Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yp2 գլ. 37 էջ 304–310
  • Պե՞տք է արդյոք մկրտվեմ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պե՞տք է արդյոք մկրտվեմ
  • Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Որոշում, որ փոխում է ողջ կյանքդ
  • Մկրտություն. նպատակ, որին արժե ձգտել
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Մկրտությունը պահանջ է քրիստոնյաների համար
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Պատանինե՛ր, պատրա՞ստ եք մկրտվելու
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Սոդոմի և Գոմորի կործանումը
    2008 Դիտարան
Ավելին
Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
yp2 գլ. 37 էջ 304–310

ԳԼՈՒԽ 37

Պե՞տք է արդյոք մկրտվեմ

Նշիր՝ ճիշտ են, թե սխալ հետևյալ պնդումները։

Մկրտությունը պահանջ է քրիստոնյաների համար։

□ Ճիշտ է

□ Սխալ է

Մկրտության գլխավոր նպատակը քեզ մեղք գործելուց հետ պահելն է։

□ Ճիշտ է

□ Սխալ է

Մկրտությունը փրկվելու հնարավորություն է տալիս։

□ Ճիշտ է

□ Սխալ է

Եթե դեռ չես մկրտվել, ապա հաշվետու չես Աստծու առաջ։

□ Ճիշտ է

□ Սխալ է

Եթե ընկերներդ մկրտվել են, ուրեմն դու նույնպես պատրաստ ես մկրտության։

□ Ճիշտ է

□ Սխալ է

ԵԹԵ դու հնազանդվում ես Աստծու պահանջներին, նրա հետ փոխհարաբերություններ ես զարգացնում և ուրիշների հետ խոսում ես հավատիդ մասին, ապա զարմանալի չէ, որ ուզում ես մկրտվել։ Բայց պատրա՞ստ ես արդյոք այդ քայլն անելու։ Այս հարցին պատասխանելու համար քննենք վերոհիշյալ պնդումները։

● Մկրտությունը պահանջ է քրիստոնյաների համար։

Ճիշտ է։ Հիսուսն ասաց, որ իր աշակերտները պետք է մկրտվեն (Մատթեոս 28։19, 20)։ Հիսուսն ինքն էլ մկրտվեց։ Նրա հետևորդը դառնալու համար դու էլ պետք է մկրտվես։ Նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ է բավականաչափ հասուն լինել և անկեղծ ցանկություն ունենալ։

● Մկրտության գլխավոր նպատակը քեզ մեղք գործելուց հետ պահելն է։

Սխալ է։ Մկրտությունը խորհրդանշում է անհատի նվիրումը Աստծուն։ Սակայն նվիրումը պայմանագիր չէ, որն արգելում է քեզ անել մի բան, ինչը կուզեիր անել։ Դու նվիրում ես կյանքդ Եհովային, որովհետև ցանկանում ես ապրել նրա չափանիշներով։

● Մկրտությունը փրկվելու հնարավորություն է տալիս։

Ճիշտ է։ Մկրտությունը փրկվելու համար անհրաժեշտ պայման է (1 Պետրոս 3։21)։ Բայց այն ապահովագրության նման չէ, որ գնես՝ դժբախտ պատահարի ժամանակ կորցրածդ հետ ստանալու համար։ Այն փրկության երաշխիք չէ։ Դու մկրտվում ես, քանի որ սիրում ես Եհովային և ամբողջ սրտով ցանկանում ես հավիտյան ծառայել նրան (Մարկոս 12։29, 30)։

● Եթե դեռ չես մկրտվել, ապա հաշվետու չես Աստծու առաջ։

Սխալ է։ Հակոբոս 4։17-ում ասվում է. «Եթե որևէ մեկը գիտի այն, ինչ ճիշտ է, բայց չի անում, դա մեղք է»։ Ուստի նշանակություն չունի՝ մկրտված ես, թե ոչ. դու հաշվետու ես Աստծուն։ Եթե գիտես այն, ինչ ճիշտ է, և բավականաչափ հասուն ես ու հասկանում ես, թե ինչ կյանքով ես ուզում ապրել, ուրեմն ճիշտ ժամանակն է, որ խոսես մկրտության մասին ծնողներիցդ մեկի կամ որևէ հասուն քրիստոնյայի հետ։ Այդպես կիմանաս, թե ինչպես պատրաստ լինես այդ կարևոր քայլին։

● Եթե ընկերներդ մկրտվել են, ուրեմն դու նույնպես պատրաստ ես մկրտության։

Սխալ է։ Մկրտվելու ցանկությունը պետք է բխի քո սրտից (Սաղմոս 110։3)։ Դու պետք է մկրտվես միայն այն ժամանակ, երբ լիովին գիտակցես, թե ինչ է նշանակում լինել Եհովայի վկա, ու վստահ լինես, որ պատրաստ ես կրելու այդ պատասխանատվությունը (Եփեսացիներ 5։4, 5)։

Որոշում, որ փոխում է ողջ կյանքդ

Մկրտությունից հետո կյանքդ փոխվում է։ Այս քայլը շատ օրհնությունների դուռ է բացում քո առաջ։ Սակայն դա մեծ պատասխանատվություն է, քանի որ հարկավոր է ապրել նվիրման համաձայն։

Պատրա՞ստ ես կյանքդ նվիրելու Աստծուն։ Եթե այո, ապա դու երջանիկ մարդ ես։ Քեզ ընձեռվել է ամենամեծ պատիվը՝ ամբողջ սրտով ծառայել Եհովային և ողջ կյանքով ցույց տալ, որ լիովին նվիրված ես նրան (Մատթեոս 22։36, 37)։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Ի՞նչ նպատակներ պետք է դնես, որ ընտրես ամենալավ ուղին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Ձեր մարմինները ներկայացրեք որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի, այսինքն՝ սուրբ ծառայություն մատուցեք ձեր բանականությամբ» (Հռոմեացիներ 12։1)։

ԱՌԱՋԱՐԿ

Ծնողներիդ օգնությամբ ժողովում գտիր այնպիսի քրիստոնյայի, ով կօգնի քեզ հոգևորապես աճելու և մկրտվելու (Գործեր 16։1–3)։

ԳԻՏԵԻ՞Ր

Նրանք, ովքեր փրկվելու են, յուրահատուկ «նշան» ունեն, և մկրտությունը այդ «նշանի» մի մասն է (Եզեկիել 9։4–6)։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Հոգևորապես առաջադիմելու և մկրտվելու համար ես պետք է լավ հասկանամ աստվածաշնչյան հետևյալ ուսմունքները՝ ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ է մկրտությունը լուրջ քայլ։

● Ի՞նչը կարող է դրդել, որ պատանին արագ մկրտվելու որոշում կայացնի։

● Ինչո՞ւ են պատանիները երբեմն դանդաղում մկրտվել։

[մեջբերում 306-րդ էջի վրա]

«Հիշելով, որ մկրտված եմ, ձգտում էի իմաստուն որոշումներ կայացնել, որպեսզի չընկնեմ տհաճ իրավիճակների մեջ» (Հոլլի)։

[շրջանակ/նկար 307-րդ էջի վրա]

Հարցեր, որ հաճախ են տալիս մկրտության մասին

Ի՞նչ է խորհրդանշում մկրտությունը։ Ընկղմվելով ջրի մեջ՝ անհատը ասես մահանում է, այսինքն՝ դադարում է սեփական ցանկությունների համար ապրելուց։ Իսկ ջրից դուրս գալով՝ նա ասես կենդանանում է՝ կատարելու Եհովայի կամքը։

Ի՞նչ է նշանակում կյանքը նվիրել Եհովային։ Դա նշանակում է խոստում տալ, որ չես ապրելու քեզ համար, այլ կյանքում առաջին տեղում դնելու ես Աստծու կամքը կատարելը (Մատթեոս 16։24)։ Անհրաժեշտ է, որ մկրտվելուց որոշ ժամանակ առաջ կյանքդ աղոթքով նվիրես Եհովային։

Ինչի՞ պետք է ձգտել նախքան մկրտվելը։ Հարկավոր է փոփոխություններ անել և Աստծու Խոսքի համաձայն ապրել, ինչպես նաև հավատի մասին պատմել ուրիշներին։ Կարևոր է նաև մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել Աստծու հետ աղոթքի ու նրա Խոսքի ուսումնասիրության միջոցով։ Դու պետք է Եհովային ծառայես ոչ թե այն պատճառով, որ ուրիշներն են քեզ ստիպում, այլ որ դու ես ցանկանում դա անել։

Կա՞ որոշակի տարիք մկրտվելու համար։ Տարիքը կարևոր գործոն չէ։ Այդուհանդերձ, դու պետք է բավական հասուն լինես, որպեսզի հասկանաս նվիրվելու և մկրտվելու իմաստը։

Ի՞նչ անել, եթե ուզում ես մկրտվել, բայց ծնողներդ ասում են, որ առայժմ պետք է սպասես։ Հավանաբար նրանք ուզում են, որ դու ավելի լավ սովորես քրիստոնեական սկզբունքները կյանքում գործի դնել։ Լսիր նրանց խորհուրդը և ձգտիր մտերմանալ Եհովայի հետ (1 Սամուել 2։26)։

[շրջանակ 308-րդ և 309-րդ էջերի վրա]

վարժություն

Մտածո՞ւմ ես մկրտվելու մասին

Ստորև բերված հարցերը կօգնեն քեզ գնահատելու քո հոգևոր հասունությունը։ Նախքան պատասխանը գրելը կարդա նշված համարը։

Ինչի՞ց է երևում, որ վստահում ես Եհովային (Սաղմոս 71։5)։ ․․․․․

Ինչպե՞ս ես ցույց տալիս, որ կարողանում ես գործադրել քո ըմբռնողականությունը և տարբերել ճիշտն ու սխալը (Եբրայեցիներ 5։14)։ ․․․․․

Որքա՞ն հաճախ ես աղոթում։ ․․․․․

Աղոթո՞ւմ ես կոնկրետ բաների մասին։ Քո աղոթքներից երևո՞ւմ է, որ սիրում ես Եհովային (Սաղմոս 17։6)։ ․․․․․

Գրի առ, թե աղոթքների հետ կապված ինչ նպատակներ ես ուզում դնել։ ․․․․․

Կանոնավորաբա՞ր ես ուսումնասիրում Աստվածաշունչը (Հեսու 1։8)։ ․․․․․

Ի՞նչ ես ընդգրկում քո անձնական ուսումնասիրության մեջ։ ․․․․․

Գրի առ, թե անձնական ուսումնասիրության հետ կապված ինչ նպատակներ ես ուզում դնել։ ․․․․․

Լրջորե՞ն ես վերաբերվում ծառայությանը։ (Օրինակ՝ կարո՞ղ ես ուրիշներին բացատրել Աստվածաշնչի հիմնական ուսմունքները։ Վերայցելո՞ւմ ես նրանց, ովքեր հետաքրքրություն են ցույց տվել։ Ձգտո՞ւմ ես որևէ մեկի հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։)

□ Այո □ Ոչ

Գնո՞ւմ ես ծառայության, նույնիսկ եթե ծնողներդ չեն գնում քարոզելու (Գործեր 5։42)։

□ Այո □ Ոչ

Գրի առ, թե ծառայության հետ կապված ինչ նպատակներ ես ուզում դնել (2 Տիմոթեոս 2։15)։ ․․․․․

Կանոնավորաբա՞ր ես հաճախում ժողովի հանդիպումներին, թե՞ առիթից առիթ (Եբրայեցիներ 10։25)։ ․․․․․

Ակտիվորեն մասնակցո՞ւմ ես ժողովի գործերին։ ․․․․․

Հաճախո՞ւմ ես ժողովի հանդիպման, երբ ծնողներդ չեն կարող գալ։

□ Այո □ Ոչ

Կարո՞ղ ես ասել, որ դու իսկապես հաճույքով ես կատարում Աստծու կամքը (Սաղմոս 40։8)։

□ Այո □ Ոչ

Կարո՞ղ ես կոնկրետ դեպք նշել, երբ դիմադրել ես հասակակիցներիդ ճնշմանը (Հռոմեացիներ 12։2)։ ․․․․․

Ինչպե՞ս կարող ես մնալ Եհովայի սիրո մեջ (Հուդա 20, 21)։ ․․․․․

Կծառայե՞ս Եհովային, նույնիսկ եթե ծնողդ կամ ընկերդ թողնի ճշմարտությունը (Մատթեոս 10։36, 37)։

□ Այո □ Ոչ

[նկար 310-րդ էջի վրա]

Ամուսնության նման՝ մկրտությունը փոխում է ողջ կյանքը, ուստի այդ որոշումը չպետք է հապճեպ կայացնել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը