ԵՐԳ 72
Պատմենք Թագավորության մասին
Տպագիր թողարկում
	- 1. Ճամփան արդար չգիտեինք. - Որդուն ինչպե՞ս հետևեինք։ - Հայրը մեզ լուսավորեց, - Արքայության մասին հայտնեց։ - Մենք բռնեցինք Յահի ուղին, - Որ ծառայենք Գերիշխանին, - Հռչակենք անունը վեհ, - Սրտանց մեր Հորը գովերգենք հավետ։ - Փողոցներում և տնետուն - Մարդկանց պատմենք սուրբ կամքն Աստծու։ - Նրանց օգնենք համբերությամբ, - Որ ազատվեն ճշմարտությամբ։ - Ջանք ու եռանդ չխնայենք, - Փոքրիկ, հեռու գյուղեր հասնենք։ - Ծառայենք թող ուս ուսի, - Մինչև որ Յահը «բա՛վ է» մեզ ասի։ 
(Տես նաև Հեսու 9։9; Ես. 24։15; Հովհ. 8։12, 32)