Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Աշխատանքներ «արտում»՝ հնձից առաջ
    2000 Դիտարան | հոկտեմբեր 15
    • արդյոք սուրբ ոգին անձնավորություն է, թե՝ ոչ։ Ու թեև սպասում էր, որ Քրիստոսի վերադարձը սկզբնապես լինելու է անտեսանելի, սակայն կարծում էր, որ հետագայում նա հայտնվելու է տեսանելի կերպով։ Այսուամենայնիվ, երևում է, որ նրանք երկուսն էլ եղել են ազնիվ ու անկեղծ մարդիկ, և որ շատ–​շատերից ավելի մոտ են եղել ճշմարտությանը։

      Ցորենի և որոմի մասին առակում Հիսուսի հիշատակած «արտը» այդ ժամանակ դեռ պատրաստ չէր հնձի (Մատթէոս 13։38)։ Գրուն, Սթորզը և մյուսները աշխատում էին «արտում»՝ այն հնձի համար պատրաստելու։

      1879 թ.–ին սույն պարբերականի հիմնադիր Չարլզ Թեյզ Ռասելը իր վաղ տարիների մասին գրել էր. «Տերը մեզ շատ օգնականներ տվեց Իր խոսքն ուսումնասիրելու համար, որոնցից մեկն, ինչ խոսք, մեր սիրելի ավագ եղբայր Ջորջ Սթորզն էր, որը խոսքով և գրչով մեծ աջակցություն ցույց տվեց մեզ։ Սակայն մենք երբեք չենք ձգտել մարդկանց հետևորդներ լինել, ինչքան էլ որ նրանք բարի ու իմաստուն լինեն, այլ՝ «որպես Աստծո սիրելի զավակներ», նրա՛ հետևորդներ»։ Աստվածաշնչի անկեղծ ուսումնասիրողները կարող էին օգուտ քաղել այնպիսի մարդկանց ներդրած ջանքերից, ինչպիսիք էին Գրուն և Սթորզը, սակայն, այնուամենայնիվ, այժմ էլ կարևոր է քննել Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, որպես ճշմարտության միակ աղբյուր (Յովհաննէս 17։17)։

  • Ընթերցողների հարցերը
    2000 Դիտարան | հոկտեմբեր 15
    • Ընթերցողների հարցերը

      Հաշվի առնելով արյան պատշաճ գործածության վերաբերյալ Աստվածաշնչի պատվիրանները՝ ինչպե՞ս են Եհովայի վկաները վերաբերվում բժշկական այն պրոցեդուրաներին, որոնց հիմքում ընկած է սեփական արյան օգտագործումը։

      Յուրաքանչյուր քրիստոնյա զուտ անձնական նախընտրության կամ բժշկի տված խորհրդի վրա հիմնվելով որոշում կայացնելու փոխարեն՝ պարտավոր է ամենայն լրջությամբ նկատի առնել Աստվածաշնչի տված առաջնորդությունը։ Դա Եհովայի և այդ անձնավորության փոխհարաբերությանը առնչվող խնդիր է։

      Եհովան, ում մենք պարտական ենք մեր կյանքի համար, ժամանակին պատվիրել էր, որ արյունը կերակրի մեջ չօգտագործվի (Ծննդոց 9։3, 4)։ Եվ քանի որ արյունը ներկայացնում է կյանքը, հին Իսրայելին տված իր Օրենքում նա սահմանափակել էր արյան գործածությունը։ «Մարմնի հոգին [կամ կյանքը] արիւնումն է,— ասել է նա,— եւ ես ձեզ տուի այն, որ սեղանի վերայ ձեր հոգիների համար քաւութիւն անէք»։ Իսկ եթե մարդ կենդանի էր մորթում ուտելո՞ւ համար։ Աստված ասել էր. «Նորա արիւնը թափէ, եւ հողով ծածկէ նորան»a (Ղեւտացոց 17։11, 13)։ Եհովան իր այս պատվերը կրկնել է նորից ու նորից (Բ Օրինաց 12։16, 24; 15։23)։ Ահա թե ինչ է ասվում հրեական մի աղբյուրում. «Արյունը չպետք է պահել, այլ օգտագործման համար անպիտան դարձնել՝ թափելով գետնին» («Soncino Chumash»)։ Իսրայելացիներից ոչ ոք ուրիշ արարածի (որի կյանքը պատկանում է Աստծուն) արյունը չէր կարող իրեն վերցնել, պահել ու օգտագործել։

      Մովսիսական օրենքը պահելու պարտականությունը վերջ գտավ Մեսիայի մահով։ Սակայն արյան սրբության հանդեպ Աստծո տեսակետը մնաց անփոփոխ։ Աստծո սուրբ ոգով առաջնորդված՝ առաքյալները քրիստոնյաներին հրահանգ տվեցին «հեռու մնալ.... արիւնից»։ Այս հրահանգին հարկավոր էր ամենայն լրջությամբ վերաբերվել։ Դա նույնքան կարևոր էր, որքան սեռային անբարոյականությունից և կռապաշտությունից հեռու մնալը (Գործք 15։28, 29; 21։25)։ Երբ 20–րդ դարում տարածում գտավ արյուն տալը և արյան փոխներարկումը, Եհովայի վկաները հասկացան, որ դա հակասում է Աստծո Խոսքին։b

      Երբեմն պատահում է, որ բժիշկը համոզում է հիվանդին՝ թույլ տալ վիրահատությունից շաբաթներ առաջ հավաքել սեփական արյունը (предоперационный забор аутокрови կամ ПЗА), որպեսզի անհրաժեշտության դեպքում նրան ներարկվի իր իսկ պահված արյունը։ Սակայն, արյան այսպիսի հավաքումը, պահածոյացումը և ներարկումը ուղղակիորեն հակասում է «Ղևտացոց» և «Բ Օրինաց» գրքերում բովանդակված տեղեկությանը։ Արյունը չի կարելի հավաքել. այն պետք է թափել, այսպես ասած՝ Աստծուն վերադարձնել։ Ճիշտ է, Մովսիսական

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը