Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb15 էջ 90–էջ 94 պարբ. 3
  • «Մի օր կգտնենք նրանց»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Մի օր կգտնենք նրանց»
  • 2015 Եհովայի վկաների տարեգիրք
  • Ենթավերնագրեր
  • «Մի օր կգտնենք նրանց»
2015 Եհովայի վկաների տարեգիրք
yb15 էջ 90–էջ 94 պարբ. 3

ԴՈՄԻՆԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

«Մի օր կգտնենք նրանց»

«Մի օր կգտնենք նրանց»

նկար 91-րդ էջի վրա

1935 թ.-ին Սիբաու հարթավայրում ապրող Պաբլո Գոնսալես անունով մի մարդ սկսեց մեծ հետաքրքրությամբ կարդալ Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը։ Նա որոշ ժամանակ շփվեց բողոքականների հետ։ Սակայն, երբ տեսավ, որ նրանց ապրելակերպը ներդաշնակ չէ Աստվածաշնչում իր կարդացածին, դադարեցրեց իր շփումը։ Այդուհանդերձ, նա շարունակեց ինքնուրույն ուսումնասիրել Սուրբ Գիրքը և սկսեց իր իմացածը պատմել ուրիշներին, նախ՝ ընտանիքի անդամներին, հարևաններին, ապա՝ նաև մոտակա քաղաքներում ու գյուղերում ապրողներին։ Իր ճանապարհածախսը փակելու համար նա վաճառեց իր հողատարածքը և խոշոր եղջերավոր անասուններին։

1942 թ.-ին Պաբլոն այցելում էր շրջակա տարածքներում ապրող առնվազն 200 ընտանիքի և կանոնավորաբար ժողովներ էր անցկացնում։ Նա դեռ չէր հանդիպել Եհովայի վկաներին։ Պաբլոն հորդորում էր մարդկանց կարդալ ու քննել Աստվածաշունչը և ապրել դրա համաձայն։ Շատերը ականջ դրեցին նրա խոսքին, թողեցին ծխելը, ոմանք էլ դադարեցին բազմակին լինել։

նկար 91-րդ էջի վրա

Պաբլոյի հայտնած Աստվածաշնչի պատգամը հասավ նաև Սելեստե Ռոսարիոյին։ Նա պատմում է. «17 տարեկան էի, երբ մորս հորեղբոր տղան՝ Նեգրո Խիմենեսը, այցելեց մեզ և կարդաց Աստվածաշնչից որոշ համարներ։ Նա հաճախում էր Պաբլո Գոնսալեսի կազմած խմբակներից մեկը։ Ես անմիջապես որոշեցի, որ պետք է թողնեմ կաթոլիկ եկեղեցին, որտեղ լատիներեն էին կարդում, և մենք ոչինչ չէինք հասկանում։ Շուտով Պաբլո Գոնսալեսը այցելեց և քաջալերեց մեզ՝ ասելով. «Մենք չենք պատկանում մեզ հայտնի կրոններից և ոչ մեկին, բայց մենք ունենք եղբայրներ, ովքեր սփռված են աշխարհում։ Մենք դեռ չգիտենք՝ ովքեր են նրանք և թե ինչպես են կոչվում, բայց մի օր կգտնենք նրանց»։

Պաբլոն Աստվածաշնչյան խմբակներ էր կազմել Լոս Կակաոս Սալսեդո, Մոնտե Ադենտրո, Սալսեդո և Վիյա Տենարես քաղաքներում։ 1948 թ.-ին, երբ նա կանգ առավ Սանտյագոյում, որպեսզի մեկ ուրիշ ավտոբուս նստի, տեսավ փողոցում քարոզող Վկաների։ Նրանք իրեն «Դիտարան» տվեցին։ Մեկ ուրիշ անգամ մի քույր նրան երկու գիրք տվեց և հրավիրեց Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին, որն անցկացվելու էր Սանտյագոյում։ Հիշատակի երեկոյի ժամանակ լսածը նրան անչափ տպավորեց, և նա հասկացավ, որ գտել է ճշմարտությունը և ոչ միայն... նա վերջապես գտել է նրանց, ում երազում էր հանդիպել։

Միսիոներները այցելեցին Պաբլոյի կազմած խմբակներ։ Մի տեղ նրանց անհամբերությամբ սպասում էին 27 հոգի։ Նրանցից ոմանք ոտքով անցել էին 25 կիլոմետր, ոմանք էլ ձիերով եկել էին 50 կիլոմետր հեռվից։ Մյուս խմբում հավաքվել էին 78 հոգի, մեկ ուրիշում՝ 69։

Պաբլոն միսիոներներին տվեց մի ցուցակ, որտեղ գրված էին 150 հետաքրքրվող մարդկանց անուններ։ Այս խոնարհ և հոգևորի ծարավ մարդիկ արդեն ուսումնասիրում էին Աստվածաշունչն ու կիրառում էին սուրբգրային սկզբունքները։ Նրանց ընդամենը հարկավոր էր կազմակերպել ու առաջնորդել։ Սելեստեն պատմում է. «Միսիոներներն այցելեցին մեզ և հանդիպում անցկացրին։ Քայլեր էին ձեռնարկել նաև, որ մկրտություն լինի։ Մեր ընտանիքից առաջինը ես մկրտվեցի։ Հետո մկրտվեցին նաև մայրս՝ Ֆիդելիա Խիմենեսը, և փոքր քույրս՝ Կարմենը»։

Դոմինիկյան Հանրապետությունում առաջին համաժողովը, որն անցկացվեց Սանտյագոյում 1949թ. սեպտեմբերի 23–25-ին, նոր թափ հաղորդեց քարոզչական գործին։ Շատ հետաքրքրվող մարդիկ եկան համաժողով։ Կիրակի օրը հանրային ելույթն ունկնդրեց 260 հոգի։ 28 հոգի մկրտվեց։ Այս եռօրյա համաժողովն ամրապնդեց նորահավատների համոզմունքը, որ սա այն կազմակերպությունն է, որն Աստված օգտագործում է իր կամքն իրագործելու համար։

Պատմության առաջին էջեր

  1. 1945

    Ժամանեցին միսիոներներ Լենարտ և Վիրջինիա Ջոնսոնները

    նկար 92-րդ էջի վրա
  2. 1946

    Եղբայր Նորի և Ֆրանցի այցելությունը

    նկար 92-րդ էջի վրա
  3. 1949

    Առաջին համաժողովը

    28 հոգի մկրտվեց Յակե դել Նորտե գետում

    նկար 93-րդ էջի վրա
  4. 1950

    Եհովայի վկաների գործունեությունը արգելքի տակ դրվեց

    նկար 93-րդ էջի վրա
    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը