Երգ 137
Համարձակություն տուր մեզ
Քո անվան մասին ուզում ենք
Մենք բոլոր մարդկանց հայտնել:
Բայց շատերը մեզ փորձում են
Անարգել, ամաչեցնել:
Մարդկանցից չենք վախենում,
Այլ քեզ ենք մենք հնազանդվում:
Քո ոգու համար աղերսում ենք,
Ո՜վ, Եհո՛վա, քեզ ենք խնդրում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու մեզ համարձակություն տուր,
Վախը մեր միջից վանիր։
Քաջություն, վստահություն տուր,
Ողջ աշխարհը մեզ լսի։
Մոտ է օրն Արմագեդոնի,
Բայց մինչ այն կգա, կհասնի,
Դու մեզ համարձակություն տուր,
Հա՛յր, մեզ լսիր։
Երբ լցվի վախով մեր սիրտը,
Հա՛յր, հիշիր, որ հող ենք մենք։
Խոստացել ես, որ կօգնես մեզ,
Քեզ պիտի ապավինենք։
Դու ուշադրություն դարձրու.
Մեզ հալածում են ու սպառնում։
Բայց, Եհո՛վա, քո անունից մենք
Քաջաբար խոսել ենք ուզում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու մեզ համարձակություն տուր,
Վախը մեր միջից վանիր։
Քաջություն, վստահություն տուր,
Ողջ աշխարհը մեզ լսի։
Մոտ է օրն Արմագեդոնի,
Բայց մինչ այն կգա, կհասնի,
Դու մեզ համարձակություն տուր,
Հա՛յր, մեզ լսիր։
(Տե՛ս նաև 1 Թեսաղ. 2:2; Եբր. 10:35)