաբելոնի մի քանի ղեկավարներ։
dp, էջ 69, պրբ. 3
Նրանց հավատը անսասան մնաց դաժան փորձության ներքո
3 Քննենք Նաբուգոդոնոսոր թագավորի օրինակը։ Նրա անունը նշանակում է «ո՛վ Նաբու, պաշտպանիր ժառանգին»։ Նաբուն իմաստության ու գյուղատնտեսության բաբելոնական աստվածն էր։ Նաբուգոդոնոսորը շատ կրոնասեր մարդ էր։ Ինչպես արդեն նշվել է, նա կառուցում էր ու շենացնում բաբելոնական բազմաթիվ աստվածների տաճարները և հատկապես նվիրված էր Մարդուկին, որին նա վերագրում էր իր ռազմական հաղթանակները։ Բացի այդ՝ ռազմավարական ծրագրեր մշակելիս Նաբուգոդոնոսորը, ըստ երևույթին, մեծ տեղ էր տալիս գուշակությանը (Եզեկիել 21։18-23)։
dp, էջ 73, պրբ. 10
Նրանց հավատը անսասան մնաց դաժան փորձության ներքո
10 Թեև Նաբուգոդոնոսորի արձանի առաջ հավաքվածների մեծ մասը նվիրված էր տարբեր հովանավոր աստվածությունների, սակայն նրանք առանց խղճի խայթի պատրաստ էին պաշտել արձանին։ Մի աստվածաշնչագետ բացատրում է. «Նրանց բոլորի համար կուռքեր պաշտելը սովորական բան էր, և մեկ աստծու պաշտելը չէր խանգարում նրանց, որ պատվեին մեկ ուրիշ աստծու»։ Նա շարունակում է. «Դա համահունչ էր կռապաշտների մեջ տարածված այն տեսակետին, որ շատ աստվածներ կան.... և սխալ չէ պատվել որևէ ժողովրդի կամ երկրի աստծու»։
«Աստվածաշնչյան առաջադրանքներ» վեբ հոդվածաշար
Ազատվում են կրակով բորբոքված հնոցից
ՊԱՏԱՆԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Աստվածաշնչից համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։ Կենդանի դարձրու աստվածաշնչային արձանագրությունը։
Գլխավոր կերպարները։ Սեդրաք, Միսաք, Աբեդնագով և Նաբուգոդոնոսոր։
Ներկայացված դրվագը։ Փորձությունների ներքո ձևավորվում է երեք հրեա երիտասարդների հավատը։
1 ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ ԴԱՆԻԵԼ 3։1–30)։
3–7-րդ համարներն ընթերցելիս նկարագրիր այն ձայները, որ «լսում ես»։
.....
Քո պատկերացմամբ՝ ինչպիսի՞ն էր կրակով բորբոքված հնոցը։
.....
Ի՞նչ էր արտահայտում Նաբուգոդոնոսորի ձայնը, երբ նա հրամայում էր հնոցը սովորականից յոթ անգամ ավելի ուժեղ վառել (նորից կարդա՛ 19-րդ և 20-րդ համարները)։
.....
Նկարագրիր հնոցի մեջ գտնվող չորս մարդկանց (նորից կարդա՛ 24-րդ և 25-րդ համարները)։
.....
Ի՞նչ ուշագրավ հատկություններ ես տեսնում Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի մեջ, որը երևում է 16–18-րդ համարներից։
.....
2 ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ ԱՐԱ։
Օգտագործելով քո ձեռքի տակ եղած նյութերը՝ գտիր, թե ինչ երկարություն ուներ մեկ կանգունը, և հետո հաշվիր, թե ինչ մեծության էր Նաբուգոդոնոսորի կառուցած արձանը (նորից կարդա՛ 1-ին համարը)։
.....
Երբ 19-րդ և 20-րդ համարները համեմատում ես 28-րդ և 29-րդ համարների հետ, կարծես ո՞ւմ է խորհրդանշում Նաբուգոդոնոսորը։
.....
3 ԿԻՐԱՌԻՐ ՍՈՎՈՐԱԾԴ։ ԳՐԻ ԱՌ, ԹԵ ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ...
