ԵՐԳ 24
Բարձրանանք Եհովայի լեռը
1. Տե՛ս՝ ինչ լեռ է ահեղ,
Բարձրաբերձ ու փառահեղ։
Լեռն է Եհովայի՝
Վսեմ, անչափ սքանչելի։
Շատ ազգեր են հորդում
Դեպի լեռն այդ վիթխարի։
Ձայնն է նրանց լսվում.
«Ե՛կ, մեծարե՛նք Բարձրյալին»։
Ժամանակն է հիմա՝
Աննշանը հզոր ազգ դառնա։
Մեր Աստծու օրհնությամբ
Բազմություն ենք դարձել անհամար։
Սիրտն է մեր փափագում
Չշեղվել ուղուց արդար,
Հորն ենք մենք խոստանում
Նրան պաշտել անդադար։
2. Մեզ պատվեր է տրվել՝
Բարի լուրը քարոզել։
Կոչը մեր Արքայի
Ամեն մեկին թող հասնի.
«Հե՛զ մարդիկ, մո՛տ եկեք,
Հրավերն այս ընդունե՛ք։
Մոտ է Աստծու մեծ օրը.
Կյա՛նքն ընտրեք, որ ապրեք»։
Ինչպիսի՜ ցնծություն.
Օրեցօր բազմությունն է աճում։
Բոլորին ենք կանչում՝
Մոտենան մեծափառ մեր Աստծուն։
Զիլ ձայնով եկ երգենք,
Ողջ երկրին ազդարարենք.
«Լեռը գնանք Յահի,
Հավետ պաշտենք Բարձրյալին»։
(Տես նաև Սաղ. 43։3; 99։9; Ես. 60։22; Գործ. 16։5)։