ԵՐԳ 95
Լույսն օրեցօր ավելի պայծառ է դառնում
1. Թե երբ և ինչպես է Քրիստոսը գալու,
Քննել են Աստծու ծառաները։
Արքա և Փրկիչ է Մեսիան լինելու.
Աստված իր ոգով էր հայտնել դա։
Հիմա մենք տեսնում ենք նշանը հստակ՝
Գահին է Քրիստոսը նստել։
Պատիվ է գաղտնիքը Աստծու հասկանալ.
Հրեշտակներն են անգամ փափագել։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ահա լույսն Աստծու շողշողում է,
Պայծառ է դառնում օրեցօր։
Եհովան մեզ միշտ ուղղորդում է,
Դարձնում մեր ճամփան լուսավոր։
2. Ճիշտ ժամանակին ծառայի միջոցով
Մեզ Տերը սնում ու կրթում է,
Յահից ճառագող սքանչելի ջերմ լույսով
Մեր սիրտն ամրացնում ու սփոփում է։
Եթե հետևենք ճշմարիտ խոսքերին,
Վստահ միշտ առաջ կընթանանք։
Անչափ շնորհակալ ենք մեր Մեծ Արարչին,
Ում լույսով կհասնենք դեպի կյանք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ահա լույսն Աստծու շողշողում է,
Պայծառ է դառնում օրեցօր։
Եհովան մեզ միշտ ուղղորդում է,
Դարձնում մեր ճամփան լուսավոր։
(Տես նաև Հռոմ. 8։22; 1 Կորնթ. 2։10; 1 Պետ. 1։12)։