այն մասին, թե ինչպես պետք է հարգանք դրսևորել նրանց հանդեպ, ովքեր իշխանություն ունեն։
.....
այն մասին, թե որքան կարևոր է պաշտպանել սեփական համոզմունքները։
.....
այն մասին, թե ինչպես է Եհովան աջակցում փորձությունների ժամանակ։
.....
ՀԱՐՑԵՐ ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։
Ի՞նչ իրավիճակներում գուցե փորձվի քո հավատը։
.....
Ինչպե՞ս է Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի մասին պատմությունը օգնում քեզ հավատարիմ մնալու։
.....
4 ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ ԷՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։
.....
ԳԼՈՒԽ 39
«Եթե պիտի մեռնեմ, թող մեռնեմ»
ia, էջ 138, շրջանակ
Նա իմաստուն էր, քաջ և անեսասեր
«Եսթեր» գիրքը պատմականորեն ճշգրի՞տ է
Քննադատներն ասում են՝ ոչ։ Սակայն պետք է նկատել, որ, ըստ որոշ գիտնականների, այս գիրքը գրողը հարուստ գիտելիքներ է ունեցել պարսից արքունիքի, ճարտարապետության և սովորությունների մասին։ Ճիշտ է, մեզ հասած աշխարհիկ արձանագրություններում Եսթեր թագուհու մասին ոչ մի հիշատակում չկա, բայց, մյուս կողմից, հազիվ թե Եսթերը միակ բարձրաստիճան անձնավորությունը լինի, որի մասին գտնված փաստաթղթերում ոչինչ չի հիշատակվում։ Սակայն այդ արձանագրություններում հանդիպում է «Մարդուկա» անունը, որը «Մուրթքե» անվան պարսկական ձևն է, և ասվում է, որ նա պալատական է եղել Շուշանում այն ժամանակաշրջանում, որը համապատասխանում է «Եսթեր» գրքում նկարագրված ժամանակներին։
Նա պաշտպանեց Աստծու ժողովրդին
18 Ասուերոսը Համան անունով մի մարդու մեծ պատվի արժանացրեց՝ նրան նշանակելով առաջին իշխան։ Համանը նաև թագավորի գլխավոր խորհրդականն էր, երկրորդ մարդը ամբողջ կայսրությունում։ Ասուերոսը նույնիսկ հրաման արձակեց, որ բոլոր նրանք, ովքեր տեսնեն Համանին, խոնարհվեն նրա առաջ (Եսթ. 3։1–4)։ Մուրթքեն չէր կարող կատարել այդ հրամանը։ Նա գիտեր, որ պետք է թագավորին հնազանդվի, բայց ոչ Աստծուն տհաճություն պատճառելու գնով։ Նկատենք, որ Համանը Ագագյան էր։ Սա ակներևաբար նշանակում է, որ նա ամաղեկացիների թագավոր Ագագի հետնորդներից էր, որին Աստծու մարգարե Սամուելը ժամանակին մահապատժի էր ենթարկել (1 Սամ. 15։33)։ Ամաղեկացիները այնքան չար էին, որ ի վերջո դարձան Եհովայի և Իսրայելի թշնամին։ Որպես ժողովուրդ՝ ամաղեկացիները Աստծու կողմից դատապարտված էին ոչնչացման (2 Օրենք 25։19)։ Ուստի ինչպե՞ս կարող էր Աստծուն հավատարիմ հրեան խոնարհվել ամաղեկացու առաջ։ Մուրթքեն վճռել էր չխոնարհվել, և հաստատ մնաց իր որոշման մեջ։ Մինչ օրս հավատարիմ տղամարդիկ ու կանայք, վտանգելով իրենց կյանքը, հետևում են Գործեր 5։29-ում գրված սկզբունքին. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց»։
g02 9/8, էջ 7, պրբ. 3-էջ 8, պրբ. 2
Արժե՞ ուղղորդվել թվերով
Աստվածաշնչում չի հիշատակվում թվագիտության մասին։ Սակայն այնտեղից իմանում ենք, որ մ.թ.ա. 5-րդ դարում Համան անունով մի ամաղեկացի ուղղորդվեց թվերով, որ ծրագրի Պարսկաստանում բնակվող հրեաների բնաջնջումը։ Գրված է. «Համանը պատվիրեց, որ իր առաջ փուր (այսինքն՝ վիճակ) գցվի ամիսն ու օրը որոշելու համար, և այն ընկավ 12-րդ ամսվա՝ ադար ամսվա վրա» (Եսթեր 3։7)։
Հին ժամանակներում վիճակ գցելը վիճաբանությունները դադարեցնելու ընդունված միջոց էր (Առակներ 18։18)։ Բայց Համանը վիճակ գցեց գուշակություն անելու նպատակով, ինչը դատապարտելի է Աստվածաշնչում։ 2 Օրենք 18։10-12-ում հստակ ասվում է. «Ձեզնից ոչ մեկը.... չպետք է գուշակություն անի, մոգությամբ զբաղվի, սնոտիապաշտական նշանների հետևի, կախարդություն անի, հմայություն անի, ոգեհարցի կամ գուշակի դիմի.... որովհետև այդպիսի բաներ անողները գարշելի են Եհովայի համար»։
Աստվածաշունչը գուշակությունն ու մոգությունը կապում է ոգեհարցության հետ։ Չար ոգիները կարող են դեպքերին այնպիսի ընթացք տալ, որ իրագործեն իրենց նպատակները։ Թեև հստակ չգիտենք՝ վերոնշյալ դեպքում այդպես էր, թե ոչ, սակայն մի բան հաստատ է՝ Աստված դատապարտում է ոգեհարցությունը, և դրանով զբաղվող մարդը կարող է հեշտությամբ ընկնել դևերի ազդեցության տակ (1 Սամուել 15։23; Եփեսացիներ 6։12)։
ia, էջ 142, շրջանակ
Նա իմաստուն էր, քաջ և անեսասեր
Մարգարեության կատարումը
Երբ Եսթերն ու Մուրթքեն պաշտպանեցին Աստծու ժողովրդին, կատարվեց աստվածաշնչյան մի մարգարեություն։ Տասնյակ դարեր առաջ Եհովան Հակոբ նահապետին ներշնչել էր իր որդիներից մեկի մասին մարգարեանալու. «Բենիամինը գայլի պես կպատառոտի։ Առավոտյան բռնված կենդանուն կուտի, իսկ երեկոյան ավար կբաժանի» (Ծննդ. 49։27)։ «Առավոտյան», այսինքն՝ երբ Իսրայել ազգը սկսեց թագավոր ունենալ, Բենիամինի ցեղից Սավուղ թագավորը և ուրիշ հզոր ռազմիկներ կռվեցին հանուն Եհովայի ժողովրդի։ «Երեկոյան», այսինքն՝ երբ Իսրայել ազգի թագավորական դինաստիան ավարտվել էր, Եսթերն ու Մուրթքեն, որոնք Բենիամինի ցեղից էին, կռվեցին Եհովայի թշնամիների դեմ ու հաղթեցին։ Բացի այդ, նրանք «ավար բաժանեցին» այն իմաստով, որ տիրեցին Համանի հսկայական ունեցվածքին։
ԳԼՈՒԽ 40
Նա վերակառուցեց պարիսպը
Գիտեի՞ք արդյոք
Ի՞նչ էր նշանակում լինել թագավորի մատռվակ
Նեեմիան Պարսից թագավոր Արտաքսերքսեսի մատռվակն է եղել (Նէեմիա 1։11)։ Միջին Արևելքում թագավորի մատռվակ լինել չէր նշանակում լինել ցածր ծառա։ Ընդհակառակը՝ դա բարձր պաշտոն էր համարվում։ Դասական գրականությունից և հին մատռվակների բազմաթիվ նկարներից կարող ենք մի շարք եզրակացություններ անել այն մասին, թե ինչ դեր է ունեցել Նեեմիան պարսկական արքունիքում։
Մատռվակը նախքան թագավորին գինի մատուցելը համտեսում էր այն, որպեսզի ինչ-որ մեկը չկարողանար թունավորել թագավորին։ Այդ պատճառով մատռվակը թագավորի վստահությանն արժանացած մարդ էր համարվում։ Աստվածաշնչագետ էդվին Յամաուկին ասում է. «Աքեմենյան [Պարսից] արքունիքում վստահարժան սպասավորների մեծ կարիք կար, քանի որ հաճախ էին դավադրություններ կազմակերպվում»։ Մատռվակը ակներևաբար նաև սիրված պաշտոնյա էր, որը մեծ ազդեցություն կարող էր ունենալ թագավորի վրա։ Նա այնքան մտերիմ էր թագավորի հետ, որ իրավունք ուներ որոշելու, թե ով կարող է մտնել նրա մոտ։
Այժմ հասկանում ենք, թե ինչու թագավորը պատրաստակամորեն ընդառաջեց Նեեմիային և թույլ տվեց, որ նա վերադառնա Երուսաղեմ՝ պարիսպները վերակառուցելու։ Ամենայն հավանականությամբ թագավորը շատ բարձր էր գնահատում Նեեմիային։ Այս առնչությամբ աստվածաշնչային մի բառարան նշում է. «Թագավորը միայն մի բան ասաց՝ որքա՞ն շուտ կվերադառնաս» (Նէեմիա 2։1–6)։
Եհովան քեզ ի՞նչ կդարձնի
11 Աբիգեայի օրերից դարեր անց էլ եղել են նվիրված կանայք, որոնց միջոցով Եհովան իրականացրել է իր կամքը։ Նրանցից էին, օրինակ, Սեղումի դուստրերը, որոնք մասնակցեցին Երուսաղեմի պարսպի վերակառուցման աշխատանքներին (Նեեմ. 2։20; 3։12)։ Չնայած որ այս աղջիկների հայրը իշխան էր, նրանք հոժար սրտով լծվեցին այդ դժվար ու վտանգներով լի գործին (Նեեմ. 4։15–18)։ Որքա՜ն էին նրանք տարբերվում թեկուեցիների միջի անվանի մարդկանցից, որոնք «իրենց վիզը չծռեցին, որ ծառայեն իրենց տերերին» (Նեեմ. 3։5)։ Պատկերացրու, թե ինչ մեծ ցնծություն ապրեցին Սեղումի աղջիկները, երբ ընդամենը 52 օրում հաջողվեց պարսպի վերակառուցումն ավարտին հասցնել (Նեեմ. 6։15)։ Մեր ժամանակներում էլ բազմաթիվ քույրեր հոժար կամքով և մեծ ուրախությամբ մասնակցում են սուրբ ծառայության տարբեր ձևերի, այդ թվում՝ աստվածապետական շինությունների կառուցման ու նորոգման աշխատանքներին։ Խանդավառությամբ լի այս անձնվեր հմուտ քույրերը շատ մեծ դեր են ունենում այդ նախագծերի իրականացման գործում։
Ուշագրավ մտքեր «Նէեմիա» գրքից
4։17, 18 — Ինչպե՞ս էր հնարավոր պարսպի վերաշինման գործը կատարել միայն մեկ ձեռքով։ Դա խնդիր չէր բեռնակիրների համար։ Քանի որ բեռը դրվում էր նրանց գլխին կամ ուսերին, ապա նրանք կարող էին մեկ ձեռքով հեշտությամբ պահել այն, իսկ ‘մյուս ձեռքով բռնել զենքը’։ Շինարարները, որոնք իրենց գործը անելու համար երկու ձեռքերի կարիքն էլ ունեին, «ամեն մէկը սուրը մէջքին կապած բան էր անում»։ Եթե թշնամին հարձակվեր, նրանք պատրաստ կլինեին դիմադրելու։
Պահպանիր հոգևոր առողջությունդ, մինչ ծառայում ես օտարախոս դաշտում
4 Աստծու Խոսքը օտար լեզվով լիովին չհասկանալու պատճառով մեր հոգևոր առողջությունը կարող է վտանգի ենթարկվել։ Մ.թ.ա. 5-րդ դարում, երբ Նեեմիան եկավ Երուսաղեմ և իմացավ, որ Բաբելոնից վերադարձած հրեաներից ոմանց երեխաները եբրայերեն չեն խոսում, շատ անհանգստացավ (կարդա Նեեմիա 13։23, 24)։ Այս երեխաները չէին կարող հավատ զարգացնել Եհովա Աստծու հանդեպ, քանի որ լիովին չէին հասկանում Աստծու Խոսքը (Նեեմ. 8։2, 8)։
«Աստվածաշնչյան առաջադրանքներ» վեբ հոդվածաշար
Աստված պատասխանեց նրա աղոթքին
ՊԱՏԱՆԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ցուցումներ։ Այս առաջադրանքը կատարիր հանգիստ միջավայրում։ Աստվածաշնչից համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։
Գլխավոր կերպարները։ Նեեմիա, Արտաքսերքսես թագավոր, Սանաբաղատ և Տուբիա։
Ներկայացված դրվագը։ Նեեմիան աղոթում է Աստծուն ու թագավորից թույլտվություն է խնդրում Երուսաղեմ գնալու համար։ Նա դիմագրավում է տարբեր դժվարություններ։
1 ՄՏԱԾԻՐ ԴՐՎԱԳԻ ՄԱՍԻՆ (ԿԱՐԴԱ ՆԵԵՄԻԱ 2։1–20)։
Ինչպե՞ս ես պատկերացնում դրվագում նկարագրվող անձանց՝
Նեեմիային, ․․․․․
Արտաքսերքսես թագավորին, ․․․․․
Սանաբաղատին և Տուբիային։ ․․․․․
Քո կարծիքով՝ ինչո՞ւ Նեեմիան կարճ աղոթեց։
․․․․․
Նկարագրիր, թե ինչ վիճակում էր Երուսաղեմը, երբ Նեեմիան այնտեղ գնաց (նորից կարդա՛ 13-րդ և 14-րդ համարները)։
․․․․․
Ըստ քեզ՝ ձայնի ի՞նչ տոնով է Նեեմիան խոսում 17-րդ համարում։
․․․․․
2 ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ ԱՐԱ։
Ինչի՞ մասին աղոթեց Նեեմիան (կարդա՛ Նեեմիա 1։4–11)։
․․․․․
Ինչո՞ւ Նեեմիան կարող էր մտածել, որ Արտաքսերքսես թագավորը թույլ կտա իրեն վերադառնալ Երուսաղեմ (կարդա՛ Եզրաս 7։1–6; Առակներ 21։1)։
․․․․․
Ինչպե՞ս հրեաները «բարի գործի համար զորացրին իրենց ձեռքերը» (կարդա՛ Նեեմիա 2։18; Եսայիա 35։3)։
․․․․․
Ի՞նչն է քեզ տպավորում Սանաբաղատին ու Տուբիային տված Նեեմիայի պատասխանի մեջ (կարդա՛ Նեեմիա 2։20)։
․․․․․
3 ԿԻՐԱՌԻՐ ՍՈՎՈՐԱԾԴ։
Գրի առ՝ ինչ սովորեցիր այն մասին, թե...
ինչ ուժ ունի աղոթքը։
․․․․․
ինչպես է Եհովա Աստված օգնում իր երկրպագուներին, երբ նրանք համարձակորեն խոսում են իրենց հավատի մասին։
․․․․․
4 ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ։
Երբ տխուր եմ կամ վհատված, ինչպե՞ս կարող եմ ընդօրինակել Նեեմիային։
․․․․․
Երբ փորձվում է իմ հավատը, ինչպե՞ս կարող եմ ցույց տալ, որ վստահում եմ Եհովային։
․․․․․
Ի՞նչ կարևոր դաս եմ սովորում այս դեպքից և ինչո՞ւ։
․․․․․
Առաջարկություն։ Օգտվելով փնտրտուքների համար նախատեսված քեզ մատչելի նյութերից՝ քարտեզի վրա գտիր հին Շուշան ու Երուսաղեմ քաղաքները (Նեեմիա 1։1)։ Հաշվիր, թե մոտավորապես որքան է եղել այս երկու քաղաքների միջև հեռավորությունը, և պատկերացրու, թե ինչքան դժվար կլիներ քեզ համար նման հեռավորություն անցնել առանց ժամանակակից փոխադրամիջոցների։