ԵՐԳ 54
«Սա՛ է ճանապարհը»
1. Ի՜նչ սքանչելի ճամփա է
Մեր առջև բացվել,
Դեռ շատ վաղուց Սուրբ Խոսքն է
Այն հայտնի դարձրել։
Աստծու Որդին պատմել է
Այս ուղու մասին։
Խաղաղություն է այն տալիս
Մեր սրտերին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Կյանքի տանող միակ ուղին է սա,
Ճշմարտության ուրիշ ճամփա չկա։
Չենք նահանջի ոչ մի քայլ անգամ.
Մեր մրցանակը կյանքն է հավիտյան։
2. Այս ճանապարհը լի է
Անսահման սիրով։
Չենք ցանկանում գնալ
Օտար ուղիներով։
Եհովայի շնորհիվ մենք
Այս ճամփան գտանք.
Նա մեզ օգնում է՝
Քաջությամբ առաջ գնանք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Կյանքի տանող միակ ուղին է սա,
Ճշմարտության ուրիշ ճամփա չկա։
Չենք նահանջի ոչ մի քայլ անգամ.
Մեր մրցանակը կյանքն է հավիտյան։
3. Երախտապարտ ենք Հորը
Մեր հույսի համար։
Մենք ցանկանում ենք միշտ
Քայլել ճամփով արդար։
Երբ հետ նայենք,
Կուրախանան սրտերը մեր,
Մենք չենք ասի երբեք
Ափսոսանքի խոսքեր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Կյանքի տանող միակ ուղին է սա,
Ճշմարտության ուրիշ ճամփա չկա։
Չենք նահանջի ոչ մի քայլ անգամ.
Մեր մրցանակը կյանքն է հավիտյան։
(Տես նաև Սաղ. 32։8; 139։24; Առակ. 6։23)։