ԵՐԳ 88
Ճանաչեցրու ինձ քո ճանապարհները
Տպագիր թողարկում
	- 1. Քո ջերմ հրավերն ընդունել ենք, մեր Հա՛յր. - Իրար հետ մեկտեղ հավաքվել ենք։ - Քո Խոսքը՝ ճրագ. մեզ լուսավորում է։ - Խորունկ մտքերով զմայլվել ենք։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Սովորեցրու քո ճամփաներն ինձ, Տե՛ր, - Տուր հասկացողություն, գիտելիքներ։ - Խոնարհեցրու ականջս, որ լսեմ - Եվ քո սուրբ օրենքով առաջնորդվեմ։ 
- 2. Ի՜նչ բարձր է քո իմաստությունը, Աստվա՛ծ. - Քո դատաստանները արդար են։ - Քո Խոսքն իմաստուն անչափ հիացնում է. - Խոսքերդ չքնաղ դարեդար են։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Սովորեցրու քո ճամփաներն ինձ, Տե՛ր, - Տուր հասկացողություն, գիտելիքներ։ - Խոնարհեցրու ականջս, որ լսեմ - Եվ քո սուրբ օրենքով առաջնորդվեմ։