Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ձգտիր նրանց նայել այնպես, ինչպես Եհովան
    2003 Դիտարան | մարտ 15
    • պետք է լինեին Հիսուսի սիրտը։ Հետագայում, երբ ամբոխը եկավ Տիրոջը ձերբակալելու, առաքյալների մեծ մասը փախավ։ Բայց Պետրոսը, որոշակի տարածություն պահպանելով, գնաց բազմության ետևից և մտավ հենց քահանայապետի տան բակը։ Քաջությունը, և ոչ թե վախկոտությունը մղեց նրան այդ քայլն անելու։ Մինչ Հիսուսին հարցաքննում էին, Պետրոսը միացավ հրեաների՝ խարույկի շուրջ տաքացող խմբին։ Քահանայապետի ծառաներից մեկը ճանաչեց նրան ու ասաց, որ Պետրոսը Հիսուսի հետ է եղել։ Ճիշտ է, Պետրոսն ուրացավ Տիրոջը, բայց եկեք չմոռանանք, որ նա այդ վտանգավոր իրավիճակում հայտնվեց այն պատճառով, որ նվիրված էր Հիսուսին ու անհանգստանում էր նրա համար. իրավիճակ, որում առաքյալների մեծ մասը չհամարձակվեց հայտնվել (Յովհաննէս 18։15–27)։

      16. Ի՞նչ նպատակով մենք քննարկեցինք Հովնանի ու Պետրոսի արժանիքները։

      16 Պետրոսի արժանիքներն անհամեմատ ավելի շատ էին, քան թերությունները։ Նույնը կարելի է ասել Հովնանի մասին։ Ճիշտ ինչպես որ Հովնանի ու Պետրոսի մասին այժմ ավելի դրական տեսակետ ձեռք բերեցինք, քան նախկինում գուցե ունեցել ենք, այնպես էլ պետք է ձգտենք ավելի դրական տեսակետ ունենալ մեր հոգևոր եղբայրների ու քույրերի վերաբերյալ։ Այսպես վարվելով՝ մենք է՛լ ավելի լավ հարաբերությունների մեջ կլինենք նրանց հետ։ Բայց ինչո՞ւ է դա կարևոր։

      Կիրառենք սովորած դասը

      17, 18. ա) Ինչո՞ւ կարող են տարաձայնություններ ծագել քրիստոնյաների միջև։ բ) Աստվածաշնչյան ո՞ր խորհուրդը կարող է օգնել մեզ լուծելու հավատակցի հետ ունեցած խնդիրը։

      17 Այսօր Եհովային միասնորեն երկրպագում են բազմաթիվ տղամարդիկ, կանայք և երեխաներ՝ անկախ իրենց տնտեսական պայմաններից, կրթությունից և ռասայից (Յայտնութիւն 7։9, 10)։ Անձնավորությունների ինչպիսի՜ բազմազանություն ենք տեսնում քրիստոնեական ժողովում։ Քանի որ մենք Աստծո ծառայության մեջ սերտորեն հաղորդակցվում ենք միմյանց հետ, հնարավոր չէ, որ երբեմն տարաձայնություններ չլինեն (Հռովմայեցիս 12։10; Փիլիպպեցիս 2։3)։

      18 Թեպետ մենք նկատում ենք մեր եղբայրների թերի կողմերը, այնուամենայնիվ չենք կենտրոնանում դրանց վրա։ Մենք ձգտում ենք ընդօրինակել Եհովային, որի մասին սաղմոսերգուն ասել է. «Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կ’կենայ, Տէր» (Սաղմոս 130։3)։ Մենք ‘խաղաղության և միմյանց շինության բաների ետևից ենք գնում’ և ոչ թե մեր ուշադրությունը կենտրոնացնում այնպիսի հատկությունների վրա, որոնք կարող են տարաձայնություններ ստեղծել մեր միջև (Հռովմայեցիս 14։19)։ Մենք ձգտում ենք մարդկանց դիտել այնպես, ինչպես Եհովան, այսինքն՝ չենք կենտրոնանում նրանց թերությունների վրա և ուշադրություն ենք դարձնում նրանց դրական հատկություններին։ Այդպես վարվելը օգնում է մեզ «իրար համբերել» (Կողոսացիս 3։13)։

      19. Նշեցեք, թե ինչ քայլեր պետք է քրիստոնյան կատարի լուրջ տարաձայնությունը լուծելու համար։

      19 Ի՞նչ կարող ենք անել, եթե այնպիսի խնդիր է առաջացել, որի պատճառով մեր սիրտը ոչ մի կերպ չի խաղաղվում (Սաղմոս 4։4)։ Տարաձայնությունը քո և հավատակցի՞դ միջև է։ Ինչո՞ւ չփորձես լուծել այն (Ծննդոց 32։13–15)։ Նախ՝ աղոթիր Եհովային՝ նրանից առաջնորդություն խնդրելով։ Հետո՝ ի մտի ունենալով այդ անհատի դրական գծերը՝ մոտեցիր նրան «իմաստութեան հեզութիւնով» (Յակոբոս 3։13)։ Ասա նրան, որ ուզում ես հաշտվել։ Հիշիր Աստծո խորհուրդը. «Թող ամեն մարդ շուտ [«արագ», Արևմտ. Աստ.] լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար» (Յակոբոս 1։19)։ «Ծանր՝ բարկանալու համար» խորհուրդը ենթադրում է, որ մյուս անհատը գուցե անի կամ ասի այնպիսի բան, որը քեզ կբարկացնի։ Եթե այդպիսի բան պատահի, խնդրիր Եհովային, որ քեզ օգնի ինքնատիրապետում պահպանել (Գաղատացիս 5։22, 23)։ Թույլ տուր, որ քո եղբայրը արտահայտվի, և նրան ուշադիր լսիր։ Մի ընդհատիր, եթե նույնիսկ համաձայն չես նրա որոշ խոսքերին։ Նրա տեսակետը գուցեև սխալ է, բայց դա այնուամենայնիվ նրա տեսակետն է։ Փորձիր խնդրին նայել եղբորդ տեսանկյունից։ Շատ հնարավոր է, որ այս ձևով ինքդ քեզ նայես եղբորդ աչքերով (Առակաց 18։17)։

      20. Տարաձայնությունները հարթելիս ո՞ր լրացուցիչ քայլերը կնպաստեն հաշտությանը։

      20 Երբ խոսելու հերթը քոնն է, եղիր բարյացակամ (Կողոսացիս 4։6)։ Ասա քո եղբորը, թե ինչն է քեզ դուր գալիս նրա մեջ։ Ներողություն խնդրիր քո այն քայլերի համար, որոնք տարաձայնություն են առաջացրել։ Եթե խոնարհաբար գործադրած ջանքերդ հաշտություն բերեն, ապա շնորհակալություն հայտնիր Եհովային։ Եթե ոչ, շարունակիր Եհովայից առաջնորդություն խնդրել, իսկ այդ ընթացքում հնարավորություններ փնտրիր խաղաղություն հաստատելու եղբորդ հետ (Հռովմայեցիս 12։18)։

      21. Ինչպե՞ս է այս քննարկումն օգնել քեզ մարդկանց նայելու այնպես, ինչպես Եհովան է նայում։

      21 Եհովան իր բոլոր ծառաներին էլ սիրում է։ Չնայած որ մենք թերություններ ունենք, նա հաճույքով է ընդունում մեր բոլորիս երկրպագությունը։ Որքան շատ ենք իմանում այն մասին, թե ինչ է Եհովան մտածում ուրիշների վերաբերյալ, այնքան ավելի է մեծանում մեր սերը եղբայրների ու քույրերի հանդեպ։ Եթե մեր սերը հավատակցի հանդեպ սառել է, ապա հնարավոր է այն կրկին «ջերմացնել» (Հռովմայեցիս 12։18)։ Ի՜նչ մեծ օրհնություն կստանանք, եթե ջանքեր գործադրենք մարդկանց դիտելու դրական տեսանկյունից՝ այո, նայել այնպես, ինչպես Եհովան է նայում։

  • Վաղ քրիստոնյաները և Մովսիսական օրենքը
    2003 Դիտարան | մարտ 15
    • Վաղ քրիստոնյաները և Մովսիսական օրենքը

      «Օրէնքը մեզ համար դաստիարակ եղաւ դէպի Յիսուս Քրիստոսը» (Գաղատացիս 3։24)։

      1, 2. Ի՞նչ օգուտներ էին ստանում այն իսրայելացիները, ովքեր ուշադիր կատարում էին Մովսիսական օրենքը։

      ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ 1513–ին Եհովան իսրայելացիներին օրենքների ժողովածու տվեց։ Նա ասաց, որ եթե նրանք լսեն իր ձայնին, ապա կօրհնի իրենց, և նրանք կապրեն երջանիկ ու գոհացուցիչ կյանքով (Ելից 19։5, 6)։

      2 Օրենքների այդ ժողովածուն, որ կոչվում է Մովսիսական օրենք, կամ պարզապես՝ Օրենք, «սուրբ եւ արդար եւ բարի» էր (Հռովմայեցիս 7։12)։ Օրենքը խրախուսում էր այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են՝ բարություն, ազնվություն, բարոյականություն, բարյացակամություն (Ելից 23։4, 5; Ղեւտացոց 19։14; Բ Օրինաց 15։13–15; 22։10, 22)։ Մովսիսական օրենքը նաև մղում էր հրեաներին սիրել միմյանց (Ղեւտացոց 19։18)։ Օրենքը արգելում էր նրանց շփվել ոչ հրեաների հետ կամ կին առնել նրանցից, ովքեր Օրենքի տակ չէին (Բ Օրինաց 7։3, 4)։ Մովսիսական օրենքը՝ որպես հրեաներին ու ոչ հրեաներին «բաժանող պատ», պահպանում էր Աստծո ժողովրդին հեթանոսական մտածելակերպով ու սովորություններով պղծվելուց (Եփեսացիս 2։14, 15; Յովհաննէս 18։28)։

      3. Այն, որ ոչ ոք չէր կարող լիովին կատարել Օրենքը, ի՞նչ բացահայտեց։

      3 Այդուհանդերձ, նույնիսկ ամենաբարեխիղճ հրեաները չէին կարող լիովին կատարել Մովսիսական օրենքը։ Մի՞թե Եհովան չափից դուրս շատ բան էր ակնկալում նրանցից։ Ոչ։ Պատճառներից մեկը, թե ինչու Իսրայելին տրվեց Օրենքը, այն էր, որ «Օրէնքը աւելցաւ յանցանքը յայտնելու համար» (Արևմտ. Աստ.) (Գաղատացիս 3։19)։ Օրենքի միջոցով ազնվասիրտ հրեաները հասկանում էին, որ իրենք խիստ կարիք ունեն Փրկչի։ Երբ նա եկավ, հավատարիմ հրեաները շատ ուրախացան։ Մեղքի ու մահվան անեծքից ազատագրումը մոտ էր (Յովհաննէս 1։29)։

      4. Ի՞նչ իմաստով էր Օրենքը «դաստիարակ.... դէպի Յիսուս Քրիստոսը»։

      4 Մովսիսական օրենքը ժամանակավորապես

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը