Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2010 թվականի ապրիլի 26–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 20 րոպեում կանցկացնի մարտի 1–ով սկսվող շաբաթից մինչև ապրիլի 26–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութի կրկնությունը։
1. Ի՞նչ նկատի ուներ Նոեմին՝ ասելով. «Տէրն ինձ խոնարհեցրեց եւ Ամենակարողն ինձ վշտացրեց» (Հռութ 1։21)։ [w05 3.1, էջ 27, պարբ. 1]
2. Ո՞ր հատկությունների շնորհիվ էր Հռութը «առաքինի կին» (Հռութ 3։11)։ [w05 3.1, էջ 28, պարբ. 6]
3. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եղկանային խոսքերով քաջալերելու հարցում (Ա Թագ. 1։8)։ [w05 3.15, էջ 22, պարբ. 3]
4. Թագավոր ունենալու մասին իսրայելացիների խնդրանքն ինչո՞ւ էր անպատշաճ (Ա Թագ. 8։5)։ [w05 9.15, էջ 20, պարբ. 17]
5. Ի՞նչ ենք սովորում այն բանից, որ Սամուելը, որ «ծերացել էր», և որի «մազերը սպիտակել էին», աղոթում էր ուրիշների համար (Ա Թագ. 12։2, 23)։ [w07 6.1, էջ 29, պարբ. 14, 15]
6. Ինչո՞ւ Սավուղը հատուկ ուշադրության արժանացրեց կենեցիներին (Ա Թագ. 15։6)։ [w05 3.15, էջ 22, պարբ. 10]
7. Ինչո՞ւ Սավուղը Դավթին հարցրեց. «Ո՞ւմ տղան ես դու, պատանի» (Ա Թագ. 17։58)։ [w07 8.1, էջ 31, պարբ. 3, 5]
8. Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես վարվեց Դավիթը ծանր իրավիճակում (Ա Թագ. 21։12, 13)։ [w05 3.15, էջ 24, պարբ. 4]
9. Ինչպե՞ս Հովնաթանը դրսևորեց սեր և խոնարհություն, երբ նրա ընկեր Դավիթը աջակցության և քաջալերանքի կարիք էր զգում (Ա Թագ. 23։17)։ [lv, էջ 28, պարբ. 10, ծնթ.]
10. Ի՞նչ ենք սովորում այն բանից, որ Սավուղը գնաց Ենդովրում ապրող վհուկի մոտ (Ա Թագ. 28։8–19)։ [w05 3.15, էջ 24, պարբ. 7]