Երգ 129
Ամուր բռնենք մեր հույսը
Տպագիր թողարկում
	1. Մութ աշխարհում խարխափում է մարդկությունը
և նա քամու հետևից ասես վազի։
Մեղքը հզոր տիրակալ է, իշխում է.
մարդ ոչ մեկին էլ չի ազատի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Արքայությունն է իշխում երկնքում,
անվախ ենք. Արքան է մեր թագավորում։
Խաղաղություն կտիրի ամենուր,
մեր հույսը խարիսխ է, բռնենք թող ամուր։
2. «Օրն է գալիս Տեր Եհովայի»,– հայտնում ենք։
Մարդ էլ Աստծուն չի գոչի՝ «ինչքա՞ն, ինչո՞ւ»։
Ստեղծվածներին, որ այսօր հառաչում են,
նա կազատի. օրն է մոտենում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Արքայությունն է իշխում երկնքում,
անվախ ենք. Արքան է մեր թագավորում։
Խաղաղություն կտիրի ամենուր,
մեր հույսը խարիսխ է, բռնենք թող ամուր։
(Տե՛ս նաև Ամբ. 1։2, 3; Սաղ. 27։14; Յովէլ 2։1; Հռոմ. 8։22)