Երգ 91
Իմ Հայր, իմ Աստված և իմ Ընկեր
Տպագիր թողարկում
1. Կյանքը այս չար աշխարհում
վիշտ է բերում, արցունքներ ու ցավ։
Բայց ամեն օր ես կասեմ.
«Իմ կյանքն իզուր չանցավ»։
(ԿՐԿՆԵՐԳ)
Աստված մեր անարդար չէ,
որ մոռանա գործն ու սերը իմ։
Երբեք նա չի թողնում ինձ,
ես լքված չեմ ամենևին։
Աստված իմ կենարարն է
և իմ պաշտպանն է օրեր ի վեր։
Տե՛ր Եհովա, դու իմ Հայրն ես,
Աստվա՛ծ, Ընկե՛ր։
2. Իմ տարիները ջահել
հետ չեմ կարող ես հիմա բերել,
բայց հավատի աչքերով
իմ հույսն եմ վառ պահել։
(ԿՐԿՆԵՐԳ)
Աստված մեր անարդար չէ,
որ մոռանա գործն ու սերը իմ։
Երբեք նա չի թողնում ինձ,
ես լքված չեմ ամենևին։
Աստված իմ կենարարն է
և իմ պաշտպանն է օրեր ի վեր։
Տե՛ր Եհովա, դու իմ Հայրն ես,
Աստվա՛ծ, Ընկե՛ր։
(Տե՛ս նաև Սաղ. 71։17, 18)