Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w17 օգոստոս էջ 32
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչ ենք սովորում Մարիամից
    2009 Դիտարան
  • Մարիամն ամուսնացած չէ, բայց հղի է
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նա «խոսքերը պահում էր իր սրտում»
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • «Ահա՛ Եհովայի աղախինը»
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w17 օգոստոս էջ 32

Ընթերցողների հարցերը

Հիսուսի կյանքի վաղ տարիների մասին Մատթեոսի և Ղուկասի արձանագրությունները ինչո՞ւ են տարբեր։

Հիսուսի ծննդյան և կյանքի վաղ տարիների մասին Մատթեոսի արձանագրությունը փոքր-ինչ տարբերվում է Ղուկասի արձանագրությունից, քանի որ ավետարանագիրները դեպքերը ներկայացրել են տարբեր տեսանկյուններից։

Մատթեոսը ավելի շատ խոսում է այն դեպքերի մասին, որոնք առնչվում են Հովսեփին։ Նա պատմում է, թե ինչպես սկզբում արձագանքեց Հովսեփը, երբ իմացավ Մարիամի հղիության մասին, թե ինչպես երազում հրեշտակը բացատրեց եղելությունը, և ինչպես Հովսեփն ընդունեց այդ բացատրությունը (Մատթ. 1։19–25)։ Այնուհետև Մատթեոսը պատմում է, որ երազում հրեշտակը Հովսեփին պատվիրեց ընտանիքի հետ փախչել Եգիպտոս, և Հովսեփը այդպես էլ արեց։ Հետո հրեշտակը դարձյալ հայտնվեց երազում և նրան ասաց, որ վերադառնա Իսրայելի երկիր։ Ընտանիքի հետ վերադառնալով հայրենիք՝ Հովսեփը բնակություն հաստատեց Նազարեթում (Մատթ. 2։13, 14, 19–23)։ Մատթեոսի Ավետարանի առաջին երկու գլուխներում Հովսեփի անունը հիշատակվում է ութ անգամ, իսկ Մարիամինը՝ վեց։

Ղուկասը ավելի շատ խոսում է Հիսուսի մոր մասին։ Նա պատմում է, թե ինչպես Գաբրիել հրեշտակը հայտնվեց Մարիամին, ինչպես վերջինս գնաց բարեկամուհի Եղիսաբեթի մոտ և ինչ խոսքերով փառաբանեց Եհովային (Ղուկ. 1։26–56)։ Ղուկասը նաև արձանագրել է Մարիամին ուղղված Սիմեոնի խոսքերը, որ Հիսուսը հետագայում տառապանքներ էր կրելու։ Իսկ երբ Ղուկասը պատմում է, որ Հիսուսը 12 տարեկանում իր ընտանիքի հետ գնաց Երուսաղեմի տաճար, մեջբերում է ոչ թե Հովսեփի, այլ Մարիամի խոսքերը։ Նա նաև նշում է, որ այն ամենը, ինչ տեղի էր ունենում, խորապես տպավորում էր Մարիամին (Ղուկ. 2։19, 34, 35, 48, 51)։ Ղուկասի Ավետարանի առաջին երկու գլուխներում Մարիամի անունը նշվում է 15 անգամ, Հովսեփինը՝ ընդամենը 3։ Փաստորեն, Մատթեոսը ավելի շատ խոսում է Հովսեփի անհանգստությունների ու որոշումների մասին, իսկ Ղուկասը մանրամասներ է հայտնում Մարիամի ունեցած դերի և զգացմունքների մասին։

Երկու Ավետարաններում տարբեր է նաև Հիսուսի տոհմաբանությունը։ Մատթեոսը ներկայացնում է Հովսեփի ազգաբանությունը։ Նա ցույց է տալիս, որ Հիսուսը, համարվելով Հովսեփի որդին, Դավթի օրինական թագաժառանգն է, որովհետև Հովսեփը սերել է Դավիթ թագավորի որդի Սողոմոնից (Մատթ. 1։6, 16)։ Իսկ Ղուկասը, ըստ ամենայնի, ներկայացնում է Մարիամի ազգաբանությունը և ցույց է տալիս, որ Հիսուսը ծնունդով Դավթի թագաժառանգն է, քանի որ «մարմնով սերում է Դաւթի սերնդից» (Հռոմ. 1։3, «Էջմիածին» թարգմանություն)։ Բանն այն է, որ Մարիամը սերել է Դավիթ թագավորի որդի Նաթանից (Ղուկ. 3։31)։ Բայց ինչո՞ւ Ղուկասը այդ ազգաբանության մեջ չի նշում Մարիամի անունը և չի ասում, որ նա Հեղիի աղջիկն է։ Այն պատճառով, որ տոհմաբանության մեջ սովորաբար գրվում էին տղամարդկանց անունները։ Նշելով, որ Հովսեփը Հեղիի որդին է՝ Ղուկասը նկատի ուներ, որ նա Հեղիի փեսան է (Ղուկ. 3։23)։

Մատթեոսի և Ղուկասի արձանագրած տոհմաբանությունները հստակ ցույց են տալիս, որ Հիսուսն է խոստացված Մեսիան։ Իրականում այն փաստը, որ Հիսուսը Դավիթ թագավորից էր առաջ եկել, այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ փարիսեցիներն ու սադուկեցիները չէին կարող հերքել դա։ Թե՛ Մատթեոսի, թե՛ Ղուկասի արձանագրած տոհմաբանությունները մեր հավատի կարևոր հիմնաքարերից են և վկայում են այն մասին, որ Աստծու խոստումները անպայման կիրականանան։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը