Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb12 էջ 88–163
  • Նորվեգիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նորվեգիա
  • 2012 Եհովայի վկաների տարեգիրք
  • Ենթավերնագրեր
  • ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԸ ՊՏՈԻՂՆԵՐ Է ԲԵՐՈՒՄ
  • ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ՄՅՈՒՍ ՄԱՍԵՐԸ
  • ԱՌԱՋԻՆ ՌԱՀՎԻՐԱՆԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԸ
  • ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՔԱՋԱԼԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
  • ՔԱՅԼԵՐՆ ԱՐԱԳԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՆՉԵՎ 1914Թ.
  • ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ
  • ՆՈՐ ԽԹԱՆ
  • ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ՆՈՐ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ
  • ԱԿՏԻՎ ՎԿԱՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
  • ԱՌԱՋԸՆԹԱՑ ԲԵՐԳԵՆՈՒՄ
  • ՕՍԼՈՅԻ ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ
  • «ՃԻՇՏ ԷԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՆԴԵՊ»
  • «ՆՐԱՆՔ ԱՐԴԵՆ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ»
  • ԲԱԶՄՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԳՈՐԾԸ ՆԱՎԵՐՈՎ
  • ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐ ՌԱՀՎԻՐԱ ՔՈՒՅՐԸ
  • ՀՈՎՎԵԼ ԱՍՏԾՈՒ ՀՈՏԸ
  • ՆՈՐՎԵԳԻԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ
  • ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄՆԵՐ, ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՐԳԵԼՔ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԱՐԳԵԼՔԻ ԺԱՄԱՆԱԿ
  • ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՔԱՐՈԶԵԼ
  • ՄԻԱՎՈՐՎԱԾ՝ ԵՀՈՎԱՅԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ
  • ԵՀՈՎԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ Է ՇԱՐԺՎՈՒՄ
  • ՌԱՀՎԻՐԱՅԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՓ Է ԱՌՆՈՒՄ
  • «ՄԱՐԴԿԱՆՑ ՈՐՍՈՐԴՆԵՐ»
  • «ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾ»
  • ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
  • ՀԻՇԱՐԺԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐ
  • «ՔԱՐՈԶԵԼԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՆ Է»
  • ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՀՈՎԱՅԻ ԳԱՌՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
  • ՍԱԱՄԻՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
  • ՉԻՐԱԿԱՆԱՑԱԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ
  • ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
  • ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ Է ԸՆԹԱՆՈՒՄ
  • «ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱՆՈՒՄ Է»
  • ԱՇԽՈՒՅԺ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԲԵԹԵԼՈՒՄ
  • ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ԿԱՐԻՔ ԿԱՐ
  • ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ
  • ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԻ ԿՈՄԻՏԵՆԵՐ
  • ՄԵԴԻԱՅԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
  • ՊԱՏՐԱՍՏ ԵՀՈՎԱՅԻ ՕՐՎԱՆ
  • ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
  • ՀԱՎԱՏՈՎ ՍՊԱՍԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ
  • «Որդի՛ս, հիմա պետք է խելքդ գլուխդ հավաքես, եթե չուղղվես, կքաշվես»
2012 Եհովայի վկաների տարեգիրք
yb12 էջ 88–163

Նորվեգիա

ԵՐԻՏԱՍԱՐԴ մի տղամարդ, նավի տախտակամածին կանգնած, կարոտած նայում էր Նորվեգիայի ափերին։ Կնուտ Փեդերսոն Համմերն էր. Հյուսիսային Դակոտայի (ԱՄՆ) բապտիստական եկեղեցու նախկին քահանան մեկ տարի առաջ դարձել էր Աստվածաշունչ ուսումնասիրող (այժմ՝ Եհովայի վկա)։ Հիմա՝ 1892-ին, նա վերադառնում էր իր հայրենիք՝ քարոզելու հարազատներին ու բարեկամներին։

Նորվեգիայի երկու միլիոն բնակչության մեծ մասը լյութերականություն էր դավանում, որը պետական կրոն էր։ Կնուտը մեծ ցանկություն ուներ օգնելու անկեղծ նորվեգացիներին ճանաչելու ճշմարիտ Աստծուն՝ Եհովային, և հասկանալու, որ այս սիրառատ Աստվածը մեղավորներին չի տանջում դժոխքի կրակներում։ Նա ուզում էր պատմել նրանց Քրիստոսի գալիք Հազարամյա Իշխանության մասին, որի ընթացքում երկիրը վերածվելու է դրախտի։

Մինչ նավը մոտենում էր ափին, Կնուտը անթարթ հայացքով նայում էր այդ հիասքանչ երկրին, որը թեև քարտեզի վրա երկար ու ձիգ տեսք ունի, սակայն հարուստ է հովիտներով, բարձր ու ձյունածածկ լեռներով, խոր ընկած ֆիորդերով և լայնարձակ անտառներով։ Նա հասկանում էր, որ դժվար է լինելու հասնել նոսր բնակեցված տարածքներ, ուր տանող քիչ փողոցներ և կամուրջներ կան։ Թեև բազմաթիվ նորվեգացիներ ապրում էին զարգացող քաղաքներում, մյուսները բնակվում էին գյուղական վայրերում, ափամերձ ձկնորսական բնակավայրերում կամ էլ հարյուրավոր կղզիներում, որոնք ասես պուտեր լինեն ափը ողողող ջրերի վրա։ Այն արդյունքը, որ, չնայած վհատեցնող դժվարություններին, բերեց Կնուտի քարոզչությունը, ինչպեսև ճշմարիտ երկրպագության աճը, ամրացնում են Աստծու ժողովրդի հավատը և ոգեշնչում նրանց, որտեղ էլ լինեն։

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԸ ՊՏՈԻՂՆԵՐ Է ԲԵՐՈՒՄ

Թեև Կնուտի ծննդավայրում՝ Շիենում, մարդիկ հետաքրքրություն դրսևորեցին նրա բերած լուրի հանդեպ, նա չէր կարող մնալ այնտեղ և ստիպված վերադարձավ իր ընտանիքի մոտ՝ Միացյալ Նահանգներ։ Սակայն 1899-ին նորից եկավ Նորվեգիա, բայց այս անգամ Չարլզ Թ. Ռասելի խնդրանքով, որն այդ ժամանակ վերահսկում էր Աստվածաշունչ ուսումնասիրողների գործունեությունը։ Եղբայր Ռասելը ցանկանում էր, որ Կնուտը ժողով հիմնի Նորվեգիայում։ Վերջինս իր հետ վերցրել էր դանո-նորվեգերեն թարգմանված «Հազարամյակի արշալույս» ժողովածուի առաջին երկու հատորների (հետագայում՝ «Գրությունների ուսումնասիրություն») մի քանի օրինակ։ (Այդ ժամանակ գրավոր նորվեգերենը նման էր դանիերենին, ուստի պարբերագրերը կարող էին կարդալ թե՛ Դանիայում, թե՛ Նորվեգիայում)։ Կնուտը քարոզում էր շատ մարդկանց և գրքեր էր բաժանում, բայց որոշ ժամանակ հետո նորից հարկ եղավ, որ նա վերադառնա Միացյալ Նահանգներ։

Հաջորդ տարի Ինգիբրետ Անդերսենը, որն ապրում էր Շիենին մոտ, կարդաց «Դարերի աստվածային ծրագիրը» գիրքը, որը թերևս այն օրինակներից էր, որ Կնուտը բերել էր Նորվեգիա։ Քանի որ երկար ժամանակ Ինգիբրետին հետաքրքրել էր Քրիստոսի «երկրորդ գալուստը», նա և իր կինը՝ Բերտեն, պարզապես կլանեցին այն, ինչ կարդացին։ Շատ չանցած՝ Ինգիբրետը սկսեց քարոզել ուրիշներին։ Նա նույնիսկ գնաց կրոնական հանդիպումների, որ պատմի Քրիստոսի Հազարամյա Իշխանության մասին։ Հետո այցելեց հետաքրքրություն ցույց տված անհատներին, և շուտով մի ժողով կազմավորվեց, որի հանդիպումներին ակտիվորեն մասնակցում էին առնվազն տասը Աստվածաշունչ ուսումնասիրող։

Երբ Կնուտի հարազատներից մեկը հայտնեց Շիենի փոքր ժողովի մասին, 1904-ին նա վերադարձավ Նորվեգիա՝ գտնելու Ինգիբրետին։ Տեղ հասնելուն պես եղբայրը փողոցում կանգնեցրեց պատահական մեկին ու հարցրեց. «Չե՞ք ասի, այս տարածքում Ինգիբրետ Անդերսեն անունով մարդ ապրո՞ւմ է»։ Անցորդը պատասխանեց. «Այո՛, այդ մարդը ես եմ»։ Անսպասելի հաջողությունից Կնուտն այնքան ուրախացավ, որ հենց փողոցի մեջտեղում բացեց իր ճամպրուկը և Ինգիբրետին ցույց տվեց այն գրքերը, որ վերցրել էր իր հետ։ Ինչ խոսք, Ինգիբրետը նույնպես ցնծում էր Կնուտին հանդիպելու և այդքան շատ գրականություն տեսնելու ուրախությունից։

Կնուտը իր նորվեգացի հավատակիցներին խանդավառությամբ պատմում էր կազմակերպության և քարոզչական գործի մասին։ Երբ պետք է վերադառնար իր ընտանիքի մոտ, որն այդ ժամանակ ապրում էր Կանադայում, Շիենի ժողովը արդեն մեծապես քաջալերվել էր և լցվել էր գործն ակտիվորեն առաջ տանելու վճռականությամբ։

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ՄՅՈՒՍ ՄԱՍԵՐԸ

Նորվեգիայում քարոզչական գործը մեծ թափ առավ, երբ 1903-ին ժամանեցին երեք նախանձախնդիր աստվածաշնչային գրականություն տարածողներ (լիաժամ քարոզիչներ)՝ Ֆրիտիոֆ Լինդկվիստը, Վիկտոր Ֆելտը և Է. Ռ. Գունդերսենը։ Ֆրիտիոֆը բնակություն հաստատեց մայրաքաղաքում՝ Քրիստիանայում (այժմ՝ Օսլո), և 1904-ին նրա տունը դարձավ «Դիտարան ընկերության» գրասենյակ, որտեղ ուղարկվում էին գրականության պատվերները և «Սիոնի Դիտարանի» բաժանորդագրության թերթիկները։

1903-ի վերջին, երբ եղբայր Գունդերսենը քարոզում էր Նորվեգիայի կենտրոնում՝ Տրոնհեյմում, վկայություն տվեց Լոտտե Հոլմին, որը մի քանի հրատարակություն վերցրեց։ Լոտտեն տեղացի չէր, ու երբ նա վերադարձավ իր տուն՝ Նարվիկ, որը Հյուսիսային բևեռային շրջագծից վերև է, դարձավ առաջին քարոզիչը Նորվեգիայի հյուսիսում։ Այնուհետև Վիկտոր Ֆելտը գնաց Նարվիկ և օգնեց երկու ամուսնական զույգի դառնալու Աստվածաշունչ ուսումնասիրող։ Նրանք կապ հաստատեցին Լոտտեի հետ, և շուտով այս փոքր խումբը սկսեց կանոնավորաբար հավաքվել Աստվածաշունչ ուսումնասիրելու համար։ Լոտտեի քույրը՝ Հալլգերդը, նույնպես ընդունեց ճշմարտությունը, և հետագայում երկու քույրերը՝ որպես եռանդուն ռահվիրաներ, ծառայեցին Նորվեգիայի տարբեր մասերում։

Եղբայրներ Ֆելտի և Գունդերսենի քարոզչական գործը հատկապես լավ արձագանք գտավ Բերգենում 1904-ին և 1905-ին։ «Սիոնի Դիտարանի» 1905թ. մարտի 1-ի համարում ասվում էր. «Բերգենի Անկախ առաքելական եկեղեցու հայտնի քարոզիչը, լիովին կլանված ճշմարտության պայծառ լույսով, այժմ քարոզում է ողջ Ավետարանի ճշմարտությունները իր՝ միշտ ուշադիր և բազմամարդ լսարանին»։

Այդ քարոզիչը Թեոդոր Սիմոնսենն էր, որին հետագայում հեռացրին Անկախ առաքելական եկեղեցուց, քանի որ նա սովորեցնում էր այն նոր հրաշալի ճշմարտությունները, որ իմացել էր մեր հրատարակություններից։ Եկեղեցին կորցրեց, իսկ Աստվածաշունչ ուսումնասիրողները շահեցին։ Եհովայի ժողովրդի մեջ նա շատ գնահատված եղբայր էր և հրաշալի հռետոր։ Հետագայում Թեոդորը հաստատվեց Քրիստիանայում, որտեղ գտնվող Աստվածաշունչ ուսումնասիրողների ժողովը աճում էր։

ԱՌԱՋԻՆ ՌԱՀՎԻՐԱՆԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԸ

Արդեն 1905-ին Աստվածաշունչ ուսումնասիրողների ժողով կար չորս քաղաքներում՝ Շիենում, Քրիստիանայում, Բերգենում և Նարվիկում։ Շուտով մի քանի եռանդուն քարոզիչներ սկսեցին ռահվիրայություն անել և բարի լուրը տարան երկրի մյուս մասերը։ Այդ առաջին ռահվիրաները հետաքրքիր անցյալ են ունեցել։

Նորվեգիայի առաջին ռահվիրա քույրը Հելգա Հեսսն էր։ Նա որբ էր և ապրում էր Բերգենում։ 17 տարեկանում Հելգան դարձավ կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ։ Երբ նա Անկախ առաքելական եկեղեցում լսեց, թե ինչպես էր Թեոդոր Սիմոնսենը պատմում այն ամենը, ինչ իմացել էր Աստվածաշունչ ուսումնասիրողների գրքերից, նրա հետաքրքրությունը շարժվեց։ Հելգան սկսեց կարդալ այդ գրքերը։ Նա հեռացավ կիրակնօրյա դպրոցից և 1905-ին 19 տարեկանում սկսեց քարոզել բարի լուրը Համար և Իյովիկ քաղաքներում։

1908-ին՝ մի օր, Անդրեաս Յոսեթը ցախ էր կոտրում Կոնգսվինգերի մոտ գտնվող իրենց ֆերմայում, երբ մի ռահվիրա եկավ նրանց քարոզելու և թողեց «Դարերի աստվածային ծրագիրը» գիրքը։ Երիտասարդ Անդրեասին, որն արդեն 20-ն անց էր, դուր եկավ իր կարդացածը, և նա ավելի շատ գրականություն պատվիրեց։ Մի քանի ամիս անց Անդրեասը ֆերման հանձնեց իր փոքր եղբայրներից մեկի խնամքին և ռահվիրայություն սկսեց։ Հաջորդ ութ տարվա ընթացքում նա քարոզեց գրեթե ողջ երկրով մեկ։ Սկզբում գնաց դեպի հյուսիս։ Ամռանը շրջում էր հեծանվով, իսկ ձմռանը՝ սահնակով (քիքսլեդ)։ Երբ հասավ Տրոմսյո, հետ դարձավ դեպի հարավ և քարոզեց Քրիստիանա տանող ճանապարհին գտնվող ափամերձ բնակավայրերում։

Աննա Անդերսենը Ռուեգից, որը Մոսի մոտակայքում է, նույնպես առաջին ռահվիրաներից էր։ Նա երկար տարիներ եղել էր «Փրկության բանակի» սպա և իր կյանքը նվիրել էր աղքատներին օգնելուն։ 1907-ին կարդացել էր մեր հրատարակություններից մի քանիսը և հասկացել, որ գտել է ճշմարտությունը։ Քրիստիանսունում Աննան սկսեց շփվել «Փրկության բանակի» սպաներից մեկի՝ Հյուլդա Անդերսենի (հետագայում՝ Յոսեթ) հետ, որը հետաքրքրվեց ճշմարտությամբ։ Շուտով այս երկու կանայք երկար ճանապարհորդություն կատարեցին դեպի հյուսիս շոգենավով, որը նրանց տարավ Կիրկենես՝ Ռուսաստանի սահմանի մոտ։ Ճանապարհին ամեն անգամ, երբ նավը կանգ էր առնում նավահանգստի մոտ, նրանք դուրս էին գալիս ափ և գրականություն էին բաժանում։ 1912 թվականն էր կամ այդ ժամանակները, երբ Աննան դարձավ ռահվիրա։ Տասնամյակներ շարունակ նավով և հեծանվով նա շրջեց երկրով մեկ՝ աստվածաշնչյան գրականություն տարածելով Նորվեգիայի գրեթե յուրաքանչյուր քաղաքում։ Քույրը մի կարճ ժամանակով եղավ նաև Քրիստիանսանում, որտեղ մեծապես աջակցեց գնալով մեծացող ժողովին։

Քարլ Գունբերգը նախքան Աստվածաշունչ ուսումնասիրող դառնալը ռազմածովային նավատորմի սպա էր։ Նա ռահվիրայություն սկսեց 1911-ին, երբ արդեն երեսունն անց էր, և իր կարիքները հոգում էր՝ աշխատելով որպես նավավարության ուսուցիչ։ Թեև Քարլը արտաքինից խիստ էր երևում, բայց ճանաչված էր որպես հաճելի և հումորով մարդ։ Նա քարոզեց Նորվեգիայով մեկ մինչև պատկառելի տարիքի հասնելը։ Նախկին ռազմածովային սպայի և նավավարության ուսուցչի փորձը շատ օգտակար եղավ բարի լուրը տարածելու հարցում, ինչպես կտեսնենք հետագայում։

ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՔԱՋԱԼԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

1905թ. հոկտեմբերին Քրիստիանայում մեծ ուրախություն էր տիրում առաջին համաժողովի առիթով։ Ներկա էր 15 հոգի, երեքը մկրտվեցին։ 1906-ին համաժողով անցկացվեց Բերգենում։ Իսկ սկսած 1909-ից՝ ամեն տարի համաժողովներ էին կազմակերպվում, որտեղ ելույթ էին ունենում Դանիայից, Ֆինլանդիայից և Շվեդիայից եկած հռետորներ։ Այս եղբայրներից ոմանք նաև այցելում էին ժողովներ որպես պիլիգրիմներ. նրանք այսօրվա շրջագայող վերակացուների նախակարապետներն են։

Այդ տարիներին նշանակալից էին եղբայր Ռասելի այցելությունները։ 1909-ին նա այցելեց և՛ Բերգեն, և՛ Քրիստիանա։ Որքա՜ն էին եղբայրներն ու քույրերը գնահատում նրան տեսնելու և ելույթները լսելու հնարավորությունը։ Երկրորդ այցելության ժամանակ՝ 1911-ին, Ռասելի հանրային ելույթը ավելի մեծ լսարան գտավ. 61 եղբայրներն ու քույրերը անչափ ուրախ էին, որ ներկաների թիվը հասել էր 1200-ի։

Երեք տարի հետո եղբայր Ռասելը Հենրի Բյորնեստադին նշանակեց, որ կանոնավորաբար այցելի Նորվեգիայի և Շվեդիայի եղբայրներին։ Այդպիսով Հենրի Բյորնեստադը դարձավ նորվեգացի առաջին շրջագայող վերակացուն։

ՔԱՅԼԵՐՆ ԱՐԱԳԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՆՉԵՎ 1914Թ.

1910-ին լույս տեսավ «Ազգերի քարոզիչներ» վերնագրով մի թերթիկ, որը շատ արդյունավետ եղավ քարոզչական գործում։ Այս թերթիկի շնորհիվ ավելի շատ Աստվածաշունչ ուսումնասիրողներ սկսեցին ակտիվորեն մասնակցել ծառայությանը։ Լցված կրոնական կեղծիքները քողազերծելու և աստվածաշնչյան ճշմարտությունները բացատրելու անմար ցանկությամբ՝ եղբայրներն ու քույրերը հազարավոր օրինակներ բաժանեցին անվճար, հաճախ որպես թերթերի առդիր։

Աստվածաշունչ ուսումնասիրողները անհամբերությամբ սպասում էին, թե ինչ է տեղի ունենալու 1914-ին։ «Ժամանակը հասել է» («Հազարամյակի արշալույս» ժողովածուի երկրորդ հատոր) գրքում բացատրվում էր, որ հեթանոսների ժամանակներն ավարտվելու են 1914-ին, անհանգիստ օրեր են լինելու, անարխիա է տիրելու, իսկ հետո սկսելու է իշխել Աստծու Թագավորությունը։ Աստվածաշունչ ուսումնասիրողները նաև ակնկալում էին, որ Քրիստոսի իշխանակիցները հենց այդ ժամանակ կստանան իրենց երկնային վարձատրությունը։

Այս թեման հաճախ էր դառնում քննարկումների առարկա։ Օրինակ՝ 1914թ. հուլիսին՝ մի երեկո, Քարլ Քրիստիանսենը նվագում էր Շիեն քաղաքի նվագախմբում։ Ընդմիջման ժամանակ նա ասաց իր շուրջը գտնվող մարդկանց. «Մի քանի շաբաթից մի բան է տեղի ունենալու։ Սկզբում պատերազմ է լինելու, հետո հեղափոխություն, այնուհետև անարխիա, որից հետո սկսելու է իշխել Աստծու Թագավորությունը»։ Երբ այդ դեպքից կարճ ժամանակ անց պայթեց Առաջին համաշխարհային պատերազմը, մարդիկ եկան Քարլի մոտ՝ ցանկանալով ավելին իմանալ։

Իսկ Նորվեգիայի հարավային ափերին 1914-ին միայն մեկ Աստվածաշունչ ուսումնասիրող կար, որն ապրում էր Արենդալ քաղաքում։ Մի օր նա փողոցում հանդիպեց Միա Ափեսլանդին և ասաց, որ, ըստ Աստվածաշնչի, 1914թ. աշնանը պատերազմ է լինելու։ Միան պատասխանեց. «Եթե այդպիսի բան լինի, ես կհավատամ»։ Կարճ ժամանակ անց, երբ Միան տեսավ, որ այն, ինչ քույրն ասել էր իրեն, կատարվում է, պահեց իր խոստումը և դարձավ ճշմարիտ քրիստոնյա։ Միան, այդ քույրը և էլի մի քանիսը դարձան Արենդալի ժողովի հիմքը։

ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

Ճիշտ է, կանխատեսված իրադարձությունները կատարվեցին, սակայն Աստվածաշունչ ուսումնասիրողների՝ 1914թ. հետ կապված ոչ բոլոր ակնկալիքները իրականացան։ Այնուհանդերձ, նրանք նախանձախնդրաբար շարունակեցին իրենց գործունեությունը։ 1914թ. դեկտեմբերից մինչև 1915թ. կեսերը «Արարչության լուսադրաման» ներկայացվեց Քրիստիանայում, Բերգենում, Տրոնհեյմում, Շիենում, Արենդալում և Քրիստիանսանում, ինչի շնորհիվ մեծ վկայություն տրվեց բազմաթիվ մարդկանց։

Դրանից կարճ ժամանակ անց, սակայն, որոշ խնդիրներ ծագեցին։ Ֆրիտիոֆ Լինդկվիստը, որը մոտ տասը տարի վերահսկում էր քարոզչական գործունեությունը Նորվեգիայում, իր սեփական ուղղությունը ստեղծեց և 1916-ին հեռացավ կազմակերպությունից։ Հաջորդող տարիներին Նորվեգիայում քարոզչական գործունեությունը վերահսկեցին Շվեդիայի ու Դանիայի պատասխանատու եղբայրները։ 1921-ին Ենոք Էմանը նշանակվեց վերահսկելու գործունեությունը Նորվեգիայում, ինչը նա հավատարմորեն արեց մինչև 1945թ.։

Խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց նաև, երբ 1916-ին մահացավ եղբայր Չ. Թ. Ռասելը և Աստվածաշունչ ուսումնասիրողների գործունեությունը սկսեց վերահսկել Ջ. Ֆ. Ռադերֆորդը։ 1914թ. հետ կապված չիրականացած սպասելիքների, ինչպես նաև կազմակերպության մեջ տեղի ունեցող փոփոխությունների պատճառով շատերը հեռացան կազմակերպությունից։ Իրավիճակը հատկապես լուրջ էր Բերգենում, որտեղ 1918-ին ժողովում միայն մի եղբայր և յոթ քույր էին մնացել։ Տրոնհեյմում զգալի թվով մարդիկ թողեցին ժողովը։ Նույն կերպ վարվեց նաև Քրիստիանայում գտնվող մի խումբ։ Սակայն նրանք, ովքեր հավատարմորեն աջակցեցին կազմակերպությանը, շատ չանցած՝ զգացին, թե ինչպես է Եհովան առատորեն օրհնում իրենց։

ՆՈՐ ԽԹԱՆ

1918-ին եղբայր Ռադերֆորդը ներկայացրեց հետաքրքրաշարժ մի ելույթ՝ «Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու»։ 1920–1925թթ. այս ցնցող ելույթը հնչեց ողջ աշխարհում։ Ա. Հ. Մակմիլանը եկավ Նյու Յորքի գլխավոր վարչությունից, որ այս ելույթը ներկայացնի Նորվեգիայի մի շարք քաղաքներում։ Քրիստիանայում վարձեցին համալսարանի դահլիճը. այն լեփ-լեցուն էր։ Մարդիկ շարունակում էին գալ, սակայն տեղ չգտնելու պատճառով հետ էին գնում։ Ուստի եղբայր Էմանը կանգնեց մուտքի մոտ դրված մի արկղի վրա և բարձրաձայն հայտարարեց. «Եթե մեկ ու կես ժամից գաք, Մակմիլանը նորից կներկայացնի ելույթը»։ Դե իհարկե, դահլիճը կրկին լցվեց մարդկանցով, և եղբայր Մակմիլանը երկրորդ անգամ ներկայացրեց ելույթը։ Հետագա տարիներին նորվեգացի եղբայրները ելույթը ներկայացրին Նորվեգիայի մնացած մասերում։ Հազարավոր մարդիկ սրտի թրթիռով լսեցին, թե ինչպես է Սուրբ Գիրքը համոզիչ կերպով ապացուցում, որ շատերը վերապրելու են Արմագեդոնից և հավիտենական կյանք են ստանալու դրախտ-երկրում։ Այդ տեղեկությունը բազմաթիվ մարդիկ ստացան նաև «Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու» գրքույկից։

1922–1928թթ. Աստվածաշունչ ուսումնասիրողները բաժանեցին հարյուր հազարավոր թերթիկներ, որոնցում այն բանաձևն էր, որն ընդունվել էր համաժողովների ժամանակ։ Դրանցից էին «Մարտահրավեր աշխարհի կառավարիչներին», «Նախազգուշացում բոլոր քրիստոնյաներին», «Մեղադրանք՝ հոգևորականությանը» թերթիկները։ Շատ Աստվածաշունչ ուսումնասիրողներ սկսեցին մասնակցել քարոզչությանը՝ տարածելով դրանք։

Չնայած դրան՝ աճը դեռ բավական դանդաղ էր։ Թեև ռահվիրաներն ու եռանդուն քարոզիչները անդադար քարոզում էին, մյուսները աջակցության կարիք ունեին քարոզչական գործին մասնակցելու համար։ Ավելին, հրատարակությունները հիմնականում ոչ թե նորվեգերեն էին, այլ դանիերեն, դանո-նորվեգերեն կամ շվեդերեն։ Ի՞նչ կարելի էր անել գործը խթանելու համար։

1925թ. ապրիլին նորվեգերեն «Տեղեկագրում» (այժմ՝ «Մեր թագավորական ծառայությունը») հայտարարվեց. «Ուղարկում ենք ձեզ «Ոսկե դար» պարբերագրի առաջին նորվեգերեն համարը, որին այսուհետ կարող եք բաժանորդագրվել»։ Դա «Ոսկե դարի» 1925թ. մարտի թողարկումն էր (այժմ՝ «Արթնացե՛ք»)։ Շատ չանցած՝ Նորվեգերեն «Ոսկե դարը» լայն տարածում գտավ ոչ միայն Նորվեգիայում, այլև Դանիայում։ 1936-ին, երբ նորվեգերեն «Ոսկե դարի» անունը փոխվեց՝ «Նյու վերդեն» (նոր աշխարհ), այդ պարբերագրին բաժանորդագրվել էին 6190 հոգի։

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ՆՈՐ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ

1925թ. մայիսին ավելի քան 500 Աստվածաշունչ ուսումնասիրողներ Սկանդինավիայի տարբեր մասերից եկան Էրեբրու (Շվեդիա)՝ համաժողովի։ Եղբայր Ռադերֆորդը հայտարարեց, որ Կոպենհագենում (Դանիա) հաստատվելու է Հյուսիսային Եվրոպայի գրասենյակ։ Ուիլյամ Դեյը գալու էր Լոնդոնից, որ վերահսկի Աստծու ժողովրդի գործունեությունը Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և Բալթյան երկրներում։ Տարբեր երկրներ ունենալու էին տեղի վերակացու, իսկ Ենոք Էմանը շարունակելու էր ծառայել Նորվեգիայում նույն նշանակման մեջ։

Ուիլյամ Դեյը, որը ծագումով շոտլանդացի էր, եռանդուն եղբայր էր։ Նա մեծապես օգնեց, որ քարոզչական գործը թափ առնի։ Կազմակերպական ջիղ ունեցող այս եղբայրը, որը թեև անգլերեն էր խոսում և շփվում էր թարգմանչի օգնությամբ, իր հաճելի բնավորության և ծառայության մեջ լավ օրինակի շնորհիվ քաջալերանքի աղբյուր էր եղբայրների համար։ 1925թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին նա շրջեց Նորվեգիայով և կազմակերպեց ժողովների գործունեությունը՝ համաձայն գլխավոր վարչության առաջնորդությունների։ Եղբայր Դեյը ծառայեց որպես վերակացու Հյուսիսային Եվրոպայի գրասենյակում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։

Որոշ ժամանակ եղբայրները Նորվեգիայի գրասենյակի համար հարմար վայր էին փնտրում։ 1925-ին մի եղբայր, որը որոշակի գումար էր ժառանգել, գնեց եռահարկ մի շինություն Օսլոյում և վաճառեց կազմակերպությանը մոտ կես գնով։ Դա եղավ ճիշտ ժամանակին։ Այս շինությունը ծառայեց մեզ մինչև 1983-ը։

ԱԿՏԻՎ ՎԿԱՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

1931 թվականը նշանակալից տարի էր ամբողջ աշխարհում ապրող Աստծու ծառաների պատմության մեջ։ Այդ տարի նրանք նոր անուն որդեգրեցին՝ Եհովայի վկաներ։ Եղբայր Էմանը գրում է. «Երբ ընդունեցինք մեր նոր անունը, ոտքի կանգնեցինք և մեծ խանդավառությամբ գոչեցինք՝ յա՛ (այո՛)»։ Եղբայրներն ու քույրերը անչափ հուզվել էին, որ կոչվելու են սուրբգրային անունով, և վճռեցին ապրել այդ անվան համաձայն։

Ակնհայտ էր, որ Եհովան օրհնում էր Նորվեգիայում եռանդորեն իրականացվող քարոզչական գործը։ Քարոզիչների միջին թիվը 15-ից (1918թ.) հասավ 328-ի (1938թ.)։ Եհովայի ծառաները միայն Աստվածաշունչ ուսումնասիրողներ չէին, նրանք ակտիվ վկաներ էին։

Այդպիսի քարոզիչ էր Իվեն Գունդերսրուդը, որը մկրտվել էր 1917-ին և համագործակցում էր Շիենի ժողովի հետ։ Սկզբում Իվենի կինը փորձում էր խանգարել նրան, որ չգնա հանդիպումներին։ Նա պահում էր ամուսնու կոշիկները։ Սակայն դա եղբորը չէր կանգնեցնում. նա ոտաբոբիկ էր գնում ժողով։ Մի անգամ էլ, երբ կինը փակել էր նրան ննջասենյակում, Իվենը պատուհանից դուրս եկավ։ Ինչ էլ աներ կինը, ամուսինը, մեկ է, գնում էր հանդիպումներին և միևնույն ժամանակ շարունակում էր բարյացակամ լինել կնոջ հանդեպ։ Վերջինս սկսեց ամաչել, որ իր ամուսինը ոտաբոբիկ է դուրս գալիս քաղաք։ Ցանկանալով իմանալ, թե ինչու են հանդիպումներն այդքան կարևոր Իվենի համար՝ նա սկսեց ամուսնու հետ գնալ ժողովների։ Ի վերջո, կինը նույնպես դարձավ Եհովայի վկա։

Այն եռանդը, որ ունեին Շիենի ժողովները, հատուկ էր այդ ժամանակվա մյուս ժողովներին։ Եղբայրները տարածում էին բարի լուրը մոտակա քաղաքներում, գյուղաքաղաքներում և գյուղերում։ Հանգստյան օրերին նրանք բեռնատարով կամ նավակներով հաճախ էին քաղաքից դուրս գնում՝ քարոզելու և հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Շուտով այդ տարածքներում նոր խմբեր և ժողովներ հիմնվեցին։ Նույն աշխուժությունը տիրում էր նաև մյուս ժողովներում։

ԱՌԱՋԸՆԹԱՑ ԲԵՐԳԵՆՈՒՄ

Բերգենի ակտիվ քարոզիչներից մեկը Տորկել Ռինգերեիդն էր։ 1918-ին նա գտավ մի գրքույկ, որը Աստվածաշունչ ուսումնասիրողների հրատարակություններից էր։ Տորկելը սկսեց փնտրել եղբայր Դահլին, որը այդ ժամանակ Բերգենի ժողովի միակ եղբայրն էր։ Վերջինս իր տանը անցկացնում էր ժողովի հանդիպումները, որի անդամները ընդամենը յոթ քույրեր էին։ Նրանց թվում էր Հելգա Հեսսը, որի մասին արդեն խոսեցինք. նա վերադարձել էր Բերգեն։ Տորկելը միացավ այս փոքրիկ ժողովին, և 1919-ին ինքն ու Հելգան ամուսնացան։

Տորկելը անվախ տղամարդ էր և խրոխտ ձայն ուներ։ Տարիներ շարունակ նա էր ժողովի միակ հանրային ելույթ ներկայացնողը։ Սովորաբար նա ելույթ էր ունենում ամեն կիրակի՝ վճռականորեն քողազերծելով հոգևորականության կեղծավորությունը և նրանց սուտ ուսմունքները։ Ելույթների մասին հաճախ նախապես հայտարարություն էր տրվում թերթերում, և հանդիպումներին հաճախող հետաքրքրվող մարդկանց թիվը զգալիորեն գերազանցում էր այդ տարածքում ապրող Աստվածաշունչ ուսումնասիրողների թիվը։

Տորկելը նաև քաջալերում էր ունկնդիրներին ճշմարտությունը պատմել ուրիշներին։ 1932-ին Նիլս Ռոյը ներկա եղավ եղբոր ելույթներից մեկին։ Թեև նա արդեն մեկ տարի էր, ինչ գիտեր ճշմարտությունը, բայց վարանում էր քարոզիչ դառնալ։ Տորկելը ելույթ ներկայացրեց այն մասին, որ ծառայությանը մասնակցելու կարիք կա, քանի որ ժողովը շուտով մի քարոզարշավ էր սկսելու «Թագավորություն. աշխարհի հույսը» գրքույկով։ «Դա հրաշալի ելույթ էր,— ասում է Նիլսը,— այն ինձ տեղից շարժեց»։ Ելույթի ավարտից հետո Տորկելը մեջբերեց Եհովայի խոսքերը Եսայիա 6։8-ից. «Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար»։ Հետո եղբայրն ասաց. «Թող որ բոլորս պատասխանենք Եսայիայի նման. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»»։ Հենց սա մղեց Նիլսին և իր կնոջը քայլեր անելու։ Առանց երկմտելու՝ նրանք սկսեցին ծառայել։

Եղբայրներն ու քույրերը հաճախ էին գնում Տորկելի ու Հելգայի տուն, և միասին խոսում էին ճշմարտությունների մասին, ինչն անչափ քաջալերում էր նոր և երիտասարդ քարոզիչներին։ Բերգենի քարոզիչները, ինչպես Շիենի քարոզիչները, հաճախ էին նավով կամ բեռնատարով գնում քարոզելու շրջակա տարածքներում։ Հետո հավաքվում էին, որ պատմեն իրենց ծառայությունից և հաճելի ընկերակցություն վայելեն։

ՕՍԼՈՅԻ ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ

1920-ականներին և 1930-ականներին քարոզչական գործը Օսլոյում նույնպես թափ առավ։ Քարոզիչներից մեկը Օլաֆ Սկաուն էր, որը մկրտվեց 1923-ին։ 1927թ.-ին նա նշանակվեց ժողովի ծառայողական ղեկավար։ Տասնամյակներ շարունակ եղբայրը ծառայեց որպես նախաձեռնություն վերցնող և հոգատար վերակացու։ Օլաֆը ոչ միայն վերահսկում էր քարոզչական գործը Օսլոյում, այլև ծառայություն էր կազմակերպում հանգստյան օրերին մայրաքաղաքի շրջակա տարածքներում, ուր գնում էին ավտոբուսով կամ բեռնատարով։ Երբեմն մինչև ուշ գիշեր նա արթուն էր մնում՝ քարտեզներ գծելու և քարոզարշավ ծրագրելու համար։

Օսլոյի քարոզիչները վկայություն էին տալիս շրջակա քաղաքներում և գյուղերում. հարավից՝ Հալտենից և Ֆրեդրիկստադից մինչև հյուսիս՝ Համար, արևելքից՝ Կոնգսվինգերից մինչև արևմուտք՝ Դրամմեն և Հյոնեֆոսս։ Քարոզիչները հասնում էին տարածք առավոտյան ժամը 9-ին և քարոզում էին տնետուն ամբողջ օրը։ Ծառայությունից բացի, հաճախ նրանք հանդիպումներ էին անցկացնում։ Նրանց ակտիվ գործունեության շնորհիվ հիմք դրվեց նոր խմբերի ու ժողովների, ինչը խորապես գնահատեցին այն մի քանի եղբայրներն ու քույրերը, որոնք ապրում էին այդ տարածքներում։ 1935-ին ինը օր տևող մի քարոզարշավի ժամանակ Օսլոյում 76 քարոզիչներ 13313 գրքույկ տարածեցին. միջին հաշվով՝ ամեն քարոզիչ ավելի քան 175 գրքույկ։

Օլաֆի կինը՝ Եսթերը, տառապում էր հոդաբորբից և գամված էր հաշմանդամի սայլակին, այդուհանդերձ նրանց տունը հաճելի վայր էր, որտեղ եղբայրներն ու քույրերը հաճախ էին հավաքվում։ Սովորաբար Օլաֆն էր պատրաստում ուտելիքը՝ հաճախ մատուցելով համեղ հավի թևիկներ. նա հայտնի էր որպես այդ ուտեստի մասնագետ։ Սակայն այդ օրերի վառ հուշերը, որ առայսօր ջերմացնում են տարեց Վկաներից շատերի սրտերն, կապված են հոգևոր թեմաների շուրջ հրաշալի քննարկումների, ինչպես նաև աստվածաշնչյան հանելուկ-խաղերի հետ, որոնք կերտիչ հոգևոր մթնոլորտ էին ստեղծում։ «Մենք միշտ ուրախ սրտերով էինք հեռանում Սկաուենց տնից»,— հիշում է Ռագնհիլդ Սիմոնսենը։

«ՃԻՇՏ ԷԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՆԴԵՊ»

Առաջներում մարդիկ ավելի կրոնասեր էին և ավելի շատ գիտելիքներ ունեին Աստվածաշնչից, քան այսօր։ Շատերը հաճույքով էին համաձայնում խոսել սուրբգրային թեմաների շուրջ և, ինչպես առաջին դարում, «բոլոր նրանք, ովքեր ճիշտ էին տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ, հավատացյալ էին դառնում» (Գործեր 13։48)։

Դուրդի Համրեն այդ մարդկանցից մեկն էր։ 1924 թվականին էր, երբ մի օր նա մի քարոզչից գրքույկ վերցրեց ու հենց նույն օրը մինչև ուշ գիշեր կարդաց այն։ «Ես անկողին մտա որպես հիսունական,— ասում է նա,— բայց արթնացա որպես Եհովայի վկա»։

1920-ականների կեսերին Ֆիելտվետ ութ եղբայրներից մեկը ներկա գտնվեց մի հանրային ելույթի, որը դժոխքի մասին էր, և վերցրեց այդ թեմայով մի գրքույկ։ Կարդալով այն՝ համոզվեց, որ դժոխքի գաղափարը կեղծ է։ Շատ չանցած, երբ ընտանիքը հավաքվեց ֆերմայում, նա իր յոթ եղբայրներին և երեք քույրերին ոգևորված պատմեց, թե ինչ է իմացել։ Նրանք գրքույկը քննարկեցին մինչև ուշ գիշեր։ Կարճ ժամանակում նրա բոլոր քույր-եղբայրները, ինչպես նաև նրանցից շատերի կողակիցները դարձան Աստվածաշունչ ուսումնասիրող։ Հետագայում նրանց զավակներն ու թոռներն էլ, բացառությամբ ոմանց, դարձան եռանդուն քարոզիչներ, և նրանցից մի քանիսը ճշմարտությունը տարան այլ վայրեր։

Այն, որ մարդիկ հետաքրքրված էին հոգևոր բաներով, ավելի ակնհայտ դարձավ 1936-ին, երբ Նյու Յորքի գլխավոր վարչությունից Մ. Ա. Հաուլեթը ելույթ ներկայացրեց Բերգենի և Օսլոյի համաժողովների ժամանակ։ Բերգենում 810 հոգի ունկնդրեց հանրային ելույթը, այդ թվում նաև որոշ քահանաներ և մի եպիսկոպոս։ Հավաքվածներից միայն 125-ն էին Վկաներ։ Օսլոյում, որտեղ 140 Վկաներ էին հավաքվել, 1014 հոգի ներկա գտնվեց հանրային ելույթին։

«ՆՐԱՆՔ ԱՐԴԵՆ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ»

Որքա՜ն ուրախ էին Եհովայի վկաները, երբ 1935-ին պարզ դարձավ, թե ում է ներկայացնում Հայտնություն 7։9–17 համարներում նշված «մեծ բազմությունը»։ Բոլորը ցնծությամբ ընդունեցին այն տեղեկությունը, որ երկրային դրախտում ապրելու հույս ունեցողները կարող են օծյալ մնացորդի հետ ծառայել որպես Եհովային նվիրված ժողովուրդ։ Այդ տարվանից սկսած՝ քարոզչական գործը կենտրոնացավ մեծ բազմության՝ մարդկության պատմության մեջ ճշմարիտ երկրպագուների ամենամեծ խմբին հավաքելու վրա, որի անդամները անցնելու են «մեծ նեղությունը»։

1935-ին երկնային հույս ունեցող որոշ ռահվիրաներ քարոզում էին գյուղական վայրերում՝ Լիլլեհամմերի մոտակայքում։ Տասը տարեկան Յոհան Յոհանսենը ուշադրությամբ լսում էր, մինչ ռահվիրաները խոսում էին իր ընտանիքի հետ այն մասին, որ Աստծու նպատակն է երկիրը դրախտի վերածել։ 13 տարեկանում նա արդեն մեծ ցանկություն ուներ մարդկանց պատմելու իր հրաշալի հույսի մասին։ Տղան վերցնում էր հոր պայուսակը ու մենակ գնում էր հարևաններին քարոզելու։ Հիմա՝ ավելի քան 70 տարի անց, Յոհանը իր կնոջ՝ Էդիթի հետ դեռ նախանձախնդրորեն քարոզում է և ուրախ է, որ տեսել է, թե ինչպես են տարիների ընթացքում բազում նոր մարդիկ միանում ճշմարիտ երկրպագուների խմբին, և անձամբ մասնակցել է այդ գործին։

1937-ին՝ մի օր, Օլաֆ Ռյոդը իր տանը մի ուրիշ եղբոր հետ քննարկում էր մեծ բազմության թեման։ Հաուգեսունում միայն նրանք էին Վկա և մտածում էին, թե ինչպես էր իրականանալու այս մեծ հավաքը։ Հանկարծ դուռը թակեցին։ Օլաֆը բացեց դուռը. շեմին կանգնած էր Ալֆրեդ Տրենգերեիդը։ Նա կարդացել էր «Դիտարան» պարբերագրի համարներից մեկը, և իրեն դուր էր եկել կարդացածը։ Առանց հապաղելու՝ Ալֆրեդը նստել էր իր նավակը և եկել Հաուգեսուն՝ գրականություն վերցնելու այն մարդուց, որ գիտեր, որ Վկա է՝ Օլաֆից։ Եղբայրը զարմացած էր. «Նրանք արդեն հավաքվում են»։ Եվ իրոք, մարդիկ գալիս էին, թեև տարբեր ձևով և տարբեր ժամանակ։ Ալֆրեդը դարձավ եղբայր և միացավ այդ տարածքում ապրող շատ մարդկանց, որոնք արձագանքեցին Թագավորության լուրին։

ԲԱԶՄՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԳՈՐԾԸ ՆԱՎԵՐՈՎ

Երբ վկայություն տալու գործը նոր էր սկսել Նորվեգիայում, քարոզիչներին վախեցնում էր այն միտքը, թե ինչպես են բարի լուրը տանելու մեկուսացած անհամար կղզիների և հեռավոր ծովափերի բնակիչներին։ 1928-ին մասնաճյուղը գնեց մի նավ, որում կարող էին տեղավորվել երկու կամ երեք ռահվիրա։ Այն բավական հզոր էր և ամուր, և դրանով հնարավոր կլիներ նավարկել Նորվեգիայի «անհյուրընկալ» ափերով։ Բայց ո՞վ պետք է լիներ նավավարը։ Փորձառու ռահվիրա Քարլ Գունբերգը հոժարակամորեն ստանձնեց այդ պարտականությունը։ Ռազմածովային նավատորմի աշխատանքային փորձը և նավավարության ուսուցչի գիտելիքները շատ օգտակար եղան։ Առաջին նավը՝ «Եղիուսը», ծով դուրս եկավ Օսլոյից՝ ուղղություն վերցնելով դեպի հարավ։ Այն կանգ էր առնում նավահանգիստներում։ 1929թ.-ին՝ ձմեռային փոթորկոտ մի գիշեր, «Եղիուսը» չկարողացավ դիմադրել հուժկու ալիքներին և խորտակվեց Ստավանգերից ոչ հեռու։ Եղբայրները անվնաս ափ հասան։ Բոլորը ուրախ էին, որ նրանք կենդանի են մնացել։

1931-ին եղբայրները մեկ ուրիշ նավ ձեռք բերեցին, որն անվանեցին «Եսթեր»։ Նավավարը նորից Քարլն էր, որին օգնում էին երկու եղբայրներ։ «Եսթերը» հաջորդ յոթ տարիների ընթացքում լողաց Նորվեգիայի արևմտյան և հյուսիսային ափերով։ 1932-ին եղբայրը զգաց, որ «արդեն շատ ծեր է նոր արկածների միջով անցնելու համար»։ Նա հաստատվեց Նորվեգիայի արևելքում և սկսեց ռահվիրա ծառայել, իսկ նավը թողեց Յոհաննես Կորստայի հոգատար ձեռքերում։ 1938-ին «Եսթերին» փոխարինեց «Հռութը», որը ծառայեց մինչև 1940թ., երբ Երկրորդ համաշխարհային պատերազմը խոչընդոտեց ծովային ճանապարհներով իրականացվող քարոզչական գործունեությանը։ Նավարկող ռահվիրաները հսկայական տարածություններ էին անցել և շատ գրականություն էին բաժանել։ 1939-ին «Հռութ» նավի երկու եղբայրներ Անդրեաս Հոփի ու Մագնուս Ռանդալի ներկայացրած հաշվետվությունը ցույց տվեց, որ ընդամենը մեկ տարում տարածել են ավելի քան 16000 գիրք, գրքույկ և պարբերագիր, ձայնափողով նվագարկչի միջոցով հնչեցրել են 1072 ելույթ, որը լսել են 2531 հոգի։

Բացի հրաշալի հոգևոր դեպքերից, եղբայրները ականատես են եղել ակնածանք ներշնչող տեսարանների։ «Օրեցօր ավելի էինք մոտենում հյուսիսին,— պատմում է Անդրեաս Հոփը,— մտնում էինք նոր ծովածոցեր ու դուրս գալիս, պտտվում էինք վեր խոյացող հրվանդանների շուրջ։ Բնապատկերն ապշեցնող էր, հիասքանչ ու կուսական»։ Բևեռային շրջագծից այն կողմ ձմռանը նրանք զմայլվում էին «զարմանահրաշ հյուսիսափայլի կախարդող շքեղությամբ», իսկ ամռանը շլանում «գիշերվա կեսին փայլող արևի պայծառությամբ»։

ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐ ՌԱՀՎԻՐԱ ՔՈՒՅՐԸ

1930-ականներին ռահվիրաների թիվը արագորեն մեծացավ։ Թեև չունեին լավ հարմարություններ, նրանք բավարարվում էին ունեցածով և հսկայական տարածություններ էին անցնում՝ քարոզելով բարի լուրն ու աստվածաշնչյան գրականություն բաժանելով։ Նրանց անմար եռանդը ամուր հիմք դրեց ապագա աճի համար։

Օրինակ՝ Օսլոյից Սոլվեգ Լուվասը (հետագայում՝ Ստյուրմիր) փնտրում էր ճշմարտությունը։ Նա ներկա էր եղել տարբեր կրոնական հանդիպումների։ Մի օր Սոլվեգը եկավ Եհովայի վկաների հանդիպմանը և հասկացավ, որ գտել է աստվածաշնչյան ճշմարտությունը։ Նա մկրտվեց 1933-ին և երկու տարի հետո գնաց հյուսիսային Նորվեգիա՝ ծառայելու որպես ռահվիրա։ Թեև Սոլվեգը մի փոքր կաղում էր, քանի որ տառապում էր պոլիոմիելիտից, վեց տարի քարոզեց շատ քաղաքներում, գյուղաքաղաքներում, ձկնորսական գյուղերում և փոքր համայնքներում՝ Բուդյոյի հարավից մինչև Կիրկենես։ Հազարավոր մարդիկ աստվածաշնչյան գրականություն էին վերցնում։ Ընդամենը մեկ տարում Սոլվեգի միջոցով ավելի քան 1100 մարդ բաժանորդագրվեց մեր պարբերագրերին։

Սոլվեգի բերած լուրի հանդեպ մեծ հետաքրքրություն ցուցաբերողներից էր ատաղձագործ Դագ Ջենսենը, որն ապրում էր Վեստերոլեն կղզիների գյուղերից մեկում՝ Հեննեսում։ Տարիներ շարունակ նա մեր գրականությունը ձեռք էր բերել ուրիշ հետաքրքրվող անհատներից։ Երբ Սոլվեգը եկավ Դագի մոտ, օգնեց նրան պարբերագիր ստանալու համար բաժանորդագրվելու։ Հետո քույրը տեղափոխվեց քարոզելու ուրիշ տարածքում։ Իսկ Դագը իր նախաձեռնությամբ սկսեց քարոզել և բաժանել իր ունեցած քիչ քանակությամբ գրականությունը։

Աննյոյա կղզում Սոլվեգը մոտեցավ մի խումբ հաղթանդամ ձկնորսների, որոնք իրենց խրճիթում էին։ Քույրը համարձակությամբ քարոզեց նրանց, ձայնափողով նվագարկչի միջոցով հնչեցրեց ելույթներ և առաջարկեց բաժանորդագրվել պարբերագրերին։ Մի երիտասարդ ձկնորս՝ Ֆրիտս Մադսենը, հետաքրքրություն ցուցաբերեց և բաժանորդագրվեց։ Այդ տարածքում քարոզելուց հետո քույրը շարունակեց իր ճանապարհը։ Հրաշալի ժամանակներ էին. ռահվիրաները քարոզում էին, հանդիպում էին հետաքրքրվող մարդկանց, գրականություն էին թողնում, բաժանորդագրում էին և հետո գնում նոր տարածքներ։ Սակայն ինչպե՞ս կարելի էր օգնել բոլոր հետաքրքրվող անհատներին։

ՀՈՎՎԵԼ ԱՍՏԾՈՒ ՀՈՏԸ

1939թ. հունվարին նոր կարգադրություններ եղան շրջագայող վերակացուների ծառայության վերաբերյալ։ Նորվեգիան բաժանվեց չորս շրջանի։ Շրջանային վերակացուները (այն ժամանակ՝ շրջանի ծառայողներ) ավելի շատ ժամանակ պետք է անցկացնեին յուրաքանչյուր վայրում, քան նախկինում։ Մեծ շեշտ դրվեց ժողովներին աջակցելու, նոր ժողովներ կազմավորելու, ինչպես նաև հետաքրքրվող անհատներին օգնելու վրա, որ մասնակցեն ծառայությանը։ Անդրեաս Կվինգը նշանակվեց ծառայելու որպես շրջանային վերակացու 4-րդ շրջանում, որը ձգվում էր 2600 կիլոմետր՝ Ֆլորյոյից Կիրկենես։ Այդ անծայրածիր տարածքում միայն երեք ժողով կար՝ Տրոնհեյմ, Նամսուս և Նարվիկ։ Սակայն եղբայրը պետք է այցելեր նաև տարածքում ցրված մեկուսի խմբերին և խուլ վայրերում ապրող հատուկենտ քարոզիչներին, ինչպես նաև մի շարք մարդկանց, ովքեր բաժանորդագրվել էին պարբերագրերին։

Անդրեասը ճանապարհ ընկավ դեպի հյուսիս իր կնոջ՝ Սիգրիդի հետ։ Նրանք հիմնականում հեծանվով էին ճամփորդում։ Եղբայրը ջանում էր օգնել քարոզիչներին և հետաքրքրվող անհատներին առաջադիմելու։ Ռահվիրաները մեծապես օգնեցին այդ հարցում՝ լրացուցիչ տեղեկություններ տալով Անդրեասին այն հետաքրքրվողների մասին, որոնք հոգևոր օգնության կարիք ունեին։ Օրինակ՝ Սոլվեգ Լուվասը պատմեց Հեննեսում ապրող Դագ Ջենսենի և Աննյոյա կղզում բնակվող Ֆրիտս Մադսենի մասին։

1940 թ.-ին, երբ Անդրեասը հանդիպեց Դագին, «նա պատրաստվում էր սափրվել, և դեմքին փրփուր էր քսած»։ Անդրեասը հիշում է. «Ես երբեք չեմ մոռանա նրա լայն բացված աչքերը, որոնք փայլփլում էին փրփուրի ֆոնի վրա։ Նա լրիվ մոռացել էր սափրվելու մասին»։ Անդրեասը օգնեց Դագին հոգևորապես առաջադիմելու։ Դագը շատ ոգևորված էր և շուտով օգնեց իր կնոջը՝ Աննային, ինչպես նաև իր ընկերներից ու հարազատներից շատերին իմանալու ճշմարտությունը։

Աննյոյա կղզու Բլայկ գյուղում Անդրեասը գտավ երիտասարդ ձկնորս Ֆրիտս Մադսենին։ Նրա օգնությամբ Ֆրիտսը և իր կինը դարձան այն ժողովի հիմքը, որ կազմավորվեց այդտեղ։ Շատ այլ վայրերում Անդրեասն ու իր կինը այցելեցին նրանց, ովքեր դրականորեն էին արձագանքել Սոլվեգի և ուրիշ ջանասեր ռահվիրաների բերած լուրին։ Անդրեասը և ուրիշ շրջանային վերակացուներ հանդիպումներ կազմակերպեցին և ժողովներ հիմնեցին։ Ինչպես առաջին դարի քրիստոնյաների ժողովում էր, այստեղ էլ՝ Նորվեգիայում, ոմանք տնկեցին, ոմանք ջրեցին, բայց «Աստված է, որ աճեցրեց» իր հզոր ձեռքով (1 Կորնթ. 3։6)։

ՆՈՐՎԵԳԻԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ

1940թ. ապրիլին Նորվեգիան ներքաշվեց Երկրորդ աշխարհամարտի մեջ, երբ գերմանական զորքը ներխուժեց երկիր։ 62 օր տևող դիմադրությունից հետո ողջ Նորվեգիան ընկավ նացիստական Գերմանիայի ղեկավարության տակ։ Այդ ընթացքում որոշ գյուղաքաղաքներ ենթարկվեցին ուժեղ ռմբակոծությունների։ Ներխուժումից մի քանի օր անց գեստապոն ձերբակալեց մասնաճյուղի վերակացուին՝ Ենոք Էմանին, և մի շաբաթ բանտարկեց։ Այնուհետև կարճ հարցաքննությունից հետո նրան ազատ արձակեցին։ Մի քանի շաբաթ անց գեստապոն նորից ձերբակալեց եղբորը, որ հարցաքննի։

Եղբայրները վախենում էին, որ նացիստները կուղարկեն իրենց համակենտրոնացման ճամբարներ, ինչպես արել էին Գերմանիայում։ Բայց այդպես չեղավ։ Քարոզիչները շարունակում էին վճռականությամբ ու եռանդով քարոզել։ Իրականում, պատերազմի պատճառով մարդիկ ասես ավելի լավ էին արձագանքում բարի լուրին, և շատ նոր Աստվածաշնչի ուսումնասիրություններ (այն ժամանակ՝ տիպար ուսումնասիրություններ) սկսվեցին։ Եղբայրները դեռ Դանիայից ստանում էին դանիերեն «Դիտարան», իսկ «Մխիթարությունը» («Նյու վերդեն») շարունակում էր լույս տեսնել նորվեգերենով։ Եղբայրները ժողովներ ու համաժողովներ էին անցկացնում, և քարոզիչների թիվը զարմանալիորեն ավելանում էր։

ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄՆԵՐ, ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՐԳԵԼՔ

Խնդիրները նոր էին սկսվում։ Գերմանացի ոստիկանները կրկին եկան մասնաճյուղ, գրականություն պահանջեցին և հարցաքննեցին եղբայր Էմանին։ Հետագայում՝ 1940-ին, նրանք բռնագրավեցին «Թշնամիներ» գիրքը, քանի որ դրանում խոսվում էր ֆաշիզմի ու նացիզմի մասին։ 1941թ. սկզբներին ոստիկանությունը ձերբակալեց և հարցաքննեց մի քանի ռահվիրաների։ Գերմանացի և նորվեգացի նացիստները երբեմն գալիս էին հանդիպումներին՝ լրտեսելու նպատակով։ Հետո նացիստական իշխանությունը մասնաճյուղի պահեստից բռնագրավեց «Ֆաշիզմ կամ ազատություն» և «Կառավարություն ու խաղաղություն» գրքույկները։

Անսպասելի 1941թ. հուլիսին գեստապոն սկսեց Նորվեգիայով մեկ քայլեր ձեռնարկել, որ վերջ դնի մեր քարոզչական գործունեությանը։ Հինգ գերմանացի ոստիկան եկան Բեթել, բռնագրավեցին մնացած գրականությունը և Բեթելի ընտանիքին տարան ոստիկանության գլխավոր վարչություն՝ հարցաքննության։ Եղբայր Էմանը պետք է ամեն օր ներկայանար ոստիկանություն, ինչը նա արեց մոտ 3 ամիս։

Գեստապոն մտնում էր պատասխանատու եղբայրների տները և բռնագրավում «Դիտարան ընկերության» կողմից հրատարակված ողջ գրականությունը։ Նրանք սպառնում էին եղբայրներին, որ կուղարկեն համակենտրոնացման ճամբարներ, եթե չդադարեցնեն քարոզչությունը։ Գեստապոն ձերբակալեց որոշ եղբայրների ու քույրերի և ոմանց պահեց մի քանի օր։

Մոսում ոստիկանները եկան Սիգարդ Ռոոսի տուն և բռնագրավեցին նրա գրականությունը։ Սիգարդին, նրա կնոջը և ուրիշ եղբայրների ձերբակալեցին։ Նրանք պահանջեցին, որ եղբայրները չքարոզեն և չտան Եհովայի անունը։ Սակայն քարոզիչները բացատրեցին, որ երբեք չեն դադարի Եհովայի ու իր Թագավորության մասին քարոզելուց։ Ի վերջո, ոստիկանները ընդունեցին. «Մեկ է, չենք կարող խլել ձեր հավատը»։ Մի քանի ժամ հետո նրանք ազատ արձակեցին այդ հաստատակամ քարոզիչներին։

Նացիստները նաև մտան Օլաֆ Սկաուի տուն, որն ապրում էր Օսլոյում։ Նրանք խուզարկեցին Օլաֆի տունը և բռնագրավեցին Աստվածաշնչերը, գրականությունը և ձայնափողով նվագարկիչները։ Նրանք նաև կապարակնիք դրեցին Օլաֆի գրականության պահարանի վրա։ Բարեբախտաբար, սպաները չգտան քարոզիչների հաշվետվության քարտերը, որոնք պահված էին վառարանի մեջ։ Ավելի ուշ նացիստները վերադարձան բեռնատար մեքենայով, որ տանեն գրքերը։ Պարագլուխը էսէս-ունտերշտուրմֆյուրեր Քլաուս Գրոսմանն էր՝ ահարկու մի նացիստ։ Երբ Օլաֆը հարցրեց Գրոսմանին, թե ինչ է անելու աստվածաշնչյան գրականության հետ, սպան պատասխանեց, որ դրանք խյուսի են վերածելու։

— Մի՞թե չեք վախենում Եհովայից,— հարցրեց եղբայր Սկաուն։

— Լավ կլինի, որ Եհովան զգույշ լինի,— մեծամտաբար պատասխանեց նա։ Երբ նացիստները չորս տարի հետո հանձնվեցին, Գրոսմանը ինքնասպան եղավ։

1941թ. հուլիսին Բուդյոյում գեստապոն ձերբակալեց Անդրեաս Կվինգին և հարցրեց, թե որտեղ ենք գտնվում հյուսիսային Նորվեգիայի Վկաները։ «Ես չգիտեմ, թե որտեղ են նրանք հիմա»,— ազնվորեն պատասխանեց Անդրեասը։ Պատկերացրու, թե ինչ զգաց նա հարցաքննության ընթացքում, երբ սպաները իր պայուսակի ողջ պարունակությունը թափեցին գետին, ինչի մեջ էին նաև այն թղթերը, որոնց վրա գրված էին ժողովների, ժողովում ծառայողների և հետաքրքրվողների անուններն ու հասցեները։ Անդրեասը թեթևացած շունչ քաշեց, երբ ոչ ոք չփորձեց ստուգել, թե ինչ թղթեր են դրանք։ Գեստապոն ավելի շատ ուզում էր, որ Անդրեասը ստորագրեր այն թուղթը, ըստ որի՝ նա տեղյակ է, որ արգելված է քարոզել և ծառայել որպես Եհովայի վկա։

«Մենք գիտենք, որ մեր գործունեությունն արգելքի տակ է,— պատասխանեց Անդրեասը,— ուստի կարող եմ ստորագրել այս թուղթը և հաստատել, որ տեղյակ եմ դրան։ Սակայն չնայած որ ժողովներ անցկացնելը, պարբերագրեր ու գրքեր բաժանելն արգելված է, մենք կշարունակենք օգտագործել Աստվածաշունչը և խոսել մարդկանց հետ Աստծու Թագավորության մասին»։ Երբ գեստապոն հույսը կորցրեց, որ Անդրեասը փոխզիջման կգնա, ազատ արձակեց նրան։

Նացիստական իշխանությունը բռնագրավեց այն տունը, որը եղբայրները օգտագործում էին որպես մասնաճյուղ։ Նրանք թույլ տվեցին, որ եղբայր և քույր Էմանները մնան, բայց Բեթելի ընտանիքի մյուս անդամները պետք է հեռանային։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԱՐԳԵԼՔԻ ԺԱՄԱՆԱԿ

Երբ նացիստները փորձեցին վերացնել Եհովայի վկաներին, եղբայրները սկսեցին ընդհատակյա գործունեություն ծավալել։ Մի քանի եղբայր ճանապարհորդեցին երկրով մեկ՝ եղբայրներին ու քույրերին այցելելու և քաջալերելու համար։ Սյորեն Լաուրիդսենը, որը որոշ ժամանակ ծառայել էր Բեթելում, ճանապարհ ընկավ դեպի հարավային Նորվեգիա։ Իսկ հյուսիսային Նորվեգիայում Անդրեաս Կվինգն էր շարունակում այցելել իր շրջանի Վկաներին՝ տարբեր մանր-մունր գործեր անելով, որպեսզի կասկածի տեղիք չտա։ 1943-ին Մագնուս Ռանդալը, որը «Հռութ» նավի ռահվիրաներից էր, եղբայր Էմանից հասցեներ վերցրեց և հեծանվով ուղևորվեց հյուսիս՝ դեպի Բուդյո՝ անցնելով 1200 կիլոմետր, որպեսզի քաջալերի եղբայրներին ու քույրերին։

Թեև իշխանություններն արգելում էին հանդիպումներ անցկացնել, եղբայրներն ու քույրերը փոքր խմբերով շարունակում էին հավաքվել մասնավոր տներում, որ քաջալերեն իրար։ Բայց երբեմն էլ մեծ խմբերով էին գաղտնի հանդիպում։ Որքա՜ն էին ուրախացել նրանք, երբ 1942-ին Օսլոյում՝ երկու տարբեր վայրերում կազմակերպված Հիշատակի երեկոյին ներկա եղան 280 հոգի, որոնցից 90-ը օգտվեց խորհրդանիշներից։

Վկաները նաև կարողացան գաղտնի համաժողովներ անցկացնել հեռավոր ֆերմաներում կամ անտառներում։ Այս հանդիպումներից ամենամեծը անցկացվեց 1943-ին Շի գյուղից դուրս գտնվող անտառում։ Մոտ 180 եղբայրներ ու քույրեր հավաքվել էին Օսլո Ֆիորդի շրջակա տարածքներից։ Ընդմիջումներից մեկի ընթացքում, երբ պատվիրակները կերակուր էին վայելում, հանկարծ երևացին երեք գերմանացի զինվորներ՝ ձիերի վրա նստած։ Ի՞նչ էին անելու եղբայրներն ու քույրերը։

Գերմաներեն խոսող մի եղբայր մոտեցավ զինվորներին և իմացավ, որ նրանք դուրս էին եկել, որ գնան լողալու, բայց հետո կորցրել էին ճանապարհը։ Դե, մեր եղբայրն էլ սիրով ցույց տվեց զինվորներին, թե որ կողմ պետք է գնան։

— Քո կարծիքով՝ ովքե՞ր էին,— հեռանալիս հարցրեց զինվորներից մեկը։

— Երևի ինչ-որ երգչախումբ է,— պատասխանեց ուղեկիցը։ Եղբայրներն ու քույրերը չշտապեցին ուղղել զինվորին։ Նրանք հանգիստ շունչ քաշեցին, երբ ձիավորները կորան տեսադաշտից։

ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Շատ քարոզիչներ թաքցնում էին գրականությունը այնպիսի տեղերում, որ ոչ ոքի մտքով չէր անցնի։ «Ընդհատակյա» բառը կարելի էր գործածել նույնիսկ ուղղակի իմաստով. եղբայրները թաղում էին գրականությունը հողի տակ, իսկ անհրաժեշտության դեպքում հանում էին։ Եղբայր Սկաուն, որը էլեկտրատեխնիկ էր, մի արկղ գիրք թաքցրել էր իր աշխատանքի վայրում՝ տրանսֆորմատորի հետևում։ Եղբայր Յոսեթը գրականությունը պահել էր մեղվի փեթակում, իսկ եղբայր Կվինգի գրականության պահեստը կարտոֆիլի հորում էր։

Մտածելով, որ Հարստայում գտնվող գրականության պահեստը կարող են գտնել՝ քույր Լոտտե Հոլմը գնաց, որ իր տուն բերի գրականության բոլոր արկղերը։ Նա խնամքով դասավորեց արկղերը նավի մեջ ու նստեց դրանց վրա։ Երբ արդեն հեռացել էին ափից, Լոտտեն սարսափեց, երբ տեսավ, թե ինչքան գերմանացի զինվորներ կան նավում, և սկսեց անհանգստանալ, թե ինչպես պետք է դուրս բերի գրականության արկղերը, որ չբռնվի։ Սակայն մտահոգվելու կարիք չկար։ Երբ նավը ափ հասավ, զինվորները խղճացին տարեց կնոջը, որն այդքան շատ ծանր իրեր ուներ, ուստի ոչ միայն արկղերը իջեցրին, այլև դրանք տարան մինչև նրա տուն։ Այդ քաղաքավարի զինվորների մտքով անգամ չանցավ, թե ի՜նչ բարի գործ արեցին Վկաների համար։

Չնայած արգելքին՝ եղբայրները գաղտնաբար շարունակում էին Շվեդիայից և Դանիայից «Դիտարանի» վերջին օրինակները բերել Նորվեգիա։ Նրանք թարգմանում էին ուսումնասիրության հոդվածները նորվեգերեն և տարածում մեքենագրած օրինակները ողջ երկրով մեկ։ Գնացքներով, հեծանիվներով և նավերով ճամփորդող «փոստատարների» մի բարդ ցանց էր գործում, որ հոգևոր սնունդը ժամանակին հասնի ամբողջ երկրով մեկ սփռված ճշմարիտ երկրպագուներին։

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՔԱՐՈԶԵԼ

Պատերազմի ընթացքում տիրող իրավիճակը լուրջ փորձության առաջ կանգնեցրեց Նորվեգիայի եղբայրներին ու քույրերին։ Երբ 1941թ. հուլիսին մեր գործունեությունն արգելքի տակ դրվեց, եղբայրներին խորհուրդ տրվեց լինել զգույշ, որ չբորբոքեն նացիստական իշխանության զայրույթը։ Ուստի շատերը սկսեցին ոչ պաշտոնական վկայություն տալ ընկերներին ու հարազատներին կամ այցելել այն անհատներին, որոնց հետ զրուցել էին նախկինում։ Որոշ եղբայրներ, սակայն, կարծում էին, որ այս մոտեցումը շատ պասիվ է և ոչինչ չեն կորցնի, եթե քարոզեն տնետուն՝ օգտագործելով միայն Աստվածաշունչը։ Թեև որոշ տարաձայնություններ եղան այն մասին, թե ինչպես պետք է կատարվի քարոզչությունը, երկու կողմերն էլ մեծ ցանկություն ունեին հավատարմորեն ծառայելու Եհովային՝ չնայած հակառակությանը։

Ի՞նչ կարող էին անել եղբայրները։ Պատերազմի պատճառով Նյու Յորքի գլխավոր վարչության հետ կապ հաստատելն անհնար էր դարձել, ուստի պարզ էր, որ խնդիրն արագ լուծում չի ստանա։ Թույլ կտայի՞ն եղբայրները, որ տարաձայնությունները թուլացնեն իրենց հավատը։ Թե՞ կշարունակեին քարոզել՝ անելով լավագույնը և սպասելով, որ Եհովան ու իր կազմակերպությունը լուծում տան այդ հարցին։

Ակնհայտ էր, որ Եհովան օրհնում էր նրանց հավատարիմ ծառայությունը, քանի որ Աստծու ծառաների թիվը պատերազմի տարիների ընթացքում աճեց այնքան, որքան հինգ տարի առաջ։ Չնայած պատերազմին, արգելքին և քարոզելու գործի նկատմամբ ունեցած տարբեր մոտեցումներին՝ քարոզիչների թիվը 462-ից (1940թ.) հասավ 689-ի (1945թ.), ինչը իսկապես ուրախանալու պատճառ էր եղբայրների համար։

ՄԻԱՎՈՐՎԱԾ՝ ԵՀՈՎԱՅԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Երբ 1945-ին պատերազմն ավարտվեց, հուլիսին Ուիլյամ Դեյը երկու ամսով եկավ Նորվեգիա, որ օգնի եղբայրներին վերականգնելու կազմակերպության գործունեությունը։ Դեյը հանդիպումներ կազմակերպեց Օսլոյում, Շիենում և Բերգենում ու հորդորեց բոլոր եղբայրներին միավորել իրենց անկեղծ ջանքերը։ Եղբայրը նշեց, որ նրանք զգացել են Եհովայի օրհնությունը, տեսել են աճը և կարող են առաջ ընթանալ՝ վստահելով Եհովայի առաջնորդությանը։

1945թ. սեպտեմբերին Նաթան Նորը գլխավոր վարչությունից կապ հաստատեց Մարվին Ֆ. Անդերսոնի հետ, որը դանիական ծագումով 28-ամյա ամերիկացի մի եղբայր էր, ծառայել էր Նյու Յորքի Բեթելում և որպես շրջանային վերակացու՝ ծառայում էր Միացյալ Նահանգներում։ Եղբայր Նորը հարցրեց Անդերսոնին, թե կցանկանա մեկնել Նորվեգիա՝ որոշ հարցերի մասին հոգ տանելու և այնտեղ «շատ տարիներ» մնալու համար։ Անդերսոնը համաձայնվեց, թեև միայն մի քանի ամիս հետո կարող էր գնալ Նորվեգիա։

Մինչ այդ եղբայրներ Նորն ու Հենշելը այցելեցին Նորվեգիա 1945թ. դեկտեմբերին։ Նրանց սիրառատ առաջնորդությունը օգնեց եղբայրներին ամրացնելու սիրո և միասնության կապերը։ Այդ ժամանակ եղբայր Նորը հայտարարեց, որ եղբայր Էմանի փոխարեն մասնաճյուղի վերակացուի պատասխանատվությունը կստանձնի եղբայր Դեյը։ Մեկ ամիս հետո եղբայր Անդերսոնը ժամանեց Նորվեգիա և փետրվարին նշանակվեց մասնաճյուղի վերակացու։ Երկրորդ համաշխարհային պատերազմը մնաց հետևում, և Եհովայի ծառաները ամբողջ Նորվեգիայով նոր թափով սկսեցին ծառայել՝ համոզված լինելով, որ Եհովան օրհնում է։

ԵՀՈՎԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ Է ՇԱՐԺՎՈՒՄ

Երբ Մարվին Անդերսոնը ժամանեց Նորվեգիա, մասնաճյուղը եռուզեռի մեջ էր։ 1945թ. սեպտեմբերին քարոզիչները մեկ գրքույկ ստացան նորվեգերենով, չորս գրքույկ էլ շվեդերենով։ Հաջորդ ամիս՝ հոկտեմբերի 1-ին, նորվեգերենով հրատարակվեց «Դիտարանը», իսկ ժամանակի ընթացքում նաև այլ հրատարակություններ։

Շատ կարևոր էր ունենալ գրականություն նորվեգերեն լեզվով։ Ինչո՞ւ։ Շվեդերենով թարգմանված գրքույկներից մեկը վերնագրված էր «Hopp», նշանակում է «հույս»։ Սակայն նորվեգերենով «hopp» նշանակում է «ցատկել», կամ՝ «թռչել»։ Քարոզիչները ամեն անգամ ստիպված էին բացատրել, որ հույսի մասին իրենց լուրը կապ չունի ցատկելու հետ։

1946թ.-ին եղբայր Անդերսոնը դարձավ մասնաճյուղի վերակացու։ Տեղ չլինելու պատճառով նա ստիպված էր ապրել հինգ եղբոր հետ մի սենյակում։ Իսկ ոչ Վկա բնակիչները, ովքեր դեռևս նացիստական ժամանակներից ապրում էին այդ շենքում, տեղափոխվեցին, որպեսզի գնալով աճող Բեթելի ընտանիքի անդամների համար տեղ ազատվի։

Եղբայր Անդերսոնը մեծ ոգևորությամբ անցավ իր նոր նշանակմանը։ Մասնաճյուղը վերաշինվեց, և նոր սարքավորումներ ձեռք բերվեցին, այդ թվում նաև ոտնակով աշխատող տպագրահաստոց։ 1946թ.-ին ժողովներում նոր դպրոց հիմնվեց՝ Աստվածապետական ծառայության դպրոցը։ Վերջապես, շատ եղբայրներ կարողացան մարզվել ելույթներ ներկայացնելու համար, և կարճ ժամանակ անց նրանցից շատերը արդեն հռետորական որակներ ունեին։

Պատերազմից հետո առաջին համաժողովները տեղի ունեցան 1946թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Օսլոյում, Բերգենում և Տրոնհեյմում։ Երեք քաղաքում 3011 ներկաները ունկնդրեցին «Խաղաղության իշխանը» վերնագրով հանրային ելույթը, 52 հոգի էլ մկրտվեց, ինչը զգալի թիվ էր, եթե հաշվի առնենք, որ այդ ժամանակ Նորվեգիայում ընդամենը 766 քարոզիչ կար։

1946թ. դեկտեմբերին ավելի քան հինգ տարվա դադարից հետո վերսկսվեց շրջանային ծառայությունը։ Երիտասարդ և համեմատաբար նոր եղբայրներ, որոնցից մի քանիսը ծառայել էին Բեթելում, նշանակվեցին որպես շրջանային վերակացուներ (այն ժամանակ կոչվում էին «եղբայրակցության ծառայողներ»)։ Գլխավոր նպատակներից մեկը քարոզիչներին տնետուն ծառայության մեջ մարզելն էր։ Այդ առումով եղբայրները փորձում էին յուրաքանչյուր ժողովում հնարավորինս շատ քարոզիչների հետ համագործակցել։ Գուննար Մարկուսսենը՝ երիտասարդ շրջանային վերակացուներից մեկը, պատմում է, որ որոշ ժողովներում մեկ շաբաթ տևող այցելության ընթացքում նա համագործակցել է 50-ից 70 քարոզիչների հետ։ Աստիճանաբար քարոզիչները ավելի հմուտ դարձան Թագավորության բարի լուրը քարոզելու գործում, և դադարեցին վկայության քարտեր ու ձայնափողով նվագարկիչներ օգտագործելուց, որոնք օգտագործում էին 1930-ականներից։ Մեծ ուշադրություն դարձվեց նաև վերայցելություններ կատարելուն և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելուն։

ՌԱՀՎԻՐԱՅԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՓ Է ԱՌՆՈՒՄ

Պատերազմից հետո քարոզիչներին խրախուսվեց ծառայել որպես ռահվիրաներ՝ բարի լուրով հետաքրքրվող անհատներին օգնելու համար։ Արդյունքում մի քանի քարոզիչներ, ովքեր դադարեցրել էին ռահվիրայական ծառայությունը, երբ մեր գործունեությունը 1941թ.-ին արգելքի տակ էր դրվել, վերսկսեցին լիաժամ ծառայությունը։ Չնայած տնտեսական ծանր պայմաններին՝ մինչև 1946թ. վերջը ռահվիրաների ընդհանուր թիվը կազմում էր 47։

Ռահվիրա քույրերից մեկը՝ Սվանհիլդ Ներոլը, 1946 թվականին տեղափոխվեց հյուսիսում գտնվող Ֆինմարկ մարզ։ Սվանհիլդը այնտեղ որպես ռահվիրա ծառայել էր 1941 թվականին Սոլվեգ Լուվասի հետ և անգամ ականատես էր եղել Կիրկենես և Վարդյո քաղաքների ռմբակոծությանը։ Սվանհիլդը չէր կարողացել մոռանալ հետաքրքրություն ցույց տված այն անհատներին, որոնց նա և Սոլվեգը հանդիպել էին, ուստի վերադարձավ Կիրկենես, որն ավերվել էր պատերազմի հետևանքով։ Մարդիկ մտածում էին, որ Սվանհիլդը խելքը թռցրել է, քանի որ գնում էր մի վայր, որտեղ ապրելու տեղ անգամ չուներ։

Այնուամենայնիվ, Սվանհիլդը ապավինեց Եհովային։ Առաջին ձմեռը նա անցկացրեց մի փոքր տան մեջ, որտեղ ևս հինգ հոգի էին ապրում և քնում էր խոհանոցի հատակին։ Հետպատերազմյա պայմանները չափազանց ծանր էին, և նա մեծ դժվարությունների միջով անցավ։ Հաճախ Սվանհիլդը ձնախառը անձրևի տակ սպասում էր նավակների, որոնք միշտ չէ, որ ժամանակին էին գալիս, երբեմն էլ նույնիսկ չէին գալիս։

Սաամիներին քարոզելիս Սվանհիլդի հետ բազմաթիվ հետաքրքիր դեպքեր էին պատահում։ Եթե նա չէր կարողանում ավտոբուսով հասնել նրանց մեկուսի համայնք, գնում էր այնտեղ նավակով կամ հեծանվով։ Հյուրասեր սաամիները հաճախ նրան հրավիրում էին իրենց վրաններ, որոնք պատրաստված էին եղջերուի կաշվից, և մեծ ուշադրությամբ լսում էին, երբ քարոզում էր թարգմանիչների օգնությամբ։ Իսկ ճաշին նրանք հրավիրում էին Սվանհիլդին իրենց հետ եղջերուի մսից պատրաստված կերակուր ուտելու։ Ոմանք հետագայում ընդունեցին ճշմարտությունը։

Չել Հուսբին, որն այդ ժամանակ Բեթելում էր ծառայում, պատմում էր, որ մասնաճյուղը Սվանհիլդի լրացրած բաժանորդագրման բլանկների միջոցով միշտ տեղյակ էր, թե որտեղ է նա գտնվում։ Ֆինմարկում անցկացրած երեք տարիների ընթացքում նա «Դիտարանի» 2000 բաժանորդագրման բլանկ է ուղարկել և 2500 գիրք է բաժանել։

«ՄԱՐԴԿԱՆՑ ՈՐՍՈՐԴՆԵՐ»

Պատերազմից հետո քարոզիչները սկսեցին ակտիվորեն ու եռանդորեն քարոզել և լավ պտուղներ քաղել։ Պատերազմի ընթացքում Դագ Ջենսենը, որի մասին արդեն նշվել է, քարոզել էր Վեստերոլեն կղզիներից մեկում գտնվող Հեննես գյուղի իր ընկերներին ու բարեկամներին։ Շատերը սկսեցին հետաքրքրվել ու Աստվածաշունչ ուսումնասիրել մեր գրականության միջոցով։ Երբ 1945թ.-ին ավարտվեց պատերազմը, Դագը մկրտվեց։ Հաջորդ տարի, երբ Հեննեսում ժողով հիմնվեց, 16 հոգի մկրտվեց Դագի տանը։ Հինգ տարի անց ժողովում մոտ 50 քարոզիչ կար, իսկ 1971թ.-ին, համաձայն Դագի տեղեկության, ավելի քան 20 հոգի սկսեցին ռահվիրա ծառայել ժողովում։

Եհովայի ու ծառայության հանդեպ Դագի սերն ու եռանդը վարակիչ էին։ Աշիլդ Ռոնինգը՝ մի քույր, որը մեծացել էր ժողովում, պատմում է. «Երբ Դագը տուն էր մտնում, դու չէիր կարող չնկատել նրա ուրախ և ոգևորված տրամադրությունը։ Տան մեջ ասես արև էր ծագում»։ Դագը միշտ քաջալերում էր երեխաներին, հատկապես երբ Աստվածապետական ծառայության դպրոցում առաջադրանքներ էին ստանում։ «Նա վստահեցնում էր մեզ, որ այն, ինչ անում ենք, շատ կարևոր է»,— ասում է Աշիլդը։ Արդյունքը եղավ այն, որ 1962թ.-ին Աշիլդը նույնպես ռահվիրայություն սկսեց և զգաց «երջանիկ Աստծու փառավոր բարի լուրի» մասին պատմելու ուրախությունը (1 Տիմոթ. 1։11)։

Ինչո՞ւ այս գյուղում այդքան շատ մարդիկ նախանձախնդիր Վկաներ դարձան։ Չնայած որ մեծամասնությունը եկեղեցու այցելուներ չէին, Աստծու և Աստվածաշնչի հանդեպ հավատ ունեին։ Ավելին, շատ Վկաներ ճանաչված էին որպես ընտանիքի օրինակելի գլուխներ, որոնք աջակցում են իրենց նվիրված կանանց։ Նրանցից մեկը Առնուլֆ Ջենսենն էր՝ Դագի եղբորորդին, որը մկրտվել էր 1947թ.-ին։ Շաբաթվա ընթացքում նա փող էր վաստակում ձկնորսությամբ՝ մի քանի օր շարունակ իր ձկնորսական նավակով ծով դուրս գալով։ Սակայն ամեն ուրբաթ նա գալիս էր տուն, անգամ եթե ձկնորսությունը հաջող էր և մյուս ձկնորսները մնում էին ավելի շատ փող վաստակելու։ Առնուլֆը այնպես էր անում, որ շաբաթ-կիրակի օրերին տանը լինի, որպեսզի իր կնոջ և ութ երեխաների հետ մասնակցի ժողովի հանդիպումներին ու քարոզչական գործին։ Նրանք բոլորը հաստատուն մնացին ճշմարտության մեջ։ Շաբաթ և կիրակի օրերին եղբայրները՝ որպես «մարդկանց որսորդներ», կատարում էին իրենց հանձնարարությունը՝ հաճախ Առնուլֆի նավով գնալով հեռավոր տարածքներ (Մարկ. 1։16–18)։

«ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾ»

Միսիոներական կրթությունը, որը ստանում էին Նյու Յորքում անցկացվող «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում, մեծ օգուտներ բերեց Նորվեգիայի եղբայրներին։ Հանս Պիտեր Հեմստադը և Գուննար Մարուսսենը, ովքեր 1948թ.-ին ավարտեցին «Գաղաադը», Նորվեգիայից առաջին երկու ուսանողներն էին։ Նրանք նշանակվեցին Նորվեգիա և շրջագայական ծառայություն կատարեցին, իսկ հետո ծառայեցին Բեթելում՝ սկզբում որպես ամուրի եղբայրներ, հետագայում իրենց կանանց հետ։ 1948թ.-ից մինչև 2010թ. Նորվեգիայից ավելի քան 40 հոգի ավարտեց «Գաղաադ» դպրոցը։ Նրանցից շատերը նշանակվեցին Նորվեգիա և ծառայեցին որպես լիաժամ քարոզիչներ, շրջագայող վերակացուներ կամ որպես Բեթելի ընտանիքի անդամներ։

«Գաղաադ» դպրոցն ավարտած և Նորվեգիա նշանակված միսիոներներից էին Անդրեաս Հանսենը Դանիայից և Կալեվի Կորտիլան Ֆինլանդիայից։ 1951թ.-ին նրանք ուղարկվեցին Արևելյան Ֆինմարկ, որտեղ մեծ տարածքներ անցան նավակներով, հեծանիվներով և դահուկներով։ Հաճախ նրանք աստվածաշնչյան ճշմարտությունները կառուցում էին այն հիմքի վրա, որը տարիներ առաջ արդեն դրվել էր Սվանհիլդ Ներոլի կողմից։ Ընդամենը մեկ տարի անց այդ տարածքներում ծառայող քարոզիչների թիվը 3-ից հասավ 15-ի։

Չել Մարտինսենը Հեննես գյուղից (Վեստերոլեն կղզիներ) 1953թ.-ին ավարտեց «Գաղաադ» դպրոցը և նշանակվեց Նորվեգիա։ 22 տարեկանում նա սկսեց շրջագայական ծառայությունը Վեստֆոլ և Տելեմարկ մարզերում։ Թեպետ նա անվստահ էր զգում իրեն, որ այդքան երիտասարդ տարիքում շրջագայող վերակացու է ծառայում, սակայն այդ ծառայությունից ուրախ հուշեր մնացին, քանի որ նրան ջերմ էին ընդունել և համագործակցել էր ավելի փորձառու եղբայրների հետ։ Չելը ծառայեց որպես շրջագայող վերակացու մինչև 2001թ., այնուհետև կնոջ՝ Յուրունի հետ տեղափոխվեց Լոֆոտենյան կղզիներում գտնվող Սվոլվեր քաղաք, որտեղ միասին ծառայեցին որպես ռահվիրաներ։

Քերըն Քրիստենսենը 1950թ.-ին Դանիայից տեղափոխվեց Նորվեգիա՝ ծառայելու որպես ռահվիրա Էգերսուն և Կոնգսվինգեր քաղաքներում, որտեղ անգամ ժողովներ չկային։ Այս քույրը ողջ տարածքը քարոզեց հեծանվով։ 1954թ.-ին «Գաղաադ» դպրոցը ավարտելուց հետո նա ուղարկվեց Կոնգսվինգեր։ Իսկ 1956թ.-ին ամուսնացավ Մարվին Անդերսոնի հետ և այդ ժամանակից ի վեր ծառայում է Բեթելում։ Այսօր Քերընը արդեն ավելի քան 60 տարի է, ինչ լիաժամ ծառայության մեջ է։ «Մենք կարևոր մարդիկ չենք,— ասում է նա,— բայց կատարում ենք կարևոր գործ»։

ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

1948թ.-ից մինչև 1951թ. մեծ աճ նկատվեց։ 1951թ.-ին քարոզիչների միջին թիվը 29 տոկոսով աճեց՝ հասնելով 2066-ի։ Սակայն միևնույն ժամանակ Նորվեգիայում ծառայող Եհովայի վկաները խնդիրներ ունեին իրավական դաշտում։

Դատական գործը, որը գրավեց շատերի ուշադրությունը, կապված էր «Դիտարան» պարբերագրերով փողոցում ծառայություն կատարելու հետ։ 1949թ. նոյեմբերին որոշ քարոզիչների, ովքեր Օսլոյում ծառայում էին փողոցում, տարան ոստիկանություն, բայց մի քանի ժամ հետո ազատ արձակեցին։ Անվախորեն Վկաները շարունակեցին մյուս շաբաթ-կիրակի օրերին էլ ծառայել փողոցում։ Սակայն դեկտեմբերի 6-ին բոլոր այն քարոզիչները, ովքեր փողոցի ծառայություն էին անում Օսլոյում, ձերբակալվեցին։ Նրանց ասացին, որ առանց ոստիկանության թույլտվության փողոցում պարբերագրեր բաժանելու իրավունք չունեն։ Ոստիկանության աշխատողները նշեցին, որ քարոզչության պատճառով առաջանում են կուտակումներ ու խցանումներ, ինչն էլ խանգարում է երթևեկությանը։ Քարոզիչներից յոթին հարցաքննեցին ու տարան դատարան, որտեղ ոմանցից պահանջեցին փոքր տուգանք վճարել, ոմանց էլ երեք օրով բանտարկեցին։

Եղբայրները բողոքարկեցին Նորվեգիայի Գերագույն դատարան, քանի որ հարցը չէր վերաբերում միայն իրավական խախտումներին, այլև իրենց կրոնական հավատալիքները ազատորեն հրապարակելուն։ «Դոգբլադեթ» թերթում Եհովայի վկաների լրատվական ներկայացուցիչ Ջոն Ռոսը նշեց, որ Վկաները փողոցում վկայություն տալիս երբեք անհանգստություն չեն պատճառել քաղաքացիներին։ «Եթե փողոցում կրոնական քարոզ է արվում առանց քաղաքացիների խաղաղությունը խաթարելու և երթևեկությունը խախտելու,— տրամաբանում էր նա,— մի՞թե պետք է թույլտվություն ստանալ ոստիկանությունից, կամ արդյոք կրոնի ազատությունը ցանկացա՞ծ քաղաքացու է քարոզելու իրավունք տալիս»։ Գերագույն դատարանի վճռին սպասելիս Վկաները շարունակում էին փողոցում վկայություն տալ, չնայած որ ձերբակալվում էին ու տուգանվում։ Որոշ քարոզիչներ նույնիսկ մինչև տասը անգամ ձերբակալվեցին։

1950թ. հունիսի 17-ին Գերագույն դատարանը քաղաքային դատարանի որոշումը փոխեց՝ հանգելով հակառակ եզրակացության, և քարոզիչները ազատություն ստացան։ Նրանց օգտին կայացրած այս և այլ որոշումներ հաստատեցին, որ Նորվեգիայում Եհովայի վկաները իրավունք ունեն աստվածաշնչյան գրականություն առաջարկելու թե՛ փողոցներում, թե՛ տնետուն՝ առանց ոստիկանությունից թույլտվություն ստանալու։

ՀԻՇԱՐԺԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐ

1950-ականներին և 1960-ականներին բազմաթիվ հիշարժան համաժողովներ զորացրին և մտերմացրին Վկաներին միմյանց հետ։ Վարչական կենտրոնից ժամանած Նաթան Նորը և Միլթոն Հենշելը 1951թ.-ին Լիլլեհամմերում տեղի ունեցած մարզային համաժողովի հռետորներն էին։ Երկրի բոլոր կողմերից պատվիրակներ էին ժամանել։ Որքա՜ն ուրախ էին պատվիրակները, որ 2391 հոգի ներկա գտնվեց հանրային ելույթին և 89 հոգի մկրտվեց։ Հետագա տարիներին Նորվեգիայի պատվիրակները ոգևորությամբ մասնակցեցին Լոնդոնում և Նյու Յորքում տեղի ունեցած միջազգային համաժողովներին։ Իսկ 1955թ.-ին մոտ 2000 նորվեգացի Վկաներ ներկա գտնվեցին Ստոկհոլմում (Շվեդիա) տեղի ունեցած միջազգային համաժողովին։

1965թ.-ին Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում տեղի ունեցավ «Ճշմարտության Խոսք» վերնագրով նշանակալից միջազգային համաժողովը։ Սակայն մի խնդիր կար։ Համաժողովի նախորդ երեկոյան Նորվեգիայի ֆուտբոլի ազգային թիմերից մեկը խաղում էր «Յուգոսլավ» թիմի հետ։ Եվ մեծ թվով Վկաներ սպասեցին դարպասների մոտ, մինչև որ մարզադաշտը դատարկվեց, այնուհետև սկսեցին նախապատրաստական աշխատանքները։ Ողջ գիշեր նրանք աշխատեցին՝ մաքրելով աղբը, տեղավորելով սնունդ մատակարարելու վրանները, նաև կառուցելով բեմահարթակներ, նվագախմբի համար վրան և համաժողովի վայրը զարդարելու համար մեկ տնակ ու երեք խցիկ։ «Դոգբլադեթ» թերթում տպագրվել էր հետևյալը. «Հրա՛շք մեկ գիշերում։ «Ուլեվոլ» մարզադաշտը դարձել է մի հաճելի վայր.... Եհովայի վկաները անհավատալի բան են արել»։

Հյուրասեր նորվեգացի եղբայրներն ու քույրերը կացարանով ապահովեցին ավելի քան 7000 օտարազգի պատվիրակների՝ մեծ մասամբ Դանիայից։ Անգամ ճամբար հաստատվեց քաղաքից դուրս՝ դաշտի մեջ։ Ամեն բան հրաշալի էր, քանի դեռ եղանակը լավ էր։ Ճամբարում ապրող 6000 հոգին երբեք չի մոռանա համաժողովի առաջին օրերի անձրևը, որի պատճառով դաշտը ամբողջովին ցեխի մեջ էր կորել։ Բայց երբ համաժողովի վերջին երկու օրերին եղանակը փոխվեց, բոլորն ուրախացան։ Չնայած անբարենպաստ եղանակին՝ տեղացիները, ինչպես նաև այցելուները վայելեցին քրիստոնեական ընկերակցության ջերմությունը։ Նրանք թարմացան ժամանակահարմար հոգևոր ծրագրից։ Եվ նրանց ուրախությունը կրկնապատկվեց՝ տեսնելով 199 մկրտված անհատների և իմանալով, որ եղբայր Նորի հանրային ելույթը ունկնդրեց 12332 հոգի։

«ՔԱՐՈԶԵԼԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՆ Է»

Շատ եղբայրներ ու քույրեր դրական արձագանքի հանդիպեցին նաև ոչ պաշտոնական վկայություն տալիս։ 1936թ.-ին Կոնռադ Ֆլատոյը, որը որպես նավի հնոցապան էր աշխատում, մի գրքույկ առաջարկեց Փոլ Բրուն անունով մի սպայի։ Այդ նույն գիշերը նա կարդաց գրքույկը։

«Ես անմիջապես հասկացա, որ սա է ճշմարտությունը,— պատմում է Փոլը։— Գրքույկում նշվում էր ճշմարիտ և կեղծ կրոնի միջև եղած տարբերությունը»։ Ավելին սովորելով՝ Փոլը սկսեց ուրիշներին էլ վկայություն տալ։ Պատերազմի տարիներին նա անգամ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել մի նավաստու հետ։ Ավելացնելով աստվածաշնչյան գիտելիքները՝ նավաստին հասկացավ, որ այլևս չի կարող գործ ունենալ զենքերի հետ։ Երբ նավապետը լսեց նավաստու հավատալիքների մասին, պատվիրեց Փոլին դադարեցնել նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Վերջինս հրաժարվեց, ինչի պատճառով նրանց Լոնդոնում նավից իջեցրին։ Մեկ ամիս անց այդ նավը, բախվելով տորպեդի (ստորջրյա ականի), խորտակվեց։ Ավելի ուշ նավաստին մկրտվեց, իսկ Փոլը հրավիրվեց «Գաղաադ» միսիոներական դպրոց։ 1954թ.-ին դպրոցն ավարտելուց հետո նա որպես միսիոներ նշանակվեց Ֆիլիպիններ։ Հետագայում վերադարձավ Նորվեգիա ու ծառայեց որպես շրջանային վերակացու իր կնոջ՝ Գրատեի հետ։

1948թ.-ին Հոլգեր Աբրահամսենը բանվորների էր տեղափոխում մեծ էքսկավատորով Նարվիկ նավահանգիստ։ Հոլգերի նշանաբանն էր. «Քարոզելը մեր կյանքն է։ Առանց դրա մենք մեռած ենք»։ Այդ պատճառով նա երբեք իր ուղևորներին վկայություն տալու առիթը բաց չէր թողնում։ Այդ անհատներից էր Օլվար Յուպվիկը, որը, լսելով բարի լուրը, իր նշանածին՝ Անի Լիսին, պատմեց Դրախտի հույսի մասին։ Երկուսն էլ մկրտվեցին և հետագայում ունեցան չորս տղա, որոնք նույնպես դարձան Եհովայի ծառաներ։ Նրանցից մեկը՝ Հերմանը, իր կնոջ՝ Լայլայի հետ որպես միսիոներ ծառայեց Բոլիվիայում։ Որոշ ժամանակ անց նրանք վերադարձան Նորվեգիա և այսօր շրջագայական ծառայություն են կատարում։

ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՀՈՎԱՅԻ ԳԱՌՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

1960-ականներին և 1970-ականներին մասնաճյուղում և ժողովներում կազմակերպչական կարևոր փոփոխություններ եղան։ Մարվին Անդերսոնից հետո Րոռ Հագենը նշանակվեց որպես մասնաճյուղի վերակացու։ Իսկ 1969թ.-ին Թոր Սամուելսենը նշանակվեց որպես մասնաճյուղի վերակացու։ 1976թ.-ին կազմավորվեց մասնաճյուղի կոմիտե՝ մասնաճյուղի գործունեությունը վերահսկելու համար։ Թոր Սամուելսենը, Քորե Ֆյելտվատը, Նիլս Պատերսենը Նորվեգիայի մասնաճյուղի կոմիտեի առաջին անդամներն էին։

1972թ. հոկտեմբերին երեցների խորհուրդներ կազմվեցին ծառայելու որպես հոգևոր հովիվներ։ Ժողովի հասուն եղբայրներին օգնություն էր ցույց տրվում, որպեսզի համապատասխան որակներ ձեռք բերեն հովվելու նոր անհատներին, ովքեր ընդունում են ճշմարտությունը։ Մինչ օրս Եհովան շարունակում է առատապես օրհնել իր ժողովրդին, որը հավատարմորեն ծառայում է իր սիրառատ առաջնորդության ներքո։

ՍԱԱՄԻՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Մի քանի տասնամյակ շատ ռահվիրաներ և ուրիշ քարոզիչներ բարի լուրը քարոզել են սաամիներին, այդ թվում նաև եղջերու պահողներին Ֆինմարկեն սարահարթի խորքերում։ Թեպետ սաամիների մեծ մասը խոսում է նորվեգերեն, բայց քարոզիչները ժամանակ առ ժամանակ քարոզում էին թարգմանիչների օգնությամբ։ Սաամերեն քարոզող առաջին Վկաներից եղել է Ակսել Ֆալսնեսը, որը մասամբ սաամիական ծագում ուներ և խոսում էր սաամերեն, նորվեգերեն և ֆիններեն։ Նրա քույրը, որն ապրում էր Նորվեգիայի հարավում, ընդունել էր ճշմարտությունը և մի հրատարակություն էր ուղարկել եղբորը, որը մեծ հետաքրքրությամբ կարդաց այն։ Տրոմսի այն տարածքում, որտեղ նա ապրում էր, ոչ մի Վկա չկար, սակայն 1968թ.-ին մի քանի ռահվիրա և մի շրջանային վերակացու այցելեցին Ակսելին և օգնեցին հոգևորապես առաջադիմելու։

Ակսելը դարձավ եռանդուն քարոզիչ։ Նա հաճախ վաղ առավոտյան իր հեծանիվը դնում էր մակույկի մեջ, թիավարում էր ֆիորդերով (խութախորշերով), հետո հեծանվով մի համայնքից մյուսն էր գնում։ Իմանալով սաամերեն՝ Ակսելը Ֆինմարկեն սարահարթի հեռավոր տարածքներում ապրող սաամիներին լավ վկայություն էր տալիս։

Ակսելը կոփված մարդ էր և մեկուսի տարածքներում ապրողներին քարոզելու համար երկար տարածություններ անցնում էր դահուկներով։ Մի օր ձմռանը նա Կարաշոկ գյուղից դահուկներով անցնելով լեռնադաշտերը, հասավ Կաուտուկինու գյուղ, իսկ հետո գնաց Ալտա։ Նա իր հետ վերցրել էր ուսապարկ, որի մեջ կային անձնական իրեր և գրականություն։ Մի քանի շաբաթ անց նա հասավ Ալտայում ապրող իր ընկերների մոտ՝ դահուկներով անցնելով մոտ 400 կիլոմետր։

1970-ականների սկզբներին մի քանի սաամիներ ընդունեցին ճշմարտությունը։ Համմերֆեստում մի սաամի կին և նրա ամուսինը սկսեցին Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Կարճ ժամանակ անց Ալտայում ապրող նրանց բարեկամներից մի քանիսը նույնպես սկսեցին հետաքրքրություն ցույց տալ։ Արնե և Մարի Էն Միլդները՝ Ալտայում ծառայող հատուկ ռահվիրաները, Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցին այս ազնվասիրտ մարդկանց հետ։ Հաճախ ուսումնասիրությանը 10-ից 12 հոգի էր ներկա լինում։ Նրանց կեսը դարձավ Վկա։

Ալտայում ծառայող Հարտվիգ Միենա անունով մի սաամի ռահվիրա, որը հեռավոր տարածքներում ապրող մարդկանց մոտ գնում էր ձյունագնացով, ասում է. «Սաամիների տարածքում քարոզելը դժվար է։ Տարածությունների միջև հեռավորությունը մեծ է, բացի այդ, շատերը կապված են իրենց ավանդույթներին։ Սակայն նրանք հյուրասեր են, ու մեզ հաջողվել է մի քանի ուսումնասիրություն սկսել»։

ՉԻՐԱԿԱՆԱՑԱԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ

1960-ականների և 1970-ականների կեսերից սկսած՝ քարոզիչների թիվը գնալով ավելանում էր։ Սակայն 1975թ. որոշ եղբայրների համար հավատի փորձություն եղավ։ Երբ այդ թվականին մեծ նեղությունը չեկավ, մի քանիսը թողեցին կազմակերպությունը, և 1976–1980թթ.-ին քարոզիչների թիվը որոշակիորեն նվազեց։ Մյուսներն էլ հուսախաբ եղան և մի որոշ ժամանակով քրիստոնեական գործունեության մեջ թուլացան։ Իսկ ինչպե՞ս վարվեց մեծամասնությունը։

Հանս Յակոբ Լիլետվեդը ասել է. «1975 թվականի հետ կապված մեծ սպասելիքներ և ոգևորվածություն կար, սակայն հավատս դրանից չէր կախված»։

Երկար տարիներ հավատարմորեն ծառայած Ջոն և Էդիթ Յոհանսեննները ասել են. «Մենք չէինք նվիրվել Եհովային կոնկրետ ժամանակով, ուստի առանց շեղվելու շարունակեցինք անել այն, ինչ անում էինք»։

Լիա Սորենսենը նշել է. «Ես Եհովային ծառայելու եմ հավիտյան։ Կարևոր չէ, թե վերջը երբ կգա՝ 1975 թվականին, թե ավելի ուշ»։

ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Քանի որ 1970-ականների վերջին մասնաճյուղում գործը շատացավ, ավելի շատ բեթելցիների, հետևաբար ավելի շատ բնակելի սենյակների և աշխատատեղերի կարիք առաջացավ։ Ուստի 1979թ.-ին Կառավարիչ մարմինը հավանություն տվեց նոր մասնաճյուղ կառուցելու։ 1980թ. վերջին եղբայրները մի հարմար տարածք գտան Իտրե Էնեբակ գյուղում՝ Օսլոյի կենտրոնից մոտ 30 կիլոմետր հեռու։

Շինարարության հետ կապված ծախսերը նվազագույնի հասցնելու համար կամավորներ հրավիրվեցին։ Ինչ խոսք, հսկայական գործ էր շինարարական պարագաներ ձեռք բերելը, սնունդով ապահովելը, մոտ 100 հոգու կացարան տրամադրելը և այդ ողջ նախագիծը կոորդինացնելը։

Որքա՜ն ուրախալի էր տեսնել, որ ավելի քան 2000 նորվեգացի և օտարերկրացի եղբայրներ ու քույրեր «հոժար կամքով տրամադրում են» իրենց այս գործին (Սաղ. 110։3)։ Շատերը կարտոֆիլ, միրգ, հաց, ձու, ձկներ, հագուստ և տարբեր տեսակի բանջարեղեն, ինչպես նաև այլ պարագաներ նվիրաբերեցին։ Մյուսները անտառում ծառեր էին կտրում, ուրիշները շինարարության վայրում գտնվող փոքր արհեստանոցում գերաններից տախտակներ էին պատրաստում։ Բազմաթիվ եղբայրներ էլ ֆինանսական նվիրաբերություններ և փոխառություններ արեցին։

Որոշ հմուտ և փորձառու աշխատողներ կարողացան սահմանափակ ժամկետով օգնել, ուստի գործի մեծ մասը արվեց ոչ հմուտ կամավորների կողմից։ Ջոն Ջոնսոնը, որը էլեկտրականության համար էր պատասխանատու, նշում է, որ սկզբում ինքը և այլ վերակացուներ վստահ չէին իրենց ուժերին։ Նա պատմում է. «Կամավորները սովորեցին, թե ինչպես պետք է անեն գործը և ընտիր գործ արեցին։ Զարմանում էինք, որ խնդիրները արագ լուծվում են, և ամեն ինչ լավ է ստացվում։ Ակնհայտ էր, որ Եհովա Աստված է առաջնորդում շինարարությունը»։

Կամավորների ժրաջանության, եղբայրների և քույրերի առատաձեռնության ու Եհովայի օրհնության շնորհիվ գործը հաջողությամբ առաջ գնաց։ Շինարարությունը սկսվեց 1981թ. սկզբին, և 1984թ. մայիսի 19-ին Կառավարիչ մարմնի անդամ Միլթոն Հենշելի այցելության ժամանակ տեղի ունեցավ նոր մասնաճյուղի նվիրումը։ Շինարարական նախագիծը ինքնին մեծ ուրախության աղբյուր էր և նպաստեց նորվեգացի եղբայրների միասնությանը։ Դրանից հետո շինարարությանը մասնակցած կամավորներից շատերը սկսեցին ծառայել որպես ենթառահվիրաներ և ռահվիրաներ։

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ Է ԸՆԹԱՆՈՒՄ

1928թ.-ին Ֆիելթվետից չորս եղբայրներ Բերգենի արվարձանային տարածքներից մեկում Եհովայի երկրպագուների համար կառուցեցին առաջին սրահը։ 1980-ականների սկզբներին մի քանի ժողովներ կառուցեցին կամ գնեցին Թագավորության սրահներ։ Այդուհանդերձ, շատ ժողովներ հանդիպումները անցկացնում էին վարձու անհարմար շինություններում։ Մասնաճյուղի շինարարության ընթացքում որոշ եղբայրներ մտածեցին, թե ինչպես կարող են խթանել Թագավորության սրահների շինարարությունը։ Նրանք լսել էին, որ Միացյալ Նահանգներում և Կանադայում եղբայրները արագացված ծրագրով սրահներ են կառուցում և մտածում էին, որ եթե այդ եղբայրները կարողանում են Եհովայի օգնությամբ նման նախագծեր իրագործել, ապա իրենք էլ կարող են։

Եղբայրները պատրաստեցին գծագրեր և 1983թ.-ին Աշիմում փորձնական նախագիծ կազմելուց հետո 1984թ.-ին Ռորվիկում, Ստեյնխիերում և Ալտայում երեք Թագավորության սրահների արագացված շինարարություն նախաձեռնեցին։ Ինչպե՞ս։ Նախապես պատրաստեցին հիմքերը, հետո ճշգրտորեն կոորդինացրին կամավորներին՝ հմուտ և ոչ հմուտ, որպեսզի շինարարության տարբեր փուլեր հնարավոր լինի ավարտին հասցնել ընդամենը մի քանի օրում։

Հաջորդ տասը տարիների ընթացքում Նորվեգիայում արագացված ծրագրով կառուցվեցին մոտ 80 Թագավորության սրահներ։ Ավելի ուշ նորվեգացի եղբայրները մեկնեցին Իսլանդիա՝ երեք Թագավորության սրահ կառուցելու նպատակով։ Չնայած Նորվեգիայի ժողովների մեծ մասը այսօր ունի Թագավորության սրահներ, սակայն այս ոլորտում դեռ բավականին գործ կա անելու։ Հին սրահները պետք է վերանորոգվեն, որոշ սրահներ պետք է մեծացվեն և դեռ նոր սրահներ էլ պետք է կառուցվեն։

«ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱՆՈՒՄ Է»

Հարմարավետ ու գեղեցիկ սրահների շինարարությունը մեծ թափ առավ։ Ինչ խոսք, այդ շինարարական գործընթացը մեծ վկայություն եղավ մարդկանց համար։ Օրինակ՝ 1987թ.-ին երեք եղբայրներ հանդիպեցին Ֆրեդրիկստադ քաղաքի պաշտոնյաների հետ՝ Թագավորության սրահի շինարարության հետ կապված հարցեր քննարկելու նպատակով։ Այդ պաշտոնյաները ծիծաղեցին, երբ իմացան, որ եղբայրները ուզում են երեք օրում սրահ կառուցել։ Սակայն արդեն առաջին օրը նրանք հասկացան, որ շինարարությունը կավարտվի ժամանակին։ Երկրորդ օրը պաշտոնյաներից մեկը շինարարության վայր հրավիրեց փողային գործիքներ նվագող երաժշտական խմբի, որպեսզի նրանք կամավորների համար նվագեն՝ այդպիսով զղջում արտահայտելով, որ մինչ այդ թերահավատությամբ է լցվել նրանց հանդեպ։ Մի կին, որը հետևում էր 1990թ. Արենդալ քաղաքում Թագավորության սրահի շինարարությանը, ասաց. «Անհավատալի է, որ դուք՝ Վկաներդ, կարող եք այսքան արագ սրահ կառուցել, սակայն ինձ ավելի շատ տպավորում են ձեր ժպտացող և ուրախ դեմքերը»։

Այսօր գործում են երկու Տարածաշրջանային շինարարական կոմիտեներ, որոնք վերահսկում են Թագավորության սրահների շինարարությունը ողջ Նորվեգիայում։ Եղբայրներն ու քույրերը իրենց անձերը հոժարակամորեն տրամադրել են ավելի մեծ նախագծեր իրականացնելու համար։ Օրինակ՝ 1991 և 1992թթ.-ին եղբայրները ընդարձակեցին մասնաճյուղի տարածքը։ Իսկ 1994թ.-ին Համաժողովների մի գեղեցիկ սրահ կառուցվեց Օսլոյում։ 2003թ.-ին Բերգենում նախաձեռնվեց մեծ Թագավորության սրահի շինարարություն, որը կարելի էր օգտագործել նաև համաժողովների համար։

Այս համագործակցությունն ու միասնությունը դրական ազդեցություն թողեցին Եհովայի ծառաների վրա։ Մի եղբայր, որը 1983թ.-ից սկսած մասնակցում է Թագավորության սրահների շինարարությանը, ասում է. «Ժողովների միջև ավելի ամուր կապ է ստեղծվում։ Եղբայրությունը զորանում է, ընկերություններ են հաստատվում, նաև բարելավվում են մեր հմտությունները»։

ԱՇԽՈՒՅԺ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԲԵԹԵԼՈՒՄ

Նոր մասնաճյուղի շինարարության ավարտից հետո բեթելցիների թիվը ավելացավ, ինչը նպաստեց Նորվեգիայում քարոզչական գործի առաջխաղացմանը։ Օրինակ՝ ավելի շատ գրականություն թարգմանվեց նորվեգերենով։ Նշանակալից էր 1996թ., քանի որ լույս տեսավ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» («Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» 1991թ.-ին էր լույս տեսել)։ Այսօր գրեթե բոլոր հրատարակությունները առկա են, այդ թվում նաև «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանը։

Նոր մասնաճյուղում անհրաժեշտ էր նաև ձայնագրման ստուդիա ստեղծել։ Սկսած 1960-ականներից՝ համաժողովի ներկայացումները ձայնագրվում էին Թագավորության սրահներում և նախկին մասնաճյուղի ներքնահարկում կամ վերնահարկում։ Պայմանները բարենպաստ չէին, և աղմկոտ երթևեկության պատճառով հաճախ կարիք էր լինում դադարեցնելու ձայնագրությունը։ Սակայն նոր մասնաճյուղի ձայնագրման ստուդիան մեծապես նպաստեց ներկայացումների, տեսաֆիլմերի և Թագավորության երգերի վոկալ կատարումների ձայնագրություններին։ Մասնաճյուղը նաև «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի ձայնագրություններ է անում նորվեգերենով, ինչպես նաև ողջ Աստվածաշունչը ու մի քանի այլ գրքեր սեղմապնակների (CD) վրա է ձայնագրում։ Դրանք առկա են նաև www.pr418.com վեբ կայքում։

ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ԿԱՐԻՔ ԿԱՐ

Շատ քարոզիչներ և ռահվիրաներ տեղափոխվեցին չնշանակված տարածքներ, այնքան հեռու, որքան հյուսիսում գտնվող Սվալբարդ կղզեխումբն է, օրինակ, Լոնգյիրբիեն գյուղը։ Այլ քարոզիչներ էլ տեղափոխվեցին մեկուսի տարածքներ՝ քարոզելու բարի լուրը և ժողովներ հիմնելու։

Երբ 1950թ.-ին Ֆին և Տորդիս Յենսենները ամուսնացան, իմացան, որ Համմերֆեստում՝ աշխարհի ամենահյուսիսային քաղաքում, քարոզիչների կարիք կա։ Նրանք շատ փող չունեին, բայց ունեին հաստատակամություն, վճռականություն և հեծանիվ։ Ուստի հեծանիվներով ճանապարհորդեցին Բուդյոյից մինչև Համմերֆեստ, որը մոտ 900 կիլոմետր ճանապարհ էր։ Երբ արդեն անցել էին տարածքի կեսը, նրանց ընկերներից մի քանիսը գումար ուղարկեցին, ու նրանք կարողացան տարածքի մյուս կեսը անցնել նավակով։ Ֆինն ու Տորդիսը սկսեցին ժրաջանորեն քարոզել Համմերֆեստում և մարդկանց հրավիրել ունկնդրելու հանրային ելույթներ, որոնք ամեն շաբաթ ներկայացնում էր Ֆինը։ Եհովան օրհնեց նրանց անխոնջ ջանքերը, և շուտով փոքր ժողով հիմնվեց։

1957թ.-ին Տրոնհեյմում տեղի ունեցած մարզային համաժողովի ժամանակ հռետորներից մեկը քաջալերեց քարոզիչներին նպատակ դնել ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կա։ Վիգո և Քերըն Մարկուսսենները, որոնք ապրում էին Ստավանգերում, ուշադրությամբ լսում էին ելույթը, և Վիգոն թեթևակի արմունկով հրեց Քերընին։ Վերջինս անմիջապես հասկացավ ամուսնու ակնարկը։ «Ստավանգերում մեզ մնում են հաշված օրեր»,— մտածեց Քերընը։ Բայց ինչպե՞ս կարձագանքեին նրանց երեք աղջիկները, որոնք 11-ից 14 տարեկան քարոզիչներ էին։

Երբ համաժողովից հետո Մարկուսսենները ընտանիքով քննարկեցին այս հարցը, բոլորը համաձայնվեցին տեղափոխվել։ Ի պատասխան նրանց նամակին՝ մասնաճյուղը խնդրեց տեղափոխվել Բրումունդալ, որտեղ անգամ ժողով չկար։ 1958թ.-ին Վիգոն և Քերընը վաճառեցին իրենց տունը, կահույքի խանութը և ընտանիքով տեղափոխվեցին ապրելու գերանակապ մի տնակում, որը գտնվում էր Բրումունդդալ քաղաքի մոտ։ Եհովան օրհնեց նրանց՝ անձնազոհ ոգի դրսևորելու համար, և հետագա տարիներին շատերը, որոնց հետ նրանք Աստվածաշունչ էին ուսումնասիրել, ընդունեցին ճշմարտությունը։ Ժամանակի ընթացքում աղջիկները առանձնացան ծնողներից, և Վիգոն ու Քերընը նոր նշանակում ստացան՝ շրջագայական ծառայություն։ Բրումունդալում արդեն 40 եռանդուն քարոզիչներից բաղկացած ժողով կար։

Երիտասարդ ամուրի եղբայրները նույնպես Թագավորության շահերը առաջ տանելու նպատակով տեղափոխվեցին այնպիսի տարածքներ, որտեղ ժողովներ չկային։ 1992թ.-ին մի խումբ ռահվիրա եղբայրներ, որոնց մեծ մասը 19 տարեկան էր, տեղափոխվեցին Մոլեյ (Նուրֆիորդ)՝ օգնելու այն անհատներին, ովքեր հետաքրքրություն են ցույց տվել։ Քարոզելուն պես նրանք անմիջապես սկսեցին ժողովի հանդիպումներ անցկացնել իրենց վարձած տանը։ Մի կին, որի հետ ուսումնասիրություն էին սկսել, շատ հյուրասեր էր և եղբայրների համար հոգատար մայր էր դարձել։ Ավելի ուշ մի երեց իր կնոջ հետ տեղափոխվեց Մոլեյ, և ժողով հիմնվեց։ Երիտասարդ եղբայրները լավ հուշեր ունեն. նրանք աստվածաշնչյան բազում ուսումնասիրություններ են անցկացրել, ժողովում տարբեր հանձնարարություններ են կատարել և զորության աղբյուր են եղել նորաստեղծ ժողովի համար։ Նրանցից մեկն ասել է. «Դա կարծես հոգևոր արկած էր, եզակի հնարավորություն հոգևորապես աճելու»։ Նման եղբայրների ժրաջանության շնորհիվ Նուրֆիորդի ժողովում այսօր կան մոտ 30 քարոզիչներ, որոնք 50–60 աստվածաշնչյան ուսումնասիրություններ ունեն։

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ

Վերջին 20 տարիներին մեծ թվով մարդիկ են ներգաղթել Նորվեգիա։ Հետևաբար քարոզիչները մեծ ջանքեր են թափել նրանց մայրենի լեզվով վկայություն տալու համար։ Նորվեգիայում առաջին օտարախոս ժողովը հիմնվեց 1986թ.-ին։ Այն կոչվում էր «Օսլոյի լատինական ժողով», քանի որ այդ ժողովում կային իսպանախոս և պորտուգալախոս մարդիկ՝ մեծ մասամբ Լատինական Ամերիկայից։ Այդ ընթացքում քարոզիչները սկսեցին նաև վկայություն տալ Օսլոյում ապրող անգլիախոս մարդկանց։ Ծառայության ժամանակ քարոզիչները հանդիպում էին հետաքրքրություն ցույց տվող շատ մարդկանց, հատկապես Աֆրիկայից և Ասիայից եկած։ Ոմանց հանդիպում էին փողոցի վկայության ժամանակ, մյուսներին՝ ներգաղթյալների ճամբարներում։ Անգլիախոսների փնտրելու համար քարոզիչները օգտագործում էին նաև հեռախոսագրքեր։ Այդպես աստվածաշնչյան շատ ուսումնասիրություններ սկսվեցին, և 1990թ.-ին Օսլոյում անգլիական ժողով կազմավորվեց։

Այդ ժամանակից շատ նորվեգացի քարոզիչներ սկսեցին օտար լեզուներ սովորել։ Օտարախոս քարոզիչների օգնությամբ նրանք հաստատել են խմբեր կամ ժողովներ նրանց համար, ովքեր խոսում են անգլերեն, արաբերեն, թամիլերեն, իսպաներեն, լեհերեն, չինարեն, պարսկերեն, փենջաբի, ռուսերեն, սերբա-խորվաթերեն, տագալոգ և տիգրինիա լեզուներով։

Ժեստերի լեզվով խոսողների մեջ նույնպես աճ նկատվեց։ Կազմակերպությունը մեծ ջանքեր է թափել օգնելու մի քանի հազար խուլ ու համր մարդկանց, ովքեր օգտագործում են նորվեգերեն ժեստերի լեզուն։ 1970-ականներին եղբայրները սկսեցին ժեստերի լեզվով թարգմանել որոշ ժողովների, համաժողովների ելույթներ։ Արդյունքում մի քանի քարոզիչներ սկսեցին ժեստերի լեզու սովորել։ Ժեստերի լեզվով խմբեր կազմավորվեցին որոշ ժողովներում, և 2008թ.-ին Օսլոյում ստեղծվեց ժեստերի լեզվով առաջին ժողովը։ Ողջ Նորվեգիայում կան մոտ 25 խուլ ու համր քարոզիչներ, որոնք օգտվում են այն հրատարակություններից, որ թարգմանվել են նորվեգերեն ժեստերի լեզվով և առկա են թվային տեսասկավառակի վրա (DVD)։

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԻ ԿՈՄԻՏԵՆԵՐ

Քանի որ Եհովայի վկաները արյան փոխներարկում չեն անում, հաճախ Վկա հիվանդների համար դժվար էր լինում ստանալ անհրաժեշտ բուժում, որը նրանց համար ընդունելի է։ Նման դեպքերում Վկաներին օգնելու և բուժման այլընտրանքային ձևերի վերաբերյալ տեղեկություններ հայտնելու համար կազմակերպությունը 1990թ.-ին Նորվեգիայում հիմնեց Հիվանդանոցների հետ կապի կոմիտեներ (ՀԿԿ)։ 1990թ.-ից մինչև 2010թ. այս կոմիտեներում ծառայող եղբայրները մոտ 70 հանդիպումներ ունեցան հիվանդանոցների բժշկական անձնակազմերի հետ և ավելի քան 500 հոգու բժշկական աջակցություն ցույց տվեցին։ Նրանք կարողացան կապ հաստատել դրական տրամադրվածություն ունեցող բժիշկների հետ, և այդ կոմիտեների կողմից տրամադրվող տեղեկությունների շնորհիվ ավելի շատ բժիշկներ սկսեցին այլընտրանքային մեթոդներ կիրառել։ Հիվանդներին այցելող խմբերը նույնպես մեծ գործ են արել, ինչը հիվանդները և նրանց ընտանիքները շատ են գնահատում։

Հելեն անունով մի երիտասարդ ռահվիրայի դեպքը ցույց է տալիս, թե որքան կարևոր դեր ունի ՀԿԿ-ն։ 2007թ.-ին այս քույրը լուրջ հիվանդություն ձեռք բերեց և տեղափոխվեց տեղի հիվանդանոց։ Նրա արյան տոկոսը արագորեն իջնում էր, և բժիշկները ճնշում էին նրան, որ արյան փոխներարկում ընդունի՝ նշելով, որ դա նրա կյանքը փրկելու միակ միջոցն է։ ՀԿԿ-ի օգնությամբ նա տեղափոխվեց ավելի մեծ հիվանդանոց, որը ապահովված էր վերջին սարքավորումներով։ Երբ Հելենն ու մայրը եկան հիվանդանոց, ՀԿԿ-ից մի եղբայր արդեն այնտեղ էր՝ օգնելու և քաջալերելու համար։ Հիվանդանոցը համաձայնվեց Հելենին այնպիսի բուժում նշանակել, որը կխթանի նրա արյան կարմիր գնդիկները։ Մի քանի օրից արյան տոկոսը հասավ իր նորմային, և կարճ ժամանակ անց Հելենի կյանքը այլևս վտանգի տակ չէր։ Այսօր Հելենը առողջ է։ Նա երախտապարտ է, որ բժիշկները հարգել են իր համոզմունքները։ Հելենը և նրա մայրը ասում են. «Մենք հիացած ենք, թե ինչպես է Եհովայի կազմակերպությունը գործում, և երբեք չենք մոռանա, թե ինչպես եղբայրներն ու քույրերը աջակցեցին մեզ և աղոթեցին մեզ համար»։

ՄԵԴԻԱՅԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Հատկապես 1989 և 1992 թվականներին Նորվեգիայում Եհովայի վկաները դարձան զրպարտչական քարոզարշավի զոհ։ Թերթերում, ամսագրերում, ռադիոյով և հեռուստատեսությամբ սկսեցին բացասական տեղեկություններ տարածել։ Այս հակառակության գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ Վկաները հետևում են այն բոլոր պատվերներին, որ Աստվածաշունչը նշում է ընկերակցությունից զրկված մարդկանց վերաբերյալ (1 Կորնթ. 5։9–13; 2 Հովհ. 10)։ Այս պատճառով Վկաները տհաճ իրավիճակներում էին հայտնվում ընտանիքում, աշխատավայրում, դպրոցում, ինչպես նաև ծառայության ժամանակ։ Թեև Հիսուսի հետևորդները չեն զարմանում, որ նախատվում են, սակայն այդ պայմաններում հեշտ չէր դիմակայել (Մատթ. 5։11, 12)։

Մի եղբայր ասում է. «Դա շատ դժվար ժամանակաշրջան էր, բայց իր դրական կողմերն էլ ուներ։ Ես մղվեցի վերանայելու, թե իմ հավատալիքները աստվածաշնչային ինչ հիմք ունեն։ Հավատս ամրանում էր, երբ խորհրդածում էի հավատարիմ և իմաստուն ծառայից ստացած հոգևոր կերակուրի շուրջ։ Կարծում եմ՝ այդպես զորություն էինք ստանում հավատի փորձություններին դիմակայելու համար»։

Իսկ մի շրջանային վերակացու նշում է. «Ոգևորիչ էր տեսնել, թե որքան քաջ ու համարձակ էին եղբայրներն ու քույրերը այդ ընթացքում։ Լավագույն պատասխանը, որ կարող էին տալ այդ հակառակությանը, ավելի շատ ծառայելն էր, հատկապես փողոցի վկայություն տալը։ Բարեբախտաբար, շատ Վկաներ դրական արձագանքեցին»։

Ընկերակցությունից զրկված մի անձնավորություն, ի տարբերություն մեդիայի հրահրած հակասուրբգրային պրոպագանդայի, այլ վերաբերմունք ուներ Աստվածաշնչի այդ պատվերի հանդեպ։ Ֆրեդը պատմում է. «Երբ 20 տարեկանում զրկվեցի ընկերակցությունից, սկսեցի լրջորեն մտածել իմ կյանքի մասին։ Ճիշտ է, տեղի ունեցածը ինքնին հաճելի բան չէր, բայց ընկերակցությունից զրկվելը դրական ազդեցություն ունեցավ։ Կարծես Եհովան ինձ ասեր՝ «որդի՛ս, հիմա պետք է խելքդ գլուխդ հավաքես, եթե չուղղվես, կքաշվես»։ Ես կարևոր դաս սովորեցի ու թողեցի իմ մեղավոր ընթացքը։ Հաճույքներով տարվելու փոխարեն՝ սկսեցի լրջորեն վերաբերվել ճշմարտությանը։ Բացի այդ, նկատեցի, որ ընկերներիցս մի քանիսը հոգևորապես առաջադիմեցին, ինչը մղեց ինձ զղջալու»։ Ֆրեդը փոխեց իր ապրելակերպը, վերականգնվեց և այսօր ծառայում է որպես երեց։

ՊԱՏՐԱՍՏ ԵՀՈՎԱՅԻ ՕՐՎԱՆ

Չնայած նյութապաշտական ոգու ազդեցությանը և գնալով մեծացող անտարբերությանը՝ Եհովայի ծառաները շարունակում էին առաջին տեղում դնել հավատ զորացնող հոգևոր գործերը, օրինակ, ամեն օր Աստվածաշունչ ընթերցելը և ժողովի հանդիպումներին հաճախելը։ Մեծ թվով քարոզիչներ սկսեցին ավելի շատ մասնակցել քարոզչությանը՝ ծառայելով որպես ռահվիրաներ։ Մի եղբայր, արտահայտելով շատերի զգացմունքները, ասում է. «Եթե պատրաստ չեմ Եհովայի օրվան վաղը, ապա պատրաստ չեմ լինի նաև այն ժամանակ, երբ այդ օրը գա։ Մենք պետք է անընդհատ առաջ գնանք։ Այդ օրը մի օր կգա»։ Անկասկած, հենց այսպիսի տրամադրվածությունն է եղել քարոզիչների թվի աճի պատճառը՝ 2001թ.-ից սկսած։

Ժողովների առաջադիմության հարցում մեծ դեր է ունեցել նաև Ծառայության կատարելագործման դպրոցում (այսօր կոչվում է «Աստվածաշնչյան դպրոց ամուրի եղբայրների համար») եղբայրների ստացած աստվածապետական կրթությունը։ Դպրոցն ավարտած մի եղբայր ասում է. «Աստվածաշունչը ութ շաբաթում ուսումնասիրելը օգնեց ինձ ճշմարտությունը խորությամբ հասկանալու։ Շատ բաներ ավելի իրական դարձան ինձ համար»։ Վերջին երկու տասնամյակներում ավելի քան 60 ուսանողներ զորացրել են ժողովները և մղել քարոզիչներին ակտիվորեն ծառայելու։

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ

Շատերը, ովքեր մկրտվեցին ու դարձան Եհովայի վկաներ, ճշմարտությունը սովորել են տարիների ընթացքում իրենց ծնողներից։ Նորվեգացի որոշ քարոզիչներ Վկաների երրորդ, չորրորդ կամ հինգերորդ սերունդն են։ Իվան Գոսոդդենը Ինգիբրետ Անդերսենի՝ Շիեն քաղաքի առաջին Աստվածաշունչ ուսումնասիրողի ծոռն է։ Նա ասում է. «Հաճախ մտածում եմ, թե որքան երջանիկ եմ, որ ծնվել եմ այնպիսի ընտանիքում, որը Եհովային ծառայելը առաջնահերթ է համարել։ Անձնական ուսումնասիրությունը, Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունը և լավ ընկերները, որոնք ունեին նույն հոգևոր նպատակները, որ ես ունեի, օգնեցին ինձ ամուր մնալու ճշմարտության մեջ»։ Իվանի տղաները՝ Անդրեն և Ռիչարդը, նույնպես շատ թանկ են գնահատում իրենց հոգևոր ժառանգությունը։

Ռահվիրա Բենտե Բուն, որը «Հռութ» նավի վրա որպես ռահվիրա ծառայած Մագնուս Ռանդալի թոռնուհին է, ասում է. «Շատ ուրախ եմ, որ մեծացել եմ Վկաների ընտանիքում։ Կյանքս նման ձևով սկսելը շատ խնդիրներից ու դժվարություններից է հետ պահում։ Ես ուզում եմ կյանքս օգտագործել ուրիշներին բարիք անելու համար»։

Որոշ երիտասարդներ, ովքեր մի պահ հոգևորապես թուլացել էին, հետագայում դարձան եռանդուն Եհովայի վկաներ։ Բերգենում ապրող Թոմաս և Սերինե Ֆոյսկանգերները մեծացել են քրիստոնեական ընտանիքում, բայց դանդաղ են հոգևորապես առաջադիմել։ Ի՞նչն է օգնել նրանց փոխվելու։

Թոմասը պատմում է. «2002թ.-ին մի երիտասարդ եղբայր, որը ավարտել էր Ծառայության կատարելագործման դպրոցը, նշանակվեց մեր ժողով։ Նա ինձ ներգրավեց ծառայության մեջ և օգնեց հոգևոր նպատակներ դնելու»։

25 տարեկանում Թոմասը ամուսնացավ Սերինեի հետ, և 2007թ.-ին նրանք տեղափոխվեցին Բոտսֆյորդ (Ֆինմարկ)՝ օգնելու մի ռահվիրա զույգի։ Շատ չանցած՝ Թոմասը և Սերինեն նույնպես դարձան ռահվիրաներ։ 2009թ.-ին նրանք երեք ամիս ծառայեցին չնշանակված տարածքում Չոլեֆիորի գյուղերից մեկում, որտեղ նրանք և իրենց ընկերակցող մի քանի քարոզիչներ ավելի քան 30 ուսումնասիրություն սկսեցին։ Հետո Թոմասն ու Սերինեն տեղափոխվեցին Չոլեֆիոր՝ օգնելու հետաքրքրություն ցույց տված անհատներին։ Այսօր նրանք կանոնավորաբար մոտ երեք ու կես ժամ մեքենայով ճանապարհ են անցնում մարդկանց հոգևոր օգնություն ցույց տալու համար։ Նրանց կյանքը հարուստ է։ Սերինեն ասում է. «Իմ կյանքը պարզ է և ուրախ։ Մենք շատ բան չունենք, հետևաբար չունենք նաև շատ խնդիրներ»։

ՀԱՎԱՏՈՎ ՍՊԱՍԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

Նորվեգիայում կյանքը շատ է փոխվել այն ժամանակվանից, երբ Աստվածաշունչ ուսումնասիրող Նուդ Համմերը և ուրիշները սկսեցին քարոզել այս երկրում։ Սկզբում Եհովայի ծառաները տարբերվում էին, քանի որ աստվածաշնչային ճշմարտությունները սովորեցնում էին այնպիսի կրոնական հասարակության մեջ, որում գերիշխող ազդեցություն ունեին կեղծ ուսմունքներ սովորեցնող եկեղեցիները։ Տարիների ընթացքում անթիվ-անհամար ազնվասիրտ մարդիկ ուրախությամբ սովորեցին Աստվածաշնչի մասին և դիրք բռնեցին ճշմարիտ երկրպագության կողմը։

Այսօր, սակայն, Նորվեգիայում այլ կրոնական մթնոլորտ է։ Քչերն են հավատում Աստծուն, և այդ պատճառով մեծամտություն կդիտվի պնդելը, որ գոյություն ունի միայն մեկ ճշմարիտ կրոն։ Ժամանակ և ջանքեր են անհրաժեշտ, որ հետաքրքրություն ցույց տվող անհատները աստվածաշնչային գիտելիքներ ձեռք բերեն և հավատ զարգացնեն Աստծու և Աստվածաշնչի հանդեպ։ Հաճախ շատ երկար ժամանակ է պետք Աստվածաշնչի չափանիշներին հարմարվելու համար։ Այդուհանդերձ, Եհովան շարունակում է անկեղծ սրտով մարդկանց ձգել դեպի իրեն՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում՝ հեռավոր գյուղերում, թե ժամանակակից բազմահարկ շենքերով լեցուն մարդաշատ քաղաքներում (Հովհ. 6։44)։

Ինչպեսև աշխարհի մնացած մասերում, Նորվեգիայում ապրող Վկաները նույնպես թանկ են գնահատում Գերագույն Տիրոջը՝ Եհովային, «անվախորեն սուրբ ծառայություն մատուցելու պատիվը» (Ղուկ. 1։74)։ Այս հսկայական տարածքում արդարամիտ մարդկանց որոնելիս նրանք տեսնում են ակնածանք ներշնչող դրախտային այնպիսի գեղատեսիլ տեսարաններ, որոնք հիշեցնում են, թե ապագայում ինչպիսին է լինելու ողջ երկիրը։ Նորվեգիայում ծառայող Եհովայի երկրպագուները իրենց համաշխարհային եղբայրության հետ անձկագին սպասում են այն օրվան, երբ Աստծու Թագավորությունը մեր չքնաղ մոլորակի ամեն մի անկյունում կիրագործի Աստծու կամքը (Դան. 2։44; Մատթ. 6։10)։

[մեջբերում 106-րդ էջի վրա]

Դա Իվենին չէր կանգնեցնում. նա ոտաբոբիկ էր գնում հանդիպումներին

[մեջբերում 111-րդ էջի վրա]

«Ես անկողին մտա որպես հիսունական, բայց արթնացա որպես Եհովայի վկա»

[մեջբերում 122-րդ էջի վրա]

«Մեկ է, չենք կարող խլել ձեր հավատը»

[մեջբերում 157-րդ էջի վրա]

«Որդի՛ս, հիմա պետք է խելքդ գլուխդ հավաքես, եթե չուղղվես, կքաշվես»

[շրջանակ/​նկար 90-րդ էջի վրա]

Ընդհանուր տեղեկություններ

Նորվեգիան հայտնի է իր հրաշագեղ ֆիորդերով և վեր խոյացող լեռներով, ինչպես նաև հազարավոր կղզիներով։ Այն փոքր-ինչ մեծ է Իտալիայից, եթե չհաշվենք իր տարածքի մեջ մտնող Սվալբարդ կղզեխումբը, որն ընկած է մայրցամաքի և Հյուսիսային բևեռի միջև։ Թեև Նորվեգիայում, հատկապես հյուսիսային շրջաններում կարող են ուժգին ցրտեր լինել, բայց Ատլանտյան տաք ջրերի հոսանքների և տաք քամիների շնորհիվ ամբողջ երկրում կլիման ավելի մեղմ է, քան մյուս երկրներում, որոնք գտնվում են միևնույն լայնության վրա։

Բնակչությունը։

Հինգ միլիոն բնակչության մեծ մասը նորվեգացիներ են, իսկ մոտ 10 տոկոսը ներգաղթյալներ։ Սաամները (նախկինում հայտնի էին որպես լապսեր) դեռ զբաղվում են ձկնորսությամբ և որսորդությամբ, ինչպես նաև պահում են հյուսիսային եղջերուներ։

Լեզուն։

Պետական լեզուն՝ նորվեգերենը, ունի երկու գրավոր ձև՝ բուկմոլ (գրքային լեզու), որն օգտագործվում է մեծամասնության կողմից ու շատ նման է դանիերենին, և նյունորսկ (նոր նորվեգերեն)։

Տնտեսությունը։

Նավթի ու գազի արդյունահանումը և մշակումը երկրի հիմնական եկամտի աղբյուրներն են։ Ամենաշատը ձկնամթերք է արտահանվում։ Նորվեգացիների միայն 3 տոկոսն է զբաղվում հողագործությամբ։

Սնունդը։

Ձկնեղենը, մսամթերքը, կարտոֆիլը, հացը և կաթնամթերքը նորվեգացիների սննդակարգի հիմնական մասն են կազմում։ Ֆարիկալը (շոգեխաշած ոչխարի միսն ու կաղամբը) հայտնի ազգային կերակուր է։ Վերջին տարիներին ներգաղթողների թվի աճի շնորհիվ ճաշացանկն ավելի միջազգային է դարձել։

[շրջանակ/​նկարներ 95-րդ և 96–րդ էջերի վրա]

Նա անմնացորդ ծառայեց Եհովային

ԹԵՈԴՈՐ ՍԻՄՈՆՍԵՆ

ԾՆՎԵԼ Է՝ 1864թ.

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ Է՝ 1905թ.

ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Անկախ առաքելական եկեղեցու նախկին քարոզիչ, որը դարձավ շրջանային վերակացու։

◼ ԵՐԲ Թեոդորը մեր հրատարակություններից իմացավ, որ դժոխքի գաղափարը հակասում է Աստվածաշնչին, Անկախ առաքելական եկեղեցում իր քարոզների ժամանակ սկսեց հերքել կեղծ ուսմունքները։ Նրա ունկնդիրներից շատերը հաճույքով էին լսում այդ քարոզները։ Բայց մի օր, երբ նա վերջացրեց իր քարոզը, նրան թղթի մի կտոր տվեցին, որում գրված էր. «Սա քո վերջին ելույթն էր այստեղ»։

1905 թվականին էր, երբ Թեոդորը իջավ Անկախ առաքելական եկեղեցու բեմից։ Հենց այդ տարի նա դարձավ Աստվածաշունչ ուսումնասիրող։ Դրանից հետո բազմաթիվ ելույթներ ներկայացրեց հարյուրավոր Աստվածաշունչ ուսումնասիրողների առջև, որոնք մեծապես գնահատում էին դրանք։ Թեոդորը տներ ներկելով հոգում էր ընտանիքի կարիքները, իսկ հանգստյան օրերին քարոզում էր և ուսուցանում։ Նա հմուտ ուսուցիչ էր, քանի որ գերազանց գիտեր Աստվածաշունչը և խոսում էր հանգիստ ու տրամաբանորեն։ Թեոդորը նաև հրաշալի ձայն ուներ և սովորաբար իր ելույթները սկսում ու ավարտում էր երգելով և ցիտրա նվագելով։

1919-ին, երբ նրա ընտանեկան հանգամանքները թույլ տվեցին, եղբայրը սկսեց ծառայել որպես շրջագայող վերակացու։ Թեոդորը մնաց այդ ծառայության մեջ մինչև 1935թ. և այցելեց Նորվեգիայի, Դանիայի ու Շվեդիայի ժողովները։ Դա դժվար աշխատանք էր, քանի որ նա ոչ միայն պետք է քաջալերեր ժողովներին և մեկուսի խմբերին, այլև պետք է ելույթներ ներկայացներ այն քաղաքներում, որտեղ ոչ մի Աստվածաշունչ ուսումնասիրող չկար։ Օրինակ՝ 12 ամիս տևող մի շրջագայության ժամանակ նա 190 վայր այցելեց Քրիստիանսանի (հարավ) և Տրոմսյոյի (հյուսիս) միջև ընկած տարածքում։ Այդ օրերին շրջագայող վերակացուները շատ վայրերում մեկ կամ երկու օրից ավել չէին մնում և իրենց ճանապարհը շարունակում էին, ինչ փոխադրամիջոցով էլ լիներ։

Թեև շատ քիչ էին այն վայրերը, որտեղ կային Աստվածաշունչ ուսումնասիրողներ, սակայն բոլոր տեղերում էլ բազմաթիվ հետաքրքրվող մարդիկ էին գալիս նրա հանրային ելույթը լսելու։ Օրինակ՝ երբ այցելեց Բուդյո, նա և Աննա Անդերսենը՝ մի ռահվիրա, որն այդ ժամանակ նույնպես այդ տարածք էր եկել, քարոզում էին և մարդկանց հրավիրում էին հանրային ելույթը լսելու։ Երբ եղբայրը ներկայացրեց ելույթը, ունկնդիրներից երկուսը՝ Յոհան և Օլա Բերնտսենները, առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերեցին։ Ելույթից հետո նրանք Թեոդորին և Աննային հրավիրեցին իրենց տուն, որ պատասխանեն իրենց հուզող աստվածաշնչյան հարցերին։ Արդյունքում Բերնտսենները դարձան Բուդյոյի առաջին Աստվածաշունչ ուսումնասիրողները։

1930-ականներին Թեոդորը մասնակցել է ձայնափողով նվագարկչի համար թողարկվող նորվեգերեն ելույթների մեծ մասի ձայնագրությանը։ Նա հավատարմորեն ծառայեց մինչև իր երկրային կյանքի ավարտը՝ 1955թ.։

[նկար 102-րդ էջի վրա]

Նա «քայլեց.... Աստծու հետ»

ԵՆՈՔ ԷՄԱՆ

ԾՆՎԵԼ Է՝ 1880թ.

ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1911թ.

ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. 1921–1945թթ. ծառայել է որպես մասնաճյուղի վերակացու։

◼ ԵՐԲ Ենոքը երիտասարդ էր և ապրում էր Շվեդիայում, աստվածաշնչյան արձանագրությունն այն մասին, որ «Ենոքը շարունակեց քայլել ճշմարիտ Աստծու հետ», մեծ ազդեցություն թողեց նրա վրա (Ծննդ. 5։22)։ Ուստի Ենոքը ցանկացավ իր անվանակցի պես վարվել։ Սակայն թե ինչ է նշանակում քայլել Աստծու հետ, նա իմացավ 31 տարեկանում, երբ կարդաց «Գրությունների ուսումնասիրության» առաջին հատորը։ Նա մկրտվեց, դարձավ Աստվածաշունչ ուսումնասիրող և ռահվիրայություն սկսեց։ Ավելի ուշ ծառայեց Շվեդիայի մասնաճյուղում։

1917թ.-ին Ենոքին Շվեդիայից ուղարկեցին Նորվեգիա՝ ծառայելու մասնաճյուղում։ 1921թ.-ից սկսած՝ նշանակում ստացավ այդ երկրում վերահսկելու քարոզչական գործը։ Այդ ժամանակ «Դիտարան ընկերության» գրասենյակը գտնվում էր այն նույն շենքում, որտեղ քույր Մարիա Դրայրի բնակարանն էր ու պեդիկյուրի սալոնը։ Երբ 1922թ.-ին նրանք ամուսնացան, Մարիայի ամբողջ բնակարանը օգտագործեցին որպես մասնաճյուղ։ Բեթելում ամուսինները միասին ծառայեցին մինչև Մարիայի մահը՝ 1944թ.։ 1953թ.-ին Ենոքը վերամուսնացավ ու նորից սկսեց ծառայել ռահվիրա։ Միշտ աչքի առաջ ունենալով իր երկնային հույսը՝ Ենոքը հավատարմորեն «քայլեց.... Աստծու հետ» մինչև իր մահը՝ 1975թ.։

[նկար 110-րդ էջի վրա]

Նա «կրակի կտոր էր»

ՎԻԼՀԵԼՄ ՈՒՀՐԵ

ԾՆՎԵԼ Է՝ 1901թ.

ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1949թ.

ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Խանդավառ քարոզիչ՝ չնայած մկանային հյուծող հիվանդությանը։

◼ ՎԻԼՀԵԼՄԸ ուներ մկանային հիվանդություն, որի պատճառով կաթվածահար էին եղել նրա ոտքերը, ու նա դժվարությամբ էր խոսում։ Բայց 1930-ականների կեսերին հենց որ իմացավ բարի լուրը, սկսեց պատմել ուրիշներին այն հրաշալի բաների մասին, որ սովորում էր։ Նա շարժիչով աշխատող եռանիվ հեծանվով մասնակցում էր ծառայությանը և կանոնավորաբար գնում էր Սորտլենդ նավահանգիստ (Վեստերոլեն կղզեխմբում)՝ ձայնափողով նվագարկչով աստվածաշնչյան ելույթներ հնչեցնելու և գրականություն բաժանելու։ Ժողովներից շատ հեռու լինելու և հիվանդության պատճառով Վիլհելմը մկրտվեց 1949-ին։ Բայց նա եռանդուն քարոզիչ էր։ Ծովափում անցորդներից շատերը ճշմարտությունը լսում էին Վիլհելմից. նրանցից ոմանք դարձան Եհովայի վկաներ։

Երբ Վիլհելմն արդեն ծեր էր, ապրում էր Տրոմսյոյի ծերանոցում։ Հավատակիցների օգնությամբ նա շարունակում էր քարոզել՝ նամակներ գրելով։ Քանի որ բարյացակամ էր և հաճելի վարվելակերպ ուներ, եղբայրը քաջալերանքի աղբյուր էր շատերի համար, այդ թվում ծերանոցի աշխատակազմի։ Երբ նա մահացավ, մենեջերն ասաց. «Մենք միշտ ուրախությամբ էինք նրա սենյակ գնում։ Հավատը նրան կրակի կտոր էր դարձրել»։

[շրջանակ/​նկար 113-րդ էջի վրա]

Նա պահեց իր խոստումը

ՅՈՀԱՆՆԵՍ ԿՈՐՍՏԱ

ԾՆՎԵԼ Է՝ 1903թ.

ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1931թ.

ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Ութ տարի ռահվիրա է ծառայել նավերով շրջելով։

◼ 1929թ.-ին Յոհաննեսը պառկած էր հիվանդանոցում, քանի որ բուժվում էր տուբերկուլյոզից։ Նա սկսեց կարդալ Աստվածաշունչը և խոստացավ Աստծուն, որ եթե առողջանա, կծառայի իրեն։

Հիվանդանոցից դուրս գրվելուց կարճ ժամանակ անց Յոհաննեսը մեծ հետաքրքրությամբ կարդաց Աստվածաշունչ ուսումնասիրողների գրքերից մի քանիսը։ Հետագայում նա ավելի շատ գրքեր վերցրեց ու ամեն մեկը կարդաց չորս-հինգ անգամ։ Շուտով Յոհաննեսը իր իմացած նոր ճշմարտությունները սկսեց պատմել ուրիշներին։ Իսկ երբ ամբողջովին առողջացավ, գնաց Բերգեն և այցելեց եղբայր Ռինգերեիդին, որն առաջարկեց նրան ռահվիրայություն սկսել։ Առանց վարանելու՝ Յոհաննեսը ռահվիրայության դիմում լրացրեց, թեև ծառայության մեջ շատ փորձ չուներ։

Ծառայելով ռահվիրա՝ 1931–1938թթ.-ին նա նավարկեց Նորվեգիայի ափամերձ ջրերով դեպի հյուսիս՝ մինչև Տրոմսյո նախ «Եսթեր» նավով, իսկ հետո մոտ մեկ տարի՝ «Հռութ» նավով։ 1939թ.-ին Յոհաննեսը դարձավ շրջագայող վերակացու Նորվեգիայի արևելյան մասում և այդ ընթացքում որոշ ժամանակ կես դրույքով ծառայեց Բեթելում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա ամուսնացավ Սիգրիդի հետ, ու միասին ռահվիրա ծառայեցին։ 1995թ.-ին Յոհաննեսը իր երկրային կյանքն ավարտեց Ֆրեդրիկստադում։

[շրջանակ/​նկար 132-րդ էջի վրա]

Ծառայում է այնտեղ, որտեղ կարողանում է

ՌԱՆԴԻ ՀՈՒՍԲԻ

ԾՆՎԵԼ Է՝ 1922թ.

ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1946թ.

ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. 1946թ.-ից լիաժամ ծառայության մեջ է։

◼ ՌԱՆԴԻԻ ծնողները որպես Եհովայի վկաներ մկրտվել են 1938թ.-ին։ Հետագայում նաև Ռանդին ընդունեց ճշմարտությունը։ 1946թ.-ին Ռանդին Բեթելում ծառայելու հրավեր ստացավ։ Այստեղ նա ծանոթացավ Չել Հուսբի անունով մի երիտասարդ եղբոր հետ։ Ամուսնությունից հետո նրանք սկսեցին ծառայել որպես ռահվիրաներ։ Տարիների ընթացքում նրանք հոգևորապես հարուստ կյանք են վայելել՝ մասնակցելով լիաժամ ծառայության տարբեր ձևերին, մինչև Չելի մահը՝ 2010թ.։

Վերջին տարիներին Ռանդին ոտքերի հետ կապված խնդիր ունի, ինչի պատճառով դժվարությամբ է բարձրանում աստիճաններով կամ դիք ճանապարհով։ Բայց հարթ տարածության վրա կարողանում է քայլել և հաճախ է Տրոնհեյմի փողոցներում ու խանութներում վկայություն տալիս։ Որպեսզի կարողանա բոլոր մարդկանց քարոզել բարի լուրը, Ռանդին իր հետ վերցնում է ամենաքիչը ութ լեզուներով գրականություն։ Բացի այդ, Ռանդիի ընկերները մեքենայով տանում են նրան այն բազմաթիվ մարդկանց մոտ, ովքեր կանոնավորաբար վերցնում են վերջին պարբերագրերը։

Այսօր Ռանդին չի կարողանում անել այնքան, որքան անում էր մի ժամանակ։ Այդուհանդերձ, նա շարունակում է ուրախություն և բավականություն ստանալ ամբողջ հոգով կատարած իր ծառայությունից՝ իմանալով, որ Եհովան չի մոռանում «իր աշխատանքը և այն սերը, որ դրսևորել է իր անվան հանդեպ» (Եբր. 6։10)։

[շրջանակ/​նկար 149-րդ էջի վրա]

Նա զգաց, թե ինչ զորություն ունի Աստծու Խոսքը

ՎԻԿՏՈՐ ՈՒԳԼԵԲԱԿԵՆ

ԾՆՎԵԼ Է՝ 1953թ.

ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1981թ.

ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. նախկին հանցագործ, որը ազատվեց դևերի ազդեցությունից և թմրամոլությունից։

◼ ՎԻԿՏՈՐԸ սկսել է հաշիշ և այլ թմրանյութեր օգտագործել դեռ պատանեկան տարիքից և այդպես ներքաշվել է հանցագործ կյանքի մեջ։ Նրան միշտ հետաքրքրել է Աստվածաշունչը և 1979թ.-ին, իր կյանքից զզված ու հոգնած, նա ցանկացավ իմանալ, թե արդյոք Աստծու Խոսքը կարող է օգնել իրեն։ Սակայն տարբեր կրոններում նրա որոնումները հիասթափեցրին ու չգոհացրին իրեն։

Ընկնելով խոր դեպրեսիայի մեջ՝ Վիկտորը որոշեց վերջ տալ իր կյանքին։ Սակայն անսպասելիորեն մի նամակ ստացավ Բերգենում ապրող իր զարմուհուց, որը սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Վիկտորը մեկնեց Բերգեն և ինքն էլ սկսեց ուսումնասիրել։ Սկզբում նա փորձում էր ապացուցել, որ Վկաները սխալ են։ Բայց քանի որ նրան միշտ մտահոգում էր շրջակա միջավայրի հիմնախնդիրը, ուրախացավ, երբ իմացավ, որ Աստված «կործանելու է նրանց, ովքեր կործանում են երկիրը» և մեր մոլորակը դրախտ է դարձնելու (Հայտն. 11։18)։

Վիկտորը անմիջապես սկսեց հաճախել ժողովի հանդիպումներին իր զարմուհու հետ։ Նա անչափ տպավորվել էր՝ տեսնելով Վկաների դրսևորած բարությունը և հյուրասիրությունը՝ թե՛ Թագավորության սրահում, թե՛ իրենց տներում։ Այն, ինչ լսում էր և տեսնում, մղեց նրան փոփոխություններ մտցնելու իր կյանքում և հրաժարվելու թմրանյութերից։ Իր հաստատակամության և սրտանց աղոթքների շնորհիվ Վիկտորը զգաց, թե Աստծու Խոսքը և սուրբ ոգին մարդկանց կյանքերը փոխելու ինչ զորություն ունեն (Ղուկ. 11։9, 13; Եբր. 4։12)։

Վիկտորի համար հեշտ չէր փոփոխություններ անել մկրտության հասնելու համար։ Միայն Եհովայի օգնությամբ նա կարողացավ ազատվել դևերի ազդեցությունից և երկու անգամ սայթաքելուց հետո նրան հաջողվեց ձերբազատվել նաև թմրադեղերից։ Նրա վրա մեծ ազդեցություն թողեց մի երեց, որը վստահեցրեց Վիկտորին, որ «ինչպես հայրն է գթում իր որդիներին, այնպես էլ Եհովան է գթում իրենից վախեցողներին» (Սաղ. 103։13)։ Վիկտորը շարունակեց հոգևորապես առաջադիմել և 1981թ.-ին մկրտվեց։ Այդուհանդերձ, նա պետք է բանտում գտնվեր անցյալում կատարած իր հանցագործության համար, սակայն երբ ազատ արձակվեց, անմիջապես սկսեց ծառայել որպես ռահվիրա։ Այդ օրվանից նա շատ-շատերին է օգնել դառնալու Եհովայի ծառա։ Վիկտորը հատկապես մեծ հաջողություններ է ունեցել բանտում քարոզելիս, ինչի արդյունքում երկու բանտարկյալ, որոնց հետ նա ուսումնասիրել է, ընդունեցին ճշմարտությունը։

Այսօր Վիկտորը հոգատար ամուսին է և վստահելի երեց։ Նա շարունակում է ծառայել որպես ընդհանուր ռահվիրա իր կնոջ՝ Տոնիի և որդու հետ։ «Ծառայությունը այն բաներից մեկն է, որ փոխեց ինձ,— ասում է Վիկտորը,— ես խորապես շնորհակալ եմ Եհովային, որ պատիվ ունեմ այս հոգևոր գանձերը տալու ուրիշներին»։

[շրջանակ/​նկար 152-րդ էջի վրա]

Ֆուտբոլից ավելի կարևոր բան

ԹՈՄ ՖՐԻՍՎՈԼ

ԾՆՎԵԼ Է՝ 1962թ.

ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1983թ.

ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. ֆուտբոլիստ, որը ցանկանում էր ծառայել Եհովային։

◼ ԹՈՄԸ 20 տարեկանում ֆուտբոլի ասպարեզում խոստումնալից կարիերա էր ստեղծել՝ խաղալով Նորվեգիայի լավագույն թիմերից մեկում։ Թոմի մայրը Եհովայի վկա էր։ Մի օր ռահվիրա երիտասարդ մի տղա, որն այցելել էր Թոմի մորը, Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեց նրան։ Թոմն ընդունեց առաջարկը, բայց ասաց, որ մտադրություն չունի Վկա դառնալու։

Թոմը շատ տպավորվեց, երբ սկսեց հաճախել ժողովի հանդիպումներին։ Նա նկատեց, որ բոլորը ծրագրի ընթացքում բացում էին իրենց Աստվածաշնչերը։ «Աստվածաշունչն է, որ այս մարդկանց այդքան լավն է դարձնում»,— մտածեց նա։

Ի վերջո, Թոմը համոզվեց, որ գտել է ճշմարտությունը, և ցանկացավ ծառայել Եհովային։ Սակայն ինչպե՞ս ֆուտբոլային թիմը համաձայնվեց զրկվել իր խոստումնալից խաղացողից։ Զարմանալի է, բայց երբ Թոմը բացատրեց իր թիմի ղեկավարին, որ ուզում է իր կյանքը նվիրել ավելի կարևոր մի բանի, քան ֆուտբոլն է, վերջինս խզեց նրա հետ իր պայմանագիրը։

Թոմը մկրտվեց 1983թ.-ին և 1985թ.-ին ռահվիրայություն սկսեց։ 1987թ.-ին նա Վիկտոր Ուգլեբակենի հետ տեղափոխվեց Համմերֆեստ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կար։ Ավելի ուշ Թոմը նշանակվեց որպես շրջանային վերակացու, իսկ այսօր իր կնոջ՝ Քրիստինայի հետ ծառայում է Բեթելում։

[գծապատկեր/​նկարներ 162–րդ և 163–րդ էջերի վրա]

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՍԱՆԴՂԱԿ. Նորվեգիա

1890

1892 Կնուտ Փադերսոն Համմերը սկսում է քարոզել Նորվեգիայում։

1900

1900 Կազմավորվում է առաջին ժողովը։

1904 Գրասենյակը բացվում է Կրիստիանիայում (Օսլո)։

1905 Առաջին համաժողովը Կրիստիանիայում։

1909 և 1911 Չ. Թ. Ռասելի այցը Նորվեգիա։

1910

1914 Նշանակվում է առաջին շրջագայող վերակացուն։

1914-1915 «Արարչության լուսադրաման» գրավում է շատերին։

1920

1920-1925 Ողջ երկրում ներկայացվում է «Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու» ելույթը։

1925 Լույս է ընծայվում «Ոսկե դար» («Արթնացե՛ք») պարբերագիրը նորվեգերենով։

1928-1940 Եղբայրները նավերով քարոզում են ափամերձ շրջաններում։

1930

1940

1940-1945 Վկայության գործը շարունակվում է՝ չնայած պատերազմական իրավիճակին։

1945 Նորվեգերենով լույս է ընծայվում «Դիտարանը»։

1948 «Գաղաադ» դպրոցի առաջին ուսանողները ժամանում են։

1950

1950 Գերագույն դատարանը հաստատում է պարբերագրերով քարոզելու իրավունքը։

1960

1965 Միջազգային համաժողով Օսլոյում։

1970

1980

1984 Նոր մասնաճյուղի նվիրումը։

1990

1990 Նշանակվում են Հիվանդանոցների հետ կապի կոմիտեներ։

1994 Համաժողովների սրահի նվիրումը Օսլոյում։

1996 Լույս է ընծայվում «Նոր աշխարհ թարգմանությունը» նորվեգերենով։

2000

2010

2011 Ենթառահվիրաների, ընդհանուր ռահվիրաների, քարոզիչների և Հիշատակի երեկոյին ներկաների բարձրագույն թիվ նկատվեց։

[գծապատկեր/​նկար 159–րդ էջի վրա]

(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)

Քարոզիչների թիվը

Ռահվիրաների թիվը

10000

8000

6000

4000

2000

1920 1935 1950 1965 1980 1995 2010

[քարտեզներ 91–րդ էջի վրա]

(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)

ՇՎԵԴԻԱ

ՍՏՈԿՀՈԼՄ

Էրեբրու

Բոտնիկ ծոց

ՖԻՆԼԱՆԴԻԱ

ՀԵԼՍԻՆԿԻ

Ֆիննական ծոց

ԲԱԼԹԻԿ ԾՈՎ

ԴԱՆԻԱ

ԿՈՊԵՆՀԱԳԵՆ

ՆՈՐՎԵԳԻԱ

ՕՍԼՈ

Կյոլլեֆիորդ

Բոտսֆյորդ

Ալտա

Արենդալ

Աշիմ

Բերգեն

Բուդյո

Բրումունդդալ

Դրամմեն

Էգերսուն

Ֆինմարկեն սարահարթ

Ֆլորյո

Ֆրեդրիկստադ

Իյովիկ

Հալտեն

Համար

Համմերֆեստ

Հարստա

Հաուգեսուն

Հեննես

Հյոնեֆոսս

Կարասյոկ

Կյոուտոկեյնո

Կիրկենես

Կոնգսբերգ

Կոնգսվինգեր

Քրիստիանսան

Քրիստիանսուն

Լիլլեհամմեր

Լոնգյերբյեն

Մոլեյ

Մոս

Նամսուս

Նարվիկ

Ռորվիկ

Շի

Շիեն

Սորտլենդ

Ստավանգեր

Ստեյնխիեր

Սվոլվեր

Տրոմսյո

Տրոնհեյմ

Վարդյո

ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԾՈՎ

Օսլո ֆիորդ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԾՈՎ

Աննյոյա կղզի

Սվալբարդ կղզեխումբ

Բլայկ

ՄԱՐԶԵՐ

Ֆինմարկ

Տրոմս

Տելեմարկ

Վեստֆոլ

[նկար 88-րդ էջի վրա]

Կնուտ Փեդերսոն Համմեր

[նկար 88–րդ և 89-րդ էջերի վրա]

Ռեյն՝ հյուսիսային Նորվեգիա

[նկար 92-րդ էջի վրա]

Շիենի ժողովը 1911-ին Ինգիբրետ և Բերտե Անդերսենների հետ

[նկար 93-րդ էջի վրա]

Վիկտոր Ֆելտ

[նկար 94-րդ էջի վրա]

Հալլգերդ Հոլմ (1), Թեոդոր Սիմոնսեն (2) և Լոտտե Հոլմ (3)

[նկարներ 98-րդ էջի վրա]

Առաջին ռահվիրաները՝ 1) Հելգա Հեսս, 2) Անդրեաս Յոսեթ, 3) Քարլ Գունբերգ, 4) Հյուլդա Անդերսեն և 5) Աննա Անդերսեն

[նկար 100-րդ էջի վրա]

«Ազգերի քարոզիչներ»

[նկար 104-րդ էջի վրա]

Նորվեգերեն «Ոսկե դարը»

[նկար 106-րդ էջի վրա]

Իվեն Գունդերսրուդ

[նկար 107-րդ էջի վրա]

Շիենի ժողովի անդամները հաճախ բեռնատարով գնում էին շրջակա տարածքներում վկայություն տալու

[նկար 108-րդ էջի վրա]

Տորկել Ռինգերեիդ

[նկար 109-րդ էջի վրա]

Օլաֆ Սկաու

[նկարներ 114-րդ էջի վրա]

Քարլ Գունբերգը «Եղիուս» նավի նավապետն էր

[նկար 115-րդ էջի վրա]

Յոհաննես Կորստան վերակացու էր «Եսթեր» նավի վրա

[նկար 116-րդ էջի վրա]

Անդրեաս Հոփը և Մագնուս Ռանդալը ծառայում էին «Հռութ» նավի վրա

[նկար 117-րդ էջի վրա]

Հյուսիսափայլ Նորվեգիայի հյուսիսում

[նկար 118-րդ էջի վրա]

Սոլվեգ Լուվաս

[նկար 119-րդ էջի վրա]

Անդրեաս և Սիգրիդ Կվինգներ

[նկար 124-րդ էջի վրա]

Շիի մոտ գտնվող անտառի գաղտնի համաժողովը

[նկար 127-րդ էջի վրա]

Մարվին Անդերսոնը իր կնոջ՝ Քերընի հետ

[նկար 128-րդ էջի վրա]

Ոտնակով աշխատող տպագրահաստոցը

[նկար 129-րդ էջի վրա]

Համաժողով Բերգենում (1946թ.)

[նկար 130-րդ էջի վրա]

Սվանհիլդ Ներոլը (1961թ.)

[նկար 133-րդ էջի վրա]

Առնուլֆի նավով հաճախ ծառայում էին

[նկար 135-րդ էջի վրա]

Գուննար Մարկուսսենը (1) և Հանս Պիտեր Հեմստադը (2) «Գաղաադ» դպրոցն ավարտած առաջին նորվեգացի ուսանողներն էին

[նկար 138-րդ էջի վրա]

«Ճշմարտության Խոսք» համաժողովի ճամբարը

[նկար 139-րդ էջի վրա]

Փոլ Բրուն

[նկար 142-րդ էջի վրա]

Հարտվիգ Միեննան և ուրիշ քարոզիչներ ձյունագնացներով ճամփորդել են սաամիներին քարոզելու համար

[նկար 144-րդ էջի վրա]

1981թ.-ին սկսվեց մասնաճյուղի շինարարությունը

[նկար 145-րդ էջի վրա]

Մասնաճյուղն այսօր

[նկար 147-րդ էջի վրա]

Օսլոյի Համաժողովների սրահը

[նկար 160-րդ էջի վրա]

Աստվածաշնչային կրթության շնորհիվ նորվեգացիները սերնդեսերունդ հավատարմորեն ծառայում են Եհովային

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը